Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Problems related with the MFA of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #71
    Dentz el bidi liner........

    Էրդողանն Ապրիլի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Թուրքիա է հրավիրել. «Միլլիյեթ»
    16.01.15



    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23-24-ին 102 երկրների ղեկավարների ու վարչապետների Չանաքքալեի պատերազմին նվիրված միջոցառումների շրջանակում երկիր այցելելու հրավերներ է ուղարկել:

    «Միլլիյեթը» գրում է, որ այդ հրավեր-նամակներից մեկը չափազանց ուշագրավ է: Պարզվում է՝ Էրդողանը հրավեր է ուղարկել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:

    Չանաքքալեի հիշատակի միջոցառմանը բարձրագույն մակարդակով հրավիրվել են Առաջին աշխարհամարտին մասնակցած բոլոր պետությունների ղեկավարները:

    Նամակի մեկ այլ ուշագրավ հասցեատեր էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է, ով ամեն տարի Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես գալիս:

    Ապրիլի 23-ին Ստամբուլում նախատեսվում է «Խաղաղության համաժողով» կազմակերպել:

    Թուրքիայի կառավարության մի պաշտոնյա պարբերականին ասել է, որ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նամակներ է ուղարկել բոլոր վարչապետներին, իսկ նախագահ Էրդողանը՝ բոլոր նախագահներին:

    «Չանաքքալեի պատերազմի 100-րդ տարեդարձին կցանկանայինք ձեզ տեսնել մեր շարքերում»,-ասված է Դավութօղլուի ուղարկած նամակներում:

    Իսկ Էրդողանն իր հրավեր-նամակում խաղաղության գաղափարն է առաջ քաշել:

    Կառավարության պաշտոնյան նշել է, որ Սերժ Սարգսյանին հրավիրելու դրդապատճառը եղել է այն, որ Չանաքքալեի մարտերին մասնակցել ու զոհվել են նաև տարբեր էթնիկ խմբերի երիտասարդներ, այդ թվում՝ հայեր:

    «Եթե Օբաման ու Սարգսյանն այս հրավերին արձագանքեն, ապա դա պատմական մեծ անակնկալ կլինի: Սակայն անգամ եթե Հայաստանն ու ԱՄՆ-ն այդ միջոցառմանը չմասնակցեն, սա կլինի երկրորդ անակնկալն Էրդողանի կողմից՝ անցյալ տարի 1915թ-ի դեպքերի ընթացքում զոհերի հարազատներին ուղղված նրա ցավակցական ուղերձից հետո»,- գրում է պարբերականը:

    Comment


    • #72
      Re: Problems related with the MFA of Armenia

      Զավեշտ. Նալբանդյանը նպատակահարմար չի համարում խոսել
      23.01.2015

      Եթե Հայաստանը միայն ռազմական պետություն լիներ` բանակի գերիշխանության տակ, ապա մենք բոլորովին չէինք սպասի եւ պահանջի արտգործնախարարության, անձամբ նախարարի թեկուզ շատ կարճ խոսքը` կապված ՀՀ սահմանին իրադրության հետ:

      Բայց քանի որ մեր երկիրն ամենեւին էլ ռազմական պետություն չէ, ապա մեզ` քաղաքացիներիս, բոլորովին չեն բավարարում իրադրության վերաբերյալ միայն ռազմական գերատեսչությունների պաշտոնական հայտարարությունները: Ի վերջո, մենք ԱԳՆ ունենք, թեեւ ունե՞նք որ… Օգտվելով հարց տալու եւ իրավիճակը պատկերացնելու իրենց իրավունքից` այսօր շուրջ 20 հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այդ թվում` yerkir.am-ի թղթակիցը, գնացել էին ԱԳՆ` նախարարին երկու-երեք հարց տալու:

      Օրինակ` ի՞նչ կասի` սահմանային իրադրության հետ կապված, ինչո՞ւ է լռում ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՞ւր է, վերջիվերջո, ՀՀ տարածքային ամբողջականությունը «սրբորեն պահող» ՀԱՊԿ-ը եւ այլն:

      Լրագրողներին Նալբանդյանն, անշուշտ, չընդունեց, փոխարենը առաջարկվեց «օֆ-ռեկորդ» շփվել փոխարտգործնանախար Շավարշ Քոչարյանի հետ: ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հստակ հայտարարեց, որ Նալբանդյանը չի խոսի, ավելին` «ԱԳՆ-ի գործողությունների հրապարակայնացումն այս պահին նպատակահարմար չէ, եւ երբ նպատակահարմար համարեն` կհրապարակայացնեն»:

      Զավեշտ…

      Երբ, տարին չսկսած, արդեն 10 զոհ ունենք, երբ Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ մեկ ամսում երկու անգամ ՀՀ սահմանին է դիվերսիա ու հարձակում իրականացնում, երբ ոչ մի երաշխիք չկա, որ այս գիշեր էլի զոհեր չենք ունենալու, եւ ԱԳ նախարարը չի խոսում, ուրեմն երկու տարբերակ կա` կա'մ ԱԳՆ-ն փակում ենք ու դառնում ռազմական պետություն, կա'մ փոխում ենք Նալբանդյանին եւ ունենում ԱԳ նախարար:

      Մանրամասները` yerkir.am կայքում:
      Last edited by Vrej1915; 01-23-2015, 09:57 PM.

      Comment


      • #73
        Re: Problems related with the MFA of Armenia

        Ի՞նչ չի սովորել Նալբանդյանը ուսանողական տարիներին

        26.01.2015

        Դիվանագիտական ցանկացած բուհում յուրաքանչյուր ապագա դիվանագետի, ի թիվս այլ` բազմաթիվ բաների, սովորեցնում են նաեւ ինչպես խոսել, բայց ոչինչ չասել, եւ ինչպես չստել, բայց ճիշտը չասել:

        Մեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր դիվանագիտական կրթությունը ստացել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական հանրահայտ ինստիտուտում:

        Հետեւաբար, նրան հաստատ, ի թիվս այլ բաների, սովորեցրել են հիշյալ երկու բաները` խոսել, բայց ոչինչ չասել, եւ չստել, բայց թաքցնել իրականությունը:

        Հարկ է նշել, որ ամեն անգամ, երբ ականատես ենք լինում, թե ինչպես է Նալբանդյանը ցուցադրում իր այս երկու կարողությունները, պետք չէ ո'չ զարմանալ, ո'չ հիասթափվել, դրանով նա ուղղակի ցույց է տալիս, որ դիվանագիտական կրթություն ստացած դիվանագետ է:

        Բայց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեր ԱԳ նախարարը ցույց է տվել բոլոր ժամանակների յուրաքանչյուր դիվանագետի համար անթույլատրելի մի բան` անտեղյակություն:
        Մասնավորաբար` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի միջամտում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի վերջին ոտնձգություններին /օրինակ` Տավուշի մարզում/` Նալբանդյանը խորհուրդ է տվել այդ հարցը տվողներին ավելի մանրամասն կարդալ ՀԱՊԿ պայմանագրային կետերը:

        Ընդունելով այս հորդորը` մենք մեկ անգամ եւս կարդացինք այդ կետերը, որոնցից մեկում գրված է. «ՀԱՊԿ անդամ պետության վրա զինված հարձակումը, նրա տարածքային ամբողջականության հանդեպ կազմակերպության անդամ չհանդիսացող այլ պետության սպառնալիքը հարձակում եւ սպառնալիք է ողջ կազմակերպության համար»: Այսինքն` երբ Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձեր է կատարում ՀՀ Տավուշի մարզ, ինչը համարվում է ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փորձ ու ուղղակի հարձակում ՀՀ-ի վրա, եւ քանի որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, ապա այս գործողություններն ուղղված են, ըստ ՀԱՊԿ պայմանագրային դրույթների եւ կանոնադրության, նաեւ կազմակերպության դեմ` անխտիր բոլոր անդամների:

        Հետեւաբար, երբ մեր Նալբանդյանն ասում է այն, ինչն ասել է, կնշանակի` կա'մ տեղյակ չէ ՀԱՊԿ պայմանագրի դրույթներին, կա'մ չգիտի, որ Տավուշի մարզը ՀՀ տարածք է: Երկուսն էլ անթույլատրելի են: Ճիշտ է, հետո ԱԳ նախարարը մեղմել է իրավիճակը` ասելով, թե «ՀԱՊԿ-ից բազմիցս արվել են հայտարարություններ…», բայց դրանով իսկ եւս մեկ անգամ ցուցաբերել է իր անտեղյակությունը` տվյալ պարագայում ՀԱՊԿ պայմանագրային դրույթների հարցում, որոնցում, ինչպես վերը նշեցինք գրված չէ, որ ՀԱՊԿ-ը անդամ պետությունների մեկի վրա հարձակման պարագայում պետք է բազմիցս հայտարարություններ անի, այլ գրված է, որ պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի:

        Հետո Նալբանդյանն ասել է, թե «ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր չէ` ամեն սադրանքից հետո հայտարարությամբ հանդես գալ»: Ճիշտ է ասել, սակայն այսօր հունվարի 26-ն է, ամիսը դեռ չի ավարտվել, եւ մենք սահմանին 10 զոհ ունենք: Ուրեմն այն, ինչ տեղի է ունենում այս օրերին այնտեղ, ոչ մի կերպ չի տեղավորվում «ամեն մի սադրանք» ձեւակերպման մեջ:

        ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

        Մանրամասները` yerkir.am կայքում:

        Comment


        • #74
          Re: Problems related with the MFA of Armenia

          Comment


          • #75
            Re: Problems related with the MFA of Armenia

            Նալբանդյանի հրաժարականն ազդանշան կլինի

            ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
            Քաղաքականություն - 04 Ապրիլի 2015,


            Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ապրիլի 7-8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելելու է Մոսկվա, որտեղ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկելու է հայ-ռուսական հարաբերությունները:
            Ըստ ամենայնի, Նալբանդյանին կանչել են, որպեսզի առաջին ձեռքից պարզեն, թե ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, որովհետեւ վերջին ժամանակներս Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը գերադասում են չհանդիպել, իսկ Էդվարդ Նալբանդյանը համարվում է Հայաստանում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

            Առաջին հայացքից հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են նախկին մակարդակին մնալ, այսինքն, Հայաստանն այժմ էլ ծայրահեղ կախվածության մեջ է Ռուսաստանից: Սակայն Ռուսաստանի նկատմամբ միջազգային վերաբերմունքի կոշտացումը, տարածաշրջանում ու աշխարհում տրանսֆորմացիաները չեն կարող չազդել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Եվ նույնիսկ ինքնուրույն քայլեր չձեռնարկելու Հայաստանի ղեկավարության ցանկությունը չի օգնի Հայաստանին խուսափել բաց զրույցից ու Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերանայումից»:

            Վերանայումը հարաբերությունների խզում ու նախկին պայմանավորվածություններից հրաժարվելը չէ: Դա հիմքերի ու արժեքների «գույքագրումն» է, որոնց վրա կառուցվում են հարաբերությունները: Ներկայում այս հարաբերությունները կառուցված են Ռուսաստանից Հայաստանի լիակատար կախվածության եւ հայկական ինքնիշխանությունը ռուսական շահերին ենթարկեցնելու վրա: Սակայն քանի որ Ռուսաստանն այլեւս չի կարողանում «պահել» Հայաստանը, իսկ Երեւանի համար էլ ինքնուրույնությունը կենսական անհրաժեշտություն է դարձել, հարաբերությունների հիմքը հարկ կլինի վերանայել:

            Երկու երկրների միջեւ հարաբերությունները պետք է կառուցվեն ինքնիշխանության ու անկախ քաղաքականության իրավունքի ճանաչման վրա, որովհետեւ կախյալ քաղաքականությունը Հայաստանն ու Ռուսաստանը մտցրել է փակուղի, որից ելքը չի երեւում:

            Դրա համար Հայաստանը պետք է ազդակներ ուղարկի, որ ցանկանում է վերանայել հարաբերությունները: Առայժմ իշխանությունները շատ թույլ ազդանշաններ են ուղարկում, սակայն գործարարները, փորձագետներն ու ոչ իշխանական քաղաքական գործիչները սկսել են բարձրաձայն խոսել: Արդեն ոչ ոք չի թաքցնում, որ Ռուսաստանի «բարեկամական» գրկախառնությունները խեղդող օղակ են դառնում:

            Հարաբերությունները վերանայելու Հայաստանի ազդանշանը կարող է լինել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականն ու այդ պաշտոնին Ռուսաստանի հետ պարտավորություններով ավելի թույլ կապված մարդու նշանակումը: Հայաստանին այդ պաշտոնում հիմա ոչ թե ակադեմիական դիվանագետ է պետք, այլ մարդ, ով կարող է տարանջատել Հայաստանի ու Ռուսաստանի շահերը եւ ազգային պահանջներ առաջ քաշել:

            Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը հազիվ թե արտաքին քաղաքականությունում կտրուկ փոփոխություններ անի: Դրանք, սակայն, օբյեկտիվորեն պետք է տեղի ունենան: Հայաստանի իշխանությունները կամ այդպիսի քայլեր կանեն, կամ էլ իրենց համար աննկատ կհայտնվեն գլխավոր իրադարձություններից դուրս:

            - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....fkfbZTqq.dpuf

            Comment


            • #76
              Re: Problems related with the MFA of Armenia

              Քիչ ժամանակ է մնացել

              ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
              10 Օգոստոսի 2015,


              Օրերս սկանդալային իրադարձություն էր տեղի ունեցել ՀՀ կառավարության նիստում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ երեք նախարար նկատողություն են ստանում արտգործնախարարի հանձնարարականները խախտելու համար: Պարզվում է, որ ինչ որ ժամանակ եղել է Էդվարդ Նալբանդյանի հանձնարարական, որ նախարարները դեսպանների հետ իրենց հանդիպումների վերաբերյալ հաղորդագրություն չտարածեն:

              Նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փորձել էր հասկանալ, թե ինչու է տրված նման հանձնարարականը, ինչին Հովիկ Աբրահամյանը պատասխանել էր, որ Էդվարդ Նալբանդյանը համարում է, որ դա խանգարում է արտաքին քաղաքականությանը:

              Թե ինչն է խանգարում արտաքին քաղաքականությանը՝ հայտնի է բոլորին: Հայաստանի ԱԳՆ-ն վեր է ածվել Ռուսաստանի ԱԳՆ-ի արդեն ոչ թե մասնաճյուղի, այլ բաժնի, որի գործառույթը չի տարբերվում խորհրդային Հայաստանի ԱԳՆ-ի (այդպիսի նախարարություն կար ՀԽՍՀ-ում) գործառույթից: Այսինքն, Նալբանդյանի գործառույթն այն է, որ հանկարծ իրենից դուրս որեւէ բան չկատարվի, արտաքին քաղաքականության մեջ որեւէ «անկանխատեսելի» բան չլինի:

              Պատահական չէ, որ պաշտպանության նախարարը փորձել է հասկանալ այդ արգելքի իմաստը: Կարելի է ասել նույնիսկ, որ Նալբանդյանի այդ հանձնարարականը վերաբերվում է հենց ՊՆ-ին: Բանն այն է, որ ՀՀ զինված ուժերը մնացել է միակ կառույցը, որը հանդես է գալիս Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության դիրքերից: Ըստ այդմ, բանակը ստիպված է նաեւ իր վրա վերցնել որոշակի արտաքին քաղաքական գործառույթներ, որոնք առնչվում են Հայաստանի անվտանգությանն ու պաշտպանության խնդիրներին: Իսկ սա առաջացնում է Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳՆ-ի նյարդայնությունը:

              Բանակը երկրի պաշտպանության, անվտանգության, մեր ժողովրդի արյան պատասխանատուն է եւ չի կարող ձեռքերը ծալած նստել: Առավել եւս այս պայմաններում բանակի վրա ահռելի բեռ է ընկել: ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը փորձում է որոշակի արտաքին քաղաքական երաշխիքներ ապահովել պաշտպանության ու անվտանգության հարցերում իր գործողությունների համար: Դրա վերջին օրինակն էր ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի այցը ԱՄՆ, որտեղ քննարկվել են տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորությունները:

              Այս խնդիրներին ավելացել է եւս մեկը՝ Սահմանադրության փոփոխությունը, որն անորոշ վիճակի մեջ է դրել բանակին: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ այդ նախագծում հստակ չէ բանակի կառավարման խնդիրը, հստակ չէ հիերարխիան: Հայաստանի ներկայիս իրավիճակում սա լուրջ խնդիր է, հաշվի առնելով թե ներքին իրողությունները, թե արտաքին քաղաքական միջավայրը, ինչը կարող է ազդել բանակի ֆունկցիոնալության, իր վրա դրված պարտականությունները կատարելու վրա:

              Ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ. միջազգային քաղաքական զարգացումները ներկայում լիովին համահունչ են Հայաստանի ազգային շահերին, փոխարենը հակասում են Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին: Լինելով ռուսական քաղաքականության ծիրում, Հայաստանը փաստացի հանդես է գալիս ինքն իր շահերի դեմ, վտանգելով անվտանգության ու խաղաղության խնդիրները:

              Այս իրավիճակում, բանակը թերեւս պետք է դիմի վճռական քայլերի: Մասնավորապես, առաջնային խնդիրը բանակի դերի ու տեղի ճշգրտումն է Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրներում: Ըստ ամենայնի, Սահմանադրության մեջ պետք է ամրագրվի բանակի առանձնահատուկ դերն ու կարգավիճակը: Օրինակ, Հայ Առաքելական եկեղեցուն տրված է նման դեր, որից Հայաստանը պաշտպանության ու անվտանգության, տնտեսական զարգացման հարցերում որեւէ օգուտ չունի:

              Ժամանակ քիչ է մնացել, եւ եթե Հայաստանը չօգտվի միջազգային ներկայիս զարգացումների բարենպաստ ընթացքից, ապա Հայաստանի ինքնիշխանության կորուստն անդառնալի կդառնա: Դրան կարող են դիմակայել զինված ուժերը, որի դեմ աշխատում են թե դրսում, թե ներսում:

              - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....6uCS0LNC.dpuf

              Comment


              • #77
                Re: Problems related with the MFA of Armenia

                Հայաստանի ԱԳ նախարարը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բնական է համարել
                «Դա բիզնես է, Ռուսաստանը զենք արտադրող երկիր է»,- bbc-ի ռուսական ծառայությանն ասել է Էդվարդ Նալբանդյանը։



                Հրաչ Մելքումյան
                Հրապարակված է՝ 11.09.2015

                Հայաստանի արտգործնախարարը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բնական է համարել, քանի որ դա բիզնես է, Արևմուտք-Ռուսաստան պատժամիջոցների կապակցությամբ նշել է, որ հարցեր չեն լուծվում, իսկ Եվրամիության հետ Հայաստանը հարաբերությունները կզարգացնի այնքանով, որքանով թույլ կտան Եվրասիական տնտեսական միությունում ստանձնած պարտավորությունները։

                Այս երեք հիմնական շեշտադրումներն է կատարել սեպտեմբերի 10-11-ը պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Էդվարդ Նալբանդյանը bbc-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում։

                Նալբանդյանը ասում է, որ Հայաստանը ռազմական ոլորտում համագործակցում է Ռուսաստանի հետ և զենք գնում, ստանում այդ երկրից, դրա մեջ նորություն չկա։

                «Իսկ որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին և այլ երկրներին, դա հավանաբար նույնպես բնական է, որովհետև Ռուսաստանը զենք արտադրող երկիր է, զենքի շուկայում շատ ակտիվ ներկայություն ունի»,- ասել է Նալբանդյանը՝ միաժամանակ հավելելով.- «Ասել, թե մեզ շատ է դուր գալիս, որ զենքը Ադրբեջանն է ձեռք բերում, իհարկե, ոչ, անտարակույս, ոչ, բայց հավանաբար սա բիզնեսի հարցեր են, առևտրի հարցեր են»։

                Հայաստանի արտգործնախարարը նաև նշել է՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային են, իսկ հարաբերությունները դաշնակցային անվանելը շատ բան է նշանակում։

                bbc-ի լրագրողը փորձում է պարզել, թե արդյոք Հայաստանի համար եվրաինտեգրման ճանապարհը փակված է։ Նալբանդյանը կրկնում է մինչ այժմ պաշտոնական Երևանից հնչած տեսակետները՝ առաջին հերթին նշելով, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելը համապատասխանում է Հայաստանի ռազմավարական շահերին։ Նա նաև ասել է, որ այն, ինչը չի հակասի ԵՏՄ-ում և այլ ինտեգրացիոն միություններում Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ապա Հայաստանը պատրաստ է առավելագույնը զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ։

                Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը Ուկրաինայի, Ղրիմի պատճառով Ռուսաստանի դեմ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների հարցում։ Էդվարդ Նալբանդյանը նշում է.- «Ուկրաինայի իրադարձություններին մենք վերաբերվում ենք ցավով։ Ուկրաինայում շատ հայեր են ապրում, համարյա կես միլիոնանոց համայնք կա, իսկ ասել, թե ինչ դիրքորոշում կա, ում մեղադրել, ում աջակցել, դա կարգավորման ճանապարհ չէ։ Ես չեմ կարծում, թե պատժամիջոցների ճանապարհով կարելի է հարցեր լուծել։ Հարցերը պետք է լուծել երկխոսության և բանակցությունների միջոցով։ Սա ցանկացած հակամարտության և միջազգային ասպարեզում առաջացած տարաձայնությունները լուծելու լավագույն մեթոդն է»։

                Comment


                • #78
                  Re: Problems related with the MFA of Armenia

                  Էդվարդ Նալբանդյանը նոր Ջոն Կիրակոսյան է․ ֆրանսիահայ միջազգայնագետ
                  2015-09-13
                  ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը բնական է համարում, բայց ոչ հաճելի: Նա այդ մասին …

                  Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

                  ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը բնական է համարում, բայց ոչ հաճելի: Նա այդ մասին հայտարարել է BBC-ի ռուսական ծառայության աշխատակցի հետ հարցազրույցում:

                  Նա նշել է, որ Ռուսաստանը սպառազինություններ արտադրող երկիր է և այդ շուկայում շատ ակտիվ ներկայություն ունի․ «Չենք կարող ասել, որ մեզ շատ դուր է գալիս, որ Ադրբեջանը զենք է ձեռք բերում, իհարկե՝ ոչ: Դրանք հավանաբար բիզնեսի առևտրի հարցեր են, սակայն մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ դաշնակցային են, իսկ դա արդեն շատ բան է նշանակում»,- հավելել է Նալբանդյանը:

                  Ֆրանսիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով հայտարարությունը՝ ասաց, որ նման հայտարարություն անելը պարզապես ամոթ է. «Եթե հիշում եք ամիսներ առաջ նույնիսկ երկրի նախագահը հայտարարեց, որ մտահոգիչ է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը, և շատ ավելի կոշտ դիրքորոշում հայտնեց, իսկ այսօր արտաքին գործերի նախարարը դա բնական է համարում՝ չգիտես ինչու»,- ասաց Մինասյանը:

                  Փորձագետն ընդգծեց, որ այս դեպքում անհասկանալի է Նալբանդյանն այս երկրում ինչ պաշտոն է զբաղեցնում. «Երևի մենակ իր համար է աշխատում, այլ բան չեմ կարող ասել: Իշխանության կառույցների մեջ կան զանազան հաստատություններ՝ նախագահը, բանակը, արտաքին գործերի նախարարությունը: Իշխանությունը տարբեր լծակներով է ապրում և ապահովում պետության անկախությունը: Այսօր կան հաստատություններ, որոնք մեր երկրի ինքնիշխանության խաղը չեն խաղում, օրինակ՝ դիվանագիտությունը: Բանակն իսկապես ինքնիշխանության հաստատումն է, նույնիսկ երկրի դրամը նշանակում է՝ ինքնիշխան ես, քանի որ քո սեփական դրամն ունես: Բայց արդյո՞ք մենք ունենք հայկական սեփական դիվանագիտություն: Ես չեմ ասում պետք է Ռուսաստանին դեմ լինել, բայց այնպես ղեկավարել Հայաստանի դիվանագիտությունը, որ քեզ ինքնիշխան զգաս»:

                  Էդվարդ Նալբանդյանն, ըստ Մինասյանի, նոր Ջոն Կիրակոսյան է. «Այսինքն՝ Սովետական մոտեցումներով ու տրամաբանությամբ, բայց անգլիական անունով: Նախընտրել է գոնե եվրոպական արժեքներից և քաղաքակրթությունից չխոսել այս դեպքում»,- եզրափակեց նա:

                  Comment


                  • #79
                    Re: Problems related with the MFA of Armenia

                    Հակառակորդին մեկին հարյուրով պետք է պատասխանենք
                    26 Սեպտեմբերի 2015,


                    ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով սահմանային լարվածության մասին, հայտարարեց, որ մենք պետք է գիտակցենք` պատերազմի մեջ ենք և ապրենք պատերազմի մեջ գտնվող երկրի բնակիչների հոգեբանությամբ:

                    «Պետք է երկու շատ կարևոր գործողություններ իրականացնենք: Առաջինն այն է, որ մեր բանակն առաջին գծում համապատասխան դաստիարակչական գործողություններ պետք է անի` պատժի, պատժի, մեկ անգամ ևս պատժի, եթե պետք է նույնիսկ նախահարձակ գործողություններ անի, եթե կան համապատասխան տեղեկություններ»,- ասաց պատգամավորը:

                    Նրա խոսքով`հակառակորդին մեկին հարյուրով պետք է պատասխանենք: «Տղաներն անում են ամեն ինչ, բայց կարևոր է նաև երկրորդ խնդիրը: Մենք պետք է դիվանագիտական հարթության վրա աշխատենք: Հայկական դիվանագիտությունն այս բոլոր խնդիրները լուծելու համար պետք է համապատասխան օղակների հետ աշխատի այնպես, որ մեղավորի անունը հնչի ճիշտ ձևով, ոչ թե երեկվա` Մինսկի խմբի համանախագահների հայտարարության նման, թե մենք հասկանում ենք, որ վատ է, որ լարված է, բայց, դե, չենք կարողանում հասկանալ` ով է արել»,- նշեց Պողոսյանը:

                    Նա ասաց նաև, որ Հայաստանի և Արցախի բոլոր պատկան մարմիններն ասել են, որ նույնիսկ միակողմանի պատրաստ են անել ամեն ինչ, որ կարողանան հետաքննությունները վարել, և դրանից հետո անուններ տրվեն:

                    Comment


                    • #80
                      Re: Problems related with the MFA of Armenia

                      Սեպտեմբեր 26 2015

                      Հայկական բանակն անցնում է գործի


                      Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարություն է տարածել, որում տեղ են գտել մի շարք ուշագրավ ձևակերպումներ: Մասնավորապես, ՀՀ ՊՆ-ն՝ հղում անելով ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությանը, որում նշվում է, որ երեկ ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122մմ հրետանային միջոցներ` հարվածներ հասցնելով ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ նրանց թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին, նշում է.

                      «ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է»:

                      Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ըստ էության, առաջին անգամ է նման ձևակերպումներ կիրառում սահմանային միջադեպերի կապակցությամբ: Խոսքը հատկապես «լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլ» արտահայտության մասին է: Բայց առավել հետաքրքրական է ՊՆ-ի հաղորդագրության մեկ այլ ձևակերպում: Այն է՝ «Հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը»:

                      Այսպիսով, ՀՀ պաշտպանության նախարարությունն արձանագրում է, որ ադրբեջանական գործողություններն առաջիկայում կարող են համարժեք պատասխանի արժանանալ՝ «բանակցային գործընթացին աջակցելու նպատակով»: Այն, որ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն ուղղված են բանակցային գործընթացի տապալմանը, նորություն չէ: Ինչպես որ նորություն չէ այն, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է ոչ միայն՝ բանակցային գործընթացը, այլ նաև ու հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը տապալելու ու այն առավելապես ռուսական ազդեցության տիրույթ տեղափոխելու համար: Ուստի ՊՆ-ի այս հայտարարությունը նշանակում է նաև, որ Ադրբեջանին համարժեք պատասխան տալով՝ Հայկական բանակը պաշտպանում է ոչ միայն հայկական դիրքերն ու բնակավայրերը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը:

                      Այսինքն՝ բանակը հերթական անգամ անում է և անելու է այն, ինչն առաջին հերթին՝ Արտաքին գործերի նախարարության, արտաքին քաղաքականության գործառույթն է: Բանակը ստիպված է ստանձնում այդ գործառույթը, քանի որ ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղուց ստանձնել է ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունն ըմբռնողի գործառույթ:

                      Հայկական բանակը պաշտպանում է սահմանները, բայց, ըստ էության, անպաշտպան է թիկունքից, որտեղ պետք է պաշտպանված լինի, առաջին հերթին, ադեկվատ արտաքին քաղաքականությամբ: Հայաստանի դեպքում այն ոչ միայն ադեկվատ չէ, այլ գոյություն չունի ընդհանրապես:

                      Աղբյուրը <a href="http://168.am/2015/09/26/542099.html">© 168.am</a></br>

                      Comment

                      Working...
                      X