Re: Preservation, conservation of monuments.
Ինչ է արել Հասմիկ Պողոսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում
yerkira.am
7 Հոկտեմբերի 2016,
Ալեքսանդր Թամանյանն ասում էր, թե ճարտարապետությունը քարե սիմֆոնիա է: Հետաքրքիր է` ճարտարապետն ի՞նչ ժանրի «սիմֆոնիայի» կվերագրեր ներկայիս Երևանի տեսքը: Նայելով նորակառույցներին` միայն Արմենչիկի «սիմֆոնիաները» կարելի է հիշել. ինչքան Արմենչիկն է վաստակավոր արտիստ, այնքան էլ նորակառույցները` քարե սիմֆոնիա:
ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի ճաշակը, հետաքրքրություններն ու գեղագիտական նախասիրությունները, ցավոք, նրա պաշտոնավարման 10 տարիների ընթացքում այդպես էլ չհամընկան Երևանի ճարտարապետական տեսքի, միջավայրի ընկալման հետ: Եթե նախկինում Հայաստանն աշխարհին հայտնի էր իր ճարտարապետությամբ, ապա այսօր ճարտարապետությունից ու Հին Երևանից գրեթե ոչինչ չի մնացել: Ճարտարապետական ու պատմական նշանակություն ունեցող կառույցները տարեցտարի հողին են հավասարեցվում` պատկան մարմինների լուռ համաձայնությամբ: «Ես իրավասու չեմ», «հարցն ուղղեք քաղաքապետարանին» պատասխաններով կամ էլ ուղղակի խուսափելով հանդիպել լրագրողների հետ` 10 տարի շարունակ` Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ, մեկը մյուսի հետևից լուսանկարներ դարձան երբեմնի պատմամշակութային արժեքները:
Հին Երևանը քանդելուց հետո մինչև վերջերս Պողոսյանը նշում էր. «Հին Երևան» ծրագրի շրջանակներում կառուցապատումը կանգնած է, քանի որ չենք կարողանում հետաքրքրվող, շահագրգիռ անձանց գտնել»: Բնականաբար, շահագրգիռ անձինք նախընտրում են ոչ թե հնարած Հին Երևան տեսնել, այլ` ամեն շենքն իր տեղում, իր միջավայրում:
Փոխարենը Պողոսյանի սրտին դարդ էր եղել Լենինի արձանի` հրապարակից հեռացնելը, արձանի տեղն, ըստ նրա, դատարկ է մնացել. «Իմ անձնական կարծիքն է, որ հրապարակում ինչ-որ դատարկություն, այսինքն՝ ոչ թե դատարկություն, այլ ավարտվելու մի տարր ուզում է, բայց ասում եմ՝ Լենինի արձանը քաղաքական էր, այսպես էր, այնպես էր, բայց իր պատվանդանով, լուծումներով հանճարեղ գործ էր»:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախարարը նույն սրտացավությամբ էր խոսում թե' Լենինի արձանի և թե' մարշալ Բաբաջանյանի խրոխտ արձանի մասին։ Ավելին, Պողոսյանի խոսքով՝ ինքը դեռ պետք է մարսեր և որոշ ժամանակ անց միայն կարծիք հայտներ. կարծիքը, բնականաբար, հետագայում այդպես էլ չհայտնեց։ Արձանների հետ կապված՝ նախկին նախարարի տեսակետը հստակ իմանալ դժվար է /նախկինում արդեն անդրադարձել էինք այս խնդրին/, ինչպես ցանկացած այլ հարցի դեպքում։
Տիկին նախարարը հմուտ էր ոչ միայն տեսակետ չհայտնելու, այլ նաև փաստ, խախտման արձանագրում անտեսելու առումով։ Վերահսկիչ պալատը, օրինակ, խախտումներ էր հայտնաբերել` Քոբայրավանքի և Հնեավանքի վերականգնողական աշխատանքների հետ կապված, դեռ առաջին` 2007-2008 թթ. ստուգումների ընթացքում. 321 միլիոն դրամ էր հատկացվել ընկերությանը, որը պետք է զբաղվեր վանական համալիրների վերականգնողական աշխատանքներով, բայց արդյունքում հայտնաբերվել էր 57 միլիոն դրամի՝ փաստաթղթերով չհիմնավորված ծախս:
Իսկ 2011-ին ՎՊ-ն հայտարարել էր, որ հուշարձանների վերականգնման աշխատանքներին մասնակցում են ոլորտի հետ ընդհանրապես կապ չունեցող շինարարական կազմակերպություններ: «Վահանավանքում, Հնեվանքում, Քարկոփում վերականգնման աշխատանքները կատարվել են թերի եւ ոչ մասնագիտորեն: Խախտվել է պատմամշակութային հուշարձանների ոչ միայն արտաքին տեսքը, այլեւ օգտագործվել է դրանց ոչ հարիր շինանյութ: Նախապես հաշվարկված եւ համարակալված քարերի փոխարեն օգտագործվել է նոր, այլ տեսակի քար»,- նշված է ՎՊ զեկույցում:
Ոլորտի մասնագետներն ահազանգում էին` Գանձասարի պարիսպները նորոգվում են համապատասխան նորմերի խախտումով: Լսողն ո՞վ էր: Բանը հասավ նրան, որ մարդիկ, ճարտարապետները սկսեցին դիմել ԼՂՀ իշխանությանը:
Երիտասարդական պալատը, ճիշտ է, քանդեցին ոչ Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման օրոք` 2004-ին, սակայն մինչ օրս Երիտասարդական պալատի հեղինակ Հրաչիկ Պողոսյանն ահազանգում է, որ այն քանդվել է ապօրինաբար: Նախարարը չէր արձագանքում իր պաշտոնավարման ընթացքում քանդվող կառույցների վերաբերյալ հանրության, մասնագետների կոչերին, ուր մնաց` Երիտասարդական պալատի մասին մտահոգվեր:
Մեկ այլ կառույց՝ Արամի 30-ում գտնվող. Երևանի պատմության մի մասնիկը դարձած երկհարկանի շինությունը քանդելու ժամանակ, երբ Պողոսյանին հարցրինք՝ ինքն է՞լ է կարծում, որ անհրաժեշտ է քանդել այն, նա շտապեց պատասխանել, թե դա հուշարձան շենք չէ: «Հետևաբար, ես՝ որպես մշակույթի նախարար, դրա պատասխանը չեմ կարող տալ»,- ասաց նա։
Իսկ Աֆրիկյանների տունը հուշարձան շենք էր, որի ապամոնտաժման ժամանակ նախարարը շտապեց հիշեցնել՝ ապամոնտաժելու որոշումը կայացվել է 2004-ին, երբ ինքը նախարար չի եղել, և այդ պատճառով էլ նա կարծիք չուներ շենքի ապամոնտաժման վերաբերյալ։
Մեկ այլ օրինակ՝ ամիսներ առաջ պարզ դարձավ, որ Երևանի Արամի 9 հասցեում գտնվող ճարտարապետական և պատմական մեծ նշանակություն ունեցող` Արամ Մանուկյանի տունը քանդում են՝ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու համար։ Արամ Մանուկյանի տունը, ի դեպ, ներառված է Երևան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում: Շենքի տանիքը, հատակն ու միջհարկային ծածկն արդեն քանդված են, մնացել է ճակատը: Այս մասին լրատվամիջոցները գրեցին, ընթերցողները քննարկեցին, ճարտարապետներն իրենց ցավը հայտնեցին, և վերջ։
Հասմիկ Պողոսյանի հարցազրույցները թերթելիս աչքովս հետաքրքիր մի բան ընկավ. նախարարը նշել էր, որ միշտ ցանկացել է մշակութային լրագրող դառնալ: Եթե նրա ցանկության մասին 10 տարի առաջ իմանայինք, ազգովի ամեն ինչ կանեինք՝ այն իրականություն դարձնելու համար, գոնե մշակութային ինչ-ինչ արժեքներ կփրկեինք։ Թե չէ` տպավորություն է ստեղծվում, թե Հասմիկ Պողոսյանն այնպես էր արել, որ զբոսաշրջիկները Հայաստան գան` միայն իրեն տեսնելու:
Բայց` ոչ, անաչառ լինելու համար ասենք, որ Պողոսյանն այնպես չէ, որ ընդհանրապես գործ չի արել` Կապանի Հալիձորի բերդից քիչ ներքև նորոգվել է զուգարանը, ինչի համար ծախսվել է մի ողջ կարողություն` 8 միլիոն դրամ:
Կարինե Հարությունյան

Comment