Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Արցախի հարցի շուրջ տարօրինակ զարգացումներ են տեղի ունենում
    19 Նոյեմբերի 2015,
    Yerkir.am

    Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր անակնկալ այցելել է Ազգային ժողով և փակ հանդիպում անցկացրել ԱԺ արտաքին հարաբերությունների, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովների անդամների, ինչպես նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետո Նալբանդյանը չի մանրամասնել, թե ինչով է պայմանավորված այս պահին նման փակ հանդիպում անցկացնելու անհրաժեշտությունը: Եվ, չնայած դրան, որոշ հանգամանքներ թույլ են տալիս ենթադրել, որ խոսքը վերաբերում է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը: Ավելին` ԱԺ-ում անցկացված այս հանդիպումը ամրապնդում է կասկածները, որ ԼՂ հիմնահարցի շուրջ ինչ-որ տարօրինակ և, չի բացառվում, վճռորոշ կուլիսային գործընթացներ են տեղի ունենում, որոնք փաստացի սկսվեցին նախորդ շաբաթ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցից հետո: Դրա մասին է խոսում իրադարձությունների ժամանակագրությունը:

    Լավրովը դեռ չէր հասցրել Հայաստանից հեռանալ, երբ թե' հայկական, թե' ռուսական լրատվամիջոցները, հղում կատարելով անանուն աղբյուրների, նշեցին, թե քննարկվում է նախկին ԼՂԻՄ-ին հարակից, ներկայիս ԼՂՀ-ի մաս կազմող առնվազն 5 շրջաններ Ադրբեջանին հանձնելու և ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ տալու տարբերակը: Դրանից հետո տեղի է ունենում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` աննախադեպ օրակարգով և ուղերձներով հագեցած այցը Մոսկվա, որտեղ նա հայտարարում է, առանց ԼՂՀ-ի` բանակցություններին լիարժեք մասնակցության, կոնֆլիկտի կարգավորման անհնարինության մասին: Թեև Սահակյանը Մոսկվայում պաշտոնական հանդիպումներ չունեցավ, սակայն նրան ասուլիս կազմակերպելու հնարավորություն տրվեց Կրեմլին մերձ լրատվական գործակալությունում, ինչը ԼՂՀ-ի սուվերենությունը յուրատեսակ ձևով եթե չճանաչելու, ապա գոնե ընդգծելու դրսևորում էր:

    Այդ ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը սոցիալական ցանցերի միջոցով հայտնեց, որ համանախագահները մեկնում են Նյու Յորք` ՄԱԿ-ի կենտրոնակայան, և Վաշինգտոն` ԼՂ հարցով խորհրդակցություններ անցկացնելու` առանց բացատրելու, թե ինչո՞վ է պայմանավորված դրանք հատկապես ՄԱԿ-ում անցկացնելու անհրաժեշտությունը, երբ ՄԱԿ-ը ԼՂ հարցով զբաղվելու մանդատ չունի:

    Բացի դրանից` Բակո Սահակյանի մոսկովյան այցի ավարտից հետո ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը կանգ է առնում Երևանում և գրեթե աննկատ այցելում Հայաստանի խորհրդարան, որի մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի արվում: Իսկ մինչ այդ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում էր անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի հետ` օրակարգում քննարկելով ԼՂ հիմնահարցը:

    Դրա նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը փաստացի ո'չ հերքում և ո'չ էլ հաստատում է այն տեղեկատվությունը, թե բանակցություններում քննարկվում է Ադրբեջանին տարածքներ հանձնելու հնարավորությունը` նշելով միայն, թե ԱՄՆ-ը պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների ու Մինսկի խմբի միջեւ ընթացող ներկայիս գործընթացը: Թե բանակցությունների բացակայության պայմաններում ի՞նչ գործընթաց նկատի ուներ Բրինքը, որոշ չափով բացահայտեց ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով օրերս հայտարարեց, թե ուրախ է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են քննարկել հակամարտության կարգավորման մանրամասները: Այս հայտարարությունն առավել քան տարօրինակ էր, եթե նկատի ունենանք, որ մինչ այդ համանախագահներն առաջընթաց էին որակում նույնիսկ խաղաղության պահպանման համար անհրաժեշտ քայլերի շուրջ կողմերի քննարկումները:

    Եվ ահա այս ամեն ֆոնին երեկ` Հայաստանի իշխող կուսակցության` ՀՀԿ-ի գործադիր մարմնի հերթական նիստից հետո, ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը լրիվ անակնկալ հայտարարեց, թե Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին` մինչև սահմանադրական հանրաքվեի անցկացումը, այսինքն` մինչև դեկտեմբերի 6-ը: Սա այն դեպքում, երբ մինչ այդ խոսվում էր այդ հանդիպումը միայն հանրաքվեից հետո անցկացնելու մասին:

    Չափազանց տարօրինակ է նաև վերջին շրջանում Բաքվի պահվածքը: Նախ` պաշտոնական Բաքուն, սովորության համաձայն, հիստերիա չբարձրացրեց ԼՂՀ նախագահի` Մոսկվա կատարած այցի և նրան այնտեղ ցուցաբերված աննախադեպ վերաբերմունքի կապակցությամբ: Ավելին` ադրբեջանական իշխանությունները նոյեմբերի 12-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, Հայաստանին վերադարձրին սահմանը պատահաբար անցած` Տավուշի մարզի Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսինե Աբովյանին, իսկ նոյեմբերի 18-ին` նաև ամիսներ առաջ ինքնակամ ադրբեջանական կողմն անցած` ԼՂՀ ՊԲ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին:

    Բացի դրանից` վերջին շաբաթներին Ադրբեջանն իրեն ոչ բնորոշ խաղաղասիրություն է դրսևորում նաև հակամարտ զորքերի շփման գծում` աստիճանաբար նվազեցնելով հայկական դիրքերի գնդակոծման ինտենսիվությունը: Սա բացարձակապես չի տեղավորվում ԼՂ հարցով բանակցությունների ցանկացած ռաունդին ընդառաջ իրավիճակը լարելու` Բաքվի մարտավարության մեջ` թույլ տալով եզրակացնել, որ այս տարօրինակ վարքագիծը պայմանավորված է սպասողականությամբ:

    Այս համատեքստում նկատելի հանդարտություն է ցուցաբերում նաև հայկական կողմը: Օրեր առաջ, երբ Արցախում հակառակորդի կրակոցներից երկու ժամկետային զինծառայողներ զոհվեցին, ո'չ Երևանից, ո'չ էլ Ստեփանակերտից համարժեք պատասխան չեղավ: Դժվար է հավատալ, որ այս հանգամանքների` նման տարօրիակ դասավորությունը պատահական համընկնման արդյունք է, և որ այս ամենի ֆոնին Էդվարդ Նալբանդյանը պարզապես հերթապահ հարցեր քննարկելու համար էր շտապել ԱԺ: Չի բացառվում, որ իսկապես բեկումնային իրադարձություններ են տեղի ունենում թե' մերձավորարևելայն տարածաշրջանում առկա քաղաքական իրավիճակի և թե' Ադրբեջանին ԵՏՄ քաշելու` Ռուսաստանի հետևողական քաղաքականության համատեքստում: Սակայն թե կոնկրետ ի՞նչ կուլիսային պրոցեսներ կարող են ընթանալ, կարելի է միայն ենթադրել: Այս հարցին, իհարկե, դեռ կանդրադառնանք:

    Գևորգ Դարբինյան

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....



      25 / Նոյեմբեր / 2015
      Ռուսները հիշեցին հայկական գործոնը. Ռուսաստանում կքննարկվի հայերի ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելու օրինագիծը (audio)




      Կանխատեսելի Ռուսաստան ու կանխատեսելի հայտարարություններ: Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո բոլորը սպասում էին համարժեք պատասխանի: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոշտ ձևակերպումներն ու ռուսական կայսրության խախտված ինքնասիրությունը պահանջում էին, որ լինի շատ կտրուկ ու հստակ պատասխան թուրքերի համարձակ քայլին: Մինչդեռ գործեց այլ տրամաբանություն. ռուսները հիշեցին իրենց դարավոր փորձը: Ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելու պրակտիկան փորձ է արվում կիրառել նաև հիմա: Իսկ այդ ուրիշն այդքան էլ ուրիշ չէ, այդ ուրիշը մենք ենք: Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին շտապեց առաջինը առաջարկել ռազմական պատասխանի փոխարեն հայերին ու քրդերին օգտագործել թուրքերի դեմ պայքարում:
      -Թուրքիայի հարցը պետք է լուծել և պետք է դա անել ուրիշի ձեռքերով: Հայերն ատում են թուրքերին և եթե մենք իրենց թույլ տանք ազատագրել իրենց արևմտյան տարածքները ` նրանք հաճույքով կազատագրեն: Հայերը դա արդեն արել էին 1918 թվականին, սակայն այն ժամանակ Մոսկվան չօգնեց, նա անցավ Թուրքիայի կողմը: Քրդերը սպասում են մեր օգնությանը, եթե մենք ասենք քրդերին, որ ճանաչում ենք իրենց անկախությունը, իսկ նրանց թիվը, ինչպես հայտնի է, հասնում է 20 միլիոնի, մայրաքաղաքը արդեն հայտնի է, դա Դիարբեքիրն է : Այսպիսով` Արևելյան Անատոլիան կդադարի որպես այդպիսին գոյություն ունենալ: Արդյունքում կունենանք Անկախ Քրդստան և Մեծ Հայաստան:
      Հաջորդիվ ելույթ ունեցավ «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը: Հայտարարությունը հետևյալն էր
      Տառացիորեն առաջիկա օրերին պետդումա ենք ներկայացնելու օրենսդրական նախագիծ, որով, Ֆրանսիայի օրինակով, կպատժենք բոլոր նրանց, ովքեր կժխտեն հայերի ցեղասպանությունը Թուրքիայում: Իմ կարծիքով դա լավ սառը ջուր կլինի նրանց համար, ովքեր մոռանում են սեփական պատմությունը, երբ անմեղ մարդկանց էին ոչնչացնում և փորձում է անցյալի էլեմենտները բերել ներկա:
      Թե որքանով սառը ջուր կլինի Միրոնովի առաջարկը, դեռ քննարկել կարելի է: Հայկական գործոնը հիշելը կանխատեսելի էր, բայց Ռուսաստանի միջազգային հավակնություններն ու որդեգրած քաղաքականությունը, կարծես, չեն մեկտեղվում: Քաղաքագետ Լևոն Շիրինյանն, այնուամենայնիվ, զգուշավորության կոչ է անում:
      -Պարոն Ժիրինովսկուն ասեք հետևյալը, որ կոչ արեք հայ ժողովրդին անիմաստ տեղը չոգևորվի ցարի կամ ցարի միջավայրի հայտարարությունից, որովհետև ինքը ցար էլ չի: Երկրորդ, հայ ժողովուրդը, ինձ թվում է, պետք է շատ զուսպ լինի, ապավինի Ազգային անվտանգության խորհրդի և քաղաքական իշխանության ռազմական գործողություններին: Զուսպ լինի այնպես, որ հիշի, որ 1915 թիվը իր ոգևորության հետ կապ ունի: Մեր գործը Արևլյան Հայաստանում է:
      Ռուս չինովնիկները դեռ երկար կխոսեն հայկական գործոնը շահարկելու մասին, պարզապես անգամ «ռազմավարական դաշնակից» ձևակերպումն աչքի առաջ ունենալով, մենք պետք է հիշենք պատմությունն ու հերթական անգամ չհայտնվենք ռուս-թուրքական հարաբերությունների զոհասեղանին:

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            «Պետք է վե'րջ տալ հայության հավաքման գաղափարին Հայաստանում»

            ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ
            Հասարակություն - 03 Դեկտեմբերի 2015,


            «Ահաբեկչությունը» և «նացիոնալիզմը» որպես «ազգային հիշողության» պատժամիջոցներ:
            Այսօր, երբ տարբեր մակարդակների ռուսական փորձագետներն ու պետական այրերը ջանք չեն խնայում ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս ճգնաժամին ցուցադրել հայկական ողբերգության նկատմամբ ռուսական քաղաքական մարդասիրությունը և սիրալիր անհամբերությամբ հայ հանրությանը խրախուսում են իրենց մարդասիրությամբ և արդարամտությամբ հիանալու, «միանալու» և երախտապարտ պատրաստակամությամբ դրա «առաջին ճակատում» շարվելու, անհրաժեշտ է թվում հիշեցնել այսօրվա Ռուսաստանի «իրավանախորդ» ԽՍՀՄ-ի տևական ջանքերը՝ միջպետական պայմանագրերով և ստալինյան ռեպրեսիաներով հայ ժողովրդի ցեղասպասպանական ողբերգությունն ու ցավը ջարդելու, լռության դատապարտելու և հնազանդեցնելու ուղղությամբ: Թերևս ռուսներին էլ է պետք հիշել, որ Մոսկվայի պայմանագրի 8-րդ հոդվածով իրենք պարտավորվել են «թույլ չտալ իրենց տարածքում, կամ՝ դրա մի մասում մյուս երկրի նկատմամբ պայքարելու նպատակ ունեցող խմբերի ձևավորում կամ առկայություն» և ստիպել են Հայաստանին նույնը պարտավորվել Կարսի պայմանագրի 10-րդ հոդվածով: Այն, ինչ հիմա կատարվում է Ռուսաստանում, այդ պայմանագրի 8-րդ հոդվածի ուղղակի խախտում է: Մինչդեռ այդ հոդվածով «պարտավորված» Խորհրդային Հայաստանը «հայ նացիոնալիստների» պիտակով մահվան է դատապարտել հազարավոր անմեղ հայերի, իսկ ԽՍՀՄ մակարդակով դատապարտված «հայ նացիոնալիստների» թիվը դեռս հայտնի չէ:

            2014թ. հրատարակված հոդվածաշարում անդրադարձել էի Խորհրդային Հայաստանում իրականացված քաղաքական բռնությունների հատուկ իմաստին՝ «հայկական նացիոնալիզմի» առասպելի ձևավորմանը և դրա դեմ պայքարին (http://www.lragir.am/index/arm/0/society/view/105224; http://www.lragir.am/index/arm/0/society/view/105484): Խոսքը գնում է Հայաստանի տարծքները Խորհրդային Ռուսաստանի կողմից Թուրքիային հանձնելու, ռուս-թուրքական հարաբերությունների հենքին Հայոց ցեղասպանությունը լռության դատապարտելու, հայկական հակաթուրքական տրամադրությունների լռեցման, հնազանդեցման և, հնարարավորինս, այդ հիշողությունները և տրամադրությունները կրողներին նվազեցնելու կամ ահաբեկելով լռության դատապարտելու մասին: Այդ փաստը հաստատող օրինակները շատ են: Սույն հոդվածում կարծածենք քաղաքական բռնությունների ընթացքում «հիշողության», «ազգային հիշողության» պատժի պրակտիկայի հարցը:

            Եթե «նացիոնալիստ» մտավորականների ջարդն սկսվել էր 1936ին, ապա Ցեղասպանությունից փախստական թուրքահայ գյուղացիությունը դրան ենթարկվում էր առնվազն տաս տարի՝ 1926-ից: Դեռևս 1924-ին հրատարակվել էր Արտաշես Կարինյանի «Պետք է վերջ տալ հայության հավաքմանը Հայաստանում և 300.000 արևմտահայ գաղթականությանը ցրել Ռուսաստանում» հոդվածը, որում հեղինակը գրում է. «Պետք է այժմ ևեթ հայտարարել, որ Հայաստանում կամ Հայաստանին կից շրջաններում հող ստանալու բոլոր հույսերն անիրականանալի են: Հայաստանը հողային ֆոնդ չունի: Մանր բուրժուական ռոմանտիկների հյուսած բոլոր հաշիվները Տաճկահայաստանի հողերի մասին բոլորովին անհող են: Այդպիսի կացության մեջ կարող է լինել միայն մի ելք և մի ուղի, այն է՝ հողային կնճռի լուծումը Հայաստանից դուրս և Խորհրդային Միության սահմաններում: Հայաստանն այժմ մեկուսացած և ինքնամփոփ հողային միավոր չէ: Նա հրաժարվել է «Ազգային պետության» գաղափարից և կամավոր մտել Խորհրդային համայնավար միության մեջ… Այդպիսի հողեր քիչ չեն Հյուսիսային Կովկասում, Դոնի շրջանում և Կուբանում: 300 հազար հայերի բնակեցումը Խորհրդային Միության հսկայական տերիտորիայի վրա ավելի հեշտ խնդիր է, քան թե սոված ու քայքայված Հայաստանում: Այդ գաղթականության բնակեցումը կազատի Հայաստանը ծանր բեռից, որ խեղդում է նրան: Այդ ձևով իր հիմքի մեջ կխեղդվի ամեն մի ազգայնական փորձ և կստեղծվի ամուր պատվանդան Մերձավոր Արևելքի ժողովուրդների միության համար... Պետք է վե'րջ տալ հայության հավաքման գաղափարին Հայաստանում, մի գաղափար, որ մինչև այժմ էլ ապրում է ժողովրդական զանգվածների գիտակցության մեջ… Հողային ֆոնդի բացակայությունն է պատճառը, որ զարգանա ազգայնական ռոմանտիկան և հայությունը ձգտի տիրանալու իր «պապենական հողերին», ինչպես նաև վառ ու կենդանի պահի «միացյալ և անկախ Հայաստանի գաղափարը» ժողովրդական զանգվածների մեջ… Ուստի, մի անգամ ընդմիշտ այս բոլոր կնճիռները լուծելու համար անհրաժեշտ է նախ` ա) վերջ դնել հայության հավաքման գաղափարին Հայաստանի մեջ և ապա` բ) երկրի մեջ եղած 300.000 արևմտահայ գաղթականությանը ցրել լայնածավալ Ռուսաստանի մեջ»(Գ․Լազեան: Հայաստան եւ հայ դատը, էջ 308-310):

            Կարող է տարօրինակ թվալ, որ քննարկումների առնվազն երեք հնարավորություններից (Մոսկվայի, Կարսի և Լոզանի կոնֆերանսները) որևէ մեկում երբեք չի քննարկվել Խորհրդային Հայաստանում առկա մահմեդական բնակչությունը Թուրքիայի տարածքում մնացած հայերով կամ թուրքահայ փախստականներով փոխանակելու խնդիրը, երբեք չի խոսվել Հայաստանի սակավահողության մասին, նույնիսկ այն դեպքերում, երբ թուրքերը ոչ միայն վճռականապես առարկում էին հայ փախստականների՝ հայրենիք, Արևմտյան Հայաստան վերադառնալու առաջարկների դեմ, այլև պնդում էին Թուրքայում մնացած վերջին հայերին ԽՍՀՄ տեղափոխել: Պարզից էլ պարզ էր, որ թուրքերին խիստ ձեռնտու էր մահմեդական բնակչության առկայությունը Հայաստանում և խիստ անցանկալի՝ Խորհրդային Հայաստանի Թուրքիայի հետ սահմանակից գոտում փախստական թուրքահայերի կուտակումը:

            Իրականում Հայաստանի սակավահողությունն այն շրջանում բնակչության համար սպառնալիք չէր: Ըստ համահայաստանյան գյուղատնտեսական վիճակագրական նյութերի` «Վիճակագրական տեղեկատու»ի Հայաստանի բնակչությունը 1923-1924ին կազմել է ընդամենը 841.043 մարդ, 1924-1925ին` 907.755 մարդ(Հայաստանի Կենտվիճվարի հրատարակութիւնները, գրեց՝ Ս. Մասուրեան, «Հայրենիք» ամսագիր, Դ տարի, թիւ 2 (38), դեկտեմբեր 1925), 1926ի ԽՍՀՄ մարդահամարի նյութերով` 880.500 մարդ: 1926ին ԽՍՀՄ մարդահամարի նյութերով ողջ Հարավային Կովկասում հայերի թիվն ընդամենը 1.332.593 մարդ էր, որից 402.008 քաղաքաբնակներ էին(http://demoscope.ru/weekly/ssp/ussr_nac_26.php?reg=5): Ակնհայտ է, որ «Հայաստանում հայության հավաքման գաղափարին վերջ տալու» Ա.Կարինյանի առաջարկը «Հայաստանում հողային ֆոնդի բացակայությամբ» չէր պայմանավորված, այլ Հայաստանի թուրքահայերի՝ Ա. Կարինյանի ձևակերպած «ազգայնական ռոմանտիկայի» և/կամ «ազգայնական փորձ»երի տագնապով` «պապենական հողերին» տիրանալու ձգտումով: Առավել ևս, որ Ա.Կարինյանը առաջարկում է «Ռուսաստանում ցրել» ոչ թե Հայաստանի բնակչության մի մասը, այլ հատկապես Հայաստանում գտնվող «300.000 արևմտահայ գաղթականությանը»: Թուրքահայ փախստականներին «Հայաստանից աքսորելու» գաղափարն ավելի շուտ բխում էր քեմալական Թուրքիային բոլշևիկների տված խոստումը կատարելու մտահոգություններից: Ա.Կարինյանը 1921ի սեպտեմբերից մինչև 1922ի վերջերը եղել է Հայկական ՍՍՀ կառավարության դիվանագիտական ներկայացուցիչը Ստամբուլում՝ հիմնականում «հայրենադարձության» կազմակերպման հարցերով։ Նա, իհարկե, լավ գիտեր թուրքահայերի` «ժողովրդական զանգվածների գիտակցության մեջ» Խորհրդային Հայաստանում ապաստանելու «ազգայնական ռոմանտիկայի» մասին, և իր հոդվածով «փակում էր թեման»` սակավահող Խորհրդային Հայաստանը ոչ միայն չի կարող նոր հայերի ընդունել, այլ պիտի ծրագրավորի եղածին ցրելու հնարավորությունները: 1918-1920ին աշխատած լինելով Մոսկվայում՝ ՌՍՖՍՀի ազգությունների ժողովրդական կոմիսարիատին կից հայկական գործերի կոմիսարիատում, նա, անշուշտ, լավ գիտեր թուրքահայ փախստականների նկատմամբ բոլշևիկյան Ռուսաստանի մտադրությունները: Ա.Կարինյանի այս հոդվածով նաև զգալիորեն հասկանալի է դառնում հայկական ազգայնականության նկատմամբ բոլշևիկյան մտահոգությունը, որոնցից առնվազն մեկը «պապենական հողերը» վերադարձնելու թուրքահայերի ձգտման հնարավորությունն էր, որը կանխարգելելու ծրագիրը դեռևս 1919ին Ա.Միկոյանն էր ներկայացրել Լենինին` Մուստաֆա Քեմալի հետ բանակցությունների վաղ փուլում:

            Խորհրդային Հայաստանում 1926ից հարկադրեցին, որ եկեղեցին հրաժարվի Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ ապրիլի 24ը նշելուց (1926ից ԽՍՀՄ, այդ թվում Հայաստանի տարածքում եկեղեցին այլևս չէր համարձակվում բարձրաձայնել հոգեհանգստի արարողությունները, Էջմիածնի հրատարակած օրացույցերում այն բացակայում էր, նույնիսկ «Էջմիածին» ամսագիրը զգուշանում էր անդրադառնալ այդ օրը սահմանված հոգեհանգստյան արարողությանն՝ ընդհուպ մինչև 1964ը): 1926ին Խորհրդային Հայաստանի կառավարությունը որոշեց նաև դադարեցնել թուրքահայերի զանգվածային ներգաղթը՝ որպես պատճառաբանություն օգտագործելով Շիրակում տեղի ունեցած երկրաշարժը և ներգաղթածներին տեղավորելու դժվարությունները: Այդ նույն թվականից ակտիվացան Դաշնակցությանը վերագրվող «հայ ազգայնականության» թեմայի քննարկումները, հետապնդումներն ու խմբային ձերբակալությունները: Ձերբակալությունների մասին Հայաստանյան (և խորհրդային) լրատվամիջոցներն, իհարկե, լռում էին, բայց 1926ի ապրիլին Փարիզում հրատարակվող «Դրոշակ»ը «Հայաստանի ձերբակալությունները» վերնագրով հոդվածով տեղեկացնում է հարյուրավոր ձերբակալությունների մասին՝ Շիրակում 43 մարդ, Ալագյազում՝ 12, Էջմիածնում՝ 15, Կոտայքում՝ 5, Դիլիջանում՝ 10, Զանգեզուրում` 11, Երևանում՝ 89, Երևանի զինվորական և հրամանատարակ կազմից՝ 40 մարդ ևն: Այդ տարիների ձերբակալությունների մասին գրում է ԿԳԲի արխիվներն ուսումնասիրած Ա.Մանուկյանը:

            Խորհրդային Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին անտեղյակ Թուրքիայում մնացած և հալածանքներից թաքնվող, թշվառ գոյություն պահպանող հայերը դեռևս հույսեր ունեին, որ ԽՍՀՄը և Խորհրդային Հայաստանը սպասում է իրենց: Սեբաստիայի հայությունը Թուրքիայի բանտում գտնվող Գևորգ Հալաջյանի ջանքերով 1926ին Անդրկովկասի առևտրական ներկայացուցիչ Պ. Շահվերդյանի միջոցով համարձակվում է «աղերսագրով» դիմել Խորհրդային Հայաստանի կառավարությանը՝ խնդրելով ընդունել իրենց(Թափառական (Գևորգ Հալաջյան): Դէպի կախաղան, Երևան, «Վան Արյան», 2014, էջ 80-81): Այս նամակի պատասխանի մասին Գ. Հալաջյանը գրառում ունի իր բանտային օրագրում սեպտեմբերի 2ին. «Իբր թե մեր դիմումը նկատի է առնվել Հայաստանի Ներքին գործերի նախարարության կողմից և հրամայված է անմիջապես տեղեկացնել գավառահայության պահանջները: Իբրև թե մեր տեղեկագիրը չի ներկայացնում մեր կացությունը, և իրենք նոր մանրամասների կարիք ունեն… Պահանջվում է գրել՝ ա) որքան հայություն կա Անատոլիայի մեջ, որտեղ են բնակվում; բ) քանի արհեստավոր, պտղաբույծ, անասնապահ, մեղվաբույծ և ծխախոտի մասնագետներ կան և որ քաղաքներում; գ) առանձին ցուցակներ կազմել և առաջնահերթությունը տալ մասնագետներին և ինքնաբավներին; դ) ինչպիսիք են գավառահայության քաղաքական համոզմունքները, և ինչ կուսակցությունների են պատկանում նրանք: Չորս հարցումներ, և մեկը մյուսից արտառոց. կարծես գավառահայությունը ապրում է խաղաղ ու բնական պայմանների մեջ, որ հնարավոր լինի ճշտել, թե որքան հայ կա Անատոլիայի խորքերը, կամ ինչ դասակարգի են պատկանում ամեն մեկը, որքանը արհեստավոր-մասնագետ է և ամենաողբերգականը` որ կուսակցությանն են նրանք պատկանում»: Պարզ էր, որ խորհրդահայ իշխանություններն ընտրել էին թե՛ բացահայտ մերժումից, թե՛ հարցի լուծումից խուսափելու տարբերակը:

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Առաջին հայացքից սա կարող է տարօրինակ թվալ, քանի որ ընդամենը երեք տարի առաջ, Լոզանի կոնֆերանսին, ԽՍՀՄ պատվիրակությունը Անտանտի երկրներին խնդրել-աղաչել էր չնեղացնել իր սրտակից բարեկամ Թուրքիային հայ փախստականների մասին հիշեցնելով և երդումներ էր տվել թուրքահայ փախստականներին տեղավորելու Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում : Արդյունքում, ինչպես հայտնի է, Թուրքիայում մնացած հայերին «խցկեցին» Առաջին համաշխարհային պատերազմից Եվրոպայում խիստ պահանջարկված, դեմոկրատական ֆասադ ցուցադրող «փոքրամասնությունների իրավունք» կասկածելի բանաձևի մեջ, արդեն ԽՍՀՄ դարձած կազմավորումը մոռացավ փախաստականներին, և փախստական հայերի խնդիրը մնաց նորաստեղծ Ազգերի լիգայի խղճին: Ընդ որում իրավական և գործնական իմաստներով դեռևս չփորձարկված «փոքրամասնությունների իրավունքները» Լոզանում ձևակերպվում են ոչ թե եվրոպական` ազգային, այլ թուրքական` կրոնական սկզբունքով` «ոչ մահմեդական փոքրամասնություններ», ինչը Թուրքիայի համար հիանալի հնարավորություն էր իսլամացած հայերին զրկելու հայերի փոքրիկ իրավունքներից և օտարելու քրիստոնյա մնացած հայությունից (իսլամացած հայերը «ոչ մահմեդական փոքրամասնություն» չէին և ազգային ինքնության, ազգային լեզվի իրավունք չունեին):
              Փոքրիկ Խորհրդային Հայաստանի սահմանին հաստատված թուրքահայերը ոչ միայն իրենց սոսկական գոյության փաստով էին վտանգավոր թվում, այլև հայրենիք վերադառնալու չմարող ցանկությամբ և ծրագրերով: Այդքան ջանք թափել Լոզանում և բարեկամ Թուրքիային ազատել Անտանտի կողմից պարտադրվող հայ փախստականների վերադարձի ուրվականից, և այդ վտանգն ունենալ փոքրիկ Խորհրդային Հայաստանի սահմանի՞ն:

              1926-30-ի ընթացքում դաշնակցական ընդհատակյա կազմակերպությանն անդամակցության մեղադրանքով տեղի ունեցան մի շարք խմբակային ձերբակալություններ և դատավարություններ, ինչպես նաև շրջանառության մեջ դրվեց «Դաշնակցական ժամանակներում ակտիվ հակահեղափոխական գործունեության համար» ձևակերպմամբ մեղադրանքը: Այս ետահայաց՝ «Դաշնակցական ժամանակներում» մեղադրանքը հատուկ ծանրությամբ կիրառվել է հատկապես Զանգեզուրի ինքնապաշտպանության մասնակիցների, Սարդարապատի ճակատամարտի մասնակիցների և փախստական թուրքահայության նկատմամբ: Խորհրդային Հայաստանի թուրքահայությունը հայտնվել էր ՊՔՎ վերանվնաված Արտակարգ հանձնաժողովի ճիրաններում: Բնականաբար առաջին հերթին թիրախավորված էին նախկին ֆիդայիները: 1927ի օգոստոսի 7ին որպես Դաշնակցություն կուսակցության անդամ ձերբակալվել և 8 տարի ժամկետով Տաշքենդ աքսորի է դատապարտվել ֆիդայի Չոլոն (Հարություն Աբրահամի Կիրակոսյան(1877-1937): Ծնվել է Սասունի Շենիկ գյուղում: Մասնակցել է Արևմտյան, ապա նաև Արևելյան Հայաստանի ինքնապաշտպանական կռիվներին, եղել է Անդրանիկի զինվորներից: 1919ին կամ 1920ին հաստատվել է Թալինի շրջանի ներկայիս Ոսկեթաս գյուղում: 1921ին մասնակցել է Փետրվարյան ապստամբությանը, պարտությունից հետո անցել է Պարսկաստան, ապա՝ Հունաստան: Փետրվարյան ապստամբությանը մասնակցածներին Խորհրդային Հայաստանի իշխանությունների կողմից ներում շնորհվելուց հետո 1924ին վերադարձել է Հայաստան: Դատապարտվել և գնդակահարվել է 1937ին): 1934ին Չոլոն ազատ է արձակվել աքսորից ու վերադարձել Թալին, Ոսկեթաս գյուղ: Երկրորդ անգամ Չոլոյին ձերբակալել են 1937ի օգոստոսի 8ին և սեպտեմբերի 17ին գնդակահարել Հրազդանի կիրճում(տես Պ.Գրիգորյան: Անպարտ Սասուն, մարտնչող Շենիկ, Երևան, «Լուսակն», 2012, էջ 254): Չոլոյի ֆիդայական ընկեր Մորուք Կարոյին (Կարապետ Ավոյան (1875-1949): Ծնվել է Սասունի Գելիեգուզան գյուղում, եղել է Անդրանիկի զինվորներից և մասնակցել է նրա գլխավորած բոլոր կռիվներին: 1921ին մասնակցել է Փետրվարյան ապստամբությանը, պարտություից հետո անցել է Պարսկաստան, ապա՝ Հունաստան: Փետրվարյան ապստամբությանը մասնակցածներին Խորհրդային Հայաստանի իշխանությունների կողմից ներում շնորհվելուց հետո՝ 1924ին վերադարձել է Հայաստան և հաստատվել Թալինի Ահագչի, ներկայիս Զովասար գյուղում) «ղաչաղ» էին հայտարարել և շուրջ երկու տարի չեկիստներից թաքնվելուց ու սարերում ապրելուց հետո, 1930ին Մորուք Կարոն սահմանն անցել և Թուրքիայի վրայով փախել Պարսկաստան: Մորուք Կարոյի օրինակով փախչել էին ծրագրում նաև ծագումով Մշո Փեթարա գյուղից, Թալինի Կաթնաղբյուր գյուղում հաստատված Իսրայել Իսրայելյանը՝ ֆիդայի Փեթարա Իսրոն և Տեր Քաջի Ադամը: Փեթարեցի Իսրայելը բազմաթիվ մարդկանց էր փրկել կոտորածներից և սահմանն անցկացրել ու բերել Արևելյան Հայաստան: Ամիսներով խուրջինն ուսին պտտվել էր Սասունի, Բիթլիսի լեռնային գյուղերում՝ «Մեկ հայ, մեկ ոսկի» ծրագրով բառի բուն իմաստով գնել քրդերի գյուղերում պահվող որբացած հայ մանուկներին: Թալինում և Կաթնաղբյուր գյուղում ապրող նրա թոռները՝ Սպարտակ Պետրոսյանը և Մարատ Իսրայելյանը պատմում են. «Սկզբում որպես կուլակ աքսորեցին Աստրախան: Ինքն Աստրախանից փախել, ետ էր եկել այստեղ: [19]29-30ին Իսրոյին, Մորուք Կարոյին ու Տեր Քաջի Ադամին անընդհատ հետապնդում էին որպես ղաչաղ: Բայց սովորական գյուղացի մարդիկ են եղել, որ ուրիշներին չօգնեին՝ վնաս չէին տա, նրանցից ի՞նչ ղաչաղ: Մորուք Կարոն սահմանն անցավ գնաց, էն երկուսին սպանեցին Իրինդ գյուղի մոտի ձորում, [19]34ին: Բացարձակապես ինքը դաշնակ չի էղել, հետո մեղադրեցին որպես «դաշնակցական»: Թույլ չեն տվել նույնիսկ գյուղի գերեզմանատանը թաղել: Թաղված են հենց սպանված վայրում: Իր երեխաները շատ դժվար ապրեցին, մինչև իրենց մահը վախից ձայն չէին հանում: Հանել են հինգ էրեխին տանից գցել են դուրս, առել են աման-չաման, կարպետ ա, ը՜, պղինձ ա, ամեն ինչ… Պապիս Սարհատ որդին մինչև իր մահը այդ վախը կար իր մեջ, կոլխոզում կարող է աշխատեցնեին, ոչինչ չտային, վախից ձայն չէր հանում: Է՜, ամբողջ Հայաստանն էր վախենում, այսինքն ամբողջ Սովետն էր վախենում»:

              Նույն պատմությունն է Մաստարա գյուղում հաստատված Անդրանիկի ձիապան Արխա Զորիկի (Զոհրապ Գասպարի Մամիկոնյան) դեպքում, ում Մուշի հայրենական Առատ գյուղը թուրքական իշխանություններն ամբողջովին այրել էին` կենդանի այրելով նաև նրա ծնողներին, կնոջն ու հնգամյա որդուն:

              Դատելով արխիվային նյութերից՝ նրանց բոլորին գաղտնի հետևում էին առնվազն 1924ից: Համենայն դեպս ՊՔՎի կողմից կազմված գործում նրանցից շատերի նկատմամբ գործակալների տեղեկությունները սկսվում են այդ թվականից: Օրինակ՝ «Ջանֆիդա գյուղում ապրող միջակ գյուղացի, անգրագետ, խմբապետ Բաբե Սարգսյանի» մասին գործակալական տեղեկություններ կան 15.10,1924ին, 24.10.1925ին, 15.08.1926ին, 01.09.1926ին, 15.05.1935ին 01.10.1935ին 15.07.1936ին, 23.06.1935ին: Դրանք իրականում ոչինչ չասող «տեղեկություններ» են (հանդիպել է անծանոթ մարդու հետ; իրեն կասկածելի է պահում; զրուցել է դաշնակցականների հետ…): 1927ին Բաբեին ձերբակալել են որպես «դաշնակցություն կուսակցության անդամ»ի, բայց հինգ ամիս բանտում պահելուց հետո ազատել են: Կրկին ձերբակալել են 1929ին նույն մեղադրանքով, աքսորվել է, աքսորից վերադարձել է 1932ին: 1937ի հոկտեմբերին Բաբեին ձերբակալել են երրորդ անգամ: Հարցաքննությանը Բաբեի խոստովանական «ցուցմունքներով» նա Անդրանիկի ջոկատում մասնակցել է ինքնապաշտպանական կռիվներին (տեքստում գրված է՝ «մասնակցել եմ թուրքերի դեմ կռվին»): Տեքստը գրված է Բաբեին անհասկանալի ռուսերեն լեզվով, Բաբեի ստորագրությունն առկա է: Նույն նոյեմբերի երեքին կազմվել է մեղադրական եզրակացություն. «Խորհրդային իշխանության կատաղի թշնամի է: Չի խոստովանել: Մերկացվել է ագենտների նյութերով և վկաների ցուցմունքներով»: Երկու օր անց, նոյեմբերի 5-ի Տրոյկայի նիստը որոշել է «Գնդակահարել, անձամբ նրան պատկանող ունեցվածքը առգրավել»: Երկու օր անց հինգ երեխաների հորը, գյուղացի, աշխատող մարդուն գնդակահարել են:

              Բոլոր «ֆիդայական» անցյալ ունեցողները վտանգի տակ էին, բայց վախենում էին բոլոր թուրքահայերը, քանի որ աքսորելու, նույնիսկ գնդակահարելու համար հատկապես հայդուկյան անցյալ ունենալը պարտադիր չէր: Հայտնի է, որ 1926ից հետո փախստականներին խստիվ արգելված էր խոսել նախ՝ ցեղասպանության, ապա՝ Էրգրի՝ հայրենիքի մասին: Բոլշևիկներին շատ էր անհանգստացնում հայրենիք վերադառնալու փախստականների ցանկությունը:

              1930ականներին ԽՍՀՄը բռնաճնշումներով երկրում ստեղծում էր դասակարգային միատարրություն: 30.01.1930ին Քաղբյուրոն որոշում ընդունեց «կուլակությունը որպես դասակարգ» բռնությամբ վերացնելու մասին (Постановление Политбюро ЦК ВКП(б) от 30.01.1930 о мероприятиях по ликвидации кулацких хозяйств в районах сплошной коллективизации (ՀամԿ(բ)Կ ԿԿ Քաղբյուրոյի 30.01.1930ի որոշումը «Համատարած կոլեկտիվացման շրջաններում կուլակական տնտեսությունների վերացման միջոցառումների մասին» (http://russia.bestpravo.ru/ussr/data04/tex16612.htm)): 1930ի փետրվարի 2ին Միավորված պետական քաղաքական կառավարման վարչության (ОГПУ) № 44/21 հրամանով «Կուլակությունը որպես դասակարգ առավել կազմակերպված վերացնելու և գյուղատնտեսության սոցիալիստական վերակառուցման Խորհրդային իշխանությունների միջոցառումներին կուլակների հակառակվելու բոլոր փորձերը վճռականորեն ճնշելու նպատակով… կուլակներին, հատկապես նրա հարուստ և հակահեղափոխական ակտիվ մասին պետք է կործանիչ հարված հասցվի» (Приказ Об’единенного Государственного Политического Управления № 44/21 2 февраля 1930г.,-http://www.memorial.krsk.ru/DOKUMENT/USSR/300202.htm): Ըստ այդ հրամանի հատկապես թիրախավորված էին «ակտիվ սպիտակգվարդիականները, ապստամբները, նախկին բանդիտները, հակահեղափոխական ակտիվություն ցուցաբերողները, եկեղեցական խորհուրդների, կրոնական համայնքների և աղանդավորական խմբերի ակտիվ անդամները, հարուստ կուլակները, վաշխառուները, սպեկուլյանտները, նախկին կալվածատերերը և խոշոր հողատերերը»: Հիշյալ բոլոր մարդիկ ու խմբերը ենթակա էին պատժիչ գործողությունների` ձերբակալությունների, աքսորների, տեղահանության: Այս որոշումը թափ հավաքող քաղաքական բռնություններին փաստացի և բացահայտ տալիս էր զանգվածային պատժիչ գործողությունների իրավունք:

              Հայաստանում «հակահեղափոխականների» դեմ սույն փաստացի պետական ահաբեկչության կետերից կիրառվել են գլխավորապես «ապստամբներ», «նախկին բանդիտներ» («ղաչաղներ») մեղադրանքները: Ըստ ներկայիս սերնդի հիշողությունների և պատկերացումների՝ «Ղաչաղները ֆիդայիներն են, էրգրում ֆիդայիներ են էղել… Ֆիդային այն մարդիկ էին, ովքեր իրենց ընտանիքները թողել են, ամեն ինչից հրաժարվել են, գնացել են հայրենիքը պաշտպանելու, իրանց անձը, կյանքը նվիրել են հայրենիքին, ժողովրդի պաշտպանությանը: Այստեղ, Խորհրդային Միությունում էդ նույն մարդկանց ասում էին ղաչաղ:…ցանկացած տղամարդ, որ զենքից կրակել էր, ասենք Չաուշի կամ Անդրանիկի զինվոր է էղել, էդ [մարդը] բոլշևիկների թշնամի էր համարվում: Երբեմնի ֆիդայի՝ էս հողի վրա դարձավ ղաչաղ, այստեղ գալուց հետո իրենց սկսեցին ղաչաղ ասել… Բայց շատերն ուզում էին գնալ էրգիր, կարծում էին՝ պիտի գնան էրգիր, իրանց տուն, իրանց հող ու ջրին: Ովքեր, ասենք, չէին ուզում էստեղ ապրել, իրենց կռիվը թուրքի հետ չէր վերջացել, ուզում էին գնալ [հայրենիք]: Կարծում էր, թե դեռ պիտի թուրքի դեմ կռվի, իր հայրենիքը, իր տունը ետ վերցնի: Սովետական Միությունը դրանց վտանգավոր էր համարում… Եվ որովհետև ֆիդայիներին դաշնակ էին համարում, թշնամի էին համարում, նրանք էլ թաքնվում էին: [19]20-ական թվականներից որոշ մարդիկ սկսեցին ապրել սարերում, հենց նրանց էլ սկսեցին ղաչաղ անվանել: Ղաչաղ սովորաբար ասում են նրանց, ովքեր տանը չեն ապրում, զենքը վերցրած փախնում են սարեր, թաքնվում են իշխանությունից: Նրանց առանձին օջախներում ոչնչացնում էին: Էդպես դրանց խեղդեցին: Շատերին սպանեցին, ավելի շատին էլ տներից հանեցին ու աքսորեցին»: 1930ականների Խորհրդային Հայաստանի թուրքահայ «ղաչաղները» հայրենիք վերադառնալ երազողներն էին: ԽՍՀՄի համար նրանք ամենավտանգավոր «ղաչաղներն» էին: «Ղաչաղներ» էին նաև Հայոց ցեղասպանության շրջանում ջարդերի ենթարկվող և հայերի հետ միասին Արևելյան Հայաստան փախած եզդիների առաջնորդները, որոնց համար Խորհրդային Հայաստանում աքսորավայր էր ընտրված Բայազեթը (այժմ՝ Գավառ). «Բայազէտը դարձած էր աքսորավայր քիւրդ ցեղապետներու համար: Այստեղ աքսորված էին Եուսուֆ Բեկը, նշանաւոր ռազմիկ Ջահանգիր աղան եւ ուրիշներ, որոնք մեծ ծառայութիւններ մատուցած էին հայերուն. Հատկապէս Սարդարապատի նշանաւոր ճակատամարտի ընթացքին»(Ս.Պալաթոն: Վերջին թոնդրակեցիները: Ինքնապատում վէպ, «Տպարան Մշակ», Պէյրութ, 1977, էջ 125-126):

              - See more at: http://www.lragir.am/index/arm/0/soc....GtVUijZ7.dpuf

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Ukraine Displeased: US Supplying Kiev With Outdated Military Equipment

                The Ukrainian military has criticized the quality of military equipment supplied by the United States to the country. Kiev has claimed that the received military items are outdated and useless, DWN reported.


                The Ukrainian military has criticized the quality of military equipment supplied by the United States to the country. Kiev has claimed that the received military items are outdated and useless, DWN reported.

                The United States reportedly has provided Ukraine with military equipment worth 260 million dollars. However, according to the Ukrainian army, the material has been found to be totally useless, the newspaper reported.

                The Ukrainian military claimed that the military vehicles were outdated. Moreover, a Ukrainian infantry unit of about 120 men received only one bulletproof vest.

                According to reports, Ukrainian military forces have to use US Humvees from the late 1980s and early 1990s. Three of them have doors and windows made of plastic which virtually provide no protection. The tires of the vehicles exploded after a few hundred kilometers which came as a result of long storage in a warehouse, the Washington Post wrote, citing a Ukrainian mechanic.

                The quality of the US military equipment has caused distrust among Ukrainian troops and has negatively affected the soldier’s morale. US Pentagon officials have justified the supply of the second-hand military items as a result of the US’s unpreparedness for the Ukrainian conflict.
                Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
                Its about self interest at personal and national level often at odds with the above.
                Great politicians pursue the National interest and small politicians personal interests

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Beggars can't be choosers..

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Պուտինը բացահայտեց Թուրքիայի հետ հաշտության գինը

                    ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
                    Մեկնաբանություն - 06 Դեկտեմբերի 2015,


                    Խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս իրավիճակից, փորձագետ Ալին Օզինյանն ասում է, որ «Ցարն ու Սուլթանը երկուստեք փորձում են յուրաքանչյուրի դիմակայության աստիճանը: Երկու լիդերներն էլ օգտագործում են բավական կոպիտ հեռակա բանակցային լեզու, որին քաջատեղյակ են թե իրենց երկրների ներքին լսարանը, թե միջազգային մամուլը: Եվ ՌԴ նախագահ Պուտինը, և Թուրքիայի նախագահ Էրդողանն ավտորիտար առաջնորդներ են՝ «երկրում միակ տղամարդու» իմիջով, և ձգտում են այս իրավիճակում պահպանել սեփական դեմքը` բանակցությունները թողնելով ԱԳ նախարարներին:

                    Միևնույն ժամանակ, երբ հարցը վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների տնտեսական ասպեկտին, համաշխարհային մասշտաբի այս երկու «լավ տղերքը» միշտ էլ գտնում են փոխադարձ շահավետ լուծումներ, և նրանց հարաբերություններում գերակշռում է պրագմատիզմը»:

                    Ալին Օզինյանը հայ հանրությանը խորհուրդ է տալիս չոգեւորվել ռուս-թուրքական լարվածությամբ: Պետք է նշել, որ ռուս-թուրքական սրմանը հանրության արձագանքն այս անգամ բավական հասուն էր՝ հանրային ավելի ու ավելի լայն շերտեր արդեն սկսել են ըմբռնել ռուս-թուրքական հարաբերությունների պատմա-քաղաքական բնույթը եւ ազդեցությունը հայկական խնդիրների վրա, եւ մասնավորապես բավական սթափ արձագանք եղավ ՌԴ Պետդումայում Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի կապակցությամբ:

                    Շատերն են նկատել, որ Պուտին-Էրդողան «փոխհրաձգությունից» դուրս Ռուսաստանն ու Թուրքիան բավական զգույշ են վերաբերվում ռազմավարական ոլորտներին, խուսափելով կոշտ քայլերից: Բացի այդ, տարածաշրջանում առաջացել է լիովին նոր իրավիճակ, երբ այս երկու երկրները հայտնվել են գրեթե միանման՝ բավական աննպաստ տնտեսական ու քաղաքական իրավիճակում: Պատմական փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակները Ռուսաստանն ու Թուրքիան դատապարտված են հաղթահարել միասին, ընդ որում՝ հիմնականում իրար միջեւ դիմակայություն ստեղծելու միջոցով:
                    Թվում է առեղծված, սակայն ռուս-թուրքական հարաբերությունների փորձը ցույց է տալիս, որ սա ամենաարդյունավետ մեխանիզմն է եւ ընդգծում է ռուս-թուրքական հարաբերությունների յուրահատուկ բնույթը:

                    Թուրքիան ու Ռուսաստանը ներկայում ենթարկվում են միջազգային մեկուսացման ու շրջափակման քաղաքականության, ընդ որում՝ որոշ տարածաշրջաններում նրանց հանդեպ կիրառվում է «համատեղ զսպման» քաղաքականությունը: Այս իրավիճակից միակ ելքը հակամարտությունն է, որի արդյունքում Ռուսաստանն ու Թուրքիան պետք է փորձեն նոր իրավիճակի արդյունքում առաջացած խնդիրները լուծել «սեպարատ»՝ առանց երրորդ երկրների միջամտության: Նման մեխանիզմի օրինակներ են 1921 թ. Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը, որոնք միջազգային որեւէ ուժ չունեին, սակայն դրանցով Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ կարողացան չեզոքացնել միջազգային այլ պայմանագրերի սպառնալիքը եւ իրար մեջ բաժանել տարածաշրջանը:

                    Ռուսական ինքնաթիռի խոցումը բարենպաստ հանգամանք է դարձել ռուս-թուրքական ներկայիս կարգավորման համար: Ընդ որում, առաջին քայլը եւ առաջարկն այդ ուղղությամբ անելու են ռուսները, քանի որ թուրքերի համեմատ նրանց թե դիրքերն են ավելի թույլ, թե տնտեսական ու այլ բնույթի լծակներն են ավելի քիչ: Ռուսական պատժամիջոցները ավելի շատ հարվածում են իրենց, քան Թուրքիային, որը դեռ չի շտապում պատասխան քայլեր ձեռնարկել՝ սպասելով Մոսկվայի «առաջարկին»:

                    Այն երեւում է շատ չի ուշանա, մանավանդ որ կոշտ հռետորաբանության տողատակերում նկատելի է հարաբերությունները շտապ կարգավորելու ցանկությունը: Մոսկվան նաեւ նշել է համապատասխան գինը, որը Պուտինն արդեն ձեւակերպել է օրերս ՌԴ Դումային հղած իր ուղերձում:

                    «Մենք պատրաստ էինք Թուրքիայի հետ համագործակցել նրա համար ամենազգայուն հարցերով եւ պատրաստ էինք գնալ այնքան հեռու, որքան նրա դաշնակիցները ցանկություն չունեին գնալ», ասել է Պուտինը:

                    Որո՞նք են Թուրքիայի համար այդ զգայուն հարցերը, որոնք նաեւ մտնում են Ռուսաստանի «իրավազորության» մեջ: Բնականաբար, հայկական խնդիրները՝ Ցեղասպանություն, Արցախի հարց: Թերեւս այդ պատճառով են Հայոց ցեղասպանության հարցը մտցրել Պետդումա: Նաեւ զուր չեն Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը վերանայելու վերաբերյալ վերջերս հաճախակի դարձած կոչերը:


                    1915-1923 թթ. Ռուսաստանն այս «զգայուն հարցերի» շուրջ լայնորեն համագործակցել է Թուրքիայի հետ, նրան բառացիորեն փրկելով կործանումից: Ռուսաստանը «յուրահատուկ դեր» է ունեցել հայերի կոտորածների ու տեղահանության շրջանում, հետագայում զորքով օգնել է Թուրքիային՝ պահպանելու պետականությունը, արդեն խորհրդային իշխանության օրոք թույլ է տվել թուրքական զորքի մուտքը խորհրդային Հայաստան, որտեղ մինչեւ 1923 թ. ռուսական ու թուրքական զորքերը համատեղ շարունակել են հայ բնակչության կոտորածներն ու տեղահանությունը դեպի Ռուսաստանի խորքեր (համապատասխան արխիվային փաստաթղթերը հրապարակվել են մամուլում): Ռուսաստանը Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով հայկական տարածքները նվիրել է Թուրքիային, Ղարաբաղն ու Նախիջեւանը նվիրել է Ադրբեջանին:

                    Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը Հայաստանի հանդեպ առանձնապես չի տարբերվում այդ տարիների քաղաքականությունից: Հայաստանի սուբյեկտությունը եւ հայկական գործոնը ոչնչացվում է, բնակչությունը փաստացի տեղահանվում է Ռուսաստան՝ այդ երկրից գերկախում ունեցող տնտեսական համակարգի աղետի արդյունքում, Մոսկվան վերջին շրջանում հրապարակայնացնում է Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու ծրագրերը՝ այնտեղ «խաղաղապահներ» տեղադրելու դիմաց:

                    Հայաստանի մասով սրանք են այն «զգայուն» խնդիրները, որոնք Մոսկվան ըստ Պուտինի պատրաստ էր իրականացնել հանուն Թուրքիայի հետ խնդիրների կարգավորման:
                    Ի՞նչ հանգուցալուծում է սպասվում, եւ արդյոք հնարավոր է այլ իրավիճակ: Տեսականում հնարավոր է, եւ դրա համար անհրաժեշտ է հետեւյալը՝ Մոսկվան պաշտոնապես չեղյալ է անում Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, Նախիջեւանի վերաբերյալ համաձայնությունը, ճանաչում է Արցախի անկախությունը, դադարեցնում է Ադրբեջանին զինելը, Պետդումայում ընդունում է այդ օրենքը, եւ ի վերջո «հեռանում է» Հայաստանից: Դրանք կլինեին իսկական դաշնակցին վայել քայլեր:

                    Կանի՞ Մոսկվան այս քայլերը, թե կգնա թուրքերի հետ «զգայուն հարցերը» կարգավորելու ավանդական ճանապարհով:

                    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....chAR8rx6.dpuf

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Ցեղասպանությունից փրկված հայերի բռնաճնշումների զուգահեռականությունը ԽՍՀՄ-ում և Թուրքիայում

                      ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ
                      Հասարակություն - 04 Դեկտեմբերի 2015,

                      «Ահաբեկչությունը» և «նացիոնալիզմը» որպես «ազգային հիշողության» պատժամիջոցներ
                      Խորհրդային Հայաստանում կուտակված թուրքահայության դեմ ԽՍՀՄ շեշտված ճնշումները զուգահեռվում էին Թուրքիայում Լոզանի պայմանագրով իրենց վրա դրված նույնիսկ նվազագույն պարտավորությունները շրջանցելուն և այդ երկրում դեռևս մնացած հայերի վերջին բեկորների ճնշումներին: Դեռևս մինչև Լոզանի պայմանագիրը, 1923թ. ապրիլի 15-ին թուրքական մեջլիսը օրենք էր ընդունել «Լքյալ գույքի» մասին, որով բռնագրավվում էր Թուրքիայից բացակայող հայերի գույքը՝ անկախ բացակայության հանգամանի: Սակայն Լոզանի պայմանագրի «Տնտեսական դրույթներ» վերնագրով 3րդ բաժնի 65րդ հոդվածով Թուրքիան ընդունել էր, որ 1915ի տեղահանությունն ու սպանությունները բնորոշվեին որպես «անօրինական կերպով ձեռնարկված ռազմական միջոց», և պարտավորվել էր այդ բռնագաղթի պատճառով մարդկանց կրած վնասները փոխհատուցել, իր կողմից բռնագրավված լքյալ գույքը ետ վերադարձնել տերերին, եթե նրանք ողջ են, կամ` նրանց ժառանգներին: Սա, անշուշտ, վերաբերում էր նաև հայերին: Այդ հոդվածի համաձայն` ողջ մնացած յուրաքանչյուր հայ կամ սպանված հայի ժառանգ տեղահանության հետևանքով բռնազավթված իր գույքը ետ ստանալու իրավունք ուներ: Շատ կարևոր է, որ այս խնդրում որևէ ժամկետային սահմանափակում չի դրվել: Պայմանագրի 30րդ հոդվածով Օսմանյան կայսրության քաղաքացիները (տվյալ դեպքում` նաև հայերը) օսմանյան տարածքների վրա հիմնված նոր պետություններից որևէ մեկի (Սիրիա, Իրաք, Լիբանան…) քաղաքացին դառնալու ընտրության իրավունք ունեին և հոդված 33ով իրավունք ունեին իրենց նախկին քաղաքացիության երկրում (տվյալ դեպքում՝ Թուրքիայում) իրենց ուզած ձևով տնօրինել իրենց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, ինչպես նաև տեղափոխել կամ վաճառել իրենց շարժական գույքը առանց որևէ հարկի կամ մաքսատուրքի: Պայմանագրի 34րդ և 35րդ հոդվածները երկու տարվա ընթացքում իրացնելու պայմանով այդ իրավունքը տալիս էր նաև պայմանագրի շուրջ պայմանավորվող բոլոր երկրներում հայտնված Թուրքիայի նախկին քաղաքացիներին, այդ թվում, բնականաբար, նաև հայերին:

                      Լոզանի պայմանագրի վերոհիշյալ դրույթները կարծեք թե ընդունվել էին՝ ճիշտ դրանց հակառակ գործելու նպատակով: Առնվազն` հայերի նկատմամբ: 1923ի սեպտեմբերին Թուրքիայում ընդունված օրենքով արգելվեց Կիլիկիայից և «Արևելյան նահանգներից» արտագաղթած բոլոր հայերի վերադարձը Թուրքիա: 1926թ. փետրվարի 2-ին օրենք ընդունվեց, որ վերադարձի ենթակա չէ Լոզանի պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ բռնագրավված գույքը: 1927ի մայիսի 23ին ընդունված երկրորդ օրենքը սահմանում էր, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր չէին մասնակցել «անկախության պատերազմին» (Մուստաֆա Քեմալի կողմից գլխավորվող-Հ.Խ.) և 1923ի հուլիսի 24ից մինչև օրենքի ընդունման պահը ներառյալ Թուրքիա չէին վերադարձել, կորցնում էին իրենց քաղաքացիությունը: Հասկանալի է, որ խիստ անցանկալի հայ փախստականները բոլորը կորցնում են նաև իրենց քաղաքացիությունը: Իսկ հայ վրիժառուների կողմից սպանված Էնվերն, Թալյաթի և Բեհաէդդին Շաքիրի ընտանիքներին պետական թոշակ նշանակվեց հայկական գույքից ստացված գումարների հաշվին (Տե՛ս Անուշ Հովհաննիսյան, Քեմալ Աթաթուրքը և հայերի ունեզրկման գործընթացը, թուրքական փաստաթղթերի և հրապարակումների լուսաբանմամբ: Վէմ համահայկական հանդես, 2011, հունվար-մարտ, էջ 173-174 ):

                      1925-ի դեկտեմբերին փոխվեց Թուրքիայում մնացած և զգալիորեն թալանված հայկական ունեցվածքը տնօրինելու կարգը. որոշվել էր հատուկ մարմիններ ստեղծել, որոնք պետք է գնահատեն հայերի թողած շարժական և անշարժ ողջ գույքն ու այլ ունեցվածքը՝ հետագայում աճուրդի միջոցով դրանց վաճառքն իրականացնելու համար: Այս որոշումն իրականացվում էր ոչ միայն սպանված, աքսորված, փախած հայերի «լքյալ» գույքի նկատմամբ, այլ նաև այս կամ այն կերպ երկրում մնացած մահմեդականացած հայերի (1918-ին իսլամացած և թուրք ինքնություն ընդունած Օսման Կայան Էրզրումի մոտ գտվող իր 74 անուն ընտանեկան ժառանգությունը, որը իշխանությունները գրանցել էին որպես «հայի ունեցվածք», չստացավ, որովհետև նրան, այնուամենայնիվ, հայ էին համարում: Օսման Կայան դատ է սկսում և ողջ կյանքը ներդնում է դատական գործըթացին, որը տևում է մինչև 1967թ.: Դատը նա շահում է, բայց տաս ամիս անց մահանում է: Դատը վերսկսվում է նրա ընտանիքի հետ: http://novostink.ru/mir/103102-armya...xzz3UI4ud0rq): Այդ երկրում ըստ իրավիճակի նրանց մերթ «հայ» էին համարում, մերթ` «մահմեդական»: Երբ խնդիրը գույքին էր վերաբերում` նրանք հայ էին, և չէին կարող տնօրինել իրենցից խլված գույքը: Երբ խնդիրը հայերեն լեզվին էր վերաբերում` նրանք «մահմեդական էին» և չէին կարող «ոչ մահմեդական փոքրամասնության» լեզվով խոսել կամ դպրոց գնալ: Շուտով, սակայն, 1926ի օգոստոսին թուրքական կառավարությունը հայտարարեց, որ իրենք կպահեն մինչև 1924ի օգոստոսի 6ը բռնագրավված ողջ ունեցվածքը և կհանձնեն տերերին, եթե այդ գույքի տերերը կամ նրանց ժառանգները այդ գույքի մոտ էին: Սրանք այն մարդիկ կամ նրանց ժառանգներն էին, ովքեր իրենց ունեցվածքը կարող էին Լոզանի պայմանագրի 65րդ հոդվածով նախատեսվող իրավունքով ետ ստանալ: Հայերը, բնականաբար, խիստ բացառիկ դեպքերում կարող էին այդ իրավունքից օգտվել, իսկ եթե նրանցից ոմանք որևէ հրաշքով կարողացել էին հասնել իրենց գույքի մոտ, «Շատ դեպքերում մուսուլման ամբոխը վերադարձող հայերին կախում էր իրենց իսկ պտղատու ծառերից՝ տեղական իշխանությունների քաջալերմամբ»( Walker Christopher: The Armenians. 2nd rev. ed. (London, January 1977) (Minority Rights Group Report No. 32 by David Narshall Lang), էջ 15: Տես նաև «Իսրայէլցիների, յոյների, վրացիների նկատմամբ ատելութիւն չկայ, մեծ ատելութիւնը հայերի նկատմամբ է», Հայկազեան Հայագիտական Հանդէս, թիվ 34, Պէյրութ, 2014, էջ 526-527): Մեծ մասամբ, սակայն, խնդիրը չէր հասնում դրան, քանի որ հայերին պարզապես արգելել էին իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալ և նույնիսկ շարունակվել են բռնաքսորներն ու բռագաղթեցումները: «…ջարդերեն ետքը, փախած ըլլալով իրենց պապական գյուղերեն, շրջաններեն, մեր ծնողքը հայտնված են Անատոլիայի տարբեր վայրեր: Մայրս փոքրիկ աղջիկ է եղել, ինքը 34թ. ծնած է, բայց նույնիսկ չգիտի, չի հիշում իր ծնունդին տեղը ուր էր: Երեսնականները հայերու համար դեռ շատ դժվար ժամանակներ էին, թաքնվում էին, կեղծում էին իրենց ինքնությունը, տեղից տեղ էին փոխվում: Տարբեր գյուղերում ապրեցան: Մայրս փոքր հասակում իր մայրը մեռավ: Անոր մայրը մեռավ մորս ծնունդից քիչ ետքը: Ազգականներուն մեծ մասը զոհված էին ջարդերուն: 40-45ի ընթացքին, ճիշտ ժամանակը չի հիշեր մայրս, բայց այդ միջակայքին իրենց Սասունի Բիմեր գյուղը բերեցին: Մեծերը միշտ կըսեին, որ կառավարությունն առհասարակ չէր ուզում, որ հայերը միասին ապրեն, և կենդանի մնացածներին ցրում էին տարբեր կողմեր: Մայրս նույնիսկ չի հիշում, թե որ գյուղից իրենց Բիմեր բերեցին… Մեր պապիկը, պապայիս պապան` Կիրակոսը մեկ եղբայր և մեկ քույր ուներ: … Իրենք ալ մամայիս նման նույն պատմությունը ունեցեր են, տարբեր տեղեր ապրեր են, միշտ տեղափոխություններ եղած են, հետո իրենց ալ բերին նույն Բիմեր գյուղը» («Սասունցիները», Հայկազյան Հայագիտական Հանդես, թիվ 33, Պէյրութ, 2013, էջ 465, 466): Որևէ վայրում այս կամ այն կերպ հաստատված մարդիկ տեղաշարժվելու իրավունք չունեին և պարբերաբար պետք է ներկայանային զինվորական մարմիններին՝ իրենց ներկայությունը հաստատելու: Խարբերդում «…փրկուածներից նրանց, ովքեր սուննիների ընտանիքում չէին ապրում, գյուղերում չէին թողնում ապրել, ստիպում էին գնալ քաղաքներում հատկացուած որոշակի թաղամասերում ապրել, որպեսզի վերահսկողութեան տակ լինեն: Մեծ մայրիկս, օրինակ, Էլազիկում այդպիսի թաղամասում էր ապրել, նույնիսկ գնացել էր ժանդարմերիայում ստորագրել էր, որ ինքն այդ թաղամասում է ապրելու, այլ վայր չի գնալու: Դա բավական երկար տևեց»(«Մայրիկս փորձել է իսկական հաւատացեալ մահմեդական լինել, բայց միաժամանակ իրեն միշտ քրիստոնեայ է զգացել», ՀՀՀ, թիվ 33, էջ 442 (Թուրքիայում` Խարբերդում քուրդ մտավորականի պատմածից):

                      Արդյունքում այդ պետությունը մի կողմից օրենքներ է հրապարակել և արգելել բռնագաղթած, փախած…, բայց կենդանի մնացած հայերի մուտքը երկիր, զրկել է քաղաքացիությունից, շարունակել տեղահանությունները, մյուս կողմից արգելել է պետության ներսում ապրող հայերի տեղաշարժը: Մի կողմ դնելով այն լուրջ հարցը, որ Թուրքիայի գավառներում դեռևս թաքնվող կամ բազմաթիվ ճնշումերի ենթարկվող հայերը նույնիսկ չգիտեին և չէին կարող իմանալ ոչ Լոզանի որոշումերի, ոչ Թուրքիայում դրանց դեմ ընդունվող օրենքների մասին, փաստ է, որ ամեն ինչ արվել է կենդանի մնացած հայերի կամ նրանց ժառանգների կողմից իրենց գույքը/ունեցվածքը ետ պահանջելն արգելելու կամ անհնար դարձնելու համար: Իրականում Թուրքիան միանգամայն արհամարանքով էր վերաբերում Լոզանի պայմանագրով ստանձած պարտավորություններին, և որևէ մարմին կամ երկիր չկար, որ վերահսկեր կամ որևէ կերպ հետևեր դրանց կատարմանը: Ճիշտ է, պայմանագրի կողմ հադիսացող մի շարք երկրներ՝ Բրիտանիան, Ֆրասիան, Իտալիան և Ճապոնիան պարտավորվել էին հետևել Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքի կիրառման ընթացքին, բայց «նոր մտածող» Մուստաֆա Քեմալի հետ բարեկամացած երկրներից յուրաքանչյուրը մատների արանքով էր նայում Թուրքիայի «չարաճճիություններին»:

                      Այս զարմանալի 1926թ.-ին, ի դեպ (ի դեպ?), ԽՍՀՄ-ում, Ադրբեջանին հանձնված Նախիջևանում նույնպես կառավարության որոշում ընդունվեց Նախիջևանի հայերին ջարդելու տարիներին փախած հայերի վերադարձն արգելելու մասին (Деарменизация Нахиджевана в советское время. http://noev-kovcheg.ru/mag/2014-07/4460.html; http://novostink.ru/analytics/67137-...-vremya.html): ԽՍՀՄ-ում այս կարգի որոշումներն ընդունվում էին, ինչպես հայտնի է, Կենտրոնի թույլտվությամբ, եթե ոչ խրախուսանքով:

                      1925-30-ին Թուրքիայի արևելքում` Արևմտյան Հայաստանի տարածքում ընթացող քրդական ապստամբությունների ճնշումներին և դրանց հաջորդած քրդերի և այլ «կասկածելի տարրերի» ցրման գործողություններին: Թուրքիայում դա խիստ հարմար առիթ էր Ցեղասպանությունից փրկված հատուկենտ հայերի մասնակցությունն այդ ապստամբություններին հայերի «հերթական դավաճանությամբ» բացատրելու և վերջին տարիներին թաքստոցներից դուրս եկող հայերի մնացորդներին վտարելու կամ վերացնելու: 1929ի ամռանը և դրան հաջորդող ամիսներին մոտ 30 հազ. լիովին ունեզուրկ հայեր Հալեպ են աքսորվել Խարբերդի, Դիարբեքիրի և Մարդինի նահանգներից: Հալեպի հայկական կոմիտեին Բշերիկի հայերի աքսորի մասին 1929ի հոկտեմբերի 28ին տեղեկացնում են Գ.Սարգսյանը և Պ.Օհանյանը(Զաւէն Մսըրլեան: Թուրքիոյ ներքին գաւառներու հայոց պարտադիր արտագաղթը (1929-1930), «Հայոց Ցեղասպանութենէն առաջ եւ ետք», հոդվածների ժողովածու, Անթիլիաս, 2011, էջ 174): Աքսորյալների անցագրի վրա նշում էր արվում՝ «Թուրքիա վերադառնալն արգելվում է»: Հալեպում բրիտանական հյուպատոս Ա.Մոնկ-Մեյսոնի 1929ի նոյեմբերի 14-ի հաղորդագրությունը վկայում է, որ այդ աքսորն արդեն վեց ամսվա ընթացք ունի: Հյուպատոսը հայտնում էր, որ Խարբերդի, Դիարբեքիրի և Մարդինի նահանգներից անընդհատ վտարված հայեր են գալիս Հալեպ, այնպիսի տպավորություն է, որ թուրքերը որոշել են ամեն գնով ազատվել գավառների ողջ քրիստոնյա բնակչությունից: Հալեպ հասնողները խիստ հյուծված, հիվանդ էին, և պատմում էին, որ երկրում մնացող հայերին հետապնդում են, բանտերն են նետում, աքսորվելը հաջողություն է համարվում(Walker Ch․ Armenia: The Survival of a Nation. London, 1980, էջ 348; Armenians in Turkey today, Dr. Tessa Hofmann A CRITICAL ASSESSMENT OF THE SITUATION OF THE ARMENIAN MINORITY IN THE TURKISH REPUBLIC (second edition), Uppsala, 2003, էջ 15,-http://www.armenian.ch/gsa/Docs/faae02.pdf): 30.000 հայ գաղթականների (իրականում՝ աքսորյալների) մասին միջազգային արձագանքի շուրջ անգլիական կառավարության ներկայացուցիչների հետ հայերի բանակցությունները դեմ էին առնում «թուրքական կառավարության համար շատ տհաճ կլինի» բանաձևին, իսկ միջամտությունը «վատ հետևանք կունենա խնդրո առարկա փոքրամասնության համար»( Զաւէն Մսըրլեան, նշվ.աշխ., էջ 182): Աքսորներից, ձերբակալություններից զատ 1929ի թուրքական կառավարության հրամանագրով «Հայերը չեն կարող ծախել կամ կտակել իրենց ունեցվածքը, որը նրանց մահից հետո անցնում է պետությանը… Իրենց տները, դաշտերը և հունձքերը անցնում են թուրք գաղթականներին»(Զաւէն Մսըրլեան, նշվ.աշխ., էջ 178): Գավառներում, իհարկե, այլևս հայկական դպրոցներ չկային, իսկ Կոնստանդնուպոլսում Լոզանի պայմանագրով մնացած հայկական դպրոցներն իշխանության որոշումով համալրվում են ծագումով թուրք ուսուցիչներով, որոնց հայ ուսուցիչներից շատ ավելի բարձր աշխատավարձը պետք է վճարվեր հայերի հավաքած դրամով: Միաժամանակ Կ.Պոլսի թուրք «հասարակական կարծիքին» հղում անելով պահանջվել էր, որ հայկական դպրոցների հայ աշակերտները դասամիջոցներին միայն թուրքերեն խոսեն: Հայկական դպրոցներում հայ երեխաները հայերեն կարող էին խոսել միայն հայերեն լեզվի և կրոնի դասերին՝ դասը պատասխանելիս կամ ուսուցչին հարց տալիս («Հայրենիք» ամսագիր, 1928, մարտ, էջ 171-173):

                      Իրականում Թուրքիան միանգամայն արհամարհանքով էր վերաբերում Լոզանի պայմանագրով ստանձած պարտավորություններին, և որևէ մարմին կամ երկիր չկար, որ վերահսկեր կամ որևէ կերպ հետևեր դրանց կատարմանը: Ճիշտ է, պայմանագրի կողմ հանդիսացող մի շարք երկրներ՝ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, պարտավորվել էին հետևել Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքի կիրառման ընթացքին, բայց «նոր մտածող» Մուստաֆա Քեմալի հետ բարեկամացած երկրներից յուրաքանչյուրը մատների արանքով էր նայում Թուրքիայի «չարաճճիություններին»:

                      Comment

                      Working...
                      X