Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
1937-38-ի ԽՍՀՄ Մեծ տեռորի տարիներին Թուրքիայում զուգահեռաբար ցեղասպանություն էր իրականացվում այդ երկրի բնակչության մի հատվածի` դերսիմցիների նկատմամբ, ինչն իրականում նախապատրաստվում էր դեռևս հայերի Ցեղասպանությանը զուգահեռ(Hans-Lukas Kieser. Basel, Switzerland, Some Remarks on Alevi Responses to the Missionaries in Eastern Anatolia (19th-20th cc.), https://wwwc.cc.columbia.edu/sec/dlc...1/kih01.html): Թուրքական իշխանությունները չէին կարող հանդուրժել Դերսիմի բնակչության ազատության և սեփական ալեվիական ինքնությունը համառորեն պահելու կամքը: 1935ին Թուրքիայի Մեծ ժողովին ներկայացված «Թունջելիի մասին» օրենքով Դերսիմ անունը փոխարինվեց Թունջելիով և հայտարարվեց, որ դրա բնակչությունը նախապես պատկանում էր «թուրքական ռասային»( Martin van Bruinessen, ‘Genocide in Kurdistan? The Suppression of the Dersim Rebellion in Turkey (1937-38) and the Chemical War Against the Iraqi Kurds (1988)’, in George J. Andreopoulos (ed.), Conceptual and historical dimensions of genocide, University of Pennsylvania Press, 1994, էջ 9 (http://www.hum.uu.nl/medewerkers/m.vanbruinessen/
publications/Bruinessen_Genocide_in_Kurdistan.pdf)): Նույն օրենքով Թունջելին դրվեց զինվորական վերահսկողության տակ, իսկ ռազմական գավառապետին արտակարգ լիազորություներ տրվեցին մարդկանց և ընտանիքների ձերբակալությունների ու տեղահանությունների նկատմամբ` այս իրավունքը բացատրելով գավառի հետամնացությամբ և ցեղերի սանձարձակությամբ: Ջարդերը նախապատրաստող թուրքական պետության քարոզչությունը 1937ի առաջին կեսին հանգստացնում էր «օրենքով թրքացված» բնակչությանը` խոստանալով լեռնային, անտառապատ ու ջրառատ Դերսիմը դարձնել «թուրքական Շվեյցարիա»( Hans-Lukas Kieser. Basel, Switzerland, Some Remarks on Alevi Responses to the Missionaries in Eastern Anatolia (19th-20th cc.), https://wwwc.cc.columbia.edu/sec/dlc...i01/kih01.html), իսկ ամռանը զորք մտցրեց ու միանգամից սկսեց կոտորածները` ընտրելով հայերի ցեղասպանության հաջողված փորձի կրկնությունը` պարզապես ոչնչացնել բնակչությունը: Ոչինչ նրանց չէր խանգարում: Բավական էր, որ Մուստաֆա Քեմալը վերացրել էր սուլթանությունն ու խալիֆաթը, ընդունել էր Սահմանադրություն ու կրոնը պաշտոնապես անջատել էր պետությունից, արաբական այբուբենն ու իսլամական օրացույցը փոխարինել էր լատինական այբուբենով ու գրիգորյան օրացույցով, կանանց գլխից ջանում էր հանել գլխաշորերը և նրանց տվել էր ընտրական իրավունք: Թուրքիան «դարձել էր Եվրոպա» և Լոզանի պայմանագրով բավարարված Եվրոպան սիրալիր էր «մոդեռնացող Թուրքիայ»ի նկատմամբ, իսկ հայկական Ցեղասպանության հիշողությունները միջազգային հանրության հիշողությունից «տեղափոխվել էին մոռացվող պատմություն» պարագրաֆ: Հարևան ու դաշնակից Ռուսաստան/ԽՍՀՄը ամեն ինչ անում էր ցեղասպանված հայերի մնացորդների գլխացավանքից Թուրքիային ազատելու համար, իսկ ինքն իր երկրում ծանրագույն տեռորի ու սարսափի պայմաններ էր ստեղծել, խուլ պատով պատնեշել ներքին տեղեկատվական արտահոսքն ու արտաքին տեղեկատվական ներհոսքը, ծանր գրաքննություն սահմանել տպագիր խոսքի նկատմամբ, և իր քաղաքացիների նկատմամբ այնպիսի հզոր վերահսկողություն սահմանել, որ միայն նպաստում էր Թուրքական ներքին նախաձեռնություններին:
Կոտորում էին բոլոր դերսիմցիներին: «Հազարավոր կանայք ու երեխաներ զոհվեցին, որովհետև բանակայինները խցանեցին քարանձավների ելքերը: Այլ քարանձավների ելքերի մոտ հրդեհներ սարքեցին, որպեսզի ներսում գտնվողները խեղդվեն: Փախչել փորձողներին սվիններով էին սպանում: Կուրեյշան և բախտիյար աշիրեթների շատ կանայք ու աղջիկներ թուրքերի ձեռքը չընկնելու համար ժայռերից նետվում էին կիրճերն ու Մունզուր Փարչիկ գետը... Նույնիսկ թուրքական բանակում ծառայող դերսիմցի երիտասարդներին են հավաքել և գնդակահարել»( Martin van Bruinessen, ‘Genocide in Kurdistan? The Suppression of the Dersim Rebellion in Turkey (1937-38) and the Chemical War Against the Iraqi Kurds (1988)’, էջ 6-7) :
Ջարդերն ավարտելուց հետո Թուրքիայի Ներքին գործերի նախարար Շյուքրու Կայը Թուրքական Մեծ ժողովին Դերսիմում կոտորվածներին ներկայացրեց որպես պատժված թուրքերի` փաստորեն ամրագրելով «Թունջելիի մասին» օրենքով Դերսիմի բնակչության «թրքացումը» և ջարդերի վրայից հանելով «ցեղասպանական» տեքստը: Դերսիմցիները, որոնց ողջ պայքարը «թուրք» չդառնալն էր, ովքեր թուրքերի ինքնության գլխավոր տարրերից մեկին` թուրքերենին անգամ չէին տիրապետում, իսկ մյուսին` սուննիզմին թշնամի էին, պաշտոնապես դասվեցին թուրքերի շարքը(Martin van Bruinessen, Genocide in Kurdistan? The Suppression of the Dersim Rebellion in Turkey (1937-38) and the Chemical War Against the Iraqi Kurds (1988), էջ 8-9):
Կոտորածներից հետո Դերսիմում կենդանի մնացած բնակչության ահռելի մասին տաս տարով աքսորեցին Թուրքիայի արևմտյան խորքերը, որտեղ թրքալեզուներն էին ապրում: «Էթնիկական դեպորտացիաներով» ԽՍՀՄի հետ քչերը կարող են մրցակցել, բայց Թուրքիան հազիվ թե զիջում է նրան: Միայն թե Թուրքիայում ընդունված օրենքներով բոլոր աքսորվողները սովորաբար «թուրքեր» են ներկայացվում: 1937-38ի դերսիմյան ջարդերը նույնպես Թուրքիային հաջողվեց տևական ժամանակ լռության քողի տակ պահել: Դերսիմի կոտորածների մասին թուրքերենով գրված առաջին գիրքը հրատարակվել է Հալեպում (M. Nuri Dersimi, Kürdistan tarihinde Dersim [Դերսիմը Քրդստանի պատմության մեջ] (Aleppo, 1952)) և մեծ հաշվով անհայտ էր հանրությանը: Հեղինակի` Նուրի Դերսիմիի դուստրը և շատ հարազատներ զոհ էին գնացել ջարդերին, իսկ ինքը փախել էր կոտորածներից անմիջապես առաջ: Շատ հեշտ էր ապստամբ Նուրի Դերսիմին ներկայացնել որպես Թուրքիայի լավագույն առաքինությունները սևացնող մեկին: Դերսիմում, սակայն, յուրաքանչյուրը կպատմի այն, ինչ Նուրի Դերսիմիին վերագրվում է իբրև Թուրքիայի դեմ աչառու հորինվածք: Դերսիմում հիշողություններ փնտրելու կարիք չկա, այն ամենուր է, կենդանի մնացած յուրաքանչյուր դերսիմցի ունի ջարդերի հետ կապված իր ընտանեկան պատմությունը, և յուրաքանչյուրը պատմում է կոտորածներից Հալվորի Ս.Կարապետի վանք փախչող բնակչության կոտորածը «Լաչ Դերեսի» նեղ կիրճում, երբ «կիրճով հոսող գետի ջուրն արյունից կարմրել էր»:
1990-ին թուրքերենով լույս տեսավ Ismail Beşikçi, Tunceli Kanunu (1935) ve Dersim Jenosidi [Թունջելիի մասին 1935ի օրենքը և Դերսիմի Ցեղասպանությունը] (Istanbul: Belge yayinlari, 1990) գիրքը, և հեղինակն անմիջապես տաս տարով հայտնվեց բանտերում: Թուրքիայում իշխանությունների հանցագործություններին անդրադարձը դավադրություն է համարվում պետության դեմ: Ինչպես ԽՍՀՄում: Միայն թե այստեղ դավադրություն էր համարվում ոչ միայն ԽՍՀՄ իշխանությունների կամակերպված հանցագործություններին, այլև դաշնակից Թուրքիայի պետական հանցագործություններին անդրադարձը: Համեմատության համար հիշենք, որ ԽՍՀՄում հայկական Ցեղասպանության մասին ոչ միայն գրել և հրատարակել, խոսել անգամ չեր կարելի: Հատկապես մինչև Երկրորդ աշխարհամարտը այդ մարդիկ ոչ թե բանտերում կհայտնվեին, այլ կգնդակահարվեին որպես «ազգայնական դաշնակցականներ»: Այսօր «թաքստոցներից» դուրս են գալիս Ցեղասպանությունից փրկված մարդկանց երեսնականներին շարադրված և նկուղներում կամ տանիքներում պահված հուշագրություններ և հրատարակվում դրանք պատմելու իրավունք չունեցողների ժառանգների կողմից: Դրանց հեղինակների մեջ քիչ չեն երսնականներին գնդակահարվածները:
Դաշնակից երկու պետություններն էլ ջանք չեն խնայել բռնությամբ իրենց բնակչությունը վախեցնելու, տոտալ հնազանդեցնելու, հիշողությունն ու ինքնությունը փոխելու ուղղությամբ: Իսկ գործողությունների զուգահեռականությունը նույնիսկ տագնապալի մտքեր է առաջացնում դրանք համաձայնեցնելու վերաբերյալ:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/soc....A1VZe91M.dpuf

Comment