Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ո՞ւմ վրա եք հույս դնում, Ռուսաստանի՞.Նա աչքը կփակի ու կասի՝ ինչ անեմ

    2016-04-15



    «Նման գործողությունների վերսկսկման սպառանլիքը դեռ կա: Բազմիցս եմ ՀՀ իշխանությանը խնդրել՝ շուտափույթ ճանաչել ԼՂՀ անկախությունը, դուրս գալ Մինսկի խմբի ձևաչափից՝ ասելով, որ ինչ քննարկում եք, Արցախի հետ քննարկեք: Սակայն, տարիներ ի վեր մեր իշխանությունները շարունակել են Լևոն Տեր-Պետրոսյանի սխալ սկսած քաղաքականությունը, այն է՝ մի կողմից ձևացնում է, թե Արցախն անկախ է, մյուս կողմից ասում է՝ չէ, ես եմ բանակցությունների մեջ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

    Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանին ձեռնտու չէր այս պատերազմը.

    «Նույնը նաև Իրանի դեպքում, քանի որ այս երկու պետությունները չեն ավարտել շատ կարևոր խնդիր, այն է՝ նրանք Թուրքիայի տարածքում պատրաստվում են նոր պատերազմի:

    Փաստ է, որ Իրանը մեծ զորախումբ է կուտակում Թուրքիայի սահմանագլխին, Ռուսաստանն էլ ուժեղացնում է իր բոլոր ռազմաբազաները Թուրքիայի հետ սահմանին: Նրանք, երևի, շատ լավ գիտեն, որ քրդական ապստամբության զարգացումը կհասնի իրենց սահմաններին: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ինչո՞ւ են բոլորը լռում ու չեն խոսում այն մասին, որ ԱՄՆ «Հատուկ նշանակության զորքեր»-ի բազա կա ադրբեջանական գյուղում ՝ Ֆիզուլիի շրջանում: Չհասկացանք, ով է պատերազմում Ադրբեջանի հետ, Իրանը, թե՞ դուք: Գոնե գիտե՞ք, թե ինչի համար է այդ բազան օգտագործվում: Իրանի աղբյուրներն ասում են, որ այնտեղ Իսրայելից, Մեծ Բրիտանիայից են հատուկ ջոկատայիններ գալիս»:

    Անդրադառնալով «Կազանի փաստաթղթին» ու «Մադրիդյան սկզբունքներ»-ին, Սերգեյ Շաքարյանցը նկատեց.

    «Կազանի փաստաթուղթ»-ը «Մադրիդյան սկզբունքների» մի տարբերակ է, որի մանրամասները երբեք չեն լուսաբանվել: Մեկ բան կա, Մինսկի խումբն ու Ադրբեջանը տարածքների հարցն Արցախի հետ պետք է քննարկեն:

    Մի բան լավ հիշե՛ք, էականը ոչ թե «Մադրիդյան սկզբունքներ»-ն են, այլ այն, որ 2001 թվականին նույն ԱՄՆ-ն համաձայնել է, որ բոլոր կարգի փոփոխությունները նա պարտավորվում է ժամանակին տեղյակ պահել ու քննարկել Իրանի հետ: Այսինքն, այս սկզբունքները չկատարելու համար են: Իրանը 24 տարի է ՝ասում է.«Ես չեմ հանդուրժի ոչ մի օտարերկրյա զորքեր իմ սահմաններում»: Այսինքն, դու թույլտվություն պետք է ստանաս ոչ թե ՀՀ-ից կամ Ադրբեջանից, այլ գնաս Թեհրան, ծնկի գաս ու խնդրես, որ ստորագրի: Իսկ, եթե խախտվի պայմանավորվածությունը, կլինի այն, ինչ Իրանը սպառնում է ցանկացածի: Իրանը ընդամենը 2 անգամ է զգուշացնում: Եթե չես կարգավորում ամենը, ապա ես կգամ ու կկարգավորեմ: Ո՞ւմ վրա եք հույս դնում, Ռուսաստանի՞: Նա աչքը կփակի ու կասի՝ արա', ի՞նչ անեմ»:

    Անի Կարապետյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....



    What a shame.
    The villain US is conspiring against good boy Russia, and tries to undermine its rights in Russian emperial lands, by forcing poor russians to arm to the teeths even better boy azaris.
    How dare can the US media use such an argument against good boys??
    ======

    By the way, in this russian perspective, what did the US to support Armenia??

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    15 / 04 / 2016
    Աստված քեզ թշնամի տա, որ պայքարես ու ուժեղ դառնաս



    Արթուր Արմինը ֆեյսբուքի իր էջում գրել է.

    Որոշ ռուս վերլուծաբաններ սխալմամբ գրում են, թե Կրեմլի գլխավոր բիզնեսմենը նորից հաղթանակ տարավ այս անգամ... Արցախյան ճակատում: Ըստ վերլուծաբան Վլադիմիր Գոլիշևի, Պուտինն իբր հաղթանակեց հետևյալում՝
    - Կազմակերպել պատերազմ,
    - Դառնալ գլխավոր "խաղարարը", - որոշում կայացնողը:

    Պարոն Գոլիշևը ճիշտ է՝ այո՛, Կրեմլի նշանակված գլխավոր բիզնեսմեն Պուտինը կազմակերպեց ու հրահրեց այդ քառօրյա պատերազմը, սակայն դիվիդենտներ նա չքաղեց ընդհանրապես, քանի-որ հայ զինվորը չթողեց, որ իրականանա Կրեմլյան ավանտյուրիստական ծրագիրը: Եվ եթե կիլդիմ Ալիևին թվում է, թե Մոսկվայի Լենին փթիրը պահող մովզալեյի չափ տարածքը հաղթանակ է, ապա Պուտինյան դիվանագիտության առումով, նրա արած Ալիևին սատարող քայլը՝ կարող է նրա համար իսկապես դառնալ մահվան պանթեոն այս տարածաշրջանում: Զարմանալի է, որ Կրեմլյան այս նեոբոլշևիկը չի հասկանում, որ Թուրքիային ու Ադրբեջանին սիրաշահելը կամ նրանց հետ պակտ կազմելը՝ կլինի Ռուսաստանի վերջը: ժամանակավոր էֆեկտների հետևից ընկելով այս կեղծ ռուս ազգայնական խաղացողը չի հասկանում, որ նույնիսկ իր Լոնդոնյան պապաները դա բացառում են՝ գոնե՛ այսօր: Չի հասկանում, որ նրան տրված է կատարողի, այլ ոչ թե գլխավոր խաղացողի դերակատարում, իսկ Ադրբեջանը "ռուսական աշխարհ" համարելը՝ լոկ դուգինյան դեբիլիզմ է՝ հետ սովետական իլիուզիա է, քանի-որ Ադրբեջանի դեմքը միշտ է եղել դեպի Թուրքիա, և ի սկզբանե Ադրբեջանը ստեղծվել է հենց ա՛յդ հեռահար նպատակի համար: Եվ պատահական չէ, որ հենց երեկ՝ Ապրիլի 13-ին, տեղի ունեցավ Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան Էներգո միջանցքի կառուցման պայամանագիրը: YEREVAN (Arka)—Energy ministers of Armenia, Russia, Iran, and the deputy energy minister of Georgia signed a “road map” for building the North-South Energy Corridor during a meeting in Yerevan on Wednesday. Ավելացնենք, որ եթե Վրաստանի երկաթուղին պատկանում է արևմտյան "ընկերություններին", ապա Հայաստանի թե՛ Երկաթուղին, թե՛ էներգոկիրները պատկանում են ռուսական կողմին, թեև այդ ռուսական ընկերությունների արժեթղթերի հինական տերերը... մեղմ ասած "ռուսականներ" չեն: Այսինքն, արևմուտքը, այսպես թե այնպես, իր հաղթական քայլն արեց մեր տարածաշրջանում...

    Ինչևէ: Խաղը շարունակվում է: Սահմանին կանգնած հայ հերոս զինվորի շնորհիվ "մեծ" հորջորջվող քաղաքական ստահակները արգելակվցին, և ամեն ինչ վերադարձավ իր նախկին դիրքերը: Արցախյան "թնջուկը" ևս մի քանի տարի կմնա այնպես ինչպես եղել է...

    Սակայն,
    Հայաստանի իշխանական կլանը, և նրա հարակից շրջապատը, որը երկու տասնամյակ զբաղված է երկրի թալանով - հայոց պետականության առաջին թշնամին է: Ծույլ ու մեղրածոր հարստության ճահիճներում թլթլացող էլիտա կոչված դեգենեռատները իրականում Հայաստանի ու Արցախի,- հայոց պետականությա՛ն առաջին թշնամիներն են:
    Արտագաղթով, տնտեսական փլուզմամբ այսպես շարունակաբար ընթանալու դեպքում, հաջորդ անգամ մենք էլ դիմակայելու ուժ չենք ունենա:
    Միթե՞ այս քառօրյա պատերազմից պարզ չդարձավ, որ սեփական դիրքերում ամուր կանգնածին հաղթել հնարավոր չէ:

    Արցախյան հիմնահարցը, որը ենթադրում է նաև հայոց պետականության գոյություն, ունի երկու լուծում՝
    Ա- Գնալ տխրահռչակ ԼՏՊ դեգենեռատի ճանապարհով՝ գնալ կապիտուլացիայի և աստիճանաբար, տարիների ընթացքում լուծվել ու լուծարվել՝ կորցնել հայոց պետականությունն իսպառ:
    Բ- Հասկանալ, որ մեր հաղթանակի ԴԵ ՖԱԿՏՈ-ն է մեր իրական հաղթանակը: Մենք ապրել ենք այսպես քսանհինգ տարի, պիտի ապրենք հաղթած ու չճանաճված՝ թքած ունենալով բոլորի վրա ևս քսանհինգ հազար տարի... Մենք միշտ ենք ունենալու մեր թշնամի հարևաններին՝ անկախ որևէ տափակ թղթի կտոր կոչված փաստաթղթի, քանի-որ փաստաթղթերը երբեք չեն եղել երաշխիք ու չեն էլ լինելու:

    Հին հայկական ժողովրդական խոսք կա՝ "ԱՍՏՎԱԾ ՔԵԶ ԹՇՆԱՄԻ ՏԱ, ՈՐ ՊԱՅՔԱՐԵՍ ԵՎ ՈՒԺԵՂ ԴԱՌՆԱՍ":
    Բայց արի ու տես, որ երեկվա չտես քաղքենիները՝ այսօր էլիտա դարձածները, մերսեդես-յաշիկներով են ուզում ֆռֆռան, եվրոպաներում առնաձնատներ ունենան, սալոնային կյանք վարեն... Ահա դրա համար գնում դառնում են օտարի սապոգի պառտիանկա, տենչում են ԴԵ ՅՈՒՐԵ փաստաթուղթ՝ էն էլ ումի՞ց - թշնամուց՝ թեկուզ զիջումների գնով; Ինչո՞ւ: Պարզ է, - որ վայելեն իրենց ՀԱՐՍՏԱՓԹԻՐ ճղճիմ գոյությունը՝ թքած ունենալով թե վաղն ինչ կլինի, թքած ունենալով այս տարածաշրջանում հայ տեսակի գոյության հարցի վրա ընդհանրապես:

    Կազմակերպված հզոր պետություն ունենալու համար ռեսուրսներ պետք չեն: Ցույց տվեք աշխարհում մի կազմակերպված ժողովուրդ, երկիր, որը բնական ռեսուրսներ ունի: Հիմնականում կտեսնեք լրիվ հակառակը: Ուժեղ լինելու համար՝ հիմնական ռեսուրսը ստեղծագործ միտքն է, և ժողովրդի կազմակերպված բնավորությունը: Ժամանակն է անցնել ազգային ասկետիզմի:
    Պետք է լինել ուժեղ, թե՛ տնտեսապես, թե՛ ռազմական և թե գաղափարական առումներով:

    Հայայստանի քաղաքացին իրեն պետք է երկրի տերը զգա ի՛ր ամեն քայլափոխին, պետք է հավատա՛ իր վաղվա օրվան, պետք է հավատա, որ ինքը ապրող մարտիկ է ծնվել ու լիարժեք գոհ լինի իր կյանքից:

    Մեր դեպքում սա՛ է հաղթանակի գրավականը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Արցախի ճյուղերից մեկին չորացնում է ձեր սիրելի Կրեմլը

    2016-04-16
    Ազդեց վրես
    Լևոն Հայրապետյանը ոչ մի կողմից բարեկամս չի, ոչ էլ բիզնես կապեր ունեմ, բայց խորը ցավ ապրեցի, քանի որ էս մարդը Արցախի լավագուն զավակներից ու բարեկամներից է, որի մասին նախորդ գրառմանս մեջ գրել էի թե ինչ պլաններ ու արած գործեր ունի:
    Ափոս, Արցախի ճյուղերից մեկին չորացնում է ձեր սիրելի Կրեմլը
    Միայն թե առողջ մնա էս մարդը, որը ոնց տեսնում եմ չունի
    Դավիթ Սանասարյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Եթե Ռուսաստանը ուշքի չգա
    Yerkir.am
    15 Ապրիլի 2016,


    Իսլամանական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) համաժողովում, որը կայացել է Ստամբուլում, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե որոշում է կայացվել ԻՀԿ-ի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կոնտակտային խումբ ստեղծել։ «Խմբի ստեղծման որոշումն արդեն կայացվել է բարձր մակարդակով։ Առաջարկում եմ կազմակերպության անդամ երկրներին դրանում մասնակցություն ունենալ։ Անհրաժեշտ է՝ որքան հնարավոր է շուտ կարգավորել այդ հակամարտությունը ՄԱԿ-ի որոշումների հիման վրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի կողմից Ղարաբաղի օկուպացիան մեծացնում է տարածաշրջանում ռազմական առճակատման ռիսկը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

    Չավուշօղլուի հայտարարությանը հետևեց պաշտոնական Երևանի արձագանքը։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգարն Բալայանն իր թվիթերյան էջում գրեց․ «ԼՂ հիմնահարցի կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Այլ կազմակերպությունները կարող են աջակցել համանախագահների ջանքերին»։ ԱԳՆ-ի պատասխանն, իհարկե, սպասելիից ավելի մեղմ էր։ Սակայն պարզ է՝ Հայաստանը մերժում է այդ նախաձեռնությունը։

    Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ալիևի հետ հանդիպման ժամանակ, վերջինիս ցավակցելով ղարաբաղյան քառօրյա պատերազմում կրած մարդկային կորուստների համար, հայտարարել էր, թե Թուրքիան բոլոր հարցերում Ադրբեջանի կողքին է։ Իսկ ԻՀԿ համաժողովում ունեցած իր ելույթում, ավելի հասկանալի դարձնելով ԼՂ հարցում կոնտակտային խումբ ստեղծելու իրենց նախաձեռնության նպատակները, Դավութօղլուն մուսուլմանական երկրներին կոչ է արել միասնական դիրքորոշում դրսևորել ղարաբաղյան հարցում։ «Պաղեստինն օկուպացիայից ազատելու հարցը իսլամական աշխարհի հիմնական խնդիրներից է։ Ղարաբաղի ազատագրման, ինչպես նաև Ղրիմի օկուպացիայի հարցում մենք պետք է ցուցաբերենք միասնական դիրքորոշում։ Այդ հողերը դարեր շարունակ եղել են իսլամական»,-ասել է Դավութօղլուն։

    Պաշտոնական Անկարան, գիտի, որ որևէ կոնտակտային խումբ ղարաբաղյան հարցով զբաղվել չի կարող, քանի որ նախ՝ հայկական կողմը դրան երբեք չի համաձայնի, և երկրորդ՝ նման մանդատ ԻՀԿ-ն չունի։ Բայց իսլամական աշխարհի առաջնորդի դերին հավակնող Թուրքիայի նպատակները բոլորովին այլ են։ Նախորդ տարիներին թուրք-ադրբեջանական տանդեմը հաջողությամբ հասավ նրան, որ ԻՀԿ-ն ԼՂ հարցի կապակցությամբ մի քանի հայտարարություններ ընդունեց՝ հիմնված բացառապես Ադրբեջանի շահերի վրա։ Օգտագործելով այս հանգամանքը՝ Անկարան հիմա միևնույն հարթության վրա է դնում Պաղեստինի, Ղրիմի թաթարների և Ղարաբաղի հարցը՝ ձգտելով վերջինիս ակնհայտորեն կրոնական երանգ հաղորդել և այդպիսով փորձելով Հայաստանին զրկել իր հանդեպ եթե ոչ բարեկամաբար, ապա գոնե լոյալ տրամադրված մուսուլմանական երկրների քաղաքական աջակցությունից։ Բայց որ ավելի վտանգավոր է՝ Թուրքիան նման կերպ հող է նախապատրաստում ղարաբաղյան հնարավոր նոր պատերազմը մուսուլմանությանն իբրև «ջիհադ» (Սրբազան պատերազմ) մատուցելու համար։ Հատկապես իսլամիստական ծայրահեղականության ներկայիս ընդարձակման համատեքստում սա կարելի է ընկալել որպես Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ջիհադիստական ծայրահեղականների թիրախ դարձնելու նախաձեռնություն։ Թուրքիան Սիրիայում իր վարքագծով և ծայրահեղականների հետ ամուր ստրատեգիական կապեր պահելով է ապացուցել, թե ինչպես է կարողանում այդ գործոնն օգտագործել իր տնտեսական, աշխարհաքաղաքական շահերն սպասարկելու նպատակով։ Եվ համոզիչ են դառնում ղարաբաղյան քառօրյա պատերազմի օրերին տարածվող այն տեղեկությունները, որ ԼՂ քառօրյա ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից ԻՊ ահաբեկիչ-զինյալներ են մասնակցել, և որ այդ նպատակով Թուրքիայի տարածքով դրանց նոր խմբեր են թափանցում Ադրբեջան։ Պաղեստինը, Ղրիմն ու ԼՂ-ն նույն հարթության վրա դնելու և ղարաբաղյան հարցին կրոնաքաղաքական երանգ հաղորդելու Անկարայի այս փորձերը նաև հասկանալի են դարձնում, թե ինչու էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԽ համանախագահներից դժգոհելիս հարկ համարում շեշտել, որ նրանք Ադրբեջանի դեմ են գործում, քանի որ իրենք մուսուլմաններ են։ Որքան էլ սկզբում այս միտքը թվում էր զավեշտալի և անհեթեթ, հիմա արդեն պարզ է, որ սա հստակ պլանավորված թուրք-ադրբեջանական քարոզչական քաղաքականության մաս էր կազմում և հեռահար նպատակներ հետապնդում։

    Մուսուլմանական աշխարհին Հայաստանի դեմ տրամադրելու այս ուղեգիծը, որն ամբողջովին տողավորվում է թուրքական ներկայիս իշխանությունների՝ դեպի արևելք, մինչև Չինաստանի սահմանները ծավալվելու պանթյուրքիստական տեսլականի շրջանակում, հայության համար, իհարկե, նորություն չէ։ Սակայն, ուղղակի ցավալի է հետևել, թե ինչպես է հերթական անգամ թուրքական այդ հավակնություններին ուղղակի ապշեցուցիչ և իր համար կործանարար կուրություն ցուցաբերում Ռուսաստանը, որն իրականում թուրքական այս պլանների գլխավոր թիրախն է և գլխավոր խոչընդոտը։ Անգամ ՌԴ հանդեպ ակնհայտ թշնամական ակտ կատարելուց՝ ինքնաթիռը Սիրիայի տարածքում խոցելուց հետո է նախագահ Պուտինը հայտարարում, թե Թուրքիան իրենց բարեկամն է։ Մոսկվան որդեգրել է Ադրբեջանին իր վերմակի տակ քաշելու անհեռանկար քաղաքականություն՝ միամտաբար կարծելով, որ եթե հաջողվի բավարարել նրա պահանջները ԼՂ հարցում, հնարավոր կլինի Բաքվին դուրս քաշել թուրքերի ազդեցությունից, որին ադրբեջանիցներն իրենց եղբայրներն են համարում։ Մոսկվան հիմա անում է այն նույն սխալները, ինչ բոլշևիկյան Ռուսաստանն արեց 1920-ականների սկզբին՝ քեմալական Թուրքիայի մասով։ Տարբերությունն այն է, որ հիմա խաղը ոչ թե Թուրքիայի հետ է, այլ նրա հարավկովկասյան դաշնակից Ադրբեջանի։ Մինչ Մոսկվան Ադրբեջանին հարձակողական զենք է տրամադրում՝ իր իսկ դաշնակցին՝ Հայաստանին ոչնչացնելու վերջինիս անթաքույց սպառնալիքների պայմաններում, մինչ ամեն կերպ սիրաշահում է նրան և այս կույր ու ծուռթաթ քաղաքականությամբ հետևողականորեն փչացնում կապերը Հայաստանի հետ, Ադրբեջանի նախագահ Ալիևը Ստամբուլում հանդիպում է Թուրքիայի նախաձեռնությամբ ԻՀԿ գագաթաժողովին մասնակցող Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահներին և ողջունում Ղրիմն «ազատագրելու» մասին Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի ոչ երկիմաստ հայտարարությունները։ Մոսկվան չի տեսնում, որ կորցնում է ոչ միայն Հայաստանին, այլև թուրքական գծի մեջ մտնող Ղազախստանին և որքան էլ տարօրինակ թվա՝ Բելառուսին։ Մոսկվան ղազախա-ադրբեջանա-թուրքական «բերմուդյան եռանկյունում» ուղղակի խորտակում է այն նավակը, որտեղ գտնվում է Հայաստանի հետ, և որտեղ Հայաստանը իր հարավային թիկունքը պահող միակ «հենակետն» է։

    Գևորգ Դարբինյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    15 / 04 / 2016
    «Հրապարակ». Մոսկվայում նեղ կազմով կայացած հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը կոշտ ելույթ է ունեցել



    «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ մոսկովյան գագաթնաժողովում եղել են նեղ և ընդլայնված կազմով հանդիպումներ: Հովիկ Աբրահամյանն իր կոշտ ելույթն արտասանել է նեղ կազմով հանդիպման ժամանակ:
    «ՌԴ վարչապետը նիստը բացելիս ասել է` ԵԱՏՄ որոշ գործընկերներ խախտում են պայմանավորվածությունները՝ նկատի ունենալով Ղազախստանին, և տեղյակ է պահել, որ հաջորդ նիստը կկայանա մայիսին` Երևանում: Հովիկ Աբրահամյանն էլ է խոսել Ղազախստանի «խախտված» պահվածքի մասին, որ բացարձակ հիմնավորված չէր նիստը տեղափոխելը, խոսել է նաև Ադրբեջանին տրամադրվող զենքի մասին: Ի դեպ, մոսկովյան այցի միակ «խերը» հայկական կողմի համար եղել է այն, որ կոնկրետացվել է 200 միլիոն դոլարի վարկի-զենքի արագ մատակարարման հարցը»,-գրել է թերթը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    15.04.2016
    Գյուղապետին «վերևներից» չեն թողել փոխել Նազարբաևի անունը կրող փողոցի անունը

    Panorama.am-ը գրում է.

    Շիրակի մարզի Հառիճ գյուղի՝ Նուրսուլթան Նազարբաևի անունը կրող փողոցում այս պահին էլ փակցված են ռուսալեզու չորս ցուցանակները: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը:

    «Ներքևը՝ գյուղից համարյա դուրս, ցուցանակը քաշել-ծռել էին, բայց նորից ցուցանակը նորոգել ենք»,-ասաց Ռ. Նազարեթյանը:

    Համայնքի ղեկավարն ասաց, որ մոտ մեկ տարի առաջ, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեմ էր արահայտվել Հայաստանը ԵՏՄ կազմում ընդգրկվելուն, ինքը ցանկություն էր հայտնել պոկել ցուցանակարներն ու վերանվանել փողոցը: Սակայն, ինչպես ինքն է ասում, վերևներից թույլ չեն տվել:

    «Չեմ ուզում ասել՝ ովքեր, բայց զանգեցին ասացին՝ հանկարծ նման բան չանեք»,-պատմեց Նազարեթյանը:

    Հաշվի առնելով այս փորձն ու վերջին իրադարձությունները, երբ ԵԱՏՄ միջակառավարական խորհրդի նիստը հենց Նազարբաևի առաջարկով Երևանում չկայացավ, իսկ այս օրերին էլ Թուրքիայի նախագահի հետ գրկախառնություններ է ունեցել Անկարայում, գյուղապետը մտադիր է փողոցի անունը փոխելու հարցը մեկ անգամ էլ քննարկել «վերևների» հետ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    14.04.2016 14:18
    Ռուսաստանը Թուրքիային իր ընկերն է համարում, բայց խնդիրներ կան քաղաքական գործիչների հետ. Պուտին

    Tert.am-ը գրում է.

    Ռուսաստանը Թուրքիային իր ընկերն է համարում, բայց խնդիրներ կան քաղաքական գործիչների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

    «Մենք մեծավմասամբ հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք: Թուրքիան նույնպես համարում ենք բարեկամ երկիր: Բայց մենք որոշ երկրների պահվածքը ոչ ադեկվատ ենք համարում և համապատասխան կերպով դրանց արձագանքում ենք: Մենք խնդիրներ ունենք քաղաքական որոշ գործիչների հետ, և համապատասխան կերպով դրանց արձագանքում ենք: Մենք աշխատում ենք հանգիստ, առանց կտրուկ գործողությունների»,- ասել է Պուտինը՝ վստահեցնելով, որ Ռուսաստանը երբեք չի հայտնվի թշնամական օղակի մեջ:

    Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի արձագանքել իր դեմ թշնամական գործողություններին:

    «Եթե մեկը որոշել է խորտակվել, նրան արդեն անհնար է փրկել: Բայց մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուրին, եթե նա ինքը դա ցանկանա»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով 12-ամյա աղջնակի հարցին, թե եթե խորտակվեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ո՞ւմ առաջինը կփրկեր Պուտինը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....



    Ղարաբաղա-ադրբեջանական հարցում Ռուսաստանը կներդնի իր ողջ ջանքերը. Վլադիմիր Պուտին

    2016-04-14

    Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ այսօր՝ սկսած ժամը 12:00-ից, Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում պատասխանում է բնակիչների հարցերին:

    Նշենք, որ ուղիղ եթերում Պուտինն անդրադարձել է նաև քաղաքացիներից մեկի հարցին, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը՝ ասելով, որ Ռուսաստանը շահագրգռված է այդ խնդրի լուծման հարցում.

    «Շատ զգայուն թեմա է: Դա վաղեմի խնդիր է, վաղեմի հակամարտություն: Այն սառեցված վիճակում էր: Ցավոք, տեղի ունեցավ բռնության այդ պոռթկումը, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի կարգավորենք այն, գտնենք երկու կողմերի համար ընդունելի լուծում։ Իհարկե, այստեղ հարկավոր են Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ լուծումներ: Դրանք կարող են ձեռք բերվել, ցանկանում եմ ընդգծել, բացառապես քաղաքական միջոցներով: Հարկավոր է գտնել փոխզիջում: Ինձ թվում էր, որ մենք մի քանի տարի առաջ մոտեցել էինք դրան, սակայն պարզվեց, որ, ցավոք, դա այդպես չէ:

    Պուտինն ավելացրել է նաև, որ իրենք ցանկանում են լիարժեք աշխատել թե Ադրբեջանի, և թե Հայաստանի հետ, ինչպես նաև նշել է, որ Ռուսաստանն այս հարցում կներդնի իր ողջ ջանքերը, բայց, իհարկե, վերջնական որոշումը պետք է կայացնեն հայ և ադրբեջանցի ժողովուրդները:

    Leave a comment:

Working...
X