Announcement

Collapse
No announcement yet.

SMILE THAT MAKEY YOUR DAY :naughty:

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Հիմնադրամի տնօրենը $100,000 ուղարկել է Նիգերիայի արքայազնին. ԱրմՔոմեդի

    ArmComedy

    4 հուլիս 2018ԵՐԵՎԱՆ – ԱԱԾ բերման ենթարկված «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը խոստովանել է, որ, բացի հիմնադրամի բանկային քարտով օնլայն կազինոներում խաղադրույքներ անելուց, նա $100,000 է ուղարկել որպես Նիգերիայի արքայզն ներկայացած ոմն Տ’չալլա Մ’բակուին։ Արա Վարդանյանը պարզաբանել է, որ պատրաստվում էր այդ գումարը իսկույն վերադարձնել «Հայաստան» հիմնադրամին, հենց արքայազնը կարողանար իրականացնել նամակում նկարագրված գործարքը։ «Տ’չալլային շտապ էդ $100,000 պետք էր, որ կարողանար հոր ժառանգությունը օֆշորներից հանել։ Իսկ այդ ժառանգությունը $60,000,000 էր կազմում, որի կեսը նա խոստացել էր ինձ։ Ես իմ կողմից ուզում էի հիմնադրամ ոչ թե $100,000 վերադարձնել, այլ դեռ մի բան էլ՝ $100,500»,- պատմել է Վարդանյանը ԱԱԾ օպերատիվ աշխատակիցներին։

    Վարդանյանը շարունակում է պնդել, որ այդ գումարը ամեն րոպե կարող է նստել իր հաշվեհամարին։ «Տ’չալլան էդ տղեն չի, որ խաբի ինձ։ Ճիշտա, կես տարի անցելա, ինչ փողը ուղարկել եմ, բայց հավատում եմ, որ չի քաշի, արքայազն տղա է։ Ինչպես և հավատում էի, որ Իսպանիան կհաղթի Ռուսաստանին, երբ սփյուռքահայերի արած նվիրատվություններով խաղադրույք արեցի»,- հավելել է Վարդանյանը։ Նա խոստացել է Նիգերիայի հանգուցյալ արքայի ժառանգության կեսը ստանալուն պես փոխհատուցել սփյուռքահայ հայրենասերների գումարները․ «Անձամբ ամեն մեկին մի հատ էլ բացիկ կուղարկեմ՝ իմ ներողություններով»։

    Հատված՝ Վարդանյանի ստացած նամակից․
    «Բարև սիրելի: Ես լինում ձեր բարեկամ Նիգերիա արքայազն T’Challa M’Baku: Արդեն 30 years ու իմ հայրը King M’Bange accident զոհ: Այժմ նրա ամբողջ ժառանգություն 60 000 000 USD կարող հանել միայն ձեր օգնությամբ»։

    Leave a comment:


  • Hakob
    replied
    Originally posted by Vrej1915 View Post
    Զինվորի հացը գողացողն ազգի դավաճան է. Էդուադր Շարմազանով


    Those morons are not beleiving their butcher lad could be so stupid to keep that kind of evidence ready for the cameras...
    They remained so long in unbeleivable inpunity, they lost any common sense.
    And since this butcher was brainless from day one, he outmatched them in his stupidity...
    Manvel did what most of republicans and Armenian officials did, steal...
    He just did it without any borders and sense, like a wolf that got into sheep heard. Could eat only 1-2, but killed all the rest.
    That is what republicans are shocked of.
    But being a rat and stealing is their culture, the only way they know or are capable. So, it’s a soldier’s food or school fund, does it make a difference?
    Why should we allow republicans to speak as if it makes difference? Why should people give them a room to fool the nation?
    Last edited by Hakob; 06-19-2018, 09:21 AM.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Զինվորի հացը գողացողն ազգի դավաճան է. Էդուադր Շարմազանով

    Those morons are not beleiving their butcher lad could be so stupid to keep that kind of evidence ready for the cameras...
    They remained so long in unbeleivable inpunity, they lost any common sense.
    And since this butcher was brainless from day one, he outmatched them in his stupidity...

    Leave a comment:


  • Vrej1915
    replied

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հորդորում եմ դադարեցնել ԱԺ պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը. Արա Բաբլոյան
    02.05.2018


    Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

    Հայտարարությունում ասվում է.

    «Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին եւ հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում է աղաղակող ապօրինություններ, ինչի հետեւանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը։

    Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել՝ սոցիալական ցանցերում, փողոցներում եւ հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների եւ հասցեների հրապարակումը։

    Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից։ Նմանատիպ գործողությունները չեն կարող հանգեցնել որեւէ դրական տեղաշարժի, չեն կարող տեւական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների եւ մեր քաղաքացիների կողմից:

    Մեկ անգամ եւս հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիններին եւ հատկապես երիտասարդությանը ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն եւ հանդուրժողականություն»:

    Ազգային ժողովում նիստը չի կայանում. քվորում չկա. «Ծառուկյան» խմբակցությունը բոյկոտ է հայտարարել

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ղազախստանի նախագահը մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

    Քաղաքական

    25 Ապրիլի 2018

    Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:

    Քննարկվել են հայ-ղազախական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

    Ղազախստանի նախագահը մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նախագահները համակարծիք են եղել, որ առկա խնդիրները պետք է լուծվեն օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ռեժիմի դիմադրությունը կոտրելուն մնացել է մեկ քայլ. Նաիրա Զոհրաբյան

    • Lragir.am
    • Ներքին կյանք - 25 Ապրիլի 2018,


    ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մարդկանց կոչ է արել հրապարակ դուրս գալ. «Ժողովուրդ, բոլորս դեպի հրապարակ: Ռեժիմի դիմադրությունը կոտրելուն մնացել է մեկ քայլ»:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ռուսաստանում ստորագրահավաք է սկսվել՝ Երևանում Նժդեհի արձանը հանելու պահանջով

    2018-01-29

    Ռուսաստանում ստորագրահավաք է սկսվել՝ Երևանում գտնվող Գարեգին Նժդեհի արձանը հանելու պահանջով: Այս հարցը քննարկվել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում անցյալ շաբաթ «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը։

    Քննարկմանը մասնակցել են Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի եւ հանրային պալատի անդամներ, ՌԴ նախագահի թեկնածուներ, քաղաքագետներ, փորձագետներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Նրանք հայտարարել են, որ Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ այսօր կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ՝ չնայած այն փաստին, որՀայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։

    Նշենք, որ արդեն հավաքվել է 200 000 ստորագրություն։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ադրբեջանցի լրագրողը ռուսական հեռուստաալիքի եթերում փորձել է հարվածել հայ փորձագետին

    2017-12-15 11:03:51



    Թուրքական «Անադոլու» և «Իհլաս» գործակալությունների թղթակից, ազգությամբ ադրբեջանցի լրագրող ու վերլուծաբան Ֆուադ Աբբասովը ռուսական «Զվեզդա» («Звезда») հեռուստաալիքի եթերում իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր սրացման շուրջ քննարկման ժամանակ հարձակվել է հայ փորձագետ Սարգիս Ծատուրյանի վրա՝ փորձելով ծեծել նրան:

    Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Աբբասովը նախ բղավում Ծատուրյանի վրա, այնուհետև վեր կենում ու արագ քայլում նրա ուղղությամբ՝ փորձելով հարվածել: Ծատուրյանը դիմադրություն է ցույց տալիս ադրբեջանցի լրագրողին, նույն պահին կոնֆլիկտին միջամտում է մեկ այլ ռուսաստանաբնակ հայազգի փորձագետ Գևորգ Միրզայանն ու փորձում բաժանել վիճող կողմերին:

    Leave a comment:

Working...
X