
Ֆինանսական կարողությունը
Համաձայն գույքի և եկամուտների հայտարարագրի, 2014 թվականին Սերժ Սարգսյանի տարեկան եկամուտը կազմել է 20 միլիոն 164 հազար դրամ, որից նրա աշխատավարձը կազմում է 10 միլիոն 111 հազ. դրամ, իսկ 10 միլիոն 52 հազ. դրամը հայտարարագրված է, որպես փոխառություններից ստացած եկամուտ։ 2014 թվականի սկզբին Սերժ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 129 միլիոն 400 հազ. դրամ, իսկ տարվա վերջում՝ 114 միլիոն 100 հազ. դրամ[6]։
Համաձայն ՀՀ նախագահի 2013 թ. ընտրություններից առաջ ունեցվածքի մասին հայտարարագրի, Սերժ Սարգսյանն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով սեփականատեր է Ստեփանակերտում գտնվող 96 քմ մակերեսով շենք-շինության։ Նա ունի նաև 1992 թվականի արտադրության «Միցուբիշի Մոնտերո» ավտոմեքենա, ինչպես նաև 18-20-րդ դարի հին իրեր՝ արձանիկներ, քանդակներ, կտավների հավաքածու Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Երվանդ Քոչարի, Կոջոյանի հեղինակած գործերից[7]։
Leave a comment: