
27 / Նոյեմբեր / 2015
Էրդողան. Սիրիայի սահմանի խախտման դեպքում թուրքական ինքնաթիռի խոցումը ագրեսիվ հարձակում կհամարենք
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան ագրեսիա կգնահատի այն իրավիճակը, եթե իր ռազմական ինքնաթիռի կողմից Սիրիայի օդային տարածքը խախտելու դեպքում, այն խոցվի ռուսական զենիթահրթիռային համակարգի միջոցով:
Լրագրողի այն հարցին, թե ինչպես Անկարան կարձագանքի այն դեպքում, եթե թուրքական ռազմական ինքնաթիռը խախտի Սիրիայի օդային տարածքն ու խոցվի С-400 համակարգի միջոցով, Էրդողանը պատասխանել է. «Մենք չենք ցանկանում տարածաշրջանում ինչ-որ լարվածություն տեսնել: Չենք ցանկանում դրան մասնակցել: Բայց նրանք, ովքեր Սիրիայի կողքին են կանգնում և նպաստում լարվածության աճին, կարծում եմ, պատասխանատվություն են կրում դրա համար»:
Leave a comment: