If this is your first visit, be sure to
check out the FAQ by clicking the
link above. You may have to register
before you can post: click the register link above to proceed. To start viewing messages,
select the forum that you want to visit from the selection below.
Ընթացքից հարձակում՝ «հակառակորդի» ուժերը ոչնչացնելու համար. ՀՀ ԶՈւ զորավարժություն
Հունիսի 5-ից 6-ը Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում մարտական հրաձգության կիրառմամբ մարտավարական գումարտակային զորավարժություն է անցկացրել 5-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկը:
Զորավարժության կրակային փուլին ներկա է եղել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ հունիսի 14-ի թողարկումից:
5-րդ բանակային զորամիավորման՝ մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված ստորաբաժանումը կենտրոնացման շրջանում մի քանի օր մարտական առաջադրանքներ կատարելուց հետո զորավարժարանի նախանշված հատվածում ընթացքից հարձակման է անցել՝ պայմանական հակառակորդի հիմնական ուժերը ոչնչացնելու նպատակով:
Այդ ընթացքում կատարելագործվել են անձնակազմի դաշտային վարժվածությունը, արագ փոփոխվող պայմաններում հարձակողական մարտ վարելու ունակությունը, գումարտակի բոլոր օղակների գործողությունների ներդաշնակումը:
We are 10 times more determined than the Azeri.......best trained Army and they are Armenians who are ready to go to the end. Fake Azerbaijan don't stand a chance.
2015 թվականի հունիս ամիսը հայ-իրանական հարաբերությունների համար միանշանակ բացասական էր: Անցած ամսվա ընթացքում Իրանի հետ Հայաստանի հարաբերություններում երկու հիմնական առանցքային կետ կար՝ Հայաստան-Իրան գազամուղը և Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը: Գազամուղի պատմությունը ի սկզբանե տխուր սկսվեց: Գազամուղի կառուցումը պարբերաբար խոչընդոտվում էր ռուսական կողմից, որին՝ որպես Հայաստան գազ ներմուծող միակ երկրի, բնականաբար ձեռնտու չէր Հայաստան համար էներգետիկ այլընտրանքի առկայությունը:Նախքան գազամուղի կառուցումը տարածաշրջանային որոշ երկրներ (մասնավորապես՝ Վրաստանը) ցանկություն էին հայտնել գնել իրանական գազը, եթե Հայաստանը համաձայնվեր դառնալ տարանցիկ երկիր, ինչը բնականաբար տեղի չունեցավ Ռուսաստանի միջամտության պատճառով: Արդյունքում՝ ռուսական կողմը որոշեց Իրան-Հայաստան գազամուղի հաստությունը, իսկ այնուհետև հայկական կառավարությունը նախքան գազամուղի գործարկումը դեռևս 2006 թվականին «Գազպրոմին» վաճառեց ԻԻՀ-ՀՀ գազամուղի մի հատվածը: Գրեթե տաս տարի անց՝ 2015 թվականին, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Իրանին վաճառել գազամուղի մնացած հատվածը՝ Մեղրիից-Քաջարան ընկած 40 կմ-ը: Այս որոշման ժամանակահատվածը բնականաբար պատահական չի ընտրվել: Նախ և առաջ այսօր Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորումը կարող է հնարավորություն ընձեռել Իրանին ներդրումներ կատարել Հարավային Կովկասի էներգետիկ դաշտում: Իրանը, որն Ադրբեջանի հետ լուրջ հակասություններ ունի, անցած 24 տարիների ընթացքում մշտապես պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման համար: Բացի այդ՝ ՀՀ-ն Իրանի պատուհանն է դեպի Վրաստան: Այլ կերպ ասած՝ եթե Իրանի ձեռքերը արևմուտքի պատժամիջոցներից ազատվեն, և Իրանը նոր էներգետիկ ծրագրեր առաջարկի Հայաստանին՝ որոշումներ կայացնող և օգուտ ստացող կողմը այժմ կլինի միայն ու միայն ռուսական «Գազպրոմը» և նրա դուստր կազմակերպությունները: Ուշագրավ է, որ հունիսի 10-ին ԻԻՀ Իրանի Ազգային գազի ընկերության նախագահ Ազիզոլլահ Ռամեզանին հայտարարել էր, որ Իրանը կարող է Եվրոպա գազ մատակարարել երեք հիմնական ճանապարհով՝ Իրան-Իրաք-Սիրիայով (քիչ հավանական է Սիրիայի քաղական իրավիճակի պատճառով), Հայաստան-Վրաստան-Սև ծովով և Թուրքիայի տարածքով (Իրանի հարաբերությունները Թուրքիայի հետ այնքան էլ սահուն չեն): Հայաստան-Իրան գազամուղի վերջին 40 կմ-ի վաճառքը կարելի է նաև մեկնաբանել որպես ակնարկ Իրանին Ռուսաստանի կողմից: Կատարելով այս «փոքրիկ գնումը»՝ Ռուսաստանը հասկացնել է տալիս Իրանին, որ Հայաստանը Իրանի գազի համար տարանցիկ ուղի չի դառնալու, քանի որ հայկական կողմի «դուխը չի պատի» նման բան անել: Ինչ վերաբերվում է ՀՀ-ԻԻՀ երկաթգծին, ապա այդ պատմությունն էլ ավելի տխուր է: Եթե գազամուղի դեպքում Հայաստանը գոնե տաս տարի անոց «բարոյական հաղթանակ» ուներ, քանի որ գազատարի կառուցումը երկար բանակցություններից հետո այնուամենայնիվ իրականություն դարձավ, ապա ՀՀ-ԻԻՀ երկաթգծի ճակատագիրը այլ կերպ է դասավորվում: Երկաթգծի կառուցման վերաբերյալ տարիներ տևած բանակցություններն ու ձգձգումները շարունակվեցին նաև 2015 թվականի առաջին կեսին: Փետրվարի 26-ին Գագիկ Բեգլարյանը հայտարարեց Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկի եւ Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունման ժամկետների հերթական հետաձգման մասին: Հունիսի 8-ին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մայր «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը իր հերթին հայտարարեց, թե Իրան-Հայաստան երկաթուղին չունի որևէ հեռանկար: Այս հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշում: Բնականաբար Հարավային երկաթուղին (ՀՀ-ԻԻՀ) շահավետ դարձնելու համար Իրան-Հայաստան բեռնափոխադրումների ծավալը պետք է ավելանա 7,5-8 մլն տոննայով, ինչը հակա-իրանական պատժամիջոցների վերացման դեպքում բավականին իրատեսական է թվում: Բացի այդ՝ երկաթուղու առկայության դեպքում Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ ցամաքային ուղի Իրանի համար, ինչը բնականաբար հստակ գիտակցում է նաև ռուսական կողմը: Ուրեմն ինչո՞վ է պայմանավորված Յակունինի հայտարարությունը: Իրանը վերջին ամիսներին մի քանի անգամ հայտարարել է Եվրասիական տնտեսական միության հետ իր հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության մասին: 2015 թվականի հունվարին Հայաստան այցելած ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, թե երկկողմանի և թե ԵՏՄ ֆորմատով: Հունիսի սկզբին Մոսկվայում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության հանդիպման շրջանակներում Զարիֆը առաջարկել էր ստեղծել Իրանի և ԵՏՄ-ի միջև համագործակցության մասին պաշտոնական փաստաթուղթ: Նման լույսի ներքո հայ-իրանական հարաբերություններում Ռուսաստանի դերակատարության ավելացումը բնականաբար պատահական չէ, և նպատակ է կրում հնարավորինս չեզոքացնել Հայաստանի նշանակությունը ԵՏՄ-Իրան հարաբերություններում: Ռուսաստանը փաստորեն ՀՀ-ԻԻՀ երկաթուղու կառուցումը անշահավետ համարելով փորձում է Հայաստանին մեկուսացնել Իրան-ԵՏՄ ապագա առևտրատնտեսական գործընթացներից էլ, ինչը իհարկե հասկանալի է՝ ինչքան Հայաստանի ենթակառուցվածքներն ու տնտեսական ալտերնատիվաները շատ, այնքան դժվար է տոտալ վերահսկման տակ պահել հայկական կողմին: Չի լինի Հայաստան-Իրան երկաթգիծ, ԵՏՄ-Իրան առևտուրը կընթանա Կասպից ծովով: Ուշագրավ է, որ Հայաստան-Իրան երկաթգծի այլընտրանքը ՌԴ-ի կողմից կառուցվող Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթգիծն է: Նույն Յակունինը անցած տարվա հունիսին հանդես էր եկել հայտարարությամբ՝ համաձայն որի Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը այնքան էլ խելամիտ չէ, քանի որ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթգիծն ավելի ձեռնտու է տնտեսապես: Ըստ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 291,2 մլն ԱՄՆ դոլար, իսկ նույն ժամանակաշրջանում Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը 233,8 մլն էր կազմել: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների և այդ երկիր Հայաստանից ներմուծման բացակայության պայմաններում այս թվերը ապացուցում են, որ ՀՀ-ԻԻՀ տնտեսական համագործակցության հնարավորությունները ադեկվատ կերպով չեն զարգացվում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ՀՀ կառավարությունը Իրանի հետ տնտեսական կապերը զարգացնելու փոխարեն իր ձեռքի տակ եղած բոլոր լծակները հանձնում է Ռուսաստանին: Հարցը բնականաբար հռետորական է: Մյուս կողմից էլ իր բոլոր որոշումները անվտանգության նկատառումներով բացատրող ՀՀ կառավարության Իրան-Հայաստան գազամուղը և Իրանի էներգետիկ ու տնտեսական հնարավորություններն ու Թեհրանի պատրաստակամությունը ընդարձակելու հայ-իրանական տնտեսական համագործակցությունը ճիշտ օգտագործելու անկարողությունը և ՀՀ էներգետիկ անվտանգությունն ու տնտեսական անկախությունն ուժեղացնելու ուղղությամբ անգամ չնչին քայլերի բացակայությունն ու հեշտ ու հանգիստ ԻԻՀ-ՀՀ գազամուղն ու երկաթգիծը ՌԴ-ին հանձնելը պարզապես զարմանալի է:
Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
Its about self interest at personal and national level often at odds with the above.
Great politicians pursue the National interest and small politicians personal interests
Comment