If this is your first visit, be sure to
check out the FAQ by clicking the
link above. You may have to register
before you can post: click the register link above to proceed. To start viewing messages,
select the forum that you want to visit from the selection below.
Արցախում Էկոգյուղերի ստեղծման ու էկոտուրիզմի առաջխաղացման գործնական քայլեր են արվում: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը եւ «Էկոգյուղ» ՀԿ-ի նախագահ Եվա Հարությունյանը երեկ տեղի ունեցած ասուլիսում ներկայացրին իրենց նոր նախագիծը, որ իրականացնում են «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» եւ «Համաշխարհային երիտասարդական միավորում» ՀԿ-ների հետ համատեղ:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել ԼՂՀ Խնձրիստան, Պատարա եւ Աստղաշեն համայնքներում էկոգյուղի համար ընդունելի գործունեության զարգացմանը: Ծրագրի շրջանակում նախագծվել եւ ստեղծվել են երթուղիներ էկոտուրիզմի համար, տեղադրվել են տեղեկատվական, ուղեկցող եւ այլ տիպի ցուցանակներ՝ էկոերթուղիների, տարածքի կենսաբազմազանության եւ պատմամշակութային ժառանգության վերաբերյալ: Գյուղարտադրանքի վաճառքի համար ստեղծվել է 1 կրպակ եւ 2 տաղավար, իրականացվել է գյուղարտադրանքի բրենդավորում: Ստեղծվել է նաեւ «Էկոխնձրիստան» էկոգյուղերի ցանցի կայքը (ecovillage.am), որտեղ կա տեղեկատվություն զբոսաշրջության մասին:
Պատարան հայտնի է իր 200-ից ավելի հաշվառված հուշարձաններով եւ հայկական լեռնաշխարհում հուշարձանների խտությամբ երրորդ բնակավայրն է: Աստղաշենում են գտնվում միլիոնավոր տարիների ընթացքում պահպանված բրածո ծովաշուշանները, որոնք աստղերի ձեւով երեւան են գալիս հողի մակերեսին: Հարակից Ծաղկաշատում է գտնվում Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, իսկ Խնձրիստանից հնարավոր է արշավներ կազմակերպել դեպի պատմական Կաչաղակաբերդ: Բանախոսները նշեցին, որ 3 երթուղիները միասին մեկ անձի համար կարող են արժենալ մոտ 25-30 հազար դրամ: Ա.Գասպարյանը տուրիստական գործակալություններին կոչ արեց համագործակցել իրենց հետ՝ օգնելով զարգացնել ԼՂՀ նշված համայնքները:
Buzfeed. Ադրբեջանի նավթային բումն ավարտին է մոտենում
Ադրբեջանում սկսել են ձերբակալել օլիգարխների, որոնք սերտ կապեր են ունեցել Ալիեւի ընտանիքի հետ: Իսկ դա նշանակում է, որ նավթային բումն Ադրբեջանում, հնարավոր է, ավարտին է մոտենում: Այս մասին ասված է Մաքս Սեդոնի՝ buzzfeed.com-ում հրապարակված հոդվածում:
Հեղինակը գրում է, որ անցյալ ամիս Ալիեւի հետ կապեր ունեցող Իբրահիմ Իբրահիմովը հարյուրավոր այլ գործարարների հետ, որոնք պարտք են Ադրբեջանի խոշորագույն պետական բանկին, հայտնվեց մի վայրում, որն Ալիեւի կառավարման հոմանիշն է դարձել, այսինքն՝ բանտում: Նավթի արդյունահանման եւ մեկ բարելը 90 դոլարից զգալիորեն ցածր գինը, որն անհրաժեշտ էր բյուջեին, երկրին նոր հանցագործությունների սուր կարիքի առջեւ կանգնեցրին: Ադրբեջանի Կենտրոնական բանկը կտրուկ արժեզրկեց իր արժույթը եւ, Moody's-ի համաձայն, հնարավոր է՝ մինչեւ տարեվերջ ստիպված կլինի դա կրկին անել:
«Երկիրը, որպես ռուսական նավթի եւ գազի այլընտրանք, իրեն վաճառեց Արեւմուտքին՝ լինելով ՆԱՏՕ-ի եւ Իսրայելի ռազմավարական գործընկեր եւ այնպիսի էքստրավագանտ միջոցառումների կազմակերպիչ, ինչպիսին է Եվրատեսիլ-2012-ը»,- գրում է հեղինակը:
Չնայած տարբերակման մասին ադրբեջանական պաշտոնյաների հավաստիացումներին, երկրի եկամուտը 70%-ով կախված է էներգետիկայից, ինչպես եւ 95%-ով՝ դրա արտահանումից:
Սակայն մարդու իրավունքների հանդեպ բռնաճնշումների ֆոնին գործարարների զանգվածային ձերբակալությունները վստահություն չեն ներշնչում, որ կառավարությունը բարեփոխումների ուղին է ընտրում: Ինչ վերաբերում է Շահ Դենիզ-2 հավակնոտ նախագծին, ապա, հեղինակի կարծիքով, այն դժվար թե հանգեցնի արդյունահանման այնպիսի ծավալների, որոնք կկարողանան հասնել գազի եվրոպական շուկայում Ռուսաստանի ապահոված ծավալներին:
Սեդոնը նշում է, որ նավթի գների անկումը զգալի արդյունք ունեցավ: Բաքվի կենտրոնի էլիտար թաղամասերում բազմաթիվ խանութներ վարձով են տրվում, իսկ Ռուսաստանում աշխատող ադրբեջանցի միգրանտների դրամական փոխանցումների ծավալները զգալիորեն կրճատվել են:
Կառավարությունը ձգտում է զարգացնել այլ ոլորտները, օրինակ՝ տուրիզմը, բայց այնքան էլ լավ չի ստացվում, նաեւ այն պատճառով, որ մինչեւ հիմա չի չեղարկվել արեւմտյան երկրների համար մուտքի վիզան: «Այս շաբաթ Ալիեւի զարմիկին պատկանող ադրբեջանական հեռուստաալիքում ակնհայտորեն ադրբեջանցի տղամարդը ներկայացավ որպես «Ջեյմս Բոնդ»՝ նշելով, որ Լոնդոնից զբոսաշրջիկ է: Կոտրտված անգլերենով նա գովաբանում էր Բաքուն»,- գրում է հեղինակը:
Արեւմտյան դիվանագետների եւ տեղի ընդդիմադիրների խոսքով, Եվրոպական խաղերն արդեն տարբեր հարկերի եւ տուգանքների տեսքով անդրադառնում են շարքային ադրբեջանցիների գրպանների վրա:
Ընդդիմադիր տնտեսագետ Նատիկ Ջաֆարլիի խոսքով, Ալիեւները ստիպված են որոշում կայացնել. պահպանել Ադրբեջանի տնտեսական մոդելը՝ իշխանության մնալու համար, թե՞ արմատախիլ անել կոռուպցիան եւ անհավասարությունը՝ մարդկանց երջանիկ դարձնելու համար:
Բորդյուժայի հայտարարությունը, իրական թվերը և ագրեսորի տրանսֆորմացիան
Երեկ Մոսկվա-Աստանա-Երևան տեսակամուրջի ժամանակ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում ելնելով պարիտետի (հավասարակշռություն) սկզբունքից և դա պաշտոնական Կրեմլի քաղաքականությունն է: Այլ կերպ ասած, ըստ պարոն Բորդյուժայի, Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում ուժերի հավասարակշռության պահպանման համար:
Հիմա հարձակվողն ո՞վ է
Եթե այս հայտարարությունը լսեր իրավիճակին բացարձակ անտեղյակ մարդ, ապա տպավորություն կստեղծվեր, որ Հայաստանը մինչև ատամները զինվում է և մտադիր է հարձակվել Ադրբեջանի վրա, ինչից խուսափելու համար պետք է Ադրբեջանին զինել, որ Հայաստանը ձեռնպահ մնա այդ երկրի վրա հարձակվելուց: Այսինքն, ստացվում է, որ Հայաստանը պոտենցիալ ագրեսոր է: Սակայն բոլորիս ակնհայտ է, որ Հայաստանը որևիցե պարագայում մտադիր չէ պատերազմ սկսել Ադրբեջանի հետ՝ այն պարզ պատճառով, որ այդ երկրից մենք «ստանալու բան չունենք»: Եվ եթե պատերազմը վերսկսվի, ապա որևէ կասկածից վեր է, որ դա կարվի Ադրբեջանի նախաձեռնությամբ և այն ժամանակ, երբ Ադրբեջանում կգտնեն, որ արդեն այնքան են զինված, որ կարող են հաղթել մեզ: Իսկ այդ զինվելու գործում Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը հենց Ռուսաստանն է, որը առաջատար զենք արտադրողներից միակն է, որ Ադրբեջանին զենք է վաճառում (Ադրբեջանին կտրականապես զենք չեն վաճառում ԱՄՆ-ն, Ֆրանսիան և բազում այլ երկրներ):
Հակաթվաբանական պարիտետ
Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է նաև, որ Ռուսաստանը Հայաստանին էլ է զենք վաճառում և հարցը հավասարակշռության պահպանման մեջ է: «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը բազմիցս հրապարակել է Հայաստանին և Ռուսաստանին վաճառված զենքերի պաշտոնական վիճակագրությունը: Այսպիսով, վաճառված զենքերի բալանսն հետևյալն է՝
* – Հատկանշական է, որ Ադրբեջանին վաճառված С300-ПМУ2 “Фаворит”-ները ունեն 200 կմ-անոց շառավիղ և արտադրված են 2009 թվականին, իսկ Հայաստանին մատակարարված С300-ПC-ների շառավիղը 75 կմ է և դրանք 1982 թվականի են: Իսկ վաճառված հրետանային համակարգերի թվին են պատկանում Նախիջևանից Երևան կրակելու հնարավորությամբ “Смерч” համազարկային կրակի համակարգերը և հետևակին կենդանի այրելու համար նախատեսված նորագույն “Солнцепек” համակարգերը: Այս թվերը գալիս են վկայելու, որ պարիտետի սկզբունքի մասին խոսք լինել չի կարող, իսկ Ադրբեջանին զենք վաճառելը զուտ բիզնես է: Բացի այդ, հատկանշական է, որ եթե նախկինում Ադրբեջանին վաճառվում էր հիմնականում պաշտպանական զենքեր, ապա վերջին տարիներին այդ երկիր մտնող ռուսական զենքերի առյուծի բաժինը բացառապես հարձակողական է (տանկեր, համազարկային կրակի համակարգեր, մարտական ուղղաթիռներ և այլն): Հետևապես, մեղմ ասած անհասկանալի է դառնում, թե այդ ի՞նչ պարիտետի մասին է խոսում պարոն Բորդյուժան և ինչպե՞ս կարող է արդարացվել ռազմատենչ հայտարարություններ անող երկրին զենք վաճառելը: Առավել ևս, երբ այդ սպառնալիքների հասցեատերը զենք վաճառող երկրի դաշնակիցն է:
Եզրակացություններն այստեղ ավելորդ են: Հ.Գ. Ռուս-Ադրբեջանական ռազմական համագործակցության թվերին կարող եք ծանոթանալ նախկինում հրապարակված մեր տեսանյութում՝
Պատմական Դասեր: Հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը
Yup this is definitely vrej1915 with a new name. I bet your wife left you for Russia to. Its ok just blame it all on Russia while her soldiers guard Armenia's border against our true enemy...what a moron!
Comment