Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    Դիվերսիայի հետևանքով վիրավորված 4 զինծառայողներից 2-ի վիճակը կայուն ծանր է
    Posted on Մայիս 29, 2014 by Անի Մարգարյան | Leave a comment

    Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը՝ ժամը 02:55-ի սահմաններում, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիան հետ մղելիս հայկական կողմը ունեցել է զոհ, 4 վիրավոր: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել էր ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը: Վիրավոր զինծառայողներին տեղափոխվել էին Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

    Ինչպես Aysor.am-ին հաղորդել է հոպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը, 4 զինծառայողները հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել, 2-ի մոտ գանգուղեղային վնասվածքներ են, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Ասատուրյանի խոսքերով՝ գանգուղեղային վնասվածք ստացած զինծառայողներից մեկին վիրահատել են։

    Հիշեցնենք, որ Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել էր՝ ադրբեջանական կողմն արժանի հակահարված է ստացել` զոհեր և վիրավորներ ունենալով։

    Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է այս ուղղության առաջնագծի հատվածում իր ունեցած 2 զոհը, 1 վիրավորը։

    Հայտնի են զոհված ադրբեջանցի զինծառայողների անունները՝ 1982-ին ծնված կապիտան Մամեդով Ֆիքրեթ Աքիֆ օղլուն, ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «հայ դիպուկահարի գնդակից» սպանված, 1991-ին ծնված ենթասպա Աբիլով Խուդավերդի Ֆարհադ օղլուն։ Ծանր վիրավորվել է 1994-ին ծնված շարքային Միրզազադե Մեհման Դադաշբալա օղլուն։ Առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո նրան տեղափոխել են հոսպիտալ, ներկայումս նրա վիճակը ծանր է։

    razm.info

    Comment

    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողը մահացել է հիվանդության պատճառով
      Posted on Մայիս 29, 2014 by Անի Մարգարյան | Leave a comment

      Ադրբեջանի ներքին զորքերի հոսպիտալում ՆԶ զորամասերից մեկի 18-ամյա զինծառայող Մամեդով Սամիգ Սուլթան օղլուն մահացել է հիվանդության հետևանքով։

      Ադրբեջանի ներքին զորքերի մամուլի ծառայությունը հաստատել է լուրը՝ հավելելով, որ զինծառայողին օրերս անոթների խցանման ծանր հիվանդության ախտորոշմամբ տեղափոխել էին հոսպիտալ, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

      Հայտնի է, որ զինծառայողը զորակոչվել էր 2014-ի ապրիլին լեզգիաբնակ Գուսարի շրջանից։

      Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների հաղորդած տվյալներին՝ կարող ենք արձանագրել՝ 2014-ի մայիս ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժն ունի 7 զոհ, 20 վիրավոր։

      razm.info

      Comment

      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        Մեկի աչքն է վնասվել. ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով վիրավորված զինծառայողները ստացել են բեկորային վնասվածքներ
        Մայիս 29, 2014 | 16:49

        Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիոն գործողության հետեւանքով վիրավորված ժամկետային չորս զինծառայողները ստացել են գլխուղեղի, աչքի բեկորային վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

        «Առողջացման շանսերը բոլորի մոտ բարձր է, բացառությամբ մի զինծառայողի, որի աչքերի վնասվածքը մի քիչ լուրջ է: Հավանական է, որ մի աչքը չտեսնի: Մնացածի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Գնդացրային թափանցիկ վիրավորումներ են եղել բոլորի մոտ, կատարվել են վիրահատություններ: Հիմա հետվիրահատական շրջանն է, որն անցնում է հարթ, մնացածը ժամանակի խնդիր է ընդամենը»,- ասաց նա:

        Արամ Ասատուրյանի խոսքով՝ զինծառայողները ստացել են վիրավորումներ մարմնի տարբեր մասերին՝ գլխին, կրծքավանդակին, ստորին վերջույթներին:

        «Այս վնասվածքները մեզ համար բարդություն չեն ներկայացնում, բարդ վիրավորումներ չունենք մենք, իսկ մեր զինվորների հոգեբանական վիճակը մշտականապես բարձր է, մենք մեր մայր հողն ենք պաշտպանել, եւ մեր մարտական ոգին բարձր է՝ անկախ մեր կարգավիճակից»,- ավելացրեց հոսպիտալի պետը՝ ընդգծելով, որ դեռ վաղ է խոսել ապաքինման ժամկետների եւ դուրսգրման մասին:

        Նշենք, որ դեպքից ընդամենը ժամեր անց վիրավորված զինծառայողներին տեղափոխել են Երեւան՝ կենտրոնական զինվորական հոսպիտալ:

        Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել էին պատասխան գործողությունների եւ, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ եւ մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը, եւս չորս զինծառայող վիրավորվել էին:

        Comment

        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          Very nice military parade in Artsakh man we look good.

          What is the difference between red, black, and blue beret in NKR again?
          B0zkurt Hunter

          Comment

          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

            From Facebook: «Լուսանկարում մայիսի 27-ի գիշերը սպանված ադրբեջանցի կապիտանն է։ Հարևանները պնդում են, թե նա զոհվել է հայկական դիվերսիան հետ մղելիս։

            Ի՞նչն է խելքին ավելի մոտ, որ հատուկ նշանակության զորքերի սպան հերթապահում էր խրամատու՞մ, թե՞ որ ինքն էր դիվերսիոն խմբի կազմում...»

            Azerbaboon: 9.000 Google hits and counting!

            Comment

            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              Killed officer of Azerbaijani Armed Forces Fikret Mammadov buried in second Alley of Martyrs - PHOTOSESSION
              apa.az

              Azerbaijan SF unit
              Last edited by burjuin; 05-30-2014, 01:39 AM.

              Comment

              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                15 days Armenia To leave Nagorno-Karabakh

                LoL

                Comment

                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  Our martyr from the attack, Erik Vileni Gasparyan (1995)

                  Հրաժեշտ անմահացած զինվորին
                  30.05.2014 14:39

                  Ինչպես հայտնի է, մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլերի Գասպարյանը:

                  Այսօր հայրենիքի պաշտպանությանը նահատակված զինվորին վերջին հրաժեշտը տվեցին նրա հարազատները, հարյուրավոր քաղաքացիներ: Զինվորի հարազատների վիշտը կիսելու էին եկել նախագահ Բ. Սահակյանը, պետական այրեր, բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ:

                  Երկրային կյանքի իր հանգրվանը Էրիկը լքեց պատվո պահակախմբի ու զինվորական նվագախմբի ուղեկցությամբ: Հոգեհանգստի և թաղման արարողակարգը կատարեց Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանը: ԶԻնվորի աճյունը ամփոփվեց պապական գյուղում, Շոշի գերեզմանոցում:

                  Նշենք, որ ՊՆ Մ. Հակոբյանը Երևանում է՝ ՀՀ Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին մասնակցելու համար: Երեկ ՊԲ այցելել էր որդեկորույս ծնողներին, կիսել ծանր կորստյան վիշտը և իր զորկացությունը հայտնել ընտանիքին:

                  Azerbaboon: 9.000 Google hits and counting!

                  Comment

                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    RIP. This needs to end.
                    Originally posted by Federate View Post

                    http://karabakh-life.am/index.php?op...8-49&Itemid=83
                    Hayastan or Bust.

                    Comment

                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      Can somebody translate this please.
                      Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
                      Its about self interest at personal and national level often at odds with the above.
                      Great politicians pursue the National interest and small politicians personal interests

                      Comment

                      Working...
                      X