Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Կոլեգիայի արտահերթ նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում
ՀՀ ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 6-ին տեղի ունեցավ Պաշտպանության նախարարության կոլեգիայի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվեցին զինված ուժերում տեղի ունեցած վերջին արտակարգ միջադեպերը: Բացելով նիստը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ զինված ուժերում տեղի ունեցած վերջին միջադեպերը լայն արձագանք են գտել հասարակության շրջանում: Բանակային որոշ ստորաբաժանումներում մահվան ելքով արձանագրված դեպքերը վկայում են, որ նմանօրինակ պատահարները և միջադեպերը բացառելու ուղղությամբ զորքերում դեռևս պատշաճ աշխատանքներ չեն իրականացվում: Պաշտպանության նախարարը ԶՈւ հրամանատարական կազմին հրահանգեց ամենայն մանրամասնությամբ վերլուծել կատարվածը և համապատասխան քայլեր ձեռնարկել` նմանաբնույթ դեպքերից զերծ մնալու, զորքերում կարգապահությունն ամրապնդելու համար:
Սեյրան Օհանյանը շեշտեց, որ թեև զինված ուժերի ամբողջ անձնակազմը կատարում է իր ծառայողական պարտականությունները` ապահովելով հանրապետության անվտանգության հուսալի պաշտպանությունը, սակայն որոշ զորամասերի հրամանատարների անբարեխղճությունը հանգեցնում է դժբախտ դեպքերի, կան սպաներ, ովքեր հակված են բռնարարքների, ունեն արատավոր բարքեր: Հատուկ ընդգծվեց, որ հայ սպայի արժանապատվությունը մշտապես պետք է բարձրության վրա լինի:
Կոլեգիայի նիստի ընթացքում զեկույցներով հանդես եկան ծառայողական քննությունն իրականացրած բարձրաստիճան սպաներ` ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը, զինված ուժերի և գլխավոր շտաբի վարչությունների պետեր, ովքեր ներկայացրեցին արտակարգ միջադեպերի մանրամասները:
ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ նիստերի դահլիճ բերվեցին այն զինծառայողները, որոնց մեղադրանք է առաջադրված ծանր հանցագործություն կատարելու համար:
Զեկուցողները շեշտեցին, որ տվյալ զորամասերում արձանագրվել են մարտական հերթապահության կրման թերություններ, հայտնաբերվել են լուրջ խնդիրներ զինծառայողների միջանձնային հարաբերություններում: Արվեցին համապատասխան առաջարկություններ բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ: Իրենց տեսակետները հայտնեցին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, կոլեգիայի անդամները:
Ամփոփելով Կոլեգիայի նիստը` Սեյրան Օհանյանը նշեց, որ զորքերում առայժմ պատշաճ կերպով չեն իրականացվում գաղափարադաստիարակչական աշխատանքները, բավարար աշխատանքներ չեն տարվում ուսումնական գործընթացը լիարժեք կազմակերպելու ուղղությամբ, ինչը նույնպես հանգեցնում է անցանկալի պատահարների: Նախարարը հրամանատարներին հորդորեց խիստ և հետևողական վերաբերմունք ցուցաբերել ենթակա անձնակազմի նկատմամբ` միաժամանակ լինելով հոգատար, արդարացի, հարգալից: Հարկ է լուրջ աշխատանքներ տանել զինծառայողների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման համար: Այս առումով հատկապես կարևորվեցին զորամասերի և զորամիավորումների հրամանատարների սերտ համագործակցությունը զինվորական իրավապահ մարմինների հետ, արտագնա դատական նիստերի կազմակերպումը:
Նիստի ավարտին ընթերցվեցին պաշտպանության նախարարի հրամանները կարգապահական տույժի ենթարկված զինծառայողների վերաբերյալ: Պաշտպանության նախարարի հրամաններով 8 սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, որոնցից յոթն արձակվել են պահեստազոր, մի շարք զինծառայողներ ենթարկվել են կարգապահական տարբեր տույժերի, նշանակվել են ավելի ցածր պաշտոնների, իջեցվել են նաև զինվորական կոչումներ:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Comment