Originally posted by DieHard69
View Post
Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
-
Բայց ինչո՞ւ «անվտանգության գոտի»- Lragir.am
- Ներքին կյանք - 31 Հուլիսի 2017,
Ադրբեջանի նոր հարձակման դեպքում կլինեն պատասխան գործողություններ, կընդլայնվի անվտանգության գոտին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը։
«Այդ հակահարձակողական գործողությունների ընթացքում մենք ընդլայնելու ենք այսօրվա մեր գոյություն ունեցող անվտանգության գոտու լայնությունը եւ անվտանգության գոտու խորությունը, 2016 թ. ապրիլյան գործողությունների այդ սահմանափակ հենակետերը, որոնք անցել են նրանց հսկողության տակ, միանշանակ վերականգնվելու են», ասել է նա։
«Անվտանգության գոտի» ասելով նախարարը նկատի ունի «ազատագրված տարածքները»: Այդ հասկացությունն օգտագործում է գերագույն գլխավոր հրամանատարը՝ Սերժ Սարգսյանը:
Մյուս կողմից, այդ տարածքներն ամրագրված են ԼՂՀ սահմանադրությամբ, եւ ԼՂՀ նախարարը ենթադրվում է պետք է ելնի հենց այդ հանգամանքից:
Ընդհանրապես, հարց է առաջանում՝ երբ ասվում է անվտանգության գոտի՝ ո՞ր սահմանն է նկատի առնվում, որից այն կողմ ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքը որակվում է այդպիսին: Ադրբեջանի կազմում եղած ԼՂԻՄ-ի՞: Բայց ԽՍՀՄ փլուզումից հետո տեղի ունեցավ պատերազմ, հաստատվեցին նոր սահմաններ, ինչն ամրագրվեց 1994 եւ 1995 թթ. զինադադարի պայմանագրերով: Հենց դրա արդյունքում ստեղծված սահմանն էլ փաստացի «ճանաչվեց» միջազգային հանրության կողմից: Զուր չէ, որ միջազգային հանրությունը ապրիլյան պատերազմից հետո կոչ էր անում պահպանել 1994 եւ 1995 թթ. զինադադարի պայմանները, այսինքն՝ վերադառնալ դրանցով հաստատված սահմանին: Դա օրինակ կարող է լինել հայկական կողմի լրացուցիչ «նախապայմանը»՝ Ադրբեջանը պետք է հետ քաշվի իր գրաված դիրքերից:
Կոմանդոսն ասում է, որ ժամանակին երկու-երեք հոգի ինչ որ փաստաթղթեր ստորագրեցին, որից հետո էլ առաջացել է այս «բորշչը»: Հայաստանի իշխանությունը ժամանակին ստորագրել է փաստաթղթեր, այդ թվում ԼՂՀ որոշ ֆունկցիոներների մասնակցությամբ, որոնցով փաստացի ճանաչվել է Ադրբեջանի՝ տարածքի ու պատերազմի իրավունքը: Հենց այս հանգամանքն է մինչ այժմ շահարկում Ադրբեջանը, մերժելով մասնավորապես հետաքննության մեխանիզմի ներդրման միջնորդների պահանջը, որը ոչ այլ ինչ է, քան կրկին 1994 եւ 1995 թթ. զինադադարի արդյունքում ստեղծված ստատուս-քվոյի ու սահմանի «ճանաչման» պահանջ:
Հիմա, ո՞րն է «անվտանգության գոտու» ելակետը: ԼՂԻՄ-ի սահմաննե՞րը: Իսկ գուցե որպես ելակետ ընդունվի ասենք Մելիք Եգանի իշխանության ժամանակվա սահմա՞նը, որը կիսանկախ պետություն էր եւ որի սահմանները ձգվում էին Արաքսի հովտից Գանձակ եւ որը վերացրեց Ռուսական կայսրությունը, Ղարաբաղում իշխանությունը հանձնելով թուրքերին:
«Անվտանգության գոտի» եզրաբանության օգտագործումը նշանակո՞ւմ է արդյոք, որ հայկական կողմը պատրաստ է զիջել այդ տարածքներն ասենք կարգավիճակի դիմաց: Իսկ ո՞վ է ներկայում ստիպում զիջել: Կարծես թե Ադրբեջանից բացի ոչ մեկին այդ տարածքները չեն հետաքրքրում, առավել եւս դրանց վերադարձն Ադրբեջանին: Օրինակ, ԱՄՆ-ի, Եվրամիության ու նույնիսկ Ռուսաստանի վերջին շրջանի բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» չի նշվում, ինչը նշանակում է, որ Ղարաբաղյան խնդրում այլ մոտեցումների ու կարգավորումների անհրաժեշտություն է առաջացել:
Այդ անհրաժեշտությունն առաջացել է հայկական զինված ուժերի գործողությունների արդյունքում, ինչը հայկական կողմին հնարավորություն է տվել փոխել խնդրի կարգավորման տրամաբանությունն ու ընթացքը:
Comment
-
-
The wife and son of the president of Azerbaijan, Ilham Aliyev, invested about $ 600 million in Israel's economy. On this occasion, the minister of tourism of Israel, Yariv Levin, announced at a press conference in Tel Aviv...
..."for example, a few months ago, the husband and son of the president of Azerbaijan bought an impressive villa in Haifa for $ 6 million, whose security is assured by our security forces at the request of Azerbaijan", - Heydar Aliyev, the youngest son of the president of Azerbaijan, has been in this villa a few months ago under the supervision of experienced Israeli doctors, and during that time he fully recovered from his severe illness.
.... the members of the family of the president of Azerbaijan, in addition to medical and tourism, have invested some of their personal assets in the amount of about $ 600 million to The wife of the president of Azerbaijan, who is head of the heydar aliyev foundation, has invested a remarkable amount of money in Israel over the past five years and is now working closely with Israeli charitable foundations...
Comment
-
Armenia is taking part in NATO's Noble Partner 2017 military exercise which is taking place in Georgia.
Comment
Comment