Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • 200 մլն վարկով Հայաստանի գնած սպառազինության մատակարարումն ավարտական փուլում է․ՊՆ փոխնախարար

    Posted on Սեպտեմբեր 4, 2017 by Նազենիկ Սարոյան | Leave a comment
    Հայաստանի՝ 200 մլն ԱՄՆ դոլարի վարկով Ռուսաստանից գնած սպառազինության մատակարարումն ավարտական փուլում է։ Այժմ շատ ինտենսիվ իրականացվում են մատակարարումները: Այս մասին Այսօր լրատվակայքի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Փախչանյանը։
    ․․․Օր օրի իրավիճակը փոխվում է, այդ պատճառով չեմ կարող տոկոսներ նշել: Կարող եմ ասել, որ արդեն մոտենում ենք մատակարարումների ավարտական փուլին, նշել է փոխնախարարը:
    Դեռևս 2017-ի հուլիսին ՀՀ ֆինանսների նախարարը հայտնել էր, որ ռազմական նոր վարկի ձեռքբերման շուրջ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է, որոնք սկսվել են այս տարի։
    Հայաստանը Ռուսաստանից 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ վերցնելու համաձայնագիրը ստորագրել է 2015-ին․ Հայաստանը Ռուսաստանից գնում է 200 մլն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա:
    Ռուսաստանի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվելու են ռուսական ռուբլով անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։


    http://razm.info/110831

    Comment


    • Հայկական ռազմաարդյունաբերությունն ունի հարվածային անօդաչուների մշակումներ. Aysor.am

      Posted on Սեպտեմբեր 5, 2017 by Տարոն Հովհաննիսյան | Leave a comment
      Հայկական ռազմաարդյունաբերական համալիրն ունի հարվածային անօդաչու թռչող սարքի մշակումներ. Այս մասին ՀՀ ՊՆ փոխնախարար, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը հայտնել է Aysor.am-ին տված հարցազրույցում:
      Դավիթ Փախչանյանն իր խոսքում ավելացրել է.
      . Այդ մշակումները կան և բավականին հաջող առաջ են ընթանում: Մենք ունենք մի քանի պրոյեկտ, որոնք գտնվում են տարբեր փուլերում:
      Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
      Հիշեցնենք, որ 2016 թ. հոկտեմբերի 13-ին՝ Երևանում անցկացվող ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ, ArmBGC Innovation ընկերության տնօրենը Razm.info-ի թղթակցին հայտնել էր, որ ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարության համար փորձարկում է մահապարտ (կամիկաձե) անօդաչու թռչող սարք։
      Նույն ընկերությունն արդեն իսկ նախագծել է այլ նշանակության ԱԹՍ-ներ:
      ArmBGC Innovation ընկերության հետախույզ-վերահաղորդիչ անօդաչու թռչող սարքը Երևանում անցկացված ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ ArmBGC Innovation ընկերության հետախույզ-վերահաղորդիչ անօդաչու թռչող սարքը Երևանում անցկացված ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ


      http://razm.info/110842

      Comment


      • Չինաստանը ՀՀ-ին շուրջ 1,5 մլն դոլար անհատույց ռազմական օգնություն կտրամադրի

        Posted on Սեպտեմբեր 4, 2017 by Հայկ Խաչիկյան | Leave a comment
        Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Չինաստան այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Չան Վանցյուանին։ Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ-ին 10 միլիոն յուանի (≈ 1,5 մլն դոլար) օգնության տրամադրման համաձայնագիր։
        Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
        ՀՀ և ՉԺՀ պաշտպանության նախարարները ՀՀ և ՉԺՀ պաշտպանության նախարարները

        Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտությանը:
        Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 4-ի առավոտյան Չինաստանում այցելել էր նաև Պեկինի Պոլի գրուպ ընկերություն, որն ի թիվս այլ արտադրանքների, նաև զբաղվում է ռազմարդյունաբերական արտադրանքների թողարկմամբ և Չինաստանում խոշորագույններից մեկն է:
        Նշենք, որ 2013 թվականին Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները ստորագրել էին Հայաստանին ամեն տարի 823 հազար ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրելու համաձայնագիր:

        http://razm.info/110820

        Comment


        • ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԵՐՆ ԱՎԵԼԻ ՏՊԱՎՈՐԻՉ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ



          Զրույց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ ՊՆ ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահ ԴԱՎԻԹ ՓԱԽՉԱՆՅԱՆԻ հետ



          -Պարոն Փախչանյան, օգոստոսի 22-ից 27-ը Դուք մասնակցել եք Մոսկվայում անցկացվող Բանակ-2017 միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ցուցահանդեսին: Մասնագետները նկատել են, որ մեր տաղավարն այս տարի շատ ավելի գրավիչ էր, եւ այսպես են բնութագրել՝ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը որակական թռիչք է կատարում: Համամի՞տ եք:

          -Նախորդ տարվա համեմատ՝ այս անգամ ընդլայնել էինք մեր ցուցահանդեսային տարածքը, գրավիչ էր տաղավարի դիզայնը, եւ որ ամենակարեւորն է՝ ներկայացված միջոցներն էին շատ ավելի հետաքրքիր: Այնպես որ, այո, մի քանի քայլ առաջ էինք: Ցուցահանդեսը բացառիկ էր մասնակից ընկերությունների թվով՝ հազարից ավելի կազմակերպություններ ներկայացրել էին իրենց արտադրանքը: Մեզ շնորհվել է Ֆորումի լավագույն ցուցադրություն մրցանակը:

          -Խոսենք մեր ներկայացրած նորույթների մասին: Հատկապես ուշագրավ էր Շղարշ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգը: Ի՞նչ կառուցվածք, հնարավորություններ ունի այն:

          -Շղարշը արդյունավետ ճնշում է GPS ու GLONASS համակարգերի ազդանշանը՝ մի շարք ժամանակակից ռազմական միջոցների զրկելով մարտավարական կարեւոր հնարավորություններից: Շղարշը բնութագրվում է բարձր հզորությամբ և կարող է շահագործվել բարդ ռելիեֆային պայմաններում: Այն թեթեւ է, շարժունակ. մեկ զինվորն էլ կարող է տեղափոխել ու կիրառել: Համակարգն արդեն գործարկվում է զինված ուժերում: Այն ստեղծվել է Հայաստանում՝ Էլ Թեք Քոմփ ընկերության կողմից, որն այլ հետաքրքիր մշակումներ էլ է կատարում պաշտպանության նախարարության համար: Ընկերության արտադրանքից միայն մեկ նմուշ է ցուցադրվել: Որոշեցինք մյուսները դեռ չներկայացնել:

          -Աղմուկ հանած մյուս սարքը 3K01M օպտիկական միջոցների ճնշման լազերային համակարգն է: Ասում են՝ այն օպտիկական սարքերը բացահայտում է մինչեւ դրանց աշխատանքը: Այդպե՞ս է:

          -Այո: Համակարգը որսում է հակառակորդի օպտիկական սարքավորումներից անդրադարձվող ճառագայթները եւ հզոր լազերային ճառագայթի միջոցով վնասում դրանք: Համակարգը նախագծվել է Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրի հետ համագործակցող կազմակերպություններից մեկում: Հայտնաբերում է հակառակորդի ռազմական նշանակության օպտիկական, օպտիկա-էլեկտրոնային հետախուզության սարքերը ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային պայմաններում: Սարքը այսօր մարտական խնդիր է կատարում զորքերում եւ ապահովում է 100% արդյունավետություն: Մենք կատարելագործելու ենք հնարավորությունները:

          -Ասում են՝ անգամ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է հետաքրքրվել սարքի մարտավարատեխնիկական հնարավորություններով:

          -Նմանատիպ սարք շահագործվում է նաեւ ռուսական զորքերում: Սակայն այն խորհրդային մշակում է: Սարքն արդիականացվել է, բայց, օրինակ, հեռահարության առումով զիջում է 3K01M համակարգին: ՌԴ պաշտպանության նախարարին ներկայացրել եմ մեր սարքի հնարավորությունները՝ նշելով, որ այն շատ հեշտ է քողարկել, քանի որ բավականին փոքր է: Նույն պատճառով նաեւ անվտանգ է օգտագործման տեսանկյունից:

          -Ցուցադրվեց նաեւ արդիականացված X-55M ԱԹՍ-ը: Ո՞ր հատկանիշներն են բարելավվել:

          -Բարելավվել են ԱԹՍ-ի օպտիկայի, էլեկտրոնիկայի բնութագրերը, ճնշման գոտում աշխատելու հնարավորությունները: Այժմ այն կարող է հետախուզական տվյալները իրական ժամանակում փոխանցել հրետանային, համազորային ստորաբաժանումներին: Զգալիորեն աճել են նաեւ թռիչքի աշխատանքային բարձրությունն ու տեւողությունը: Արդիականացված ԱԹՍ-ը դիմացկուն է եւ նույնիսկ բարդ պայմաններում աշխատում է անխափան: Այն զգալիորեն կբարձրացնի հայկական ուժերի հետախուզական հնարավորությունները:

          -Մի փոքր շեղվենք մեր թեմայից: Իսրայելի ՊՆ-ն արգելել է իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանին վաճառել Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ներ: Անժամկետ չեղարկվել է 20 միլիոնի պատվերը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

          -Ադրբեջանը փորձել է իսրայելական ընկերության մասնագետներին ներքաշել գործողության մեջ եւ կիրառել անօդաչուները հայկական դիրքերի ուղղությամբ, ինչը հակասում է թե շուկայում ամրագրված կանոններին, թե միջազգային նորմերին: Բնականաբար, դրական եմ գնահատում Իսրայելի ՊՆ-ի որոշումը, բայց պետք է հետեւողական լինեն: Այս միջադեպը բացահայտվել է, այնինչ համոզված եմ՝ նման դեպքերը շատ ավելի շատ են:

          -Վերադառնալով մեր զրույցի թեմային` անդրադառնանք արդիականացված հակատանկային Ֆագոտ հրթիռային համալիրին:

          -Ռազմական տեխնիկայի արդիականացումը մեր առաջնահերթություններից է, ինչի շուրջ անընդհատ աշխատում ենք: Խիստ կարեւոր է գիշերային պայմաններում մարտ վարելու հնարավորությունները ընդլայնելը: Մեր մասնագետները Ֆագոտը համակցել են գիշերային տեսանելիության սարքին՝ մի քանի անգամ մեծացնելով թիրախի հայտնաբերման եւ խոցման հնրավարությունները: Բայց ավելի ընդգրկուն արդիականացման ծրագիր ունենք, այնպես որ հաջորդ քայլերը տպավորիչ են լինելու:

          -Պարոն Փախչանյան, պակաս կարեւոր չէ նաեւ արտադրանքի վաճառքը: Ի՞նչ է արվում արտասահմանյան շուկա դուրս գալու համար:

          -Ցուցահանդեսներին մասնակցելու նպատակը ապրանքը գովազդելն ու դրսի շուկա դուրս բերելն է: Մենք նախատեսում ենք մասնակցել նաեւ 2019 թվականին Աբու Դաբիում կայանալիք ցուցահանդես-խորհրդաժողովին: Քննարկում ենք նաեւ եվրոպական ցուցահանդեսներից մեկին մասնակցելու հնարավորությունը: Առանց դրսի շուկաներում աշխատելու անհնար է ունենալ մրցունակ ռազմարդյունաբերություն: Եթե դու միջոց ես ստեղծում, որը միայն քո բանակին է պետք եւ ուրիշներին չի հետաքրքրում, ուրեմն ինչ-որ բան սխալ ես անում: Առաջարկներ հիմա էլ կան, սակայն այս ոլորտում առաջարկից արդյունք ստանալու համար հաճախ տարիներ են պահանջվում: Շուկան ունի քաղաքական նրբություններ, եւ ոչ միշտ է գնորդը որոշում կայացնում՝ ելնելով գին-որակ հարաբերակցությունից: Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ կարգավորված, հետեւողական աշխատանքը կհանգեցնի դրական արդյունքի:



          -Իսկ ցուցահանդեսի ժամանակ ներկայացված արտասահմանյան ո՞ր միջոցներ են հետաքրքրել մեր բանակին:

          -Ռազմական ցուցահանդեսների ժամանակ շատ հաճախ յուրօրինակ միջոցները մնում են աննկատ, քանի որ ներկայացված են փոքր, ոչ հայտնի ընկերությունների կողմից: Մենք շրջեցինք ոչ միայն մեր գործընկերների, այլեւ նմանատիպ տաղավարներով: Շատ հետաքրքիր ու անհրաժեշտ սարք հայտնաբերեցինք, որի գոյության մասին մինչ այդ չգիտեինք: Պահպանելով գաղտնիության ռեժիմը, չեմ կարող մանրամասներ նշել:

          -Պարոն Փախչանյան, վերջերս լրացավ Ձեր պաշտոնավարման մեկ տարին: Հետադարձ հայացք ձգելով` ի՞նչ կասեք, որքանո՞վ է հաջողվել լուծել առաջնահերթ խնդիրները:

          -Մի քանի կարեւոր պայմանագրեր ենք ընթացավորել, ինչի շնորհիվ էլ անցած տարի 23 տոկոսով աճել են ռազմական տեխնիկայի ներքին գնումները: Եվս քսան տոկոսի աճ ենք կանխատեսում այս տարվա ընթացքում: Ընդգծեմ, որ խոսքը պլանավորված բյուջեից դուրս՝ հիմնականում ՊՆ խնայողությունների հաշվին կատարված գնումների մասին է: Հունվարին հանրապետության նախագահը հաստատեց Ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը` հստակեցնելով, թե որ ուղղություններով ենք շարժվելու եւ ինչպես ենք գործելու: Այժմ պատրաստ է ռազմարդյունաբերության զարգացման ծրագրի նախագիծը, որի նպատակն է քաղաքական-պետական մակարդակով պլանավորելու մեր աշխատանքը: Այն շուտով կքննարկվի կառավարության կողմից, այնուհետեւ կներկայացվի նախագահի հաստատմանը: Սահմանված են բանակի կարիքները: Արդյունքը բազմապատկելու խնդիր է առաջադրված, ինչը մենք իրատեսական ենք համարում: Ծրագրում մատնանշված են, թե ինչ մշակումներ, ինչ ներդրումներ պետք է արվեն, որ արտադրությունները պետք է զարգացնել: Ունենք դրական փոփոխություններ մշակումների տեսանկյունից, բայց շատ բան չեմ կարող ասել: Պարզապես նշեմ, որ բավականին հետաքրքիր միջոցներ արդեն գնումների փուլում են, մի մասը մատակարարվել է բանակ, մի մասն էլ մշակման փուլում է: Արդյունքները գոհացնող են եւ հետզհետե ավելի կբարելավվեն: Շատ եմ կարեւորում նաեւ ապրիլյան պատերազմից հետո որոշ խմբերի ու ընկերությունների հետ համագործակցությունը: Նրանք հաճախ աշխատանքի մի մասը կատարել են կամավոր սկզբունքով, որոշ դեպքերում ֆինանսավորվել են մեր հայթայթած ոչ պետական գումարներով: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր օգնել են մեզ հասնելու նոր արդյունքների:



          ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
          http://www.hayzinvor.am/49255.html

          Comment


          • Հայկական ռազմարդյունաբերությունն ունի հարվածային անօդաչուների մշակումներ. Դավիթ Փախչանյան

             

            Comment


            • http://razm.info/wp-content/uploads/...0/IMG_5107.jpg


              ^^^ This is a good step in the right direction.

              Electric engine to avoid heat tracking and low noise.
              ​​​​​​​ Long wings to support delivery weight.
              ​​​​​​​ Large front containment for charge.
              ​​​​​​​ Looks like molded for quantity production.
              ​​​​​​​ Cheap to produce and dispose.

              Comment


              • I'm seeing 2 camps in this forum, one who's not wanting to cooperate more with the EU and the other wants to, but we should keep a satisfying balance, Russia is clearly not going to help our asses and EU has too many bribes up its own ass, trading with the EU and Russia is not enough (and good riddance get rid of those oligarchs) but we should expand our influence to India and China and maybe import more weapons from them.

                Joining the EU is a bad idea but trading with them is good, Georgians are suffering a huge population loss and if they join the EU it will get even worse, sure, they'll have a bigger diaspora they say, but you think their people will keep an inconvenient and hard language in their heads for generations? No, look at Moldova, ever since they allowed better access for travel with the EU, almost a million people left in just a few years.

                Russia is nothing but a country run by thugs and oligarchs, they have no care for our well being and independence and our oligarchs would rather sell out their nation than making it a better place, we should stay pro Russian and keep them close, but literally giving our key resources to our "ally" would mean puppet status and I damn well know we can release ourselves from our shackles because they're made of sticks, we need Russia, to go. So drink this piss and accept our unfavorable position.

                Comment


                • Originally posted by Azad View Post
                  http://razm.info/wp-content/uploads/...0/IMG_5107.jpg


                  ^^^ This is a good step in the right direction.

                  Electric engine to avoid heat tracking and low noise.
                  ​​​​​​​ Long wings to support delivery weight.
                  ​​​​​​​ Large front containment for charge.
                  ​​​​​​​ Looks like molded for quantity production.
                  ​​​​​​​ Cheap to produce and dispose.
                  Sounds like a nice suicide drone (if we can pull it off)

                  Comment


                  • Originally posted by DieHard69 View Post

                    Sounds like a nice suicide drone (if we can pull it off)
                    What would even be better if we can reverse engineer the shekelist software for it to be self guided without any gps tracking. Have all of azerbaijan digitally mapped with interest points, preset the track of flight before launch, have a recognition app of different armament shapes (the difficult part) even the shekelist failed in this one, all build in a small drive. For now I think a larger engine for speed and flying very low, should work. At least for a large % if we can build them cheap and disposable in large quantities.

                    Comment


                    • Nagorno-Karabakh Defense Army

                       

                      Comment

                      Working...
                      X