Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

    • Ամեն պահի կարող են ռազմական գործողություններ սկսել․ ռազմական փորձագետը՝ Զաքիր Հասանովի հայտարարության վերաբերյալ

    21.06.18



    Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը միշտ էլ հայտնի է իր ամպագոռգոռ հայտարարություններով, սակայն դա, ըստ նրա, մեզ իրավունք չի վերապահում, որ ցանկացած հայտարարության վերաբերվենք՝ ուղղակի որպես խոսքի: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց` պատերազմ սկսելու մասին հայտարարություններով գուցե Ադրբեջանն իր ներքին սպառման խնդիրն է լուծում, բայց ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք՝ կա հրապարակային ասված խոսք, և դա չպետք է անտեսվի:

    «Կարծում եմ՝ ոչ միայն բանակը պետք է լավ պատրաստ լինի, եթե հակառակորդը փորձի որոշ գործողություններ իրականացնել, այլ նաև պետք է, որ դիվանագիտական ճանապարհով փորձենք այդ գործողություններին պատասխանել հնարավոր բոլոր հարթակներում»,- ասաց նա:

    Հիշեցնենք, որ Զաքիր Հասանովը հայտարարել էր, թե նախագահ Իլհամ Ալիևն իրենց առջև խնդիր է դրել՝ ապահովել բանակի պատրաստվածությունը իրական ռազմական գործողություններին:


    «Մեր նպատակն է՝ նախապատրաստել բանակը պատերազմի համար, և այսօր ադրբեջանական բանակն արդեն պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները: Բանակը պատրաստ է նաև հոգեբանորեն»,- ասել է Հասանովը, թվարկելով վերջին շրջանում ադրբեջանական զինուժի «ձեքբերումները»: Հասանովը, մասնավորապես, պնդել է, թե «ազատագրվել է 11 հազար հեկտար տարածք»:

    Արթուր Եղիազարյանի խոսքով՝ պետք է աշխարհին ներկայացնենք, որ մենք կողմ ենք Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, բայց հստակ է՝ Ադրբեջանն է փորձում խոչընդոտել դրան:

    Ըստ ռազմական փորձագետի՝ չենք կարող լուրջ չվերաբերվել Ադրբեջանի հայտարարություններին, որովհետև տեսնում ենք սահմաններում զենքերի կուտակումներ, որոշակի զորքերի տեղաշարժեր:

    «Միգուցե դրանք հնարքներ են: Բայց չպետք է մոռանանք, որ Ապրիլյան պատերազմից առաջ էլ նման հնարքների դիմում էին, և հանկարծակի անցան ռազմական գործողության: Սա իրենց մարտավարությունն է»,-ասաց նա՝ նշելով, որ անկեղծորեն չի հավատում, որ ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ կսկսի հայտարարություններից անմիջապես հետո,-«Ադրբեջանն այն պետությունը չէ, որ հայտարարությունից հետո ասպետական կերպով մոտենա հարցին, կարող է, իհարկե, նաև չհայտարարել և պատերազմ սկսել»:

    Արթուր Եղիազարյանը նկատեց՝ այնպես էլ չէ, որ պատերազմն ավարտվել է հայկական կողմի համար: «Ամեն պահի կարող են ռազմական գործողություններ սկսվել: Ակնհայտ տեսնում ենք՝ Հայաստանի հետ սահմաններում կուտակումներ կան, նախիջևանյան կողմում չեզոք գոտու հաշվին նրանք լուրջ տեղաշարժեր են արել, հիմա այնտեղ ամրաշինական աշխատանքներ են անում, և Արարատի մարզից դեպի Սյունիք տանող ճանապարհի որոշ հատվածներում ռազմավարական առումներով սպառնալիքներ կան․ եթե վաղը պատերազմական գործողություններ լինեն՝ բնականաբար, լուրջ վտանգ է ստեղծվելու»,- ասաց ռազմական փորձագետը՝ հավելելով, որ հայկական կողմն այս պարագայում պետք է և՛ ռազմական, և՛ դիվանագիտական գործողություններ իրականացնի խաղաղություն ապահովելու համար:

    Արթուր Եղիազարյանի դիտարկմամբ՝ հայկական դիվանագիտական կառույցի կողմից այս ուղղությամբ տարվող լուրջ քայլեր չեն նկատվում:

    «Գոնե հանրությանը տեսանելի հարթակում չկա նման աշխատանք»,- ասաց նա:

    Իսկ ինչ վերաբերում է բանակին, ապա այն, փորձագետի կարծիքով, ինչ-որ քայլեր անում է: «Զինվորական գործն այնպիսին է, որ չպետք է հրապարակային երևա, դրանով իրեն կվտանգի: Բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ մեր զգոնությունն ամեն առումով պետք է մեծացնենք: Նույնիսկ պետք է պահեստազորի մոբիլիզացիոն գործողություններ իրականացնել՝ պատրաստվելու համար»,- ասաց նա:

    Արթուր Եղիազարյանի խոսքով՝ այս պահին, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է դիմել, պետք է նրանցից արձագանք ակնկալել Ադրբեջանի ներկայիս հայտարարությունների վերաբերյալ:

    Դիտարկմանը, թե ինչ արդյունք կտա հայկական դիվանագիտական աշխատանքը, եթե այնուամենայնիվ երկրներն իրենց շահերով են առաջնորդվել միշտ և հիմա էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը հերթական կանկատեսելի, անհասցե հայտարարությունները կանի, ռազմական փորձագետը նշեց․ «Մենք միջազգային ընտանիքի անդամ ենք և պահում ենք միջազգային նորմերը, բայց միշտ պետք է հաշվի առնենք, որ առաջին հերթին մեր հույսը մեր վրա պետք է դնենք: Բոլորն ունեն իրենց շահերը, և այո, կարող են աչք փակել: Հայոց ցեղասպանությունից հետո անցել է հարյուր տարի, և հիմա էլ եզդի ժողովրդի ցեղասպնությունն է տեղի ունենում, և աշխարհը, ինչպես հարյուր տարի առաջ՝ իր շահերից ելնելով, այնպես էլ հիմա, աչք է փակում: Սխալ կլինի, որ մենք ապավինենք, որ միջազգային հանրությունում մեր հարցը կլուծեն: Մենք պետք է ուժեղ լինենք, հաղթող լինենք, իսկ հաղթողին ոչ թե դատում են, այլ հետը հաշվի են նստում»,- ասաց նա:





    Հռիփսիմե Հովհաննիսյան

    Comment


    • https://lratvakan.am/?p=108324&l=am/...axuyzi+oragiry
      Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ մե՞նք.«Հետախույզի օրագիրը»



      ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ FM106.5

      Թուրքը գիտի, որ պետք է անհրաժեշտության դեպքում մեկ-երկու օրվա մեջ կարողանա փակել Արցախ տանող մեր բոլոր ճանապարհները, որպեսզի չկարողանանք մարդկային ռեսուրս ու տեխնիկա տեխափոխել Արցախ: Հենց ճանապարհների վերահսկողության նպատակով են Նախիջևանի հատվածում դիրքերն առաջ քաշել: Չի բացառվում, որ առաջիկայում փորձ արվի նաև վերահսկողությունն ուժեղացնել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի հատվածում: Թուրքը մեր զգոնությունն է ստուգում ու պատրաստվում պատերազմի: Մենք, իհարկե, պատերազմի դեպքում նրանց լավ կջարդենք, բայց դա կլինի անկյունում սեղմվածի ու այլընտրանք չունեցողի հաղթանակ՝ մեծ կորուստներով ու ծանր հետևանքներով: Իսկ ի՞նչ պետք է անենք մենք հիմա, որպեսզի անկյուն սեղմվածի փոխարեն պատերազմենք հարմար դիրքում կանգնած:
       
      Last edited by Vrej1915; 06-21-2018, 11:47 PM.

      Comment


      • Գահավիժումը, կարծես, կանգ է առնում. Մտորումներ թռիչքային զարգացման ուղիների շուրջ


        ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ FM106.5
         

        Comment


        • Nagorno-Karabakh Defense Army







          Comment


          • Մոսկվան ցուցադրական ժեստեր է անում Հայաստանի նոր իշխանությունների ուղղությամբ

            - 21/06/2018

            - In ՎերլուծականInqnatir
            ՀՀ ՊՆ վարչական համալիրում երեկ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են նաև զինված ուժերի ավիացիայի զարգացմանը միտված ծրագրերը:

            Այս ֆոնին խիստ ուշագրավ տեղեկատվություն է հրապարակել մոսկովյան Коммерсантъ-ը` «Հին պայմանագիր նոր վարչապետի համար» վերնագրված հոդվածում: Թերթը գրել է, թե չի բացառվում, որ մոտ ապագայում Հայաստանի ռազմաօդային ուժերի զինանոցը համալրվի ռուսաստանյան արտադրության Cу-30СМ մակնիշի բազմաֆունկցիոնալ կործանիչներով: Խոսքը առնվազն 12 օդանավերի ձեռք բերման մասին է:

            Այս գործարքի լուրն առայժմ պաշտոնապես չի հաստատվել՝ չնայած ռուսաստանյան լրատվամիջոցը հղում է անում իր իրազեկ աղբյուրներին: Cу-30СМ մակնիշի բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռք բերումն էապես կնպաստի ռազմաօդային ուժերի ողջ զինանոցի արդիականացմանը:

            Коммерсантъ-ը գրում է, որ Հայաստանի կողմից Cу-30СМ-երի ձեռք բերման մասին խոսակցությունները վերսկսվեցին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում մի լուսանկար տեղադրեց, որում ինքը նստած է «Էրեբունի» օդանավակայանում կայանված ռազմական ինքնաթիռի օդաչուի խցիկում:

            Այս գործարքն, իհարկե, ունի նախապատմություն, որի արմատները գնում են մինչև Սերժ Սարգսյանի նախագահության շրջան: Կործանիչների մատակարարման մասին պայմանագիրը ստորագրվել էր դեռ 2012 թվականին, սակայն այդպես էլ ուժի մեջ չէր մտել Հայաստանում ծագած ֆինանսական խնդիրների պատճառով:

            Թերթի տեղեկություններով՝ վերջին անգամ Cу-30СМ-ի ձեռք բերման հարցը պաշտոնական մակարդակում Երևանը և Մոսկվան քննարկել են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից մի քանի ամիս առաջ: «Հենց այդ հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները տեղեկացրին ռուսաստանցի բանակցողներին, որ օդանավերի ձեռք բերումը հետաձգում են ևս վեց տարով, այսինքն՝ մինչև 2024 թվական»,- գրել է Коммерсантъ-ը:

            Եթե թերթի տեղեկատվությունը հավաստի է, ապա ստացվում է, որ հեղափոխությունն ու Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն իրավիճակ են փոխել, և Ռուսաստանն այս համաձայնագիրն այժմ փորձում է իրականություն դարձնել Հայաստանի նոր ղեկավարության հետ:

            Ենթադրյալ գործարքի ռազմական բաղադրիչին անդրադառնալը նույնիսկ անիմաստ է, որովհետև այն էսպես մեծացնելու է Հայաստանի անվտանգության մակարդակը: Շատ ավելի էական է գործարքի քաղաքական կողմը: Դժվար է հավատալ, որ Հայաստանի նոր կառավարությունն ընդամենը քառասուն օրում կարող էր լուծել ֆինանսական խնդիրները: Ավելի շուտ Մոսկվայի աչքերում բարձրացել է Հայաստանի սուբյեկտությունը. ըստ ամենայնի` ֆինանսական պարտավորությունների մասով Երևանը հանդես է եկել հավաստիացումներով, որոնք արժանահավատ են թվացել Ռուսաստանի իշխանություններին: Բանակային կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը բոլոր հարթություններում նպաստելու է Հայաստանի զինված ուժերի արդիականացմանը:

            Մյուս կողմից՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի սուբյեկտության մեծացումը ընդլայնել է Երևանի արտաքին քաղաքականության մանևրի հնարավորությունը, և Մոսկվան ցուցադրական ժեստեր է անում Հայաստանի նոր իշխանությունների ուղղությամբ՝ իր ազդեցությունը Հայաստանում պահպանելու նպատակով: Կործանիչների մատակարարման մասին պայմանագրի ռեստարտը կարող է տեղավորվել այս տրամաբանության մեջ:

            Cу-30СМ-ի թեմայի արծարծումը հատկապես կարևոր է տարածաշրջանային այսօրվա ստատուս քվոյի համատեքստում, երբ Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է նոր պատերազմի: Մոսկվան հասկացնում է, որ չի խրախուսում Բաքվի այդ տրամադրությունները: Սա, անշուշտ, Հայաստանի նոր իշխանությունների արտաքին քաղաքականության մարտավարական հաջողությունն է:

            Ամեն դեպքում տեղի ունեցածը դեռ վաղ է համարել Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության վերանայման հետևանք: Առայժմ Ռուսաստանի իշխանության առաջին դեմքերի մակարդակով չենք լսել հայտարարություններ, որ Մոսկվան ամբողջական ծավալով հավատարիմ է հայ- ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն, ինչը ենթադրում է ռուսական սպառազինությունների մատակարարման դադարեցում Ադրբեջանին: Քանի դեռ Մոսկվան նման հավաստիացում չի տվել Հայաստանի իշխանություններին, չկա որևէ երաշխիք, որ Մոսկվան չի շարունակելու տարածաշրջանի միլիտարիզացիայի քաղաքականությունը՝ մեծացնելով պատերազմի ռիսկերը:

            Comment


            • 2011 թվականից հակառակորդը 22 անօդաչու սարք է կորցրել, հայկական կողմը՝ 3. Սենոր Հասրաթյան
              20:33, 21.06.2018
              Տարածաշրջան:Հայաստան, Արցախ, Ադրբեջան
              Թեմա: Քաղաքականություն





              Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը 2011 թվականից կորցրել է 22 անօդաչու թռչող սարք, հայկական կողմը՝ 3։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
              «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից: Այդ պահից առայսօր ՊԲ-ի կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք, որից մեկը 2011թ. սեպտեմբերի 12 -ին՝ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում, 20-ը՝ 2016թ. ապրիլի 2-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, իսկ 1-ը ապրիլյան գործողություններին հաջորդած ժամանակաընթացքում: Նույն ժամանակահատվածում ՊԲ-ն կորցրել է 3 ԱԹՍ»,- գրել է Սենոր Հասրաթյանը:




              https://news.am/arm/news/457962.html

              Comment


              • Nagorno-Karabakh Defense Army






                Comment


                • Originally posted by burjuin View Post
                  Nagorno-Karabakh Defense Army






                  For a second I though they're Houthis.

                  Comment


                  • CivilNet.am

                    21 հունիս, 2018 14:15 The Su-30 Selfie: Why Pashinyan’s Interest in Russian Fighter Aircraft Doesn’t Make Much Sense

                    Op-Ed by Emil Sanamyan, USC Institute of Armenian Studies

                    On June 17 prime minister Nikol Pashinyan published a photo on his facebook account captioned “SU-31SM (sic), inside one of the world’s best fighter aircraft. Already in Yerevan.”



                    Soon after an unnamed Armenian defense ministry source confirmed that Armenia had been in talks with Russia to buy fighter aircraft.

                    Information to that effect first leaked in January 2016, during Armenian-Russian defense talks. Seyran Ohanyan, defense minister at the time, avoided answering a question about the leak when asked at a press conference. All past Armenian governments typically kept weapons purchase plans secret until after they were completed.

                    Should a deal for Su-30SM fighters indeed go forward it would become the most expensive military item ever bought by Armenia. At $40-50 million a piece, depending on quantity (say 6 or 12), the value of the deal could climb beyond half a billion dollars, exceeding the current size of the annual military budget.

                    Almost certainly the deal would require further borrowing from Russia, from which Armenia had already borrowed $300 million for other military purchases. Maintenance costs, including pilot training, are another significant consideration. For a country that has not been able to expand its ground support military aircraft or afford a national airline, it seems a particularly odd choice to invest in fighter aircraft.

                    Beyond financial considerations, is also unclear if Armenia needs to buy this aircraft, considering other technological advances. The purpose of fighter aircraft is to dominate the skies, to shoot down other aircraft and to deliver precision strikes on ground targets. Increasingly, countries are phasing out fixed-winged manned aircraft, as Georgia is doing, replacing them with armed drones and ballistic missiles.

                    This is probably the reason why the deal, which according to Russian daily Kommersant had been signed in 2012, was never implemented. Instead, in 2015 Armenia purchased the advanced Iskander surface-to-surface ballistic missiles and used some of the new Russian loans to upgrade its air defenses and artillery systems. Since April 2016, Armenia has also stepped up work on development of armed drones.

                    It appears the talk of Su-30 purchase was revived during Pashinyan’s meeting with Vladimir Putin last week. As Kommersant sources had pointed out, it is in Russia’s interest to expedite the sale that the previous Armenian government managed to postpone to 2024 in order to avoid shutting down one of its Sukhoy production facilities. As an expert cited in the article points out, such a sale would also make it easier for Russia to sell more advanced aircraft to Azerbaijan. Azerbaijan had sought to buy Russian aircraft in the past, but after Russia apparently refused to sell them, turned to Israel for advanced drone and air defense technology.

                    Incidentally, the Sukhoy concern – until early 2015 led by Russian Armenian Mikhail Poghosyan – had pitched its products to Armenia before. In 2011, Armavia airlines became the first buyer of Sukhoy’s civilian Superjet-100. The risky purchase likely contributed to Armavia’s bankruptcy in 2013. Russia has since not been able to sell the Superjet to any other foreign client.

                    The typo in Pashinyan’s photo caption (Su-31 instead of Su-30) is typical for people with superficial knowledge of military technology. The prime minister will need the right briefings to consider the pro’s and con’s of this deal, before locking Armenia into a potentially unnecessary financial obligations.

                    Emil Sanamyan lives in Washington DC, and specializes in the politics of the Caucasus.



                    https://www.civilnet.am/news/2018/06/21/The-Su-30-Selfie-Why-Pashinyan%E2%80%99s-Interest-in-Russian-Fighter-Aircraft-Doesn%E2%80%99t-Make-Much-Sense/339944
                    General Antranik (1865-1927): “I am not a nationalist. I recognize only one nation, the nation of the oppressed.”

                    Comment


                    • Mrav mountain ridge







                      Comment

                      Working...
                      X