Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Nagorno-Karabakh Defense Army

     

    Comment


    • Armenian Army

       

      Comment







      • Սաշիկ Սարգսյանի ձերբակալման կադրերը


        .
        Last edited by londontsi; 06-25-2018, 09:10 AM.
        Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
        Its about self interest at personal and national level often at odds with the above.
        Great politicians pursue the National interest and small politicians personal interests

        Comment


        • Originally posted by londontsi View Post
          Սաշիկ Սարգսյանի ձերբակալման կադրերը
          The worse of them all. Let us hope they can recover the 100s millions $ stashed overseas.

          Comment


          • It appears, if there is no description of a "specific criminal activity" ( according to any moral values ) in the criminal law, then they cannot be charged with anything.

            The ground may be set for many aquitals.

            Horor of horors.

            .
            Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
            Its about self interest at personal and national level often at odds with the above.
            Great politicians pursue the National interest and small politicians personal interests

            Comment


            • Originally posted by londontsi View Post
              It appears, if there is no description of a "specific criminal activity"
              The country needs better intelligence. We are a nation with one of the largest diasporas. It should be used for defense, interest and scum's activities intelligence gathering.

              Comment


              • Armenian Army
                \






                Comment


                • Nagorno-Karabakh Defense Army







                  Comment


                  • Ի՞նչ կտա մեզ կործանիչ ավիացիան․ վերլուծություն

                    Հունիս 24, 2018 by Razm.info

                    Ռուսական Սու-30ՍՄ կործանիչի օդաչուական խցիկում վարչապետ Փաշինյանի լուսանկարի հրապարակումից հետո, բնականաբար, բուռն քննարկում սկսվեց այդ կործանիչների գնման հեռնակարի շուրջ։

                    Արդյոք իսկապե՞ս Հայաստանին պետք է այդպիսի թանկ զենք։ Ի՞նչ առավելություններ այն կտա, ի՞նչ պոտենցիալ ռիսկեր է պարունակում։ Razm.info-ն կփորձի վերլուծել ակնկալվող այս գործարքի վերաբերյալ առավել էական հարցերը։

                    Հայկական ռազմական ավիացիայի զարգացման շուրջ քննարկումները նորություն չեն (անգամ դեռ 90-ական թվականներին), սակայն նախկինում այդ քննարկումները բավականաչափ աբստրակտ կամ զուտ տեսական բնույթ են կրել։ Նշենք սակայն, որ ռուսական կողմի հետ բանակցություններում վերջին տարիներին հայկական կողմը նաև գործնական հետաքրքրություն է դրսևորել։ Վերջերս ռուսական «Կոմերսանտ» կայքը անգամ պնդեց, որ դեռ 2012 թ․ Հայաստանի հետ կնքվել է Սու-30 կործանիչների մատակարարման պայմանագիր, սակայն այն ուժի մեջ չի մտել ֆինանսական խնդիրների պատճառով։ Դժվար է ասել, թե որքանով է այս տեղեկությունը ճիշտ, սակայն կասկածից վեր կարող ենք համարել, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության օրակարգում այս հարցը եղել է։ ՀԱՐՑԻ ԳԻՆԸ

                    Ռազմական ավիացիան թանկ հաճույք է։ Ու հենց սա է եղել հայկական ավիացիայի զարգացումն արգելակող հիմնական հանգամանքը։ Այսօր էլ Սու-30-ների հնարավոր ձեռքբերման քննադատողների հիմնական փաստարկներից մեկը հենց ֆինանսական կողմն է։ Ընդ որում՝ ֆինանսական կողմը քննելիս մի կողմից ուռճացված են ներկայացվում կործանիչների արժեքը, մյուս կողմից, սովորաբար, անտեսվում են հարակից այլ ծախսեր։

                    2014թ․ սեպտեմբերին ինքնաթիռներն արտադրողը «Իրկուտ» գործարանը հայտնեց, որ ՌԴ պաշտպանության նախարարության հետ կնքվել է 7 Սու-30ՍՄ ինքնաթիռների, ինչպես նաև ինքնաթիռների շահագործումն ապահովող միջոցների վաճառքի պայմանագիր։ Պայմանագրի ընդհանուր արժեքն էր 13 միլիարդ ռուբլի (մոտ 360 միլիոն դոլլար այն ժամանակվա փոխարժեքով)։ Այսպիսով, 1 մեքենայի արժեքը՝ անհրաժեշտ գույքի հետ կազմել է շուրջ 51–52 մլն դոլլար։

                    Նույն տարի Ռուսաստանը Սու-30ՍՄ ինքնաթիռներ է վաճառել նաև Ղազախստանին։ 4 մեքենայի համար Ղազախստանը վճարեց 5 մլրդ ռուբլի, այսինքն՝ մեկ մեքենան Ղազախստանին արժեցավ մոտ 34–35 մլն դոլլար։ Իսկ 2015 թ․ վերջին կնքված նոր պայմանագրով, Ղասախստանը ստացավ ևս 7 միավոր Սու-30ՍՄ 10 մլրդ ռուբլով, կամ մոտ 20 մլն դոլլար յուրաքանչյուր ինքնաթիռի համար։

                    Նշված օրինակները ցույց են տալիս, որ մեկ ինքնաթիռի միջին գինը կարող է մոտավոր գնահատվել 25-30մլն դոլլար, իսկ շահագործման համար անհրաժեշտ այլ գույքը (տարբեր տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, զինամթերք ևն) կպահանջի ևս մոտ 20-25մլն դոլլար։

                    Թանկ հաճույք է նաև անձնակազմերի պատրաստումը։ Մեկ օդաչուի պատրաստումը զրոյից կարող է արժենալ մինչև 3–4 մլն դոլլար, այսինքն՝ երկու օդաչու ունեցող Սու-30 դեպքում անձնակազմի պատրաստումը կպահանջի 6–8 մլն դոլլար։ Ընդ որում՝ յուրաքանչյուր մեքենայի համար պետք է պատրաստ ունենալ առնվազն «1․5 անձնակազմ» (լրացուցիչ անձնակազմերը պետք են ինչպես չնախատեսված իրավիճակների դեպքում, օրինակ՝ հիվանդության, այնպես էլ պատերազմում օդաչուներին հանգստանալու հնարավորություն տալու համար)։ Անգամ եթե համարենք, որ օդաչուների վերապատրաստումը կարող է մոտ 2 անգամ ավելի էժան նստել (այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները), ստացվում է, որ ամեն ինքնաթիռի համար «1.5 անձնակազմի» պատրաստումը կպահանջի 4.5–6 մլն դոլլար։

                    Եվ վերջապես պիտի հաշվի առնել նաև շահագործման ծախսերը։ Յուրաքանչյուր անձնակազմ տարեկան պետք է առնվազն 100 թռիչքային ժամ ունենա։ Սու-30ՍՄ թռիչքային ժամի ծախսերը գնահատվում են մոտ 35000 դոլլար։ Այսինքն՝ յուրաքանչյուր անձնակազմի թռիչքների համար տարեկան առնվազն 3.5 մլն դոլլար պիտի ծախսվի։

                    Ստորև բերված աղյուսակում նշված են 1 էսկադրիլիայի համար ակնկալվող ծախսերը՝ ըստ վերը նշված գնահատականների։
                    Միավորի գինը



                    (մլն․ $)
                    Քանակը Ընդհանուր ծախսերը



                    (մլն․ $)
                    Ինքնաթիռ 25–30 12 300–360
                    Ինքնաթիռի շահագործման համար անհրաժեշտ լրացուցիչ գույք 20–25 12 240–300
                    Անձնակազմ



                    (2 օդաչու)
                    3–4 18 54–72
                    Ընդհանուր 594–732
                    Շահագործման տարեկան ծախս 3.5 18 63


                    Այսպիսով, ամենամոտավոր և կոպիտ գնահատականներով 1 էսկադրիլիա ձեռք բերելը և այն մարտունակության հասցնելը կպահանջի 594–732 մլն դոլլար՝ գումարած տարեկան 63 մլն դոլլար։ Ի՞ՆՉ ԿՏԱ ՄԵԶ ԿՈՐԾԱՆԻՉ ԱՎԻԱՑԻԱՆ

                    Գնի հարցում որոշակի հստակություն մտցնելուց հետո փորձենք հասկանալ, թե արդյո՞ք այդ գինն արժի վճարել։ Նախ, որպես իրողություն պիտի ընդունենք այն փաստը, որ ինչ էլ մենք ձեռք բերենք, Ադրբեջանն ի վիճակի է ձեռք բերել նույնից, ընդ որում՝ ավելի մեծ քանակով։

                    Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ սպառազինության մեր գնումները լինեն այնպիսին, որոնք մեր համար կապահովեն առավելագույն ճկունություն, ինչպես նաև մարտավարական առավելագույն հնարավորություններ անգամ, եթե Ադրբեջանը նույնպես համանման սպառազինություն գնի։ Այլ բառերով ասած՝ մենք պիտի մեծացնենք տեխնիկապես և քանակապես մեզ գերազանցող թշնամուն ճիշտ ընտրված մարտավարության շնորհիվ հաղթելու շանսերը։

                    Այս առումով կործանիչ ավիացիան առավելագույն ճկունություն ու մարտավարական առավել լայն զինանոց ապահովող միջոց է։ Այսպես օրինակ․ ապրիլյան պատերազմի տիպի պատերազմում հազիվ թե հայկական կողմը գործի դնի «Իսկանդեր» օպերատիվ-մարտվարական հրթիռները։ Դրանք ամենայն հավանականությամբ կօգտագործվեն լայնամասշտաբ ու երկարատև պատերազմում։ Մինչդեռ կործանիչ ավիացիան մարտական խնդիրներ կարող է լուծել ոչ միայն ապրիլյան պատերազմի տիպի, այլ անգամ շատ ավելի լոկալ ու փոքր բախումների ժամանակ։ Ավելին՝ կործանիչ ավիացիան կարող է օգտագործվել անգամ առանձին, նեղ, նախահարձակ գործողություններում։

                    Կործանիչ ավիացիայի ճկունության մեկ այլ օրինակ է ցամաքային զորքերի հետ փոխգործակցության ահռելի պոտենցիալը, երբ օդուժը կարող է ուղղորդել առավել կարևոր թիրախներին կոմբինացված օդային, հրթիռային և հրետանային հարվածներ հասցնելը։

                    Հաճախ է քննարկվում նաև Ադրբեջանի՝ բավականին զարգացած ՀՕՊ պայմաններում կործանիչ ավիացիայի նպատակահարմարության հարցը։ Արդյո՞ք թշնամու ուժեղ հրետանին պատճառ է սեփական հրետանին չզարգացնելու համար։ Կամ ուժեղ հակատանկային հնարավորությունները պատճա՞ռ են, որ հրաժարվենք տանկերից ու այլ զրահատեխնիկայից։ Սրանք, իհարկե, հռետորական հարցեր են։ ՀՕՊ-ը երաշխավորված չի չեզոքացնում ավիացիայի հնարավորությունները։ Առավել ևս, երբ գործ ունենք բազմաֆունցկիոնալ կործանիչների հետ, որոնց խնդիրներից մեկը հենց թշնամու ուժեղ ՀՕՊ ճնշումն է։ Կհաջողվի դա անել, թե ոչ, կախված է կոնկրետ ռազմական գործողության պլանավորումից ու իրագործումից։ Ավելին՝ ընդհանուր առմամբ, ՀՕՊ հնարավորությունների մասին հանրային պատկերացումները բավականին ուռճացված են։ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԽՆԴԻՐՆԵՐԸ

                    Նախորդ հատվածից կարող է տպավորություն ստեղծվել, թե ավիացիան կախարդական փայտիկ է, որի մեկ շարժումով կլուծվեն մեր անվտանգության խնդիրները, եթե ընդամենը 600–700 մլն դոլլար ծախսենք։ Իհարկե այդպես չէ. Սու-30ՍՄ էսկադրիլիան նաև նոր խնդիրներ է ստեղծում։

                    Նախևառաջ, եթե սկսում ենք կառուցել ռազմական ավիացիա, ապա չպետք է բավարարվենք միայն կործանիչներ գնելով։ Առաջին պլան է դուրս գալու նաև սպառազինությունում եղած միջոցների կապիտալ նորոգումն ու արդիականացումը։ Խոսքն առաջին հերթին Սու-25 գրոհիչների մասին է։ Դրանց արդիականացումը Սու-25ՍՄ3 տարբերակով թեև լրացուցիչ ծախսեր է ենթադրում (ընդհանուր՝ մոտ 100 մլն դոլլար), սակայն կօգնի էապես ավելի արդյունավետ դարձնել օդուժը, ինչպես թշնամու ՀՕՊ ճնշման, այնպես էլ ցամաքային ուժերին աջակցելու հարցում։ Սպառազինությունում եղած ուղղաթիռների կապիտալ նորոգման և արդիականացման համար կպահանջվի ևս մոտ 30 մլն դոլլար։

                    Առանձին խնդիր է նաև օդանավակայաններում ինքնաթիռների պաշտպանության հարցն անակնկալ հրթիռային հարձակումներից։ Կարելի է ենթադրել, որ «Էրեբունի» ավիաբազայում ռուսական օդուժի հետ համատեղ կայանումը որոշակի պաշտպանություն կապահովի, քանի որ քիչ հավանական է թվում, որ Ադրբեջանը կհամարձակվի հարվածել ռուսական ռազմաբազային, սակայն հասկանալի է, որ զուտ սրա վրա հույս դնել չի կարելի։

                    Օդանավակայանների անվտանգության համար անհեռանկարային է նաև հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացումը, քանի որ այդպիսի համակարգերի իրական արդյունավետությունը խիստ կասկածելի է։ Ինչպես ցույց տվեց Սաուդյան Արաբիայի և Յեմենի պատերազմը, անգամ այնպիսի հզոր համակարգը, ինչպիսին ամերիկյան «Patriot»-ն է, հնարավոր է լինում շրջանցել կամ խոցել գրագետ ընտրված մարտավարության շնորհիվ։

                    Եվ վերջապես պաշտպանվածությունը կարելի է բարձրացնել ինքնաթիռները բաշխելով տարբեր օդանավակայաններում և պարբերաբար դրանք տեղափոխելով։ Այս տարբերակի համար կպահանջվի, որ գործող ռազմական օդանավակայաններից բացի (Էրեբունի, Շիրակ, Արզնի) վերականգնվեն նաև ԽՍՀՄ ժամանակ գործած մյուս օդանավակայանների և արեոդրոմների թռիչքուղիները։ Դրանք պիտի կարողանան ապահովեն ինքնաթիռների կարճաժամկետ կայանումն ու սպասարկումը։ Օդանավակայանների, աէրոդրոմների ու թռիչքուղիների ցանցի ընդլայնումը լրացուցիչ կմեծացնի նաև օդուժի մարտավարական հնարավորությունները, ինչը սակայն նոր լրացուցիչ ծախսերի կբերի։ ԱՄՓՈՓՈՒՄ

                    Ընդհանուր առմամբ, ինչպես նշեցինք, օդուժը թանկ հաճույք է։ Ու, ինչպես տեսանք, բացի զուտ կործանիչների գնումից, ապագայում այն պահանջելու է նաև այլ ծախսեր․ գրոհիչ ինքնաթիռների ու ուղղաթիռների արդիականացում, լրացուցիչ օդանավակայանների և թռիչքուղիների վերանորոգում կամ կառուցում ևն։

                    Մյուս կողմից գրագետ կառուցված և հավասարակշռված ռազմական ավիացիան ի վիճակի է ապահովել ճկունություն, մոբիլություն և մարտավարական լայն հնարավորություններ ավելին, քան որևէ այլ զորատեսակ։ Այս իմաստով, այո, օդուժն արժի այն գինը, որը պետք է վճարվի։ Դա թանկ գին է, սակայն որքան էլ, որ թանկ լինի հաղթանակի գինը, պարտության գինը բազմապատիկ անգամ ավելի թանկ է։

                    Ամփոփման մեջ մեկ այլ ուշագրավ հանգամանքի վրա էլ ենք ցանկանում ուշադրություն դարձնել։ «Կոմերսանտ» կայքի վերը հիշատակված հոդվածում հեղինակը նշում է, որ ռուսական կողմը ցանկանում է հնարավորինս շուտ սկսել գործարքը, քանի որ «դա պետք է Իրկուտսկի ավիագործարանը մինչև 2022թ․ բեռնելու համար»։ Սա կարևոր հանգամանք է։ Ռուսաստանը պլանավորում է 2022 թ․-ից Իրկուստկում սկսել ՄՍ-21 ուղևորատար ինքնաթիռների արտադրությունը։ Ընդ որում՝ այդ պլաններն ամենայն հավանականությամբ դեռ կտեղաշարժվեն «դեպի աջ»։ Ուստի առաջիկա 5 և ավելի տարիների համար գործարանն աշխատունակ վիճակում պահելու խնդիր կա, և հետևաբար Ռուսաստանին ամեն գնով անհրաժեշտ են պատվերներ։ Այս պայմաններում հավանական գործարքի կոմերցիոն բաղադրիչը ռուսների համար դառնում է նվազ կարևոր, և սա լավ հնարավորություն է հնարավորինս ցածր գնով ինքնաթիռներ ձեռք բերելու համար։

                    Comment


                    • Եթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ վերջաբան է ունենալու. Լևոն Մնացականյան. Hetq.am

                      26.06.18



                      Hetq.am կայքին տված հարցազրույցում Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը խոսել է սահմանին առկա իրադրության, ադրբեջանական կողմում տեղի ունեցող զորավարժությունների, հնարավոր հարձակման սպառնալիքի մասին:

                      Հարցազրույցը հատվածաբար ներկայացնում ենք ստորև.

                      -Պրն Մնացականյան, նորից կուտակումներ կան սահմանի տարբեր հատվածներում, Դուք հիմա էլ, զրույցի ընթացքում, անընդհատ էկրանին եք նայում (նախարարը էկրանիվրա տեսնում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի յուրաքանչյուր հատվածիտեսագրող սարքերի կադրերը-հեղ.)։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է հարձակում լինի: Ինչու՞ է հակառակորդն այդքան ակտիվացել։

                      -Այս փուլում հարձակման հավանականությունը փոքր է, բայց ոչ բացառելի: Այժմ նրանք գործնական վարժանքներ են իրականացնում առաջնագծում։ Վարժում են անձնակազմը, փորձարկում են տեխնիկան, մշակում մարտավարությունը։ Այս ամենը մեզ հուշում է, որ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման:

                      Սահմանի տարբեր հատվածներում այժմ զորավարժություններ են, ըստտեսանյութերի` դրանք, կարծես, մեծ չափերի չեն։ Վերջին մեկ ասվա ընթացքում զորավարժությունները գրեթե չեն ընդհատվում։ Մասնակցում են տարբեր ուժեր, կարելի է ասել` ընդգրկվում են բոլոր մասնագիտական ստորաբաժանումները։ Առավել շատ ուշադրություն են դարձնում հրետանային զորամասերի զորավարժություններին։ Այս տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ անցկացրել են հրետանային զորամասերի զորավարժություններ։ Դրանք անցկացվում են ինչպես իրենց մոտակա խորքի զորավարժարաններում, այնպես էլ իրենց խոշոր զորավարժարաններում։ Այս պահին սկսել են նաև ինժեներական ստորաբաժանումների զորավարժություններ։ Այսինքն` դա մեզ թույլ է տալիս մտածել, որ նրանք նախապատրաստվում են ինչ-որ գործողությունների։ Այսօր մենք նաև դիտարկում ենք տանկային, ինժեներական և ռեզերվային ստորաբաժանումների զորավարժություններ։

                      -Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում ձեռք բերած նոր զինատեսակները, նորից խոսում են ռազմական գործողություններով Արցախը «ազատագրելու» մասին։Հայտնի է արդեն, որ Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել «Պոլոնեզ» համազարկայինկրակի ռեակտիվ համակարգեր, Bell 412 ռազմական ուղղաթիռներ։ Այդզինատեսակներին դիմակայելու, դրանք ոչնչացնելու զենքեր ունի՞ ՊԲ-ն։

                      -Այո, իրենք ցուցադրում են, բացի «Պոլոնեզ»-ներից` իսրայելական նույնատիպ հրթիռներ են ձեռք բերել, նաև` լրացուցիչ հրետանային կայանքներ, հակատանկային միջոցներ։ Այսինքն` գիտենք, թե նրանք ինչով են համալրվել։ Ադրբեջանը շարունակում է անօդաչու սարքերի արտադրությունը, ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական։ Նաև նորից ձեռք են բերել իսրայելական անօդաչու թռչող սարքեր։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելի են դարձել ավելի խորքերում իրենց անօդաչու սարքերի թռիչքները։ Մենք, իհարկե, հետևում ենք այդ ամենին և հակամիջոցներ ենք ձեռնարկում, գործողություններ իրականացնում։ Եվ, կարելի է ասել, որ հիմնականում մեր քայլերն ուղղված են նոր ձեռք բերած իսրայելական LORA հրթիռային համակարգերի և «Պոլոնեզի» դեմ՝ մեր հակօդային ուժերը դրանք խոցելու ուղղությամբ են աշխատում։

                      -Կարելի՞ է ասել, որ անակնկալ հարձակում չի լինի: Այսինքն, եթե հարձակում լինի, անակնկալ չի լինելու, որքա՞ն ժամանակ առաջ եք իմանալու, եթե հակառակորդը գործողություն սկսի։

                      -Անակնկալ, իհարկե, չի լինի, որովհետև մենք անընդհատ հետևում ենք ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին: Հարցն այլ հարթությունում պետք է դիտարկել, քանի որ արդեն գործ ունենք ժամանակակից ռազմատեխնիկական հնարավորություններով օժտված հակառակորդի հետ: Սա նշանակում է, որ ի տարբերություն երեկվա, հակառակորդի նախահարձակ մտադրությունը կռահելու համար, մենք մեր տրամադրության տակ ունենալու ենք ժամեր, այլ ոչ թե օրեր: Հաշվի առնելով այս հանգամանքը, այսօր մենք մեր նախապատրաստական և կանխարգելիչ գործողություններն իրականացնում ենք հենց այդ հանկարծակիության գործոնի հաշվառումով:

                      -Իսկ եթե հակառակորդը խաղաղ բնակավայրերին հարվածի։

                      -Եթե խաղաղ բնակավայրերի վրա մի կրակոց լինի, իրենց համար շատ վատ վերջաբան է ունենալու։ Մենք դա զգուշացրել ենք մի քանի անգամ։

                      Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

                      Comment

                      Working...
                      X