Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • ՊՆ-ում հյուրընկալել են ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի պատերազմի քոլեջի ուկնդիրներին

    Comment


    • Եթե դա ասում էին այստեղ, ինչու՞ չի ասի Մամեդյարովը. Հայաստանը հաղթել է

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

      07.04.2019


      Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հարցրել է, թե ի՞նչ է շահել Հայաստանն արցախյան հակամարտության 30 տարիների ընթացքում: Ըստ նրա, Հայաստանը դուրս է մնացել ռեգիոնալ զարգացումից, ստացել է մեծ ծավալի աղքատություն, տնտեսական անկում եւ այլն:

      Մամեդյարովը մոռացել է ամենակարեւորը՝ Հայաստանը հաղթել է: Այսինքն, Մամեդյարովը ոչ թե մոռացել է, այլ փորձում է իր հարցադրումով քողարկել այդ հանգամանքը, ցույց տալով, որ Հայաստանը պարտվել է, կամ պարտվում է: Դա ռազմավարություն է, Բաքուն այլ բան չէր էլ անելու:

      Առավել եւս, որ այն, ինչ ասում է Մամեդյարովը, ասողներ են գտնվել նաեւ Հայաստանում, եւ ավելին, այդ ասողները գտնվել են նաեւ իշխանության դիրքերում: Չէ՞ որ Հայաստանում էլ ասում էին, գուցե մինչեւ այժմ էլ, որ Հայաստանը չի զարգանա, եթե չլուծվի Արցախի հարցը: Իսկ թե ինչպիսի լուծում էր պատկերացվում, դարձյալ հայտնի է: Ընդ որում, այդ ամենը ոչ միայն ասվում էր դեմքի լուրջ արտահայտությամբ, այլ դարձվում էր ինտելեկտուալության եւ խաղաղասիրության չափանիշ, մնացյալներին դասելով աշխարհից բան չհասկացողների, ուռա-հայրենասերների, ռոմանտիկների եւ ռազմատենչերի շարքը:

      Եթե Հայաստանում են ասել, եւ գուցե ասողներ կան մինչ այժմ, ինչու՞ չի ասի Մամեդյարովը:

      Մինչդեռ Հայաստանը հաղթել է: Եվ այդ հաղթանակը ամենեւին զգայական կամ ուռա-հայրենասիրական կատեգորիա չէ, թեեւ ընդհանրապես հետանկախական եւ հետպատերազմական տարիների անհասկանալիություններից մեկն էլ այն էր, թե ինչպես հայրենասիրությունը դարձավ այիբ: Այն, որ դա շատերի համար դարձել էր սրիկայության հանգրվան եւ անձնական կամ խմբային հարցերի գործիք, անկասկած է: Բայց, եթե այդօրինակ անձինք կամ խմբերը գործիք դարձրին ամեն ինչ, ընդհուպ պետությունն ու պետականությունը, դա ամենեւին չի նշանակում, որ պետության մասին խոսակցություններն էլ պետք է մերժվեն:

      Այդուհանդերձ, հաղթանակն ամենեւին զգայական կատեգորիա չէր, այլ շատ կոնկրետ ռազմա-քաղաքական: Դրա շնորհիվ հայ ժողովուրդը համաշխարհային պատմության ծիրում հայտնվել է հաղթող ժողովուրդների շարքում: Իսկ այդ հանգամանքը լոկ բարոյական հանգամանք չէ, այլ իրական քաղաքական, դրանից բխող սուբյեկտային պատասխանատվությամբ, բայց նաեւ հնարավորություններով: Եվ գործնականում, հաշվի առնելով հետագա ծայրահեղ անորակ, անբարո, անպատասխանատու կառավարումը, հենց հաղթանակի գործոնն է, որ պահել է հայկական պետականությունը եւ դերը թե ռեգիոնալ քաղաքականության, թե աշխարհքաղաքականության տիրույթում:

      Դա եղել է այնքան ուժեղ գործոն, որ մսխման քառորդդարյա քաղաքականության պարագայում անգամ պահպանվել է այնքան, որ օգնել է պահպանել պետականությունն ու դրա միջազգային դերն ու նշանակությունը:

      Իհարկե, Արցախի հարցը հայկական պետականությունից պահանջում է շոշափելի ռեսուրսներ, որոնք այդ հարցի բացակայության դեպքում կուղղվեին տնտեսական զարգացման ուղղությամբ: Բայց, չլիներ Արցախի հարցը, բոլորովին այլ միջազգային ընկալում էր ունենալու հայկական պետականությունը, ընդ որում ամենեւին ոչ հօգուտ սուբյեկտության: Ըստ այդմ, այդ հարցի ուղղությամբ գնացող ռեսուրսը դա ինչ որ փոսը կամ ջուրը նետվող ռեսուրս չէ, այլ հայկական պետականության կենսական շահերի սպասարկմանն ուղղվող ռեսուրս:

      Իսկ Հայաստանի աղաքատության, տնտեսական անկման պատճառը եղել են կոռուպցիան, գանձագողությունը, պետությունը քրեական բարքերով կառավարելը, պետականության եւ համաշխարհային քաղաքականության մասին թերարժեքության բարդույթով վարակված պատկերացումները: Չլիներ Արցախի հարցը, դրանք լինելու էին էլ ավելի ուժգին, որովհետեւ Արցախը զսպել է ռեսուրսների մսխումը, ոչ թե ռեսուրսներ է խլել:

      Comment


      • Պատերազմի սպառնալիքին պատասխանելու ենք խաղաղության պարտադրման օրակարգով. ՀՀ վարչապետ

        Lragir.am,

        07.04.2019

        Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հետ պետք չէ խոսել պատերազմի սպառնալիքով: Պատերազմի սպառնալիքին Հայաստանը պատասխանելու է խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղության պարտադրման օրակարգով։ Այս մասին ապրիլի 7-ին Երկրապահ կամավորականների միություն ՀԿ 12-րդ արտահերթ համագումարում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

        Չի կարելի սպառնալ դիմացի ժողովրդին: Սպառնալիքով ժողովուրդների հետ չեն խոսում: Եվ, ընդհանրապես, մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով: Մեզ ընդհանրապես պետք չէ սպառնալ պատերազմով: Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղության պարտադրման օրակարգով: Խաղաղության կոչին արձագանքելու ենք խաղաղության պատրաստակամության օրակարգով,- նշեց վարչապետը:

        ՀՀ վարչապետը նշեց, որ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելն այսօր հայկական կողմի կարևորագույն խնդիրն է, և անհոգնել աշխատելու են այս խնդիրը լուծելու ուղղությամբ:

        Comment


        • Մամեդյարովը վերջապես ամեն ինչ պատմեց

          ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

          06.04.2019

          Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ակտիվացել է վերջին օրերին՝ մեկ տեսանյութ է տարածում, որում ինքնաթիռում նրան են մոտենում հայ լրագրողները, մեկ անկարկներ է անում, որ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումը Ռուսաստանի հովանու ներքո է լինելու: Այսօր էլ ստիպված է եղել հայտնել իր քաղաքականության գլխավոր նպատակը՝ տարաձայնություններ Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ:

          Մամեդյարովը պատմել է, որ Ադրբեջանը դարձել է տարածաշրջանային լիդեր, իսկ Հայաստանն ավելի է աղքատանում: Նախարարը, պարզվում է, պարբերաբար հարցնում է հայ գործընկերներին, թե ինչու չեն ցանկանում լուծել ղարաբաղյան հարցը եւ դառնալ տարածաշրջանային նախագծերի մաս: Նրանք երբեմն ասում են՝ գիտեք, Ղարաբաղում այնպիսի բարդ մարդիկ են: Բայց դա ձեր խնդիրն է, այլ ոչ թե մերը: Դուք պետք է բացատրեք մարդկանց, որ Հայաստանն առանց Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու ապագա չունի, ասել է Մամեդյարովը:

          Բաքվին այլեւս ոչինչ չի մնում, քան տարաձայնություններ մտցնել Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ: Հայկական կողմին թուլացնելու մյուս բոլոր միջոցները չեն ստացվել՝ անգամ զենքի համար Ռուսաստանին փոխանցված միլիարդավոր դոլարները: Ապրիլյան պատերազմը ցույց է տվել անտրամաբանականությունը Ադրբեջանի տեսանկյունից՝ առաջին հարվածներից հետո մարդիկ ոչ թե սկսել են հեռանալ Ղարաբաղից, այլ ուխտագնացություն է սկսվել դեպի Ղարաբաղ: Ռուս փորձագետներն անգամ զարմանում էին՝ աշխարհում ռազմական գործողությունները հանգեցնում են փախստականների հոսքի, իսկ Ղարաբաղից ոչ միայն չէին գնում, այլ ողջ հայությունն էր ձգտում Ստեփանակերտ:

          Հիմա էլ ադրբեջանցի նախարարը փորձում է սեւացնել Երեւանի իր հայ գործընկերներին ու ցույց տալ ղարաբաղցիներին, որ նրանք իբր պատրաստ են հող հանձնել, բայց Ստեփանակերտում այսպիսի դժվար մարդիկ են:

          Սպիտակ թելերով կարված էժան մանիպուլյացիա: Երեւանում ու Ստեփանակերտում բավարար խելք ու ինքնապահպանման բնազդ ունեն նման մանիպուլյացիան աութ ուղարկելու համար:

          Հայաստանի որոշ շրջանակներում այս գաղափարն այս կամ այն տեսքով վաղուց շրջանառվում է: Եթե անգամ այդ պնդումները կապված չեն ադրբեջանական պրոպագանդայի հետ, սակայն ֆեյքերի ու մանիպուլյացիաների դեմ պայքարի շրջանակում վաղուց ժամանակն է ուշադրություն դարձնել Հայաստանում արտաքին ուժերի աշխատանքի վրա: Ժամանակն է պարզել, թե որն է մեր ներքին օրակարգը եւ որտեղ՝ օտար հատուկ ծառայությունների բացահայտ աշխատանքը: Կասկածներ կան, որ բոլոր դժբախտությունները միայն ներքին թշնամուն վերագրելը լավ քող է արտաքին, ավելի իրական թշնամու աշխատանքի համար:

          Մամեդյարովի անկեղծությունը վկայում է, որ մյուս բոլոր փաստարկներն ու միջոցները սպառված են:

          Comment


          • Ակնկալել, որ մենք կարող ենք հակառակորդին պարտադրել մեր տրամաբանությունը, բավականին կասկածելի ռազմավարություն է. Ժիրայր Լիպարիտյան

            05.04.19

            ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
            Խոսակցությունների ներկա՝ համեմատաբար բարենպաստ պայմանները հնարավոր չէ պահել առհավետ: Մենք ունենք ժամանակի տեմպի մեր հասկացողությունը, ուրիշներն էլ ունեն իրենցը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան, 1994-97 թթ.-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: Ըստ նրա՝ որքան էլ մտածենք, որ մեր տրամաբանությունը երկաթյա է, պիտի հասկանանք, որ ուրիշներն էլ ունեն իրենց տրամաբանությունը, որն իրենք նույնպես համարում են երկաթյա։ Լիպարիտյանը նկատեց, որ պատերազմից խուսափելը մեր որոշումից կախված չէ, այդքանը հստակ է, սակայն հստակ պիտի լինի նաև, որ հակառակորդի հաշվարկները տարբերվում են մեր հաշվարկներից:

            - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք, Հայաստանը կկարողանա՞ պարտադրել իր օրակարգը Բաքվին:

            - Գործնական նկատառումներից առաջացած մտահոգության պատճառով է վարչապետ Փաշինյանը բարձրացրել այդ լուրջ հարցը։ Այդ հարցի հստակեցումը կարող է պարզություն մտցնել. այլապես արդեն բավականին բարդ խնդրի և նույնքան բարդ բանակցային գործընթացի մեջ ենք։ Հավանաբար, շատ դժվար կլինի Բաքվին պարտադրել, որ բանակցություններում Արցախին ընդունի որպես հավասար գործակից։ Սակայն հույս ունեմ, որ հնարավոր կլինի, համենայնդեպս, լայնացնել Արցախի անմիջական մասնակցության պարամետրը։

            - Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունից հետո ԵԱՀԿ ՄԽ խումբը հայտարարեց, որ իրենք այս փուլում դեմ են ձևաչափի փոփոխությանը: Այնինչ, տարիներ առաջ, ՄԽ-ն հայտարարել էր, որ հարմար պահի Ղարաբաղը կմասնակցի բանակցություններին: Այս հայտարարությունից կարելի՞ է դիտարկել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն դեմ է Արցախի մասնակցությանը և փոխել է իր դիրքորոշումը:

            - Մինսկի խմբի համանախագահողները դեմ են, որովհետև Բաքուն է դեմ, և այդ առաջարկը դիտարկում են որպես հավանական արգելք ներկա բանակցությունների շարունակության։ Համենայնդեպս, որքան հասկացա, վարչապետն այդ առաջարկը չի ներկայացնում որպես խորհրդակցությունների կամ բանակցությունների շարունակության նախապայման։

            - Հայաստանում քաղաքական ու քաղաքագիտական շրջանակները քննարկում են, թե երբ դուրս մնաց Ղարաբաղը բանակցություններից: Հնչում են տարաբնույթ փաստեր: Օրինակ` Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ Արցախը ֆիզիկապես չի մասնակցել բանակցություններին: Ո՞ր թվականին է Արցախը ֆիզիկապես մասնակցել բանակցություններին, ո՞ր թվականին սկսվեցին փաստաթղթային կամ ոչ անմիջական բանակցությունները: Ե՞րբ, ու՞մ կառավարման օրոք Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից:

            - Ես չգիտեմ՝ Վիկտոր Սողոմոնյանը որտեղի՞ց է ստացել իր տեղեկությունը կամ ու՞մ հետ է ճշտել այն։ Շա՞տ դժվար պիտի լիներ հարցնել, օրինակ, ԼՂ նախկին ԱԳ նախարար և հետո՝ նախագահ Արկադի Ղուկասյանին, որը մի ժամանակ նույն սեղանի շուրջ նստել էր Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Մինսկի խմբի շրջանակներում Արցախը մասնակցել է բանակցություններին՝ տարբեր ձևերով։

            Մինսկի խմբի գործընթացի սկզբում լրիվ կազմով բանակցությունների առաջին հանդիպումը մեկնարկեց 1992 թ.-ի հունիսի 1-ին՝ Հռոմում։ Հակառակ Երևանի մեծ ջանքերին, այն ժամանակ ԼՂ-ն մերժեց մասնակցել: Հռոմի երկրորդ նիստին, սակայն, հունիսի վերջին ԼՂ պատվիրակությունը մասնակցեց ֆիզիկապես և շարունակեց մասնակցել այնքան ժամանակ, որքան որ Մինսկի խումբը գործում էր լրիվ կազմով: Եթե չեմ սխալվում, դա տևեց մինչև 1996 թվականը։ Մինչ այդ, որոշ ժամանակ անց Մինսկի խմբի 11 անդամներից 9-ը սկսեցին հանդիպել՝ առանց Հայաստանի և Ադրբեջանի։ Այդ 9-ը պատրաստում էին առաջարկներ, հետո դրանք ներկայացնում կողմերին, ներառյալ ԼՂ-ին։ 1997 թ.-ից արդեն եռանախագահությունն էր գործում ՄԽ անունից, իսկ Խմբի լրիվ կազմը չէր հանդիպում։

            Այդ ընթացքում եղել են շատ երկկողմ հանդիպումներ (ներառյալ Հայաստան-Ադրբեջան), որոնց ժամանակ խոսակցություններ են տեղի ունեցել և լուծման տարբերակներ քննարկվել։ Ի դեպ, նման խոսակցություններ ունեցել է նաև ԼՂ-ն՝ տարբեր երկրների հետ և առանց Հայաստանի մասնակցության: Սակայն Երևանը միշտ էլ հստակորեն ասել է, որ որևէ լուծում չի պարտադրվելու ԼՂ-ին, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի ԼՂ համար՝ որպես առանձին կողմ, և որ ԼՂ-ն մնում է հակամարտության լիիրավ կողմ և ծանր աշխատել է այդ ուղղությամբ. կարելի է ասել՝ այդ աշխատանքը արդյունավետ է եղել։

            Այդ իմաստով 1998 թ.-ից մինչև 2018 թ.-ը իրավիճակը պղտորվեց, երբ Հայաստանի երկրորդ նախագահն իր վրա վերցրեց խնդրի լուծման ամբողջ պատասխանատվությունը, որովհետև նա եղել էր ԼՂ ղեկավար, պատերազմի հաղթող։ Ինչպես այլ առիթով ասել եմ, նա իր անօրինական պաշտոնավարությունը միջազգային հանրությանը ծախեց ՝այլ պետություններին հավաստիացնելով, որ բանակցություններն ավելի պարզ և լուծումն ավելի դյուրին կլինեն, եթե ինքը մարմնավորի հայկական երկու կողմերը։ Այդ ձևաչափը շարունակվեց նաև իրենից հետո՝ մինչև 2018թ։ Որքան գիտեմ, ԼՂ այդ տարիների ղեկավարներն այդ ձևաչափի դեմ լուրջ բողոք կամ պահանջ չեն ներկայացրել. նրանք չեն պնդել, որ ԼՂ կամքը արտահայտելու համար անհրաժեշտ է, որ իրենք էլ ֆիզիկապես մասնակցեն բոլոր բանակցություններին։

            Այդ բոլորից անկախ, ԼՂ-ին միշտ էլ վերապահված է եղել առաջարկությունները ընդունելու կամ մերժելու իրավունքը, և այդ իրավունքից օգտվել է, իսկ միջնորդները դա ընդունել են։

            Անկախ ձևաչափերից ու պաշտոնականություններից, ըստ իս, Հայաստանն իր ամենաօգտակար դերն է ունեցել, երբ գործել է որպես միջնորդ՝ միջազգային հանրության, ներառյալ՝ Ադրբեջանի, և ԼՂ-ի միջև։ Նորից՝ անկախ պաշտոնականություններից, Հայաստանի Հանրապետությունն է, որ անդամակցում է միջազգային կազմակերպությունների, և այս հանգամանքը Հայաստանի վրա է դնում ողջ պատասխանատվությունը։ Դա ամրագրված է 1993 թ.-ի նոյեմբերի 12-ի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թիվ 884 որոշմամբ, որով այդ Խորհուրդը Հայաստանի Հանրապետությանը կոչ արեց իր ազդեցությունը օգտագործել ԼՂ իշխանությունների վրա, որպեսզի վերջիններն իրագործեն տարածքներից դուրս գալու ՄԱԿ-ի ԱԽ-ի նախորդ երեք որոշումները։

            - Արցախի մասնակցությունը բանակցություններում մոտեցնելո՞ւ է մեզ հակամարտության կարգավորմանը:

            - ԼՂ ակտիվ մասնակցությունն, անշուշտ, իմաստ և օգտակարություն ունի։ Մանավանդ, եթե Արցախը պատրաստ է փոխզիջումների գնալ, ինչպես պարտավոր են անել հակամարտության մյուս կողմերը։ Եթե կողմերը կամ կողմերից մեկը բանակցությունների է գնալու իր գրպանում ունենալով միայն առավելագույն պահանջներ, այսինքն՝ այն, ինչ ուզում է, և դրա հետ չունի իր նվազագույն պահանջները, այսինքն՝ այն, ինչ իրեն անհրաժեշտ է, ոչ մեկի մասնակցությունն էլ իմաստ կամ օգտակարություն չունի։ Այն, ինչ կուզենայինք և այն, ինչ անհրաժեշտ է, տարբեր բաներ են։

            Արցախի մասնակցության հարցը և նման հարցերը, որքան էլ կարևոր նկատվեն, մեզ պետք չէ շեղեն խնդրի լուծման հիմնական հարցից։ Անհրաժեշտ է անդրադառնալ, որ խոսակցությունների ներկա՝ համեմատաբար բարենպաստ պայմանները հնարավոր չէ պահել առհավետ, և որ այսօր պատուհան կա առաջադիմություն արձանագրելու։ Մենք ունենք ժամանակի տեմպի մեր հասկացողությունը, ուրիշներն էլ ունեն իրենցը։

            Որքան էլ մտածենք, որ մեր տրամաբանությունը երկաթյա է, պիտի հասկանանք, որ ուրիշներն էլ ունեն իրենց տրամաբանությունը, որն իրենք նույնպես համարում են երկաթյա։ Պատերազմից խուսափելը մեր որոշումից կախված չէ, այդքանը հստակ է: Սակայն հստակ պիտի լինի նաև, որ հակառակորդի հաշվարկները տարբերվում են մեր հաշվարկներից: Իսկ ակնկալել, որ մենք կարող ենք աշխարհին ու մեր հակառակորդին պարտադրել մեր տեմպն ու տրամաբանությունը, բավականին կասկածելի ռազմավարություն է։ Մնացյալն արդեն ասվել է. ոչ ոք չի կարող կանխատեսել պատերազմի արդյունքը։

            Քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ենք փնտրում այս հարցի լուծումը (հիմնականում եռանախագահների միջնորդության սահմաններում), պիտի նկատի ունենանք, որ Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերությունները ծանր շրջան են ապրում, և ամենավտանգավորը՝ անկանխատեսելի են: ԱՄՆ արտաքին հարաբերություններն ընդհանրապես անհավասարակշիռ ու անկանխատեսելի ընթացքի մեջ են, և նույնիսկ դաշնակից Ֆրանսիայի հետ լուրջ դժվարություններ են ստեղծվել։ Կարծում եմ՝ ԼՂ հարցում առաջընթաց պետք է լինի նախքան մեծ տերությունների այդ հարաբերությունների էլ ավելի վատթարացումը։

            - Քաղաքական ու փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել Փաշինյան-Ալիևի Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը: Մի մասն ասում է՝ արդյունքներ չկան, մյուսները նշում են, որ թե հանդիպումն ինքնին արդյունք է: Ի՞նչ կարծիք ունեք:

            - Իմ կարծիքով՝ հանդիպումն ինքնին ուրախալի երևույթ է։ Անհրաժեշտ է, որ այս ղեկավարները միմյանց ճանաչեն, յուրաքանչյուրը էապես հասկանա մյուսի դիրքորոշումները, դրանց պատճառները կամ պատճառաբանությունները։ Անհրաժեշտ է, որ նրանք սկսեն վստահել միմյանց խոսքին: Այդ վստահությունը հնարավոր է դարձրել հանդարտությունը շփման գծում ու տակավին կարող է անմիջական այլ բարիքներ արտադրել և, ի վերջո, հասցնել այնտեղ, որ հնարավոր լինի նվազեցնել փոխադարձ անվստահության պատճառով անզիջողության երևույթները։

            Դրա համար էլ սկզբունքային կարևորություն ունի հետևյալը. բարձրաստիճան պետական ղեկավարների կողմից պետք է բացառել հայտարարությունները, որոնք կարելի է մեկնաբանել որպես վարչապետի ասածների տառին կամ ոգուն հակառակ ու դրանցով անվստահություն ներշնչել վարչապետի նկատմամբ։

            Վարչապետն ամեն ինչ անում է՝ ստեղծելու թափանցիկության ու վստահելիության մթնոլորտ և՛ արտաքին աշխարհի, և՛ քաղաքացիների համար։ Նրան պետք չէ խանգարել։





            Հեղինակ Տիգրանուհի Մարտիրոսյան

            Comment


            • Նիկոլ Փաշինյանն ավերակների առաջ. ինչպես էր քանդվում հաղթանակը

              ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

              06.04.2019

              Ժիրայր Լիպարիտյանը, որը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին հարցերի խորհրդական էր, հայտարարում է, որ շատ կասկածելի ռազմավարություն է ակնկալիքը, թե հնարավոր է աշխարհին ու հակառակորդին պարտադրել մեր տրամաբանությունը:

              Լիպարիտյանը արցախյան հարցի կարգավորման գործընթացի հայկական քաղաքականության ճարտարապետներից է եւ այն, թե ինչպես է նա ներկայում դատում իրավիճակի մասին, պարզորոշ դրսեւորում է, թե ինչ տրամաբանություն է դրվել հայկական քաղաքականության հիմքում: Ու թեեւ փոխվել են քաղաքականությունն իրականացնողերը՝ ընդհուպ Առաջին դեմքեր, փոխվել են միջնորդությունն իրականացնող դեմքերը, տարբեր են եղել կարգավորման համար ներկայացվող տարբերակները կամ առաջարկները, տրամաբանությունն այդուհանդերձ մնացել է անփոփոխ:

              Դրա հետեւանքով, կարգավորման գործընթացի քառորդդարյա պատմության ընթացքում ներկայացված բոլոր տարբերակներն ու առաջարկները ձեւավորված են եղել հայկական պետականության անվտանգության ու շահի հաշվին, ինչում հիմնարար դեր է ունեցել հենց այն տրամաբանությունը, որով հայկական կողմը գործնականում ինքն է հենց սկզբից հրաժարվել իր շահի ու իրավունքների մի մասից, սխալ կամ կասկածելի համարելով աշխարհին ու հակառակորդին իր տրամաբանության բերելու ակնկալիքը:

              Հետագայում իհարկե այդ հիմքի վրա կառուցվել է իշխանության ոչ լեգիտիմության հանգամանքը, կամ գրեթե զուգահեռ, քանի որ այդ խնդիրը Հայաստանում առաջացել է առնվազն 1995-96 թվականների ընտրական փուլից: Այդպիսով, կարգավորման գործընթացում սկզբունքորեն ոչնչացվել է հայկական պետականության տրամաբանությունը:

              Եթե սկզբնական փուլում, կամ առաջին կեսին դրա հետեւանքը զգացվել է լոկ հայկական պետականության շահի ու անվտանգության հաշվին ձեւավորված տարբերակների առաջադրմամբ, ապա երկրորդ փուլում արդեն հետեւանքը քայլ առ քայլ ստացել է ռազմական դրսեւորում, հասնելով ընդհուպ ապրիլյան քառօրյա պատերազմի:

              Թվում է, որ այդ ամենի համար փուլ առ փուլ, քայլ առ քայլ՝ հիմքից մինչեւ հետեւանքի գագաթնակետ պատասխանատվություն կրող գործիչները պետք է այլեւս լռեին, քանի որ նրանց փոխարեն ամեն ինչ ասում են նրանց արտաքին մոտեցումների ու ներքին քաղաքականության հետեւանքները: Բայց, մարդիկ շարունակում են խոսել: Խոսել իհարկե ոչ ոք արգելել չի կարող: Բայց մարդիկ շարունակում են խոսել նույն տրամաբանությամբ, այն դեպքում, երբ կարող էին օգտակար խոսել:

              Օգտակար կլիներ խոսակցությունը սխալ պատկերացումների, սխալ մոտեցումների, սխալ տրամաբանության մասին, որով նաեւ կարող էին նպաստել Հայաստանի նոր՝ հայկական շահի եւ անվտանգության վրա կառուցված տրամաբանությունն առաջ մղելու, գործընթացն այդ տրամաբանության դաշտ բերելու արտաքին ռազմա-քաղաքական մոտեցումների դիրքային ամրացմանը: Այդպիսով նրանք ներկայում որոշակի պատասխանատվություն կստանձնեն սեփական գործունեության հետեւանքով ավերակների համար, վարչապետ Փաշինյանին ազատելով այդ ավերակների վրա թագավորելու հոգսի մի զգալի մասից:

              Բայց, փաստացի, իհարկե տարբեր դասակարգային պատկանելությամբ, տարբեր պատճառներով, տարբեր շարժառիթներով եւ մտա-բարոյական տարբեր հատկանիշներով, այդուհանդերձ նրանցից որեւէ մեկն առայժմ չի դրսեւորել ավերակների համար պատասխանատվություն ստանձնելու համարձակություն: Գուցե մեկի որոշակի բացառությամբ, որը գոնե արտաբերեց՝ ես սխալ էի:

              Comment


              • Հայաստանի նոր ռազմական դոկտրինը հիմնովին փոխում է իրավիճակը

                Lragir.am,

                06.04.2019


                Արցախում 2016-ի ապրիլյան պատերազմի երրորդ տարեդարձը Հայաստանում քննարկումների աննախադեպ ալիք էր բարձրացրել: Իշխանափոխությունից հետո երկրում կարելի էր սպասել նման իրարանցում, քանի որ մինչեւ հիմա չկան այդ օրերի ռազմաքաղաքական եւ դիվանագիտական իրադարձությունների վերաբերյալ շատ հարցերի պատասխանները: Վարչապետի խորհրդականի պաշտոնում բանակի հետախուզության նախկին ղեկավարի նշանակումն ավելի էր խորացրել նախորդ իշխանությունների բարեխղճության հանդեպ եղած կասկածները: Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չկան որեւէ հիմքեր՝ պնդելու, թե ռազմական գործողությունների նախօրյակին թերացումներ են եղել հետախուզական տվյալների բացակայության հարցում: Չի մոռացվել, որ պատերազմից հետո բարձրաստիճան պաշտոնյաները ինտենսիվ կերպով համոզում էին հանրությանը, թե ադրբեջանական բանակի հարձակումն անակնկալ էր Արցախի պաշտպանության բանակի ղեկավարության համար: Թեպետ արդեն այդ ժամանակ շատ արագ ի հայտ եկան փաստեր, որոնք հաստատում էին նախկին իշխանությունների նման պնդումների չհիմնավորվածությունը:

                ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում դարձյալ հայտնվեցին այն կասկածները, որ ապրիլյան պատերազմն արկածախնդրություն էր, եւ դրանից անմասն չէին նաեւ այն ժամանակվա բարձրաստիճան պաշտոնյաները: Նմանատիպ կասկածները գլխավորապես պայմանավորված են նրանով, որ նախկին իշխանությունների այս կամ այն որոշմանը ցայսօր որեւէ հասկանալի պարզաբանում չի տրվել: Մասնավորապես՝ անպատասխան է մնացել հետեւյալ հարցը. ինչո՞ւ քաղաքական ղեկավարությունն արգելեց շփման գծում կորցրած դիրքերը վերադարձնելու ուղղությամբ բանակի գործողությունները: Հայաստանի նոր կառավարության՝ գործի հետաքննություն անցկացնելու խոստումները շատերին չեն գոհացնում. ապրիլյան պատերազմի թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու պահանջներ են ի հայտ եկել: Այսպես թե այնպես՝ երկրի նոր իշխանությունները ստիպված են լինելու մանրակրկիտ զբաղվել այս խնդրով:

                Բուն ապրիլյան պատերազմը՝ անկախ նրա հակասական գնահատականներից, օբյեկտիվորեն հանգեցրեց հասարակության բոլոր շերտերի եւ, առաջին հերթին, իշխող վերնախավի քաղաքական մտածողության արմատական փոփոխությանը: Գործածության մեջ են դրվում գաղափարներ, որոնց էությունը շատերի համար անհասկանալի է: Նկատելի է, որ բանակի ղեկավարությունը պաշտպանության նոր հայեցակարգ է մշակում, որի հիմքում դրված է նոր պատերազմ սանձազերծելու դեպքում հակառակորդին պատժելու թեզը: Պատժողական մարտավարությունը վերջին տասնամյակում ցույց է տալիս իր արդյունավետությունը ողջ աշխարհում:

                Պաշտպանության նախարարի՝ տարածքներ նոր պատերազմի դիմաց թեզը, որը գործնականում նշանակում է մարտական գործողությունների տեղափոխում թշնամու տարածք, վկայում է ռազմական դոկտրինի արմատական ​​վերանայման մասին: Անկասկած՝ հայոց բանակի համար հեռահար գերճշգրիտ զենքի առկայության դեպքում նոր դոկտրինը կարելի է ընկալել որպես թշնամուն արդյունավետորեն զսպելու միջոց: Բացի դրանից, այն կարող է զրոյացնել երկար տարիներ Ադրբեջանի կողմից կիրառվող ռազմական դիվանագիտությունը, որը նպատակ ունի ճնշում գործադրել բանակցային գործընթացի վրա: Շփման գծում նպատակամիտված սադրանքների համար թշնամին ստիպված կլինի անհամաչափ գին վճարել:

                Լիովին փոխվում են արցախյան հիմնախնդրի կարգավորման դիվանագիտության պայմանները եւ Հայաստանի վարչապետի մոտեցումները: Բանակցությունները հակամարտության կողմերի իրավունքներին եւ պատասխանատվությանը համապատասխան վարելու առաջարկությունը նեղացրել է Ադրբեջանի՝ կարգավորման իմաստը Հայաստանի կողմից տարածքային զիջումների հանգեցնելու հնարավորությունները: Ըստ էության, Հայաստանը դադարում է քննարկել կարգավորման նախագծի այն տարրերը, որոնց համար պատասխանատվություն չի կրում: Ադրբեջանին առաջարկվում է Արցախի ղեկավարության հետ քննարկել այդ տարրերը: Ադրբեջանը չի կարող սրա հետ համաձայնվել, բայց չի կարող նաեւ բացատրել իր մերժումը: Նրա ամբողջ հույսը կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման հետ, որոնք իներցիայով ցանկանում են բանակցային գործընթացում պահպանել առաջվա մթնոլորտը:

                Բայց որքա՞ն երկար դա կարող է շարունակվել: Ժամանակները սրընթաց փոխվում են 90-ականների մոտեցումները կորցնում են իրենց արդյունավետությունը: Բոլորը ստիպված են փոխվել:

                Acnis.am խմբագրական

                Comment


                • Ռուսաստանի նոր երաշխիքները. Բաքուն պատերազմի հովանավոր է փնտրում

                  ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

                  05.04.2019


                  Բարգավաճ Հայաստան կուսակցությունն առաջարկում է փակ լսումներ անցկացնել Հայաստանի ու Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարության մասնակցությամբ, հայտարարել է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

                  Վիեննայում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո հետաքրքիր վիճակ է ստեղծվել: Դատելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից՝ հանդիպումն ուղված էր մարդասիրական քայլերի մշակմանը: Հայտարարությունում հակամարտության կարգավորման մասին չի խոսվում, եւ հայկական կողմը հայտարարում է, որ խոսքն առայժմ ապագա բանակցությունների համար միջավայրի ստեղծումն է:

                  Երկու կողմերը, փաստացի, հաստատել են կարգավորման վերաբերյալ հակադիր մոտեցումները. Ադրբեջանը պնդում է, որ վերականգնվի տարածքային ամբողջականությունը եւ հրաժարվում է քննարկել կարգավիճակը, հայկական կողմն ասում է, որ Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը կարգավորման հիմնական հարցերն են:

                  Գործընթացը վերադարձել է թայմ աութի փուլ. հայկական կողմը եւ համանախագահներն առաջարկում են ժամանակն օգտագործել խաղաղության պատրաստվելու համար, իսկ Ադրբեջանը խոսում է պատերազմի մասին ու հովանավորներ փնտրում:

                  Այս իրավիճակում Հայաստանն ու Արցախը պետք է միջոցառումներ մշակեն ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը կանխելու համար: Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ եթե նոր պատերազմ լինի, հայկական բանակը չի կանգնի, եւ Ադրբեջանը կարող է կորցնել նոր տարածքները:

                  Ապրիլյան պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է, որ անհրաժեշտ է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրում՝ իրագործելով ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները: Արցախի Հանրապետությունը վերահաստատում է, որ Ադրբեջանի կողմից հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու փորձի դեպքում կձեռնարկվեն ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները` ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան, Արցախի քաղաքացիների` սեփական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը պաշտպանելու համար, նշված է հայտարարությունում։

                  Արցախը դե ֆակտո անկախ է, որը պետք է ամրագրվի դե յուրե: Հարցի լուծման ճանապարհը նոր ռազմական գործողություններն են, որոնք վաղ թե ուշ լինելու են, հայտարարել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն Լեւոն Մնացականյանը: Մնացականյանը նշել է, որ արտաքինից իրավիճակը հանդարտ է՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Ադրբեջանի ձեռքբերած սպառազինությանը:

                  Ինչու՞ Վիեննայից ու համանախագահների մարդասիրական հայտարարությունից հետո կրկին սկսել են խոսել պատերազմի հավանականության մասին: Ու՞մ են ուղղված տանգապալի տրամադրությունները:

                  Հատկանշական է, որ ԵԱՀԿ երեք համանախագահ երկրներից միայն Ռուսաստանի նախագահն է անհրաժեշտ համարել Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի հետ զրուցել Վիեննայից հետո: Պուտինն աջակցություն է առաջարկել խաղաղ կարգավորմանը: Ռուս փորձագետներն ասում են, որ դա կարող է լինել Դուշանբեի պայմանավորվածությունների փաստաթղթային ամրագրումը, այլ կերպ ասած, Ռուսաստանի երաշխավորությամբ ռազմական գործողությունների չվերսկսման փաթեթի ստորագրումը:

                  Դժվար չէ կռահել, թե ինչ է նշանակում Ռուսաստանի երաշխիք: Մոսկվան երբեք չի թաքցրել հիասթափությունը, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը չեն դիմում իրեն խաղաղարար օգնության համար: Այս հարցում Երեւանի, Բաքվի եւ անգամ Թեհրանի միջեւ յուրատեսակ կոնսենսուս կա՝ թույլ չտալ երրորդ երկրներին մտնել հակամարտության գոտի:

                  Մոսկվան համարու՞մ է, որ եկել է Արցախում ռուս խաղաղարարների գաղափարը թարմացնելու ժամանակը: Ինչո՞վ է պայմանավորված Պուտինի ակտիվությունը:

                  2020 թվականին Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, եւ որքան էլ տարօրինակ է, առաջին անգամ թեկնածուների ընտրության չափանիշներից մեկը լինելու է Ռուսաստանի քաղաքականությանը չմասնակցությունը: Այս կապակցությամբ ռուսական մամուլում անգամ առաջարկվել է երկարաձգել Բակո Սահակյանի մանդատը:

                  Comment


                  • Զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացում Մաղավուզ գյուղում

                    Comment


                    • Գեղեցիկ նախաձեռնություն Պաշտպանության բանակում

                      Comment

                      Working...
                      X