Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • The liberation of at least two posts is confirmed by Arzrun Hovhanissian on his facebook page.
    Now the enemy is trying in vain, to recapture them.


    Արծրուն Հովհաննիսյան


    Քանի որ «աշխարհի ահ ու սարսափ բանակը» դիրքեր է կորցրել ու հետ բերել չի հաջողվել, ուրեմն շուտով կհայտնվեն տեսանյութեր ադրբեջանական տարբեր տրմաչափերի ու գերճշգրիտ «շայթանների» կիրառության մասին, էրմանիստան դուշմանների «զոհերի» ու «կորուստների» մասին և այլն։ Մանավանդ ամենաքամանդույուշշշի զորավարն էլ գալիս է Շամխոր։
    Ասածս ինչ է. Չզարմանաք։

    Comment


    • Shushan Stepanyan

      Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։

      Log into Facebook to start sharing and connecting with your friends, family, and people you know.

      Comment


      • Հայկական զինուժը վերցրել է Թովուզի շրջանի Ղարա Դաշ կոչվող բարձունքը․ ոչ պաշտոնական․ Լուսանկար

        Lragir.am,
        13.07.2020


        Սոցցանցերում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում ենթադրաբար հայկական զինուժի վերցրած նոր դիրքն է։ Ըստ Ֆեյսբուքում հրապարակված լուսանկարի ՀՀ զինծառայողները հակառակորդից նոր տարածքներ են վերցրել` Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի շրջակայքում գտնվող Սև սար (Ղարա Դաշ) կոչվող բարձունքը: «Վերևի նկարում այդ բարձունքից դեպի Թովուզի շրջանի խորքը բացվող տեսարանն է, նկարը արված է մեր տղաների նոր դիրքերից, իսկ ներքևի նկարում այդ բարձունքն է` Ադրբեջանի կողմից», – նշված է գրառման մեջ:

        Comment


        • Nagorno-Karabakh Defense Army








          Comment



          • Ինչպես տարբերակել ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ իրական փաստերից. ուղեցույ
            • 2020-07-13


            Ինչպես հայտնի է, երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել, սակայն ճնշվել են հայկական կողմից և մարդկային կորուստներ կրելով հետ շպրտվել: Այժմ էլ կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ չունեն՝ ի տարբերություն հակառակորդի, որն արդեն իսկ հայտարարել է 4 զոհերի մասին։

            Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է ուղեցույց՝ ինչպես տարբերակել իրական եւ կեղծ լուրերը:

            Սահմանային լարվածությունն ուղեկցվում է ադրբեջանական կողմի հաքերային հարձակումներով ու վերջիններիս կողմից տարածվող ապատեղեկատվություններով։ Որպես կանոն՝ դրանք ուղեկցվում են հայկական զինված ուժերում կորուստների մասին կեղծ թվերի հրապարակմամբ. դրա վառ օրինակը երեկ Դավիթ Գրիգորյան անունով օգտատիրոջ կողմից տարածվող լուրն էր՝ 30 հայ զինվորների մահվան մասին։ Նկատենք, որ նման լուրերը հաճախ տարածվում են մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան խմբերում։



            Այսօրինակ կեղծ լուրերի նպատակը մեկն է՝ ապակողմնորոշել լսարանին և առաջացնել խուճապ։ Սադրանքներին չտրվելու համար կարևոր է պահպանել համացանցից օգտվելու մի քանի պարզ կանոններ։

            Պաշտոնական աղբյուրեր

            Առաջին և ամենակարևոր կանոնը, որը պետք է պահպանել սահմանային լարվածության օրերին՝ հետևել և վստահել միայն պաշտոնական աղբյուրներին, այն է՝ Պաշտպանության նախարարություն պաշտոնական կայքի մամուլի հաղորդագրություններ բաժինը, ՊՆ ֆեյսբուքյան էջը և մամուլի քարտուղարի անձնական էջը: Ինչպես նաև ՀՀ արտաքին գործերին նախարարության պաշտոնական կայքը, ֆեյսբուքյան էջը, մամուլի քարտուղարի էջը:

            Արցախի Հանրապետության և սահմանային լարվածության վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար հարկավոր է օգտվել Արցախի ՊՆ և ԱԳՆ պաշտոնական կայքերից։ Ինչպես նաև կարող եք հետևել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջին։
            Ադրբեջանական աղբյուրները


            Պետք չէ հավատալ, առավել ևս տարածել ադրբեջանական աղբյուրների ինֆորմացիան։ Հատկապես սահմանային լարվածության ակտիվացման ժամանակ՝ ադրբեջանական լրատվականները կարող են տարածել իրենց նպատակահարմար տեղեկատվություն։ Տարածելով նրանց տրամադրած ինֆորմացիան՝ դուք մաս կդառնաք ադրբեջանական քարոզչության։

            Բացի ակնհայտ ադրբեջանական աղբյուրներից՝ կան նաև հայալեզու և ռուսալեզու կայք-էջեր, որոնք իրականում ղեկավարվում են հակառակորդիկ կողմից և կրկին զբաղվում խուճապի տարածմամբ։ Դրանց ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
            Մոռացված հին լուրեր

            Հաճախ կարող ենք հանդիպել մի քանի տարվա վաղեմություն հրապարակումների, որոնք ներկայացվում են որպես նորություն՝ ձեզ ապակողմնորոշելու համար։ Թյուրիմացությունից խուսափելու համար՝ կարևոր է նյութը կարդալուց առաջ ստուգել հրապարակման ամսաթիվը։ Այն սովորաբար հաջորդում է վերնագրին՝ աջ կամ ձախ անկյունում։ Բայց կան կայքեր, որոնցում չի նշվում ամսաթիվը, իսկ հմուտ կեղծարարները կարող են անգամ փոփոխել այն, ինչն ավելի է բարդացնում ստուգումը։

            Հրապարակման ճշգրիտ ամսաթիվը կարելի է տեսնել ֆեյսբուքի միջոցով՝ որոնելով հրապարակման վերնագիրը կամ URL կոդը։ Այստեղ կարող ենք տեսնել, թե երբ է այն առաջին անգամ հայտնվել համացանցում։ Գուգլը ևս պահում է հրապարակումների մասին տվյալներն ու ժամկետները։ Դրա համար բավարար է մուտքագրել «Inurl։» հրամանը, որից հետո չակերտների մեջ մուտքագրել հրապարակման URL կոդը։ Եթե հրապարակման ամսաթիվը չի երևում՝ ավելացրեք «&as_qdr=y15» հրամանը։ Հրապարակման ժամկետների մասին տեղեկություն կարելի է գտնել նաև գուգլի քեշերից (google cache), ինչպես նաև archive.org կայքից։
            Ֆեյսբուքյան կեղծ օգտատերեր


            Այս օրերին կարող ենք հանդիպել կեղծ տեղեկություններ տարածող ֆեյսբուքյան հազարավոր օգտատերերի, որոնք գրում են հայատառ, և, թվում է՝ տիրապետում են շատ կարևոր ինֆորմացիաների, սակայն իրականում Ադրբեջանի կողմից ղեկավարվող հաքերներ են, որոնք կոտրել են հայկական էջեր։ Այս դեպքում կրկին խորհուրդ ենք տալիս հետևել պաշտոնական աղբյուրներին, իսկ տարածվող լուրը տրամադրել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին»։ Մենք հնարավորինս արագ կպարզենք լուրի իսկությունը և կհայտնենք ձեզ դրա մասին։

            Կարևոր է նաև երկխոսության մեջ չմտնել ձեզ անծանոթ և կասկածելի թվացող օգտատերերի հետ, որոնք հարցուփորձի միջոցով կցանկանան տեղեկատվոթյուն կորզել ձեզանից տիրող իրավիճակի մասին։
            Կեղծ լուսանկարները


            Հաջորդ կարևոր քայլը տեղեկատվության ստուգումն է օնլայն գործիքների միջոցով։ Որպես կանոն՝ ադրբեջանական ապատեղեկատվությունները կարելի է բացահայտել Google Image Search-ի միջոցով, քանի որ այս օրերին հաճախակի տարածվում են կեղծ լուսանկարներ՝ հատկապես զոհված զինվորների։ Ծրագրի օգտագործումը պարզ է՝ հավելվածում ներբեռնեք լուսանկարը և տեսեք, թե որտեղ և ինչ համատեքստում է տվյալ լուսանկարը նախկինում կիրառվել:

            Լուսանկարների վրա մկնիկի աջ կոճակի հպմամբ պետք է ընտրել Search Google for this Image-ը։



            Արդյունքում, եթե տեսնեք տվյալ ամսաթվից առաջ արված թեկուզ մեկ լուսանկար, ապա գործ ունեք նախկինում հրապարակված տեղեկության կամ այլ վայրում արված լուսանկարի հետ, որը փորձում են որպես նոր փաստ տարածել։

            Լուսանկարներում երևացող մարդկանց ճշգրիտ իդենտիֆիկացիա կատարելու համար կարելի է օգտվել Yandex որոնողական համակարգից՝ նկարի հղումը դնելով որոնման համար նախատեսված դաշտում։



            Այդկերպ կտեսնեք, թե տվյալ լուսանկարը երբ և որտեղ է առաջին անգամ հրապարակվել։ Հաճախ այդ լուսանկարները մի քանի տարվա հնության են և ներբեռնված հայերի շրջանում ոչ շատ տարածված սոցիալական ցանցերից։
            Տեսանյութերի ստուգում


            Տարածվող տեսանյութերի իսկությունն ու հրապարակման ճիշտ ամսաթիվը հասկանալու համար կարող եք օգտվել Youtube DataViewer-ից։

            Այս գործիքը հնարավորություն կտա ստուգել, թե նախկինում երբ և որ հարթակում է հրապարակված եղել տվյալ տեսանյութը։





            Եթե հանդիպում եք տեսանյութի՝ հին ամսաթվով հրապարակմանը, ապա այն կեղծ է և ձեզ մոլորեցնելու հերթական փորձը։

            Տեսանյութերը հաճախ կարող են մոնտաժված լինել, այս դեպքում աշխատանքը բարդանում է։ Խորհուրդ ենք տալիս այդ պարագայում խուսափել կոնտենտը տարածելուց և ուղարկել այն ՀՀ Ագային անվտանգության ծառայությանը։
            Խմբերում տարածվող ֆեյք լուրեր

            Ինչպես արդեն նշեցինք՝ կեղծ լուրերի տարածման հիմնական գործիքները մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան խմբերն են։ Եթե դուք ունեք ակտիվ խումբ, ապա ժամանակավորապես փակեք հրապարակումներ անելու հնարավորությունը բոլոր մասնակիցների համար՝ բացառությամբ ադմինիստրատորների և մոդերատորների, և ֆիլտրեք խմբում հրապարակվող տեղեկատվությունը։ Թույլ մի տվեք տարածել խուճապ առաջացնող և կասկածելի լուրեր ձեր հարթակում։

            Comment


            • Nagorno-Karabakh Defense Army








              Comment


              • Բացառիկ լուսանկար․ հայկական կողմը խոցել է ադրբեջանական ԱԹՍ

                https://www.banak.info/2020/07/bacar...nakan-ats.html


                13/07/2020


                Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկվանից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում․հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետեր, տանկեր և անօդաչու թռչող սարքեր։ Հայակակն կողմը հայտնել է, որ խոցել է ադրբեջանական ԱԹՍ-ն։ Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ է հայտնվել բացառիկ լուսանկար խոցված ԱԹՍ-ից։ Նախնական տվյալներով սարքը Thunder-B տեսակի անօդաչու թռչող սարք է։



                Դավիթ Թորոսյան


                Comment


                • ՀՀ ԶՈՒ-ն իր առջև դրված խնդիրը փայլուն է կատարում. հանրությունը վստահում է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը
                  • 2020-07-13
                  • Հեղինակ՝ Ժիրայր Ոսկանյան


                  Հուլիսի 12-ին կտրուկ սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ադրբեջանցիները ՈՒԱԶ մակնիշի մեքենայով փորձել են հատել հայկական սահմանը: Մեր զինուժը կասեցրել է, նրանք թողել են մեքենան ու փախել, իսկ հետո դարձյալ փորձել են այս անգամ հրետանային կրակի ուղեկցությամբ վերցնել մեր դիրքը: Հայկական զինուժը տվել է կոշտ պատասխան, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը ունի զոհեր և վիրավորներ: Այս պահի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատել է չորս զոհ: Հայկական կողմը կորուստ չունի: Առավոտյան ադրբեջանցիները վերսկսել են մեր դիրքերի հրետակոծումը հրանոթներից և տանկից: Դա իրադարձությունների համառոտ ժամանակագրությունն էր: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի և արևելագետ Կարեն Վերանյանի հետ:

                   

                  Comment


                  • Nagorno-Karabakh Defense Army








                    Comment


                    • Nagorno-Karabakh Defense Army








                      Comment

                      Working...
                      X