Announcement
				
					Collapse
				
			
		
	
		
			
				No announcement yet.
				
			
				
	
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
				
					Collapse
				
			
		
	X
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
1in.am Armenian News & Analyses. Tel: +374 55305088, +374 77520467, +374 99577211 E-mail: [email protected]
 - 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
1in.am Armenian News & Analyses. Tel: +374 55305088, +374 77520467, +374 99577211 E-mail: [email protected]
Comment
 - 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 - 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 - 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը
Comment
 - 
	
	
	
		
	
	
		
		
		
		
			
			
		
		
		
		
	
	
Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին
Հուլիս 14, 2020 by Միլենա Այվազյան
Հուլիսի 14-ին սոցկայքերի ադրբեջանական տիրույթում գրառումներ են տարածվում այն մասին, որ անցնող գիշերը Հայաստան֊Ադրբեջան սահմանին զինծառայողներ են սպանվել:
Ադրբեջանի բանակի այս կորուստների մասին պաշտոնական որևէ հայտարարություն առայժմ չի արվել։
Հայտնի է դարձել Աղստաֆայի շրջանի բնակիչ 1984թ. ծնված Մուստաֆաև Էլչին Արիֆ օղլուի (Mustafayev Elçin Arif oğlu) և Թովուզի բնակիչ Զեյնալով Իլգար Այազ օղլուի (Zeynalov İlqar Ayaz oğlu) մահվան մասին։
Զինծառայողներ Զեյնալով Իլգար Այազ օղլուն և Մուստաֆաև Էլչին Արիֆ օղլուն
Ադրբեջանական Anews.az լրատվակայքը գրում է, որ փորձել են Իլգար Զեյնալովի մահվան մասին լուրը ճշտել Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըից, սակայն վերջինս ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տեղեկությունը։
Նշենք նաև, որ կան դեռևս չհաստատված տեղեկություններ, որ գիշերը սպանվել են 1975թ․ ծնված գեներալ-մայոր Հաշիմով Փոլադ Իսրայել օղլուն (Həşimov Polad İsrayıl oğlu) և գնդապետ Իլգար Միրզաևը (İlqar Mirzəyev)։ Այս մասին գրել է նաև ընդդիմադիր ĞՄեյդանğ լրատվակայքի խմբագիր Հեբիբ Աբդուլլաևը՝ ապա հեռացրել գրառումը։ Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն է, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից մինչ օրս Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հաստատել են ընդամենը չորս կորստի և ևս 4 վիրավորի մասին տեղեկությունը։
Comment
 - 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է գեներալ-մայորի մահը
Հուլիս 14, 2020 by Միլենա Այվազյան
Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերեմ Վելիևը լրագրողների հետ զրույցում հաստատել է Ադրբեջանի ԶՈւ գոներալ-մայոր Փոլադ Հաշիմովի (Polad Həşimov) սպանության մասին լուրը:
Նա հայտնել է, որ Հաշիմովը սպանվել է այսօր կեսօրին:

գեներալ-մայոր Հաշիմով Փոլադ Իսրայել օղլուն (Həşimov Polad İsrayıl oğlu)
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական սոցկայքերում տեղեկություններ էին տարածվել գեներալ-մայորի և մեկ այլ գնդապետ Իլգար Միրզեևի սպանության մասին: Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը:
Հաշիմովը գեներալի կոչում ստացել էր 2019թ. հունիսի 25-ին:
Comment
 - 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
ՍՈՒ-30ՍՄ կործանիչները խոցում են թիրախները չկառավարվող հրթիռներով և ռումբերով
Comment
 - 
	
	
	
		
	
	
		
		
		
		
			
			
		
		
		
		
	
	
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ևս 5 կորուստ
Հուլիս 14, 2020 by Հայկ Խաչիկյան
Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ևս 5 կորուստի անուն, դրանցից երկուսի մասին մեզ հայտնի էր դարձել սոցցանցերից: Կորուստների թվում կա նաև երկու մայոր:
Կորուստներն են.- Մայոր Ահմադով Նամիգ Հաժան օղլու (Əhmədov Namiq Hajan oğlu)
 - Մայոր Նովրուզով Անար Գյուլվերդի օղլու (Novruzov Anar Gülverdi oğlu)
 - Ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆ օղլու (Babayev Yaşar Vasif oğlu)
 - Ենթասպա Զեյնալլի Իլգար Այազ օղլու (Zeynallı ilqar Ayaz oğlu)
 - Պայմանագրային Մուսթաֆզադե Էլչին Արիֆ օղլու (Mustafazadə Elçin Arif oğlu)
 
Ավելի վաղ սոցցանցերից նշվածներից մեզ հայտնի էին դարձել Մուսթաֆզադե Էլչինի և Իլգար Զեյնալլիի անունները:
Սրանից բացի Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է նաև գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի և գնդապետ Իլգար Միրզեևի մահը: Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը:
Այս պահի դրությամբ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 11 կորուստ:
Comment
 


			
			
		
			
			
		
			
			
		
	
			
			
		
			
			
		
			
			
		
Comment