Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
Its about self interest at personal and national level often at odds with the above.
Great politicians pursue the National interest and small politicians personal interests
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
On the frontline:
Last edited by burjuin; 06-15-2011, 11:09 PM.
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Կազանում կստորագրվի՞ այս փաստաթուղթը
Հայկական ժամանակ օրաթերթը հրապարակել է մադրիդյան սկզբունքներ կոչված փաստաթուղթը, որը Ղարաբաղի հակամարտության կողմերին է ներկայացվել 2007 թվականի նոյեմբերին` Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ԵԱՀԿ արտգործնախարարների հավաքի ժամանակ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքները
2007 թ. նոյեմբեր 29, Մադրիդ
Մենք` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներս, համաձայնվել ենք, որ տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումը պահանջում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում:
Հղում կատարելով Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ Մասնակից պետությունների միջև հարաբերությունները ուղղորդող սկզբունքների Հռչակագրին և մասնավորապես, 2-րդ հոդվածին`ուժի, կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու , 4-րդ հոդվածի`պետությունների տարածքային ամբողջականության և 8-րդ հոդվածին`հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ:
Համաձայն այդ դրույթների, սույնով մենք կարգադրում ենք մեր ԱԳ նախարարներին, համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, մշակել համապարփակ հակամարտության խաղաղ կարգավորման Խաղաղության Համաձայնագիր, հիմնվելով ներքոշարադրված սկզբունքների վրա.
1) ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ենթադրում է ԼՂ բնակչության կամքի ազատ և արդար (genuine) արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները (modality) կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում: ԼՂ բնակչություն`հասկացվում է որպես 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերի բնակչություն: Պլեբիսցիտի ընթացքում հարցի ձևակերպման սահմանափակում չի լինելու:
2) Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ և առավելություններ, որոնք կորոշակիացվեն Խաղաղության Համաձայնագրում ներքոշարադրյալ սկզբունքների համաձայն.
- ԼՂ բնակիչները պետք է ունենան ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական և տնտեսական կենսագործունեությունը և անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք`համաձայն միջազգային իրավունքի:
- ԼՂ բնակչությունը իրավունք է ունենալու ընտրելու պաշտոնյաներ`միջանկյալ շրջանում կառավարելու համար: Այդ պաշտոնյաները կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն, ինչպես նաև կհիմնեն դատարաններ: Այդ պաշտոնյաները նաև իրավունք կունենան կազմակերպել ընտրություններ Խաղաղության Համաձայնագրով նախատեսված շրջաններում:
- ԼՂ միջանկյալ իշխանությունները կունենան դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն ԼՂ-ին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը պարտադիր չէ:
- ԼՂ-ն կարող է ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն:
3) Հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ հարակից բոլոր տարածքներից:
- Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է այն տարածքում, որը որոշելու է Միջազային Անցումային Հանձնաժողովը`մինչև Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը:
- Քելբաջարի շրջանի վերահսկողությունը իրականացնելու է Միջազգային Անցումային Հանձնաժողովը, որը ներառելու է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը իրականացնելու է Քելբաջարի շրջանի միջազգային մշտադիտարկում: Քելբաջարի բնակչության դուս գալը շրջանից խրախուսվելու է:
- Ադրբեջանական տեղահանված անձինք վերադառնալու են Քելբաջարի շրջան Խաղաղության Համաձայնագրի ստորագրումից հետո:
4) Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է կապի Հայաստանն ու Ղարաբաղը: Մինչև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը այդ միջանցքը պահպանելու է այն կարգավիճակը, որը առկա էր փաստաթղթի ստորագրման պահին: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի կարգավիճակը կկարգավորվի` հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը:
5) Խաղաղության Համաձայնագրի դրույթների հիման վրա, բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր հիմքերով վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցով Հանձնակատարը հայտարարի, որ նախկին բնակավայրի անվտանգությունը ապահովված է: Իրենց բնակավայրեր վերադարձած բոլոր անձինք առանց խտրականության օգտվելու են մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից: Նրանց համակեցությանը պետք է նպաստեն բոլոր կողմերը , նպատակ ունենալով մեղմել լարվածությունը, ինչպես նաև կարգավորել հայերի և ադրբեջանցիների տնտեսական, քաղաքական, սոցիալական վիճակը:
6) Դուրս բերված շրջանների ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով Միջազգային խաղաղապահ գործողություն է իրականացվելու մինչև Խաղաղության Համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Խաղաղապահ միավորները կազմված են լինելու զորքերից: Խաղաղապահ գործունեության համար զորքերի տրամադրումը իրագործվելու է կամավոր հիմքերի վրա: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա»:
Հիշեցնենք, որ 2007 թվականից հետո շատ անգամներ հայտարարվել է, որ համանախագահները կողմերին ներկայացրել են մադրիդյան սկզբունքների լրացված տարբերակներ: Իսկ Կազանի հանդիպումից առաջ էլ հայտարարվեց, որ մարտի 5-ին Սոչիում ներկայացվել է մի տարբերակ, որին կողմերը տվել են բանավոր համաձայնություն: Այդ մասին Եվրախորհրդարանում տեղի ունեցած լսումների ընթացքում հայտարարել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Նա հույս էր հայտնել, որ Կազանում կողմերը գրավոր համաձայնություն կտան այդ փաստաթղթին:
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
I think the Armenian government is playing a smart game concerning the negotiation process around Nagorno-Karabakh. It could be Armenia is accepting the current principles, so as to force Azerbaijan to do so too. This will further put pressure on Azerbaijan not to use force and continue the cooperation with the Armenians to resolve this process peacefully. If they refuse this (and Armenia accepts it), it will put Azerbaijan in a bad position regarding future negotiations, or even war, as the international community will condemn them.
But, if Azerbaijan accepts this, Armenia will play the card of "we can't decide anything on faith of the people of Karabakh, Azerbaijan has to talk to them personally", which basically means that the "accepted" principles will not be implemented as Azerbaijan has to talk to Karabakh itself to solve the issues and the remaining "details".
Nalbandian states;
The first phase of the Karabakh conflict settlement can be considered completed only if not only Armenia and Azerbaijan, but also the Nagorno-Karabakh Republic will give their consent to the Basic Principles, Armenian Foreign Minister Edward Nalbandyan stressed on Tuesday.The second phase, said Nalbandyan, speaking at a joint press conference with his visiting Swedish counterpart in Yerevan, involves the development of an agreement on conflict settlement and Stepanakert must definitely take part in those negotiations.
President Bako Sahakyan stated that there can be no return to the past: the conflict with Azerbaijan can be resolved only one way – a legal recognition at the international level of the Nagorno-Karabakh Republic’s independent status.
“This is the view of both the people and the government of our republic. There can be no talk about the return to the situation of 1988 either in terms of the status or territories,” said Sahakyan.
Anyways, this is just a thought.Last edited by Tigranakert; 06-16-2011, 06:51 AM.
Comment
Comment