Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too ... See more
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Armenian Army








    Comment


    • Արարատին հայացքը հատում է երեք սահման եւ անցնում չորս պետությունների տարածքով

      ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
      21.07.2020


      Այս լուսանկարը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը՝ հատկանշական գրառումով․ «Հայաստանի Վայոց ձորի մարզից արված այս լուսանկարում դեպի Արարատ հայացքը հատում է երեք սահման եւ անցնում չորս պետությունների տարածքով»։

      Արարատ լեռն ու նրա հովիտը դառնում են նոր աշխարհակարգի կարեւոր հանգույցներից մեկը։ 100 տարի առաջ Արարատի շուրջ ձեւավորվեց տարածաշրջանային ստատուս-քվոն, ռուս-թուրքական պայմանագրերով։ Աշխարհն այդպես էլ չճանաչեց այդ պայմանագրերը, դրանք ընդգրկված չեն ՄԱԿ միջազգային պայմանագրերի ռեգիստրում։

      Արարատը հարակից Սուրմալուով, Արդահանով եւ Կարսով բաժին հասավ Թուրքիային, Նախիջեւանը՝ շուտափույթ ստեղծված Ադրբեջանին, որը, ըստ թուրքական մտահղացման, պետք է ական դառնար Խորհրդային Ռուսաստանի տակ։

      Թուրքիայի համար կարեւոր էր Նախիջեւանի հետ սահման ունենալը, որի համար պայմանագիր է ստորագրել Իրանի հետ՝ փոխանակվելով տարածքներով։

      Թուրք ստրատեգներն այնպես բաժանեցին ռեգիոնը, որ հիմա Ֆրանսիայի դեսպանը հայկական Վայոց ձորից նայում է հայկական Արարատին 4 պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի տարածքով։

      Եկել է այդ հանգույցը կտրելու ժամանակը։ Գալիս է Նախիջեւանի հերթը։ Այս ռեգիոնում պետք է բնական սահմաններ լինեն Հայաստանի եւ Իրանի միջեւ։ Վայոց ձորից նայելով Արարատին՝ հարկ չի լինի հայացքով հատել օտար պետությունների սահմանները։ Ֆրանսիացի դեսպանն ըստ էության արձանագրում է 100 տարի առաջ տարածաշրջանի բաժանման աբսուրդայնությունը։

      Արարատ լեռը պետք է հայկական լինի։ Այլ երկրներ էլ են անում նման ակնարկներ։ Սերգեյ Լավրովի հետ Երեւան ժամանած ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակել էր Զվարթնոց օդանավակայանի լուսանկարը՝ Արարատի ֆոնին։ Լուսանկարն ուղեկցվում էր «Հայաստանում» գրությամբ։ Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին ուղարկված չինական օգնության արկղերի վրա գրված էր․ «Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը, և ավելի երկար, քան Յանցզի գետը»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես խոսել է հայկական քաղաքակրթության մասին

      Comment


      • Nagorno-Karabakh Defense Army
         

        Comment


        • Armenian Air Force
           

          Comment


          • Armenian Army

             

            Comment


            • Հայաստանի հաջորդ հարվածի ուղղությունը. ինչպե՞ս կբաժանվի Բաքուն

              ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
              21.07.2020

              Տավուշի սահմանագոտու լարված շաբաթից հետո անդորր է, որը չի կարող եւ չպետք է թուլացնի հայկական զինուժի եւ ընդհանրապես պետական զգոնությունը, հաշվի առնելով այն, թե ում հետ գործ ունի Հայաստանը:

              Անդորրը Բաքվին առաջին հերթին պարտադրեց անշուշտ հայկական բանակը, ցույց տալով, որ ռազմական դիմակայության շարունակությունը Ադրբեջանի համար ոչ միայն անհեռանկար է, այլ հղի է տարածքային նոր կորստով: Մյուս կողմից, Տավուշում տեղի ունեցածի միջազգային արձագանքը, առավել եւս Թուրքիայի աննախադեպ արագ եւ կոշտ արձագանքը վկայեց, որ տեղի է ունեցել շատ լուրջ եւ անսպասելի մի բան, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Անկարայում պաշտպանության նախարարությունների մակարդակով հաղորդակցված ադրբեջանական եւ թուրքական պատվիրակությունները հնարավոր է քննարկել են որոշ դադարի եւ Հայաստանի հանդեպ նոր հարվածի հարցեր:

              Ըստ ամենայնի, Ադրբեջանի եւ Թուրքիայի համար անսպասելի է եղել սահմանային սադրանքին Հայաստանի զինուժի հարվածի ուժգնությունն ու մասշտաբը, ինչը հարվածը «պատասխանից» վերածել է «կանխարգելիչի», ապահովելով ռազմավարական առավելություն: Անկարան ըստ ամենայնի ակնկալում էր, որ կլինի հայ-ադրբեջանական սահմանագոտու մարտավարական բնույթի լարում, իսկ ռազմավարական հարցերը կքննարկի արդեն Մոսկվայի հետ, այն էլ թելադրող դիրքից, քանի որ Կովկասի ապակայունացումը Ռուսաստանի համար ներկայում կլինի խիստ ցավոտ խնդիր:

              Հայկական զինուժը սակայն իրավիճակը շրջեց «գլխիվայր», սահմանագոտում լարվածությանը հաղորդելով ռազմավարական նշանակություն եւ լուծելով այդ նշանակության խնդիրը: Թուրքիայի արձագանքը հուշեց հենց դրա անսպասելիությունը, նաեւ կասկածը, որ Ռուսաստանը իրազեկ է եղել, սակայն չի կանխել հայերին: Այդպե՞ս է եղել, թե ոչ, դժվար է ասել: Ի վերջո, չի բացառվում, որ հայկական կողմը ուժային կենտրոններին տեղյակ է պահել սպասվող սադրանքի եւ իր «կանխարգելիչ» ռազմավարական հակահարվածի մտադրության մասին, որպես միջազգային անվտանգության բարեխիղճ գործընկեր եւ ռեգիոնալ անվտանգության համակարգի պատասխանատու:

              Առավել եւս, որ հիմնական ուժային կենտրոնները թերեւս շահագրգռված են հայկական այդպիսի հարվածի իրողությամբ, հաշվի առնելով այն խնդիրները, որ լայն մասշտաբով առաջացնում է Անկարայի աշխարհքաղաքականությունը, իսկ ռեգիոնալ մասշտաբով՝ Ադրբեջանի շանտաժի դիվանագիտությունը, համեմված դրա ներադրբեջանական փակուղով ու ճգնաժամով, որն ակնառու դարձավ հայկական հարվածից հետո: Շահագրգռված է նաեւ Ռուսաստանը, որի համար Անկարան բավական խնդիրներ է ստեղծում Սիրիայում եւ Լիբիայում, ըստ այդմ Ռուսաստանը դեմ չի լինի, եթե Կովկասում խնդիրներ ստանա Անկարան, ինչը թույլ կտա նրա հետ խոսել ավելի համարձակ: Իսկ այստեղ Մոսկվան ու Անկարան ունեն խոսելու շատ բան:

              Մասնավորապես, լրանում է հակահայկական Լենին-Աթաթուրք պայմանագրերի 100-րդ տարելիցը, որով Մոսկվան ու Անկարան բաժանել են Կովկասը, իսկ վերջին տարիներին հավատարմություն էին հայտնում այդ պայմանագրին: Ամբողջ հարցն այն է սակայն, որ դրանց հավատարիմ մնալը նշանակում է դաշնակցել Հայաստանի դեմ: Թուրքիան իհարկե այդ հարցում չունի խնդիր, ինչը հնարավոր չէ ասել Մոսկվայի համար, որքան էլ փորձ է արվում գործի դնել Հայաստանի հանդեպ ազդեցության ցանցը: Բանն այն է, որ այդ պայմանագրերի տրամաբանությունը եւ «ոգին ու տառը» չափազանց բաց են, որեւէ կերպ քողարկելու համար:

              Միեւնույն ժամանակ հայկական հարցը որակապես նոր աստիճանի է բարձրանում Արեւմուտքում, հարցին աստիճանաբար մոտենում է նաեւ Չինաստանը: Դա ՌԴ համար էապես բարդացնում է Թուրքիայի հետ պայմանագրին հավատարմության շարունակությունը: Նոր իրավիճակում Ռուսաստանն ու Թուրքիան կարող են գործակցել արդեն ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը բաժանելու հարցում: Հայաստանի խնդիրն է թույլ չտալ, որ ընտրվի այդ գործընթացի պատերազմական տարբերակը: Այդ խնդիրը լուծելու համար թերեւս կարող է առաջանալ «կանխարգելիչ» նորանոր հակահարվածների անհրաժեշտություն:

              Comment


              • ՖՈՏՈ. Զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

                21/07/2020

                Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվեց հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած օրերին մարտական գործողությունների կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա Ընդհանուր առմամբ ՀՀ Զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 10-ից ավելի անօդաչու թռչող սարքեր:

                Այսօր լրագրողները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական զինված ուժերի կողմից խոցված անօդաչու թռչող սարքերին:

                Նյութի և լուսանկարների աղբյուր՝ Armlur.am:




                Comment


                • Ով էր խոցել հակառակորդի ուղարկած իսրայելական Hermes 900 ԱԹՍ-ն. Տեսանյութ

                  21/07/2020

                  ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտում ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցված ԱԹՍ-ներին ծանոթացնելուց հետո լրագրողների հարցերին է պատասխանել Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ Դանիել Բալայանը:

                  Նա խոսքել է հայկական զինված ուժերի կողմից կատարած քայլերն ու խոցված ԱԹՍ-ների մասին: Բալայանը հպարտությամբ նշել է, որ իսրայելական Hermes 900 ԱԹՍ-ն խոցել էր իրենց ինստիտուտի շրջանավարտը: Ահա, թե որքան պատրաստված են այսօր ՀՀ ԶՈՒ երիտասարդ կադրերը:

                  Մանրամասները` տեսանյութում:
                   

                  Comment


                  • ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

                     

                    Comment


                    • Armenian Army








                      Comment

                      Working...