Announcement
Collapse
No announcement yet.
Bashar al-Assad, Syria and the Armenian people
Collapse
X
-
Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people
Someone was calling here for a state policy, sponsoring of tickets, to take out our kin from there...
Not from Zimbabwe or Uganda, but from Haleb a place used to be called 'the Mother of all Diasporas', or 'Mayr kaghout'....
Here it is:
Սիրիահայը պատռել ու դեն է նետել «Արմավիա»-ից ձեռբ բերած հետդարձի տոմսը
Նարեկ Ալեքսանյան
14:05, 14 հուլիսի, 2012
«Արմավիան» սիրիահայերին պարտադրում է գնել միայն Հալեպ-Երևան-Հալեպ ավիատոմսեր` հասկանալով, որ Սիրիայից դուրս գալ ցանկացող հայերի մեծամասնությունը ետ չի վերադառնալու, քանի որ այդ երկրում լարված իրավիճակ է:
Օրերս Սիրիայից ժամանած Հարութը, ով մասնագիտությամբ տնտեսագետ է և ցանկանում է մշտական բնակություն հաստատել և աշխատել Հայաստանում, մեծ դժգոհություն է հայտնում հայկական ավիափոխադրողից: Ասուլիսի ժամանակ նա նշեց, որ Հալեպից Երևան վերջին տարում «Արմավիան» չվերթ չի իրականացրել, իսկ անցած երկուշաբթի տեղի ունեցած առաջին չվերթի տոմսը, նախորդ տարվա համեմատ, 150 դոլարով թանկացել է: «Արմավիա»-ի երկկողմանի տոմսն արժե 670 դոլար, ինչը բավականին մեծ գումար է Հալեպում բնակվող հայերի համար:
Սիրիական ավիաընկերության տոմսի արժեքը 470 դոլար է, սակայն այն հնարավոր չէ ձեռք բերել, քանի որ տոմսեր չկան: Իսկ ահա «Արմավիա» ընկերության Երևան-Հալեպ ուղետոմսն արժե 320 դոլար: Սակայն նույնիսկ այդպիսի պայմաններով ինքնաթիռի տոմս անմիջապես ձեռբ բերել հնարավոր չէ, նախ պետք է գրանցվել և սպասել հերթի: Հարութը երկար սպասել չէր կարող և փորձել է ավտոբուսով գալ, սակայն Թուրքիայի սահմանն անցնել Սիրիայից նրան թույլ չեն տվել: Նա վերադարձել է Հալեպ, որտեղ ուղետոմս ստանալու իր հերթն, այնուամենայնիվ, հասել է: Ետադարձի տոմսը Հարութն արդեն պատռել ու դեն է նետել:
Հարութը հայտնեց նաև, որ սիրիահայերի համար գործում են միայն Հայաստանի և Ռուսաստանի դեսպանատները, և հայերը հնարավորություն չունեն այլ երկրներ ուղիղ չվերթով մեկնել:
Comment
-
Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people
The Armenian Weekly Magazine April 2012 An overwhelming majority of today’s Syrian-Armenians are the descendants of Ottoman-Armenians who survived the 1915 Armenian Genocide. The 120,000–150,000 deportees in Ottoman Syria, who had hoped to return to their homeland as soon as World War I was over, returned to Cilicia, which, by the time of the Mudros …
Comment
-
Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people
Երբ հայրենակիցներիդ արյունը փող է
17 Հուլիսի 2012 - 10:29
Սիրիայում իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից:
Ըստ անընդհատ թարմացվող տեղեկությունների, ապստամբների և կառավարական զորքերի միջև ծավալվող մարտերն ընթանում են մեծ քաղաքներում՝ այս թվում և Դամասկոսում ու Հալեպում:
Սիրիայի հայ համայնքը մշտապես համարվել է Սփյուռքի մայր գաղութը, այն եղել է ամենակազմակերպվածներիցը, որտեղից արտագաղթը կամ ուծացումը գրեթե բացառվել են: Սիրիահայերը տասնյակ տարիներ ի վեր՝ դեռևս խորհրդային տարիներին օգնել են Հայաստանին բազմաթիվ հարցերում, նրանց հայացքը մշտապես եղել է դեպի Հայրենիք: Քանի-քանի միլիոնավոր դոլարներ են հոսել Սիրիայից դեպի Հայաստան, քանի սիրիահայեր են մասնակցել արցախյան ազատամարտին, մասնակցել Արցախի վերակառուցման գործին: Այսօր, սակայն, առաջին անգամ կարիք կա, որ ոչ թե սիրիահայ համայնքն օգնի Հայաստանին, այլ հակառակը՝ Հայրենիքը տեր կանգնի իր զավակներին: Փոխանակ դրան, սակայն, Հայաստանը կարծես թե ամեն ինչ անում է, որպեսզի սիրիահայերն այս դժվարին իրավիճակում ընտրեն իբրև սեփական կյանքի փրկության ձև ոչ թե իրենց պապերի երկիրը, այլ Միացյալ Նահանգները, կամ ԵՄ անդամ որևիցե պետություն, որտեղ շատ ավելի ապահով ու անվտանգ կզգան: Քաղաքացիական պատերազմի ամենաթեժ պահին ազգային ավիափոխադրող համարվող «Արմավիան» գրեթե կրկնակի թանկացրել է Երևան-Հալեպ-Երևան ինքնաթիռի տոմսի գները, ավելին, որպես այդպիսին տոմս էլ չկա: Առաջին անգամ սիրիահայերը կարիք ունեն իրենց Հայրենիքի աջակցությանը, իսկ «հայրենակիցներն» էլ որոշել են նրանց արյան գնով փող աշխատել: Ո՛չ «Արմավիան», ո՛չ էլ Հայաստան երկիրը չէին սնանկանա, եթե շաբաթական երեք-չորս չվերթ կատարեին դեպի Հալեպ՝ սիրիահայ համայնքին ցույց տալու, որ իրենք տեր ունեն, որ Հայաստանն իրենց չի դիտարկում միայն իբրև կթու կով, այլ անհրաժեշտության դեպքում սատար է կանգնում նրանց: Հայաստանյան օլիգարխները Մոնակոներում և Լաս-Վեգասներում միլիոնավոր դոլարներ են վատնում սեփական հաճույքների համար, սակայն երբ անհրաժեշտություն է լինում փրկել իրենց իսկ հայրենակիցներին՝ «ձայն բարբառո անապատի»: Պարզ է, որ մեր օլիգարխները չեն կարող գնալ այդպիսի զոհողության, քանի որ հետո այդ ամենի արդյունքում ոչ մի PR շահեր չեն ունենա՝ դե Սիրիայի քաղաքացիներ են, հո ընտրություններին իրենց ձայն չեն տալու: Իսկ Հալեպում և Դամասկոսում, մնացած հայաշատ վայրերում վիճակն օր օրի բարդանում է: Սիրիահայ համայնքը տասնյակ տարիներ անց մեկ անգամ ոչ թե օգնեց այլ օգնություն խնդրեց, և սա եղավ մեր շնորհակալությունը, Մայր Հայրենիքի արձագանքը...
Ժիրայր Մուրադյան
Comment
-
Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people
Մասնավոր ընկերությունը հանդես է գալիս սիրիահայերին աջակցելու նախաձեռնությամբ
Հայաստանում գործող բանկերի և հիմնարկ-ձեռնարկությունների համար ֆինանսական կառավարման համակարգեր մշակող «Հայկական ծրագրեր»...
17 հուլիսի, 2012
Հայաստանում գործող բանկերի և հիմնարկ-ձեռնարկությունների համար ֆինանսական կառավարման համակարգեր մշակող «Հայկական ծրագրեր» ընկերությունը հանդես է սիրիահայերին աջակցելու նախաձեռնությամբ:
««Հայկական ծրագրեր» ընկերությունը սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու նպատակով դիտարկում է ծրագրավորման, բանկային և հաշվապահական հաշվառման ոլորտներում սիրիահայ մասնագետների վերապատրաստման և աշխատանքի տեղավորման հնարավորություններ: Եթե սփյուռքի նախարարությունը տեղեկություն ունի այդպիսի մարդկանց մասին, խնդրում ենք հայտնել մեզ»,- գրված է ընկերության տնօրեն Աշոտ Խաչատրյանի՝ սփյուռքի նախարարին ուղղված նամակում:
Comment
-
Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people
Originally posted by UrMistake View PostKosmte tomsere kichatsnen es inch bana eli .... at least the rickets be more affordable for the civil victims
ԱՄՕԹ Արմավիային եւ Սփիւռքի նախարարութեան
1.Պետությունը պարտավոր է կազմակերպել Սիրիահայերի անվտանգ և անվճար տեղափոխումը ՀՀ:
2.ՀՀ-ից ապաստան խնդրողներին առանց ուշացումների ապաստան տալ:
3.Սիրահայերին տրամադրել ժամանակավոր կացարաններ:
4.ՀՀ քաղաքացիություն խնդրողներին ըստ սահմանված կարգի տրամադրել քաղաքացիություն:
5.Նպաստավոր պայմաններ ստեղծել Սիրիահայերի աշխատանքի կամ բիզնեսի համար:
6.ՀՀ ԲՈՒՀ-երում ապահովել անվճար կամ արտոնյալ կրթություն Սիրիահայ երիտասարդների համար:
7.Հարկ եղած դեպքում Սիրիահայ երեխաների համար բացել ամառային դպրոցներ:Last edited by Federate; 07-17-2012, 02:22 PM.Azerbaboon: 9.000 Google hits and counting!
Comment
-
Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people
Սաակաշվիլին Սիրիայի հայերի համար ավա՞ն է կառուցում
17 Հուլիսի 2012 - 18:55
HayNes.am-ի Թբիլիսիի թղթակցին ուշագրավ մի նորություն է հայտնի դարձել.
Այսպես, մեր թղթակցի հետ զրույցում վրացի մի նախկին պաշտոնյա, ով խնդրել է իր անունը չբացահայտել, ասել է, թե Վրաստանի նախագահը Վրաստանի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Սև ծովի ափին, նախատեսում է կառուցել մի ավան, որտեղ, ըստ նրա բնակություն պետք է հաստատեն Սիրիայի պատերազմի հետևանքով երկիրը լքած փախստականները՝ այդ թվում և հայերը: Ըստ այդ պաշտոնյայի, պաշտոնական Թբիլիսին կարծում է, որ փախստականները որպես կանոն Սիրիայում հայտնի արհեստավորներ են, ովքեր կկարողանան զարգացնել Վրաստանի այդ հատվածը: Այս տեղեկությունը հաստատելու կամ հերքելու նպատակով HayNews.am-ը պաշտոնական հարցում է ուղարկել Վրաստանի նախագահի աշխատակազմ:
HayNews.am
Comment
-
Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people
Originally posted by Federate View Post
1.Պետությունը պարտավոր է կազմակերպել Սիրիահայերի անվտանգ և անվճար տեղափոխումը ՀՀ:
2.ՀՀ-ից ապաստան խնդրողներին առանց ուշացումների ապաստան տալ:
3.Սիրահայերին տրամադրել ժամանակավոր կացարաններ:
4.ՀՀ քաղաքացիություն խնդրողներին ըստ սահմանված կարգի տրամադրել քաղաքացիություն:
5.Նպաստավոր պայմաններ ստեղծել Սիրիահայերի աշխատանքի կամ բիզնեսի համար:
6.ՀՀ ԲՈՒՀ-երում ապահովել անվճար կամ արտոնյալ կրթություն Սիրիահայ երիտասարդների համար:
7.Հարկ եղած դեպքում Սիրիահայ երեխաների համար բացել ամառային դպրոցներ:
Comment
Comment