Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսված ժամկետից շուտ կավարտվեն. ՀՀ Ջրային տնտեսության պետկոմիտե
06.02.2018
Հայաստանում Վեդու ջրամբարի շինարարությունը կավարտվի ժամկետից մոտ 6 ամիս ավելի շուտ: Այս մասին փետրվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Ըստ վերջինիս՝ աշխատանքները կարող են ավարտել արդեն 2020 թվականի աշնանը կամ դեկտեմբերին, այն դեպքում, երբ ծրագրի իրականացման ժամկետը լրանում է 2021-ի մայիսին:
«Շինարարական աշխատանքներն իրականացվում են գերարագ ռեժիմով, քանի որ եղանակային պայմանները թույլ տվեցին աշխատել նաեւ ձմռանը»,- ասաց Արսեն Հարությունյանը՝ հավելելով, որ 2021 թվականի մայիսին նախատեսված է միայն ամբարտակի կառուցումը:
Նրա խոսքով՝ կավելացվի նաեւ ջրամբարի նախատեսված ծավալը՝ 29 միլիոնից մինչեւ 31 միլիոն խորանարդ մետր, ընդ որում, դա լրացուցիչ ծախսեր չի պահանջում:
«Այս թիվը նախնական է եւ հնարավոր է, որ հետագայում ավելանա»,- նշեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարը: Ներկայումս, ըստ նրա տվյալների, Վեդու ջրամբարի կառուցման շինարարական աշխատանքներին 200 մարդ է ներգրավված:
Հիշեցնենք, որ ջրամբարի նախագիծը մշակվել է ARTELIA EAU & ENVIRONMENT ֆրանսիական ընկերության եւ բելգիական SHER Ingenieurs- Conseils ընկերության կողմից՝ «Ջրտուք» ՍՊԸ-ի հետ համատեղ: Շինարարությունն իրականացնում են «Սահակյանշին» հայկական ընկերությունը եւ իրանական Pega Construstion կոնսորցիումը: Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի արժեքը 90 մլն եվրո է, որից 75 մլն եվրոն Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից տրամադրված վարկն է, 15 մլն եվրոն՝ զուգահեռ ֆինանսավորումը Հայաստանի պետբյուջեից:

Comment