Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Originally posted by Azad View Post


    Vrej, that is the problem on looking at things in a negative way. Egypt was ONLY an analogy as in an example how things could work and you had to pick the ugliest aspect of it and make it sound an impossible task. It is like mentioning the "wheel invention" and someone saying the amount of people that died from the wheel invention.
    The objective was to completely cut off all water flows to the turks (East and West). We are not going to go into deep scientific reasoning on a forum if it works or not. In short, we have an abundance of water that is more valuable than oil and we are dispensing it to others (enemy) or wasting it. Armenia/Artsakh are not taking initiatives for the planets most valuable resource to capitalize on it. Specially for a country that is always complaining of economic hardship.
    Sorry, I understood that you were talking concrete.

    Comment


    • Originally posted by Vrej1915 View Post

      Sorry, I understood that you were talking concrete.
      No problem Baron!

      Comment


      • Ինչու Արփա-Սևան թունելով ջուր չի հոսում Սևանա լիճ, պատասխանում է Ջրային կոմիտեն


        ԷկոԼուր

        Արփա-Սևան թունելով տեխնիկապես հնարավոր է Սևանա լիճ ջուր տեղափոխել, սակայն Արփա և Եղեգիս գետերում ջրի հոսքի նվազմամբ պայմանավորված և Կեչուտի ջրամբարից սնվող հողատարածքների ոռոգման ջրապահանջի ապահովման անհրաժեշտությունից ելնելով, որոշում է կայացվել ս.թ. հուլիսի 21-ից դադարեցնել Արփա-Սևան թունելով ջրի տեղափոխումը դեպի լիճ՝ ջրամբարում ոռոգման նպատակով ջուր պաշարելու համար: Այս մասին նշված է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի՝ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանին ուղղված նամակում: Ջրային կոմիտեն նաև տրամադրել է Կեչուտի ջրամբարից Վայքի տարածաշրջանի ինքնահոս ոռոգման և Եղեգնաձորի ոռոգման համակարգերով ոռոգման նպատակով բաց թողնված ջրի ծավալների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:



        ՀԲՃ-ն Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանին նամակով խնդրել էր տեղեկացնել՝

        1. Կեչուտի ջրամբարից 2010-2018 թթ-ի ընթացքում ոռոգման նպատակով բաց թողված ջրաքանակները յուրաքանչյուր տարվա համար՝ նշելով նաև, թե որ ոռոգման ջրագծերով կամ ջրանցքներով են բաց թողնվել դրանք։

        2. Հնարավորության դեպքում նշել նաև այդ տարիների ընթացքում ամսական կտրվածքով ինչ ջրաքանակներն են բաց թողնվել։

        3. Արդյո՞ք հիմա տեխնիկապես հնարավոր է նորից վերսկսել ջրի տեղափոխումը Սևանա լիճ Կեչուտի ջրամբարից՝ հաշվի առնելով Արարատյան դաշտում ոռոգման ջրի պահանջարկը։

        Քանի որ Սևանա լճից ջուր վերցնելու հարց կար, դեռ հուլիսի 31-ին առաջարկել էինք Ջրային կոմիտեին նորից վերսկսել Կեչուտի ջրամբարից Սևանա լիճ Արփա-Սևան թունելով ջրի տեղափոխումը։ Ստացված պատասխանից պարզվում է, որ չեն կարող այդ անել։

        Վերջին 8 տարվա ընթացքում Կեչուտի ջրամբարից ոռոգման նպատակով բաց է թողնվել 618 միլիոն խմ ջուր։ Արդյո՞ք այդ ամբողջ քանակությունը բաց է թողնվել իսկապես միայն ոռոգման համար, թե սպասարկվել է նաև փոքր ՀԷԿ-երի շահերն ու դրանց պահանջարկը։ Փորձելու ենք պարզել այս հարցը, - ֆեյսբուք սոցիալական ցանցում Ջրային կոմիտեի պատասխանը մեկնաբանել է Լևոն Գալստյանը։




        Օգոստոս 29, 2018

        Comment


        • Ո՞ւմ է մեղադրում Ջրային կոմիտեն ջրակորուստների համար


          ԷկոԼուր

          2018 թ-ի հոկտեմբերի 8-ի դրությամբ, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 195.757 միլիոն խմ ջուր նախատեսված 210 միլիոն խմ-ի փոխարեն: Հավելյալ ջրառը կազմել է 25.757 միլիոն խմ: Մնացած 14.243 միլիոն խմ ջուրը խնայվում է աշնանացանի համար: Հիշեցնենք, որ օրենքով սահմանված կարգով Սևանա լճից ոռոգման համար ջրառի չափաքանակը 170 միլիոն խմ է: Այս տարի ոռոգման նպատակով Սևանա լճից հավելյալ ջրառը կազմելու է 40 միլիոն խմ-ի ջրառ:

          Ոռոգման ժամանակահատվածում Սևանա լճից սնվում է Սևան-Հրազդան հիդրոկասկադը, որը բաղկացած է 7 կայանից՝ 561 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Կասկադը շահագործում է Միջազգային էներգետիկ կորպորացիա ՓԲԸ-ն: Հենց այս ընկերությունն է կառավարում Սևանա լճից բաց թողնվող ջրի փականը:

          Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը ԷկոԼուրին ասաց. Մենք իրենց ասում ենք՝ մեզ պետք է այսքան ջուր: Իրենք են փականով բացում Սևանի ջուրը: Իրենք պարտավոր են ոռոգման ռեժիմով աշխատել, բայց փոխում են ռեժիմը, փակում են փականը, որ ջուր հավաքեն ջրամբարում, հետո միանգամից բաց թողնեն Էլեկտրակայանների ագրեգատների օգտակար գործողության գործակիցը` ՕԳԳ-ն բարձրացնելու և ավելի շատ հոսանք արտադրելու համար: Արդյունքում մեր ջրանցքները քայքայվում են: Ջրի մակարդակը փոխվելով` ջուրը հասնում է գյուղեր կորուստներով:

          Ինեսսա Գաբայանը նշեց, որ Սևանա լճից ջրբացթողումների ծավալը 80 միլիոն խմ-ից կրճատվել է մինչև 40 միլիոն խմ պոմպակայաններով էլեկտրաէներգիայի գերօգտագործման հաշվին. Այսօր մեր պոմպակայանները շատ անարդյունավետ են, ՕԳԳ-ն շատ փոքր է, 50 և ավելի տարիների կառույցներ են:

          Ինեսսա Գաբայանը տեսնում է Սևանա լճից ջրբացթողումների խնդրի լուծումը տեխնիկական հարցերի լուծման մեջ` նոր ջրամբարների շինարարություն, Արարատյան արտեզյան ավազանի ձկնաբուծարանների կողմից ջրերի գերօգտագործման կանխարգելում, քայքայված ոռոգման համակարգի վերականգնում:

          Ոռոգման համակարգն անընդհատ պահանջում է ներդրումներ։ Պետությունն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն պահել համակարգը: Անհրաժեշտ են վարկեր: Բացի վարկերից կարող են լինել նաև բիզնես ներդրումներ: Կան հետաքրքրված կազմակերպություններ, ներդրողներ, որոնք ուզում են վերանորոգել, վերազինել պոմպակայանները: Բայց նրանք պետք է հնարավորություն ունենան տարիների ընթացքում հետ ստանալ ներդրած գումարը, - ասաց Ինեսսա Գաբայանը։

          Ոռոգման համակարգի խնդիրներից է նաև ջրի բաշխումը, որն իրականացնում են Ջրօգտագործող ընկերությունները: Ոռոգման շրջանում համայնք-ՋՕԸ կոնֆլիկտները սրանում են: Շատ համայնքներում մարդիկ պարզապես հրաժարվում են աշխատել ՋՕԸ-երի հետ՝ նշելով, որ ջրի բաշխումն արդարացի չի իրականացվում:

          Ինեսսա Գաբայանը ՋՕԸ-երի վիճակը գնահատում է շատ վատ. ՋՕԸ չկա։ Վերջին տարիներին միացրել են ՋՕԸ-երը, իրենց կառավարման արդյունավետությունն ընկել է, խեղաթյուրվել է ամբողջ ոռոգման համակարգերի կառավարման փիլիսոփայությունն ու գաղափարախոսությունը։ Այսօր գյուղացին չգիտի՝ այդ ընկերությունում ինքը ինչ իրավունք և պարտականություններ ունի:
          Գաբայանը նշեց, որ Ջրային կոմիտեն ծրագիր է պատրաստում կառավարություն ներկայացնելու համար, որպեսզի ՋՕԸ-երը նորից առանձնացվեն յուրաքանչյուրը իր տարածքի համար:

          Ջրային կոմիտեի նախագահն ասաց. 2003-2004 թթ-ին ԾԻԳ-ում մշակվեց ջրի կառավարման ծրագիր: Յուրաքանչյուր ընկերություն ուներ այդ ծրագիրը, քարտեզի վրա նշված հողատարածքը, ջրօգտագործողի անունը, ինչ կուլտուրաներ են մշակվում, վճարումները։ Այս ծրագիրը ներկայում լավ չեն օգտագործում, ժամանակին չեն մուտքագրում տվյալները։ Մենք մեր առաջ խնդիր ենք դրել նորից կյանքի կոչել այդ ծրագիրը, նորից թարմացնել, որովհետև այն կարևորագույն գործիքներից մեկն է։

          Ինչ վերաբերում է հասարակության ընդվզմանը` Սևանա լճից հավելյալ ջուր չվերցնելու պահանջին, Ինեսսա Գաբայանը ՀՀ ԱԺ-ում Սևանա լճին նվիրված լսումներին հայտարարեց, որ Սևանից հավելյալ ջրառը չի բացառվում նաև հաջորդ տարի:




          Հոկտեմբեր 09, 2018

          Comment


          • Ինչու է կրկին ծաղկել Սևանա լիճը


            ԷկոԼուր

            ԷկոԼուրն իր էկոահազանգ էջում ահազանգ է ստացել Սևանա լճի ծաղկման մասին: Նոյեմբեր է հեսա, բայց Սևանը նորից կանաչում է արևից։ Ու դեռ արդարացնում են էս հիվանդ վիճակում գտնվող լճի անողոք մսխումը, թե բա Սևանի համար մի քանի սանտիմետրը խնդիր չի։

            Հիշեցնեմ, որ, չնայած լճի՝ էս ամառվա տարօրինակ պահվածքին ու գունավորմանը, ինչը հստակ ահազանգ էր հիվանդ լինելու մասին, դեռ մի բան էլ ավել ջուր բաց թողեցին,- նշված է ահազանգում, որի հեղինակը Facebook սոցիալական ցանցի օգտատեր Մայիս Մարգարյանն է:

            Ահազանգի վերաբերյալ ԷկոԼուրը պարզաբանումներ ստացավ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանից: Նա մասնավորապես ասաց. Սևանա լճի այս ծաղկումը ամառվա ծաղկման շարունակությունն է: Ամեն տարի եղել է ծաղկում աշնանը շատ քիչ մակարդակով: Ընդհանրապես` դիատոմային ջրիմուռներն են ծաղկում աշնանը: Սակայն այս տարի նաև նկատվել է կապտականաչ ջրիմուռներով ծաղկում:

            Մի քանի գործոն իրար հետ համընկնում են և տալիս են ծաղկման նշան, օրինակ, ջերմաստիճան և ֆոսֆորի քանակ: Սա ազդակ է, որ պետք է զգույշ լինել, որի մասին մենք նախկինում խոսում էինք, որ չի կարելի Սևանա լճի մակարդակի հետ խաղ անել: Սա ազդանշան է, որ պիտի չթույլատրենք, որ լճի մակարդակն իջնի: Եթե իջավ, սա կազդի ջերմաստիճանային ֆոնի վրա: Դրան գումարած մենք ունենք կլիմայի փոփոխության պայմանները: Տարեցտարի ջերմաստիճանն ավելի է բարձրանում, քան նախկինում է եղել: Կլիմայի փոփոխության պայմաններում լճի մակարդակի բարձրացման հետ ափերը լվացվում են, շատ օրգանական նյութ է լցվում լիճ: Երբ իջեցնում ենք լճի մակարդակը, օրգանական նյութերի կոնցենտրացիան լճում ավելանում է, ինչն էլ նպաստում է լճի ծաղկմանը:

            Լուսանկարը վերցված է Մայիս Մարգարյանի ֆեյսբուքյան էջից։
            Նոյեմբեր 06, 2018

            Comment


            • Բարդուխ Գաբրիելյանը` Սևանա լճի վրա ցանցավանդակային ձկնաբուծության ազդեցության մասին


              ԷկոԼուր

              Այն ասեկոսեն, որ Սևանա լճում տեղադրված ցանցավանդակներն են Սևանա լճի ծաղկման պատճառը, չի համապատասխանում իրականությանը: Այսօր այդ ցանցավանդակներից Սևանա լիճ ֆոսֆորի մուտքը կազմում է 0,1 տոկոսից քիչ, ինչը չի կարող հանգեցնել ամբողջ Սևանա լճի ծաղկմանը: Լճի ծաղկումը պայմանավորված է եղել ջերմաստիճանային բարձր ֆոնով, մակարդակի իջեցմամբ և ֆոսֆորի ավելացմամբ,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

              Նշենք, որ Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը Սևանի իշխան և Սևան Ակվա փակ բաժնետիրական ընկերությունների միջոցով Սևանա լճում ցանցավանդակային եղանակով իշխան է աճեցնում:

              Ցանցավանդակային եղանակով ձկնաբուծությունը, ինչպես և մարդու ցանկացած այլ գործունեություն իր մեջ պարունակում է որոշ ռիսկեր: Ցանցավանդակային ձկնաբուծության հիմնական ռիսկը ձկան արտաթորանքի միջոցով կենսածին տարրերի, որի մեջ մտնում է ֆոսֆորը, մուտքն է լիճ: Մեր կողմից և այլ կազմակերպությունների կողմից իրականացվում է մոնիտորինգ, գնահատվում է ասիմիլիացիոն ինչքան ֆոսֆոր կարող է ներմուծվել լիճ ցանցավանդակային ձկնաբուծության կողմից ինչքան ձկան դեպքում: Մենք անում ենք համապատասխան հաշվարկները, գնահատում ենք Սևանա լճի էկոհամակարգի վրա ցանցավանդակային տնտեսության ազդեցությունը և ներկայացնում ենք Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին և պատասխանատու մարմիններին,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:

              Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2013-2017 թթ.Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծթյան համալիր ծրագիրն իրականացնելու նպատակով վերոնշյալ հիմնադրամին որպես նվիրաբերություն հատկացվել է 9,0 միլիարդ դրամ:

              Նոյեմբեր 07, 2018

              Comment


              • Շատ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը. Արայիկ Հարությունյան

                13.11.18





                Եվրոպական երկրներ կատարած իմ վերջին այցի ընթացքում, տեղեկացնելով ներդրումային որոշ ծրագրերի մասին, ասել էի, որ պետք է սպասել լավ նորությունների: Ուրախ եմ արձանագրել, որ այցի ժամանակ և դրան հաջորդած ինտենսիվ քննարկումներից հետո հաջողությամբ ավարտել ենք ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային նախագծի իրականացման շուրջ բանակցությունները:

                Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար, Արցախի նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը։

                Արդյունքում շատ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը, որի շինաշխատանքները կտևեն մի քանի տարի և որը թույլ կտա ջրամբարի ջուրը կասկադի միջոցով ինքնահոս կերպով տեղափոխել դեպի Մարտակերտ շրջկենտրոնի հարակից դաշտեր՝ հիմնելով 3 նոր ջրամբար և ոռոգովի դարձնելով ավելի քան 10,000 հեկտար հողատարածք: Ծրագիր, որին շատ երկար ենք սպասել, և որն, իմ պատկերացմամբ, դառնալու է Արցախի տնտեսական ամենախոշոր նախագծերից մեկը և ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացման երաշխավորը:

                Ի գիտություն նշեմ, որ ոռոգման համակարգը մեր հանրապետությունում մեծ ներդրումների կարիք ունի: Այսօրվա դրությամբ ունենք մինչև 10,000 հեկտար ոչ կանոնավոր ոռոգվող այգի ու դաշտ, որը կազմում է մշակվող հողատարածքների մոտ 10 տոկոսը: Այսինքն նոր ծրագրով նախատեսում են ավելի քան կրկնապատկել առկա ծավալը:

                Ներդրողների հետ պայմանավորվել ենք նաև ջրատարն ապահովող կասկադի վրա նոր ՀԷԿ-երի կառուցման մասին, ինչը կավելացնի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ խթանելով դրա արտահանումը:

                Ի դեպ, այս տարվա ինը ամիսների տվյալներով՝ մեր հանրապետությունում արտադրվել է ավելի քան 290 մլն ԿՎտ էլեկտրաէներգիա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է 20.5 տոկոսով: Նշված ծավալից ներքին սպառման համար օգտագործվել է 267 մլն ԿՎտ-ն: Իսկ առաջիկա տարիներին հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը նախատեսում ենք հասցնել մինչև 1 մլրդ ԿՎտ-ի:

                Ներդրող ընկերության բաժնետերերը, որոնք հայկական ծագում չունեն, իրենց կարևոր մասնակցությունը կունենան նաև այգեգործության զարգացման գործում: Այս օրերին Արցախում են գտնվում այդ ընկերության պատասխանատուները, որոնց հետ արդեն քննարկում ենք ծրագրի մեկնարկի ժամկետներն ու տեխնիկական որոշ հարցեր: Հավատացեք, որ հեռու չէ այն օրը, երբ Մարտակերտի դաշտավայրային հատվածը կդառնա ծաղկուն գոտի, որտեղ կստեղծվեն տասնյակ վերամշակող ընկերություններ և հազարավոր նոր աշխատատեղեր:

                Նշեմ նաև, որ աշխատանքներն այսքանով չեն ավարտվում, քանի որ Սփյուռքի մեր բարերարների հետ այս օրերին ավարտում ենք բարեգործական մի շարք ծրագրերի քննարկումը, որոնց մասին կտեղեկացնեմ ավելի ուշ: Սպասե՜ք լավ լուրերի, գրել է Հարությունյանը։

                Comment


                • Համոզված եմ, որ հաջորդ տարի Սևանից հավելյալ ջրառ չենք անելու. ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար


                  ԷկոԼուր

                  ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նոյեմբերի 23-ի մամուլի ասուլիսի ժամանակ համոզմունք հայտնեց, որ հաջորդ տարի Սևանա լճից հավելյալ ջրառ չի իրականացվելու: Ես չեմ կարող երաշխավորել, որ ջրամբարների խնդիրն է լուծվելու, սակայն կարող եմ երաշխավորել, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Սևանից հավելյալ ջրառ չլինի: Ես համոզված եմ, որ չենք վերցնելու` նաև հաշվի առնելով, որ Արփա-Սևանից լրացուցիչ ակնկալում ենք ջրի մուտք, - հայտարարեց Էրիկ Գրիգորյանը:

                  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ նոյեմբերի 22-ի կառավարության նիստին հայտարարել էր, որ Սևանին չպետք է անդրադառնալ, հավելյալ ջրառ չպետք է անել:

                  Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ Սևանա լճից հավելյալ ջրառը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ ջրամբարների տակ գտնվող փոքր ՀԷԿ-երն աշխատել և զգալի չափով էլեկտրաէներգիա են արտադրել այն սեզոններին, որ չպետք է աշխատեին:

                  Ջրօգտագործողներ կան, որոնք տասնյակ տարիներով ջուր են ստացել, չեն վճարել, չեն հաշվառվել: Այդ մասով են Վերահսկողական ծառայության կողմից վերջին շաբաթներին արված ուսումնասիրությունները, և վարչապետի կողմից եղավ հանձնարարական աշխատանքային խումբ ստեղծելու:

                  Խնդիրը մի քանի բաղադրիչից է կախված. առաջինը՝ հստակեցնել ջրի պահանջարկը, որովհետև այն ծավալի ջուրը, որը տրամադրվում է և գումարը, որը հավաքագրվում է այդ ջրի համար, անգամներով տարբեր են: Պետք է հստակ հասկանալ՝ ինչքան ջուր է պետք և հետո տեսնել այդ ջրի առկայության աղբյուրները:

                  Սա միայն Սևանի հետ առնչվող խնդիր չէ: Մենք ունենք 7-8 միլիարդ խմ մակերևութային ջուր, բայց չենք կարողանում ապահովել այդ 2 միլիարդ խմ ջրապահանջարկը, այդ պատճառով խնդիրներ ենք ունենում կոնկրետ ամիսների և կոնկրետ բնակավայրերի հետ, - ասաց Էրիկ Գրիգորյանը:

                  Նոյեմբեր 26, 2018

                  Comment


                  • ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն առաջարկում է Սևանա լճում իրականացնել կողակի վերականգման աշխատանքներ


                    Մարիամ Մարգարյան, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի, ԷկոԼուրի համար

                    Սևանա լճի ձկնապաշարները նվազել են: ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը դա պայմանավորում է գերորսով, Սևանա լիճ թափվող գետերի վատ վիճակով, ձկների ձվադրավայրերի վերացմամբ:

                    ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյան

                    Սևանա լիճ թափվում է 28 գետ, որոնցից 9-ը ձկնատեսակների համար հիմնական ձվադրավայրերն են, սակայն այսօր ոչ մի գետ չունի համապատասխան պայման, որ տեղի աբորիգեն ձկնատեսակները կատարեն ձվադրում։ Պատճառները տարբեր են, որնցից կարելի է առանձնացնել ոչ կառավելի ջրառը, գետերի աղտոտումը, գետերի հուների փոփոխումը, փոքր ՀԷԿ-երի ազդեցությունը և տարբեր այլ խոչընդոտներ,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը։


                    Սևանա լիճթափվող և ձկների ձվադրավայր հանդիսացող Արգիչի գետը փոքր ՀԷԿ-ի ջրառից հետո

                    Սևանա լճում իշխան ձկնատեսակի պաշարների վերականգնումն արդիական խնդիրներից է: Բարդուխ Գաբրիելյանի կարծիքով` սաղմոսազգի ձկան պաշարի ռեալ վերականգման համար անհրաժեշտ է ապահովել նրա բնական վերարտադրությունը, այսինքն, պետք է կարգի բերվեն այն գետերը, որտեղ կատարվում է ձվադրություն: Պետք է պահպանել մայրական կազմը և մանրաձուկը, որպեսզի վերականգնվի բնական վերարտադրությունը, սակայն կատարվում է մանրաձկների և մեծ ձկների որսագողություն, որոնք չեն հասցնում սերունդ տալ:



                    Սևանի իշխան

                    Իշխանն ընդունված է բաժանել 4 ենթատեսակի։ Լճում ձվադրածներն անհետացել են, մնացել է 2 տեսակ, որոնք ձվադրում են գետերում։ Իշխանի պոպուլյացիայի վերականգման համար տարվում են համապատասխան աշխատանքներ։ Հաջողվել է վերականգնել իշխան տեսակի գենոմը։ Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ձմեռային բախտակը վերականգնելու ուղղությամբ,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը։

                    ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարությանը Սևանա լճում իրականացնել կողակ ձկնատեսակի վերականգման աշխատանքներ։



                    Սևանի կողակ

                    Սևանա լճում կողակի վերականգնումն առաջին հերթին էկոլոգիական նշանակություն ունի, որովհետև այս ձկնատեսակը հատակային օրգանական նյութով է հիմնականում սնվում, իր միջոցով կարելի է լճից հանել օրգանական նյութը: Հիմա սննդային շղթայում խեցգետինն է յուրացնում օրգանական նյութը: Կողակը միշտ եղել է երկրորդ ձուկը իր արդյունագործական նշանակությամբ: Այժմ կողակն ամենավերջին տեղում է իր պաշարներով,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը և նշեց, որ պետք է կողակի արհեստական վերարտադրություն կազմակերպել:

                    Խոսելով խեցգետնի պաշարներից` մասնագետն ասաց, որ շուկաներում ու խանութներում այսօր տեսնումէ խեցգետնի գնի կտրուկ աճ, որը պայմանավորված է լճում նրա պաշարների կրճատմամբ:


                    Ձկնապաշարների կրճատման արդյունքում մարդիկ սկսել էին զբաղվել խեցգետնի վաճառքով, և եթե մինչ այդ կիրառվում էին կասպիական որսագործիքները, որոնց հիմքում ընկած էր խայծով որսը, և խայծի համար գնում էր առանձնյակների մրցակցություն, ու ամենախոշոր ու ճարպիկ խեցգետնատեսակներն էին որսվում, ապա այժմ կիրառվում են զսպանակավոր, ծալովի չինական թակարդները, որոնց որսունակությունը մոտ 3 անգամ գերազանցում է նախորդ որսագործիքների որսունակությaնը,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:



                    Քիչ թե շատ ավելացել է լճում սիգի քանակը: Սակայն դեռ այն չի անցել 1000 տոննայի սահմանը, որպեսզի որոշ քանակի որսի առաջարկություն տրվի: Չնայած այս հանգամանքին` շուկաներում կարելի է տեսնել վաճառվող սիգ:


                    Սիգի ավելացումը պայմանավորված է մանրաձկների պաշարների ավելացմամբ և ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրության ապահովմամբ, սակայն հարկ է նշել, որ 90-ականների սկզբին սիգի մաքսիմալ կենսազանգվածը հասել էր 30․ 000 տոննայի, իսկ այսօր այն գնահատվում է մոտ 2000 տոննայից մի փոքր ավելի,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը։


                    Նոյեմբեր 21, 2018
                    Last edited by Vrej1915; 11-28-2018, 11:13 PM.

                    Comment

                    Working...
                    X