Announcement

Collapse
No announcement yet.

Syrian Armenian

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Դամասկոսի միացյալ վարժարանում սուգ է. պաշտոնապես հաստատվել է, որ կա մեկ հայ զոհ
    12/11/13
    Դամասկոսի միացյալ վարժարանում սուգ է հայտարարված: Պատճառը երեկ մայրաքաղաքի հայաբնակ շրջանում տեղի ունեցած միջադեպն է:
    Սիրիայի մեր թղթակիցների փոխանցմամբ՝ շրջանը հրթիռակոծման է ենթարկվել եւ հրթիռների մեկն ընկել է Սուրբ Սարգիս եկեղեցու եւ հայկական Թարգմանչաց վարժարանի հարակից տարածքում կայանած ավտոբուսի վրա: Զոհվել է ավտոբուսի վարորդը եւ վարժարանի 4 աշակերտ:
    Պաշտոնապես հաստատվել է, որ զոհվածներից մեկը 6-ամյա Հովհաննես Աթոքանյանն է, սակայն տեղեկություններ կան նաեւ, որ Հովհաննեսից բացի, մեկ հայազգի երեխա էլ է մահացել:
    Եվս 8 հայ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
    Տեղեկացնենք նաեւ, որ նույն օրը հրթիռներ են ընկել նաեւ հույն ուղղափառ եկեղեցուն պատկանող Սուրբ Խաչ ու Սուրբ Հովհաննես եղեկեցիների տարածքում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    ShutovKessabtsiner Kessabi hamar kayqej@ ev Yavuryan Studion knerkayacnen voghj ashkharhin, documental film Kessabi masin

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Հալէպ Կը Հասնին Կենսական Բոլոր Տեսակի Նիւթեր
    By ADMINX - Fri Nov 01,

    «Բերիոյ նիուզ» կը հաղորդէ, որ քանի մը օրէ ի վեր Հալէպ մուտք կը գործեն հարիւրաւոր բեռնաւորուած բեռնակառքեր: Կառավարութիւնը կարելին կ’ընէ կացութիւնը բնականոն վիճակին վերադարձնելու: Վերոյիշեալ բեռնակառքերը բեռցուցած են 90 թոն դեղորայք, 37 հազար թոն ալիւր, սննդամթերք եւ ամէն տեսակի կենսական նիւթեր:
    Ելեկտրականութիւնը Հերթականօրէն Կը Վերականգնի
    «Բերիոյ նիուզ» նաեւ կը տեղեկացնէ բովանդակ Հալէպի ելեկտրականութեան հոսանքը մէկ շաբաթէ ի վեր անջատուած էր զանազան պատճառներով, իսկ քաղաքը` ամայութեան եւ մթութեան գիրկը ինկած: «Անջատուած ելեկտրականութեան մատակարարումը երէկ եւ այսօր հերթականօրէն կը վերականգնի», կը նշէ ելեկտրոնային լրատուամիջոցը:
    Նշենք, որ ելեկտրականութեան անջատուած ըլլալուն պատճառով (անկախ այլ զրկանքներէն) սառնարաններուն մէջ պահ դրուած սառեցուած բոլոր պաշարներն ու ձմեռնային պահածոները նեխած ու աղբաման թափուած են:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Թուրք-սիրիական սահմանի Թել Աբյա ավանում զինյալները հանել են հայկական եկեղեցու խաչը եւ այրել սրբապատկերները
    19:40 . 28/10/13
    Թուրք-սիրիական սահմանում գտնվող Թել Աբյա ավանում իսլամական ծայրահեղական զինյալները հանել են այդ բնակավայրում գործող հայկական Սուրբ Խաչ եկեղեցու խաչը, այրեն են սրբապատկերները եւ հանդերձարանը։ Այդ մասին հաղորդում են Սիրիայի մեր թղթակիցները։
    Թել Աբյա ավանն այժմ գտնվում է "Ալ Քաիդայի" հետ կապ ունեցող իսլամ արմատականների ձեռքում։ Երկար ժամանակ նրանց նկատմամբ հանդուրժողական դիրքորոշում ունեցող Թուրքիան սկսել է գնդակոծել իսլամականների դիրքերը։
    Թել Աբյայում հայերն ապրել են 1915 թվականի գաղթի օրերից։ Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1932 թվականին, ապա վերանորոգվել 1996 թվականին։ Եկեղեցու հարեւանությամբ, մինչ ներսիրիական հակամարտությունը, գործել է նաեւ Սուրբ Խաչ կիրակնօրյա դպոցը։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    «Ահաբեկիչները մորս ասացին` եթե գումարը չտա, իմ գլուխն են առաքելու տուն».պատմում է 38 օր գերության մեջ գտնված սիրիահայը
    23 Հոկտեմբերի 2013

    «Մեզ կախեցին ինչպես մորթվող անասունի ու սկսեցին ծեծել. ամեն օր ծեծում էին այնպես , ասես մեզնով բասկետբոլ էին խաղում»:
    Սիրիայի ապստամբների ձեռքում 38 օր գերության մեջ գտնվելուց հետո մեծ փրկագնով ազատության մեջ հայտնված սիրիահայ Ալեքսը, որ միայն օրերս է եկել Երևան, HayNews.am-ի խմբագրությունում կատարվածի մասին պատմում է այնպիսի թեթևությամբ, որ թվում է, թե ինչ-որ հոլիվուդյան մարտաֆիլմից դրվագներ է պատմում:

    Ալեքսը հիշում է, թե ինչ լավ ժամանակներ էին մինչ պատերազմը, երբ ինքը աշխատում էր ռադիոկայանում, նվագում էր տարբեր ակումբներում` այդ թվում Դուբայի, ցույց է տալիս ու միաժամանակ ինքն էլ երանությամբ նայում այդ ժամանակներն ամրագրած իր լուսանկարները:

    Պատմում է, նախ, թե ինչպես են ապրում Սիրիայում հիմա. «Եթե ուզում ես հաց գնել, այլևս խանութ չկա: Հիմա ամեն ինչ տանն են պատրաստում մարդիկ, եթե հնարավորություն է լինում, որովհետև ինչքան դժվար է հաց հայտնաբերելն, այնպես էլ այն ամենը, ինչից հաց են պատրաստում: Մի խոսքով, ապրում են այնպես, ինչպես շատ դարեր առաջ: Չկա էլեկտրականություն, այսինքն ոչ մի տեխնիկա չի կարող աշխատել: Թեկուզ էլեկտրական շարժիչով էլեկտրաէներգիա ստանալու համար պետք է դիզելային վառելիք կամ բենզին, իսկ ո՞ւր է դիզելը. ոչ մի տեղ չկա դիզել: Ուզում եմ գնել մի բան, իսկ ու՞ր է խանութը. խանութ չկա: Դրա համար սնունդը մի քանի անգամ թանկացել է»:

    Ալեքսի խոսքով` բոլոր հայերը փախչում են Սիրիայից. «Հարուստները գնում են երկրից, ոչ շատ հարուստները կրկին ապրել չեն կարողանում ու ամեն բան անում են` երկրից դուրս գալու համար, իսկ ոչ հարուստները…»:

    Իր երեք հայրենակիցների հետ ապստամբների մոտ գերու կարգավիճակում հայտնվելու մասին Ալեքսը պատմում է. «Եթե սարքավորում չունեմ, ուրեմն աշխատանք չունեմ: Եթե աշխատանք չունեմ, ուրեմն ոչ մեկ եմ: Ես իմ սարքավորումները վերցրել էի ինձ հետ, պետք է Հայաստան գայի: Դա օգոստոսի 10-ին էր: Ավտոբուսի վարորդին 200 դոլար էինք վճարել Թուրքիայի հետ սահման հասցնելու համար: Բայց մենք` 4 հայերով, հայտնվեցինք նրանց ձեռքում»:

    Ապստամբների մասին քմծիծաղով հիշում է. «Նրանք կատարյալ տգետ են: Ոչնչից գաղափար չունեն` ոչ տեխնիկայից, որ մեքենաներից: Տեսան մի գեղեցիկ աղջիկ` «ալահ ակբար, ալլահ ակբար, ալլահ ակբար»` ասում են ու աղջիկը իրենց կինն է: Պատկերացնու՞մ եք, նրանք իմ iPad-ն օգտագործում էին որպես սկուտեղ: Տեսա, որ դրանով սուրճ են մատուցում իրար, ասում եմ` ի՞նչ եք անում, դա իմ լափ-թոփն է, ասում է` լափ-թոփն ի՞նչ է, ասում եմ` համակարգիչ, ասում է` համակարգիչն ի՞նչ է…(քմծիծաղ է տալիս)»:

    Եվս մի դրվագ, որ վկայում է ապստամբների «փայլուն գիտելիքների» մասին. «Փաստաթղթերս նայեցին, ասում են`« հա՞յ ես, հայերը ՄԻգ (ինքնաթիռ) են ստեղծել, ուրեմն մեզ ՄԻգ բերեք, ու մենք ձեզ բաց կթողենք» »:

    Գերության 38 օրերի ընթացքում Ալեքսը, ով մինչ այդ 100 կիլոգրամ էր, ահաբեկիչների մոտից հեռանալիս արդեն 65 կգ է կշռել. «Մեզ մեկ հաց էին տալիս 9 հոգու համար: Իսկ հաջորդ հացը` 24 ժամ անց: Օրվա ընթացքում մեզ ստիպում էին իրենց համար օգտակար գործ անել` իրենց հրթիռները, զենքերն էին տեղափոխում այստեղից այնտեղ»:

    Ալեքսի ազատության համար պահանջել են 500 000 դոլար. «Նրանք միայն մի նպատակ ունեն` կռվել ու փող դիզել: Իրենց համար քրիստոնյա սպանելը ոչինչ չի նշանակում, դեռ դրախտում «տեղ են ստանում» դրա համար: Նրանք մորս հետ հեռախոսով զրուցեցին ու ասացին, որ եթե գումարը չտա, իմ գլուխն են փաստաթղթերի հետ առաքելու տուն»:

    Գումարը ստանալուց հետո ազատության մեջ հայտնված Ալեքս Շխրտումյանը փորձել է հետ ստանալ իր սարքավորումներն, առանց որի աշխատել, գումար վաստակել ինքը չի կարող. «Իմ hard disk-ն էր ինձ (կոշտ սկավառակ) պետք , առանց դրա ես չեմ կարող աշխատել: Ազատության մեջ նորից կապվեցի իրենց շեյխի (ապստամբների այդ խմբի ղեկավարի) հետ, պահանջեցի իրերս, շեյխն ասաց` «բարև ձեզ, ամենը վաղուց վաճառել ենք»: Hard disk-ի համար պահանջեց 10 հազար դոլար: Ես վաճառեցի ոսկեղենս ու այլ իրեր ու մի կերպ կարողացա 5000 դոլար հավաքել … մի կերպ ձեռք բերեցի hard disk-ս»:

    Ալեքսը նշում է, որ ամեն բան պետք է նորից սկսել, միաժամանակ ուզում է աշխատել մասնագիտությամբ. «Ես դեմ չեմ ամեն բան սկսել սկզբից, բայց պրոֆեսիոնալ դիջեյ եմ, հայտնի ակումբներում եմ նվագել, ես չեմ կարող գնալ ու մատուցող աշխատել, չնայած որ բոլոր աշխատանքները հարգում եմ»:

    Երևանի փողոցներում դեռ բոլորովին չկողմնորոշվող Ալեքսն արդեն աշխատանքի փնտրտուքների մեջ է, հետաքրքրվում է, թե ի՞նչ ակումբներ կան Երևանում, որտեղ կարելի է նվագել: Նա արդեն ինչ- որ բան սկսում է նորից:

    Զրուցեց Լիզա Համբարձումյանը

    HayNews.am

    Leave a comment:


  • Haykakan
    replied
    Re: Syrian Armenian

    SYRIAN CHRISTIANS FEAR REPETITION OF MAALOULA HORRORS AND DREAM OF RUSSIAN CITIZENSHIP

    by Emmanuil Mkrtchyan

    ARMINFO
    Thursday, October 17, 13:29

    Nearly 50,000 Syrian Christians are ready to apply for the Russian
    citizenship to avoid the oncoming humanitarian crisis, a Russian
    reporter to Syria Ankhar Kochneva told Radio Golos Rossii.

    She said that nearly 200,000 Christians live in Damascus Kalamun
    province that is facing a humanitarian crisis.

    "The province sheltered nearly 20,000 refugees from Homs and
    Hoser where rebels held military actions. Since Kalamun was a
    tourism-oriented town, the local residents have been left jobless.

    Part of them are not refugees and do not fall under jurisdiction of
    the ICRC and the RCRC. They receive no aid, have no money, no food,"
    the reporter said.

    The panic is growing among the local population. "They are afraid
    that rebels will attack the villages like it happened in the town of
    Maaloula. Many residents had to take arms to protect their homes. We
    talked to them. They really pin big hopes with Russia," Kochneva said.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    GROWING UNEASE OVER TURKISH JIHADISTS IN SYRIA

    ByStaff
    - Posted on October 9, 2013Posted in: Armenia, News

    Rebels from al-Qaida affiliated Jabhat al-Nusra are pictured waving
    their brigade flag. As many as 500 Turks have been recruited since
    al-Nusra was formed in January 2012. (AP Photo/Edlib News Network)

    By Jamie Dettmer VOAnews.com ISTANBUL - Growing numbers of young
    Turks are crossing into Syria to join jihadist groups fighting the
    Assad regime raising fears in Turkey of a future national security
    risk for Ankara.

    Last month the U.S. and Turkey agreed to create a $200 million
    dollar fund to help local organizations develop programs to counter
    violent extremism among young people in places like Somalia, Yemen
    and Pakistan. Now some are warning the threat might be closer to
    home because of a surge in recruitment of young Turks by al-Qaida
    affiliates.

    Al-Qaida affiliates in Syria such as the Islamic State of Iraq and
    Sham (ISIS) and Jabhat al-Nusra are making headway in persuading
    Turkish Sunnis to cross the border into Syria for jihad, Turkish
    officials acknowledge.

    Turkish officials said that jihadists have recruited several hundred
    young Turks from the southeast of the country to fight in the civil
    war raging next door. And independent analysts estimate that as many
    as 500 Turks have been recruited since al-Nusra was formed in January
    2012. The larger Iraqi affiliate ISIS, which became active in Syria
    earlier this year, is also actively seeking Turkish recruits.

    Syrian Kurds say Turkey is responsible

    Syrian Kurdish leader Salih Muslim said the Turkish Prime Minister
    Recep Tayyip Erdogan and his Islamist AKP government are partly
    responsible for the jihadist success, arguing that Ankara has not
    done enough to combat jihadists using Turkey as a logistical base and
    has in effect colluded with them by allowing al-Nusra fighters safe
    passage. Jihadists and Syrian Kurds have been engaged in heavy fighting
    in recent weeks in competition for control of Syrian territory.

    Muslim is a co-chairman of the Kurdish Democratic Union Party (PYD),
    an offshoot of the PKK, a separatist Kurdish group in Turkey. He
    alleged that Turkish authorities are willing to turn a blind-eye
    to the jihadists in Syria while they fight Kurds, arguing that
    Ankara hasn't done enough to block Gulf-supplied weapons earmarked
    for the Western-backed Free Syrian Army from falling into jihadist
    hands. He also said International aid agencies are being prevented
    from sending relief supplies across the border to Kurdish villages
    in northern Syria.

    "Not a single assistance convoy crossed to our side in one month. Our
    people are living under difficult war conditions. We have acute
    shortages of electricity, water, fuel and medicines. There is an
    embargo against us," he told Turkey's Taraf newspaper.

    In recent weeks, as fighting has intensified between jihadists and
    Kurds in northern Syria, observers said wounded al-Nusra fighters
    have been transported by Turkish ambulances to hospitals in Urfa.

    But Turkey's Interior Minister Muammer Guler denied there has been
    any assistance offered to jihadists along the border. According to
    Guler in an October 4 press release, 129 suspected terrorists have
    been arrested in the past year. But the interior minister did not
    offer a breakdown of the allegiances of those detained.

    In September, Turkish prosecutors indicted six jihadists - five
    of them Turks - for trying to acquire chemicals with the intent to
    produce the nerve agent Sarin. The suspects - all al-Nusra members -
    tried to secure two government-regulated military-grade chemical
    substances, according to the allegations contained in a 132-page
    federal indictment.

    Southeast Turkey emerges as a recruitment magnet

    Turkey's Radikal newspaper said a lengthy investigation it carried
    out suggests 200 young Turks have been recruited alone from Adiyaman,
    a town in the southeast of the country. A father of twin sons who had
    been recruited by al-Nusra told the newspaper that the radicalization
    process had taken about a year and that his sons disappeared on
    September 2.

    After their disappearance, he tracked his sons down to the Syrian
    city of Aleppo. "I went to Aleppo with a guide and toured six camps
    in four days. There were young men from Adiyaman, Bitlis and Bingol
    in the camps. I found both my sons in a camp in Aleppo. When I told
    the gang leader that I had come to take them back, he replied: the
    boys are fighting for jihad here. Are you an infidel, since you are
    trying to stop them from jihad?"

    The recruitment process back in Turkey sidetracks local mosques,
    presumably as a precaution against possible Turkish police
    surveillance. Likely recruits are encouraged to join small prayer
    groups where videos are shown of the fighting in Syria. Adiyaman isn't
    the only town that is seeing high levels of recruitment. A Turkish
    police source -who asked not to be identified - said there is jihadist
    recruitment activity in Urfa and Diyarbakir. Once persuaded to join
    up Turkish recruits undergo 45 days of basic military training before
    joining a fighting unit, he said.

    Prior to the Syrian civil war, global jihadist groups had only limited
    success in recruiting in Turkey. In 2007, the al-Qaida-linked Islamic
    Jihad Union launched a Turkish-language website. Several Turks have
    been arrested in the past in foiled bomb plots in Europe. And there
    have been a handful of Turkish suicide bombers, the most notable
    Cuneyt Ciftci, who attacked a NATO base in Afghanistan in March 2008,
    killing several Western soldiers.

    But now after nearly three years of civil war in Syria and growing
    numbers of young radicalized Turks joining the fight fears are
    growing that radicalization will spread, and that one day young
    Turkish jihadists may bring the war home with devastating consequences.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Դամասկոսում միջնակարգ դպրոցի մոտ պայթած ռումբից հայ է զոհվել
    14/10/13


    Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում՝ Տար Ալ Սալամ միջնակարգ դպրոցի մերձակայքում հոկտեմբերի 12 -ին ռումբ է ընկել, որի հետեւանքով զոհվել է դամասկոսահայ Նշան Մելիքյանը:

    Մեկ շաբաթ է, ինչ ռմբակոծությունը չի դադարում Դամասկոսի Ջարամանա հայտաշատ թաղամասում. հայազգի զոհեր եւ վիրավորներ չկան:
    Իսկ հոկտեմբեր 13-ի երեկոյան երկու պայթյուն է տեղի ունեցել Օմայան հրապարակում՝ հեռուստատեսության շենքի մերձակայքում: Ըստ Սիրական լրատվամիջոցների, հայտարարվել է, որ երկու ականապատ մեքենա է պայթել:
    Միեւնույն ժամանակ, Սիրիայի "Սանա" գործակալությունը հաղորդում է, որ մեքենաները պայթեցրել են մահապարտ ահաբեկիչներ: Պայթյունի հետեւանքով վիրավորվել է 2 քաղաքացի, իսկ հեռուստատեսության եւ ռադիոյի շենքը վնասվել է: Օրվա ընթացքում արդեն Հալեպում ինտերնետային կապը վերականգնվել է եւ մեր գործընկերները վերսկսել են իրենց աշխատանքը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Հայերի վիճակը Հալեպում. Պատմում է հալեպցի քաղաքագետը
    Ռոզա Հովհաննիսյան
    Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2013,

    Հալեպում ներկայում բնակվող հայերը ուղիներ են որոնում Հայաստան տեղափոխվելու համար, սական շրջափակման մեջ գտնվելու պայմաններում դա գրեթե անհնար է: Արդեն երկար ժամանակ է, Հալեպի օդանավակայանը չի գործում, իսկ ցամաքային ճանապարհով հայերը վախենում են դեպի Հայաստան ուղևորվել:
    «Բոլորս էլ ուզում ենք գալ Հայաստան, բայց ցամաքային ճանապարհը վտանգավոր է, մարդկանց առևանգում են, իսկ առևանգիչները միլիոններ են պահանջում»,- Lragir.am-ին Հալեպից իրավիճակը ներկայացրեց հալեպահայ թուրքագետ Արա Գումրուգյանը:
    Նա նշեց, որ ներկայում Հալեպում բնակվում է մոտ 20 հազար հայ: Սիրիայում բնակվող մոտ 100 հազար հայերից մոտ 60 հազարը բնակվում էին Հալեպում: Սակայն պատերազմական գործողությունների պատճառով հայերի մեծ մասը լքել է երկիրը: Արա Գումրուգյանը նշեց, որ իրենց տվյալներով՝ 15-20 հազար սիրահայ է եկել Հայաստան: Սակայն, հիշեցնենք, որ Հայաստանի սփյուռքի նախարարության տվյալներով՝ Հայաստան տեղափոխված սիրահայերի թիվը 10 հազարից մի փոքր է ավելի:
    Արա Գումրուգյանի խոսքով՝ Հալեպում իրավիճակն օրեցօր վատանում է: Հայկական թաղամասում թեև վերջին շրջանում կրակոցներ ու բախումներ չկան, սակայն դրանք շարունակվում են հարևան թաղամասերում:
    «Երկու օր առաջ 6 հատ հրթիռներ ընկան մեր թաղամասի հարևանությամբ, զոհերը շատ էին, բարեբախտաբար զոհերի մեջ հայեր չկային»,- ասաց նա:
    Հալեպում հայերն այլևս աշխատանք չունեն, քաղաքն օրերով հոսանքազրկվում է, հացի խնդիր կա: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ քաղաքում օրերով սննդամթերք չի լինում, իսկ եթե լինում է, շատ թանկ է:
    Սիրայում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքով տուժել են հայկական եկեղեցիներն ու դպրոցները: «Հալեպում ունենք հինգ հայկական եկեղեցի, որոնցից երկուսն են միայն նորմալ վիճակում: Երեքը գրեթե քանդված վիճակում են, քանզի արաբական թաղամասերի հարևանությամբ են գտնվում»,- տեղեկացրեց Արա Գումրուգյանը:
    Հալեպի հայկական կրթական հաստատություններից, Արա Գումրուգյանի փոխանցմամբ, այսօր գրեթե քանդված վիճակում են «Կարեն Եփփե» ճեմարանն ու Կիլիկյան վարժարանը: Մնացած հայկական չորս կրթական հաստատությունները գործում են, սակայն աշակերտների թիվը կտրուկ նվազել է, ուսանելը դարձել է անվճար, քանի որ մարդիկ գումար չունեն:
    «Սաներն անվճար են սովորում հիմա, քանզի մարդիկ փող չունեն, հացի խնդիր կա»,- նշեց Գումրուգյանը:
    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....a6nLSZyX.dpuf

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Сетевое издание "Информационное агентство "Вестник Мордовии"

    T 72 , MODERNISED VERSION TESTED IN REAL WAR

    Leave a comment:

Working...
X