Announcement

Collapse
No announcement yet.

Syrian Armenian

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Haleb:
    Since the launch of the government counter offensive on the Haleb front, (for the moment only air raids: helicopter dropped concrete/TNT barrels, to spare issiles), the rebels have began an intensive attack on the christian sectors, mainly mortar fire.
    The fire is specially intense for the last 2 days.
    One mortar hit the Parekordzagan storage, where all the humanitarian aid of the Armenian community was stored.
    The brazed fire destroyed much of the reserves...

    For the last 2-3 weeks, getting out of Haleb is once again possible, but only towards the South (Damaskos), with great risk of sniping and kidnapping on. (even this was not possible for last months, before the break of the blockade on SE front a month ago)

    Kessab:
    Local self defense is insured by the Mussa Lertzis, some mortar fire inside the limits of Kessab in past months. Fighting and shelling in the hills, in the Torkoman villages. The main costal road to Latakia is closed. By pass road by the montains is possible, risky. Sea link with Latakia possible.

    Latakia:
    Security road blocks everywhere, but situation under control.

    Tartus:
    Only calm sector.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Հալեպում կրկին հայ է զոհվել

    18/12/13
    Հալեպում հրետակոծությունները շարունակվում են։ Երեկ Մունշիե շրջանում ընկած արկի հետեւանքով զոհվել է հայազգի 62-ամյա Նազարեթ Պրեժյանը:

    Այս մասին տեղեկացնում է մեր թղթակից Մարիա Գաբրիելյանը։

    Այսօր Հալեպում տեղի է ունեցել Պրեժյանի հուղարկավորությունը։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Հալեպում ականանետման հետևանքով հայ մանուկ է վիրավորվել
    30 Նոյեմբերի 2013


    Այսօր կեսօրին Հալեպի Սուլեյման-Նոր գյուղ հատվածում երկու ական է ընկել:
    Առաջինն ականն ընկել է Զվարթնոց եկեղեցու և Օրուլյան վաճառատան հարևանությամբ գտնվող շենքերի վրա և պայթել:

    Հայ մանուկ Անթո Թութունջյանը վնասվածքներ է ստացել գլխի և ոտքերի շրջանում: Նա տեղափոխվել է հիվանդանոց և անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո վերադարձել իր տուն, հաղորդում է «Բերիոյ նյուզը»:

    Երկրորդ ականն ընկել է Թերթեն բենզալցակայանի հարևանությամբ գտնվող շենքի վրա: Պատճառվել է միայն նյութական վնաս:

    Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են հրթիռակոծման ենթարկվում Հալեպի հայաբնակ Սուլեյման, Նոր գյուղ և Ժիտեյտիե շրջանները:

    HayNews.am

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Սիրիայում հայ զինվոր է զոհվել
    22 Նոյեմբերի 2013


    Դամասկոսի Հարասթա շրջանում 3 օր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թվում հայ զինծառայող է եղել։
    Այս մասին տեղեկանում ենք «Դամասկահայ Լրատու»-ի ֆեյսբուքյան էջից։

    Զոհված հայ երիտասարդի՝ Հակոբ Տեր Ղազարյանի դին հնարավոր է եղել գտնել երեկ՝ երկար փնտրտուքներից ու փորձաքննություններից հետո։

    Զինյալ ընդդիմադիրների կողմից արձակված ականի թիրախում հայտնվել էր Դամասկոսի Հարասթա շրջանում գտնվող զինվորական կարևորագույն կենտրոններից մեկը՝ զինվորական մեքենաներն ու հրասայլերը վերանորոգելու վարչական երկու շենքերը։

    Պայթյունի հետևանքով շենքերը փլուզվել են, ինչի հետևանքով գրանցվել էին տասնյակ զոհեր և վիրավորներ։

    Եռօրյա փնտրտուքներից հետո, զոհերի թվում հայտնաբերվել է 1988թ.-ին ծնված Հակոբ Տեր Ղազարյանի դին։

    HayNews.am

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Հալեպում իրավիճակը ավելի է սրվել

    Կառավարական զորքերի առաջխաղացմանն ի պատասխան՝ ընդդիմադիրները ակտիվացել են ու թիրախ ընտրել խաղաղ բնակչությանը, փոխանցում է հալեպահայ լրագրողը:

    Նաիրա Բուլղադարյան
    Հրապարակված է՝ 16.11.2013

    Վերջին շրջանում Սիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակը ավելի է սրվել՝ կառավարության դեմ պատերազմող զինյալ խմբավորումների կողմից ավելացել են ռմբակոծությունները խաղաղ բնակչության դեմ։

    «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը փոխանցեց, որ արդեն մի քանի օր է՝ հայկական ու նաև արաբական դպրոցները հարկադիր արձակուրդում են, և եթե վիճակը չփոխվի, դասերը հավանաբար առաջիկա երկուշաբթի էլ չեն վերսկսվի։

    «Այսինքն, Հալեպում գործում են հինգ ազգային դպրոցներ, կան հինգ թեմական, միութենական, տասը դպրոցներ կան, որոնք գործում էին շատ բնականոն ձևով, մի շարք դպրոցների վայրերը տեղափոխվել են, սակայն բոլորն էլ օրինական կերպով գործում էին: Այս անցնող մի քանի օրերին արձակուրդ հայտարարեցին բոլորը անխտիր, արաբական դպրոցներ էլ կան, որոնք արձակուրդ հայտարարեցին՝ այն մտավախությամբ, որ այդ արկերի և այլն կարող են դպրոցներ, աշակերտները թիրախ դառնան, ինչպես որ պատահեց Դամասկոսում», - ասաց Պողիկյանը:

    Հալեպահայ լրագրողի կարծիքով՝ վերջին սրացումների պատճառը կառավարական զորքերի առաջխաղացումն է, ինչին ի պատասխան՝ ընդդիմադիրները ակտիվացել են ու թիրախ ընտրել խաղաղ բնակչությանը։

    Պողիկյանը հիշատակում է երկու օր առաջ Հալեպի Մուշիե թաղամասում տեղի ունեցած ուժգին պայթյունները, որոնց արդյունքում զոհվել է շուրջ վեց տասնյակ մարդ, այդ թվում ՝ ազգությամբ հայ 47-ամյա Գևորգ Պողոսյանը։ «Մուշիեում որ վերջինը պայթեց՝ շատ սրտաճմլիկ պատկեր էր», - փոխանցեց հալեպահայ լրագրողը: «Այսպիսի անապահով վիճակի մեջ ենք», - ընդգծեց նա:

    Պողիկյանը մեկ այլ օրինակ բերեց՝ անցած շաբաթ Վիլլաներ կոչվող թաղամասում արկ է պայթել, ինչի հետևանքով վիրավորվել են հինգ հայեր։ Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

    Ռումբերի, արկերի ու հրթիռների պայթյունների տակ ավելի քան երկու տարի կյանքը շարունակող սիրիահայերը վախով են դուրս գալիս փողոց։ Հալեպից չհեռացած ընտանիքները ստիպված են գոյատևել առանց էլեկտրականության, ջրի ու սննդի։

    «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Տիգրանուհի Պարոնյանը պատմում է, որ հիմնականում ապրում են կալանավորների պես ու հազվադեպ՝ մեծ անհրաժեշտության դեպքում են տնից դուրս գալիս։ «Այո, շատ վտանգավոր է: Չգիտես՝ որտեղ, երբ, ինչ պետք է լինի», - ասաց նա:

    Զինյալների ակտիվացման պատճառով վերջին շրջանում էլեկտրականության և ջրի խնդիրն ավելի է սրվել։ Նրանց հարձակումներից վնասվել են էլեկտրալարերը։ Կինն ասում է, որ օրվա մեջ կես ժամ է էլեկտրականություն լինում, ջուր քիչ կա։

    Հալեպահայ լրագրող Զարմիկ Պողիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ նաև սննդի խնդրին։ Հատկապես սուղ է կաթնամթերքի ու մսամթերքի հարցը: Եղածն էլ տասնյակ անգամ թանկ է ու շատերի համար անհասանելի։

    Սփյուռքի երբեմնի ամենակազմակերպված համայնքում այսօր մնացել են հիմնականում նրանք, ովքեր ուղղակի հնարավորություն չունեն երկրից դուրս գալու, նշեց լրագրողը։ Հատկապես մեծահարուստ հայերն են լքել Սիրիան, ասաց նա:

    «Մեծահարուստներ, օրինակ՝ գործատերեր, որոնք մեծ դրամագլուխներով են աշխատում, վախեցան, որ կարող են առևանգվել, այդ պատճառով նրանց 60 տոկոսը, կարող եմ ասել, որ արդեն Հալեպը լքել են, մեկնել են տարբեր երկրներ՝ Հայաստան և Լիբանան կամ Եվրոպա», - փոխանցեց Պողոսյանը:

    Ավելի քան երկու տարի շարունակվող սիրիական հակամարտության հետևանքով հայկական համայնքի կորուստներն անցնում են հինգ տասնյակը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրում զոհերի թիվը գերազանցում է 100 հազարը։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.


    2 Armenian childs funeral in Damascus
    Comments in Arabic

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Հալեպում դարձյալ զոհ ունենք. հրթիռակոծումը շարունակվում է

    14/11/13
    Հալեպում հրթիռակոծումները շարունակվում են։ Ինչպես հաղորդում է մեր թղթակից Մարիա Գաբրիելյանը, այսօր Մուշիեի շրջանում պայթած ականի զոհ է դարձել հայազգի Գեւորգ Պողոսյանը՝ ծնված 1966 թվականին։
    Իրավիճակը Հալեպում շարունակում է լարված մնալ։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    ALEPPO DIOCESE: ARMENIAN QUARTERS OF ALEPPO BOMBARDED

    by Nana Martirosyan

    ARMINFO
    Tuesday, November 12, 15:47

    The Armenian quarters of Aleppo are being bombarded, says the Facebook
    page of Aleppo's Diocese of the Armenian Apostolic Church.

    As a result, the local population is facing problems with electricity
    and water.

    A six-year Armenian child was killed by a bomb in Aleppo on Monday,
    while earlier a bomb damaged the local Armenian Church Complex.-

    Leave a comment:


  • UrMistake
    replied
    Re: Syrian Armenian

    Originally posted by Haykakan View Post
    What kind of people target school buses..i would love to spend some quality time with the xxxxxxx who fired on this bus.
    +1 Brother . we should make those bastards fear us ,so no one will mess with armenians again

    Leave a comment:


  • Haykakan
    replied
    Re: Syrian Armenian

    What kind of people target school buses..i would love to spend some quality time with the xxxxxxx who fired on this bus.

    Leave a comment:

Working...
X