Announcement

Collapse
No announcement yet.

Syrian Armenian

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Turkey supported Jabhat Al-Islamiyya militants destroy Armenian
    cathedral in Syria's Aleppo

    January 10, 2015



    Militants from the Islamic Front's (Jabhat Al-Islamiyya) largest
    milita Harakat 'Ahrar Al-Sham (Liberators of the Levant Movement)
    fired multiple mortar shells Friday, Jan 9, at the St. Rita Cathedral
    in the Al-Tillal District, resulting in the exterior destruction of
    this historical Armenian Catholic Church in the Aleppo Governorate,
    Al-Masdar News reported.

    The St. Rita Cathedral has been targeted by Harakat 'Ahrar Al-Sham on
    numerous occasions; it holds no strategic advantage to these
    militants, due to the fact that civilians - specifically, Aleppo's
    large Armenian community - attend this church. Non-Armenian Catholic
    civilians occasionally utilize the Cathedral's wells because of the
    absence of water in some communities due to the obstruction of the
    water flow to the people of Aleppo.

    According to a source in the area, no civilians were harmed as a
    result of this callous attack on the Cathedral; however, there were a
    number of hellfire cannons fired into the surrounding civilian
    neighborhoods by the militants of Harakat 'Ahrar Al-Sham.

    The attack on the St. Rita Cathedral in Al-Tillal comes 4 months after
    the destruction of the Armenian Genocide Memorial by militants from
    the Islamic State in the Deir ez-Zor province.

    Syria's Armenian community is one of the largest in the Middle East -
    the city of Aleppo was a safe haven for many Armenians attempting to
    flee the Armenian Genocide committed by the Ottoman Turks.

    Photo: Almasdar News
    Related links:


    Al-Masdar News. Armenian Cathedral Destroyed by the Rebels in Aleppo


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    2014 թվականն աննախադեպ է եղել Հալեպի հայկական թաղամասերը ռմբակոծելու առումով

    ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
    Հասարակություն - 10 Հունվարի 2015,


    Սիրիայի Հալեպ քաղաքում ապրող հայերը 2014 թվականին մեծ դժվարություններ ու զրկանքներ են կրել, այսօր էլ խնդիրները շարունակվում են: Այս օրերին Հալեպում ջերամաստիճանը -6 աստիճանի է հասնում, սակայն մարդկանց մեծ մասը վառելիքի խնդիր ունեն, թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները:

    Հալեպահայ Արա Գամրուգյանը Lragir.am-ի հետ զրույցում ներկայացրեց տեղի հայերի այսօրվա ապրելակերպը և 2014-ին կրած զրկանքները:

    «2014-ին հալեպահայերը հոսանքի, ջրի, հացի, անապահովության ահավոր պրոբլեմներ ունեցան: Հիմա շատ ցուրտ է, իսկ վառելիքի հարցը չի լուծվում: Վառելիք չկա, գազ ու հոսանք չկա, իսկ եթե լինի էլ, շատ թանկ է: Վառելիքի մի մասը պետությունը բաժանեց ընտանիքներին, բայց բնակչության մի մասին չկարողացավ բաժանել, քանի որ ճանապարհները վատ վիճակում են: Քաղաքում էլեկտրականություն օրական միայն երկու ժամ է լինում, մարդիկ գրանցվում են, մեքենայով հոսանք են ստանում, բայց դա ահավոր թանկ է»,- փոխանցեց Արա Գամրուգյանը:

    Հալեպում կտրուկ թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները, գնաճը մոտ 130-140 տոկոս է եղել, կա աշխատատեղերի խնդիր:

    2014 թվականն աննախադեպ է եղել Հալեպի հայկական թաղամասերը ռմբակոծելու առումով:


    Հայկական թաղամասերը, հատկապես Նոր գյուղը և Սուլեյմանիյեն, նախորդ տարի մշտապես ռմբակոծության թիրախ են եղել:

    «Ամռանը միայն մեկ օրում մոտավորապես 40 հրթիռ ընկավ Նոր գյուղում: Նոր գյուղի տարածքում ջրամատակարարման ցանցը պայթեցրեցին, մեկ ամիս մարդիկ առանց ջրի մնացին, առանց հոսանքի: Նյութական վնասներ շատ ունեցանք, մահեր շատ եղան:

    Մենք միշտ խոսում ենք կրակոցների ժամանակ մահերի մասին, բայց չենք խոսում այն մասին, թե վախից առաջացած հիվանդություններից քանիսն են մահանում: Շատ են այդ դեպքերը: Առևանգված հայերի թիվը հայտնի չէ, նրանց մասին ոչ մի տեղեկություն չկա, անհայտ է, թե քանի մարդ է առևանգվել»,- ասաց Գամրուգյանը:

    Եվ չնայած ավերածություններին, Հալեպի հայկական թաղամասերում այսօր էլ գործում են դպրոցներն ու եկեղեցիները, որոնց շենքերի մի մասը կիսաքանդ են:

    Կիլիկյան վարժարանը գործում է, բայց դասերն անցկացվում են ոչ թե վարժարանի, այլ թաղամասի ակումբի շենքում:

    Կարեն Եփփե ճեմարանի շենքն ավերված վիճակում է, հետևաբար ճեմարանը գործում է ազգային Գյուլբենկյան ճեմարանի շենքում: Արա Գամրուգյանի խոսքով՝ հայկական դպրոցներում աշակերտների թիվը կտրուկ նվազել է, քանի որ հայերի արտագաղթը Հալեպից 2014 թվականից նոր թափ է ստացել: Եթե նախքան պատերազմական գործողությունները Հալեպում 40-50 հազար հայ էր ապրում, այսօր այնտեղ հայկական համայնքը մոտ 20 հազար է կազմում:

    Հայերը Հալեպից տեղափոխվում են հիմնականում Հայաստան, Լիբանան, ԱՄՆ, Ֆրանսիա և Շվեդիա: Արա Գամրուգյանի խոսքով՝ այսօր Սիրիայի հայերը Լիբանանի տարածքով են կարողանում լքել երկիրը: Դեպի Լիբանան տանող ճանապարհն այսօր վտանգավոր չէ, մարդկային մեծ հոսք է դուրս գալիս երկրից:

    Ռմբակոծությունների հետևանքով վնասներ են կրել նաև հայկական եկեղեցիները:

    Երեկ ռմբակոծվել է Սուրբ Ռիտա հայ կաթոլիկ եկեղեցին, որի մի մասն ավերվել է: Պայթյունների հետևանքով կիսաքանդ վիճակում է Սուրբ Գևորգ եկեղեցին: Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները, Արա Գամրուգյանի փոխանցմամբ, այսօր գործում են: Կրակոցները հայկական թաղամասերի ուղղությամբ ինտենսիվ են եղել նաև Ամանորի նախաշեմին:

    Վերջին չորս տարիների գործողությունների հետևանքով սիրիայերից շատերն են Հալեպում կորցրել իրենց ունեցվածքն ու բիզնեսները և լքել երկիրը: Հայերի մի մասը, սակայն, ըստ Գամրուգյանի, առայժմ չեն պատրաստվում լքել երկիրը:

    «Մենք ուզում ենք պահել ու պահպանել մեր կալվածքները, եկեղեցիները, դպրոցները, մանկապարտեզները: Այդպես են մտածում որոշ հայեր, որ չեն լքում Սիրիան: Մենք կարծում ենք, որ այսօր ապրում ենք երկրորդ 1915 թվականը, բայց ավելի արդիական ձևով»,- ասաց նա:

    Չնայած ծանր պայմաններին, այսօր Հալեպում անօթևան հայեր չկան: Արա Գամրուգյանի խոսքով՝ այն ընտանիքները, որոնց տներն ամբողջովին քանդվեցին, լքել են երկիրը: «Այսօր դրսում վրանների տակ հայեր չկան, անօթևաններ չկան: Մենք չորս տարի ահավոր վիճակում ապրեցինք, առանց հացի, վառելիքի ու հոսանքի օրեր անցկացրեցինք, բայց փողոցներում մեկ հայ մուրացկան չտեսանք»,- ասաց նա:

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/soc....AWE4Ir6Q.dpuf

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Հալեպի հայկական եկեղեցու շենքը հրթիռակոծումից մեծապես վնասվել է


    Ռուզան Գիշյան
    Հրապարակված է՝ 10.01.2015

    Սիրիայի հայաշատ Հալեպում նախօրեին հայկական Սրբուհի Ռիտա եկեղեցու հրթիռակոծումից ոչ ոք չի տուժել, բայց եկեղեցու շենքը մեծապես վնասվել է. այդ մասին ազատությանն ասաց Հալեպի «Գանձասար» ամսագրի աշխատակից Զարմիկ Պողիկյանը, ում խոսքով, հարվածներ են հասցվել նաև մոտակա թաղամասերին։

    Ըստ հաղորդումների, հայ կաթողիկե համայնքին պատկանող եկեղեցին գնդակոծվել է իսլամիստական խմբավորումների կողմից։ Վերջին հուժկու պայթյունը դեկտեմբերի 30-ին էր, որի ժամանակ ռմբակոծվել էին Հալեպի հին թաղամասերը՝ այդ թվում հայկականները։

    Ավելի վաղ՝ 2014-ի սեպտեմբերին էլ պայթեցվել էր Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին։

    Զարմիկ Պողիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ահաբեկչական խմբավորումները շարունակում են ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ միտումնավոր թիրախում պահելով նաև եկեղեցիները։

    «Այսպիսի տեղերը որ կռմբակոծեն, պարզ է, որ միտումնավոր պիտի ռմբակոծեն: Այսինքն բախումների դիրք չէ այս գոտին», - ասում է նա:

    Հայ կաթողիկե համայնքի սրբատեղին մեծ նշանակություն ուներ, ընդ որում, ոչ միայն հայերի համար․ ջրի պակասի դեպքում շատերն էին օգտվում եկեղեցու ջրհորներից։

    Արդեն շուրջ չորս տարի Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի թատերաբեմում հայտնված Հալեպում շատ համայնքներ, այդ թվում՝ հայկական թաղամասերը, այժմ զրկված են ջրամատակարարումից ու էլեկտրաէներգիայից։ Սիրիական Կարմիր մահիկի ջանքերով այժմ հնարավոր է լինում ջուր հասցնել միայն որոշ թաղամասերի։ Ձմռան օրերին նաև վառելիքի պակաս կա։ Զարմիկ Պողիկյանը նշում է, որ հիմա Հալեպում բավական ցուրտ է, բայց հայկական թաղամասերի բնակիչները չեն կարողանում ջեռուցել իրենց տները։

    «Շատ դժվարությամբ վառելանյութ կապահովվի: Համայնքը ծանր պայմանների մեջ կապրի: Հակառակ այս բոլորին, կյանքը կընթանա, վարժարանները իրենց քննությունները կուտան և մարդիկ կփորձեն դիմանալ դժվարություններուն, կարելին ընեն այս քաղաքին մեջ հարմարվել, ապրելու համար», - ասում է Պողիկյանը:

    Հալեպում այսօր շուրջ 8000 հայ է բնակվում։ Սիրիայում ապրող հայերի թիվը մինչև պատերազմը հասնում էր 100.000-ի։ Դրա մեկ երրորդը, սակայն, 2011-ին ծավալված պատերազմական գործողություններից հետո լքեց երկիրը և ապաստան գտավ այլ վայրերում։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Originally posted by Vrej1915 View Post
    Քեսաբին նորից վտանգ է սպառնում. Մարդկանց մեծ մասը տարհանվել է
    Lragir.am
    Քաղաքականություն - 24 Դեկտեմբերի 2014,


    Թեև քեսաբցիներն արդեն վերադարձել են իրենց տները, սակայն անվտանգություն խնդիրը նորից սրվել է, գրում է yerakouyn.com-ը: Երկու օր առաջ հրթիռակոծության է ենթարկվել Քեսաբի մոտ գտվնող Լեղի ջրի անցակետը, իսկ երեկ ուշ գիշեր հարձակման վտանգը սպառնացել է նաև Քեսաբին: Ժողովրդի մեծ մասը դուրս է բերվել Քեսաբից և տեղափոխվել Լաթաքիա:

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....JXsCk9Sv.dpuf
    0DDFC9CF-46D2-46F6-BCE1-EAC310067842_mw1024_s_n
    Քեսաբում իրավիճակը հանդարտ է. Քեսաբի քաղաքապետ
    2014-12-26
    Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան
    1


    Սուրբ ծննդի նախօրեի առավոտյան «Ալ-Նուսրայի» ճակատ ահաբեկչական շարժման գրոհայինները և «Լևանտի շարժման» ազատարարները փորձել են թուրքական սահմանից ներթափանցել Լաթաքիայի Քեսաբ քաղաք: Այս մասին հայտնում է Almasdar News-ը: Հաղորդվում է, որ սիրիական բանակը Արծվասարի (Ջաբալ Ալ-Նիսր) մոտ հետ է մղել նրանց: Գրոհայիններն անակնկալ հարձակմամբ ցանկացել են վերադարձնել անցած ձմռանը կորցրած տարածքները: Հետմղման գործողությանը մասնակցել է կառավարական ավիացիան: Հաղորդվում է առնվազն 30 գրոհայինի մահվան մասին:

    Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ որևէ հարձակում չկա. «Բան մը չկա, ամեն ինչ նորմալ է, ժողովուրդը այդպիսի բան էր լսել, վախեցել էր առանց որևէ հարձակման, և շատերը իջել էին Լաթաքիա, հիմա վերադառնում են»,- ասաց քաղաքապետը:

    Նա նշեց, որ Քեսաբ վերադառնալուց հետո այս ամիսների ընթացքում այստեղ գրեթե բոլոր խնդիրները լուծվել են՝ ջուր, էլեկտրականություն, ամեն ինչ նորմալ է:

    «Ինչպես գիտեք, գյուղացիների մի մասը Լաթաքիա էր իջել, մեծամասնությունն արդեն վերադարձել է: Քեսաբահայերի 80 տոկոսը վերադարձել է Քեսաբ»,- հավելեց նա:

    Հետաքրքրվեցինք՝ քեսաբահայերը ինչպե՞ս են կարողանում սոցիալական խնդիրները լուծել: «Մեր երկիրը պատերազմի մեջ է, լավ է, գեշ է Քեսաբի վիճակը, սակայն ուրիշ տեղերից շատ-շատ լավ է: Ոչ մի բան չի եղել: Ժողովրդի մեջ լուրեր էին տարածվել, որ անվտանգության վիճակն անկայուն է, և Քեսաբին հարձակման վտանգ է սպառնում: Ժողովուրդը այս բանը պատահեց, վախեցավ, և միշտ այդպես է, բայց անհանգստանալու որևէ բան չկա: Շրջանում հանդարտ իրավիճակ է տիրում»,- ավելացրեց Վազգեն Չափարյանը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Քեսաբին նորից վտանգ է սպառնում. Մարդկանց մեծ մասը տարհանվել է
    Lragir.am
    Քաղաքականություն - 24 Դեկտեմբերի 2014,


    Թեև քեսաբցիներն արդեն վերադարձել են իրենց տները, սակայն անվտանգություն խնդիրը նորից սրվել է, գրում է yerakouyn.com-ը: Երկու օր առաջ հրթիռակոծության է ենթարկվել Քեսաբի մոտ գտվնող Լեղի ջրի անցակետը, իսկ երեկ ուշ գիշեր հարձակման վտանգը սպառնացել է նաև Քեսաբին: Ժողովրդի մեծ մասը դուրս է բերվել Քեսաբից և տեղափոխվել Լաթաքիա:

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....JXsCk9Sv.dpuf

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Հետ՝ դեպի Հայաստան. BBC-ի անդրադարձը Հայաստան եկած սիրիահայերի մասին (տեսանյութ)
    21.12.14


    Тысячи сирийцев армянского происхождения уехали на свою историческую родину. Сейчас в Армении живут 13 тысяч сирийцев. В Армении их встречают не как беженцев, а как людей, вернувшихся домой.





    BBC-ի ռուսալեզու ծառայությունը ռեպորտաժ է ներկայացրել Հայաստանից՝ այստեղ ապաստանած սիրիահայերի մասին:

    «Հետ դեպի Հայաստան. սիրիահայերի դժվարին ուղին» վերնագրված տեսանյութում ներկայացվում են առանձին սիրիահայերի՝ Կայծի, Շանթի, Ալինի պատմությունները: Հերոսների դեպքում դրանք հաջողության պատմություններ են. քանի, որ Շանթը Հալեպից այստեղ էլ վերսկսել է օճառի արտադրության իր գործը: Կայծը լահմաջո է պատրաստում: Իսկ այլ Ալինը դժգոհում է գրեթե չքավորի իրենց կարգավիճակից:

    Ռեպորտաժում նկատվում է, որ Հայաստանի իշխանությունների հրահանգով հեշտացվել է սիրիահայերի՝ ՀՀ-ի քաղաքացիություն ստանալու գործընթացը, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև Լիբանանում ու Սիրիայում՝ «հայը չի կարող փախստական լինել Հայաստանում» քաղաքականության շրջանակներում:

    Սակայն այնուամենայնիվ, չնայած ջերմ ընդունելությանն ու որոշակի հարմարվածությանը, շատ սիրիահայեր հույսով սպասում են այն օրվան, երբ կկարողանան վերադառնալ Սիրիայի իրենց բնակավայրերը, եզրափակում է BBC-ին:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Քոբանիի հայերը՝ 1915թ.-ից մինչ այժմ. «Ակօս»-ը զրուցել է ԻՊ-ի հարձակումից հետո Քոբանին լքած հայի հետ
    21.11.14







    «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հարձակումից հետո, կյանքը փրկելու համար սիրիական Քոբանի բնակավայրից հեռացած հազարավոր մարդկանցից մեկն էլ ազգությամբ հայ Վրեժ Գասպարյանն է: Նրա պապը 1915թ.-ից հետո Քոբանիում հաստատված առաջին հայերից է եղել:

    Թուրքական Սուրուչ բնակավայր հասած Գասպարյանի հետ «Ակօս»-ը զրուցել է նրա ընտանիքի պատմության և Քոբանիի վերջին զարգացումների մասին:
    «Ակօս»-ի հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.

    «Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Քոբանիում մարտերն ավելի քան երկու ամիս է՝ շարունակվում են: Տարածաշրջանի բնակչության մեծ մասը գաղթել է Թուրքիա՝ ստիպված թողնելով իրենց տները: Իր տունն ու խանութը թողնելով՝ կյանքը փրկելու համար քաղաքը լքածներից մեկն էլ Վրեժ Գասպարյանն է: Նա նշում է, որ 1915թ.-ից հետո Քոբանին հայերի հաստատված առաջին վայրերից մեկն է:

    -Ե՞րբ եք գաղթել Քոբանի:
    -Քոբանին հայերի համար առանձնահատուկ նշանակություն ունի. Ցեղասպանությունից հետո հայերի՝ զանգվածաբար հաստատված առաջին բնակավայրն է այն: Պապս 1915թ.-ից հետո Քոբանի գաղթած առաջին ընտանիքներից էր: Պապիկիս բոլորն էին ճանաչում, հատկապես հայերը լավ ճանաչում էին միմյանց: Եթե վերջին դեպքերը տեղի չունենային, գաղթելու միտք չունեի, սակայն ես ընտանիք ունեմ, և ինձնից առավել՝ պարտավոր եմ նրանց մասին մտածել: Այդ պատճառով էլ որոշեցի, որ այլևս այնտեղ չենք բնակվելու: Կնոջս ու երեխաներիս Հայաստան եմ ուղարկել, իսկ ես Սուրուչ եմ եկել: Այստեղից էլ մտադիր եմ Եվրոպա գնալ: Ունևոր չեմ, սակայն մի կողմ դրած գումար ունեմ, և մտածում եմ, որ կկարողանամ ամեն ինչ նորից սկսել: Ցավոք, շատերը նման հնարավորություն չունեն…

    -Այս պահին որտե՞ղ եք մնում:
    -Կինս Հայաստանից է: Նրան և երեխաներիս ուղարկել էի Երևան՝ իր ընտանիքի մոտ: Մի քանի օր այնտեղ մնալուց հետո վերադարձան: Այժմ Ստամբուլում հյուրանոցում ենք մնում: Եվրոպա գնալու համար փաստաթղթերս եմ պատրաստում: Հուսով եմ՝ կարճ ժամանակահատվածում կկարողանանք Եվրոպա անցնել: Ֆրանսիական դեսպանատան հետ կապի մեջ եմ: Դրական են արձագանքել:՛

    -Քոբանիի հայ բնակչության մասին կպատմե՞ք:

    -Առաջ հայերը շատ էին, այնքան շատ, որ անգամ դպրոց ունեինք: Սակայն ժամանակի ընթացքում այդ թիվը կրճատվեց: Մի մասն արտերկիր գնաց, մի մասն էլ Հալեպում է ապրում և ամառն է Քոբանի գալիս: Սիրիահայերի համար Քոբանին ամառանոցի նման մի տեղ էր:

    -Քոբանիից փախչել ե՞րբ որոշեցիք:

    -Պատերազմն անսպասելիորեն հասավ Քոբանի: Ժողովուրդը խուճապի մեջ սկսեց փախչել: Մենք որոշեցինք մնալ մեր տանը: Մտածում էինք՝ որոշ ժամանակ հետո կանցնի, չգնացինք: Ամեն օր մեր տան առջևով անցնելով քաղաքը լքողներին էինք տեսնում: Ժամանակի ընթացքում հասկացանք, որ իրադրությունը լուրջ է, և հեռացանք:

    Րաֆֆիի պատմությունը. պատերազմի սարսափելի դեմքը

    Պատերազմի զոհերից մեկն էլ մանկությանս ընկերը՝ Րաֆֆին եղավ: Մեքենաների պահեստամասերի առևտրով էր զբաղվում: Փոքրիկ բեռնատար ուներ: Անգամ պատերազմի թեժ օրերին Քոբանիից գնում էր շրջակա նահանգներ և երբեմն հետը մեծ գումար էր լինում: Հերթական անգամ նա ճանապարհին անսարք մեքենայի մոտ կանգնած երկու սիրիացու էր տեսել ու օգնել: Նրանցից մեկին նստեցրել էր իր մեքենան, իսկ մյուսը մոտոցիկլետով եկել էր հետևից: Կողքինը հարձակվել էր վրան, Րաֆֆին էլ փորձել էր պաշտպանվել: Այդ ժամանակ մոտոցիկլետով եկողը մոտեցել ու կրակ էր բացել. Րաֆֆին սպանվել էր:

    Դին մի տեղ նետելուց հետո բեռնատարն առևանգել էին: Հաջորդ օրը հսկիչ անցակետի զինվորներից մեկը նկատել էր, որ բեռնատարի վարորդը փոխվել է: Կանգնեցրել էր՝ ստուգելու համար, և սպանությունը բացահայտվել էր: Երկուսն էլ ձերբակալվեցին ու մահապատժի ենթարկվեցին, սակայն անգամ այդ պատիժը քիչ էր Րաֆֆիի կնոջ ցավը մեղմելու համար: Երկու երեխաների հետ դեռ երիտասարդ ամուսնու մահն է սգում… Սա պատերազմի դեմքն է: Պատերազմը մարդասպանություն է, և մաքուր մնալն անհնար է:

    Քոբանին քրդերի համար գոյության հարց է. Աբրահամ Կարագյուլյան

    Աբրահամ Կարագյուլյանը ծնվել է 1955թ.-ին, Հալեպում: Ավարտել է Հալեպի «Լազար Նաջարյան» դպրոցն ու հետո բժշկական կրթություն ստացել:

    Կրծքի հիվանդությունների մասնագետ Կարագյուլյանը 1983-1985 թթ.-ին աշխատել է Քոբանիում:

    Այնտեղ երկու տարի աշխատելուց հետո Հայաստան վերադարձած բժիշկ Կարագյուլյանը հաճախ էր այցելում Քոբանի:

    «30 տարվա մեջ հաճախ էի Քոբանի գնում, սակայն վերջին տեղի ունեցածից հետո Քոբանի մեկնելը, ցավոք, արդեն անհնար է»,-ասել է նա:

    Նա հիշեցրել է, որ Քոբանիում նախկինում մեծ հայկական համայնք է եղել, որոնք բավական լավ հարաբերությունների մեջ են եղել տեղի քրդերի հետ:

    «Քոբանիում առաջ շատ հայեր կային, սակայն տեղի ունեցած դեպքերից հետո, անշուշտ, այդ թիվը կրճատվել է, գաղթողներ են եղել: Այնտեղի քրդերից շատերը հայերեն գիտեին, խոսում էին: Քրդերն ու հայերը միշտ մի ընտանիքի նման ջերմ էին: Երբ ես լքեցի Քոբանին, քուրդ շատ ընկերներ ունեի»,-ասել է նա:

    Անդրադառնալով Քոբանիի ռազմավարական նշանակությանը՝ Կարագյուլյանը վերջին իրադարձություններն այսպես է մեկնաբանում. «Քոբանին քրդերի համար չափազանց կարևոր է: Այժմ այնտեղ տեղի ունեցողը քրդերի գոյության հարցն է: Այնտեղ իսլամիստներն էթնիկ զտում են փորձում իրականացնել: Միջազգային հանրությունը կարծում է, որ Քոբանիում հաղթանակը միայն ԻՊ-ի ոչնչացմամբ կարող է տեղի ունենալ»:
    Լուրեր Հայաստանից - Թերթ.am

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Hurriyet. Ասադի զորքերը առաջիկայում կարող են լիակատար վերահսկողություն սահմանել Հալեպում
    Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի` նոյեմբերի 22-ին մեկնարկող թուրքական այցի շեմին պաշտոնական Անկարան դիվանագիտական ճնշում է գործադրում ամերիկացիների վրա:


    Գեւորգ Ստամբոլցյան
    Հրապարակված է՝ 20.11.2014

    Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի` նոյեմբերի 22-ին մեկնարկող թուրքական այցի շեմին պաշտոնական Անկարան դիվանագիտական ճնշում է գործադրում ամերիկացիների վրա` փորձելով օրակարգ վերադարձնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու հարցը:

    Որպես դրան ուղղված առաջին քայլ Թուրքիայի իշխանությունները առաջարկում են Սիրիայի հյուսիում թռիչքազերծ գոտի սահմանել, ինչը կաթվածահար կանի կառավարական ուժերի գործողությունները: Երեկ Անկարայում Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինըրլիօղլուն այս հարցը քննարկել է Բայդենի այցը նախապատրաստող ամերիկացի դիվանագետների հետ: Հանդիպմանը զուգահեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, թե սիրիացի չափավոր ապստամբներին զինելը կամ միայն ծայրահեղ իսլամիստների դեմ պայքարելը բավարար չէ:

    «Ինքնախաբեություն կլինի, եթե մենք կենտրոնանանք բացառապես սիրիացի ապստամբներին զինելու, նրանց համար վարժանքներ կազմակերպելու ծրագրի վրա: Սիրիայում մեզ անհրաժեշտ է այնպիսի մի ծրագիր մշակել, որի թիրախը լինելու է Բաշար Ասադի վարչակազմը», - հայտարարեց Էրդողանը:

    Թուրքիայի շտապողականության պատճառը Սիրիայի հյուսիում ծավալվող իրադարձություններն են: Hurriyet-ը, վկայակոչեով թուրքական ռազմական աղբյուրները, տեղեկացնում է, որ Հալեպի մերձակայքում սիրիական կառավարական բանակը 5 կիլոմետրանոց հատուկ միջանցք է բացել դեպի Թուրքիա` հնարավորություն տալով այստեղ կռվող ապստամբական ջոկատներին հեռանալ քաղաքից:

    «Թուրքիան ուշի ուշով հետևում է Հալեպում ծավալվող իրադարձություններին: Կարող ենք ասել, որ Ասադին հավատարիմ ուժերը քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում միջանցք են բացել` փորձելով դրդել քաղաքում մնացած ապստամբներին լքել Հալեպը և հեռանալ Թուրքիա», - թերթին է փոխանցել թուրքական բանակի բարձրաստիճան ներկայացուցիչների մեկը, ով չի ցանկանացել բացահայտել իր ինքնությունը:

    Առաջիկայում, ըստ թուրքական աղբյուրների, Հալեպը կհայտնվի կա՛մ կառավարական զորքերի, կա՛մ էլ «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության ներքո: Թուրքիայում առավել հավանական են համարում Բաշար Ասադի կողմնակցիների հաղթանակը:

    «Ասադը ցանկանում է Հալեպում գտնվող իր բոլոր հակառակորդներին դուրս մղել դեպի Թուրքիա», - Hurriyet-ին է փոխանցել անվտանգության խնդիրներով զբաղվող թուրք փորձագետներից մեկը:

    Թուրքական մտավախությունների ևս մեկ հիմքը Սիրիայից ստացվող տեղեկություններն են, որ երբեմնի ամենահզոր ընդդիմադիր ռազմական ուժը` արևմտամետ Սիրիական ազատ բանակը, կազմալուծման շեմին է: Վերջին օրերին հայտնված տեղեկությունների համաձայն այս խմբավորման 14 հազար զինծառայողներ արդեն իսկ լքել են մարտադաշտը:

    Ստեղծած անբարենպաստ պայմաններում որպես չափավոր ընդդիմադիրներին վերջնական պարտությունից փրկելու միակ տարբերակ Անկարայում դիտարկում են Հալեպի մերձակայքում թռիչքազերծ գոտու ստեղծումը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակի պնդմամբ թե՛ նախագահ Էրդողանը, և թե՛ վարչապետ Դավութօղլուն Բայդենի հետ Ստամբուլում շաբաթ օրը կայանալիք բանակցությունների ընթացքում անդրադառնալու են այս խնդրին: Բայդենի աշխատակազմը, սակայն, հերքում է թե նման հարց ընդհանարպես ընդգրկվելու է իր թուրքական այցի օակարգում: Ավելին` Միացյալ Նահանգների բանակի ամենաբարձաստիճան զինվորականը` Զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին երեկ Բաղդադում հնչեցրած ելույթում հայտարարել է. - «Իմ առաքելությունը Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն խմբավորմանը պարտության մատնելն է, այլ ոչ թե սիրիական ռեժիմի տապալումը»:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Սիրիայում հայ սպա է զոհվել
    Lragir.am
    Հինգշաբթի, 26 Հունիսի 2014,

    Yerkir.am. Հունիսի 25-ին Իտլեպի Խան Շեյխուն շրջանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների ժամանակ մահացել է Սիրիական բանակում սպայական կոչում ունեցող հայ զինծառայող Սևակ Օլմեսեքյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է «Բերիոյ լուրերը»:

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....QuuLque8.dpuf

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Քեսաբահայերը վերադառնում են Քեսաբ
    15.06.14




    Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքը Ալ Քաիդա խմբավորման հետ կապ ունեցող գրոհայիններից ազատագրելուց հետո քաղաքում այլևս հարյուր տոկոսանոց անվտանգություն է և քաղաքում առանձնապես մեծ ավերածություններ չկան: Այս մասին Tert.am-ին հայտնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով մեր զրույցից առաջ խոսել էր Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հետ:

    «Ես կարող եմ բերել իր խոսքը, ասում է՝ հարյուր տոկոսանոց ապահովություն է, ավերածություններ չկան, մենք վերադառնում ենք»,- ասաց Հրանուշ Հակոբյանը, ով մեր զրույցի ժամանակ հուզմունքից և ուրախությունից արտասվում էր:

    Քեսաբի քաղաքապետը հայտնել է, որ արդեն սկսվել է քեսաբահայերին Լաթաքիայից բերելու գործընթացը: «Ասացի՝ շատ են ավիրե՞լ-թալանել, ասաց՝ չէ, իմ տանից մենակ հեռուստացույցն են թալանել»,- Սիրայի քաղաքապետի հետ զրույցի մի պատառիկ վերապատմեց Հրանուշ Հակոբյանը:

    Հիշեցնենք, որ այս տարվա մարտի վերջին զինված ծայրահեղականները գրավեցին Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող սիրիական Քեսաբ քաղաքը, իսկ Սիրիայի կառավարական զորքերն էլ շրջափակման մեջ էին վերցրել քաղաքը գրաված զինյալներին:

    Քեսաբի դեպքերի մասին տեղի հայկական «Դաշնակցություն», «Հնչակյան» և «Ռամկավար ազատական» կուսակցությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում հնագույն հայաբնակ քաղաքի վրա հարձակումը վերագրվում էր Թուրքիայի կողմից ռազմական և նյութատեխնիկական աջակցությանը:

    Ժամանակին խոսվում էր այս իրադարձությունների ժամանակ Քեսաբից անհետ կորած հարյուրի հասնող քաղաքացիների մասին, սակայն վերջին օրերի դրությամբ Սփյուռքի նախարարությունը այսպիսի տվյալներ հաղորդում էր 5 ընտանիքների մասին: Հրանուշ Հակոբյանն ասաց, 5-ից 3–ին գտել են, որոնցից մեկն էլ՝ տարիքով մի մարդ այս ընթացքում մահացել է:

    «Հիմա 16 ընտանիք Հայաստանում են և արդեն վերադառնալուց հետո ամեն ինչ վերջնականապես կճշտվի … և ասաց՝ ոչ մի կորուստ, ոչ մի բան, շատ ուրախ են»,- պատմեց Հրանուշ Հակոբյանը, ով դժվարացավ պատասխանել՝ Հայաստանում գտնվող սիրիահայ 16 ընտանիքները կցանկանա՞ն վերադառնալ, թե ոչ, բայց նկատեց.«Ամեն դեպքում, քո տունը, ազատ, չե՞ս ցանկանա՞ տեսնել՝ ի՞նչ է, ինչ վիճակ է»:

    Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Վահան Բադասյանը, ով այս օրերին հաճախ էր այցելում Սիրիա, Tert.am-ի հետ զրույցում շնորհավորեց բոլորին Քեսաբի ազատագրման համար՝ ասելով, որ դա շատ կարևոր պատմական և քաղաքական նշանակություն ունի և խորհրդանշական համարեց, որ այս ուրախալի իրադարձությունը գրեթե համընկավ Բաշար ալ Ասադի երդմնակալությանը, որը նշանակված է հունիսի 16-ին:

    «Բայց մենք պետք է հասկանանք, որ վերջին հարյուր տարվա մեջ արդեն 4-րդ դեպքն է, որ Քեսաբը գրավվում է թուրքերի կողմից: Դրա համար մենք պետք է որպես ժողովուրդ կարողանանք հոգ տանել, ձեռքներս ծալած չնստենք, և պետք է Քեսաբն ամրապնդվի պաշտպանական կառույցներով»:

    Վահան Բադասյանն ասաց, որ նախագահական ընտրություններից հետո (Բաշար ալ Ասադի վերընտրության) բոլորն էլ սպասում էին, որ Քեսաբն ու մյուս երեք գյուղերը վերջնականապես կմաքրվեն «թուրքմեններից, թուրքերից և ծայրահեղականներից»:

    Քաղաքագետ Լևոն Մելիք Շահնազարյանը, ով նույնպես ոգևորված էր այս լուրով, նկատեց, որ Քեսաբը, Մերձավոր արևելքի գաղութներն առհասարակ, այլևս դադարել են իսկական իմաստով գաղթօջախներ լինելուց, այլ դարձել են հայրենիք ինչ-որ իմաստով:

    «Հիմա այս պայմաններում, երբեմն-երբեմն լսում ես՝ պետք է այնտեղից հայերին տեղահանել։ Ո՞ւր տեղահանել, երկիրը ի վիճակի չէ։ Ուկրաինայից էլ են իր քաղաքացիները փախչում, չգիտեն՝ ուր գնան: Եվ մեկ էլ մի բան կա, ինձ թվում է՝ իշխանությանը՝ պետությանը այս հարցով մի քիչ վստահել է պետք: Իհարկե, պահանջել պետք է, բայց նաև այնպես չէ, որ ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում»,- ասաց քաղաքագետը:

    Tert.am–ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը այս իրադարձության կարևորությունը պայմանավորեց մեկ այլ գործոնով ևս: Այն, որ Ասադի կառավարական զորքերը ևս մեկ քայլ առաջ են կատարում երկրում կայունություն հաստատելու ուղղությամբ և Թուրքիայի հետ սահմանը վերահսկելու առումով:

    «Իհարկե, Սիրիայում կատարվողն է նաև պատճառ հանդիսացել, որ իսլամիստական այդ խմբավորումները հարձակման են անցել Իրաքում: Այսինքն՝ չկարողանալով Սիրիայում առաջխաղացում ունենալ, նրանք փաստացի տեղափոխվել են Իրաք, և այդ նույն միավորումը՝ Իրաքի Լևանտի բանակ կոչվող ծայրահեղական կազմակերպությունը փաստացի Սիրիայի վրեժը հանում է Իրաքից»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
    Նա ևս շատ էական է համարում հայության պաշտպանության խնդիրը, և այդ առումով Քեսաբի վերադարձը նա առաջարկում է ոչ թե նշան համարել, որ «հայերն ավելի անվտանգ են լինելու, որ այդպիսի հնարավորություն կա»։ Նա, ի վերջո, առաջարկեց չմոռանանք, որ Հալեպում և այլ քաղաքներում շարունակվում են մարտերը:

    Leave a comment:

Working...
X