Re: Syrian Armenian
Սիրիայի կառավարական ուժերն ազատագրել են Քեսաբը
Հունիս 15, 2014
by Վռամ Խոջագորյան
Սիրիայի կառավարական ուժերը հունիսի 14-ին ազատագրել են հայաբնակ Քեսաբ քաղաքը, որն «ալ-Նուսրա ճակատ» իսլամիստական խմբավորման վերահսկողության տակ էր 2014-ի մարտի 20-ից։ Բոլոր զինյալները քաղաքից դուրս են շպրտված, այն ամբողջությամբ վերահսկում է սիրիական բանակը։ Այս մասին հաղորդում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։
Զինյալները դուրս են մղվել նաև Քեսաբից արևմուտք ընկած շրջանից՝ Սամարա քաղաքից։
Քեսաբի գրոհի ժամանակ կառավարական ուժերը կիրառել են ինչպես հրետանի, այնպես էլ ավիացիա։ Այս գրոհը սիրիական բանակը նախագծում էր ավելի քան մի քանի շաբաթ։ Ռազմական գործողությունը, սակայն, վտանգավոր ու բարդ էր նրանով, որ քաղաքը տեղակայված է բարձունքի վրա ու առաջ շարժվող ցանկացած ստորաբաժանում զինյալների համար կարող էր դառնալ հեշտ թիրախ։
Սիրիական բանակն այդուամենայնիվ կարողացել է հաջողությամբ պսակել ռազմական գործողությունը։ Այժմ լիբանանյան Հիզբոլլահ շարժման մարտիկների հետ միասին իրականացվում է քաղաքի փողոցների ու տների ականազերծումը։
Հիշեցնենք, որ մեծամասամբ հայերով բնակեցված Քեսաբ քաղաք ներխուժած «ալ-Նուսրա ճակատ» իսլամիստական խմբավորման զինյալները Սիրիա էին ներթափանցել Թուրքիայի տարածքից։ Զոհերից խուսափելու համար Քեսաբի հայ բնակչությունն ամբողջությամբ տարհանվել էր՝ ապաստան գտնելով Լաթաքիա նավահանգստային քաղաքում։
Քեսաբի հայկական եկեղեցին ու հայերի տները, սակայն, ենթարկվել են կողոպուտի ու ավերածությունների։
Announcement
Collapse
No announcement yet.
Syrian Armenian
Collapse
X
-
Re: Syrian Armenian
Սիրիական բանակն ազատագրել է Քեսաբը
Lragir.am
Կիրակի, 15 Հունիսի 2014,
Yerakouyn.com-ը գրում է, որ սիրիական զորքերը մտել են Քեսաբի հրապարակ: Քաղաքի մեծ մասը կառավարական զորքերի վերահսկողության տակ է, իսկ կենտրոնական հրապարակում բարձրացվել է Սիրիայի դրոշը:
Հիշեցնենք, որ իսլամիստները հայաբնակ Քեսաբը գրավել էին մարտի 21-ին:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....B8vLvrhF.dpuf
Leave a comment:
-
Re: Syrian Armenian
already old map, yet villages mentioned by their "Armenian/Turkish" names
A french article, refering to french expert, explaining all the aim of the attack on Kessab was not strategical for the rebels, but only Ethnic Cleansing of the last Armenian villages of Kilikia, brilliantly executed by Turkey.
Leave a comment:
-
Re: Syrian Armenian
Հալէպի Մէջ Ջրամատակարարումը Վերսկսած Է
June 13, 2014
«Արմենփրես»-ի հետ ունեցած զրոյցի մը ընթացքին բերիոյ թեմի Ազգային առաջնորդարանի մամլոյ քարտուղար Ժիրայր Ռէյիսեան յայտնած է, որ հասանելի ջուրը տակաւին կը մնայ խմելու համար անօգտագործելի:
Ռէյիսեանի համաձայն, Հալէպի բազմաթիւ փողոցներու մէջ կարելի է տեսնել երկար շարքերով ջուր ամբարելու համար իրենց կարգը սպասող ժողովուրդ:
Տասնեակ քաղաքացիներ թունաւորուած են անօգտագործելի ջուրը խմելու պատճառով, յայտնած է Ռէյիսեան:
Նշենք, որ մայիս ամսուան ընթացքին ջուրի խողովակի պայթումին պատճառով Հալէպը զրկուած էր ջուրէ:
Ժիրայր Ռէյիսեան նշած է նաեւ, որ վերջին օրերուն Հալէպի վրայ ռմբակոծութիւնները համեմատաբար նուազած են, սակայն գիշերները կը շարունակուին օդային ռմբակոծութիւնները: Ան ըսած է նաեւ, որ Նոր Գիւղի եկեղեցւոյ սրահներէն մէկուն մէջ կը մնան հարիւրէ աւելի հայորդիներ, ուրիշներ տեղափոխուած են աւելի ապահով շրջաններ կամ իրենց հարազատներուն-բարեկամներուն տուները: Ինչ կը վերաբերի ելեկտրականութեան, Ռէյիսեան յայտնած է, որ օրուան ընթացքին, լաւագոյն պարագային ելեկտրական հոսանքը կը տրամադրուի 6 ժամ:
Leave a comment:
-
Re: Syrian Armenian
Kessab is liberated from islamists, by the Syrian Army.
Source: AFP
Leave a comment:
-
Re: Syrian Armenian
Kessab:
According latest news from the ground, rebels are evacuating Kessab, retreating to the Jabal of Akrad erea.
Government and Hizbala troops are preparing the assault on the town, concentraiting armor in nearby Nabayn village.
Leave a comment:
-
Re: Syrian Armenian
Boy look at those evile Russians killing all the Armenians in Syria..what shame..
Leave a comment:
-
Re: Syrian Armenian
Հալեպում ինքնաշեն հրթիռների պայթյունի պատճառով վիրավորված հայը մահացել է
09 Հունիսի 2014
Հունիսի 1-ին Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասում արձակված ինքնաշեն հրթիռների պայթյունի պատճառով վիրավորված 1963թ.-ին ծնված Լևոն Չերչյանը մահացել է։
Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։
Նրա հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Նշենք, որ արդեն 6-րդ օրն է Հալեպում ջրամատակարարումն ամբողջությամբ դադարել է։
HayNews.am
Leave a comment:
-
Re: Syrian Armenian
Aleppo Plight: Recent attacks on Armenians in Syrian city viewed as continuation of genocide
By Gohar Abrahamyan
ArmeniaNow reporter
According to scholars in Yerevan, the recent events in Aleppo are continuation of the Armenian genocide and the Armenian community in Aleppo faces extermination.
Images showing vast destruction in Aleppo’s Armenian neighborhoods appeared on the internet in recent days, causing great concern in Armenia where thousands of Syrian nationals of Armenian origin have taken refuge since hostilities began in their country in 2011.
On Friday at a meeting with reporters scientist, ethnologist from Kessab Hakob Cholakian spoke about the situation in Syria saying that during the three years of war the Armenian community in Aleppo suffered most, especially in the suburban districts, where wealthy Armenians, owners of factories lived.
“Nowadays Armenians are concentrated in three districts outside of which there are no other Armenians because of three years of migration. During the last few days another such district, Nor Gyugh, was ruined. The state of Armenians in Aleppo is critical in terms of both safety and livelihood, and at this most dangerous moment we are silent, it’s time to act,” Cholakian said.
Noravank foundation director Gagik Harutyunyan said that in all the countries where the Arab spring took place Christian sections suffered particularly much, a cultural genocide took place.
“The Syrian war endangers our national safety because Azerbaijani mercenaries and Turks are very active on the level of regular army special services, we must be very careful about them,” Harutyunyan said adding that actions realized in the Middle East and in Syria particularly are a direct threat to Armenian security.
“Descendants of Armenian genocide survivors live in the Middle East and they are the bearers of Western Armenian culture and civilization and in case of dissipation not only the physical safety of Armenians but their civilization will be endangered.”
Armenia has strongly condemned the bombardment of Aleppo and, in particular, the city’s Armenian-populated district of Nor Gyugh over the past days, which has caused the loss of lives and destruction.
“We are convinced that the main precondition for progress in the resolution of the Syrian crisis lies in immediate cessation of violence,” Armenian Foreign Ministry spokesman Tigran Balayan said on Thursday, according to the Ministry’s official website.
Earlier, the Armenian Revolutionary Federation (Dashnaktsutyun), a traditional Armenian party operating both in Armenia and its far-flung Diaspora, also issued a statement condemning the rocket attacks on the civilian population in the Syrian city that is home to a sizable Armenian community.
Leave a comment:
-
Re: Syrian Armenian
Քեսաբում Սիրիայի ազգային բանակը բավական մեծ առաջխաղացում է արձանագրել
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Ուրբաթ, 30 Մայիսի 2014,
Մեր զրուցակիցն է է Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը
Վերապատվելի, ի՞նչ իրավիճակ է ներկայում Սիրիայում:
Մոտենում ենք օրենսդրական նախագահական ընտրությունների, որոնց նախաշեմին ժողովրդական տոնախմբություններ են տեղի ունենում տարբեր նահանգներում: Մենք գիտենք, որ ընդդիմադիր զինված խմբավորումները բավականին անհանգիստ են այս աշխատանքներն ու ժողովրդական գործունեությունը տեսնելով: Պետք է սա դիտարկել միջազգային քաղաքականության համատեքստում, որը ես երկու փուլի եմ բաժանում. առաջինն այն է, որ օրերս որոշում է կայացվել, որ եկող շաբաթվա ընթացքում ընդդիմադիր զինյալների գաղտնի հանդիպում է տեղի ունենալու Սաուդյան Արաբիայի և Քաթարի գլխավորությամբ, որպեսզի տեսնեն, թե ինչպես կարող են կրկին վերագտնել ու վերաշահել այն կորսված քաղաքական դիրքորոշումը, որպեսզի ապահովեն աշխարհի երկու հզորագույն բևեռների՝ ԱՄՆ-ի և Եվրամիության, մասնակցությունն ու ներդրումը ընդդիմադիր զինյալների հետ: Նրանք երկու ուղղությամբ պետք է որոշում կայացնեն. առաջին՝ եթե նեցուկ լինեն և կրկին օգնության հասնեն, ապա այս պատերազմը կշարունակվի մինչև այս տարվա դեկտեմբեր, իսկ եթե նախագահական ընտրությունների արդյունքով բացահայտվի, որ նախագահ Բաշար Ասադը կրկին զբաղեցնում է նախագահի պաշտոնը որպես ժողովրդի կողմից ընտրված օրինական նախագահ, այդ պարագայում երևի կրկնակի հաշվարկներ պետք է անեն և վերանայում անեն՝ պատերազմի վերջնական լուծումը տալու հարցում:
Միջազգային քաղաքական բեմահարթակը առիթ է տալիս, որ ներսի երկպառակումը, որն արդեն առկա է, էլ ավելի սրվի, և այդ սրվածության մեջ որոշ կողմեր կարողանան տեսնել, թե արդյոք և զինվորական, և աշխարհագրական ինչ տարածքներ կարող են իրենց վերահսկողության տակ վերցնել: Դրա համար ազգային բանակը փորձեց իր վերահսկողության տակ վերցնել Հալեպի շրջանը, որն ինքնին նշանակում է Հալեպից հյուսիս և հյուսիս-արևելք ճամփաները, որոնք կարող են մինչև թուրքամերձ գյուղերը հասնել, իր վերահսկողության տակ վերցնել: Եթե դա տեղի ունենա, ապա կկտրվի ընդդիմադիր զինյալների ճանապարհը, որոնք Թուրքիայի տարածքից կարողանում են ներթափանցել Հալեպ:
Իսկ ընտրություններից տեղի ժողովուրդն ակնկալիքներ ունի՞, որ ինչ-որ բան կփոխվի դրանց արդյունքում:
Ակնկալիքներն այն է, որ մենք ուզում ենք ավելի լիարժեք, ժողովրդավարական համակարգն իրական դառնա: Ընդհանրապես համայնական կարծիք է ձևավորվել, որ ժողովուրդը զգալի փոփոխություններ է ուզում տեսնել Սիրիայի մեջ: Ուրեմն ժողովրդավարական այս փորձը պիտի ունենա իր նստվածքը՝ ճիշտ հիմնավորումներով: Երկրորդ ակնկալիքն այն է, որ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո տնտեսական առաջխաղացում և զարգացում ապրի քաղաքը, որովհետև քաղաքաշինական ծրագրերը, որ ստեղծվում են, արդեն բավական շատ ազգային և միջազգային ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերել և իրենց առաջարկներն են արել: Ընտրություններից հետո ակնկալվում է, որ այդ ծրագրերը տնտեսական աշխուժություն կառաջացնեն: Կարծում եմ, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները պետք է որոշակի դրամական ներարկումներ կատարեն Սիրիայի տնտեսության մեջ, որպեսզի սիրիական դրամի գնողունակությունը մի փոքր բարձրանա և տնտեսական զարգացում արձանագրվի:
Քեսաբից արդեն մի քանի շաբաթ է լուրեր չկան: Այս պահին ի՞նչ վիճակ է:
Քեսաբում Սիրիայի ազգային բանակը բավական մեծ առաջխաղացում է արձանագրել և արդեն մոտեցել է Քեսաբի հրապարակին: Սա լավատեսական լուր է և ռազմական առումով մեծ արժեք: Դրա համար էլ դա բավական լարվածություն, պրկվածություն է առաջացնում Հալեպի և Դամասկոսի արվարձաններում տեղի ունեցած բախումների տեսանկյունից: Մենք չենք կարող Քեսաբում տեղի ունեցած այս պատերազմը անջատել Հալեպի և Դամասկոսի արվարձանների բախումներից: Այսինքն՝ որևէ ճակատում եթե զինյալները կորուստներ են ունենում, դրա դիմաց մեկ այլ վայրում հակազդեցություն են առաջ բերում: Դա է պատճառը, որ առավել շատ հարձակումներ են տեղի ունենում Հալեպի հայաբնակ և նաև սիրիաբնակ թաղամասերի վրա: Ես կարծում եմ, որ 1-1,5 ամսից Քեսաբում իրավիճակը կբարելավվի, և այդ տարածքը Սիրիայի իշխանությունների վերահսկողության տակ կվերադառնա: Այսօր քեսաբցիները ապաստան են գտել Լաթաքիայում, և մենք՝ Սիրիայի ապահովության մարմինների օգնությամբ, նրանց նյութական օգնություն, սնունդ ենք հասցնում: Նաև աջակցություն են ստանում քաղաքացիական իրավունքների վերականգնման առումով, որի համար պետությունը հատուկ օրենքներ է ընդունել: Դրանցից մեկը վերաբերում է քեսաբցիների ունեցվածքի կալվածքների սեփականության փաստաթղթերին, որոնք մնացել են Քեսաբում: Պետությունը նրանց սեփականությունը հավաստող փաստաթղթեր է բաժանել: Նաև նախագահ Բաշար Ասադի ստորագրությամբ օրենք ընդունվեց, որով Քեսաբում առկախվեցին առուծախի բոլոր գործողությունները: Ներկայում Քեսաբում գտնվող ոչ մի տուն կամ կալվածք ոչ կարող ես գնել, ոչ էլ վաճառել, որպեսզի հանկարծ հայ ժողովրդի տներն ու կալվածքները օտար խմբավորումների համար առուծախի առարկա չդառնան Քեսաբ ներխուժման հետևանքով:
Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին 2015-ի ապրիլի 24-ին հրավիրեց Հայաստան: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս հայտարարության վերաբերյալ, այն ինչ մարտահրավեր ուներ իր մեջ:
Թուրքիայի նախագահին ուղղված Սերժ Սարգսյանի հրավերի վերաբերյալ կարծում եմ, սա ազգային դիվանագիտության ձևակերպումն է: Դրանում թշնամի կողմի հետ երկխոսության գաղափարախոսությունն է ավելի գերիշխող դառնում: Երբեմն կուսակցական և մեր սահմաններում կարող ես ունենալ այլ պահանջատիրական ոգի, բայց երբ խնդիրը վերաբերում է ազգերի միջև եղած դիվանագիտական և քաղաքական փոխլրացման հայտարարություններին, անպայման դա այլ ձև, այլ գույն, այլ բնորոշում է ստանում: Այդ իմաստով՝ կարծում եմ, որ տեղի ունեցածը բարձր դիվանագիտություն է և Սերժ Սարգսյանի արած հայտարարության մեջ վատ բան չեմ տեսնում: Դա փոխխգործակցության և մեր հայկական հարցն ավելի ճիշտ ձևի մեջ թշնամու կողմից ընդունելի դարձնելու դիվանագիտական բարձր մակարդակի փորձ է: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպիսին կլինի Թուրքիայի պատասխան անդրադարձը:
Եթե Թուրքիայի նախագահն ընդունի հրավերը, դրանով Հայաստանը ցեղասպանության ճանաչման հարցում առաջին նախահարձակ քայլն արած կլինի: Իսկ եթե մերժի, կհասկանա, որ դա դիվանագիտական խաղ է և այդ դիվանագիտական մարմաջն ինչ նպատակներ է հետապնդում:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....TSDFDcWf.dpuf
Leave a comment:

Leave a comment: