Announcement

Collapse
No announcement yet.

Syrian Armenian

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Հալեպի հայաբնակ թաղամասերը՝ պատերազմի օղակի մեջ

    Նաիրա Բուլղադարյան
    Հրապարակված է՝ 01.04.2013

    Սիրիայում շարունակվող արյունալի բախումներից մինչ այժմ քիչ թե շատ հեռու մնացած Հալեպի հայաբնակ թաղամասերի շուրջ պատերազմական օղակը օրըստօրե սեղմվում է։

    «Հայաբնակ Վիլլաններ կոչվող թաղամասի հայերը թողել են տներն ու փախել»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց անցած տարեվերջին ընտանիքով Հայաստան տեղափոխված Ալեքսան Սողոմոնյանը, ով տարբեր ուղիներով թարմ տեղեկատվություն է ստանում հարազատ Հալեպից։

    Վիլաններ կոչվող թաղամասը այս տարեսկզբին դեռեւս հեռու էր հակամարտությունից:

    Իրավիճակն Հալեպում այնքան վատ է, որ ավանդապահ հայկական համայնքի շատ ներկայացուցիչներ երեկ փակված են մնացել տներում՝ խուսափելով անգամ Սուրբ Զատիկը տոնելու համար եկեղեցի գնալուց։

    Տարեսկզբին Սիրիայից ընտանիքով ցամաքային ճանապարհով Հայաստան փախած Նիկողոս Քուլաջյանն ասում է, որ մեծ դժվարությամբ երեկ ինտերնետի միջոցով կարողացել է զրուցել հարազատների հետ, ովքեր պատմել են, որ Հայոց առաջնորդարանը անվտանգության նկատառումներից ելնելով՝ հայերին խորհուրդ է տվել եկեղեցի չայցելել։

    «Ռմբակոծում կա, հայկական շրջաններին շատ մոտ է։ Եկեղեցուն մեկ ռումբ եկել է», – պատմում է Քուլաջյանը՝ նկատի ունենալով Հալեպի Աստվածածին եկեղեցին, որն անցած շաբաթավերջին վնասվել էր ռմբակոծություններից:

    «Բախումները հասել են հայկական թաղամասեր, վախի մթնոլորտն ավելի է սրվել»,- նրան պատմել են հարազատները:

    Սիրիահայ, Արաբական էմիրություններում տպագրվող «Ազատ-Հայ» կայքի խմբագիր Հրաչ Քալսահակյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում նշում է, որ Հալեպից դուրս գալու համար սովորական ճանապարհներ չեն մնացել, դրանք վտանգավոր են, ամեն քայլափոխի յուրաքանչյուր ոք կարող է առեւանգվել կամ սպանվել։

    Քալսահակյանը նշում է, որ այն թաղամասերը, որոնք անցնում են ընդդիմադիրների ձեռքը, ռմբակոծվում են կառավարական զորքերի կողմից: Ուստի հայկական համայնքի շրջանում որոշ մտահոգություն կա, որ ընդդիմադիրների ձեռքը անցնելուց հետո իրենք կզրկվեն իրենց տներից, գույքից, ունեցվածքից, չնայած շատերը հավատում են, որ նման բան չի պատահի ու դեռ հույս ունեն, որ կառավարական ուժերը նման զարգացում թույլ չեն տա: Անցած տարեվերջից փակված Հալեպի օդանավակայանի բացման մասին իշխանությունները դեռեւս չեն խոսում, միայն հայտարարել են, թե այն փակել են նորոգման նպատակներով:

    «Ընդհանրապես այդ շրջանը ընդդիմադիրների ձեռքի տակ է հիմա։ Ես չեմ կարծում, որ կարելի է օդակայանը բացել այդ առումով», – մանրամասնում է Քալսահակյանը։

    Սիրիայից հեռացած հայերը, ովքեր շարունակում են մտահոգվել իրենց հայրենակիցների ճակատագրով Հալեպում, ասում են, որ մեծ դժվարությամբ են կարողանում կապ հաստատել հարազատների հետ, ովքեր գտնվում են շատ վատ վիճակում՝ օրեր շարունակ էլեկտրաէներգիա չկա, խմելու ջուրը միացվում է օրվա մեջ ընդամենը մի քանի ժամ, առաջին անհրաժեշտության ապրանքները եռակի թանկացել են:

    Շուրջ երկու տարի տեւող հակամարտության հետեւանքով Սիրիայում զոհվել է ավելի քան 70.000 մարդ, ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական: Հայերի շրջանում զոհերի թիվը հասնում է 4 տասնյակի: Հայաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով, դեռեւս նորություն չկա մարտի 26-ից առեւանգված երկու հայերից ՝ ֆաբրիկատեր Արտո Ստամբուլյանից եւ ավտոմասերի վաճառական Հարութ Թյուֆենկչյանից:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    DAMASCUS-LATAKIA-YEREVAN TO BE REPLACED WITH QAMISHLI-YEREVAN FLIGHTS

    NEWS.AM
    March 29, 2013 | 15:04

    YEREVAN. - The Damascus-Latakia-Yerevan flights between Syria
    and Armenia are not conducted as of yet, but the state-run Syrian
    Air company plans to launch Yerevan-Qamishli flights starting from
    mid-April, a Syrian Air Yerevan office representative told Armenian
    News-NEWS.am.

    In the words of the representative, information about the Syrian Air
    flights might be provided in early April.

    To note, the last Damascus-Latakia-Yerevan flight was conducted on
    February 5. A total of 75 passengers arrived in, and 13 passengers
    departed from, Armenia's capital city with that flight. Prior to that,
    this flight was conducted on January 22 and 29.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian



    Akhorjagnit anuuuush

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    «Մենք կքաջալերվինք, երբ մեզի կըսին՝ ասիկա քու հայրենիքդ է». սիրիահայերի անմոռանալի լահմաջոն Երևանի կենտրոնում
    28/03/13


    Խոհարարի ճերմակ գլխարկ ու խալաթ հագած երիտասարդը փայտե տախտակի վրա է փռում խմորի շերտերը, վրան հավասար հաստությամբ տարածում արևելյան համեմունքներով խմորված մսի խճողակը ու վարպետորեն այն տեղադրում ջերմությունից կարմրած վառարանում:

    Սիրիական լահմաջոյի ախորժալի բուրմունքը տարածվում է Խորենացու փողոցի այն անկյունում, որտեղ մեծ եռուզեռով աշխատում է Հալեպից Հայաստան տեղափոխված Ջաբախճուրյանների ընտանիքը: Զաքյան-Խորենացի փողոցների շրջադարձում` շենքերի արանքում գտնվող լահմաջոյանոցում, երբեմն արաբական երաժշտության ներքո Հայաստան տեղափոխված սիրիահայերը սիրում են հավաքվել հարազատ բույրերի ու խոսակցությունների շուրջ:

    «Վեց ամիս է, ինչ եկած եմ Հայաստան: Սկիզբը 2 ամիս աշխատեցի մի ռեստորանում` որպես խոհարար, այնուհետև հասկցա, որ երկար ժամանակ պետք է մնանք ընտանիքով ու չեմ կըրնա հոն աշխատել: Ապրելու համար բավարար չէր, ու որոշեցինք այս տարածքը վարձով վերցնել, աշխատցնել»,- ասում է 25-ամյա Կայծակ Ջաբախճուրյանը:

    Նա իր ծնողների և քրոջ հետ հայրենիք է գաղթել Սիրիայի սկսված պատերազմի և երկրում տիրող ծայրահեղ վիճակի հետևանքով:

    Ջաբախճուրյանները այնտեղ են թողել իրենց 15 տարվա ստեղծած կարողությունը` տուն, ավտոմեքենա, 3 սեփական խանութներ:

    «Մենք Սիրիայում 15 տարի աս գործով կզբաղվեինք, լահմաջո կպատրաստեինք, մեր խանութներն ունեինք, աշխատողներն ալ: Մեր սեփականությունն էր հոն ամեն ինչ,- ասում է Կայծակը՝ հերթական լահմաջոն տեղադրելով վառարանում: - Շատ դժվար է ամեն ինչ թողել, գալ ու նորեն սկսիլ: Բայց պիտի աշխատես, ջանք պիտի դնես, որ ստացվի»:

    Հույս ունի, որ ամեն ինչ լավ կլինի, և հայերի քաջալերությունը կօգնի իրենց գործն առաջ տանելու:

    Ջաբախճուրյաններն թեև այժմ միայն լահմաջո և արաբական հաց են թխում, սակայն հույս ունեն հետագայում պատրաստել նաև պիցցա, հավի սենդվիչ, սպանախ, ղաուրմա, պանրով լահմաջո և այլն:



    Իր գոյության կարճ ժամանակահատվածում` մոտ 3 ամիս, սիրիական համեմունքներով բուրող լահմաջոյանոցը բազմաթիվ հաճախորդների է գրավել:

    Հաճախորդները հավատացնում են. «Մի անգամ լահմաջոն փորձելուց հետո չես կարող կանգ առնել»:

    20 լահմաջո պատվիրած միջին տարիքի կին այցելուն «Մեդիալաբին» ասում է, որ երկրորդ անգամ է այցելում Ջաբախճուրյանների լահմաջոյանոց և ավելացնում. «Իսկական լահմաջոյի համը այստեղ առաջին անգամ զգացի»:

    «Սիրիահայերը հիմա ավելի շատ կուգան մեր լահմաջոն փորձելու, բայց աստեղի հայերը, որ առաջին անգամ եկան-համտեսեցին, երկրորդ անգամ էլ եկան, կըսեն՝ իսկական համով լահմաջո կերանք, ասիկա մեզի համար ուրախություն է: Մենք շատ կուրախանանք, որ աստեղի հայերը կուգան, կհավնին»,- ասում է Կայծակի մայրը՝ Սալբի Ջաբախճուրյանը:

    Սալբին նշում է, որ թեև Հայաստանում ամեն ինչ թանկ է՝ սկսած սննդից, իրենք հույսը չեն կորցնում, որ գործը հաջողությամբ կընթանա:

    Որոշ աշխատանքային գործիքներ այստեղ չկան, իսկ եթե կան, որակապես զիջում են: Այդ իսկ պատճառով Ջաբախճուրյանները պատվիրել են Սիրիայից, որպեսզի կարողանան զարգացնել իրենց աշխատանքը:

    «Ես տեսա, որ հոս մարդիկ կան՝ կյանքեն դժգոհ են, ինծի կըսեն՝ ինչո՞ւ հոս եկար, ուրիշ տեղ երթայիր: Մարդիկ ալ կան, կըսեն՝ ասիկա քո երկիրդ է, ո՞ւր պիտի երթայիր, ադիկա մեզի ուժ կուտա: Մենք կքաջալերվինք, ավելի հանգիստ կզգանք մեզի, երբ մեզի կըսեն՝ ասիկա քու հայրենիքդ է, ճիշտ ըրիր, որ եկար»,- ասում է տիկին Ջաբախճուրյանը, և նրա աչքերը լցվում են արցունքով:

    Նա նշում է, որ իրենք Հայաստանը շատ են սիրում և բազմիցս են այցելել շրջագայելու:

    «Սփյուռքին մեջ ամեն սփյուռքահայ, երբ նեղության կհանդիպի, աչքը միշտ մայր հայրենիքին կդարձնի: Երբ որ մենք նեղություն կզգանք, կուզենք Հայաստան գալ»:

    Հայաստան մշտական տեղափոխվելուց հետո նրանց միակ մտահոգությունը աշխատանք գտնելն էր: Եվ քանի որ Ջաբախճուրյանները նույն աշխատանքով զբաղվել էին Հալեպում, որոշեցին այն բացել նաև Երևանում:



    Իսկ նրանց դուստրը՝ Մեղրիկ Ջաբախճուրյանը, աշխատում է Երևանի Նար-Դոսի անվան դպրոցում՝ որպես աշխարհագրության և արաբերենի ուսուցչուհի սիրիահայ երեխաների համար:

    Ընտանիքի հայրը՝ Գրիգոր Ջաբախճուրյանը, պատմում է, որ Սիրիայում մնալն արդեն կյանքի անվտանգության խնդիր էր իրենց համար: Թեև շատ հարազատներ ունեն, որոնք դեռ մնացել են Սիրիայում, պատերազմական իրավիճակը գնալով ահագնանում է:

    «Կարողանում ենք խոսել անոնց հետ, երբ կապ կըլլա, օր կա՝ կըլլա, օր ալ կա՝ չի բռնում: Հիմա հոն ամեն բան շատ վատ է, ամեն բան թանկ է, մարդիկ կեսօրեն ետք ժամը 3-են տուներնին կքաշվին, կվախնան, չեն ուզեր դուրսը մնալ, որովհետև լիքն են գող, ավազակներ: Մարդ կա՝ կուզե Հայաստան գալ, բայց դրամ չունե, չի կրնար գալ»,-ասում է Գրիգորը:

    Նա հիշում է նախկին օրերը, թե ինչ անհոգ էին ապրում Սիրիայում, երբ չկային ներքաղաքական խնդիրները, որոնք պատերազմի պատճառ դարձան:

    Իսկ որդին՝ Կայծակը, կարոտում է Հալեպի իր աշխատավայրը, հայ և արաբ ընկերներին, որոնք իր կյանքի անբաժանելի մասն էին: Չնայած դրան՝ ուրախ է, որ Հայաստանում նույնպես լավ ընկերներ ունի թե՛ սիրիահայերի և թե՛ բնիկ հայերի շրջանում:

    «Ավելի դյուրին է հոս ժողովրդի հետ, կհասկնան քեզի, ազնիվ են, ընկերական հետդ: Արևելահայերեն ու արևմտահայերեն տարբերություններ կան, բայց կհասկնանք իրարու»,- ասում է Կայծակը:

    Նա նկատում է, որ Հայաստանում ապրող մարդիկ շատ խնդիրներ ունեն, որ քիչ են ժպտում, բայց ազնիվ սիրտ ունեն: Նա հորդորում է բոլորին՝ փոքրիկ նեղություններից կյանքը չկործանել ու հույսով լցված լինել:

    «Ես ալ շատ նեղություն տեսա, խանութներս թողեցի Սիրիա, եկա, թանկանոց գործիքներ գնեցի, գործի դրեցի, բայց ձգեցի, եկա: Ու չըսի՝ գործ չկա, աս չկա, ան չկա, դժվարություն կա: Ուրեմն դուն ծույլ ես, դուն աշխատասեր մեկը չես, որ ատանկ կըսես: Դուն պետք է աշխատիս, ջանք թափիս, որ ստացվի: Արդեն սկսած ենք, հույս ունիմ, որ ամեն ինչ լավ կըլլա, առաջ կերթանք»,- հավելում է Կայծակը:

    Լիլիթ Առաքելյան

    Լուսանկարները` Փիրուզա Խալափյանի

    Ֆոտոպատմությունն` այստեղ

    © Medialab.am

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    GARO AND MHER: THESE QAMISHLI ARMENIANS PLAN TO STAY IN KOVSAKAN
    Hayk Ghazaryan

    It’s not only their accents that distinguish Syrian Armenians from local Artsakh residents. It’s also their viewpoints. If locals resent the wealthy lifestyles of state officials, Garo Magaryan, who moved to Armenia seven years ago from the...

    19:43, March 19, 2013

    It's not only their accents that distinguish Syrian Armenians from
    local Artsakh residents. It's also their viewpoints.

    If locals resent the wealthy lifestyles of state officials, Karo
    Margaryan, who moved to Armenia seven years ago from the Syrian town
    of Qamishli, doesn't seem to mind.

    "So what if top Artsakh officials are engaged in business. What's
    important is that they aren't leaving the country and taking their
    money with them," he says.

    After moving, Karo spent two years in Stepanakert and later relocated
    to Ashtarak. Later on, he decided on Kovsakan (former Zangelan)
    in the extreme south of Artsakh's Kashatagh Province.

    His friend Mher Boghosyan, also from Qamishli, moved to Kovsakan
    three years ago.

    Today, they jointly farm some 200 hectares of land. Most residents
    of Qamishli, on the Tirkish border, are farmers as well.

    I met Karo and Mher in Stepanakert,

    Garo's family is now living in Sweden. They will move to Kovsakan
    after Garo builds a house large enough for them all. Mher's family,
    all seventeen of them, are waiting back in Qamishli. He says a spate
    of financial problems has delayed their move to Artsakh.

    They both say one can live normally in Artsakh. It just takes hard
    work and perseverance.

    Garo said he didn't stay in Armenia because all the land is being
    privatized and fenced in. "In Armenia, you can't sit down on a river
    bank and eat a bit of cheese and watermelon. It's all posted land."

    He points out that a similar trend is evident in Kashatagh and that
    it must be countered. "The law in Artsakh is that if someone doesn't
    farm their land, someone else can. If you work the land, it's yours. If
    not, it doesn't belong to you. I believe this principle is correct,"
    Garo says.

    Garo says that everyone must do their bit to ensure that the rule of
    law is established in Artsakh and gives a personal example.

    "Once, I was stopped by a traffic cop. He told me that he would fix
    my 10,000 fine if I paid him 3,000. I told him that if he did this
    I would lodge a complaint."

    Many Artsakh residents complain that they can't pay off their loans by
    farming. Garo thinks differently. "There are those who receive loans
    and then spend the money foolishly, on drink, expensive clothes and
    other baubles. In the end, they're in a bad way."

    Both Garo and Mher Boghosyan believe that the roads around Kovsakan
    need immediate attention. There's also the matter of improving cell
    telephone reception and building a temporary shelter for arriving
    Syrian-Armenians in addition to a granary.

    Karabakh Telecom still doesn't provide telephone service in Kovsakan.

    "You often see people up in trees with their phones in order to link
    up with a service provider from Armenia. But their connection is very
    weak," says Garo.

    The two former Qamishli Armenians believe that a temporary shelter
    for 15-20 people would be a great help for others just arriving.

    They say that more Armenians from Qamishli will come if the government
    continues to provide assistance.

    Unlike Aleppo Armenians, those from Qamishli are quite used to village
    life, the two friends comment.

    Garo and Mher say they have no plans to return to Qamishli because,
    whatever the outcome of the civil war in Syria, the border town won't
    be the same.

    "If the rebels win, they won't forgive the Christians for siding with
    the government. It would be like moving to Baku and living amidst
    the Turks," says Mher.

    Robert Matevosyan, who heads the Kashatagh Repopulation Department,
    believes that new families will relocate to the area once houses
    envisaged for the Syrian Armenians are completed.

    Right now, a building with 12 apartments is being built for them
    in Kovsakan.

    There are 28 Syrian Armenian families now residing in Kovsakan;
    74 individuals all together.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    22 March 2013
    Armenians flee Syria for their ancestral homeland

    By Damien McGuinness
    BBC News, Yerevan
    A century after their ancestors fled mass killings in Ottoman Turkey, Armenian communities are again on the move - amid fears they could become victims of violence in Syria.
    The latest composition by musician Sarkis Atamian is haunting, combining melancholic Middle Eastern melodies and ancient Armenian folk instruments.
    It is an emotional homage to his hometown, Aleppo - which he has fled because of the heavy fighting.
    The musical mix reflects Mr Atamian's own background: he is ethnically Armenian. But for generations his family has lived in Syria.
    Many Armenians are now finding their lives in Syria untenable - alarmed by the on-going war, and terrified of what may come next.
    As Christians, some fear for their futures if Islamist rebels take control.
    President Bashar al-Assad, and his father before him, have traditionally been tolerant towards non-Muslim minorities.
    "The good thing here in Armenia is that you know the language, the alphabet, the religion," says Mr Atamian, as he sips aniseed-flavoured tea in one of the new Syrian-Armenian restaurants, which have been opened in Armenia's capital Yerevan by people fleeing the war.
    "When I came here, I thought: 'the people look like you. The faces, physically, they're like you!'" he added.
    Mr Atamian had a successful career as a film composer in Syria. But as the fighting in Aleppo worsened, he fled with his wife and young child last year. He now works as a pianist in a restaurant.
    Fearing reprisals
    Increasing numbers of ethnic Armenians from Syria are now joining him. More than 10,000 have fled here since the fighting started two years ago - and 7,000 have applied for residency.
    Aleppo, which is home to most of Syria's 100,000 Armenians, has seen some of the heaviest fighting. People fleeing the city say the street battles and the bombings have become too dangerous. Armenians, who are traditionally middle-class merchants, say their businesses are being ruined by the chaos of war.
    But when you ask Armenians which side they want to win the war in Syria, they avoid expressing support for either the rebels or the government - and tell you they only want peace.
    The official line of the Armenian government is neutrality. Many Armenians are terrified that relatives back in Syria will be targeted by the rebels, if the Armenian community is portrayed as pro-Assad.
    Others, who want to return one day, fear reprisals from the Syrian authorities if they are seen as supporting the uprising.
    Special schools
    Not far from the restaurant in central Yerevan, a class of small children are following the Syrian school curriculum, reading textbooks in Arabic.
    That is because this school of 300 pupils was set up specifically for the children of ethnic Armenians from Syria. Their parents hope to return with them to Syria when the fighting dies down.
    The children in this class are only seven or eight years old. But all of them say they have experienced war close-up, having seen bombings, gun battles, or tanks rolling down the streets.
    "There was a Syrian-Arab school opposite our home," remembers eight-year-old Lilit Doshokhlanian, who arrived a few months ago from Damascus. "One day tanks arrived, and there was shooting. The school was completely destroyed. So we left before my school was destroyed too."
    Some of the children tell me that they miss their friends back in Syria.
    Like all 16 teachers here, head teacher Nora Pilibbossian is also an ethnic Armenian who fled from Syria.
    She set up this school, with the help of the Armenian government, after she escaped from the war last summer, having noticed the thousands of families arriving.
    "I get so upset when I see what's going on in Syria right now. God know what's going to happen. That's where we were born, grew up and went to school. We had our homes there, and our friendships with Syrian-Arabs, who we lived and worked with. Now we've left everything behind."
    Ancestral parallels
    But the plight of those fleeing war has been eased by the welcome they have received.
    In Armenia, they are well aware of the parallels with events a century ago.
    Nora's great-grandparents, like the forefathers of most Syrian-Armenians, escaped the mass killings of hundreds of thousands of Armenians in 1915 by Ottoman Turks.
    They were given refuge in Syria. But today their descendants are also fleeing violence.
    So even though unemployment is around 20% and Armenia is desperately poor, there is no public resentment here that a wave of refugees might take scarce jobs or housing.
    Instead some Armenians have opened up their homes. Charities have been set up to provide clothing, and help find work and accommodation. Plus, after initially being criticised for not doing enough when the conflict first broke out, the government has eased visa and residency restrictions.
    "Everyone understands that they are the descendants of those Armenians who died in the genocide. We all want to do something to help," says Firdus Zakarian, from Armenia's Ministry of Diaspora.
    Being uprooted like your forefathers is painful. But this time round Armenians are not fleeing violence aimed specifically at them. But rather escaping a civil war, which is looking increasingly dangerous for everyone.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Սիրիահայերը ստանում են Արցախի պետական աջակցությունը
    20.Մարտ.2013



    Սիրիայում տեղի ունեցող պատերազմի պատճառով շատ սիրիահայեր հաստատվել են, ինչպես արտասահմանում, այնպես էլ Հայաստանում և Արցախում: Այս պահի դրությամբ ավելի քան 100 սիրիահայ հաստատվել են ԼՂՀ-ում:

    Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք սիրիահայերին աջակցելու հստակ ռազմավարություն կա, ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը նշեց.

    «Սիրահայերը մեր հայրենակիցներն են և Արցախի իշխանություններն իսկզբանե պատրաստականություն էր հայտնել աջակցելու նրանց՝ բնակվելու և ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցում: Պետությունն այդ ուղղությամբ հստակ քաղաքականություն է իրականացնում»:

    Նրա խոսքերով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախ եկած սիրիահայերի մեծ մասը հողագործներ են, ապա նրանք ևս իրենց աշխատանքով կարող են մեծ նպաստ բերել Արցախի գյուղատնտեսության զարգացմանը:

    «Պետությունը ամեն ինչ անում է նրանց տանիքով ու աշխատանքով ապահովելու, ինչպես նաև՝ պայմաններին հարմարվելու համար»,- նշեց Դ. Բաբայանը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Պուրճ Համուտը՝ 1978-ին

    Աւելցնենք, որ երբ բաղդատական ընենք, շատ հաւանաբար աւելի ցցուն ըլլան տարբերութիւնները, քան նմանութիւնները: Բայց պէտք է սկսիլ մէկ հասարակաց յայտարարէ, որ Լիբանանի ու Սուրիոյ հայկական համայնքները ունին, եւ որ հետեւեալն է. ոչ մէկ այլ համայնքի կազմակերպուածութիւն ցարդ ստեղծած է հայապահպանման այն պայմանները, որոնք առկայ են այս համայնքներուն մէջ, ի մասնաւորի ինչ կը վերաբերի արեւմտահայ մշակոյթին ու լեզուին: Նման դերակատարութիւն նախապէս տարբեր ժամանակներու ունեցած էին Պոլիսն ու Եգիպտոսը, եւ թերեւս Ֆրանսան, բայց, ի բացառութիւն Պոլսոյ, 1970-ականներէն ետք ոչ մէկ համայնք, որքան` լիբանահայութիւնն ու սուրիահայութիւնը, կարողացած են այնքան լաւ արեւմտահայ ինքնութեան պահպանման դերը ստանձնել: Թէ այսօր այս իմաստով յոյս կը ներշնչեն Հիւսիսային Ամերիկայի համայնքները, ուր, պէտք է աւելցնել, նիւթական եւ ակադեմական պայմանները շատ աւելի ձեռնտու են նման առաքելութեան շարունակման, այդ արդէն առանձին հարց է: Բայց այդ մէկը չի նսեմացներ սուրիահայ համայնքի տկարացման ժխտական հետեւանքները արեւմտահայ ինքնութեան պահպանութեան իմաստով: Այս է թերեւս հիմնական պատճառը, որ նոյնիսկ ընդհանրական աշխարհին մէջ Լիբանանի ու Սուրիոյ համայնքներու «կեդրոնականութիւնը» դեռ որոշ իմաստ ունի:

    Այդ իմաստին պատճառով էր, որ երբ 1975-ին պայթեցաւ Լիբանանի քաղաքացիական պատերազմը, համասփիւռքեան զօրաշարժը տագնապի գոնէ առաջին տարիներուն շատ ակնյայտ էր: Արտագաղթի առաջքը առնելու համար, համայնքի դպրոցները բաց պահելու համար, հայկական թաղամասերու անվտանգութեան ապահովման համար կատարուած համասփիւռքեան հանգանակութիւնը եղաւ նշանակալից: 1975-ին սփիւռքի ամենահեռաւոր համայնքներուն մէջ իսկ կար արմատաւորուած գիտակցութիւնը, որ անհրաժեշտ է արտասահմանեան հայութիւնը Հայաստանի մօտ պահել, որովհետեւ սփիւռքի վախճանական նպատակը հայրենադարձութիւնն է:

    Սուրիահայութեան ներկայ տագնապը եւս համասփիւռքեան զօրաշարժի յանգեցաւ: Սկսելով ՀՕՄ-ի առաջին նախաձեռնութենէն, որ կը միտէր ապահովել սուրիահայ վարժարաններու վերամուտը, հասնելով մինչեւ ՀԲԸՄ-ի տրամադրած սկզբնական մէկ միլիոն տոլարին ու հետագային հանգանակած յաւելեալ 250 հազարին եւ շարունակուող հանգանակութեան: Հարցումը, սակայն, այսօր կը վերաբերի Սուրիոյ հայ համայնքի կարեւորութեան մասին հաւաքական գիտակցութեան առկայութեան: Պարզ է, որ 1975-ի հետեւումով կարելի չէ Միջին Արեւելքի հայութեան հայաստանամերձութիւնը նկատել այդ գիտակցութեան առանցքը: Հայրենադարձութեան առիթը այսօր, ազատ ու անկախ հայրենիքի իրականութեան դէմ յանդիման, ոչ միայն առկայ է, այլ բաց հրաւէրի ձեւով` պետական քաղաքականութիւն, որ կ՛իրականացնէ սփիւռքի նախարարութիւնը: Ճիշդ է, նախարարութիւնը չ՛ըսեր` «Վեր կացէ՛ք, լքէ՛ք ամէն ինչ եւ եկէ՛ք Հայաստան», սակայն հայաստանեան քաղաքացիութեան ստացումէն մինչեւ Հայաստան հաստատուած սուրիահայութեան կեցութեան պայմաններու ստեղծման մասին տարբեր որոշումներու կայացումը բարացուցական են պետութեան դրական տրամադրուածութեան: Ինչ որ, հարկ է դիտել տալ, թէկուզ եւ որոշ չափով շեղինք նիւթէն, այդ տրամադրուածութիւնը փաստօրէն չկար, երբ իրաքահայութիւնը նախաձեռնեց հայրենադարձութեան: Իրաքահայութեան փորձառութիւնը լաւ նախընթաց մը չէ, բայց փաստը կայ կեցուածքի ու քաղաքականութեան փոփոխութեան: Մնացեալը արդէն Հայաստանի տնտեսա-ընկերային համակարգի պայմաններէն կախում ունի: Երկուք են ուրեմն առաջին հարցումները, որոնք հարկ է բանաձեւել եւ պատասխաններու մասին մտածել, ոչ միայն սուրիահայութեան անմիջական ապագայի, այլ ընդհանրապէս սփիւռքի, հայրենադարձութեան եւ հաւաքական զօրաշարժի պայմաններու մասին: Առաջին, մարդասիրական ամէն արդար նկատառումներէն եւ, նոյնիսկ, ազգասիրական զգացականութենէ անդին, ազգային հաւաքական գոյատեւման ու զարգացման ռազմավարութեան իմաստով ինչո՞ւ պէտք է օժանդակել սուրիահայութեան, կամ` նման տագնապալի պայմաններու մէջ գտնուող որեւէ համայնքի: Պատասխանին մասին հարկ է մտածել ազգային հաւաքական ռազմավարութեան մը տրամաբանութեամբ, որովհետեւ այդ մէկը այսօր այնքան յստակ չէ, որքան որ էր, կամ կը թուէր ըլլալ 1975-ին լիբանանահայութեան դիմագրաւած տագնապի օրերուն: Տեսականօրէն գէթ, գոյութենական տագնապ դիմագրաւող որեւէ համայնք հաւաքական փրկութեան որեւէ հեռանկար կրնայ տեսնել հայրենադարձութեան մէջ: Երկրորդ, պետական քաղաքականութենէն եւ քաղաքական կամքէն անդին, Հայաստանի ընկերա-տնտեսական համակարգը պատրա՞ստ է հայրենադարձութեան իրականացման: Հարցումը կարեւոր է, որովհետեւ անոր պատասխանէն շատ բան կախեալ է սփիւռքի մէջ հայրենադարձութեան տրամադրուածութիւնը առարկայականօրէն քաջալերելու համար: Երկու հարցումներու պարագային ալ դժուար չէ տեսնել, թէ ինչպէ՛ս իրարու կ՛առնչուին սփիւռքն ու հայրենիքը, Հայաստանի ներքաղաքական զարգացումներն ու սփիւռքի նկատմամբ քաղաքականութիւնը: Անշուշտ կրնան եւ չառնչուիլ, եթէ այդ ուղղութեամբ հասարակական տրամադրուածութիւն, քաղաքական կամք եւ պետական քաղաքականութիւն չըլլայ, կամ` եթէ այդ բոլորը ըլլան, եւ ընկերա-տնտեսական պայմանները թոյլ չտան անոնց առնչումը:

    Սուրիահայութեան համար սփիւռքեան զօրաշարժի հարցը կը բերէ երկրորդ տարբերութեան մը, որ բացայայտ դարձաւ: Փաստօրէն աւելի աշխուժացաւ հայրենի հայութիւնը, քան սփիւռքը, կամ գոնէ այդպէս կ՛երեւի, եթէ նկատի ունենանք յարաբերաբար կարճ ժամանակաշրջանի մը ընթացքին իրերայաջորդ օդանաւերով «Օգնի՛ր եղբօրդ» նախաձեռնութեան յաջողութիւնը` հակառակ բոլոր դժուարութիւններուն: Եթէ կայ դրական երեւոյթ, այդ ալ հայրենի հայութեան այս զօրաշարժն է, որուն գնահատականը ե՛ւ առարկայական, ե՛ւ բարոյահոգեբանական իմաստով պէտք է տալ մօտիկ ապագային: Ճիշդ է, Լիբանանի տագնապի առաջին տարիներուն ալ Խորհրդային Հայաստանի օժանդակութիւնը եղաւ առանցքային, եւ ո՞վ կրնայ մոռացութեան տալ Զօրի Բալայեանի գլխաւորութեամբ հայահոծ թաղեր պտտած ու համայնքային կազմակերպուածութեան ամէն երեւոյթներուն ականատես եղած հայրենի մտաւորականներուն այցելութիւնը: Աւելի՛ն. թերեւս մինչեւ այսօր հայրենիք-սփիւռք մերձեցման հոլովոյթին մէջ այդ երեւոյթը իր արժանի տեղն ու գնահատականը չէ գտած: Բայց «Օգնի՛ր եղբօրդ» երեւոյթը իր իմաստով իւրայատուկ է որպէս նախընթաց, որուն մասին անհրաժեշտ է լուրջ խորհիլ, երբ փորձ կատարուի վերի երկու հարցումներուն պատասխանելու: Այլ խօսքով, միայն արդար ազգասիրութի՞ւն է սփիւռքեան տագնապահար համայնքի մը օժանդակութեան հասնելու հայրենի հասարակութեան նախանձախնդրութիւնը, թէ՞ հիմնաւորուած է հայ ժողովուրդի հաւաքական գոյութեան մասին ռազմավարական գիտակցութեամբ:



    Հալէպը՝ 2012-ին

    Երրորդ, Լիբանանի տագնապին ժամանակ հայ համայնքը յարաբերաբար պատրաստ էր, եւ ի սկզբանէ հայ քաղաքական կուսակցութիւնները ի մի եկան յստակ քաղաքականութեան մը ճշդումով: Նման միասնականութիւն թերեւս աննախընթաց էր ներքին պառակտումներու եւ արիւնալի բախումներու ամբողջ անցեալ մը ունեցող սփիւռքին, նոյնինքն լիբանանահայ համայնքին համար: Սուրիահայութեան պարագային կը թուի, թէ տագնապի բոլոր ազդանշանները 2011-ի երկրորդ կէսէն սկսեալ այնքան համոզիչ չեղան նախապատրաստուելու համար անոր դիմագրաւման: Թերեւս պատճառը այն է, որ Լիբանանի մէջ հայ համայնքին քաղաքական համարկումը համակարգին հետ շատ տարբեր էր սուրիահայ համայնքի պարագայէն եւ թոյլ կու տար յաւելեալ նախաձեռնութիւն: Սուրիոյ միակուսակցական ամբողջատիրութեան պայմաններու մէջ հայ համայնքը նոյն ազատութիւնները չունէր, ոչ ալ կրնար շատ բացայայտօրէն հակադրուիլ իշխանութիւններուն, երբ կը դիմէին հայութեան շահերուն վնաս հասցնող նախաձեռնութիւններու, ինչպիսին եղաւ, օրինակի համար, Պաշշար Ասատին մերձեցումը Թուրքիոյ հետ: Մանաւանդ որ Սուրիոյ մէջ հակահայ պետական հալածանքներու անցեալ կար: Այս չի նշանակեր, որ սուրիահայութիւնը երկրի քաղաքական հոլովոյթէն ամբողջովին անջատուած էր: Փաստօրէն այդ հոլովոյթի ներքին ծալքերուն այնքան ծանօթ էր, որ իրականացուց Ցեղասպանութենէն վերապրած հայութեան ապաստան տուած աշիրեթապետերու այցելութիւնը Հայաստան: Բայց ի վերջոյ, հակառակ բոլոր զգուշաւորութեանց, սուրիահայութեան համար շատ աւելի դժուար եղաւ, եւ է, լիբանանահայութեան փորձին հետեւումով «դրական չէզոքութեան» դիրքերով հանդէս գալ: Ոչ միայն, որովհետեւ, պէտք է ընդունիլ, հայ համայնքը Ասատի վարչակարգէն դժգոհելու մասնաւոր պատճառ չունէր: Այլ որովհետեւ Սուրիոյ արիւնալի տագնապը, իսլամական արմատականներու ուղղակի թշնամանքը հայութեան եւ քրիստոնեաներուն նկատմամբ, թրքական գործօնը եւ վարչակարգին դէմ կռուողներու շարքին ազերիներու ներկայութեան փաստը այնքան ալ վստահութիւն չեն ներշնչեր այս «ընդդիմութեան» հետ լեզու գտնելու հեռանկարին նկատմամբ: Հետեւաբար չորրորդ հարցում մը, որ այս բաղդատական վերլուծումը կը պարտադրէ, կը վերաբերի սփիւռքի քաղաքական համարկումին. համայնքները ի՞նչ



    ձեւով պէտք է մասնակից ըլլան իրենց բնակած երկիրներու քաղաքական հոլովոյթներուն: Եւ եթէ պարզ է, որ հաւանաբար կարելի չըլլայ գտնել մէկ պատասխանի հասարակաց յայտարար մը, որովհետեւ բնականաբար իւրաքանչիւր երկրի պայմաններէն կախում ունի տեղւոյն համայնքի քաղաքական համարկումը, հարցումին կ՛ենթադրէ երկրորդ եւ աւելի բարդ բաժին մը. ի՞նչ ձեւով կրնան տագնապահար վիճակի մէջ գտնուող համայնքի մը օգնութիւնը իրենց օրակարգին վրայ բերել: Հոս, պարզ է, հարցը կը վերաբերի քաղաքական օժանդակութեան, ոչ` մարդասիրական: Այս հարցումը կը բանաձեւուի` մեկնած այն համոզումէն, որ սփիւռքի մէջ այլեւս անկարելի է անտեսել քաղաքական համարկումը եւ մտածել իրենց քաղաքական շրջապատէն անջատ համայնքային գործընթացներու մասին: Կը բանաձեւուի նաեւ` մեկնած այն դիտարկումէն, որ ի բացառութիւն Միացեալ Նահանգներու մէջ տեղի ունեցած նախաձեռնութեան մը, որ կը միտէր ամերիկեան վիզաներ դիւրացնել սուրիահայ համայնքին, սփիւռքի զօրաշարժը իրականացաւ մարդասիրական օգնութեան համար. քաղաքական իմաստով այնքան ալ յստակ չէր ի՛նչ ըսել կամ ի՛նչ նախաձեռնութեան դիմել:

    Վերջապէս, բաղդատելով լիբանանահայութեան եւ սուրիահայութեան երկու կացութիւններն ու անոնց թելադրած խորհրդածութիւնները, լիբանանեան տագնապին ժամանակ Խորհրդային Հայաստանը ունէր խորհրդանշական արտաքին գործոց նախարարութիւն մը, բայց չունէր Մոսկուայէն անկախ դիւանագիտութիւն: Նոյնը չէ պարագան այսօր: Սփիւռքով, ճիշդ է, կը զբաղի յատուկ նախարարութիւն մը, բայց շատ պարագաներու, եւ յատկապէս տագնապի պայմաններուն մէջ, հայկական դիւանագիտութեան միջամտութիւնը անխուսափելի կը դառնայ: Հետեւաբար վերջին հարցումը կը վերաբերի Հայաստանի արտաքին քաղաքականութեան. ինչպէ՞ս մշակել հայեցակարգ մը որ հայկական դիւանագիտութեան օրակարգի վրայ բերէ գոյութենական տագնապ դիմագրաւող որեւէ համայնքի իրավիճակ:

    Ազդակ Օրաթերթ - Լիբանան հրատարակուող հայկական օրաթերթ։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Բ. Մաս


    Միջին Արեւելքի ու Հիւսիսային Ափրիկէի մէջ աշխարհաքաղաքական այս գործընթացին առաջին եւ ամէնէն անտեսուած զոհերը քրիստոնեայ համայնքներն են: Հոս պէտք է շատ յստակ ըսել. Միջին Արեւելքի հասարակութիւններու ամէն իսլամացում քրիստոնեաներուն համար դրական ոչինչ կը խոստանայ: Տակաւին 19-րդ դարէն Միջին Արեւելքի քրիստոնեաները համոզուած էին, որ արաբական հասարակութեանց արդիականացումն ու քաղաքացիական հաւասար իրաւունքներու ամրագրումը ազգային սահմանադրութիւններու մէջ միակ միջոցն է դարերով իսլամական օրէնքի առաջ անհաւասար դիրքի մէջ գտնուելու իրենց իրավիճակի անարդարութեան վերացման: Ահա թէ ինչո՛ւ քրիստոնեաները առաջատար դիրք գրաւեցին արաբական ազգայնականութեան ծնունդի ու զարգացման հոլովոյթին մէջ` Եգիպտոսի պարագային նասըրականութեան զօրակցութիւն ըլլայ այդ մէկը, թէ Պաասի հիմնադրութիւն, ուր կը հանդիպինք Միշէլ Աֆլաքի նման անձնաւորութիւններու: Լիբանանի մէջ քրիստոնեաներու իրավիճակը տարբեր էր: Համայնքային դրութիւնը փաստօրէն բացառեց համարաբական ազգայնականութեան քաշողականութիւնը, որ ընդհակառակը, կրնար մինչեւ իսկ ժխտական ըլլալ քրիստոնեաներուն համար: Բայց սխալ է շատ արագ եզրակացնել, որ քրիստոնեաներուն բախտը բացառապէս կապուած էր Սատտամ Հիւսէյնի, Պըն Ալիի կամ Մուպարաքի ամբողջատիրութեանց հետ:

    Ընդհակառակը, ի մասնաւորի Եգիպտոսի մէջ, արդէն քիչ կասկած կայ, որ Մուպարաքի վարչակարգը թոյլատու եղած է իսլամական արմատականներու կողմէ ղպտիներու դէմ արիւնալի վայրագութեանց արարքներուն` շատ հաւանաբար յուսալով, որ այդ ձեւով իսլամական ընդդիմադիր հատուածները կրնայ «բաւարարել»: Հետեւաբար հասկնալի էր ղպտիներուն գործօն մասնակցութիւնը` Թահրիր հրապարակի հոլովոյթին, ապա նաեւ իսլամականներու իշխանութեան հասնելէ ետք` սահմանադրական գործընթացին, որ իրենց միակ պատեհ առիթն էր առաջքը առնելու քաղաքական-իրաւական համակարգի իսլամացման: Այս յանձնառութիւնը, դժբախտաբար, չ՛երաշխաւորեր իսլամ արմատական հատուածներու կողմէ քրիստոնեաներուն նկատմամբ գործադրուող խտրականութեան թէ վայրագութեան բացառումը:

    Սուրիոյ քրիստոնեաներու ապագային մասին խօսիլը աւելի դժուար է: Կարելի է ենթադրել, թէ այն մեծաւ մասամբ կախում ունի տագնապի աւարտէն: Եթէ տեղ մը տագնապի աւարտի բանակցութիւններու հեռանկար ստեղծուի, ապա եւ այդ մէկը պատեհ առիթ է քրիստոնեաներուն իրենց տեղը ապահովելու ապագայ Սուրիոյ կառուցման հոլովոյթին մէջ: Աւելի դժուար է նախատեսել քրիստոնէական իրավիճակը, եթէ տագնապը աւարտի մէկ կամ միւս կողմի ռազմական յաղթանակով, այն, ինչ որ շատ հաւանաբար կը ցանկայ զինեալ ընդդիմութիւնը: Ամէն պարագայի յստակ է, որ Միջին Արեւելքի ու Հիւսիսային Ափրիկէի մէջ աշխարհաքաղաքական նոր կարգի ձեւաւորման այս գործընթացը պէտք է թելադրէ Միջին Արեւելքի քրիստոնեայ եկեղեցիներուն աւելի կուռ կերպով կազմակերպուիլ եւ Միջին Արեւելքի եկեղեցիներու խորհուրդի նման կազմակերպութիւններուն տալ քաղաքական աւելի լուրջ դերակատարութիւն:

    Սուրիական քաղաքացիական պատերազմի թակարդը ինկած սուրիահայութեան ապրած տագնապին հետեւանքները իրենց անդրադարձը պիտի ունենան ոչ միայն սփիւռքեան մակարդակով, այլ` համահայկական առումով: Փաստօրէն, երբ սուրիահայութեան տագնապին մասին կը խօսինք, պարտինք գիտակցիլ, որ անիկա սփիւռքի նորօրեայ տագնապն է: Ոչ այն իմաստով, որ անոր անդրադարձը անմիջականօրէն կը զգացուի այլ համայնքներու մէջ: «Կրակը ինկած տեղը կ՛այրէ», եւ որքան ալ որպէս սփիւռք եւ հայութիւն գիտակցինք, թէ ի՛նչ կը նշանակէ Հալէպի, Տէր Զօրի, Գամիշլիի, Քեսապի թէ Դամասկոսի մէջ մեր համախումբ ներկայութեան, պատմական անցեալին ու հարստութեան կորուստի սպառնալիքը, վերապրումի առօրեայ պայքարն ու ապագայի անորոշութեան անձկութիւնը միա՛յն հոն ապրողները կրնան գիտնալ:

    Բայց սփիւռքի գործընթացը միշտ ալ տագնապալից եղած է: Սխալ չէ նոյնիսկ սփիւռքի պատմութիւնը գրել համայնքներու զարգացման ու յարաբերական անկումի վերիվայրումներով: Այս մէկը չի նշանակեր բնաւ, որ համայնքի մը յարաբերական կորուստը այլ համայնքի մը վերելքն է: Ընդհակառակը, ամէն համայնքի յարաբերական անկումին հետ միայն պատմութեան գլուխ մը չէ, որ կը մթագնի, այլ հայութեան համաշխարհային ներկայութեան մէկ երեւոյթն է, որ կը խամրի: Ինչ կը վերաբերի սուրիահայութեան, սարսափելի է նոյնիսկ մտածել, թէ որքա՛ն ահաւոր է սփիւռքի եւ համայն հայութեան համար անոր շիջումը: Կը մնայ, որ տագնապները բարացուցական են նաեւ մեր հաւաքական գոյատեւման գիտակցութեան, եւ անոնց մասին մտածելը, ո՛չ աւելի եւ ո՛չ պակաս, հայութեան հաւաքական գոյատեւման մասին խորհրդածիլ է: Հետեւաբար հարցումը, որ սուրիահայութեան տագնապի այս պայմանները կը պարտադրեն, կը վերաբերի ոչ այնքան անոր ապագային, որքան այդ տագնապին գտած արձագանգին` համայն հայութեան մօտ եւ, փոխադարձաբար, հայութեան հակազդեցութեան: Միայն այս ձեւով կրնանք գիտակցիլ, թէ որքանով հաւաքականօրէն հակազդելու եւ գործելու գիտակից, պատրաստ ու ատակ ենք` որպէս ազգային հաւաքականութիւն:

    Նման արժեւորում այս պահուս բնականաբար անկարելի է: Բայց ճիշդ կ՛ըլլայ յետադարձ ակնարկով բաղդատել սփիւռքեան այլ տագնապներու իրավիճակներ սուրիահայութեան նորօրեայ կացութեան հետ, թէկուզ եւ` քանի մը հարցադրումներ բանաձեւելու համար միայն: Այսպէս, ժամանակագրականօրէն եթէ դէպի մօտիկ անցեալէն աւելի հեռաւոր ժամանակներ երթանք, կրնանք հանդիպիլ 2003-ին ամերիկեան ներխուժումէն ետք Իրաքի հայութեան ապրած տագնապին, 1979-ի Իրանի իսլամական յեղափոխութենէն ետք պարսկահայութեան ապրած տագնապին եւ 1975-ին ծայր առած Լիբանանի քաղաքացիական պատերազմով տեղւոյն հայ համայնքին ապրած տագնապին: Այս երեքէն լիբանահայութեան պարագան ամենաբաղդատելին է սուրիահայութեան տագնապին, երկու համայնքներու պատմական, մշակութային թէ կազմակերպուածութեան մակարդակի մօտիկութեան, եթէ ոչ` նոյնութեան պատճառով:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    04.02.2013
    Լիբանանէն Ետք Սուրիա՞. Սփիւռքեան Նորօրեայ Տագնապն Ու Անոր Համազգային Հարցադրումները



    Խ. Տէր Ղուկասեան
    Ա. Մաս


    2011-ին սկսած եւ 2012-ին խորացած Սուրիոյ քաղաքական ճգնաժամը ծանր հարուած հասցուց տեղւոյն հայ համայնքին: Զոհեր, քանդում, նիւթական ահաւոր վնասներ, բայց մանաւանդ` ապագայի բացարձակ անորոշութիւն:

    Դժուար է, եթէ ոչ` պարզապէս անկարելի, որեւէ կանխատեսում ընել այս ճգնաժամի աւարտին ու անոր հետեւանքներուն մասին: Ի՛նչ ալ ըլլայ ներսուրիական միջհամայնքային բաժանման գիծերու խորութիւնը, յստակ է, որ Պաաս կուսակցութեան, աւելի ճիշդ` Ասատի վարչակարգի աւելի քան քառասնամեայ կայունութիւնը եւ յարաբերական յաջողութիւնը` համայնքային ինքնութիւններէն վեր ազգային արաբական միասնականութիւն ստեղծելու, այնքան ալ հաստատակամ չէր, որ կարենար դիմադրել միջազգային եւ տարածաշրջանային ուժերու քաղաքական սադրանքներուն: Ի տարբերութիւն Լիբանանի եւ Իրաքի, միջինարեւելեան երկու երկիրներ, որոնց հասարակութիւնները, Սուրիոյ նման, մեծամասնական ու փոքրամասնական համայնքներէ բաղկացած են, Հաֆէզ Ասատի օրով իսկ սուրիական Պաասի վարչակարգը, որ միակուսակցական ամբողջատիրութիւն մըն էր, կարծես յաջողած էր հասարակութեան մէջ միջհամայնքային բաժանման գիծերէն անդին` քաղաքացիական ինքնութիւն մը ստեղծել, թէկուզ եւ գոնէ մէկ առիթով (1981, Համա) սիւննի անջատողականները վայրագ ճնշումի ենթարկելով: Իրեն յաջորդած Պաշշար Ասատը նոյնիսկ նախաձեռնեց տնտեսական բարեկարգումներու, որոնք միջին խաւին ու համալսարանաւարտ մասնագէտներուն կենսամակարդակը ակնյայտօրէն բարելաւեցին: Շատ հաւանաբար` համոզուած, որ իր վարչակարգը կարող է յաջող կերպով դիմադրել տարածաշրջանային բոլոր ճգնաժամերուն, ինչպէս պատահած էր անցեալին, եւ, վստահաբար, խաբուած Անգարայի «դրացիներու հետ զերօ խնդիր» արտաքին քաղաքականութեան ծովանուշային մեղեդիէն, Պաշշար Ասատ իր երկրի յարաբերութիւնները սերտացուց Թուրքիոյ հետ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական ոլորտներուն մէջ: Ի վերջոյ Էրտողանը չէ՞ր, որ հրապարակային մարտահրաւէր կը կարդար Սուրիոյ թշնամի Իսրայէլին…

    2011-ի յունուարէն իսկ յստակ դարձաւ, որ արաբական աշխարհը կը թեւակոխէր ճգնաժամային նոր հանգրուան մը, որ շատերուն «գարուն»-ի մը աւետիսին խաբկանքը ներշնչեց: Քաղաքացիական բողոքի զանգուածային զօրաշարժեր, որոնք անակնկալի բերին նոյնիսկ արեւմտեան աշխարհը, Թունուզի եւ Եգիպտոսի մէջ տապալեցին ժառանգատիրութիւններու վերածուելու պատրաստուող Պըն Ալիի եւ Մուպարաքի վարչակարգերը: Քանի մը բացառութիւններով, մէկը` Լիբանանը, որուն ամէն իմաստով թերի համայնքային ժողովրդավարութեան համակարգը այնուամենայնիւ ամէնէն նուազը ազդուեցաւ այս ալեկոծումներէն, բառին իսկական իմաստով յեղափոխական թունուզեան եւ եգիպտական այս երեւոյթները իրենց անմիջական արձագանգը ունեցան արաբական գրեթէ բոլոր երկիրներուն մէջ:

    Զօրաշարժերու եւ զօրաշարժերու փորձերու արդիւնքը, սակայն, չեղաւ միակտուր: Բռնի ճնշումներն ու քաղաքացիական պատերազմները, համայնքային թէ աշիրեթական հաւատարմութիւններու առաջնահերթութեան հետեւումով ներքին պառակտումները, եւ, ինչպէս սպասելի էր, արտաքին, այսինքն` արեւմտեան, զինուորական միջամտութիւնը շուտով երեւան հանեցին, թէ որքա՛ն աճապարած էին Եւրոպայի 1848-ի «Ժողովուրդներու գարուն»-ին ներշնչումով «Արաբական գարուն»-ի մը մասին խօսողները: Նոյնիսկ օրինակելի զօրաշարժերով յեղափոխութիւն իրականացուցած Թունուզի եւ Եգիպտոսի մէջ քաղաքական գործընթացները ժողովրդավարականօրէն իշխանութեան հասցուցին իսլամական ուժեր, որոնք ընտրական զօրաշարժի ու քուէներու ապահովման գործին մէջ շատ աւելի կազմակերպուած ու փորձառու դուրս եկան, քան ֆէյսպուքերու եւ թուիթըրներու կարողութեան քիչ մը շատ հաւատացած եւ «գունաւոր յեղափոխութիւններու» շոյերով խանդավառ երիտասարդութիւնը, որ զօրաշարժերու հիմնական դերակատարը հանդիսացած էր:

    Անցնող տարուան ընթացքին արդէն յստակ դարձաւ, որ Միջին Արեւելքի եւ Հիւսիսային Ափրիկէի մէջ արաբական աշխարհի ներքին ալեկոծումները տարածաշրջանային նոր կարգ մը ձեւաւորելու սկսած են: Աշխարհաքաղաքականօրէն ուժերու հաւասարակշռութեան նոր դասաւորում մըն է, որ տեղի կ՛ունենայ: Ու թէեւ այդ հաւասարակշռութեան եւ տարածաշրջանային աշխարհակարգի վերջնական բնոյթը առայժմ անկարելի է յստակօրէն սահմանել, այնուամենայնիւ անոր մասին պատկերացումները արդէն խօսուն են:

    Առաջին հերթին, Միջին Արեւելքի ու Հիւսիսային Ափրիկէի մէջ ուժերու հաւասարակշռութեան նոր դասաւորման մէջ աւելի դերակատար են տարածաշրջանային ուժերը, քան մեծ պետութիւնները` Միացեալ Նահանգներն ու իր եւրոպական դաշնակիցները: Այսպէս, 2011-ի դեկտեմբերին Իրաքէն ամերիկեան ուժերու անփառունակ, կարելի է ըսել` սուսիկ-փուսիկ դուրս գալը ինքնին կը յուշէ Ուաշինկթընի միջամտելու կարողութեան նուազեցման մասին: Կարելի է հակաճառել` ըսելով, որ Իրաքէն զինուորներու դուրսբերումը Օպամայի 2008-ի ընտրարշաւի խոստումն էր, որ 2012-ը ընտրական տարի էր եւ առաջնահերթութիւնը բնականաբար արդէն իսկ դժուարութեան մէջ գտնուող տնտեսութիւնը պիտի ըլլար. տակաւին, Ուսամա Պըն Լատենի սպանութեամբ, Օպամա արդէն փաստը տուած էր այսպէս կոչուած «ահաբեկչութեան դէմ պատերազմը» աւելի ազդեցիկ կերպով ղեկավարելու իր կարողութեան մասին, ինչ որ առաջքը կ՛առնէր Իրաքէն հեռացումը ձախողութիւն մը նկատելու քաղաքական խաղերուն, եւ, վերջապէս, ան փաստօրէն իր ուշադրութիւնը կը սեւեռէր Ասիոյ եւ հարաւային Խաղաղականի մէջ ուժերու հաւասարակշռութեան հրամայականին վրայ: Բայց այս բոլորէն անդին, իսլամական ուժերու իշխանութեան հասնիլն ու անոնց հետ Ուաշինկթընի կողմէ լեզու գտնելու նախանձախնդրութիւնը` ամբողջ տասնամեակ մը, եթէ ոչ աւելի, անոնց ճնշող վարչակարգերու զօրավիգ կանգնելէ ետք, ինքնին փաստ է, որ երբեմնի կացութիւն ստեղծող գերհզօր ուժը այսօր այդ կարողութիւնը կորսնցուցած է: Փաստօրէն, նոյնիսկ Լիպիոյ մէջ, ուր այսպէս կոչուած «յեղափոխականները» Քազզաֆիին վարչակարգը տապալեցին շնորհիւ ամերիկեան ռազմական օդանաւներէն Թրիփոլիի բռնատիրոջ ուժերուն դէմ արձակուած հրթիռներուն, իսլամական հատուածներ չվարանեցան սպաննել ամերիկացի դիւանագէտը:

    Թէ իշխանութեան վրայ գտնուող մուրսիները պատրաստ ըլլան բանակցելու Ուաշինկթընի հետ` այդ արդէն իրենց երկրի քաղաքական ղեկավարի դերի պարտադրանքն է: Չի նշանակեր, որ անպայմանօրէն մտիկ ընեն Ուաշինկթընին, ոչ ալ վստահին (եւ ինչո՞ւ վստահին), երբ տեսան, թէ ի՛նչ աւարտ ունեցան մուպարաքներն ու քազզաֆիները, որոնք… վստահած էին Արեւմուտքին: Ինչ կը վերաբերի իրենց գաղափարակից իսլամականներուն, սեփական կուսակցութեան անդամ ըլլան անոնք թէ աւելի արմատական հատուածներու հետեւորդներ, անոնք ոչ մէկ պատճառ ունին հրաժարելու իրենց ծրագրային նպատակներէն, իմա՛` հասարակութեան ներքեւէն իսլամացում եւ իսլամական օրէնքի սահմանադրական կիրարկում, քուէի ճամբով ըլլայ այն, թէ հարկ եղած պարագային` ուժով:

    Միացեալ Նահանգներու Եւրոպայի դաշնակիցներու բացակայութիւնը տարածաշրջանէն շատ աւելի ակնբախ է. ի վերջոյ, եթէ Քազզաֆիին դէմ միջամտութեան նախաձեռնութեան դիմած Ֆրանսա ու Մեծն Բրիտանիա կրցան ապահովել իրենց ընկերութիւններու բաժինը Լիպիոյ քարիւղի արտահանման, կրնան իրենց «մարդասիրական» առաքելութիւնը յաջողած համարել… Եւ եթէ Մարոքի նման Հիւսիսային Ափրիկէի երկիրները թոյլ տան, որ եւրոպական ինքնաշարժներ արտադրող ընկերութիւններ իրենց գործարանները հոն փոխադրեն եւ աշխատաւորներուն ժամական ութ թէ տասը եւրոյի փոխարէն` վճարեն երեք կամ նուազ, դժուար թէ շատ ալ հետաքրքրուած ըլլան, որ նոյնիսկ այդ «չափաւորական» իշխանակարգերը հասարակութեան իսլամացման ուժ կու տան թէկուզ եւ միայն իրենց իշխանութեան շարունակականութիւնը ապահովելու համար` ընդդէմ զարգացող իսլամական ուժերու:

    Երկրորդ, եւ ինչ կը վերաբերի տարածաշրջանային ուժերուն, որոնք դերակատար են Միջին Արեւելքի եւ Հիւսիսային Ափրիկէի մէջ աշխարհաքաղաքական նոր կարգի կազմաւորման գործընթացին, ապա եւ հոս կարեւոր է անդրադառնալ, որ միջպետական դասական մրցակցութեան ու հզօրութեան տարածման պայքարի ուժականութիւնը հետզհետէ աւելի կը յարմարի ներիսլամական պատմական պառակտման տրամաբանութեան: Այլ խօսքով, Միջին Արեւելքի եւ Հիւսիսային Ափրիկէի աշխարհաքաղաքական կարգը կը կառուցուի սիւննի-շիա հակամարտ զօրակայաններու աշխարհաքաղաքական բաժանման գիծի երկայնքին` թէ՛ միջպետական սահմանագծումներով, թէ՛ ալ պետական սահմաններէն ներս խորացող տարբերութիւններով: Նման վարկած չ՛ենթադրեր նուազեցնել այլ գործօններու անդրադարձը, ազգային ինքնութիւն ըլլայ այդ, համայնքային հաւատարմութեան առաջնահերթութիւն թէ քարիւղի շահերով ու ռազմավարական հաշիւներով հանդէս եկող տարածաշրջանէն դուրս գտնուող ուժերու ուղղակի թէ անուղղակի միջամտութիւն: Բայց եթէ առաջնային պատճառականութիւն մը կայ Միջին Արեւելքի ու Հիւսիսային Ափրիկէի մէջ աշխարհաքաղաքական կարգի ձեւաւորման, ապա եւ այդ մէկը պէտք է ընկալել ներիսլամական պատմական պառակտումի նորագոյն թէժացման տրամաբանութեամբ: Ուժերու հաւասարակշռութեան քաղաքականութիւնը այս տրամաբանութեամբ է, որ կը շարժի Միջին Արեւելքի մէջ:

    Այս իմաստով, արաբական աշխարհի ալեկոծումներէն ամէնէն աւելի եւ ամէնէն խելացի կերպով օգտուողը եղաւ Թուրքիան, ուր 2002-էն ի վեր իշխանութեան հասած Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը երկիրը տարածաշրջանային ղեկավար ուժի վերածելու եւ այդ յաջողութեան քաղաքական դրամագլուխը ներքին ոլորտին մէջ օգտագործելու հետամուտ է: Որքան ալ որ ուզէ հանդէս գալ որպէս «չափաւոր» իսլամի բնորդ, հետեւաբար` Արեւմուտքի եւ Միջին Արեւելքի մէջ իշխանութեան գլուխն անցած իսլամական ուժերու միջնորդ, Անգարա չի կրնար շրջանցել իսլամականութեան սիւննի մեծամասնութեան ղեկավարի դերը, որ մինչեւ իսկ կրնայ գաղտնօրէն ցանկալ նորօսմանականութեան իր ձգտումներով: Այս կը նշանակէ` տարածաշրջանէն ներս Իրանի ազդեցութեան զսպում: Արդէն 2009-էն ի վեր Իրան շատ արագ կերպով կորսնցուց իսլամական յառաջապահ ուժի յաւակնութեամբ ձեռք բերած իր հեղինակութիւնը: Եթէ պահ մը պաղեստինեան Համասը Թեհրանին մէջ տեսաւ իր քաղաքական ու տնտեսական նեցուկը, ապա արդէն Անգարան ու Տոհան եկան ցոյց տալու, որ աւելի շահաւէտ է (վերա)միանալ սիւննի զօրակայանին, քան` գրասենեակ պահել Դամասկոսի մէջ կամ վստահիլ իր երկրէն ներս իսկ տնտեսական ահաւոր կացութիւն մը դիմագրաւող եւ արդէն իշխանութենէն հեռացող Ահմատինեժատի ցուցական հակասիոնականութեան:

    Թուրքիա, Քաթար, Սէուտական Արաբիա, թերեւս եւ Եգիպտոս ու Թունուզ աշխուժացած են Միջին Արեւելքի ու Հիւսիսային Ափրիկէի մէջ սիւննի աշխարհաքաղաքական ազդեցութեան գօտի մը կառուցելու հեռանկարով: Թէ որքանով այս մէկը տարածաշրջանային կայուն իրաւակարգ պիտի ըլլայ, դեռ շատ կանուխ է ըսել: Բազմաթիւ են հարցադրումները, սկսած` արաբներուն եւ, մանաւանդ, Եգիպտոսի կողմէ Թուրքիան կրկին որպէս իսլամական աշխարհի առաջնորդ ընդունելու հարցադրումէն, նկատի ունենալով մօտիկ անցեալը` 19-րդ դարը: Ոչ ալ Արեւմուտքը պատրաստ է Իրանի ազդեցութեան նուազման փոխարէն` իսլամական նոր իրաւակարգի մը մասին իր համաձայնութիւնը տալ, առանց մտահոգուելու անոր անդրադարձէն քարիւղին վրայ: Քրտական անլոյծ հարցի նոր զարգացումները, վերջապէս, աւելի կը բարդացնեն սիւննի աշխարհաքաղաքական կարգի ճակատագիրը, որուն հասնելու համար, ամէն պարագայի, «Սուրիոյ ճակատամարտ»-ի արդիւնքը հիմնական է:

    Արդ, ինչպէ՞ս եղաւ, որ Սուրիա յայտնուեցաւ այս իրավիճակին մէջ:

    Առաջին, ինչպէս արաբական այլ երկիրներու պարագան է ընդհանրապէս, սուրիական վարչակարգն ալ ժառանգատիրական ամբողջատիրութիւն մըն էր, թէկուզ եւ` Պաասի արաբական ազգայնականութեան գաղափարախօսութեամբ իրաւականացած: Որպէս այդպիսին, Սուրիոյ մէջ ալ կային մարդկային իրաւանց ու ժողովրդավարութեան ձգտողներ, որոնք թէեւ Պաշշար Ասատին մէջ սկզբնական տարիներուն տեսան բարեկարգումի հակուած երիտասարդ ղեկավար մը, շուտով սակայն անկէ յուսախաբ եղան: Երկրորդ, սուրիական տնտեսական համակարգի յարաբերական ազատականացումն ու բացումը արտաքին աշխարհին, ճիշդ է, միջին խաւին վրայ դրական անդրադարձ ունեցած էր եւ մինչեւ իսկ թոյլ տուած` համալսարանաւարտ մասնագէտներու հասարակական տեղաշարժի իրականացման: Սակայն բոլոր ամբողջատիրութիւններուն նման, Ասատի վարչակարգի տնտեսական բարեկարգումներէն ամէնէն աւելի օգտուողները եղան իշխանակարգի ու իշխող ընտանիքի ամէնէն մօտիկները: Փտածութեան անխուսափելի հետեւանքներուն կողքին, նման իրավիճակ նաեւ առիթ տուաւ իսլամական շրջանակներու` հրահրելու հակաալաեւիական տրամադրութիւններ: Երրորդ, այս յարաբերական ազատականացման զուգահեռ, յառաջընթաց արձանագրած էր սուրիական հասարակութեան իսլամացումը, որուն նշանները նկատելի էին, եւ որ, ըստ երեւոյթին, չէր մտահոգեր իշխանակարգը: Սուրիոյ մէջ յունուար 2011-ին իսկ Թունուզի եւ Եգիպտոսի օրինակներով զօրաշարժ յառաջացնելու փորձ կատարուեցաւ: Սակայն, եթէ մէկ կողմէ կառավարութիւնը զսպիչ միջոցառումներ ձեռք առաւ, միւս կողմէ` յայտնի էր, որ հասարակութեան կողմէ այդ զօրաշարժերուն ընդառաջման պատրաստակամութիւնը շատ ցած էր: Փաստօրէն բողոքի ելոյթները ծայր առին այդ տարուան մարտի աւարտին, Տարաայի մէջ, եւ բողոքի առաջին իսկ պահէն յստակ դարձաւ, թէ զօրաշարժի ետին կանգնած էին մասնաւորաբար սիւննի իսլամական հատուածներ եւ ոչ այնքան` ժողովրդավարութեան ու մարդկային իրաւանց յանձնառու մտաւորականներ ու արուեստագէտներ, որքան ալ որ արեւմտեան զանգուածային լրատուական միջոցները անպայման ուզէին Սուրիոյ պարագային Թունուզի եւ Եգիպտոսի հետ զուգահեռներ տեսնել: Հրապարակ ելած լոզունգները արդէն բացայայտ դարձուցին միջհամայնքային լարուածութիւն յառաջացնելու, հակաալաեւիական ու հակաքրիստոնէական ատելութիւն հրահրելու յստակ տրամադրութիւն: Գրաւը այդ գործօնին վրայ դրուած էր, նախ` որովհետեւ հասարակութենէն ներս քաղաքացիութեան գիտակցութիւնը չէր ամրագրուած այնքան, որ անկարելի դարձնէր միջհամայնքային լարուածութեան ամէն սադրանք, ապա նաեւ, դժբախտաբար, որովհետեւ իր ամբողջատիրական բնազդին համապատասխան կառավարութեան կողմէ բիրտ հակազդեցութիւն կը սպասուէր, այնպէս` ինչպէս իսլամական հատուածները կը ցանկային: Այդպէս ալ եղաւ փաստօրէն: Ճնշման ու անոր յաւելեալ բռնութեամբ հակազդելու տրամադրուածութիւնը երկիրը առաջնորդեց ախտաւոր շրջանակի թակարդին մէջ: Առիթ տուաւ նաեւ Քաթարին ու Սէուտական Արաբիոյ` Իրանի գլխաւոր դաշնակիցը հարուածելու` ընդդիմադիրները զինելով եւ անոնց շարքերը խտացնելով իսլամական արմատական կազմակերպութիւններու զինեալներով: Առիթէն օգտուեցաւ նաեւ Թուրքիան, որ սպասելիօրէն պատմական թէ աշխարհաքաղաքական առարկայական տուեալներու բերումով չէր կրնար ձեռնածալ մնալ դրացի երկրի վերիվայրումներուն դէմ յանդիման: Տարբեր հարց, որ Անգարա կրնար տարբեր դերակատարութիւն ստանձնել: Բայց հաւանաբար իր տարածաշրջանային հաշիւներուն համար աւելի շահաւէտ գտաւ տագնապին մէջ կողմ ըլլալու այլընտրանքին ռիսքին դիմելը: Կը մնայ, որ Ասատի վարչակարգի տապալման հետամուտ երեք այս երկիրները հաւանաբար չնախատեսեցին, թէ որքան դժուար, եթէ ոչ անկարելի պիտի ըլլար ընդդիմութենէն կազմել միացեալ ճակատ մը, որքան Արեւմուտքը վերապահ պիտի ըլլար աւելի աշխուժօրէն միջամուխ ըլլալու` նկատի ունենալով Լիպիոյ նախադրեալը եւ վարչակարգի անկումէն ետք յառաջանալիք ուժի պարապութեան վտանգաւոր անդրադարձը Լիբանանի ու Իրաքի վրայ, ընդհուպ մինչեւ ընդհանուր բռնկում, որքան Մոսկուան անդրդուելի պիտի մնար Ասատը լքելու ամէն հրաւէրներուն դիմաց, քաջ գիտնալով, որ Դամասկոսի մէջ ի՛նչ իշխանութիւն, որ յաջորդէր ուժով տապալած Պաասին, Միջերկրականի մէջ իր ռազմանաւերը ընդունող միակ նաւահանգիստը պիտի փակէր իր առաջ: Բայց մանաւանդ չնախատեսեցին, թէ վարչակարգը այսքան պիտի դիմադրէր:

    Ազդակ Օրաթերթ - Լիբանան հրատարակուող հայկական օրաթերթ։

    Leave a comment:

Working...
X