Announcement

Collapse
No announcement yet.

Syrian Armenian

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Զինված խմբավորումները չեն դադարեցնում պատերազմը քրիստոնեական և մահմեդական սրբավայրերի դեմ։ Վերջերս ավերվեց և թալանվեց քրիտոնեական սբ Մարոնի եկեղեցին։ Գրեթե 30 տոննա պայթուցիկն ավերեց սբ Մարոնի եկեղեցու գմբեթն ու շիա իմամ Ալիի դստեր սրբավայր-մզկիթի մինարեները։ Զինյալները ոտնձգություններ են կատարում տարբեր կրոնների և դավանանքների հանդեպ, ոչնչացնում են Սիրիայի համար ավանդական դավանական բազմազանությունը, ստիպում սիրիացիներին ապրել ուրիշի օրենքներով։

    Հայտնի է, որ սիրիական պատերազմին մասնակցում են վարձկանների բազմաթիվ գումարտակներ, որոնք աչքի են ընկնում առանձնակի դաժանությամբ ու արնախումությամբ։ Հատկապես առանձնանում են չեչենական ծագմամբ վարձկանները։ Սիրիայում չեչեն զինյալների առաջնորդն է ոմն Աբու Ամր ալ-Շիշանին («Չեչեն»), որի խոսքը կարելի է լսել հետևյալ հղմամբ (http://www.hanein.info/vb/showthread.php?t=311785)։ Նա խոսում է կոտրատված ու աղավաղված ռուսերենով՝ մինչև վերջ չգիտակցելով, թե ինչի մասին պետք է խոսի։ «Ջիհադի» ու «սիրիական օրհնյալ հողում պայքարելու մահմեդականների սրբազան պարտականության մասին» ծեծված նախադասությունները կակսածի տեղիք չեն տալիս նրա իսկական մտադրությունների վերաբերյալ։ Նրա անկապ բարբաջանքը թարգմանիչն անմիջապես թարգմանում է արաբերեն։ Այս ամենն այդպես էլ չգիտես ոնց հագնված ու գզգզված, դիմակավոր սուբյեկտների ողորմելի ու ծիծաղելի տեսածռմռանք կմնար, եթե ահավոր իրականություն չլիներ։ Արաբ փորձագետների կարծիքով՝ չեչենները վարձկանների մեջ ամենաարյունարբուն են համարվում, քանի որ արդեն ռուսական բանակի դեմ մարտական գործողությունների փորձ ունեն։ «Արաբի-պրես» պարբերականը հիշեցնում է, որ հենց Թուրքիան է օգնություն ցուցաբերել չեչեն զինյալներին Ռուսաստանի դեմ պատերազմում, իսկ հիմա աջակցում է նրանց սիրիական պատերազմում։ Մեծ Բրիտանիան նույնպես խառն է այս գործում։ Դեկտեմբերի 23-ին չեչեն զինյալներից բաղկացած խումբը Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանից մեկնել է Ստամբում, այնտեղից էլ ուղարկվել է Սիրիա (http://www.arabi-press.com/?page=article&id=60880)։ Սիրիական պատերազմում չեչեն զինյալների մասնակցության մասին ավելի վաղ գրել էր բրիտանական «Գարդիան» թերթը (http://www.guardian.co.uk/world/2012...ng-war)։ Ներկայում սիրիացի ժողովրդի դեմ կռվում են մոտ 50 չեչեն զինյալներ։ Նրանք գտնվում են Հալեպի հյուսիսային մասում՝ Թուրքիային ավելի մոտ։ Ի դեպ, ահաբեկչական «Ջաբհաթ Ան-Նուսրի» խմբավորմանը մոտ կանգնած աղբյուրը արաբական ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ խմբավորման կենտրոնական հրամանատարությունը տեղակայված է ոչ թե սիրիական, այլ թուրքական տարածքում, Ջալյաբինար քաղաքում։ Թուրքական իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել սույն տեղեկատվությունը։

    Այդ ընթացքում զինված բախումները զինյալների և տեղի բնակիչների միջև երկրի հյուսիսում ավելի վտանգավոր բնույթ են ստանում։ Զինյալներն արդեն դատում են բնակիչներին իրենց «շարիաթական» դատարաններում, նրանց գերի են վերցնում, որպեսզի հետո փոխանակեն գերեվարված զինյալների հետ։ Երբեմն իրենց՝ բնակիչներին է հաջողվում զինյալներ գերել։ Սիրիական հատուկ ծառայություններն օրերս կալանել են մի քանի զինված կանանց, որոնք Հալեպում կարողացել են թափանցել շուկա և սպառնալ տեղի առևտրականներին։ Նրանց բոլոր խոսքերն ու գործողությունները տեսանկարահանվել են «ընդդիմադիր» հեռուստաալիքներով ցուցադրվելու նպատակով։ Կալանվածները, ինչպես պարզվել է հետագայում, կանացի շորեր հագած զինյալներ են եղել։ Սա առաջին դեպքը չէ, երբ նրանք կանացի հանդերձանքով են քողարկվում։

    Այս շաբաթ «Լիվա Աթ-Թաուհիդ» խմբավորման հրամանատարությունը Հալեպում հայտարարել է իր կազմից «Աբու-Ալ-Կասեմ» գումարտակը հանելու մասին այն բանից հետո, երբ նրա անդամները մերկացվել են «հեղափոխական ոգուն հակասող» գործողություններում։ Իր քայլը խմբավորումը բացատրել է այսպես. գումարտակի հասցեին քանիցս դժգոհություններ են եկել տեղի բնակիչներից, ինչի առիթով զինյալներն արդեն մի քանի նախազգուշացում են ստացել «Լիվա Աթ-Թաուհիդի» հրամանատարությունից, բայց անտեսել են դրանք։ Հիմա նրանց հարցաքննելու է ռազմական ոստիկանությունը։ Այս բացատրությունը արաբական փորձագետների և ընթերցողների տարակուսանքն է առաջացրել. նրանց կարծիքով՝ խաղաղ բնակիչների սպանությանը վարժված զինյալները հազիվ թե տարաձայնություններ ունենային հերթական հանցագործությունների պատճառով։ Այս տեղեկատվության տարածման հաջորդ օրը, այիսնքն՝ երեկ, արաբական ԶԼՄ-ները մեկ այլ տեղեկություն տարածեցին, որը բացահայտում է կատարվածի էությունը։ Ոմն Մուհամադ Շամի՝ «Ջաբհաթ Ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամ, պարզաբանել է, թե «Աբու-Ալ-Կասեմ» գումարտակը «Լիվա Աթ-Թաուհիդի» կազմից հեռացնելու որոշումը խմբավորման առաջնորդը կայացրել է այն բանից հետո, երբ գումարտակի անդամները փորձել են սպանել նրան։

    Թուրքական Անթաքիա քաղաքում անհայտ զինված անձինք վերջերս առևանգել են սիրիական բանակից հեռացած մի սպայի, որը զբաղվում էր ֆինանսներ հայթայթելով և ՍԱԲ-ին զենք մատակարարելով։ Այսօր արդեն հայտնի են մանրամասները. նրա աչքը հանել և սպառնացել են սպանել, եթե 350 հազար եվրո փրկագին չվճարի, որը պահում է իր տանն ու որը նրա փոխարեն խոստացել է վճարել ՍԱԲ իր «գործընկերը։ Սակայն վերջինը չի պահել խոստումը և յուրացրել է ողջ գումարը։ Նկարահանված տեսահոլովակում պատանդը խնդրում է իր ընտանիքին ազդել «գործընկերոջ» վրա, որպեսզի սա վճարի խոստացված 350 հազար եվրոն։ Իր ճակատագրի համար ողջ պատասխանատվությունը «ճամբարափոխ» զինվորականը դնում է ՍԱԲ դավաճան սպայի վրա և խնդրում է բոլորին, ովքեր «սիրում են իրեն», վրեժ լուծել իր համար։ Ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս նայել այդ ահավոր տեսանյութը, որտեղ փայտով հանում են նրա աչքը. թույլ նյարդեր ունեցող մեկը, առնվազն, ուշաթափ կլինի, բայց եթե պողպատի նյարդեր ունենաս, կարելի է փորձել դիտել և առավել ամբողջական պատկերացում կազմել այն մասին, թե ինչ են «սիրիական հեղափոխությունն» ու Սիրիական ազատ բանակը (https://www.youtube.com/watch?v=xKD7xZr7uo8)։

    Դժվար չէ նկատել, որ ՍԱԲ-ի մասին պատմող դրվագները սահուն և աննկատ անցնում են վարձկանների մասին պատմության, քանի որ երկու ուժերի գործողությունների և նպատակների տարբերությունը գրեթե աննշան է, ինչն էլ պահանջվում էր ապացուցել։ Փոխարենը հսկայական է երկրի երեսից ոչ միայն սիրիական պետությունը, այլև սիրիական ինքնությունն ու սիրիացիների արժեքները ջնջելու ձգտումը։ Սիրիացի բանաստեղծների ու փիլիսոփաների գլխատված հուշարձանները վկայում են ոչ թե զինյալների մշակութային ուրիշ նախապատվությունների, այլ, ավելի շուտ, Սիրիայի որոշ հարևանների մշակութային բարդույթավորման մասին, որոնց Սիրիան իրենց հավասարեցնելու, եթե ոչ՝ ավելի ցած գլորելու հնարավորություն է ընձեռվել։ Զինված քրջոտների կատաղի ամբոխին դժվար չէ «քսի տալ» քրիստոնեական և մահմեդական սրբավայրերի վրա, որովհետև ոչ իսլամը, ոչ էլ քրիստոնեությունը նրանց կրոնը չէ։

    Սակայն ամենագլխավորն այն է, որ փորձելով ոչնչացնել Սիրիան՝ ՍԱԲ-ը աստիճանաբար սկսում է գործել նաև լիբանանյան կառավարության դեմ, այսինքն՝ տեղական «ապստամբական բանակից» այն վերածվում է տարածաշրջանային ահաբեկչական ուժի, որի ներսում ձևավորվում են սեփական դատարաններ, խորհուրդներ, ոստիկանություն և իշխանական այլ մարմիններ։ Միաժամանակ, ՍԱԲ-ը փորձում է պաշտոնական հարաբերություններ հաստատել միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, լուծել հարցերի լայն շրջանակ, ճանաչվել միջազգային ընկերակցության կողմից։ Մինչ այս նման միտումներ չէին նկատվում։ Բացի այդ, ՍԱԲ-ը այսուհետ միշտ կարելի կլինի գործադրել ահաբեկչական այլ խմբավորումների ու պետությունների դեմ։ Այսպիսին են հիմնական եզրահանգումները ներկայացված նյութի շրջանակում, եզրահանգումներ, որոնք տագնապալի են և մղում են հետագա խորհրդածությունների։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    26.02.2013
    ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ՍԻՐԻԱԿԱՆ ԱԶԱՏ ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ



    Արմինե Հակոբյան
    Վերջին ժամանակներս շատ են խոսում այն մասին, թե Արևմուտքն, իբր, արդեն այնքան էլ չի վստահում սիրիական պետության դեմ կռվող զինյալներին, որոնցից ոմանց ԱՄՆ-ը մտցրել է ահաբեկիչների սև ցուցակում, և որոնք, իբր, շուտով սկսելու են սպառնալ Արևմուտքին։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն ուղղակի հայտարարել է, որ որքան ավելի շատ են զինյալները կռվում Սիրիայում, այնքան ավելի մեծ վտանգ են սկսում ներկայացնել Արևմուտքի համար։ Վարձկանների և ահաբեկիչների հանդեպ նման սևեռուն երկյուղների ֆոնին (այստեղ մեզ առաջարկվում է հավատալ ահաբեկիչների ինքնաֆինանսավորմանը և, թե Արևմուտքը՝ Ծոցի հետ միասին, այստեղ ոչ մի կապ չունի) խիստ տրամաբանական է ենթադրել, որ Ասադի անկումից հետո Արևմուտքը և Կատարը ստիպված են լինելու հենվել այլընտրանքային ուժի վրա։ Նրանց բոլոր ջանքերն այժմ ուղղված են Սիրիական ընդդիմադիր կոալիցիային աջակցելուն, որը հավակնում է միանձնյա քաղաքական իշխանության Սիրիայում Ասադին հեռացնելուց հետո։ Բայց հարկավոր կլինի քաղաքական իշխանությունն ուժեղացնել նաև զինվորական իշխանության օգնությամբ, և Սիրիական ազատ բանակը լիովին կարող է համապատասխանել այդ նպատակին։ Քանզի սիրիական պատերազմի դոնոր երկրներն այստեղ պարզապես այլ ընտրություն չունեն և չեն կարող ունենալ։ Կամ վարձկան-ահաբեկիչներ, կամ ՍԱԲ...

    Սիրիական ազատ բանակի նախկին սպա, այժմ՝ «սիրիական հեղափոխությունից» պարզապես հիասթափված Աբու Մահմուդը արաբական լրատվամիջոցներին պատմել է ողջ ճշմարտությունն այդ ռազմական կազմավորման մասին. Սիրիական ազատ բանակը նա բնութագրել է որպես կոռուպցիայի և գողության մեջ մխրճված կառույց, որի սպաների մեծ մասը շարքային զինյալներին «ոչխարների պես» քշում է մահվան բերան։ Իսկ սպաները գող են, մարոդյոր ու մարդասպան, որ թաքնվում են «սիրիական հեղափոխության» անվան տակ։ Այդ հրամանատարներին աջակցում և ֆինանսավորում են արտաքին ուժերը։ Իսլամը, որի դրոշի ներքո են գործում ՍԱԲ զինյալները, «այն իսլամը չէ... իսկ այդ բոլոր գողերն ու մարդասպանները գողացան մեր հիասքանչ հեղափոխությունը և սկսեցին փող դիզել այն ժամանակ, երբ մյուսները զոհվում էին»։ ՍԱԲ շարքային անդամներին հրամանատարները քշում էին ամենաթեժ կետերը, իսկ իրենք մշտապես հեռու էին մարտական գործողություններից։ Եթե երբևէ հայտնվում էլ էին առաջնային գծում, ապա միայն թալանի ու ավարի համար։ Դա տեղի էր ունենում գրեթե ամենուր, ՍԱԲ-ը թալանում էր մասնավոր տները, տանում տեղի բնակիչների ունեցվածքը, բեռնատարների շարասյուները Սիրիայից Թուրքիա էին ձգվում։ Նախկին հրամանատար Աբու Մահմուդը թվարկում է տասը հրամանատարների անուններ, որոնք տեղակայված էին Իդլիբում և Հալեպում. նրանցից մեկը հասցրել էր վաճառել իրեն վստահված զենքն ու մեքենաները և այդ միջոցներով երկու հսկայական առանձնատուն կառուցել։ Մինչև հեղափոխությունը աղքատության մեջ քարշ եկող շատերն այսօր դարձել են ոչ միայն դրսից հովանավորվող ՍԱԲ սպաներ, այլև շահութաբեր ավտոբիզնեսի սեփականատերեր։ Իսկ շարքային զինյալներին երբեմն պարզապես սնունդը չի բավականացնում։ Իր հարցազրույցի վերջում Աբու Մահմուդը հարց է տալիս. «Հանուն ո՞ւմ և հանուն ինչի՞ ենք մենք զոհվում։ Հանուն մեր երկրի՞, թե՞ նրանց, ովքեր թալանում են Սիրիան»։

    Երեկ բավական հատկանշական միջադեպ է պատահել. «Ահրար Սուրիա» (Ազատ սիրիացիներ) խմբավորման զինյալները, որը մտնում է ՍԱԲ կազմի մեջ, հարձակում են գործել Հալեպ քաղաքի մեդիա-կենտրոնի վրա և գերի են վերցրել մի քանի լրագրողի։ Ուշագրավ է ոչ թե նման հարձակման փաստը, այլ այն, որ դա կատարվել է ընդդիմադիր լրագրողների հանդեպ։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ընդդիմադիր մեդիա-կենտրոնը տեղեկություն է տարածել սիրիացիներից մեկի մահապատժի մասին։ Նա սպանվել էր ՍԱԲ զինյալների կողմից միայն այն բանի համար, որ համարձակվել էր վրդովմունք հայտնել իր փողոցը գնդակոծելու առիթով, ինչի արդյունքում նրա ընտանիքի մի քանի անդամներ սպանվել էին։ Այս պատահարի մասին պատմած ընդդիմադիր լրագրողները հիմա բանտում են, «Ահրար Սուրիա»-ի առաջնորդի հսկողության տակ։

    ՍԱԲ-ը երեկ տեղեկություն է տարածել, թե զինյալներն առգրավել են Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատիի ողջ ունեցվածքը և նրան ձերբակալելու օրդեր են տվել։ ՍԱԲ մամլո քարտուղարը հայտարարել է, թե հեղափոխական դատական խորհուրդը որոշում է ընդունել ձևավորել հանձնաժողով Միկատիի, նրա եղբոր և զարմիկի՝ Հալեպում գտնվող բիզնեսի հետ կապված հարցերի հետաքննության համար։ «Հեղափոխականները» և «ապստամբները» Միկատիին մեղադրում են սիրիացիներին սպանելու հանցակցության և հօգուտ սիրիական ռեժիմի ֆինանսական գործունեություն իրականացնելու մեջ։ «Մեղադրական փաստաթղթերի» պատճենները ՍԱԲ-ն ուղարկել է Արաբական պետությունների լիգային, Իսլամական երկրների կազմակերպությանն ու Թունիսի, Լիբիայի, Եմենի և Եգիպտոսի արտգործնախարարներին(http://www.breakingnews.sy/ar/article/12469.html)։

    Արաբական մամուլը տարածել է մի լուսանկար, որտեղ պատկերված է սիրիացի հանրահռչակ բանաստեղծ, փիլիսոփա, բանասեր Ալ-Մահարու (973-1057թթ.) գլխատված քարե կիսանդրին։ Արձանը գլխատել են զինյալները, որոնք մեծ մտածողին այնքան էլ ճշմարիտ մահմեդական չեն համարել։ Արաբական մամուլը նշում է, որ բարբարոսական վերաբերմունքը սիրիացի հանրահայտ բանաստեղծների ու մտածողների հուշարձանների հանդեպ արդեն ամենուրեք է (http://www.breakingnews.sy/ar/article/12357.htm), (http://www.syriantelegraph.com/?p=70981)։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    11.03.2013
    ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐԸ ՍՈՒՐԻԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐՈՒԱՆ ՍԵՄԻՆ

    Հրաչ Քալսահակեան
    Մարտ 2011ին, երբ սուրիական յեղափոխութեան առաջին ցոյցերը տեղի ունեցան, հայ գաղութը չկրցաւ անդրադառնալ, թէ կը գտնուէր նոր հանգրուանի մը սկիզբը եւ թէ տարի մը ետք պիտի յայտնուէր աննախադէպ զարգացումներու կիզակէտին վրայ:

    Այդ ժամանակ իսկապէս դժուար էր նման գուշակութիւններ կատարել, գաղութի մը համար, որ քառասուն տարիներ ինքզինք զերծ համարած էր քաղաքական վերիվայրումներէ, շնորհիւ Ասատ հօր եւ զաւակի ղեկավարութեան, որոնց հասցէին հայութեան արտայայտած երախտապարտութեան խօսքերը սկսած էին գերազանցել արաբ ժողովուրդի նկատմամբ արձանագրուած խօսքերը:

    Գոյացած էր այնպիսի մտածում, թէ տիրող իշխանութիւնը չափազանց բարեացակամ էր հայութեան նկատմամբ: Թոյլատրուած էր ազգային – եկեղեցական կեանք վարել համայնքային շրջագիծէն ներս, շաբաթական քանի մը ժամ հայերէն դասաւանդել յարանուանական կարգավիճակ կրող դպրոցներու մէջ, ամառնային բանակումներ իրականացել հայաբնակ աւաններու մէջ, զանազան առիթներով հրապարակային միջոցառումներ կազմակերպել, արուեստի խումբեր ստեղծել, հիւր խումբեր ընդունիլ, եւայլն: Այլ փոքրամասնութիւններ, ինչպէս քիւրտեր, չէրքեզներ, թուրքմեններ եւ երկրի բնիկ սուրիանիներ կամ ասորիներ, այդպիսի իրաւունքներ չէին վայելեր: Հալէպի նման իսլամական բազմամիլիոն քաղաքի մը մէջ, վերոյիշեալ տարրական իրաւունքները մեծ ձեռքբերում կը համարուէին, մանաւանդ Ալ Պաաս կուսակցութեան օրերուն, երբ արաբական ազգայնական շարժումը եւ պետականացման հոսանքը գագաթնակէտին հասած էին:

    Այսպիսի մթնոլորտի մը մէջ, հայախօսութիւնը դարձած էր մեծագոյն դրամագլուխ, որուն համար հպարտ էին բոլորը, Հայաստանէն մինչեւ Սփիւռք, որուն համար նաեւ ստեղծուած էր «մայր գաղութ» եզրը: Մէկը չէր ուզեր հայախօսութիւնը վերագրել հայերուն միատեղ եւ ինքնամփոփ ապրելու հանգամանքին՝ մանաւանդ Հալէպի առանձնաթաղերուն մէջ, ուրկէ դուրս հայերէնի գործածութիւնը հասած էր նուազագոյն մակարդակի: Սուրիահայութիւնը կը ներկայացուէր որպէս հայախօս համայնք, մինչդեռ անոր մէկ երրորդը արդէն հայերէն չէր ճանչնար, իսկ մնացեալին մայրենիի իմացութիւնը այդքան փայլուն պատկեր չէր պարզեր: Առաւել, հայերէն լեզուն պետական որեւէ քննութիւններու մէջ ընդունուած չէր, իսկ ակադեմական մակարդակով հայագիտութեան ծրագրեր առհասարակ չկային: Տակաւին չենք խօսիր այն մասին, որ հայերէնով մամուլ կամ լրատուամիջոց չկար, բացի Հալէպի Առաջնորդարանի անուան տակ հրատարակուող շաբաթաթերթէ մը, որ կրօնական տեղեկագրի կերպարանքով լոյս կը տեսնէր, ուր արդէն հայեր այնքան ինքնազսպուածութիւն կը դրսեւորէին, որ յարանուանութիւններու գծով պետական հսկիչ պաշտօնեան ձանձրոյթով պիտի կարդար հոն գրուածները, եթէ յանկարծ օր մը փափաքէր արաբերէնի թարգմանուած լրիւ տարբերակը ունենալ իր սեղանին վրայ:

    Եթէ հայակերտումը (այս բառը մեծ արժէք կը ներկայացնէր այդ օրերուն եւ մասնաւոր խորհրդաւորութեամբ կ'արտասանուէր) դարձած էր այդ օրերու վերնագիրը եւ կը դրսեւորուէր շէնքերու եւ հիմնարկութիւններու կառուցումով ու հայապահպանումի նուիրուած շքեղ ու տեսակաւոր միջոցառումներու գործադրութեամբ, «մարդակերտում»ը, միւս կողմէ, իր վատագոյն վիճակին մէջ էր: Երկրի վիճակը չէր նպաստեր այդ առումով: Մարդ արարածը կը մեծնար հեռու բարոյական չափանիշներէ՝ որդեգրելով իր շահերը հետապնդելու պատեհապաշտ ընթացք: Ան գիտէր, որ դրամի ուժով կարելի էր իրականացնել գրեթէ ամէն ինչ, որքան ատեն որ իշխանութեան դէմ չէին իր արարքները: Կաշառակերութիւնը համատարած էր: Իշխանապետական բուրգը որոշակի մեքենայականութեամբ կը գործէր եւ մարդիկ յարմարուած էին սոյն կառոյցին: Մէկ խօսքով, հայակերտում կար, բայց ո՛չ մարդակերտում:

    Պատահական չէ, որ արաբական շրջանակին կողմէ ճանչցուած եւ տասնամեակներ շարունակ մեր ազգային վարկին կորիզը հանդիսացող արդարամտութեան, վեհանձնութեան եւ ազատութեան գաղափարները այնքան նուաղած եւ այլափոխուած էին, սուրիական յեղափոխութեան նախօրեակին, որ մենք չկարողացանք համաժողովրդային այդ շարժումին ետին, արտաքին դաւադրութենէն բացի, այլ բան նշմարել: Փաստը կը մնայ, որ մինչեւ օրս, տասնեակ հազարաւոր սուրիացի զոհերուն համար պաշտօնական դատապարտութեան ո՛չ մէկ անկողմնակալ եւ կարեկցական խօսք արտայայտած ենք՝ սուրիահայութեան կամ առհասարակ հայութեան որեւէ շերտի կամ ներկայացչական մարմնի անունով: Ընդհակառակը, սուրիական առցանց շրջանակներուն մէջ վերջին երկու տարիներուն, հայու անուններով կը վխտան յեղափոխութեան դէմ գրուած այնպիսի ուշագրաւ գրառումներ, այնպիսի գոռոզութեամբ, ինքնահաւանութեամբ եւ սպառնական ոճով, որ շատ անգամ մեզ ամօթով կը ձգեն:

    Հայաստանի անկախութենէն (1991) մինչեւ սուրիական յեղափոխութիւն (2011) երկարաձգուող քսան տարիներու ընթացքին, սուրիահայերը, որպէս Ցեղասպանութեան վերապրողներու երրորդ կամ չորրորդ սերունդի ներկայացուցիչներ, աւելիով ներգրաւուած էին սուրիական հասարակական եւ տնտեսական կեանքին մէջ: Սուրիան սկսած էր ձեւաւորուիլ որպէս վերջնական հայրենիք եւ ո՛չ միայն որպէս ծննդավայր: Հայաստանի անկախութեան նկատմամբ կրաւորական կեցուածք որդեգրած սուրիահայերը, սկսած էին աւելի գրկաբաց ընդունիլ սուրիական հայրենիքի գաղափարը եւ շօշափել հոն լիիրաւ քաղաքացի մը դառնալու հեռանկարը: Այսպիսի հոգեբանական վիճակի մէջ գտնուող սուրիահայերուն համար բոլորովին անսպասելի էր Մարտ 2011ին տեղի ունեցածը: Այնքան շշմած էին պատահածներէն, որ յեղափոխութենէն 14 ամիս ետք անգամ (երբ ընդիմադիրները հասած էին Հալէպի մերձակայքը) չէին կրցած ըմբռնել թէ հարցը ծանրակշիռ էր եւ պիտի վերջնականապէս փոխէր իրենց ապրելակերպը եւ սկիզբ դնէր յարաբերութիւններու նոր իրավիճակի մը:

    Կասկածէ վեր է, որ հայեր (որպէս համայնք, պետականութիւն եւ սփիւռք) աւելի սթափ պէտք էր ըլլային սուրիական տագնապը ընկալելու, վերլուծելու եւ որոշումներ ընդունելու գծով: Ամէն ինչ հակազդեցութեան սահմաններուն մէջ պէտք չէր մնար: Տեղի ունեցածին տարողութիւնը մեծ էր, այո՛, բայց ներելի չէր տագնապը մէկ տարի անտեսել, երբ արդէն այդ համակած էր Սուրիոյ շատ մը այլ մասեր, նախքան Հալէպ հասնիլը:

    Շատ քննադատութիւն եղաւ նպաստի բաշխումի գործընթացին մասին: Յայտնի չեղաւ թէ տեղի ունեցած քննադատութիւններէն օգտուեցա՞ն պատասխանատուները եւ ի՞նչ գործնական փորձառութիւն ձեռք ձգուեցաւ: Նկատի առած, որ սուրիահայութեան ներկայ դրութիւնը կրնայ շարունակուիլ, կարեւոր է որ նման փորձառութեան ձեռքբերում համատարած ճանաչում գտնէ եւ մարդիկ օգտուին միմեանց փորձառութենէն: Անհրաժեշտ է մանաւանդ, հետեւողական ձեւով ժողովուրդին ներկայացնել հանգանակութիւններու եւ նիւթական նպաստներու թափանցիկութիւնը: Համահայկական առումով, պէտք է յստակ դառնայ, թէ Սուրիոյ դէպքերը կրնան երկարաձգուիլ, հետեւաբար հնարաւոր է որ մեծ գումարներու կարիքը զգացուի:

    Ի հարկէ, հայերուն համար հոգեկան մեծ ցաւ է տեսնել Հալէպի երբեմնի գաղութը այսպիսի վիճակի մէջ, անդամալոյծ, անկարող, վիրաւորուած հպարտութեամբ, մռայլ ներկայով եւ անորոշ ապագայով: Թշուառութիւնը բոյն դրած է հայ գաղութին մէջ, ուր մարդիկ, զրկուած ելեկտրական հոսանքէ եւ այլ տարրական միջոցներէ, շատ անգամ կարողութիւն չունին տաք ճաշ մը գտնելու:

    Պէտք է սակայն ընդգծել, թէ մինչեւ հիմա որեւէ հայ զոհ չէ գացած Սուրիոյ մէջ իր ազգային կամ կրօնական պատկանելիութեան պատճառով: Հայութեան կրած վնասները Սուրիոյ շատ մը այլ քաղաքացիներու կրած ահաւոր վնասներուն հետ կարելի չէ համեմատել:

    Մտավախութիւն կայ սակայն, որ չափաւորական ընդիմադիրներու տկարացումով ծայրայեղականներուն նժարը աւելի բարձրանայ ու մենք, իսլամ կրօնական այլամերժ ուժերու դէմ յանդիման գտնուինք: Բարեբախտաբար, սակայն չափաւորականները տակաւին իրենց հակակշռին տակ կը պահեն ընդիմութեան բանալիները:

    Հալէպի քրիստոնեաբնակ թաղերու համեմատական հանդարտութիւնը (հանդարտութիւն բառը հոս ունի լրիւ համեմատական իմաստ) կը վկայէ թէ ընդիմադիրներուն համար, գոնէ այս հանգրուանին, առաջնային չէ քրիստոնեայ թաղերուն գրաւումը: Ուշադրութիւնը դարձած է այլ ուղղութեամբ, բայց այդ չի փրկեր հայութիւնը յետագայ վտանգէ մը կամ անհամեմատ ծաւալուող զարգացումէ մը:

    Սուրիահայերը կը թեւակոխեն յեղափոխութեան երրորդ տարին խառն զգացումներով: Գաղութը արդէն կորսնցուցած է իր համրանքին մէկ կարեւոր մասը, կրած է միլիոնաւոր տոլարներու հասնող վնասներ, հարիւրաւոր գործատեղիներ հրոյ ճարակ եւ թալանի առարկայ դարձած են, քառասունէ աւելի հայեր սպաննուած եւ աւելի մեծ թիւով վիրաւորներ արձանագրուած են: Կան տակաւին առեւանգուած անհատներ, որոնց մասին տեղեկութիւններ կը պակսին: Այլ առեւանգուողներ փրկագինով ազատուած են:

    Սուրիոյ մէջ գործող երկու հիմնական հակադիր կողմերը աւելի ամրացած կը մնան իրենց դիրքորոշումներուն վրայ: Ոչ միայն նախապայմաններ կը դնեն բանակցութիւններ վարելու համար, այլ էութեամբ զիրար որպէս բանակցող լիիրաւ կողմեր չեն ճանչնար:

    Փաստօրէն, ազգաբնակչական տեղափոխումներու եւ աշխարհա-քաղաքական բաժանումի եզրին կանգնած է Սուրիան: Իւրաքանչիւր տարածաշրջան սկսած է յատկանշուիլ որոշ ազգաբնակչութեան կամ կրօնական հաւաքականութեան տիրական ներկայութեամբ կամ կնիքով: Այս առումով չենք կրնար անտեսել այն փաստը, թէ Հալէպ սուննի իսլամ ջախջախիչ մեծամասնութիւն ունեցող քաղաք է, ուր շիա իսլամներուն թիւը (ալեւի կամ այլ) շատ աննշան է: Այս փաստէն կարելի չէ երբեք խուսափիլ: Այլ փաստը այն է, որ Հալէպ կը գտնուի Թուրքիոյ մերձաւորութեամբ եւ չունի ծովային ելք: Հայերու ստացուածքներուն կարեւոր մէկ մասը այժմ կը գտնուի ընդիմադիրներու հսկողութեան տակ եղող շրջաններուն մէջ:

    Պարագաներ կան, որոնք իրենք զիրենք կը պարտադրեն եւ մենք չենք կրնար անխոհեմ գտնուիլ այդպիսի իրավիճակներու դիմաց: Պէտք է կերպ գտնենք տէր կանգնելու մեր ժողովուրդին եւ ստացուածքներուն: Պէտք է դասեր քաղենք մեզ հետ պատահող որեւէ դէպքէ կամ իրավիճակէ: Եագուպիէ հայաբնակ գիւղին պատահածէն պէտք է օգտուինք որպէսզի ապագային նման վիճակ չպատահի, օրինակի համար, Քեսապի մէջ կամ այլուր: Ինչո՞ւ պիտի Եագուպիէի լատին բաղադրամասը ստիպուած չզգայ լքելու իր բնակավայրը, մինչդեռ հայեր հարկադրուած ըլլան այդ քայլին դիմելու՝ պետական ուժերու նահանջէն ետք:

    Մամուլը եւ մտաւորականութիւնը մեծ դեր ունին այս մանրամասնութիւնները հանրութեան բացատրելու եւ ընդհանուր առողջ վիճակ ստեղծելու մէջ: Սուրիահայ թղթակիցներէն եւ մտաւորականներէն ոմանք լալկան եւ կողմակալ գրութիւններ թուղթին յանձնելու փոխարէն ինչո՞ւ հետամուտ չեն ըլլար հասկնալու պատահածը, որպէսզի կոյր վերարտադրութիւն չկատարեն այս կամ այն քարոզչական մեքենայէն՝ երբեմն նոյնիսկ մերկպարանոց սուտեր որդեգրելով: Ինչո՞ւ կարգ մը գրիչներ չեն դադրիր հալածելէ իրենց կարծիքէն տարբեր եղողները եւ անկաշկանդ էջեր կը գտնեն իրենց տրամադրութեան տակ այդ նպատակին համար: Եթէ Հալէպ մնալը որպէս կարեւոր սկզբունք ընդունուեցաւ մեր մամուլին կողմէ, ինչո՞ւ Հալէպ մնացող բնակչութեան ապահովութիւնը եւ անոր ապագան երաշխաւորող քայլերու մասին հետեւողական գրառումներ տեղի չեն ունենար: Այո՛, մենք գիտենք, որ մեր իրականութեան մէջ չկայ ազատ մամուլ, բայց երբ հարցը մահ ու կենաց հարց է եւ հայութեան մէկ հատուածի գոյատեւութեան կը վերաբերի, շրջանցում պէտք է կատարել եւ թոյլատրել, որ մարդիկ արտայայտուին եւ փորձեն հասկնալ թէ ո՞ւր կը գտնուի սուրիահայութիւնը եւ ինչպիսի՞ նորանոր լծակներ կարելի է օգտագործել:

    Այնպիսի լրատուական իրավիճակ մը ստեղծուած է, որ մեզի համար շատ սիրելի բառեր, ինչպիսին են ազատութիւն եւ ժողովրդավարութիւն, կը ներկայացուին որպէս քաոս եւ անիշխանութիւն բնորոշող հոմանիշներ: Կարծես աշխատանք կայ այդ բառերը հեղինակազրկելու: Դատապարտելի է մեծ տարածում գտած այն միտքը, ըստ որուն արաբները արժանի չեն ազատութիւն ձեռքբերելու եւ թէ գաւազանի ուժով միայն կը ղեկավարուին: Հայաստանի անկախութեան միտքերով թրծուած սուրիահայութիւնը, որ կը հպարտանար եռագոյնը ամենէն թէժ օրերուն պահպանելով, կը դժուարանայ այսօր տեսնել սուրիացի ժողովուրդին ձգտումները:

    Անշուշտ, աւելի լաւ պիտի ըլլար եթէ Ասատը իր գահէն կանուխ հրաժարէր եւ երկիրը ունենար իշխանափոխութեան խաղաղ գործընթաց: Ասոր երաշխիքը կրնար հանդիսանալ նոյնինքն Ասատը, որ երկու տարի առաջ մեծ հեղինակութիւն կը վայելէր երկրի լայն խաւերուն մօտ:

    Եթէ երկիրը զերծ մնար քաղաքացիական պատերազմէն, մեր գործը դժուար պիտի չըլլար: Ամէն հայ պիտի գիտնար մտածել ու իրեն յարմար լուծում գտնել: Անոնք որ անցեալին արեւմտեան կամ այլ երկիրներ գաղթեցին, իրենց համար յարմարագոյն որոշում առնողի հոգեբանութեամբ մեկնեցան, իսկ չմեկնողները իրենց համար յարմարագոյն որոշում առնողի հոգեբանութեամբ շարունակեցին ապրիլ Սուրիոյ մէջ: Հիմա սակայն, քաղաքացիական պատերազմի (ու թերեւս իսլամական միջ-կրօնական հակամարտութեան ու գերհզօր պետութիւններու հաշիւներու) թոհուբոհին մէջ բռնուած, այլեւս դժուար պիտի ըլլայ երեւակայել, թէ սուրիահայերը հնարաւորութիւն պիտի ունենան, հեզասահ կերպով մտածելու, իրենց ապագայ քայլերուն մասին:

    Եւ սակայն քանի որ ունինք Հալէպի (եւ Սուրիոյ) մէջ մնացող հաւաքականութիւն մը, պարտաւոր ենք բոլոր միջոցներով, նիւթական եւ բարոյական գետնի վրայ, զօրավիգ կանգնիլ անոր: Ժամանակը կը պարտադրէ, որ վերջին ծայր հաշուենկատ ըլլանք գետնի վրայ զարգացող իրավիճակին նկատմամբ եւ անհատական ու հաւաքական ամէն միջոց օգտագործենք, սուրիահայութեան ֆիզիքական ապահովութեան համար:

    Կայ սակայն կարեւոր կէտ մը, որուն քննարկումէն կամ հրապարակային ակնարկութենէն յաճախ փորձած ենք խուսափիլ:

    Ընդիմադիրներուն հետ կապը մեր ամենէն խնդրահարոյց եւ կնճռոտ հարցն է: Նախ որովհետեւ, որպէս հակում կամ արեւելում, հայութեան ջախջախիչ մեծամասնութիւնը ընդիմութեան մէջ մասնաւոր արժանիք չի տեսներ: Տարածուած է պետական քարոզչութեան այն միտքը, որ ընդիմադիրները օտար ուժերէ բաղկացած, հազարներով եկած ու ներխուժած են Սուրիա, ուր իսլամական ծայրայեղ վարչակարգ պարտադրելու միջազգային դաւադրական ծրագիր կը հետապնդեն: Երկրորդ, պետութիւնը անշուշտ չի վարանիր իր բիրտ ուժը գործածելու, բոլոր անոնց դէմ, որոնք կը հաղորդակցին թշնամի համրուող կողմին հետ: Պետական շրջանակը հայերը իր բնական դաշնակիցը կը համարէ: Այդ շրջագիծէն ներս, մօտաւորապէս երկու հարիւր հայ երիտասարդներ ներգրաւուած են «ժողովրդային յանձնախումբեր» անունով ճանչցուած կառոյցին մէջ, որոնց վստահուած է Հալէպի հայկական թաղերու հսկողութեան գործը՝ պետութեան օգտին: Հայկական աւանդական կուսակցական կառոյցները կը շարունակեն պահպանել իրենց անջատ դիմագիծը:

    Կարգ մը հայ անհատներ ստիպուած գործակցած են ընդիմադիր շրջանակներու հետ, իրենց ստացուածքները (գործարաններ, ապրանքներ եւայլն) փրկելու սիրոյն, ինչ որ նիւթական սովորական կարգադրութիւններու սահմաններուն մէջ կ'իյնայ: Պաշտօնական առումով, սակայն, չկան հաղորդակցութեան ուղղակի խողովակներ սուրիահայերուն եւ ընդիմադիրներուն միջեւ:

    Այժմ պատերազմական գործողութիւնները հեռու կը թուին ըլլալ Հալէպի հայկական շրջապատէն: Հաւանաբար այն միտքը կը տիրէ ընդիմադիրներուն մօտ, թէ այլ կարեւոր շրջաններու գրաւումէն ետք հայկական կամ քրիստոնէական թաղամասները ինքնաբերաբար անձնատուր պիտի ըլլան, պաշարման օղակի մէջ յայտնուելէ ետք: Փաստօրէն Հալէպէն դէպի արեւելք երկարաձգուող հազարաւոր քառակուսի քիլոմեթրերու տարածքը (մինչեւ ընդհուպ Իրաքի սահմանները) այժմ կը գտնուի ընդիմադիրներուն ձեռքը, իսկ Հալէպի հայաբնակ Նոր Գիւղ (Միտան) թաղամասը կարելի է համարել սահմանագլուխ:

    Որքան որ մենք համամիտ ենք Սուրիոյ մեր քոյրերուն եւ եղբայրներուն որդեգրած ուղղութեան, նոյնքան պարտաւորութիւններ ունինք այդ ուղղութիւնը իմաստաւոր հունի մէջ տեսնելու: Երբ պատերազմական իրավիճակը պարտադրէ, որ հաղորդակցութեան խողովակներ ունենանք ընդիմադիրներուն հետ, պէտք է անվարան դիմենք այդ քայլին: Նոյնը կարելի է ըսել, երբ քաղաքական իրավիճակի բերումով, մեր ներկայութիւնը անհրաժեշտ դառնայ ընդիմադիրներու պաշտօնական շարքերուն մէջ:

    Այդ մեր պարտականութիւնն է եւ իրաւունքը, այնպէս ինչպէս Սուրիոյ բաղադրամասը կազմող բոլոր հատուածները կը կատարեն եւ որուն համար ներսի հայերը բնականաբար համամտութիւն չեն կրնար յայտնել, որքան ատեն որ իշխանական ուժերու հակակշռին տակ գտնուին: Որպէս դիւանագիտական անհրաժեշտութիւն, այդ քայլը արտասահմանի հայերուն ուսերուն վրայ ձգուած է եւ որուն համար ո՛չ մէկը կրնայ մեզ այպանել, որովհետեւ դէպքերու սկիզբէն երկու տարի ետք, մենք ալ պարտաւոր ենք, ամեն տեսակի լծակներ օգտագործել եւ բոլոր կողմերուն հետ համահաւասար կապեր հաստատել՝ մեր շահերուն համար: Այդ մեր կողմէ յայտարարուած տկար «չէզոքութեան» զօրաւոր դրսեւորումը կարելի է նկատել, մանաւանդ եթէ ազգովին ընդունինք անոր անհրաժեշտութիւնը եւ հասկնանք տարողութիւնը:

    Յեղափոխութեան երրորդ տարեդարձի սեմին, մենք, թէկուզ ուշացումով, պէտք է մեր վրայէն թօթափենք ենթակայի եւ անզօրի ցուպը եւ վերջնականապէս դադրինք Հալէպը դիտելէ միմիայն երազային ակնոցներով:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    «Գարունից» մղձավանջ. Սիրիան 2 տարի անց
    Մուշեղ Ղահրիյան
    Ուրբաթ, 15 Մարտի 2013,


    2011 թվականին մարտի 15-ին Սիրիայի եւ Հորդանանի սահմանին գտնվող Դարա’ա քաղաքում «արաբական գարնան» շրջանակում տեղի ունեցավ առաջին հակակառավարական ցույցը:
    2 տարի անց՝ 2013 թվականի մարտի 15-ին երկիրը գտնվում է լայնաամասշտաբ պատերազմի մեջ ու կործանման եզրին: 2 տարում կառավարական ուժերի ու ապստամբների միջեւ մարտերում զոհվել է ավելի քան 70 հազար մարդ, իսկ փախստական է դարձել ավելի քան 1.2 միլիոնը: ՄԱԿ տվյալներով, Սիրիայից օրական հեռանում է 8000 փախստական: Համեմատության համար նշենք, որ հարեւան Լիբանանում 15 տարի տեւած քաղաքացիական, միջհամայնքային պատերազմի զոհերի թիվը մոտ 150 հազար էր:
    Սիրիայում բնակվում են տասնյակ դավանանքների ու ազգությունների ներկայացուցիչներ՝ արաբ, քուրդ, հայ, չերքեզ, սուննի, շիա, ալավի, մարոնի, ուղղափառ, դրզի, հայ առաքելական եւ այլն: Սիրիայում սեփական ինքնության ընկալման երկրորդ աստիճանը սիրիացի լինելուց հետո դավանանքի հետ է կապված: Շուրջ 40 տարի իշխանության գտնվող Ասադներն ալավի են, եւ բնակչության մոտ 75%-ը կազմող սուննիները երկրորդ պլանում են եղել, ինչը չէր կարող դժգոհություններ չառաջացնել:
    Սիրիայում արտաքին ազդակներից բացի, հակամարտության սկսմանը նպաստաեցին մի շարք գործոններ, որոնցից կարելի է առանձնացնել սոցիալ-տնտեսական բարդ դրությունը, 2000-ականների սկզբին Ասադի սկսած բարեփոխումների ձախողումը, իշխանության ուղղահայացի պահպանումն ու տարբեր քաղաքական խմբավորումներին քաղաքական համակարգից չթողնելը, 2011 թվականի մարտին տեղի ունեցած առաջին ցույցերին ոչ ադեկվատ արձագանքը:
    Ի տարբերություն Եգիպտոսի, Լիբիայի կամ Եմենի, Սիրիայի պարագայում մի շարք առանձնահակտություններ կան, որոնք խճճում են սիրիական կծիկը:
    1. Մի քանի միլիոնի հասնող ալավիներն իրենց անվտանգության երաշխիք են տեսնում Ասադների իշխանությունը: Այդ է պատճառը, որ նրանք անվերապահ աջակցություն են ցույց տալիս գործող վարչակարգին:
    2. Գործող ու տապալված ավտորիտար կառավարիչների շրջանում Բաշար Ասադն իր երկրում ամենաբարձր լեգիտիմություն ունեցողներից մեկն է, չնայած, որ վերջին 2 տարիներն այն զգալիորեն նվազել է: Սա է պատճառներից մեկը, որը Ասադին դեռեւս հաջողվում է պահել իշխանությունը: Սիրիայում ընթացող պատերազմը միայն մեծ վերապահությամբ կարելի է բնութագրել որպես ժողովուրդն ընդդեմ իշխանության:
    3. Ասադին հաջողվեց թույլ չտալ իշխանության մոնոլիտի փլուզում: Այս ընթացքում ի տարբերություն, օրինակ, Լիբիայի կամ Եմենի, իշխանությունից զանգվածային փախուստներ չեղան: Միայն մի քանի նախարարներ ու դեսպաններ անցան ընդդիմության կողմը: Այլ է իրավիճակը զինված ուժերի պարագայում: Չնայած որ դասալքությունն այն աստիճանի չհասավ, որ փլուզի բանակը, սակայն դրա չափերը զգալի են: Ասադից հեռացած գեներալների ու գնդապետների թիվը հասնում է մի քանի տասնյակի:
    4. Գերտերությունների ու տարածաշրջանային շահերի բախում Սիրիայում. Թուրքիան ու Սաուդյան Արաբիան աջակցում են ապստամբներին ու հանդես են գալիս Ասադի տապալման օգտին: Երկու երկրների համար էլ Սիրիան կենսական նշանակություն ունի տարածաշրջանում ազդեցությունն ընդլայնելու համար: Իրանն իր հերթին աջակցում իր դաշնակից Ասադին: Վերջինիս տապալումով Թեհրանի դիրքերը զգալիորեն կթուլանան տարածաշրջանում եւ կկոտրվի Իրան-Շիական Իրաք-Սիրիայի շիա-ալավիական հատված-Հիզբալլահ (Լիբանանում շիաները կազմում են բնակչության մոտ 40 տոկոսը) շիական գոտին::
    5. Արեւմուտքի հստակ գործողությունների ու ծրագրի բացակայություն. ԱՄՆ-ը ու Եվրամիությունը խուսափում են Սիրիայում ուղղակի միջամտություն կատարելուց, քանի որ դա ահռելի ֆինանսական միջոցներ կխլի, ինչպես նաեւ ընդդիմության հաղթանակի դեպքում քաոսն էլ ավելի կխորանա: ՆԱՏՕ-ն էլ բազմիցս հայտարարել է, որ ռազմական միջամտություն չի իրականացնելու Սիրիայում: Թերեւս, Արեւմուտքի դիլեման կայանում է նրանում, որ այն չի կարող չպաշտպանել հակակառավարական շարժումներին, քանի որ ներկայացնում է այդ ամենը որպես պայքար ժողովրդավարության հաստատման համատեքստում, սակայն մյուս կողմից էլ իշխանության դեմ կռվող խմբավորումների մի մասն ԱՄՆ կողմից ահաբեկչական է համարվում: Այս հարցում տարակուսանք էր հայտնել նաեւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ նշելով եթե զենք ուղարկեն Սիրիա, ապա այն կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում: Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան պատրաստակամություն են հայտնել զենք մատակարարել Սիրիայի ապստաբներին:
    6. Ռուսաստանի անզիջում դիրքորոշումը նույնպես նպաստում է հակամարտության ձգձմանը: Մոսկվան չի ցանկանում զրկվել Միջերկրականում իր վերջին հենակետից: Բացի այդ, Ռուսաստանի առաջարկները երկխոսության ամորֆ ձեւակերպումից այն կողմ չեն անցնում:
    7. Սիրիայում ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ միասնական կառույց ձեւավորել: Չնայած Ընդդիմադիր ուժերի ու Սիրիայի հեղափոխության ազգային կոալիցիայի ստեղծմանը՝ այն իր հովանու տակ չի ներառում վարչակարգի դեմ կռվող բոլոր խմբավորումներին, այդ թվում, բազմամարդ Ան-Նուսրային ու Ալ-Լիվային, որոնք ծայրահեղական են: Բացի այդ, ընդդիմության ներսում լուրջ տարաձայնություններ կան, ինչը թույլ չի տալիս ավելի արդյունավետ գործել: Եվս մեկ հանգամանք՝ ընդդիմադիր կոալիցիան Ասադի իշխանությունից եթե ոչ պակաս, ապա ավելի շատ լեգիտիմություն չի վայելում երկրի ներսում: Հակամարտությունը չէր կարող շրջանցել նաեւ 60-80 հազարի հասնող հայ համայնքը: Ցավոք, բազմաթիվ հայեր եւս ստիպված եղան լքել երկիրը, ավերվեցին հայկական մշակութային բազմաթիվ կոթողներ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    NORTH CAUCASUS CAUCUS ABOUT FIGHTERS FROM AZERBAIJAN IN SYRIA

    19:31 06/03/2013 " SOCIETY

    There appears to be a great deal of interest in Caucasian fighters
    in Syria. Occasionally Azerbaijani fighters are also mentioned in
    random reports, the North Caucasus Caucus says. The author said that
    it is a bit more difficult to follow Azeri jihadi activity since
    milleti-ibrahim.info was shut down last year.

    "In Mid-August 2012 the first report of an Azerbaijani fighter in
    Syria I saw was from French journalist, Jean-Marc Mojon, reporting
    from Aleppo. He reportedly spoke to a young Azeri fighter in a clinic
    in Saif al-Dawla neighborhood. The young man said he had seen images
    of the war on television and had decided to come fight in Syria,"
    the article says.

    The author notes that on 9 September 2012, Shabka al-Mujahideen
    (Mujahideen Suppoters Network), an Arabic language jihadi forum posted
    a photo of "Abu Hanifa (Warning:graphic)," an Azeri fighter allegedly
    killed in Aleppo. Abu Hanifa was later identified as Zaur Islamov.

    "Islamov is probably the best known Azeri fighter as his driver's
    license was photographed and spread on social media.

    Islamov's name was also included on a list of "foreign terrorists"
    killed in various battles posted by pro-Assad Facebook groups.

    Reportedly Islamov had told hold his family that he was going to
    Turkey to work. According to his documents posted online, he was from
    the northern district of Qusar, close to the border with Dagestan,"
    the author writes.

    According to the article on 19 October 2012 SANA, Syrian state media,
    reported that a citizen of Azerbaijan by the name of "Hasin Kazli" was
    killed in al-Atareb in the Aleppo province in a fighting group led by
    Uybaid al-Mansi. Kazli's name also appeared on a list of 142 foreign
    fighters released by the Syrian government. The story was published
    in some Azeri online media but not picked up by any of the big outlets.

    On 22 October 2012, Jihadi social media posted post-mortem photos of
    "Ibrahim al-Azeri," a fighter allegedly killed in Idlib in October.

    The author says that on 30 November 2012, the Azerbaijan Press Agency
    (APA), one of Azerbaijan's leading state media outlets, published
    a lengthy article about Araz Kangarli. The article reported that
    Kangarli had been killed some time in September 2012. In November,
    Kangarli's mother, Larisa, said she had received a phone call informing
    her that her son had died.

    Larisa Kangarli reported that her son had left for Syria in mid-2012
    with a group of other young men. Kangarli was one of the few fighters
    that had some background information available. The border guards
    arrested Kangarli and several other men at the Azeri-Iranian border
    in 2008. The group was allegedly returning from Afghanistan/Pakistan
    where they freely admitted they had been fighting ISAF forces since
    2005. After being sentenced to several years in prison for illegally
    crossing the border, Kangarli was released early in 2009 after
    an appeal.

    "On 11 January 2013, Yara Bayoumy reported from Aleppo on foreign
    fighters for Reuters. During his interviews at the Karm al-Jabal rebel
    base, Bayoumy spoke to a "Abu al-Harith, a stocky, fair, 27-year-old
    from Azerbaijan. He said "This is my first time to embark on a Jihad
    because ... there was no one worse than Bashar. Even Stalin was
    merciful compared with him," the article says.

    On 12 February 2013 the website, Gunxeber, reported that a group of
    Azeri fighters had travelled to Turkey on their way to Syria. The
    article did not provide many details.

    "And on 25 February 2013, the Turkish language fan page for
    Jabhar al-Nusra, Nusrat Cephesi, posted on Facebook two photos of
    "Abdurrazzak al-Azeri. He was only identified as being martyred but
    no other information was given in the post. Some of the comments to
    the post suggest that the young man was from Sumqayit, Azerbaijan's
    third largest city. According to a local news website, Sumqayit Xeber,
    the city was home to several other Azeri jihadis who fought in the
    North Caucasus and Afghanistan/Pakistan. The article even names an
    Azeri citizen wanted by INTERPOL for terrorism, Cabir Mustafayev,
    who was reportedly killed in Syria," the author says.

    Recall that the relationship between international terrorist groups and
    Azerbaijan originated in the early 1990s. That time, the Azerbaijani
    army, having failed in the aggression against Nagorno-Karabakh
    Republic (NKR), retreated with losses. Trying to save the situation,
    the Azerbaijani leadership, headed by Heydar Aliyev attracted to the
    war against the Armenians of Nagorno-Karabakh international terrorists
    and members of radical groups from Afghanistan (groupings of Gulbuddin
    Hekmatyar), Turkey ("Grey Wolves", etc.), Chechnya (groupings Basayev
    and Raduyev etc.) and some other regions.

    Despite the involvement in of thousands of foreign mercenaries and
    terrorists in the Azerbaijani army during the war, the Azerbaijani
    aggression against Nagorno-Karabakh Republic failed, and the Baku
    authorities were forced to sign an armistice with the NKR and Armenia.

    However, international terrorists found ties in Azerbaijan, and used
    them in the future. Recruitment was conducted among Azerbaijanis,
    who then were sent to Afghanistan and the North Caucasus, where
    participated in the battles against the forces of the international
    coalition and Russian organizations.

    In recent years, the citizens of Azerbaijan are actively involved in
    terrorist and extremist activities in Russia, Afghanistan and Syria.

    In Azerbaijan the citizens are brought to criminal liability for
    participating in "illegal armed groups" in Afghanistan, sentenced to
    minor terms of imprisonment.

    Source: Panorama.am

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    SYRIAN ARMENIAN: TURKISH ISLAMIC EXTREMIST GROUPS THAT CROSS THE BORDER, ROB AND KILL CHRISTIANS ARE MAJOR THREAT TO ARMENIANS IN SYRIA


    Thursday, February 28, 16:14

    Armenia's humanitarian aid to Syria may be sufficient just to 400
    families of Syrian Armenians, while there are nearly 62,000 Armenians
    in that country. So, it is necessary to send to them also the aid
    collected by various funds of the USA and France, says Armenak
    Abrahamyan, Head of the Assembly of Armenians of Western Armenia.

    "The heads of those funds have officially announced that they have
    collected $21 million in the USA and $10 million in France, however,
    they think it more reasonable sending the funds to Syria after
    stabilization of the situation. In the meanwhile, Syrian Armenians
    need aid at present," he told media in Yerevan, Thursday.

    He said that there is no hatred among the citizens of Syria. On the
    days of pogroms they help each other irrespective of nationality
    and religion. Abrahamyan said that the major threat to the local
    Armenians is Turkish Islamic extremist groups that cross the border,
    rob and kill Christians.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Սիրիայի հայության իրավունքների եւ ինքնապաշտպանության իրավունքի մասին
    14 Փետրվարի 2013 - 10:48

    «Մենք ուրիշ ելք չունինք. չենք կրնար կողմ ըլլալ, չենք կրնար զինվիլ, ոչ ալ զենքով պաշտպանվիլ». «Առաջին լրատվական»-ի նկարահանող խմբին ասել է Բերիո թեմի Հայ Կոթողիկե եկեկեցու առաջնորդ Պետրոս արքեպիսկոպոս Մարիաթյանը։
    Հավանաբար այսպես մտածել եւ ասել են, հավանաբար, այսպես խուճապ են առաջացրել նաեւ 1915-ի օրերին: Մինչդեռ ճիշտ էին նրանք, ովքեր ինքնապաշտպանության էին կոչում եւ փրկվեցին նրանք, ովքեր դիմեցին ինքնապաշտպանության:

    Այսօր իրավիճակը տարբեր է, անշուշտ, սակայն խնդիրը նույնն է: Բարեբախտաբար կա սեփական իրավունքների գիտակցության եւ դրանք պաշտպանելու որոշակի ներուժ եւ վճռականություն: Վկա 1965-ից Խորհրդային Հայաստանում սկիզբ առած ազգային ազատագրական շարժումները, Գուրգեն Յանիկյանը, Նորագույն զինյալ ազատագրական պայքարը եւ Արցախյան հաղթական ազատամարտը: Դրանք բոլորը սեփական իրավունքները հստակ գիտակցելու եւ դրանք վճռականորեն պաշտպանելու օրինակներ են:

    Նախ խոսենք իրավունքների մասին:

    Սիրիայի հայությունը բազմաթիվ իրավունքներ ունի, որոնցից են՝

    1. որպես Սիրիայի պետության լիարժեք քաղաքացի կյանքի, ինչքի ապահովության եւ անվտանգության իրավունք,
    2. որպես տարածաշրջանի բնիկ՝ սեփական ինքնությունը եւ ինքնատիպ մշակույթը պահպանելու եւ պաշտպանելու իրավունք,
    3. որպես Արեւմտյան Հայաստանում (ներառյալ Կիլիկիայում) ցեղասպանության եւ բռնագաղթի ենթարկված Արեւմտյան Հայաստանի հայ՝ բնօրրան հայրենիք վերադառնալու իրավունք, դրա իրավական քաղաքական բոլոր հետեւանքներով,
    4. որպես Արեւմտյան Հայաստանի հայ՝ ապագա ունենալու ու զարգանալու իրավունք, դրա իրավական քաղաքական բոլոր հետեւանքներով:

    Սա ասում ենք, որպեսզի, նախ եւ առաջ, հստակեցնենք Սիրիայի հայության (եւ, ի դեպ, հին, թե նոր՝ Միջին Արեւելքի, հայության, որ նույնն է, թե Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները), որպեսզի որեւէ մեկին չթվա, թե հայությունը մանկուրտ է, որբ է, եւ որ հնարավոր է անպատիժ նրան ենթարկել ամեն տեսակի փորձությունների ու հալածանքների: Որպեսզի մենք էլ գիտակցենք, թե ինչ իրավունքներ ունենք եւ ինչպես պետք է դրանք պաշտպանենք:

    Սիրիայի հայությունը ինքնապաշտպանության իրավունք ունի.

    Սիրիայի դեպքում նախ քննության առնենք հայությանը սպառնացող հիմնական մարտահրավերները: Դրանք երեքն են. առաջին, երբ Սիրիայում ներքին քաղաքական ճգնաժամ է, երկրորդ, երբ Սիրիան ենթարկվում է արտաքին ագրեսիայի եւ երրորդ, երբ Սիրիայի հայությունը, ինչպես երկրի այլ ժողովուրդներ եւս, ենթարկվում է սադրանքների ու հալածանքների:

    Նշված բոլոր դեպքերի համար Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը կանխատեսել ու ամրագրել է սպառնալիքները հաղթահարելու իրավական - քաղաքական հստակ միջոցներ ու մեխանիզմներ: Դրանք ձեւարկերպված են Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 2011 թվականի Մարտի 29-ին ընդունած «Արեւեմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» հատուկ որոշման մեջ, համաձայն՝ «Չեզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ» Կոնվենցիայի, ընդունված՝ Հաագա, 18 հոկտեմբեր 1907 թ.:

    Հաշվի առնելով տվյալ երկրի, այս դեպքում՝ Սիրիայի (Իրանի կամ Միջին Արեւելքի մեկ այլ պետության) ներքին քաղաքական հնարավոր ճգնաժամը, ըստ որոշման 3-րդ հոդվածի՝ առաջարկվել է հետեւյալ լուծումը.

    3. «Արեւմտեան Հայաստանի Հայերը, ներառեալ` Հայկական գաղթավայրերու բնակչութիւնը, ժամանակակից աշխարհի մէջ տեղի ունեցող նախայարձակ պատերազմներու, յեղաշրջումներու, ազգամիջեան եւ միջկրօնական ընդհարումներու, նաեւ այսպէս կոչուած քաղաքակրթութիւններու բախման, եւ անոնցմէ բխող բռնութիւններուն, կոտորածներուն եւ ցեղասպանութիւններուն, առաւել, հրահրուած կամ ուղղորդուած քաոսային վիճակներուն չմասնակցելու իրաւունք ունի, համաձայն` «Չեզոք պետութիւններու եւ անձանց իրաւունքներու եւ պարտաւորություններու մասին ցամաքային պատերազմի ժամանակ»` Հաակա, 18 հոկտեմբեր 1907 թ. Պայմանադրութեան (Convention V)»:

    Հաշվի առնելով տվյալ երկրի, այս դեպքում՝ Սիրիայի (Իրանի կամ Միջին Արեւելքի մեկ այլ պետության) նկատմամբ հնարավոր ագրեսիան, ըստ 4-րդ հոդվածի՝ առաջարկվել է.

    4. «Արեւմտեան Հայաստանի Հայերը, ներառեալ` Հայկական գաղթավայրերու բնակչութիւնը, յաջորդական բռնութիւններէ, յարձակումներէ, բռնագաղթերէ ու կոտորածներէ պաշտպանուելու, ինչպէս նաեւ իր բնակութեան երկիրն արտաքին յարձակումներէ պաշտպանելու իրաւունք ունի, համաձայն` ՄԱԿ-ի կանոնադրութեան 51-րդ յօդուածի, որ կը շեշտէ` «Անհատական եւ հաւաքական ինքնապաշտպանութեան իրաւունքը:

    Հաշվի առնելով տվյալ երկրի, այս դեպքումէ Սիրիայի հայության (Իրանի կամ Միջին Արեւելքի մեկ այլ պետության մեջ ապրող հայության) կյանքի, ինչքի եւ անվտանգության իրավունքների նկատմամբ հնարավոր սադրանքներն ու ոտնձգությունները, ըստ 6-րդ հոդվածի՝ առաջարկվել է.
    6. «Արեւմտեան Հայաստանի Հայերը, բոլոր այն դէպքերուն, երբ հարկադրուած են պաշտպանելու իրենց Մշտական, Զինուած, Դրական Չէզոքութիւնը՝ կը կազմակերպեն հասարակական կարգի եւ համայնքի անվտանգութեան, պաշտպանութեան եւ տարածքային ապահովութեան զինուած ոյժեր, համաձայն` ՄԱԿ-ի կանոնադրութեան 51-րդ յօդուածի, որ կը շեշտէ` «Անհատական եւ հաւաքական ինքնապաշտպանութեան իրաւունքը:

    «Չեզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի ժամանակ» Կոնվենցիայի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 2011 թվականի Մարտի 29-ին ընդունած «Արեւեմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» որոշման հոդվածներից իրավունք ունի օգտվելու Սիրիայի հայությունը, իսկ դա նշանակում է, որ Սիրիայի հայությունը իրավունք ունի ինքնապաշտպանության, ապագա ունենալու եւ զարգանալու:

    Այստեղ ազգային հիշողությունը թարմացնելու եւ ազգային պետական իրավունքներն ամրագրելու նպատակով հիշենենք նաեւ, որ Հայությունը այլեւս այլ տեղ չունի նահանջելու, բացի իր բնօրրան հայրենիքից՝ Արեւմտյան Հայաստանից (ներառյալ Կիլիկիան):

    Արեւմտյան Հայաստանի Կառավարության
    Արտաքին Գործերի Հանձնաժողով

    HayNews.am

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Սիրիայում դիպուկահարի կրակոցից հայ է վիրավորվել


    Փետրվար 17, 2013 | 20:51
    Հալեպի Ջիդեդիե թաղամասում փետրվարի 17-ին դիպուկահարի կրակոցից հայ է վիրավորվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:

    Նրա խոսքով` ձեռքից վիրավորված հային հասցրել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Տուժածի անունն ու տարիքը չի հաղորդվում:

    Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 14-ին Հալեպի Սուլեյմանիե պողոտայում հրազենային կրակոցից զոհվել էր 1970թ. ծնված հայազգի Հարություն Կեոշկերյանը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    Հալեպում կրկին հայ է զոհվել



    Փետրվար 15, 2013 | 11:35
    Սիրիայում, փետրվարի 14-ի առավոտյան, Հալեպ-Շիգիեֆի ճանապարհին առեւանգել են երիտասարդ Գեւորգ Կարակելյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը: Նա նշեց, որ Կարակելյանին առեւանգել են աշխատանքի գնալու ճանապարհին: Առեւանգողները 4 հոգով են եղել:

    Նույն օրը կեսօրին Հալեպի Սուլեյմանիե պողոտայում գլխին դիպած կրակոցից զոհվել է 42-ամյա Հարություն Քեոշքերյանը, ով կին ու դուստր ունի:

    Սիրիայի պետական լրատվամիջոցների պաշտոնական լրահոսի վերջին տվյալների համաձայն` Հալեպի Աս-Սահուր, ՔարմԱթ-Թարաբ, Մասաքեն, Հանանու, Ալ-Քաթարջի, Ալ-Մաասարանիա, Բաբ Ան-Նասր, Ալ-Մեյսար, Ան-Նաքարին, Աշ-Շաար եւ Քադի-Ասքար թաղամասերում զինվորականները պայթեցրել են ընդդիմադիր գրոհայինների զենքի բազաները, ոչնչացնելով եւ վիրավորելով նրանցից շատերին:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Syrian Armenian

    ARMENIAN KILLED IN ALEPPO

    10:46, 7 February, 2013

    YEREVAN, FEBRUARY 7, ARMENPRESS. On February 6 an Armenian was
    killed in New Village district of Aleppo. The Press Secretary of the
    Armenian National Prelacy of Aleppo Jirair Reisian stated this in a
    conversation with "Armenpress". In addition he said that 60-year-old
    Armenian artisan Andranik Avetisian was shot dead by a sniper.

    Among other things Jirair Reisian spoke about the current situation in
    Aleppo and stated that no accidents have been recorded recently. The
    situation in the Armenian-populated districts is much better, but one
    can always encounter unpleasant surprises. Economic issues are still
    of a great concern in the city. The electricity is supplied to the
    people only for few hours a day, internet and telephone connection
    also do not function properly.

    Our compatriot living in the capital city of Syria Damascus Nazaret
    Elmajian informed us that currently situation in the capital is calm;
    fortunately no accidents have been recorded.

    In accordance with the UN data clashes lasting about 23 months in
    Syria caused death of over 60 thousand people, including more than
    four dozens Armenians.

    Leave a comment:

Working...
X