Re: Syrian Armenian
Սիրիայում հայ սպանելու համար Թուրքիան վճարում է 5000 դոլար
Երեքշաբթի, 23 Ապրիլի 2013
Հալեպահայ վաղեմի ծանոթներիցս մեկն օրեր առաջ գործերով ժամանել էր Հայաստան: Մի քանի տարի ապրել էր Հայաստանում, սակայն Սիրիայիում հակամարտության սկսելուց հետո վերադարձել էր ընտանիքի մոտ: Նա ուշագրավ դեպքեր պատմեց այս ծանր օրերին հալեպահայերի կյանքից՝ որպես անմիջական ականատես ու հայկական թաղամասի ինքնապաշտպանության մասնակից: Հայաստան եկել էր գործերով եւ շուտով պատրաստվում է վերադառնալ: Սակայն նա խնդրեց իր անունը չհրապարակել որոշ նրբությունների պատճառով, քանի որ պատրաստվում է վերադառնալ: Նրա պատմածը ներկայացնում ենք նույնությամբ:
Հալեպում հայերը բնակվում են հիմնականում 3-4 թաղամասերում: Հալեպահայության գրեթե 80 %-ը կենտրոնացած է Նոր Գյուղում, իսկ մնացածը՝ Սուլեյմանիեում՝ արաբ քրիստոնյաների հետ, Վիլաներում եւ Շեյխ Տահայում, որտեղ խառը բնակվում են քրիստոնյաների եւ մուսուլմանների հետ: Վերջին օրերի դրությամբ հայաբնակ շրջանները հանգիստ են, ջեյշ հառը (ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակը) ցանկանում է մտնել հայերի թաղերը, բայց հայ տղերքը, բանակը (կառավարական զորքերը) պահում են: Մի անգամ կարողացան 2-3 օրով մտնել, բայց դուրս մղվեցին: Թաղամասը (Նոր գյուղը) հաճախ կրակի տակ է գտնվում, երբեմն հրթիռակոծվում է, քանի որ այնտեղ են գտնվում կառավարական զորքերի զինվորները: Արդյունքում տուժում են մարդիկ, հայկական եկեղեցիները, դպրոցները, շենքերը:
Հայերը հիմնականում կռվում են կառավարական զորքերի կողքին, իսկ բանակի ղեկավարությունն էլ շատ գոհ է հայերից: Պատճառն այն է, որ հայերը վախենում են, որ իշխանության կարող են գալ իսլամիստները, ինչպես Եգիպտոսում, եւ արդյունքում հայ համայնքը եւ հայկական մշակութային շինությունները կարող են խիստ տուժել:
Այս ամենին մասնակից է նաեւ Թուրքիան, որը ցանկանում է երկրորդ ցեղասպանությունը սարքել Հալեպում: Մի անգամ մի ուրիշ հայ տղայի հետ գնացինք Հալեպից դուրս մթերք, վառելիք բերելու, մեզ զգուշացրին, որ Հալեպից դուրս գանք արաբ քրիստոնյայի կամ մուսուլմանի հաուիեյով (անձը հաստատող փաստաթուղթ): Կարողացանք գտնել ինձ մի քիչ նման արաբ քրիստոնյայի ու նրա փաստաթղթով շարժվեցինք: Հալեպի հարեւան գյուղերից մեկն ուղեւորվելիս ավտոմեքենան մի քանի անգամ կանգնեցնում ու ստուգում են ապստամբները, քանի որ այդ շրջանները նրանց վերահսկողության տակ են գտնվում: Ճանապարհին մի քանի անգամ կանգնեցրել ու հարցրել են՝ մեքենայում բանակի զինծառայող կա՞, հայ կա՞: Իրենք բնականաբար ոչ էին պատասխանում: Մի քանի անգամ նույն հարցը ստանալուց հետո հարցրեցինք, թե ինչու են բոլոր տեղերում նույն հարցը տալիս: Ապստամբ զինվորականներից մեկը պատասխանել է, որ Թուրքիայից իրենց խոստացել են բանակի զինվոր սպանելու դեպքում վճարել 1000 դոլար, իսկ հայ սպանելու դեպքում՝ 5000 դոլար:
Հայկական թաղամասը գտնվում է դիպուկահարների նշանառության տակ: Այդ պատճառով մի շարք կենտրոնական փողոցներ փակ են: Ճեմարան դպրոցի փողոցը փակ է, որտեղ սովորում են 7-10-րդ դասարանի աշակերտները: Կարեն Էփե ճեմարանը, Սահակյան դպրոցը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին չեն գործում: Դեպի ներքեւ արդեն 8 ամիս փակ է հսկայական մի փողոց, որտեղ կենտրոնացած են առեւտրականները: Պահ է գալիս, երբ բանակը գտնում է սնայպերներին: Առաջին անգամ, որ բռնել էին սնայպերին, գնացինք ու տեսանք, որ ավստրիացի աղջիկ է, նախկին բիաթլոնիստ, հարցրեցինք քո նպատակը որն է, ասաց, որ ամսական 50 հազար դոլար են վճարում գումարած ավել գումար ամեն սպանածի համար: Մինչ բռնելը նա հասցրել էր սպանել հայ երիտասարդներից մեկին:
Մի քանի օր առաջ վտանգավոր վիճակ էր ստեղծվել, երբ ապստամբ խմբավորումները մտել էին քրդաբնակ Շեյխ Մախսուդ թաղամաս, որը գտնվում է հայկական թաղամասի հարեւանությամբ ու բարձր դիրք ունի: Սկզբից քրդերը հայերի նման պահում էին իրենց թաղերը, կառավարությունն ասել էր դուք պահեք ձեր թաղերը, մենք էլ ամեն ինչով կօգնենք, բայց քրդերի մեջ հակասություններ կային, մի մասը համաձայն էին, որ թաղերը հանձնեին: Մի քսան օր առաջ որոշ գումարի դիմաց թաղամասը տվեցին ապստամբներին, որը շատ վտանգավոր էր հայկական թաղի համար: Բանակը զգաց, որ չի կարելի այդ թաղը մնա նրանց ձեռքում, մտավ քրդերի թաղը, կռիվներ գնացին, ու հիմա բանակի ձեռքում է գտնվում:
Զավեշտալի դեպքեր էլ են լինում: Մի գիշեր հայկական թամաղասում պահակություն էինք անում, մեկ էլ երկու հոգի անկանոն կրակելով մոտենում են մեր թաղին: Հայ տղեքը վիրավորում են նրանց: Կրակողներն (ովքեր Աֆղանստանից էին) ասեցին մի հարց տանք՝ դուք մեզ տեսնու՞մ եք: Ասում է՝ մեզ դեղ են տվել ու ասել են, որ խմեք անտեսանելի կդառնաք: Մի ուրիշ օր էլ մեկը սրով էր որոշել հարձակվել հայկական թաղի վրա: Բռնելուց հետո նա էլ ասեց, որ իրեն դեղ են տվել՝ ասելով, որ անտեսանլի կդառնա:
Ապստամբների շարքերում շատ են արտասահմանցիները: Հիմնականում առաջին գիծ են ուղարկում աֆղաններին ու չեչեններին, կան նաեւ շատ թունիսցիներ, եվրոպացիներ, ֆիլիպինցիներ, եմենցիներ, սաուդցիներ, նիգերացիներ եւ այլն:
Ապստամբները շատ են ցանկանում մտնել հայկական շրջաններ, քանի որ դա մեծ առավելություն կտա նրանց: Բացի այդ, նրանք վստահ են, որ կառավարական ուժերն այդ դեպքում հողին չեն հավասարեցնի հայկական շինությունները: Ընդհանրապես, իշխանությունները տարբեր թաղամասերի բնակիչներին ասում են՝ «դուք պահեք ձեր թաղամասերը, մենք էլ ամեն ինչով կօգնենք»: Հանձնելու դեպքում կառավարությունը մեկ օր առաջ զգուշացնում է տվյալ թաղամասի բնակիչներին հեռանալ տներից ու գործի է դնում հրետանին ու օդուժը՝ երբեմն հողին հավասարեցնելով ապստամբների վերահսկողության տակ գտնվող ամբողջ թաղամասեր: Եթե ապստամբներին հաջողվում է մտնել մի թաղամաս, ապա կառավարությունը համարում է, որ բնակիչները դավաճանել են:
Այս ամենում հուսադրող է այն, որ դժվար պահին հայերը միավորվել են անկախ կուսակցական պատկանելությունից: Արտասահմանում գտնվող հայերը գումար, պարենամթերք են ուղարկում, ինչի շնորհիվ հայերը մշտապես ապահովված եմ մեկ ամսվա պաշարով: Հալեպահայերի կեսը հեռացել է երկրից: Նրանց մեծ մասը տեղափոխվել է Հայաստան ու Լիբանան՝ հույսով, որ շուտով ամեն ինչ կավարտվի ու հետ կվերադառնան իրենց տները: Շատերն էլ հրաժարվում են հեռանալ՝ նշելով, որ Սիրիան իրենց երկիրն է, եւ ինչպես լավ օրերին են մնացել, այնպես էլ վատ օրերը կապրեն ու չեն պատրաստվում լքել իրենց տները:

Comment