Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Ադրբեջանը տարհանո՞ւմ է սահմանամերձ բնակչությանը
Lragir.am
Ներքին կյանք - 04 Մայիսի 2016,
Կա տեղեկություն, որ Ադրբեջանը տարհանում է Արցախի հարավ-արեւելյան սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, որ շփման գծի մոտ Ադրբեջանի զինված ուժերի հրետանային եւ հրթիռային զորքերը զորավարժություններ են սկսել:
Զորավարժությունների ընթացքում իրականացվում են ռուսական արտադրության «Мста-С» ինքնագնաց հաուբիցների կիրառման գործնական պարապմունքներ: Բացի այդ, մարտական վիճակի են բերվել հրետանային համակարգերը: Դաշտային պայմաններում փորձարկվելու է հրետանային համակարգերի տեղակայումը, այլ զորատեսակների հետ համագործակցությամբ փորձարկվելու է դրանց կիրառումը:
Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, որ Ռուսաստանը շարունակում է արդիական սպառազինության մատակարարումները: Բացի այդ, Ադրբեջան են ժամանել ռուս մասնագետներ, ովքեր պետք է օգնեն ադրբեջանցիներին զենքին տիրապետելու հարցում:
Հայկական կողմը հաղորդել է հակառակորդի զինուժի կուտակումների ու տեղաշարժերի մասին, նշելով, որ այս անգամ այդ կուտակումներն ավելի մեծ ծավալների են: Արդյոք դա հարձակման համար է, թե այսպես ասած պլանային զորաշարժեր են, դժվար է ասել:
Եթե բնակչության տարհանումը համապատասխանում է իրականությանը, չի բացառվում հայկական դիրքերի հրետակոծության ինտենսիվացումը: Քանի որ հակառակորդի հրետանային համակարգերը տեղակայված են բնակավայրերում, հայկական կողմը նշել է, որ պատասխան գործողությունների հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ինչը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում: Հնարավոր է՝ զորավարժությունների մեկնարկը կապված է այդ հանգամանքի հետ:
Հնարավոր է նաեւ՝ Ադրբեջանը Ռուսաստանի օգնությամբ փորձում է ավարտին հասցնել այն համատեղ ծրագիրը, որը տապալվեց ապրիլի սկզբին ռազմական գործողությունների արդյունքում:
Այն մասին, որ այդ ծրագիրը կիսատ է մնացել, վկայում են ապրիլյան ռազմական գործողությունների ավարտից հետո տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, ինչպես նաեւ ռուս եւ ադրբեջանցի պաշտոնատարների հայտարարությունները: Մասնավորապես, հայկական կողմը գաղտնազերծեց Կազանի փաստաթուղթը, իսկ ադրբեջանական կողմը՝ ռուսական կարգավորման պլանը: Փաստացի, ապրիլյան պատերազմի արդյունքը տապալել էր այդ պլանը:
Ի՞նչ է սպասվում: Փորձագետները տարբեր սցենարներ են կանխատեսում՝ լայնածավալ պատերազմից մինչեւ մինչապրիլմեկյան «սողացող պատերազմի» շարունակումը: Ակնհայտ է մեկ բան՝ հայկական կողմը սկսել է նոր իրավիճակին համարժեք, թեկուզ եւ որոշ դեպքերում ուշացած կամ կիսատ, քայլեր ձեռնարկել, եւ այս հարցում հետեւողական ու ինքնիշխան որոշումները բերելու են հայկական կողմի ձեռքբերումներին:
Հայկական կողմը ներկայում, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, մի լուրջ առավելություն ունի՝ այլեւս չի կարող հույս պահել իր «դաշնակցի» վրա: Ինչպես ցույց է տվել ոչ վաղ անցյալի փորձը՝ դա հայերի հաղթանակի պայմանն է:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....7ZOPk9rh.dpuf
Announcement
Collapse
No announcement yet.
Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Collapse
X
-
Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Ռուսական զենքերը Հայաստան դեռ չեն հասել
Lragir.am
Ներքին կյանք - 02 Մայիսի 2016,
Ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիրը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա դիմաց վճարելով 10 տարվա ընթացքում:
Ու թեև Հայաստանի խորհրդարանը այն վավերացրեց «գերձայնային» արագությամբ՝ 2015 թվականի հուլիսի 2-ին, սակայն Ռուսաստանի Դաշնության օրենսդիրները, մեղմ ասած, չէին շտապում իրենց ռազմավարական դաշնակիցը համարվող Հայաստանին «ապառիկով» զենքի վաճառքի համաձայնագիրն հաստատելու գործում: Արդյունքում պայմանագիրն հաստատվեց ու ուժի մեջ մտավ միմիայն 2016 թվականի փետրվարին:
Ու թեև, ինչպես նախկինում հայտնել էինք, նշված պայմանագրով մատակարարվելիք զինատեսակների մեծ մասը բավականին հին էին (80-ականների, 70-ականների և անգամ՝ 60-ականների տեխնոլոգիաներ), սակայն դրանով նախատեսված էր նաև համեմատաբար ժամանակակից (10-ից 20 տարվա) որոշ զինատեսակների մատակարարումը: Օրինակ, ТОС-1А «Солнцепек» ծանր հրանետները և «Смерч» համազարկային կրակի համակարգեը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ կառավարությունից փորձեց պարզել, թե արդյո՞ք Հայաստանի Զինված ուժերն այդ պայմանագրով ստացել են զենք կամ գոնե ռազմական նշանակության այլ ապրանքներ: Ի պատասխան մեր հարցմանը պարզվել է, որ 2016 թվականի ապրիլի 29-ի դրությամբ հայկական կողմն այդ պայմանագրով վարկային պարտավորություններ չունի, ինչը, համաձայն պայմանագրի 2-րդ հոդվածի 2-րդ մասի նշանակում է, որ ոչ զենք, ոչ էլ ռազմական նշանակության այլ ապրանք Հայաստան չի հասել:
Հայաստանին զենքի մատակարարման այսաստիճան դանդաղությունը (10 ամիս) անհասկանալի է, եթե հաշվի առնենք, թե Ռուսաստանն ինչպիսի արագությամբ է զենքերը մատակարարում Ադրբեջանին, Իրաքին, Սիրիային և ռազմական կոնֆլիկտներ ունեցող այլ երկրներին:
Հ.Գ. Հատկանշական է, որ ի հեճուկս պաշտոնական այս տեղեկատվության, ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտարարել էր, որ այդ պայմանագրով զինատեսակների ցանկի մի մասն արդեն մատակարարվել է: Մեզ չհաջողվեց կապ հաստատել Հանրապետական խմբակցության պատգամավոր Նահապետյանի հետ, որպեսզի ակնհայտ հակասության մասին մեկնաբանություն ստանանք:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....FAIDvLEG.dpuf
Leave a comment:
-
Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Ռուսաստանը կհավաքի Ադրբեջանի մնացորդներն ու կհեռանա
ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
Մեկնաբանություն - 01 Մայիսի 2016,
Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակ Մոդեստ Կոլերովն ասում է, որ ՌԴ վարչապետ Մեդվեդեւն ու փոխվարչապետ Ռոգոզինն իրենց հայտարարություններով ջուրը գցեցին Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանում: Հիմա Հայաստանում խորն անվստահություն է Ռուսաստանի հանդեպ, եւ դա շատ դժվար է հաղթահարել, ասում է Կոլերովը:
Մոսկվայից հիմա փաղաքշում են հայերին, փորձում սիրաշահել, տանկ են տալիս, խոստանում էժան գազ ու զենք: Երեւի հույս ունեն փոխել տրամադրությունները:
Մեդվեդեւն ու Ռոգոզինն իրականում բացել են հայերի աչքերը, եւ Հայաստանում ոչ թե անվստահություն է առաջացել Ռուսաստանի հանդեպ, այլ տեղի է ունեցել ավելի կարեւոր բան՝ հայերը սկսել են հասկանալ Ռուսաստանի քաղաքականության էությունը Հայաստանի հանդեպ:
Երբեմն հնչում են դավաճանություն, վիրավորանք եւ այս տիպի այլ էմոցիոնալ արտահայտություններ, սակայն ընդհանուր առմամբ տեղի է ունենում քաղաքականության գիտակցում, ընդ որում՝ ոչ թե պարզունակ հակառուսականության ու առասպելաբանության բազայի վրա, ինչի մասին կերազեին ռուս քարոզիչներն ու հայաստանյան նրանց մասնաճյուղերը, այլ՝ իրողությունների գիտակցման: Քառօրյա պատերազմի կարեւորագույն արդյունքներից մեկն էլ հենց դա էր: Եվ, ով գիտե, գուցե այդ պատերազմի ամենակարեւոր արդյունքը:
Ի՞նչ է գիտակցվել: Այն, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, չի եղել եւ չի կարող լինել: Առավել եւս, չի կարող լինել մեր պաշտանը եւ փրկիչը: Քառօրյա պատերազմը վերջ դրեց այս առասպելաբանությանը:
Ռուսաստանի համար Ադրբեջանն ավելի կարեւոր երկիր է, եւ նրան իր կողմը քաշելու համար հայերին օգտագործում է որպես մահակ ու մանրադրամ, նրա հետ առեւտուր անելով հայկական տարածքներով: Վերջին հարյուրամյակում Ռուսաստանի քաղաքականության արդյունքում հայաբնակ բնիկ տարածքները կրատվել են մի քանի անգամ, Ռուսաստանը Թուրքիային ու Ադրբեջանին է նվիրել Կարսը, Արդահանը, Նախիջեւանը, Ղարաբաղը: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ռուսական բանակը հայաթափել է Հյուսիսային Արցախը, Արցախի տասնյակ բնակավայրեր, պատժիչ արշավ ձեռնարկելով հայերի դեմ, որոնք իրենց ծավալներով ու դաժանությամբ չէին զիջում 1915-23 թ. իրադարձություններին:
Գիտակցվել է, որ հայերը հաղթում են միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը հեռանում է այստեղից: Այդպես էր 1918-ին, 1990-ականներին: Ադրբեջանցիները երբեք առանց Ռուսաստանի աջակցության հայերի վրա չեն հարձակվել: Թե Մոսկվայում, թե Բաքվում շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունենում, երբ հայ ու ադրբեջանցի զինվորները մնում են դեմ առ դեմ: Ադրբեջանցիները փախչում են խուճապահար, առանց դիմադրության:
Ադրբեջանցիները հաջողություն են ունենում այն ժամանակ, երբ Ռուսաստանը օգնում է նրանց, զուգահեռ կապում հայերի ձեռքերը, թուլացնում Հայաստանը տնտեսապես ու սպառազինության առումով: Դա հստակ երեւաց քառօրյա պատերազմի ժամանակ: Այն պահին, երբ հայկական զինուժը պետք է անցներ հակահարձակման, Մոսկվան գործադրեց իր ողջ ազդեցությունը՝ այն կանգնեցնելու համար: Մեր ռազմա-քաղաքական ղեկավարությունը ենթարկվեց այդ ճնշմանը: Հակառակ պարագայում, դա առիթ էր՝ վերջապես ավարտին հասցնելու պատերազմը եւ խաղաղություն պարտադրելու Ադրբեջանին: Ռուսաստանը զո՞րք կհաներ Հայաստանի դեմ՝ դա կլիներ արդեն Ռուսաստանի փլուզման արագացումը:
Իրականում, ըստ էության հայ-ադրբեջանական պատերազմ չկա, կա հայ-ռուսական պատերազմ: Եվ այդ պատերազմից հայերը երկու անգամ հաղթող են դուրս եկել: Սա Մոսկվայում շատ լավ գիտեն, հայերը սկսում են սա հասկանալ:
Հակահարձակման արդյունքում հայկական ուժերը կվերցնեին երկու քաղաք հյուսիս-արեւելքում եւ արեւելքում, որից հետո Ադրբեջանը կդադարեցներ իր գոյությունը Կուր գետից այս կողմ: Սակայն Ռուսաստանը ինչպես 1994-ին, այնպես էլ քառօրյա պատերազմում փրկեց Ադրբեջանին: Հայերը հասկացան, թե ում փրկիչն է Ռուսաստանը:
Ցավոք, դա կատարվեց հայկական ռազմա-քաղաքական ղեկավարության վախկոտության, Ռուսաստանի շանտաժի հանդեպ անզորության, իրենց անձնական խնդիրները վեր դասելու արդյունքում: Բանն այն է, որ հայկական հակագրոհից հետո Ռուսաստանը կավարտվեր Հարավային Կովկասում:
Հիմա հայկական կողմը հայտնվել է փակուղում, ամեն օր զոհեր ենք տալիս: Սա այդ քաղաքականության, շանտաժին տրվելու հետեւանքն է:
Հայերը հասկացան, որ լինել ռուսամետ, լինել ռուսական քաղաքականության ծիրում՝ նշանակում է ծառայել Ադրբեջանի շահերին: Զինադադարի մասին որոշումը դրա ապացույցն էր: Հայերը հասկացան պատմական օրինաչփությունը՝ երբ Ռուսաստանը հաստավում է տարածաշրջանում, դա արվում է հայերի հաշվին, քանի որ Ռուսաստանը տարածաշրջանում ներկա գտնվելու համար 1921 թ. մարտի 16-ի պայմանագրով պարտավոր է ծառայել թուրք-ադրբեջանական շահերին ու կատարել նրանց պայմանները: Իսկ երբ Ռուսաստանը հեռանում է՝ հայերը հաղթում են եւ վերականգնում իրենց քաղաքական ու պատմական իրավունքը:
Հայերը գիտակցել են, որ հայ զինվորներն աշխարհի ամենաքաջ մարտիկերն են: Նրանք պատմական տարբեր փուլերում կռել են մի քանի կայսրությունների ռազմական հաղթանակները, եւ հիմա սկսել են կռել հայկական հաղթանակը: Հայերը հասկացել են, որ չի կարելի նման հզոր ռեսուրսը ծառայեցնել ուրիշներին, հասկացել են, որ ունենալով նման զինվոր՝ չի կարելի հույս դնել այլոց վրա:
Հայ զինվորը հաջորդ անգամ չի տրվելու անօրինական հրամաններին ու այլոց շանտաժին: Այդ ժամանակ Ռուսաստանը հավաքելու է Ադրբեջանի մնացորդներն ու հեռանալու է այստեղից, եւ դա լինելու է հայկական անկախ պետականության վերականգնման, զարգացման ու հզորացման սկիզբը:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....wfo3jI4Q.dpuf
Leave a comment:
-
Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
This is so humiliating, that it's hard to beleive .
Needs confirmation from official source.
=============
01.05.2016
Հայաստանի կառավարությունն ամբողջովին ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՐԵԼ ռուսաստանյան ռազմակայանի համար ռուսաստանից զենքի տեղափոխման բոլոր ծախսերը
Nairi Badalyan
Այսպիսի «ինքնատիպ պետություն»
Հայաստանը մի երկիր է, որտեղ մաքսազերծման ու մաքսատուրքերի գանձման ԵՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ պետության կողմից ճակատագրի քմահաճույքին թողնված հայկական բանակի վիրավոր զինվորների համար հայկական Սփյուռքից ուղարկվող դեղամիջոցները, վիրակապերն ու այլ հումանիտար օգնությունը։
Հայաստանը մի երկիր է, որտեղ ոչ միայն մաքսազերծման ու մաքսատուրքերի գանձման ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ռուսաստանյան բանակի համար Ռուսաստանից ուղարկված զենքն ու զինամթերքը, որի ՄԻԱԿ պոտենցիալ թիրախը Հայաստանի քաղաքացիներն են լինելու, այլև Հայաստանի կառավարությունն ամբողջովին ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՐԵԼ ռուսաստանյան ռազմակայանի համար ռուսաստանից զենքի տեղափոխման ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԸ։
Այ, այդպիսի «ինքնատիպ» երկիր է Հայաստանը
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nairi.badal...97547753639885
Leave a comment:
-
Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
30.04.2016
Եթե մենք զենք ենք վաճառում Ադրբեջանին, չի նշանակում, որ մեծ ծավալով պահեստամասեր, արկեր ևս տալիս ենք. ռուս պատմաբան
Tert.am
Զենքի վաճառքը չի կատարվում ի վնաս Հայաստանի: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ դաշնային խորհրդի անդամ, պատմաբան Իգոր Չերնիշենկոն: «Մեր զինվորականները Հայաստանի տարածքում են, ու սա Հայաստանի անվտանգության ապահովման ավելի մեծ երաշխիք է, քան Ադրբեջանում ռուսական զենքը»,- ասաց Չերնիշենկոն՝ նշելով, որ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար անհրաժեշտ են բանակցություններ, որտեղ պարտադիր պայման է ԼՂ-ն որպես բանակցային կողմ ճանաչելը:
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումները հայկական քաղաքական ու փորձագիտական շրջանակների պնդմամբ պետք է դառնան հայ-ռուսական հարաբերությունների վերանայման սկիզբ: Ի՞նչ կարծիք ունեն այս առնչությամբ Ռուսաստանում, ինչպե՞ս են Մոսկվայում գնահատում ՌԴ քայլերը՝ քառօրյա պատերազմի ժամանակ և հետո:
- Գիտեք, որ հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված ես բավական մեծ փորձ ունեմ, մասնավորապես խորհրդարանական համագործակցության հարթակում: Նիկոլայ Ռիժկովի հետ մենք զբաղվում ենք ՀՀ և ՌԴ խորհրդարանների կապի խորացմամբ, ամրապնդմամբ: Ես Ղարաբաղում եմ եղել, Ադրբեջանի կողմից դրանից հետո ճանաչվել եմ «պերսոնա նոն գրատա»: Այն, ինչ տեղի ունեցավ մեծ հարված էր բոլորիս համար, ես ցավում եմ բոլոր զոհերի համար, վայրագությամբ սպանված հայերի համար:
Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա ասեմ, որ ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծվել չի կարող, մենք դիտարկում ենք միայն խաղաղ կարգավորման ուղին՝ բանակցությունների միջոցով: Ես հասկանում եմ, որ կա որոշակի բացասական տրամադրություն: Այն, ինչի մասին Դուք խոսեցիք Ձեր հարցում կապված է նրա հետ, որ Ռուսաստանը զենք է վաճառում հակամարտության մյուս կողմին: Մեր նախագահն ու վարչապետն իհարկե քիչ են խոսում այս մասին, բայց իրենց դիրքորոշումը, մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ եթե մենք դուրս գանք այս շուկայից, մեր փոխարեն կգան թուրքերը, ամերիկացիները: Զենքի վաճառքը չի կատարվում ի վնաս Հայաստանի: Մեր զինվորականները Հայաստանի տարածքում են, ու սա Հայաստանի անվտանգության ապահովման ավելի մեծ երաշխիք է, քան Ադրբեջանում ռուսական զենքը: Ռուսական «կալաշնիկովը» աշխարհով մեկ կա, հարյուրից ավել պետություններ ունեն այս զենքը, բայց սա չի նշանակում, որ մենք…
- Որպես ռազմավարական գործընկեր Ռուսաստանը չի՞ կարող ժամանակավորապես դադարեցնել զենքի վաճառքը:
- Եթե մենք չվաճառենք, Թուրքիան կվաճառի, դա լավ կլինի՞… Եթե մենք զենք ենք վաճառում, չի նշանակում, որ մեծ ծավալով տալիս ենք նաև պահեստամասեր, արկեր: Սա զսպման բաղադրիչներից մեկն է, սա էլ պետք է հասկանաք: Եթե այնտեղ ռուսական զենք է օգտագործվում, որը հետագայում մարտական վիճակում պահելու համար պետք է մեր օգնությունը, ապա դա նշանակում է, որ մենք ավելի մեծ հնարավորություն ունենք նրանց վրա ազդելու, քան որ դա լիներ թուրքական զենք: Նայեք, ինչ է հիմա կատարվում Սիրիայում: Մենք չե՞նք ուզում չէ, որ նույնը լինի: Ավելի լավ է, որ Ադրբեջանում այնպիսի զենք լինի, որի վրա հնարավոր լինի ազդել, քան զենք, որը վերահսկելի չլինի մեր կողմից: Ուղղակի ուզում եմ հասկանամ՝ այս տրամաբանությունը Հայաստանում չե՞ն հասկանում, թե՞ չեն ուզում հասկանալ:
- Խնդիրն այն է, որ Ռուսաստանից տարիներ շարունակ պնդում էին, որ սա բիզնես է և որ Ռուսաստանն ամեն ինչ անում է՝ հավասարակշռությունը չխախտելու համար: Հիմա հավասարակշռությունը խախտվել է: Այս հարցը ինչպե՞ս կարելի է լուծել, եթե զենքի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնել ՌԴ-ում հրաժարվում են:
- Ուզում եմ նորից բացատրել: Մեր զենքը վերահսկելի է միայն մեր կողմից: Եթե Ադրբեջանում թուրքական կամ ամերիկյան հրանոթներ լինեին, դա որևէ կերպ չէր թեթևացնելու իրավիճակը:
- Ասացիք, որ հակամարտությունը լուծել է պետք խաղաղ ճանապարհով: Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2011-ին Հայաստանը պատրաստ էր հինգ շրջանների վերադարձման՝ պահպանելով ԼՂ ներկայիս ստատուս քվոն, բայց Ադրբեջանը դրան չհամաձայնեց: Ինչպե՞ս կարելի է լուծել հակամարտությունը, եթե կողմերից մեկը զիջումների չի գնում:
- Դրա համար ժամանակ է պետք. գուցե 20, գուցե 25 տարի է պետք մինչև կողմերը գտնեն փոխզիջումային տարբերակ: Բանակցությունների ժամանակ է, որ հարցերը լուծվում են, գտնվում են եզրեր, բայց արդյունքը, իհարկե, դեռևս տեսանելի չէ:
- Ի՞նչ է անում միջազգային հանրությունը, մասնավորապես Ռուսաստանը, որ թույլ չտա ռազմական բախումներ:
- Մինսկի խմբի շրջանակներում տարվում է համապատասխան աշխատանք: Բայց կրկնում եմ, որ ես չեմ տեսնում շոշափելի արդյունքներ՝ ինչպես կարելի է հարցը լուծել:
- ՀՀ իշխանությունները պնդում են, որ ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, դառնա բանակցային կողմ: Իրատեսական համարո՞ւմ եք, որ այս պահին նման փոփոխություն լինի:
- Պետք է այդ ճանապարհով գնալ, սա պարտադիր պայման է՝ հետագա բանակցությունները շարունակելու համար: Խնդրի կարգավորումը ռազմական ճանապարհով ես չեմ էլ դիտարկում: Չեմ հավատում, որ ադրբեջանցի ժողովրդին, ղեկավարությանը պետք է պատերազմը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/04/3...shenko/2007147
Leave a comment:
-
-
-
Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Ուրբաթ, ապրիլի 29, 2016
Քաղաքագետների կարծիքով, Ռուսաստանը միտումնավոր է ձգձգում զենքի առաքումը
Վերլուծաբաններն արձագանքում են «Ազատության» հետ զրույցում Սեյրան Օհանյանի արած հայտարարություններին:
Հայաստան ուղարկվելիք ռուսական սպառազինության «ոդիսականը» դեռ երկար կշարունակվի, կարծում են հայաստանյան որոշ քաղաքագետներ՝ համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանը փորձում է հնարավորինս ձգձգել իր խոստման իրագործումը։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, եթե Ռուսաստանն իսկապես Հայաստանի ռազմավարական դաշնակիցը լիներ, զենքն արդեն իսկ առաքած կլիներ Հայաստան:
Արձագանքելով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ նախօրեին «Ազատության» հետ զրույցում արած այն հայտարարությանը, թե ներկայումս քայլեր են ձեռնարկում՝ ռուսական սպառազինությունը Հայաստան հասցնելու ուղղությամբ, Սաֆարյանն ասաց՝ «Սեյրան Օհանյանը կարծես թե բարձրաձայնում է, որ խնդիրը լուծում չի ստացել: Տակավին պատրաստվել է ընդամենը համաձայնագիրը և ոչ ավելին: Դա նույնիսկ ստորագրված և վավերացված չէ, հետևաբար՝ թե որքան կշարունակվի ռուսական սպառազինությունը Հայաստան բերելու ոդիսականը, դժվար է այս պահին ասել։ Մի բան ակնհայտ է՝ Ռուսաստանը ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ չի շտապում դա անել»։
Դեռ անցյալ ամռանը հայտարարվեց, որ ռուսական 200 միլիոն դոլարի վարկով Հայաստանը Ռուսաստանից նորագույն սպառազինություն է ձեռք բերելու։ 2 ամիս առաջ էլ ռուսական մամուլը հրապարակեց մատակարարվելիք զենքերի ցանկը։ Ղարաբաղում ապրիլին տեղի ունեցած բախումների ընթացքում պարզ դարձավ, որ ռուսական զենքը դեռ տեղ չի հասել։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Ազատության» հետ հարցազրույցում առաքման որևէ ժամկետ չնշեց՝ ասելով միայն, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածությունները ձեռք են բերված, և այժմ աշխատանք է տարվում պայմանագրերի ստորագրման ուղղությամբ:
Ստյոպա Սաֆարյանը չի բացառում, որ նորագույն այդ զենքը կուղղվի Ադրբեջանի դեմ, իսկ Ռուսաստանը, նրա խոսքով, ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ իր չեզոք դիրքորոշմամբ ցույց տվեց, որ մտահոգ է Ադրբեջանի համար։ «Այո, Ռուսաստանը միգուցե գոհ չէր, որ իր լոյալության ընթացքում չկարողացավ լուծել Ադրբեջանի հետ կապված հարցը, այսինքն՝ Ադրբեջանը չի կարող երախտապարտ լինել, որովհետև, ըստ էության, լուրջ արդյունքի չհասավ ու հետևաբար՝ նորագույն սպառազինությունների մատակարարումը, կարծեք թե, հարց է դառնում Ռուսաստանի համար: Մյուս կողմից՝ եթե Ռուսաստանը լիներ Հայաստանի անվտանգության խնդիրներով մտահոգված երկիր, ապա որևէ բան չէր խոչընդոտի, որ մինչ այժմ սպառազինությունները տեղ հասած լինեին»,- ասաց Սաֆարյանը:
Ըստ նրա, Ռուսաստանն այժմ կանգնած է երկընտրանքի առջև՝ «Ռուսաստանի համար վերին աստիճանի վտանգավոր իրավիճակ է առաջացել, և դա չանելու [չառաքելու] դեպքում ինքը կկորցնի նաև ռազմական բալանսը վերահսկելու հզորագույն լծակը, որովհետև հակամարտության կողմն արդեն ստիպված է լինելու զենք ձեռք բերել այլ տեղից»,- նկատում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարը։
Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ եթե օր առաջ Ռուսաստանը չկատարի Հայաստանի հետ ունեցած պայմանավորվածությունը, ապա Հայաստանին այլ ելք, քան ռազմավարական դաշնակցի հետ գործընկերության պայմանագրերի վերանայումը, չի մնա։ «Սրան պետք է իսկապես լուրջ վերաբերվել։ Մի սիմվոլիկ կադր կար, որ ժամանակին հայ զինվորների կողմից շահած Տ90 տանկն այսօր ուղարկել են Հայաստան: Պետք չի զարմանալ, եթե ինչ-որ պահի մենք իմանաք, որ դա վերջին ռուսական զենքն է, որ ուղարկվել է Հայաստան»,- ասաց Սարգսյանը։
Նրա կարծիքով, ռուս-թուրքական լարված հարաբերություններն են պատճառ դարձել, որ Հայաստանը Ռուսաստանի համար գլխացավանք դառնա, և չի բացառվում, որ ռուսական զենքն այդպես էլ տեղ չհասնի։ «Եթե Ռուսաստանը հիմա չտրամադրի այդ զենքը, նա, փաստորեն, Հայաստանի առաջ կանաչ լույս կվառի, որ Հայաստանը զինվի նաև արևմտյան զենքերով»,- ասաց Մանվել Սարգսյանը։
Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանի կարծիքով, մինչդեռ, ռուսական սպառազինությունն, անշուշտ, տեղ կհասնի: Իսկ թե երբ՝ հստակ չի կարող ասել: «Կա պայմանագրային խնդիր, պայմանագիր է ստորագրված, որը վավերացված է: Ցավում եմ, որ ռուսական կողմն այդ պայմանագրի վավերացումը ձգեց, բայց զենքերը կգան»,- համոզմունք հայտնեց պատգամավորը:
Leave a comment:
-
Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Mr Liar, don't pollute threads if you please.Originally posted by Haykakan View PostSince this thread is Vrej's PornHub
Your blatant lie being exposed, you do not have permission to post in adult threads, unless you justify you lies.
You have a special hole designed for yourself here
Try to answer first
Leave a comment:
-
Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
The question should not be whether more will be dismissed or not but whether criminals will be punished.Originally posted by Haykakan View PostSince this thread is Vrej's PornHub I wanted to give him something different to masturbate to. This can be a bbsm break for the bussy hater.
Seyran Ohanyan: There will be no new dismissals in Armenia's defense system
https://urldefense.proofpoint.com/v2...Vt8tzY29H7I&e=
If nobody is punished how will anything change.
.
Leave a comment:

Leave a comment: