Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

When do we return Lenin Statue to Lenin Square??

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #51
    Re: When do we return Lenin Statue to Lenin Square??

    Վախկոտ ու հարմարվող կատարածունե՞րն են մեր իդեալները

    ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
    Չորեքշաբթի, 11 Հունիսի 2014,


    Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ զրուցել ենք Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման Երևանի ավագանու որոշման շուրջ
    Մամուլում հրապարակվում են ԽՍՀՄ շրջանում բռնաճնշումների վերաբերյալ փաստեր ու նյութեր, որոնք ապացուցում են Անաստաս Միկոյանի, մեղմ ասած, բացասական գործունեությունը: Հաշվի առնելով հասարակական բուռն հակազդեցությունը, հնարավոր համարո՞ւմ եք Միկոյանի արձանի տեղադրման գործընթացի կասեցումը:
    Ներկայում հասարակական կարծիքը, որում գերակշռող տեղ է գրավում այն մարդկանց մոտեցումը, որոնք դեմ են Միկոյանի արձանի տեղադրմանը, հակադրվում է Միկոյանի ժառանգների տեսակետին: Փաստորեն, արձանի տեղադրման շահագրգիռ կողմը միայն Միկոյանի հարազատներն են: Այսինքն, մի կողմում Միկոյանի անմիջական հարազատներն են, մյուս կողմում հայաստանյան հասարակությունը, և այս պայմաններում, իհարկե, որոշիչը պետք է լինի հայաստանյան հասարակության կարծիքը և ոչ թե մի մարդու բարեկամների կարծիքը, ովքեր նույնիսկ Հայաստանում չեն ապրում: Եթե նույնիսկ Հայաստանում էլ ապրեին, դա էական չէ այս պահին:
    Թվում է, թե նույնիսկ անհրաժեշտւթյուն չկա վերլուծելու, թե ինչպիսի բացասական դերակատարություն է ունեցել Միկոյանը ռեպրեսիաների շրջանում: Պարզ է, որ Միկոյանը ստալինյան վարչակարգի կամակատարներից է եղել: Մեր պրոբլեմը գալիս է Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած քաղաքական ռեժիմի պարագլուխների մոտ երկրի զարգացման ու ապագայի հանդեպ անտարբերությունից, պետականության ու անկախության նկատմամբ հարգանքի զրոյական վիճակից, արժանապատվության ու բարոյականության բացակայությունից և գաղափարական անողնաշարությունից:
    Հասարակության արժանապատիվ ու պետական ինքիշխանությամբ մտահոգ հատվածը հարցադրումը շատ կոնկրետ է անում՝ ինչպիսին պետք է լինեն Հայաստանի քաղաքացիներին, երիտասարդությանը և անկախ Հայաստանը կերտող սերնդին մշակութային փաստերի միջոցով հղվող ուղերձները, այդ թվում և քաղաքի հանրային տարածքում արձանների տեղադրմամբ հղվողները: Այն, որ ստալինյան վարչակարգի պայմաններում վախկոտ ու հարմարվող կատարածունե՞րն են մեր իդեալները: Որոնց արդարացնելու համար, նրա ժառանգները գտել են ինչ-որ մի բանաձև, թե իբր նա ստիպված է գործել այն ստորությունները, որի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ ենթարկվել են անասելի դաժան տանջանքների ու կյանքից են զրկվել: Մարդը երբ մտնում է մի ռեժիմի մեջ, նա արդեն գիտե թե ուր է մտնում: Միկոյանն այդքան միամիտ չի եղել, որ չհասկանար, թե ինչ գործողություններ են իրենից պահանջվելու այդ համակարգում կարիերա անելու համար: Եվ դա եղել է նրա գիտակցված ընտրությունը:
    Հիմա նման ստոր ընտրություն կատարած մարդուն, ով գիտակցորեն պատրաստ է եղել իր կարիերայի համար հազարավոր մարդկանց կյանքից զրկել, մենք ուզում ենք հիշատակի արժանի դարձնել մեր ներկա ու ապագա սերնդի համար: Ես կարծում եմ, որ նման կերպ մտածող մարդիկ, եթե մի փոքր խորը դատեն, կհասկանան, որ դա դուրս է մարդկային բարոյականության ու արժանապատվության շրջագծից: Եթե մարդ կարծիք ու որոշում է կայացնում, պետք է մտածի, թե որքանով է բարոյական իր արտահայտած կարծիքը: Իսկ բարոյականության հիմքը մարդու կյանքի հանդեպ հարգանքն է: Խոսելով Միկոյանի արձանի տեղադրման օգտին, մարդիկ դեմ են արտահայտվում մարդու կյանքը արժեւորելուն:
    Միկոյանի արձանով մենք անբարոյականություն ենք քարոզելու մեր սերնունդներին, քարոզելու ենք, որ մարդը կարող է սովետական ստոր կարիերիստ լինել, ու մենք նրան փառաբանելո՞ւ ենք: Սա աբսուրդ է: Քիչ թե շատ բարոյական հասարակությունում նման ձեռնարկին կողմ արտահայտված քաղաքապետին կստիպեին հրաժարական տալ պաշտոնից, ու նա ընդհանրապես խաչ կքաշեր իր քաղաքական կարիերայի վրա: Այս որոշմանը կողմ քվեարկելը նաև մեր քաղաքի ավագանու բարոյական նկարագրի ցուցիչն է: Սա խորը բարոյական ճգնաժամի ահազանգ է: Եթե մարդ սպանելը համարվում է բարոյական, այդ դեպքում մենք որպես հասարակություն իրոք անհույս վիճակում ենք:
    Բայց ես հուսով եմ, որ հասարակության զգալի մասն այդպիսին չէ: Ես հուսով եմ, որ քաղաքապետն ու ավագանու զգալի մասը երկար չի մտածել, չի փորձել կշռել այս հարցի բարոյական կողմը: Միկոյանը խորհրդային մի չափազանց դաժան ու Հայաստանին ու հայ ազգին բազմաթիվ զոհեր ու կորուստներ պատճառած ողբերգական ժամանակաշրջանի խորհրդանիշն է: Նրա նմաններն են եղել գյուղական քահանա իմ պապուն որպես ժողովրդի թշնամի բանտարկողներն ու գնդակահարողները: Հայաստանյան համարյա բոլոր ընտանիքները, ինչպես եղեռնի հետ կապված զոհեր ունեն, այնպես էլ սովետական այն մսաղացի, որի բռնակը պտտողներից է եղել Միկոյանը: Թե ինչպիսին են եղել նրա այսպես կոչված դրական գործերը, դա արդեն բացարձակապես էական չէ: Միգուցե Գեբելսն էլ իր ժամանակին ինչ-որ դրական գործեր կատարել է իր երկրի համար: Բայց ոչ մի գերմանացու մտքով չի անցնի նրան բնութագրել կիսով չափ սև ու կիսով չափ սպիտակ: Նա ֆաշիստական ռեժիմի ներկայացուցիչ է եղել ու վերջ: Դրանով հարցը փակված է: Միկոյանն էլ եղել է ստալինյան ռեժիմի ներկայացուցիչը և վերջ: Դրանով հարցը փակված է: Միկոյանով մենք կխորհրդանշենք ու սերունդների համար կարժևորենք հենց ստալինյան շրջանը:
    Երևանում արձան դնելու միակ հիմնավորումն այն է, թե նա հայ է: Այդ դեպքում ինչու չենք մտածում, որ կարելի է Երևանում կանգնեցնել ասենք Եժովի կամ Բերիայի արձանները: Միգուցե իրենք էլ հոգեկան տանջանքներ են ունեցել իրենց որոշումները կայացնելիս և իրենք էլ ստիպված են դա արել, քանի որ եթե չանեին, Ստալինը հաստատ կորոշեր նրանց էլ մահապատժի ենթարկել: Միայն նրա համար, որ հայ չե՞ն: Ստիպվա՞ծ է Միկոյանը պտտել սովետական մսաղացի բռնակը, թե իր կամքով, սրանք երկրորդային քննարկումներ են, որոնք շեղում են բուն հարցադրումից, թե արդյոք մենք պետք է խորհրդային ռեժիմը պրոպագանդող խորհրդանիշներ տարածենք մեր անկախ պետականության մայրաքաղաքի հանրային տարածքում, թե ոչ: Միանշանակ՝ ոչ:
    Շատ մասնագետների, հետազոտողների կարծիքով, խորհրդային տոտալիտար ռեժիմը բնութագրվում է նաև որպես Հայաստանում Սովետական Ռուսաստանի գաղութատիրության շրջան: Երևանի տարածքում տեղադրելով տոտալիտարիզմի ու գաղութատիրության այդ շրջանը ներկայացնող որևէ խորհրդանիշ, մենք նոր սերնդի մեջ կարծես թե քարոզում ենք գաղութի կարգավիճակում մնալու կամազրկությունը, գաղութատիրական ենթակայության մտածողությունը:
    Հնարավո՞ր է, որ սա կապված է սեպտեմբերի երեքից հետո Սերժ Սարգսյանի Եվրասիական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հետ:
    Ես չունեմ որևէ փաստ, որի վրա հենվելով կարող եմ նման բան ասել, բայց տրամաբանական և ընդհանուր համատեքստում կապեր կարելի է տեսնել: Եվրասիական Միությունը կառուցվում է Ռուսաստանի նեոգաղութատիրական մղումների, ձգտումների կոնտեքստում: Համենայնդեպս, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ներկայիս վերաբերմունքն ընդգծված նեոգաղութատիրություն է: Սա ամենևին էլ հավասարների դաշինք չէ, և այստեղ կա նաև ինքնիշխանությանը հարվածող լուրջ պրոբլեմ: Ռուսաստանի քաղաքական վերնախավը անընդհատ վկայակոչում է խորհրդային անցյալը, նույնիսկ իրենց նախագահը ԽՍՀՄ փլուզման հետ կապված ցավ է հայտնում: Դա նրա աշխարհահռչակ հոգեկան ցավերից է: Այս կոնտեքստում Միկոյանի արձանի տեղադրումը Երեւանում կարելի է տարամաբանորեն կապել այդ ամենի հետ: Սակայն, նորից եմ կրկնում առանց փաստերի այս հարցում ոչինչ չես կարող ասել: Պետք է ունենալ փաստ՝ որքանով են Միկոյանի ընտանիքի անդամները հրահրվել ռուսական քաղաքական էլիտայի կողմից, որքանով են նրանց պատվերը կատարում:
    Լուրեր են պտտվում, որ արձանը վանդալիզմի կենթարկեն, և դա կլինի արդարացված վանդալիզմ:
    Եթե ինչ-որ մի արձան պետք է տեղադրվի հասարակության կամքը հաշվի չառնելով, այսինքն բռնություն գործադրելով, հասարակությունն էլ իրավունք ունի բռնությամբ պատասխանելու բռնությանը: Այսինքն՝ բիրտ հակազդեցությունը ադեկվատ և համարժեք կլինի, մնացածը, թե ինչ մեթոդներով դա կարվի, կախված է նրանից, թե այդ արձանը ժխտելու, մերժելու ինչ մեթոդիկա և գործիքներ կընտրվեն: Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ մենք ունեցել ենք իշխաններ, որոնց գերեզմանները դարձել են փնովման օբյեկտ: Մարդիկ գնացել են այնտեղ և տարբեր ձևերով հայտնել իրենց մերժողական դիրքորոշումը, այդ մարդուն համարելով դավաճան: Իհարկե, ես չեմ առաջարկում Միկոյանին հռչակել դավաճան, բայց նա ներկայացնում է մի դարաշրջան, որն ինքն իրենով արդեն բացասական է և չի կարելի այդ դարաշրջանը քարոզող գործիչների արձաններն ունենալ անկախ Հայաստանի մայրաքաղաքում:
    Բայց այս տարիներին նաև անկախությունը, ազատությունն ու ինքնիշխանությունը խորհրդանշող արձաններ պետք է լինեին Հայաստանի մայրաքաղաքում:
    Ես ընդհանրապես կողմ եմ, որ քաղաքի տարածքը քիչ ծանրաբեռնեն արձաններով ու նման կարգի հուշարձաներով: Ազատությունն, իհարկե, ամեն առումով ամենից դրական բանն է: Սակայն, եթե մարդիկ հակված են արձաններ տեղադրելուն, ապա գոնե դրանք պետք է դրական ուղերձներ հղեն մեզ ինչպես իմաստային, այնպես էլ էսթետիկական առումով: Քաղաքի մշակութային լանդշաֆտը միշտ էլ ներկայացնում է այն հանրային իրավիճակը, որը գոյություն ունի տվյալ հասարակության մեջ: Այն մի կողմից մտածողությունը ներկայացնող, մյուս կողմից էլ մտածողություն ձևավորող գործոն է: Այդ պատճառով, պետք է շատ ուշադիր լինենք, թե ինչպիսի ուղերձներ ենք մենք մարդկանց հղում մշակութային տարածքի միջոցով: Այդ նյութական նշաններն իրենց մեջ շատ կարևոր մեսիջներ են պարունակում, ուստի կարևոր է, որ դրանք ներկայացնեն պետության ու հասարակության զարգացման, առաջընթացի, մարդասիրության, արդարության, ազատության, հավասարության, համընդհանուր բարեկեցության գաղափարները:
    Դրա համար չպե՞տք է ունենայինք ազատության ձգտող քաղաքական էլիտա:
    Մենք չունենք քաղաքական էլիտա: Մենք ունենք վարչակարգ, և դրա վերևում գտնվող պարագլուխներ: Պարզ է, որ նրանք հեռավոր պատկերացում անգամ չունեն այդ արժեքների մասին: Դրա համար վերացարկվելու ունակություն է պետք: Իսկ դա շատ բարդ ունակություն է: Այս վարչակարգի պարագլուխներից նման բան ակնկալելը ֆանտաստիկայի ոլորտից կլինի: Նրանք համապատասխան հաբիտուս չունեն: Նրանց հաբիտուսը ձևավորվել է սովետական գավառական միջավայրում, և նրանք հազիվ իրենց ցեղի, կլանի, թայֆայի կամ ընտանիքի համար միլիոններ կուտակելու խնդրի մասին մտածեն՝ հասարակության մյուս ընտանիքներին աղքատության գիրկը նետելու գնով: Նրանք մարդիկ են, ովքեր չեն կարողացել վերացարկվել իրենց կլանային ինքնությունից: Նման բանի համար իդեաներ է պետք ունենալ: Իսկ իդեաներ ունենալը դա այնպիսի մարդկային ունակություն է, որն առաջանում է անհատականության զարգացման որոշակի աստիճանում: Նրանք հարստահարողներ են, ովքեր մտածում են ոչ թե մի բան ստեղծելու, առաջընթացի ու զարգացման մասին, այլ եղածը յուրացնելու, սեփականացնելու: Նրանք չունեն հանրայինի մասին մտածելու ունակություն, ինչը ձևավորվում է վերացարկման ունակության միջոցով: Նրանք նույնիսկ այդ խնդրի մասին մտածելու բարոյականություն չունեն:
    Էլիտան ունենում է հանրային բարոյականություն: Նույնիսկ ավտորիտար էլիտաները ունենում են բարոյականություն, որն արտահայտվում է հպատակների բարեկեցության մասին հոգալու ձևերում: Իսկ արդիական հասարակությունում էլիտայի բարոյականության հիմքը հասարակական համընդհանուր բարեկեցության իդեան է: Մեր երկրում իշխող վարչախմբի պարագլուխների բարոյականությունը ցեղային -կլանային է, ինչն արդի պետությունների ու հասարակությունների առումով բարոյականություն չի համարվում: Դա բարոյականության բացակայության վիճակն է: Եթե նշածս պարագլուխներին ու դրանց ծառայող շրջանակների մոտ խոսես համընդհանուր բարեկեցության իդեայից, նրանք կհռհռան քեզ վրա, որովհետև իրենց վերացարկվելու անընդունակության ու անբարոյականության փոսից դա ծիծաղելի է թվում: Սա գիտականորեն վերլուծված և ակադեմիական դիսկուրսներում քննարկված հիմնախնդիր է: Դա պարզապես իմ՝ որպես անհատի կարծիքը չէ: Դա հասարակագիտական եզրակացություն է: Այսինքն, հասարակագիտական առումով, վարչակարգը հայտնվել է բարոյականության խորը ճգնաժամում, և դրա ցցուն արտահայտությունը Միկոյանի արձանի վերաբերյալ Երևանի ավագանու որոշումն է:
    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....cEbL52ZS.dpuf

    Comment


    • #52
      Re: When do we return Lenin Statue to Lenin Square??

      Originally posted by Artashes View Post
      Let's sell it on eBay instead of returning it.
      best idea I have heard.
      B0zkurt Hunter

      Comment


      • #53
        Re: When do we return Lenin Statue to Lenin Square??

        Originally posted by Artashes View Post
        Let's sell it on eBay instead of returning it.
        Originally posted by Eddo211 View Post
        best idea I have heard.
        Or --- we build a prison cell, replete with iron bars and put the mofo statue(s) in jail where they belong.
        Off topic briefly... Thanks again for friendly words by all on my behalf.
        Wish I could remember how to post pics so I could show the arctic coast and sea where I've been going for remote camp job. Will try to once again learn this and send pics of the Beaufort sea and polar bears. I was within 30 feet of these bears on several occasions last sept.

        Comment


        • #54
          Re: When do we return Lenin Statue to Lenin Square??

          «Միկոյաններն» այսօր քիչ չեն մեզանում, եւ իրենց համար ալիբի են ստեղծում

          ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
          Երկուշաբթի, 16 Հունիսի 2014,


          Մեր զրուցակիցն է արևելագետ Արայիկ Հարությունյանը
          Տեսակետ կա, որ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումով մենք վերադարձնում ենք խորհրդային սիմվոլները, և դա ևս մեկ վկայություն է, որ Հայաստանը կորցնում է իր անկախությունը: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
          Այն, որ գործող վարչախմբի օրոք մենք օրեցօր կորցնում ենք մեր անկախությունը, դա փաստ է։ Վերջին զարգացումները, որոնք տեղի են ունենում Հայաստանի շուրջ, դրա վառ վկայությունն են. Սերժ Սարգսյանի լռությունը Աստանայում, երբ Ղազախստանի նախագահը նրա դեմքի առաջ ճոճում էր Եվրասիական միության հետ կապ չունեցող Ադրբեջանի ղեկավարի ուղարկած վերջնագիրը, կիսելյովների «հաթաթաները»՝ ԱԺ-ում, երեք ու կես տարի ԵՄ հետ ասոցացման գնալը, հանկարծ սեպտեմբերի երեքին հակառակի մասին հայտարարելը և այլն, և այլն։
          Հիմա այս իշխանությունները լծվել են Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու գործին։ Նույնիսկ այդ միության անդամ երկրների ներկայացուցիչները կատակում են, որ հայերին «ինչ դեմ ենք տալիս, ստորագրում են»․․․ Միկոյանի արձանի տեղադրումը ես դիտարկում եմ այս համատեքստում։ Եվրասիական տարածքում ընդհանուր միտում է նկատվում վերաիմաստավորելու խորհրդային ժամանակների պատմությունը՝ փորձելով ժամանակի «հերոսներին» վերագրել հերոսական «նոր» հատկանիշներ։ Անշուշտ, այդ ժամանակներից «հայ» ամենանշանակալի «հերոսը» Անաստաս Միկոյանն է, ով խորհրդանշում է ստալինյան բռնատիրությունը, քանի որ եղել է այդ ռեժիմի ամենահավատարիմ սպասարկուներից՝ իր գրավոր և բանավոր համաձայնություններով, լուռ և հարմարվող կեցվածքով՝ արտոնելով տասնյակ և հարյուր հազարավոր անմեղ մարդկանց սպանությունները։ Եվ ՀՀ գործող իշխանությունները չեն ցանկանում հետ մնալ նաև այս ընդհանուր տենդենցից և առաջիններից մեկը «սպիտակացնում են» իրենց «հերոսին»։
          Բայց Միկոյանը ոչ միայն ստալինյան ռեժիմի պարագլուխներից է և այդ վարչախմբի ամենավառ խորհրդանիշներից մեկը։ Նա պատեհապաշտության և «շուստրիության» խորհրդանիշներից է, ինչը բնորոշ է ներկայում Հայաստանում հաստատված վարչախմբին։ Չմոռանանք, որ Միկոյանը հերթով դավաճանել է Ստալինին, Բերիային, Խրուշչովին։ Եվ եթե հանենք «էպոխայի» առանձնահատկությունները, ապա «միկոյաններ» այսօր քիչ չեն մեզանում։
          Մեկ անգամ արդեն հնարավորություն ունեցել եմ ասելու, որ Միկոյանի արձանի կանգնեցման մերօրյա «հերոսների» համար սույն որոշումը լավագույն «ալիբին» է սեփական հարմարողականությունը, վարչախմբին ծառայելու և նրա հրամանները կատարելու հարցում։ Տասնամյակներ անց այս որոշումն ընդունողները, ովքեր Միկոյանի՝ մարդկության դեմ հանցագործությունները բացատրում են տվյալ «էպոխայում» հաստատված բարքերով, իրենց «կոճակսեղմոցին» բացատրելու են մեր ժամանակներում «ճար չունենալով»։
          Ի՞նչ եք կարծում, արձանն ի՞նչ ճակատագիր կունենա: Վանդալիզմի կարժանանա՞, թե հասարակության արձագանքը կստիպի երկմտել:
          Անկեղծ ասած, վերջին զարգացումները ինձ ստիպում են հավատալ, որ արձանն, այնուամենայնիվ, չի կանգնեցվի։ Բանն այն է, որ եթե Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելու Երևանի ավագանու որոշումը բավական թույլ էր, և ելույթներով ու բացատրություններով հանդես էին գալիս հաշված մարդիկ, ապա մեկ-երկու շաբաթ անց իրավիճակը շատ կտրուկ փոխվեց։ Մեր հասարակությունը ԽՍՀՄ փլուզումից հետո հնարավորություն չէր ունեցել առերեսվելու իր՝ տոտալիտար վարչակազմում ապրած տարիների պատմության և նրա ծնած «հերոսների» հետ, ինչպիսին, անկասկած, Անաստաս Միկոյանն է։ Այս ընթացքում շատ մարդիկ ինձ մոտենում էին և ասում, որ Միկոյանին չեն ճանաչել իր «հերոսություններով», իսկ նրա կերպարը ներկայացվել է միայն դրական կողմից։
          Ինձ համար անսպասելի էր, որ լուրջ արձագանք եղավ նույնիսկ իշխանություններին սպասարկող լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության «իշխանական թևի» ներկայացուցիչների կողմից։ Հավանաբար, այստեղ արագ գիտակցեցին, որ այն, ինչ կատարվել է, դուրս է բանականությունից և կարող է Հայաստանին դասել ոչ թե երրորդ, այլ «վերջին» աշխարհի երկրներին։ Չէ՞ որ մենք այստեղ գործ ունենք ոչ միայն հայերին և ԽՍՀՄ ժողովուրդներին աղետներ բերած գործչի (անկասկած, ստալինյան բռնաճնշումները հայության դեմ երկրորդ ամենամեծ ոճրագործությունն էր 20-րդ դարում՝ Ցեղասպանությունից հետո), այլ միջազգային հանցագործի հետ, քանի որ Միկոյանի ստորագրությունը կա ամբողջ աշխարհի կողմից դատապարտված Կատինի՝ լեհ սպաների և մտավորականների սպանություններն արտոնող փաստաթղթի տակ։
          Սակայն եթե գործող վարչախումբը չգիտակցի վերոնշյալ բոլոր հետևանքները և կանգնեցնի այդ արձանը, ապա այն, անկասկած, կունենա շատ վատ ճակատագիր, քանի որ արդեն հնչել են բազմաթիվ հավաստիացումներ, որ այն փչացվելու է, պղծվելու է, քանի որ Միկոյանի գործունեությունից անմիջական տուժածների թիվը մեծ է, զոհերի ժառանգների հիշողության մեջ դաջված են նրանց պապերի ու տատերի ահասարսուռ պատմությունները։
          Ես չեմ կարծում, որ Միկոյանի ժառանգները կցանկանան պղծված տեսնել իրենց պապի մահարձանը։ Առհասարակ, վստահ եմ, որ այս նախաձեռնությամբ և այն կյանքի կոչման ընթացքում դրսևորված անմիտ համառությամբ Միկոյանի հիշատակին ավելի մեծ վնաս են հասցրել հենց նրա թոռները և հարազատները։
          - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....3B85wMjL.dpuf

          Comment

          Working...
          X