Re: When do we return Lenin Statue to Lenin Square??
Վախկոտ ու հարմարվող կատարածունե՞րն են մեր իդեալները
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Չորեքշաբթի, 11 Հունիսի 2014,
Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ զրուցել ենք Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման Երևանի ավագանու որոշման շուրջ
Մամուլում հրապարակվում են ԽՍՀՄ շրջանում բռնաճնշումների վերաբերյալ փաստեր ու նյութեր, որոնք ապացուցում են Անաստաս Միկոյանի, մեղմ ասած, բացասական գործունեությունը: Հաշվի առնելով հասարակական բուռն հակազդեցությունը, հնարավոր համարո՞ւմ եք Միկոյանի արձանի տեղադրման գործընթացի կասեցումը:
Ներկայում հասարակական կարծիքը, որում գերակշռող տեղ է գրավում այն մարդկանց մոտեցումը, որոնք դեմ են Միկոյանի արձանի տեղադրմանը, հակադրվում է Միկոյանի ժառանգների տեսակետին: Փաստորեն, արձանի տեղադրման շահագրգիռ կողմը միայն Միկոյանի հարազատներն են: Այսինքն, մի կողմում Միկոյանի անմիջական հարազատներն են, մյուս կողմում հայաստանյան հասարակությունը, և այս պայմաններում, իհարկե, որոշիչը պետք է լինի հայաստանյան հասարակության կարծիքը և ոչ թե մի մարդու բարեկամների կարծիքը, ովքեր նույնիսկ Հայաստանում չեն ապրում: Եթե նույնիսկ Հայաստանում էլ ապրեին, դա էական չէ այս պահին:
Թվում է, թե նույնիսկ անհրաժեշտւթյուն չկա վերլուծելու, թե ինչպիսի բացասական դերակատարություն է ունեցել Միկոյանը ռեպրեսիաների շրջանում: Պարզ է, որ Միկոյանը ստալինյան վարչակարգի կամակատարներից է եղել: Մեր պրոբլեմը գալիս է Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած քաղաքական ռեժիմի պարագլուխների մոտ երկրի զարգացման ու ապագայի հանդեպ անտարբերությունից, պետականության ու անկախության նկատմամբ հարգանքի զրոյական վիճակից, արժանապատվության ու բարոյականության բացակայությունից և գաղափարական անողնաշարությունից:
Հասարակության արժանապատիվ ու պետական ինքիշխանությամբ մտահոգ հատվածը հարցադրումը շատ կոնկրետ է անում՝ ինչպիսին պետք է լինեն Հայաստանի քաղաքացիներին, երիտասարդությանը և անկախ Հայաստանը կերտող սերնդին մշակութային փաստերի միջոցով հղվող ուղերձները, այդ թվում և քաղաքի հանրային տարածքում արձանների տեղադրմամբ հղվողները: Այն, որ ստալինյան վարչակարգի պայմաններում վախկոտ ու հարմարվող կատարածունե՞րն են մեր իդեալները: Որոնց արդարացնելու համար, նրա ժառանգները գտել են ինչ-որ մի բանաձև, թե իբր նա ստիպված է գործել այն ստորությունները, որի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ ենթարկվել են անասելի դաժան տանջանքների ու կյանքից են զրկվել: Մարդը երբ մտնում է մի ռեժիմի մեջ, նա արդեն գիտե թե ուր է մտնում: Միկոյանն այդքան միամիտ չի եղել, որ չհասկանար, թե ինչ գործողություններ են իրենից պահանջվելու այդ համակարգում կարիերա անելու համար: Եվ դա եղել է նրա գիտակցված ընտրությունը:
Հիմա նման ստոր ընտրություն կատարած մարդուն, ով գիտակցորեն պատրաստ է եղել իր կարիերայի համար հազարավոր մարդկանց կյանքից զրկել, մենք ուզում ենք հիշատակի արժանի դարձնել մեր ներկա ու ապագա սերնդի համար: Ես կարծում եմ, որ նման կերպ մտածող մարդիկ, եթե մի փոքր խորը դատեն, կհասկանան, որ դա դուրս է մարդկային բարոյականության ու արժանապատվության շրջագծից: Եթե մարդ կարծիք ու որոշում է կայացնում, պետք է մտածի, թե որքանով է բարոյական իր արտահայտած կարծիքը: Իսկ բարոյականության հիմքը մարդու կյանքի հանդեպ հարգանքն է: Խոսելով Միկոյանի արձանի տեղադրման օգտին, մարդիկ դեմ են արտահայտվում մարդու կյանքը արժեւորելուն:
Միկոյանի արձանով մենք անբարոյականություն ենք քարոզելու մեր սերնունդներին, քարոզելու ենք, որ մարդը կարող է սովետական ստոր կարիերիստ լինել, ու մենք նրան փառաբանելո՞ւ ենք: Սա աբսուրդ է: Քիչ թե շատ բարոյական հասարակությունում նման ձեռնարկին կողմ արտահայտված քաղաքապետին կստիպեին հրաժարական տալ պաշտոնից, ու նա ընդհանրապես խաչ կքաշեր իր քաղաքական կարիերայի վրա: Այս որոշմանը կողմ քվեարկելը նաև մեր քաղաքի ավագանու բարոյական նկարագրի ցուցիչն է: Սա խորը բարոյական ճգնաժամի ահազանգ է: Եթե մարդ սպանելը համարվում է բարոյական, այդ դեպքում մենք որպես հասարակություն իրոք անհույս վիճակում ենք:
Բայց ես հուսով եմ, որ հասարակության զգալի մասն այդպիսին չէ: Ես հուսով եմ, որ քաղաքապետն ու ավագանու զգալի մասը երկար չի մտածել, չի փորձել կշռել այս հարցի բարոյական կողմը: Միկոյանը խորհրդային մի չափազանց դաժան ու Հայաստանին ու հայ ազգին բազմաթիվ զոհեր ու կորուստներ պատճառած ողբերգական ժամանակաշրջանի խորհրդանիշն է: Նրա նմաններն են եղել գյուղական քահանա իմ պապուն որպես ժողովրդի թշնամի բանտարկողներն ու գնդակահարողները: Հայաստանյան համարյա բոլոր ընտանիքները, ինչպես եղեռնի հետ կապված զոհեր ունեն, այնպես էլ սովետական այն մսաղացի, որի բռնակը պտտողներից է եղել Միկոյանը: Թե ինչպիսին են եղել նրա այսպես կոչված դրական գործերը, դա արդեն բացարձակապես էական չէ: Միգուցե Գեբելսն էլ իր ժամանակին ինչ-որ դրական գործեր կատարել է իր երկրի համար: Բայց ոչ մի գերմանացու մտքով չի անցնի նրան բնութագրել կիսով չափ սև ու կիսով չափ սպիտակ: Նա ֆաշիստական ռեժիմի ներկայացուցիչ է եղել ու վերջ: Դրանով հարցը փակված է: Միկոյանն էլ եղել է ստալինյան ռեժիմի ներկայացուցիչը և վերջ: Դրանով հարցը փակված է: Միկոյանով մենք կխորհրդանշենք ու սերունդների համար կարժևորենք հենց ստալինյան շրջանը:
Երևանում արձան դնելու միակ հիմնավորումն այն է, թե նա հայ է: Այդ դեպքում ինչու չենք մտածում, որ կարելի է Երևանում կանգնեցնել ասենք Եժովի կամ Բերիայի արձանները: Միգուցե իրենք էլ հոգեկան տանջանքներ են ունեցել իրենց որոշումները կայացնելիս և իրենք էլ ստիպված են դա արել, քանի որ եթե չանեին, Ստալինը հաստատ կորոշեր նրանց էլ մահապատժի ենթարկել: Միայն նրա համար, որ հայ չե՞ն: Ստիպվա՞ծ է Միկոյանը պտտել սովետական մսաղացի բռնակը, թե իր կամքով, սրանք երկրորդային քննարկումներ են, որոնք շեղում են բուն հարցադրումից, թե արդյոք մենք պետք է խորհրդային ռեժիմը պրոպագանդող խորհրդանիշներ տարածենք մեր անկախ պետականության մայրաքաղաքի հանրային տարածքում, թե ոչ: Միանշանակ՝ ոչ:
Շատ մասնագետների, հետազոտողների կարծիքով, խորհրդային տոտալիտար ռեժիմը բնութագրվում է նաև որպես Հայաստանում Սովետական Ռուսաստանի գաղութատիրության շրջան: Երևանի տարածքում տեղադրելով տոտալիտարիզմի ու գաղութատիրության այդ շրջանը ներկայացնող որևէ խորհրդանիշ, մենք նոր սերնդի մեջ կարծես թե քարոզում ենք գաղութի կարգավիճակում մնալու կամազրկությունը, գաղութատիրական ենթակայության մտածողությունը:
Հնարավո՞ր է, որ սա կապված է սեպտեմբերի երեքից հետո Սերժ Սարգսյանի Եվրասիական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հետ:
Ես չունեմ որևէ փաստ, որի վրա հենվելով կարող եմ նման բան ասել, բայց տրամաբանական և ընդհանուր համատեքստում կապեր կարելի է տեսնել: Եվրասիական Միությունը կառուցվում է Ռուսաստանի նեոգաղութատիրական մղումների, ձգտումների կոնտեքստում: Համենայնդեպս, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ներկայիս վերաբերմունքն ընդգծված նեոգաղութատիրություն է: Սա ամենևին էլ հավասարների դաշինք չէ, և այստեղ կա նաև ինքնիշխանությանը հարվածող լուրջ պրոբլեմ: Ռուսաստանի քաղաքական վերնախավը անընդհատ վկայակոչում է խորհրդային անցյալը, նույնիսկ իրենց նախագահը ԽՍՀՄ փլուզման հետ կապված ցավ է հայտնում: Դա նրա աշխարհահռչակ հոգեկան ցավերից է: Այս կոնտեքստում Միկոյանի արձանի տեղադրումը Երեւանում կարելի է տարամաբանորեն կապել այդ ամենի հետ: Սակայն, նորից եմ կրկնում առանց փաստերի այս հարցում ոչինչ չես կարող ասել: Պետք է ունենալ փաստ՝ որքանով են Միկոյանի ընտանիքի անդամները հրահրվել ռուսական քաղաքական էլիտայի կողմից, որքանով են նրանց պատվերը կատարում:
Լուրեր են պտտվում, որ արձանը վանդալիզմի կենթարկեն, և դա կլինի արդարացված վանդալիզմ:
Եթե ինչ-որ մի արձան պետք է տեղադրվի հասարակության կամքը հաշվի չառնելով, այսինքն բռնություն գործադրելով, հասարակությունն էլ իրավունք ունի բռնությամբ պատասխանելու բռնությանը: Այսինքն՝ բիրտ հակազդեցությունը ադեկվատ և համարժեք կլինի, մնացածը, թե ինչ մեթոդներով դա կարվի, կախված է նրանից, թե այդ արձանը ժխտելու, մերժելու ինչ մեթոդիկա և գործիքներ կընտրվեն: Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ մենք ունեցել ենք իշխաններ, որոնց գերեզմանները դարձել են փնովման օբյեկտ: Մարդիկ գնացել են այնտեղ և տարբեր ձևերով հայտնել իրենց մերժողական դիրքորոշումը, այդ մարդուն համարելով դավաճան: Իհարկե, ես չեմ առաջարկում Միկոյանին հռչակել դավաճան, բայց նա ներկայացնում է մի դարաշրջան, որն ինքն իրենով արդեն բացասական է և չի կարելի այդ դարաշրջանը քարոզող գործիչների արձաններն ունենալ անկախ Հայաստանի մայրաքաղաքում:
Բայց այս տարիներին նաև անկախությունը, ազատությունն ու ինքնիշխանությունը խորհրդանշող արձաններ պետք է լինեին Հայաստանի մայրաքաղաքում:
Ես ընդհանրապես կողմ եմ, որ քաղաքի տարածքը քիչ ծանրաբեռնեն արձաններով ու նման կարգի հուշարձաներով: Ազատությունն, իհարկե, ամեն առումով ամենից դրական բանն է: Սակայն, եթե մարդիկ հակված են արձաններ տեղադրելուն, ապա գոնե դրանք պետք է դրական ուղերձներ հղեն մեզ ինչպես իմաստային, այնպես էլ էսթետիկական առումով: Քաղաքի մշակութային լանդշաֆտը միշտ էլ ներկայացնում է այն հանրային իրավիճակը, որը գոյություն ունի տվյալ հասարակության մեջ: Այն մի կողմից մտածողությունը ներկայացնող, մյուս կողմից էլ մտածողություն ձևավորող գործոն է: Այդ պատճառով, պետք է շատ ուշադիր լինենք, թե ինչպիսի ուղերձներ ենք մենք մարդկանց հղում մշակութային տարածքի միջոցով: Այդ նյութական նշաններն իրենց մեջ շատ կարևոր մեսիջներ են պարունակում, ուստի կարևոր է, որ դրանք ներկայացնեն պետության ու հասարակության զարգացման, առաջընթացի, մարդասիրության, արդարության, ազատության, հավասարության, համընդհանուր բարեկեցության գաղափարները:
Դրա համար չպե՞տք է ունենայինք ազատության ձգտող քաղաքական էլիտա:
Մենք չունենք քաղաքական էլիտա: Մենք ունենք վարչակարգ, և դրա վերևում գտնվող պարագլուխներ: Պարզ է, որ նրանք հեռավոր պատկերացում անգամ չունեն այդ արժեքների մասին: Դրա համար վերացարկվելու ունակություն է պետք: Իսկ դա շատ բարդ ունակություն է: Այս վարչակարգի պարագլուխներից նման բան ակնկալելը ֆանտաստիկայի ոլորտից կլինի: Նրանք համապատասխան հաբիտուս չունեն: Նրանց հաբիտուսը ձևավորվել է սովետական գավառական միջավայրում, և նրանք հազիվ իրենց ցեղի, կլանի, թայֆայի կամ ընտանիքի համար միլիոններ կուտակելու խնդրի մասին մտածեն՝ հասարակության մյուս ընտանիքներին աղքատության գիրկը նետելու գնով: Նրանք մարդիկ են, ովքեր չեն կարողացել վերացարկվել իրենց կլանային ինքնությունից: Նման բանի համար իդեաներ է պետք ունենալ: Իսկ իդեաներ ունենալը դա այնպիսի մարդկային ունակություն է, որն առաջանում է անհատականության զարգացման որոշակի աստիճանում: Նրանք հարստահարողներ են, ովքեր մտածում են ոչ թե մի բան ստեղծելու, առաջընթացի ու զարգացման մասին, այլ եղածը յուրացնելու, սեփականացնելու: Նրանք չունեն հանրայինի մասին մտածելու ունակություն, ինչը ձևավորվում է վերացարկման ունակության միջոցով: Նրանք նույնիսկ այդ խնդրի մասին մտածելու բարոյականություն չունեն:
Էլիտան ունենում է հանրային բարոյականություն: Նույնիսկ ավտորիտար էլիտաները ունենում են բարոյականություն, որն արտահայտվում է հպատակների բարեկեցության մասին հոգալու ձևերում: Իսկ արդիական հասարակությունում էլիտայի բարոյականության հիմքը հասարակական համընդհանուր բարեկեցության իդեան է: Մեր երկրում իշխող վարչախմբի պարագլուխների բարոյականությունը ցեղային -կլանային է, ինչն արդի պետությունների ու հասարակությունների առումով բարոյականություն չի համարվում: Դա բարոյականության բացակայության վիճակն է: Եթե նշածս պարագլուխներին ու դրանց ծառայող շրջանակների մոտ խոսես համընդհանուր բարեկեցության իդեայից, նրանք կհռհռան քեզ վրա, որովհետև իրենց վերացարկվելու անընդունակության ու անբարոյականության փոսից դա ծիծաղելի է թվում: Սա գիտականորեն վերլուծված և ակադեմիական դիսկուրսներում քննարկված հիմնախնդիր է: Դա պարզապես իմ՝ որպես անհատի կարծիքը չէ: Դա հասարակագիտական եզրակացություն է: Այսինքն, հասարակագիտական առումով, վարչակարգը հայտնվել է բարոյականության խորը ճգնաժամում, և դրա ցցուն արտահայտությունը Միկոյանի արձանի վերաբերյալ Երևանի ավագանու որոշումն է:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....cEbL52ZS.dpuf

Comment