Re: When do we return Lenin Statue to Lenin Square??
Վասալացման վերջակետը դեռ չի դրվել
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
Շաբաթ, 24 Մայիսի 2014,
Գուցե Երեւանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը հնարավոր է, սակայն այլ իրավիճակում եւ այլ ժամանակ, երբ Երեւանը կրկին կդառնա ինքնիշխան պետության մայրաքաղաք:
Ներկայում, ազգային արժանապատվության հրեշավոր նվաստացման, մեր երկրի հանդեպ ռուսների ստոր վերաբերմունքի պայմաններում, երբ տասնյակ հազարավոր բացահայտ տականքներ ողջունում են «զոնայի» միացումը մաքսային միությանը եւ պատրաստ են պառկել ռուսների սապոգների տակ, առաջացել է ստոր գաղափար՝ Երեւանում կանգնեցնել մի քաղաքական գործչի արձան, որի գործունեությունը մեր երկրի շահերի տեսանկյունից բավական կասկածելի է:
Բացի անհիմն բամբասանքներից, չկան որեւէ հիմնավորումներ, որ Միկոյանը երբեւէ պաշտպանել է իր պատմական հայրենիքի շահերը: 1986-87 թվականներին ես ծանոթացել եմ Միկոյանի որդիների՝ Սերգոյի եւ Ալեքսեյի հետ, ովքեր պատրաստակամ ստորագրել են հայ զինվորականների, գիտնականների եւ արվեստի գործիչների նամակը, որն ուղղված էր Պոլիտբյուրոյին՝ Հայաստանին Լեռնային Ղարաբաղի վերամիավորման հարցով:
Այն ժամանակ դա այդպես էր կոչվում, եւ կար որոշակի էնտուզիազմ, պետք էր ընդամենն ուղղորդել այդ հնարավոերությունները: Միկոյանի որդիները ակնհայտորեն հետաքրքրված էին, թե ինչպես են վերաբերվում իրենց հոր անձին նրա պատմական հայրենիքում, եւ բավական մանրամասն պատմում էին, թե ինչ է հայտնի իրենց այդ մասին:
Նրանց խոսքերից կարելի է դատել, որ նրանք լավ ծանոթ են հայկական միջավայրում Միկոյանի մասին կարծիքներին, եւ որ այդ թեման հակասական գնահատականներ է առաջացնում: Այսինքն, Միկոյանի որդիները խոստովանում էին, որ կան որոշ փաստեր, որոնք նվազագույնը երկիմաստ են եւ անհնար է միանշանակ գնահատել իրենց հոր գործունեությունը պատմական հայրենիքի հանդեպ:
Ինչո՞ւ: Քանի որ իսկապես կան փաստեր, որոնք անհնար է անտեսել: Միկոյանի որդիները մանրամասն պատմում էին, թե ինչպես է իշխանությունը վերաբերվել 1978 թ. Միկոյանի հուղարկավորությանը, բերելով այնպիսի փաստեր, ինչպես խուզարկությունը նրա բնակարանում, սեյֆը բացելը, հուղարկավորությանը չմասնակցելը, հուղարկավորությանը կուսակցական եւ խորհրդային աշխատողներին մասնակցելը թույլ չտալը եւ այլն: Իսկ հուղարկավորությունից անցել էր 8 տարի, սակայն ոչ մի տեղ նրա հուշարձանը չի կանգնեցվել, չկար նույնիսկ հուշատախտակ:
Սակայն դրանից բխում է ոչ միանշանակ եզրակացություն: Ըստ ամենայնի, դա կարելի է մեկնել հետեւյալ կերպ. Խորհրդային իշխանությունները չէին սիրում Միկոյանին, ինչպես նաեւ այն ազգին, որին նա պատկանում էր: Հիշվում է, երբ Կիրովաբադում բարբարոսները պղծում էին մարշալ Բաղրամյանի հուշարձանը, խորհրդային իշխանությունը որեւէ գնահատական չտվեց տեղի ունեցածին:
Պետք է անկեղծորեն ասել՝ խորհրդային պետության ականավոր գործիչները, որքան էլ նրանք բարձրանային, որեւէ օգուտ չեն բերել իրենց պատմական հայրենիքին: Դա չտեսնել ու չհասկանալ կարող են միայն անձնապես վնասակար մարդիկ:
Սակայն ինչո՞ւ հենց այժմ առաջացավ այդ գաղափարը: Քանի որ ռուսները գործնականում սպառել են վասալացման մասով փաստարկները, եւ հիշել են մի գործչի, որի հուշարձանը կանգնեցնելը իսկական ծաղր կլիներ երկրի հանդեպ: Սակայն վասալացման վերջակետը դեռ չի դրվել, եւ ցանկանում են դնել որքան հնարավոր է շուտ:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լավ կաներ տեղադրեր ոչ թե Միկոյանի, այլ ԱՄՆ նախագահ Վիլսոնի հուշարձանը, որի շնորհիվ ցեղասպանության ժամանակ փրկվեցին տասնյակ հազարավոր հայեր: Եթե Տարոն Մարգարյանն այնուամենայնիվ ընդունի Միկոյանի արձանի տեղադրման որոշումը, ապա կստանա մականուն, օրինակ՝ «միկոյանչիկ»:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/soc....TW040ZKl.dpuf

Comment