Իմ քայլը նիստում քննարկել է բացառապես Ամուլսարի հարցը
Lragir.am,
06.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ Իմ քայլը խմբակցությունն այսօր ավելի քան երկու ժամ փակ քննարկում է անցկացրել: Քննարկումից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ քննարկվել է բացառապես Ամուլսարի հարցը:
«Լսվել են կարծիքները, ներկայացվել է առկա իրավիճակը: Պատգամավորները հարցեր են ուղղել, վարչապետը պատասխանել է: Հարցի հետ կապված սրություն չկա, շատ ավելի համերաշխ է անցնել քննարկումը»,- ասաց նա:
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ հարցի վերաբերյալ դեռ եզրահանգում չկա: «Այս քննարկումները հենց նրա համար են, որպեսզի մարդկանց, մեր գործընկերներին լսենք և ճիշտ որոշում կայացնենք Հայաստանի համար: Չի բացառվում, որ հանքն ընդհանրապես չշահագործվի և չի բացառվում, որ հանքն սկսի շահագործվել»,- հավելեց նա:
Հարցին, թե որքա՞ն կտևեն այս քննարկումները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այնքան, մինչև վստահ լինենք, որ որևէ բան ռիսկի տակ չէ, առավել ևս մեր բնությունը և անվտանգությունը: Ինչպես նաև մեր պետության վարկանիշը նույնպես չենք կարող դնել վտանգի տակ»:

Comment