Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Amulsar will remain a Montain

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #61
    Ստուգումներ ենք արել, Ամուլսարում ավելի շատ ուրան կա, քան ոսկի, գիտնականների զեկույցը կհրապարակվի առաջիկայում. Հայկ Բարսեղյան (տեսանյութ)

    14.09.19

    Իրադարձային




    s.o.s. խմբի անդամ Հայկ Բարսեղյանը, որը երեկ հայտարարել էր, որ երեք մասնագետի հետ գնալու են Ամուլսար որոշ ստուգումներ իրականացնելու, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, որ ուրան են հայտնաբերել, թորիում և արսեն:

    «Մեր հանձնարարությունն այն է եղել, որ կարողանանք առաջին հերթին ստուգել 1952-1954 թթ հետազոտություններն Ամուլսարի տարածքում ուրանի քանակի վերաբերյալ: Մյուս խնդիրն այն է եղել, թե որ մասում է ուրանը: Ես հիմա իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստերը, ուրան կա Ամուլսարում ու կա շատ. ավելի շատ ուրան կա, քան ոսկի, սա գիտականորեն ապացուցված է, ոչ թե իմ խոսքերով: Այդ մասին հրապարակվելու է, տեղեկացվելու է նաև ՀՀ վարչապետը: Պարզվեց, որ բացի ուրանից կա թորիում ու արսեն: Եվ հետաքրքիրն այն է, որ հետազոտել ենք ոչ թե հանքի տարածքը, այլ հանքի ամբողջ շրջագիծը, և պարզվում է, որ ուրանը շատ է: Եթե հանքը շահագործվի բոլոր պայթյունների ժամանակ օդ է դուրս գալու սարսափելի քանակով ուրանի փոշի, գիտնականներն են ասում»,- ասաց Բարսեղյանը:

    Նա հավելեց, որ գիտնականների զեկույցն ու քարտեզագրումը կհրապարակվի առաջիկայում։ Մանրամասնները դիտեք տեսանյութում:



    Comment


    • #62
      Անաչառ քննության դեպքում «Լիդիանի» ղեկավարները խնդրի առաջ են կանգնելու

      ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
      15.09.2019








      Lragir.am-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը
      Պարոն Մարգարյան, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կատարված ուղղակի ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս են 30 մլրդ 881.6 մլն դրամով: Չնայած ընդհանուր ներդրումներն աճել են 122 մլրդ 376.3 մլն դրամով, բայց ներդրումների դանդաղում է նկատվում: Շատերն այս հարցը կապում են Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիիճակի հետ: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:
      Նախ և առաջ Ամուլսարի ծրագիրը չպետք է կապել ներդրումների հետ, քանի որ դա ապագայի խնդիր է: Այս պահին ներդրողները միամիտ մարդիկ չեն, որ հետևեն այս նախագծի ընթացին ու դրանից հետևություն անեն, այն էլ հանքարդյունաբերության ոլորտի նախագծի՝ բնապահպանական խիստ վտանգավոր հետևանքով հղի, նախկին կոռուպցիոն համակարգի շրջանակներում ձևավորված ու շղթաներով անցած նախագծի: Ներդրողները չեն կարող հետևել այս նախագծին ու, ենթադրենք, ներդրումներ չանել տեքստիլ արդյունաբերության ոլորտում: Այստեղ կապեր չկան: Ուղղակի մթնոլորտն է լարված, և, բնականաբար, կառավարությունը ձգտում է մանևրել երկու բևեռների արանքում: Մի կողմում այդ նախագիծն է՝ իր հնարավոր իրավաբանական, արբիտրաժային կամ դատական հետևանքներով, մյուս կողմից բնապահպանական ու կոռուպցիոն այն ակնհայտ ռիսկերն են, որոնք ուղեկցել են այս նախագիծն ու հացրել մինչև այս կետը: Ես դրան կհավելեի նաև հեղափոխական շրջանի՝ նախորդ տարվա խոստումները, նաև այն, որ բնապահպանական ալիքի վրա է այս իշխանությունը ձևավորել իր օրակարգն ու գործունեության ծրագիրը: Այնպես որ, սա բարդ խնդիր է, և արագ լուծում չպետք է ակնկալել:
      Մյուս կողմից, ներդրումային միջավայրի առումով որոշակի դրական ազդակներ կան, որոնք արձանագրում են նաև միջազգային վարկանիշային ընկերությունները: Այդ կառույցների կողմից երկրի ներդրումային դիրքի, վարկանիշի բարձրացման քայլերն ակնհայտ են: Երբ ասում ենք՝ ներդրումները դանդաղում են, պետք է նշենք՝ դա ի՞նչ է նշանակում: Արտաքի՞ն ներդրումների մասին է խոսքը: Այսօր ընդհանրապես աշխարհում ներդրումների համար իրավիճակը բարենպաստ չէ: Եվ այն տարածաշրջանը, որտեղ Հայաստանը գտնվում է, լավերից չէ ներդրումային ռիսկերի առումով: Նաև ինտեգրացիոն այն ձևաչափը պետք է հաշվի առնենք, որի մեջ ներգրավված է Հայաստանը, խոսքը ԵՏՄ մասին է: Այդ միության առաջատար երկիրը՝ Ռուսաստանը գտնվում է դաժան պատժամիջոցների տակ: Այնպես որ, եթե խոսում ենք ընդհանրապես ներդրումների ու ներդրումային օրակարգի մասին, պետք է բոլոր գործոնները հաշվի առնենք: Բայց մենք ունենք Սփյուռք, որն ունի հսկայական ներդրումային պոտենցիալ և, անկախ իմ թվարկած գործոններից, պետք է որ ներդրումների կայուն աճն ապահովեր: Այստեղ էլ, ինչպես երևում է, Հայաստանի իրողությունների վերաբերյալ վերապահումներ կան:
      Բացի այդ, կառավարության հակակոռուպցիոն օրակարգը իր գործն անում է: Հայաստանում տասնամյակներ շարունակ ներդրումների մի հսկայական զանգված եկել է օֆշորային գոտիներից, որտեղ ծվարել է հիմնականում հայաստանյան կրիմինալ ծագումնաբանություն ունեցող կապիտալը: Հիմա հասկանալի պատճառով այդ հոսքերը դադարել են, նույնիսկ վերակողմնորոշվել են այլ երկրներ: Սա փաստ է, և ներդրումների կրճատման հիմնական պատճառներից մեկն էլ պետք է սա համարել: Բայց այսօր շատերը չեն ուզում նկատել դա, ավելին, այն լրատվամիջոցներն ու փորձագետները, ովքեր ածանցված են այդ շրջանակներին, նրանք անընդհատ այդ կեղծ օրակարգը նետում են հրապարակ ու քննադատում այսօրվա իշխանությանը: Ես կողքից չեզոք հայացք գցելով՝ հենց այդ տպավորությունն եմ ստանում՝ քննադատել մաքսիմալ, արժեզրկել ամեն ինչ և փորձել քաղաքական դիվիդենտներ շահել:
      Անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի թեմային, վարչապետն էլ է ասում, որ եթե բնապահպանական ռիսկեր չեն լինելու, այդ պայմաններում բարդ է արգելել հանքի շահագործումը, քանի որ միջազգային ներդրողների համար դա վատ ազդակ է: Այդ պնդումն անում են նաև իշխող ուժի պատգամավորները: Հիմա դուք պնդում եք, որ ներդրումները կապ չունե՞ն Ամուլսարի շուրջ ստեղծված խնդրի հետ:



      Σηνΰςό αξλόψε






      Այո, ես պնդում եմ, որ դա այդպես չէ, չի էլ կարող լինել: Նախ և առաջ, այդ ներդրումային ծրագիրը բոլոր առումներով խիստ կասկածելի է: Այն պետք է ուսումնասիրվի: Եթե «Լիդիանը» բարի կամքի տեր ընկերություն է, պետք է շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում անցկացնի: Բայց կարծես թե այդպիսի մտադրություն չունի: Մյուս կողմից, այդ տարածաշրջանի բնակչությունը կտրականապես դեմ է այս նախագծին: Եվ այս երկու ծայրահեղ տեսակետների ուժով այդ ծրագիրը պարզապես չի կարող շարունակվել: Ուժային լուծումներ չեն կարող լինել, բռնությամբ ու ուժով չես կարող մարդկանց այդ բնակավայրերից քշել, ինչ է թե մեկ ընկերություն պետք է ներդրում անի ու աղտոտի ամբողջ միջավայրը:
      Այլ հարց է, որ հիմնավորումները, շրջակա միջավայրի գնահատումներն ու անկախ փորձագիտական գնահատականները մարդկանց համոզեն, որ այդտեղ ոչ մի վտանգ չկա: Չնայած ինչպե՞ս կարող է չլինել ցիանային տեխնոլոգիաներով մշակվող, բաց պայթեցումների համակարգով աշխատող, առողջարանային քաղաքից ընդամենը 10-12 կմ հեռավորության վրա գտնվող հանքի շահագործման դեպքում: Էլ չեմ խոսում Հայաստանի պոչամբարների հսկայական ցանցի մասին, հանքերը շահագործվել ու շահագործվում են այնպես, որ այդ ահռելի թունավոր զանգվածը դարձել է մեր լանդշաֆտի մի մասը: Սա չափազանց մեծ ճոխություն է: Եվ դեռ պետք է գնահատել վնասները, ոչ միայն բանապահպանական, այլ տնտեսական երկարաժամկետ վնասները, որոնք կունենան ոչ միայն Ջերմուկի տարածաշրջանը, այլ նաև Սևանի ավազանի գոտին, Որոտան-Արփա ջրահավաք ավազանի շուրջ վեց տասնյակ բնակավայրերը: Այնպես որ, կշեռքի նժարին շատ անհամադրելի բաներ են դրված, քան այդ 63 տոննա ոսկին ու 234 տոննա արծաթը: Նախորդ իշխանությունները սա բացարձակապես հաշվի չեն առել:
      Դուք ինքներդ էլ ասում եք, որ կառավարությունը դժվար խնդրի առաջ է կանգնած, երկու բևեռի արանքում է: Ի՞նչ լուծումներ կան այս իրավիճակում:
      Լուծումները մի քանիսն են: Նախ և առաջ, երբ ասվում է, որ Ամուլսարում ներդրվել է 400 մլն դոլար, անզեն աչքով էլ հասկանալի է, որ դա այդպես չէ: Իրական ներդրումներն առնվազն 10 անգամ պակաս են, քան հայտարարվում է: Հնարավոր է, որ «Լիդիանը» ծախսեր արել է, բայց ի՞նչ տեսքով: Մենք հո գիտենք, թե Հայաստանի հանքերի շահագործման թույլտվություններն ինչ կոռուպցիոն մեխանիզմներով են իրագործվել: Անհրաժեշտ է լուրջ, ոչ թե յուրա-իվանյանական տիպի քննություն: Թեպետ այդ քննությունն էլ պարզեց, որ փոխկապակցված անձանց շղթաներ են եղել, և դա ուղղակի խայտառակություն է: Պարզապես պետք է անաչառ քննություն, և այն ժամանակ երևի «Լիդիանի» ղեկավարները հասկանան, որ խնդրի առաջ են կանգնելու, եթե ընթանա օբյեկտիվ նախաքննություն և պարզվի, որ այդ ներդրումներն ամենևին էլ արված չեն լեգալ ներդրումների իմաստով: Իսկ եթե պարզվեց, որ կաշառքներ են տրվել այս ու այն պաշտոնյաներին, դա արդեն կարող է ողջ գործընթացի ուղղությունը թեքել, զարգացումները կուղղվեն հենց այդ ընկերության, ինչպես նաև այն բոլոր պաշտոնյաների դեմ, որոնք անտեսելով իրական ռիսկերն ու վտանգները՝ այդպիսի թույլտվություններ են տվել:
      Երկրորդ, միջազգային արբիտրաժ կարող է դիմել լեգալ գրանցում ունեցող ընկերությունը: Իսկ «Լիդիանը» օֆշորային ընկերություն է: Եվ այն, որ նրանք հասցրել են այս ընթացքում գրանցել ինչ-որ դուստր ձեռնարկություններ, դա աճպարարություն է: Դա արել են՝ լավ հասկանալով, որ խնդրի առաջ են կանգնելու: Մյուս կողմից, կառավարությունն ինքը պետք է ավելի բաց ու շիտակ գործի և, այո, եթե վճիռներ լինեն, ու փոխհատուցումների խնդիր ծագի, այդ խնդիրը պետք է փորձի լուծել: Ես չեմ ասում՝ բյուջեի կամ հարկատուի հաշվին: Հակակոռուպցիոն այս պայքարի տրամաբանության մեջ մեծածավալ միջոցներ են ի հայտ գալիս: Այդ միջոցների մի մասը, այո, կարող է ուղղել այդ կարգի վեճերի լուծմանը: Այս խնդրի լուծումը, ես կարծում եմ, ի վերջո այդ ընկերության հետ լեզու գտնելն է՝ միաժամանակ ընդհանրապես փակելով այս ծրագիրը: Այս ծրագիրը չի կարող գործել, որովհետև ոզնուն էլ հասկանալի է, որ այն ռազմավարական առումով պարզապես ամայացնելու է Հայաստանը: Այսինքն՝ շատ լուծումներ կան՝ և կարճաժամկետ, և երկարաժամկետ առումով:


      Comment


      • #63
        Թեղուտի հետեւանքը

        Lragir.am,
        16.09.2019








        Ավելի քան տասնամյա պատմությունով հայտնի Ամուլ սարի պահպանության ու շահագործման հակասությունը սկզբնավորվել է Թեղուտի հանքի <հաղթանակից> հետո: ՀՀ ընդերքի օրենսգրքի և հարակից օրենսդրության, նաև՝ էկո-փորձաքննության ՀՀ համակարգի թերություններն օգտագործելով՝ ՀՀ բնության շահագործման նախարարությունը Գեոթիմ ընկերությանը Ամուլ սարում երկրաբանական ուսումնասիրություն կատարելու էկո-փորձաքննության դրական եզրակացություն է շնորհել: Մինչդեռ նախնական գնահատումը հիմնավորապես բացասական եզրակացություն է թելադրում՝
        1. Ամուլ սարի տեղադիրքը (Վարդենիսի, Վայքի լեռնաշղթաների և Սյունյաց նախալեռների միջնամասում), տեկտոնիկ խզումներն ու սեյսմիկ ռիսկերը, ընդերքի բնույթը (սուլֆիդային);
        2. Ամուլ սարի դերը որպես ջրագոյացման (ավելի քան 100 ջրաղբյուրներ) և ջրբաժան գործոն (Արփա, Որոտան գետեր);
        3. ՀՀ տարածքում մետաղական հանքերի արդյունահանման բազմաթիվ ձեռնարկությունների խիստ վնասակար, վտանգավոր ազդեցությունը, ցածր եկամտաբերությունը;
        4. Սպանդարյան-Կեչուտ ջրատարի նշանակությունը Սևանա լճի համար;
        5. Ջերմուկի հանքային թերմալ ջրերի բնական ավազանի առկայությունը նույն տարածքում և Ջերմուկի բազմամյա առողջարար գործունեության աշխարհահռչակ համբավը;
        6. Ամուլ սարի ալպիական մարգագետիների առատ բարձրակարգ կենսաբազմազանության խիստ հավանական կորուստը (հատկապես՝ հարուստ մեղրատու բուսականության);
        Այս թվարկումը ծանրակշիռ ու հիմնավոր արգելք է լեռնահանքային ցանկացած նախաձեռնության դեպքում և էկո-փորձաքննության բացասական եզրակացություն է պարտադրում՝ նաև երկրաբանական ուսումնասիրությանը: Բայց այս ծանրացուցիչ դեպք հանցանացը նախկին պաշտոնյաները որպես կաշառքի երաշխիք են օգտագործել են: Անտեսելով Թեղուտի 510 հեկտար անտառների կորուստը և բնապահպանների հիմնավորումները, հակաբնական նախարար՝ Ա.Հարությունյանը և հողօգտագործման որոշումը ստորագրող վարչապետ Ս.Սարգսյանը շարունակաբար գործադրել են իրենց բեղմնավոր իրավախախտումները նաև այլ հանքերի ուսումնասիրման, շահագործման դրական թույլտվություններով: Փորձը ցույց տվեց, որ հարստացնելով անպատասխանատու պաշտոնյաներին, ՀՀ հանքերի մեծ մասը չկարողացան նախաձեռնողների հույսերն արդարացնել՝ նվազ եկամտաբերության պատճառով:
        Գեոթիմը՝ շարունակելով երկրաբանական ուսուսումնասիրությունները, Ամուլ սարի գագաթից 300մ խորությունում հայտնաբերել է ոսկի՝ 1տոննա հանքանյութում մինչև 0,78գ պարունակությամբ: Եթե այս 0,78 գրամը համեմատենք Սոթքի հետ, որի 1տ հանքանյութը 5-7 գ ոսկի է պարունակում, ապա պարզ կլինի հանքի <հարստության> մակարդակը (որ ծովափին, որ անհույս անապատում 1 տ ավազ փորփրեն, մշակեն՝ առնվազն 1,3 գ ոսկի կստացվի): Բայց Գեոթիմը շարունակեց համառորեն ձգտել Ամուլ սարի <ոսկու հանքի> շահագործման թույլտվությանը:
        Հարկ է նշել, որ Ամուլ սարի <ոսկու հանքի> շահագործման դեպքում ՀՀ համար բարենպաստ չեն ոչ միայն բնապահապանական, այլև՝ երկրաբանական, տնտեսական, լեռնահանքային պայմանները.
        1) Ըստ հայ մասնագետների՝ Ամուլ սարի ստորին հորիզոններում գտնվում է ոսկի-բազմամետաղային երակային բնույթի հանքավայրը, որը պարունակում է 20 տ ոսկի, 400 հազ.տ կապար, 100 հազ.տ ցինկ, մոտ 50 հազ.տ պղինձ և այլ հարակից տարրեր: Բայց ընկերությունը արդյունաբերական է համարել միայն գագաթի ոսկին և որոշում կայացրել միայն ոսկու արդյունահանման վերաբերյալ: Բազմամետաղ հանքի այս կարգի շահագործումը երկրի տնտեսության համար արդյունավետ չէ: Միայն եկամտաբեր տարրի (շերտի) արդյունահանումը միաժամանակ վնասում (վերացնում) է այլ օգտակար հանածոների (շերտերի) հանույթի պայմանները, և հանքը կորցնում է տնտեսական գրավչությունը:
        2) Միայն ոսկու արդյունահանումը հնարավոր է <հիմնավորել>՝ ոսկու հաշվարկային եկամտի և ստորին հորիզոնների օգտակար տարրերի քանակ-որակային տվյալների համեմատությունով: Բայց առանց համեմատական վերլուծության էլ ընկերությունը <հաջողացրել է> հանքի շահագործման պայմանագիրը, որի արդյունքում կստանա միայն ոսկի՝ 2,3-2,5 մլն. ունցիա (70 տ): Միաժամանակ կվատացնի (կվերացնի) Ամուլ սարի ստորին հորիզոններում պարունակող արժեքավոր մետաղների հանույթի պայմանները:
        3) Նախագծով Ամուլ սարի գագաթամասն անջատվել է հիմնական հանքավայրից, հետևաբար՝ նախագիծը երկրաբանական հիմնավորում չունի:
        4) Հաջողության դեպքում ընկերությունը 2,5-3 մլրդ. $-ի ոսկի կստանա՝ Ամուլ սարի հանքի շահագործման արդյունքում, ՀՀ պետական բյուջե վճարելով 489 մլն.$-ի համարժեք: Բայց արդյունահանման ընթացքում առաջանալու են ավելի քան 100 մլն.տ երկրորդ կարգի տոքսիկ թափոններ, որին համարժեք վճարը կազմում է ավելի քան 5 մլրդ $, որն ընկերությունը չի վճարի: Առաջանալու են նաև՝ 300 մլն.տ դատարկ ապարներ, որին համապատասխան 375 մլն.$-ը ևս վճարման ենթակա չէ, թեև այդ թափոնները 420-540 հա տարածք կզբաղեցնեն: Հարկ է արձանագրել, որ հանքերով հարուստ երկրի օրենսդրությամբ թափոնների վճար սահմանված չէ, թեև դրանք հսկայական տարածքներ են զբաղեցնում ու քայքայում՝ մշտապես: Հարկ է նաև՝ նշել, որ թափոնների նշված քանակները սովորաբար համարժեք են 280-440 տ ոսկու ստացմանը:
        Այնուամենայնիվ Ամուլ սարի շահագործման համար ՀՀ պետական պաշտոնյաները կանաչ ուղի են հարթել մի քանի անգամ՝ անտեսելով սկզբում թվարկված անհերքելի արգելքները, խախտելով Ամուլ սարի շրջակա համայնքների բնակչության՝ իրենց կենսագործունեության պահանջները բավարարող որակյալ միջավայրում ապրելու իրավունքը, որոշումներ են կայացրել ՀՀ իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումներով: Վերջին էկո-փորձաքննության ԲՓ-35 դրական եզրակացությունը հակաբնական նախարար՝ Ա. Գրիգորյանը հաստատել է 2016թ. ապրիլի 29-ին: Բայց փաստորեն 10 տարի շարունակ այս ընկերությունը Ամուլ սարում հանքի շահագործումը չի սկսել, միայն անունն է փոխել, նաև էական վնասներ է պատճառել՝
        1) վերացրել է Ամուլ սարի լեռնային մարգագետինների բարձրարժեք մեղրատու բուսականությունը և շրջակա համայնքների մեղվաբուծությամբ զբաղվող մարդկանց զրկել իրենց արժանապատիվ եկամտի աղբյուրից,
        2) կտրատել, վերացրել են Գնդեվազի ծիրանի այգիները (թեև հատուցել են կորուստը) և գյուղացիներն այլևս զրկվել են ծիրան աճեցնելու հնարավորությունից, եկամտից,
        3) առանց հանքի շահագործման փոշու արտանետումներն արդեն խեղդում են շրջակա գյուղերի բնակչությանը՝ հասնելով մինչև Ջերմուկ, թեև՝
        4) էկո-փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը և Գեոթիմ/Լիդիանը միտումնավոր կերպով Ջերմուկի բնակչությանն ազդակիր համայնք չեն համարել՝ խախտելով իրենց կենսագործունեության վրա ազդող նախաձեռնության քննարկմանը մասնակցելու և հնարավոր որոշման վրա ներգործելու մարդկանց իրավունքը: Մարդու էկո-իրավունքի երաշխավորման նպատակով ՀՀ միջազգային կոնվենցիաներ է վավերացրել: Բայց ԲՓ-35-ը կայացվել է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների, էկո-իրավունքի նորմերի խախտումներով: Ուստի բնապահպանները կարող են այս հիմքով հայց ներկայացնել և դատական գործընթաց սկսել:
        ՀՀ կառավարությունն ընդամենը պետք է ուժը կորցրած համարի ԲՓ-35 եզրակացությունը (ՇՄԱԳՓ մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7 մասով), քանի որ Լիդիանը չի կարողացել գործարկել Ամուլ սարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման համալիրը և սպառել է ԲՓ-35-ով իրեն հատկացված վերջին ժամանակը՝ առանց իրացնելու հանքի շահագործման իրավունքը: Նաև ի հայտ են եկել նոր գործոններ.
        1/ ՀՀ կառավարությունն այս տարվա սկզբին մրցույթով միջազգային կազմակերպություն ընտրեց, որն անկախ փորձաքննության է ենթարկել Լիդիան/Գեոթիմի ՇՄԱԳ-ը՝ մոտ 390 հազ. դոլար գումարով (մեր մասնագետները կարող են անկախ փորձաքննություն իրականացնել բազմապատիկ ցածր գումարով, ավելի հիմնավոր՝ բազմակողմանի ընդգրկուն հետազոտություն, բազմաբնույթ համեմատական վերլուծություններ ապահովելով և ներգործուն միջոցներ, անվտանգության անհերքելի երաշխիքներ սահմանելով): Համենայն դեպս՝ օտար ELARD-ը և TRC-ն պարզեցին, որ Լիդիանի ՇՄԱԳ-ում ռիսկերն ամբողջովին չեն բացահայտվել, չեն կարգավորվել, որ անվտանգության երաշխիքներ չեն նախատեսվել,… Նաև՝ առաջարկեցին, որ Լիդիանը նոր, լրամշակված ՇՄԱԳ ներկայացնի: Իսկ Լիդիանը նոր ՇՄԱԳ չի ցանկանում ներկայացնել, քանի որ՝
        • սուլֆիդային հանքավայրը բացելու պատճառով բնական տեղումների, խոնավության ազդեցությամբ ցրված թթվային հոսքեր են առաջանում, որն անդարձելի քայքայում է շրջակա բնական միջավայրը բոլոր ուղղություններով;
        • տարածքում առկա տեկտոնիկ խզվածքի սեյսմիկ ռիսկերը խիստ հավանական են և կործանիչ բնույթի, 7-ից բարձր մագնիտուդով երկրաշարժի դեպքում բացահանքը կլցվի Որոտան գետ, ցիանային հարթակը՝ կշարժվի դեպի Արփա գետ;
        • հանքի շահագործումը խախտում-վերացնում է տարածքի ջրագոյացման գործոնները;
        • Ամուլ սարի բարձր դիրքը և ուժգին քամիները նպաստում են բացահանքի պայթեցումների արտանետումների տարածմանը և Սյունիքի, և Վայոց Ձորի համայնքներում՝ հասնելով Ջերմուկ;
        • հանքի շահագործման պատճառով ակտիվանում է Ամուլ սարում պարփակված ռադիոակտիվությունը; …
        Այս ամենն անդարձելի ռիսկեր են Ջերմուկի հանքային ջրերի բնական ավազանի, Սպանդարյան-Կեչուտ-Սևան ջրատարի նկատմամբ, շրջակա տարածքի բնակչության առողջության և գյուղատնտեսական գործունեության նկատմամբ (սեյսմիկ անվտանգությունը նախագծով հաշվարկված է մինչև 7 մագնիտուդի համար): եվ այս բազմաստիճան վտանգավորության հետևանքը մեր սերունդները կրելու են հանքի կոնսերվացումից հետո՝ 100-500 տարի:
        2/ Երկրորդ նոր գործոնը՝ նախկին ԽՍՀՄ Գրոմովյան արշավախմբի հաշվետվությունն է՝ Ամուլ սարում պարփակված 100 տ ռադիոակտիվ ուրանի և թորիումի վերաբերյալ, որն արդյունահանման համար բավարար եկամտաբեր չէ, բայց հանքի շահագործման ընթացքում ռադիոակտիվությունը անդարձելի ռիսկայնություն ունի:
        Նշված երկու գործոններով նույնպես հարկ է ԲՓ-35-ի ուժը կորցրած համարել, որով կվերանա հաջորդող փաստաթղթերի իրավունքը: Հետևաբար՝ Ամուլ սարն արգելափակող բնակչությունը մինչ օրս պահպանելով Ամուլ սարը՝ նպաստում է ՀՀ օրենսդրության պահանջների կատարմանը: Բայց որ շարունակենք քննել Ամուլ սարի հանքի շահագործման դեպքերն ու փաստերը, հետաքրքիր պատկեր կստացվի՝
        • բացասական եզրակացության հիմքերը՝ իրական կորրուպցիայի միջոց;
        • դրական ապօրինի եզրակացություն;
        • վնասակար ազդեցության մասին տեղեկությունների թաքցնելը;
        • թթվային հոսքերի, ցիանիդների ազդեցությունը Ջերմուկի և Սևանի ավազանի վրա <աննշան> կլինի – պարզվում է, որ Ամուլ սարի և Ջերմուկի միջև, Կեչուտի և Սևանի միջև աննյութ, անհաղորդ վակուում է;
        • թթվային դրենաժն ուղղակի ջրահեռացման համակարգ է… չտեսնված նորություն;
        • միջազգային արբիտրաժի որոշմամբ ՀՀ պետք է 700 մլն, 1 մլրդ, 2 մլրդ դոլարանոց տույժեր վճարի, փոխհատուցի Լիդիանի ծախսերը (թե հայցի հիմքը որն է՝ նույնիսկ հորինողները չգիտեն), …
        Անհաջող սատիրա, որի միջոցով փորձում են մեր ժողովրդին խիստ վտանգավոր, ոչ արժանապատիվ որոշում հրամցնել՝ ապօրինի հիմքի վրա կնքված կասկածելի պայմանգրով: Եվ ՀՀ կառավարության ղեկավարը «խնդրում» է Ամուլ սարի պահապաններին բացել փակ ճանապարհները, որ ընկերությունն աշխատի, որովհետև ճանապարհ փակելու օրինական անհրաժեշտություն չկա, փակ ճանապարհը վնասում է երկրի միջազգային հեղինակությանը և այլն:
        Ինչու օրինականության հաստատման կառավարության գործն իր վրա վերցրած բնակչությունը պետք է զիջի և Ամուլ սարը հանձնի իրենց առողջությունը վտանգող, իրենց կյանքը թունավորող, իրենց կամքը հաշվի չառնող, իրենց առողջարար արժանապատիվ օգուտները ոչնչացնող օֆշորիկին: Ինչու կատարել հարկատուների 390 հազար դոլարի համարժեք մուծումները ծախսող և այդ ծախսի արդյունքն անտեսողի «խնդրանքը»: Որտեղ եք տեսել, որ հարազատ ժողովրդի առողջությունն ու բնությունը թունավորելը միջազգային կերպար բարձրացնի, որ մարդկանց էկոլոգիական իրավունքի իրացումը վնասի երկրի միջազգային հեղինակությանը: Հիմա ով Ամուլ սարի գործով ում դատարան կհասցնի: Եթե գլխիվայր եք նայում այս ամեն ինչին, հարկ է նորմալ կանգնել՝ ոտքի վրա, գլուխը բարձրում:
        Ամուլ սարի պաշտպաններն Ամուլ սարում օրինականությունն են պաշտպանում և իրենց՝ նորմալ կենսագործունեության պահանջները բավարարող որակյալ միջավայրում ապրելու իրանունքն են իրացնում: Նրանք 70-ամյա առողջարար գործունեության փորձ ունեն՝ աշխարհահռչակ համբավ ունեն, և ոչ մի կառավարության, ոչ մի օֆշորիկի չի հաջողվի ի չիք դարձնել այդ՝ ի վերուստ օրհնյալ իրավունքը: Համայնքը զորավոր է, և ոչ մի սուտ հաշվարկ, ոչ մի կեղծ միջազգային հեղինակություն, ոչ մի դատարան-մատարան Ամուլ սարի պաշտպանների համար նշանակություն չունի, երբ իրենց կենսագործունեությունը վտանգված է:
        Հիմա՝ կառավարության պարտականություններն ըստ էկո-իրավունքի նորմերի. – 2018թ. Ազգային Ժողովի ընտրություններով մենք պետական պաշտոնյաներին պատվիրել ենք ապահովել ՀՀ բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, ցանկացած նախաձեռնություն արտոնելուց առաջ՝ առաջնահերթ գերակա թելադրող համարել կենսագործունեության պահանջները բավարարող որակյալ միջավայրում ապրելու մարդու բնական իրավունքը: Հետևաբար՝ բարի եղեք պատասխանատու վերաբերմունք դրսևորել՝ քաղաքացիների հետ կնքած իրենց պայմանագրային պարտավորությունները և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու համար, ընտրողների արդարության զգացումը չխաթարելու համար: Իսկ Լիդիանին ոչ ոք ՀՀ-ում չի պահում՝ իրենց վարձակալած տեխնիկան կարող են հավաքել, իրենց միլիոնները պահանջել ապօրինի որոշումներ կայացնողներից ու հեռանալ:
        Երկրի համար հանքի արդյունահանման նպատակահարմարությունը պարզվում է տնտեսական շահը համադրելով բնօգտագործման արդյունավետությանը, անվտանգությանը: Եթե տնտեսական շահը հակադրվում է անվտանգությանը՝ հարկ է առաջնահերթ անվտանգությունը գերադասել շահույթ-հարկեր-աշխատատեղերից: Այս պայմանը խախտող կառավարությունը վտանգավոր է և ստիպված կլինի աշխատել բազմաստիճան արտակարգ իրավիճակների պայմաններում: Ամուլ սարն ամուր պահող բնապահպանների գործողություններն արդար են և օրինական՝ նրանք իրենց իրավունքն են իրացնում ճիշտ ժամանակին, պահանջված վայրում, նրանք մեր Քարե Բարձունքի ամենապատասխանատու քաղաքացիներն են: Ով փորձի նեղացնել Ամուլ սարի պաշտպաններին՝ ստիպված կլինի պարտություն կրել ոչ միայն երկրի ներսում, այլև՝ միջազգային ծեծկռտուքում:
        Սրբուհի Հարությունյան, Էկո-փորձանքննության խորհրդատու
        2019թ. սեպտեմբերի 14
        ————————————————————
        Սկզբնաղբյուրներ

        1. ՀՀ վավերացրած՝ Կոնվենցիա Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին (Էսպո, Ֆինլանդիա)
        2. ՀՀ վավերացրած՝ Կոնվենցիա Էկոլոգիական տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին (Աարհուս, Դանիա)
        3. ՀՀ Սահմանադրություն
        4. ՀՀ օրենքը Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին
        5. Ընդերքի մասին ՀՀ օրենսգիրք
        6. ԲՓ-35 փորձաքննական եզրակացություն, 2016-4-29.
        7. Հայկական լեռնաշխարհի ֆիզիկական քարտեզ https://www.cadastre.am/atlasA-14,15
        8. Լիդիան Արմենիա ընկերության պաշտոնական կայք https://www.lydianarmenia.am/
        9. Հոդված <Ամուլ սարի շահագործման պաթոլոգիան> https://www.lragir.am/2019/08/24/469705/ 2019-8-24, կամ՝ https://www.aravot.am/2019/08/25/1062234/ 2019-8-25.
        10. <Ջրել, ոռոգել անտառները նախօրոք> https://www.aravot.am/2019/07/30/1058281/,2019-7-30, կամ՝ https://www.lragir.am/2019/07/30/463890/, 2019-7-30.
        11. <Սևանի վերջին մենամարտը> https://www.lragir.am/2019/07/24/462330/ 2019-7-24, կամ՝ https://www.aravot.am/2019/07/24/1057471/ 2019-7-24, կամ՝ https://mamul.am/am/news/156282, 2019-7-23, կամ՝ http://www.irates.am/hy/1563961913, 2019-7-24.
        12. Հոդված <Լեռների օրենքով> https://www.lragir.am/2019/05/21/444954/, 2019-5-21.
        13. <Սևանը սնուցող զարկերակները վտանգված են> – 2015-3-24. https://hraparak.am/post/591fa884e3d...7fd13a8?posts/
        14. <Գայլի վարքը, մադու բարքը> https://www.azg.am/AM/2014103131, 2014-10-31.


        Comment


        • #64
          NB: Total market value of Lydian is 79 M USD………
          Their total loss for 2018 is of 138 m usd, and virtually less than 25 m PREVIOUS YEARS
          2018 Amulsar was effectively blocked from May…..

          Comment


          • #65
            Անտեղյակը՝ ճակատագրական որոշում կայացնող

            Lragir.am,
            19.09.2019








            Վարչապետ Ն. Փաշինյանը, սեպտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Ամուլսարի հարցում պետք է մինչև վերջ գնալ ճշմարտության ետևից և այդ ճանապարհը կտանի դեպի ճիշտ որոշում»:
            Լիովին ընդունելի տեսակետ: Սակայն Ամուլսարի հարցում ավելի քան տասը տարի է ինչ, որոշում կայացնողները համառորեն ճշմարտության ետևից չեն գնացել: Նույնը անում եք նաև դուք, «իմքայլականներով» հանդերձ:
            Ճիշտ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է Ամուլսարի խնդրին վերաբերող փաստաթղթերը քննելիս լինել ազնիվ, մերժել կոռուպցիան ու կողմնակալությունը:
            Հարցն՝ անաչառ ուսումնասիրողը կտեսնի, որ «Լիդիանի» կազմած ՇՄԱԳ-ը հակասում է ՀՀ օրենքներին, թերի է, ունի կոծկումներ, իսկ Բնապահպանության նախարարությունը, առանց փորձաքննություն իրականացնելու և Հայաստանի Հանրապետությանը սպառնացող կորուստները թաքցնելով, այս ՇՄԱԳ-ին տվել է պետական փորձաքննական դրական եզրակացություն:
            Հարգելի վարչապետ, այս ակնհայտ ճշմարտությունը դուք ոտնահարում եք, չեք ցանկանում նկատել:
            Կոռուպցիայի դեմ պայքար հայտարարած այսօրվա իշխանություններին մնում է անվավեր ճանաչել հակաիրավական այդ եզրակացությունը: Սակայն, այսօրվա մեր կառավարությունը անտեսելով իրական փաստերն ու ՀՀ շահը, Ամուլսարի խնդրին արդար լուծում տալու փոխարեն՝ անհասկանալի ու կեղծ տեղեկություններ տարածելով՝ փորձում է մոլորեցնել հասարակության զգալի զանգվածին: Այսինքն, այսօրվա կառավարությունը և իշխող կուսակցությունը ոչ միայն ճշմարտության ետևից չեն գնում, այլև ցուցադրաբար արհամարհում են ճշմարտությունը:
            Վարչապետը նաև ասել է՝ «ես կարևորում եմ, որ հանրությունը մանիպուլյացիաների չտրվի»:
            Հարգելի վարչապետ, հանրությունը դրա կարիքը չունի, հանրությունը շատ լավ գիտակցում է խնդրի բուն էությունը և պայքարում է հանուն իր սահմանադրական իրավունքի: Իրականում մանիպուլյացիաների տրվել է կառավարությունը, Ձեր գլխավորությամբ, «իմքայլական» կուսակցությունով հանդերձ, որի առավել ակտիվ և Ամուլսարի խնդրից անտեղյակ որոշ գործիչներ նաև քարոզում են, որ Փաշինյանի որոշումը ժողովրդի որոշումն է, քանի որ ընտրությունում ժողովուրդը իր ձայնը տվել է նրա թիմին: Ինչից կարելի է հասկանալ, որ Փաշինյանը ցանկացած որոշում կատարելուց հետո կարող է ասել, թե ժողովուրդ, այս որոշումը դուք եք կատարել:
            Նման անհեթեթության առաջին անգամ եմ հանդիպում: Ահա թե ինչ եղանակով են ուզում լուծել մեր երկրի այսօրվա և ապագայի համար ճակատագրական խնդիրը: Ափսոս, նրանք չեն ուզում հասկանալ, որ իշխանավորը օրենքից վեր չէ և կառավարության որոշումները պետք է բխեն ՀՀ Սահմանադրությունից, այլ ոչ թե իշխանավորի ցանկությունից:
            Նաև պետք է ասեմ, որ տիպիկ մանիպուլյացիայի օրինակ է այն, երբ կառավարությունը հայտարարեց, թե Ամուլսարի խնդրում միջազգային անկախ կազմակերպության կարծիքը լինելու է վճռորոշ՝ որոշում կայացնելու համար, սակայն երբ ՀՀ կառավարությունը միջազգային կազմակերպությունից՝ ԷԼԱՐԴ-ից ստացավ իր համար ոչ ձեռնտու կարծիքը, այն ուղղակի արհամարհվեց: Այսինքն, ինչպես մեր տեղական փորձագետների, այդպես էլ միջազգային կազմակերպության կարծիքները անտեսվեցին: Հիշենք ԷԼԱՐԴ-ի փորձագետի խոսքերը, թե «Լիդիանի կազմած ՇՄԱԳ-ը թերի է»:
            Նույն ասուլիսում վարչապետը, դիմելով Ամուլսարի պահապաններին, պահանջում է՝ «ճանապարհները բացեք, որովհետև, եթե ճանապարհները փակելու անհրաժեշտություն լինի կառավարությունը կփակի դրանք»:
            Իհարկե, օրենքի գերակայության երկրներում այդպես է: Սակայն Ամուլսարի հարցում ականատես ենք մի այլ իրավիճակի, երբ կառավարությունը չի ցանկանում տեսնել օրինախախտումը, կեղծիքը, կոռուպցիան և նույնիսկ ինքն է գնում կեղծիքի, ինչպես դա արվեց ԷԼԱՐԴ-ի եզրակացության դեպքում. Քննչական կոմիտեն այդ եզրակացության բովանդակությունը կեղծ՝ բացարձակորեն հակառակ իմաստով ներկայացրեց, իսկ երբ բացահայտվեց այդ սուտն ու հանցագործ մոտեցումը, կառավարության կողմից խնդրին պատշաճ լուծում չտրվեց, շրջանցվեց: Արդյոք սա կոռուպցիոն դրսևորում չէ:
            Հարգելի վարչապետ, Դուք ուղղակի սպառնում եք, թե «վարչական դատարանը որոշում ունի, որ ճանապարհը պետք է բացվի» (Հենց այսօր պարզվեց, որ նման որոշում չկա, Դուք ուղղակի մոլորեցնում եք հասարակությանը), նույն սպառնալիքն են հնչեցնում «իմքայլական» գործիչները, ասելով թե՝ «հուսանք հարցը ոստիկանության միջամտությանը չի հասնի», Ջերմուկում կուտակվում են ոստիկանական ստորաբաժանումներ, իսկ ՀՀ գլխավոր ոստիկանապետը արդեն կարգադրել է, որ եթե լինի ուժ գործադրելու կարգադրություն և որևէ ոստիկան չենթարկվի դրան, ապա խստագույնս կպատժվի նա ու նրա վերադաս պաշտոնյաները:
            Թվում է, թե կառավարությունը անսասան է հանքավայրը շահագործելու խնդրում, երբ դրա համար իրավական հիմքեր չունի: Վստահորեն անսասան են տեղի և ՀՀ այլ վայրերի բնակիչները և խնդրին տեղյակ սփյուռքի հայերը: Նույնիսկ ասվում է, որ անհրաժեշտ պահին կանայք ու երեխաներն էլ կկանգնեն Ամուլսարի պահապաների կողքին:
            Սա պատերազմի նախապատրաստություն է: Մի կողմում ոստիկանությունը, իսկ մյուսում՝ անզեն բնակչությունը, այն բնակչությունը, որ դեռևս մեծ հույսեր է կապում անցյալի ճահիճից իրեն հանողի հետ…
            ՀՀ կառավարությունը պետք է լսի ժողովրդի ձայնը, չղեկավարվի խաբեությամբ, զերծ մնա տնտեսությունը թուլացնող-քայքայող ծրագրերից, ինչպես նաև իր ժողովրդի հանդեպ սադրանքներ հրահրելուց:
            ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ


            Comment


            • #66
              Ամուլսարի կրքերի եւ Լիդիանի “Շմագի” մասին, որը հակասում է բնության օրենքին



              Lragir.am,
              23.09.2019







              Պետք է խոստովանեմ սկզբից, որ դժվարությամբ ու դժկամությամբ որոշեցի գրել այս թեմայի մասին, որի վերաբերյալ խոսում ու գրում են պետական գործիչները, տնտեսագետները, բնագետները, բազմաթիվ մասնագետներն ու ոչ մասնագետները, փորձելով այս կամ այն կողմ շրջել դեպքերի զարգացման հնարավոր ընթացքը: Իսկ ասվածներն ու գրվածներն Ամուլսարի հանքի մասին արդեն այնքան շատ են, որ խոսքի նշանակությունը կարծես վերացել է իսպառ եւ միայն անցանկալի գործողություներն են մնացել, որպես սույն չարաբաստիկ թնջուկի լուծման միջոց: Իսկ սա նշանակում է, որ մենք դուրս ենք եկել մեկս մյուսին լսելու եւ լսված լինելու կարողության սահմաներից եւ փաստորեն կանգնած ենք, հայերիս քաջածանոթ, կենցաղային մակարդակի մի անհեռանկար առճակատման առջեւ (ռսի ասած- “κςξ κξγξ!”) Այս խնդիրն է, որը պիտի ձգտենք խաղաղությամբ հանգուցալուծել հիմա:
              Հասկանալի պետք է լինի նաեւ, որ այս դեպքում կողմերից մեկի հաղթանակը կարող է միայն Պյուռոսյան ու հավանաբար, խիստ կարճատեւ լինել, որովհետեւ մեր ժողովրդի մեջ խոր անհասկացողության բաժանարար մի նոր վիհ է ստեղծվում՝ ի լրումն չհաղթահարված այլոց, որի դեպքում սակայն, գուցե եւ չդիմանանք: Սա ցավալի ու խիստ ամոթալի իրողություն է ամբողջ ազգի առջեւ, որը սակայն, իմ համեստ կարծիքով, ստեղծվել է փոքրիկ պատճառից ու զարգացվելով, արդեն իսկ լուրջ սպառնալիք դարձել մեր պետականության գլխին:
              Բավարարվելով այս համառոտ բարոյախոսությամբ, թույլ տվեք ներկայացնելու, Ամուլսարի հանքի հետ կապված, մի երկու հասկանալի իրողություններ միայն, որոնք գուցե կնկալվեն ու կօգնեն (ցանկության դեպքում) ազատագրվելու Ամուլսարի թնջուկից, ինչպես եւ մեր հոգեառ Լիդայի “օգտավետ” գործակցությունից: Իհարկե, հույսը շատ մեջ չէ, թե ասելիքս հարկավոր ականջներին կհասնի եւ ուղեղների մեջ կներթափանցի, սակայն այն այնքան պարզ է, որ այդ մասին խոսելն ինձ ավելորդ չի թվում:
              Ինչպես արդեն հայտնի է ընթերցողներին, նշված հանքի բացման դեմ բերվող գրեթե բոլոր մասնագիտական բացատրություններին ու տրամաբանական փաստարկներին մեր բարձրագույն իշխանության կողմից հակադրվում են ընդհանրական, եւ ոչ այնքան բավարար թվացող, պատճառաբանություններ: Կառավարությունն ասում է, օրինակ՝
              ա) “Լիդիան” – ը խոստանում ու երաշխավորում է, որ մեր օդային ու ջրային ավազանների որեւէ աղտոտումներ չեն լինելու: Մենք էլ խստորեն հետեւելու ենք գետերի ու աղբյուրների որակին եւ աղտոտված ջրի նվազագույն իսկ քանակ հայտնաբերելու դեպքում, դադարեցնելու ենք իրենց գործնեությունը:
              Այստեղ հարկավոր է ուղղակի նշել նման մոտեցման ողջ անլրջությունը (մասնագիտական ոչ կոմպետենտությունը Խնդիրը նրանում է, որ երբ դուք հայտնաբերեք աղբյուրներների ու գետերի աղտոտվածությունը, արդեն չափազանց ուշ կլինի այդ գործնթացի դեմն առնելու համար: Մասնագետներին հայտնի է, որ կավ-ավազային ջրաբեր շերտերի միջոցով ջուրը տարածվում է շատ փոքր արագությամբ (մոտավորապես մետրի կարգի – օրվա ընթացքում Այսինքն, երբ դուք թույն կնկատեք գետի մեջ, այդ կնշանակի արդեն, որ հանքից մինչեւ գետ, ամբողջ շրջակայքով ու խորությամբ, հողն ամբողջովին ներծծված է թույնով, որի արտազատումը կարող է հարյուրամյակներ տեւել: Այս դեպքում հասկանալի պիտի լինի, որ դուք պրակտիկորեն այլեւս ոչինչ չեք կարող ձեռնարկել չարիքի դեմ:
              Այստեղ մենք պետք է արժանին գնահատենք նաեւ Լիդայի ճարպիկներին, որովհետեւ իրենք լավ գիտեն թե ինչ են ասում, կամ ում են մոլորեցնում: Բանն այն է որ, եթե նման նախապայմաններով իրենք գործի անցնեն, ապա իսկապես, մի 5-10 տարի դուք գետերում ոչինչ էլ չեք նկատի – նույն այն պատճառով, քանի որ թույնը գետնի մեջ դանդաղ է տարածվում: Եւ եթե մասնագետ չեք, ապա կարող եք նաեւ ինքնագոհ դասեր տալ ընդիմախոսներին – “ասում էիք թույն ա գալու,՜ բա էս ու՞ր ա:” Մինչդեռ մասնագետը գիտի, որ անդառնալի ապոկալիպսիսը հետո է գալու, հավանաբար այն ժամանակ, երբ ոչ Լիդան այնտեղ կլինի, ոչ էլ հարգելի, գործից անտեղյակ ասողներն ու վճիռ կայացնողները: Ահա այսպիսի հեռանկար է հետեւում հողին ու ջրին վերաբերվող ֆիզիկական (այսինքն բնության) հայտնի օրենքներն արհամարելու դեպքում: Լիդան խոստանում է նաեւ, որ իրենց մի քանի մմ հաստությամբ “պլյոնկեն” երբեք չի ճղվի ցիանիդային տարալվացման հարթակի տակ, հազարավոր տոննաներով հանքաքարի ճնշման, կամ երկրաշարժի հետեւանքով: Սակայն ո՞վ կարող է նման երաշխիքներ տալ, կամ հավատալ դրանց: Իսկ եթե հողը նստվացք տվե՞ց հանկարծ ու թաղանթը ճղվե՞ց – այդ դեպքում Լիդան ի՞նչ է ասելու, կամ ի՞նչ է անելու: Գուցե անմիջապես կհայտարարե՞ն ու իրենց սեւ գործը կդադարեցնեն – հազիվ թե:
              բ) Վերն ասվածները մասնագետների համար նորություններ չեն: Ըստ ամենայնի, հար եւ նման բազմաթիվ այլ փաստարկներն ու քննադատությունները նորություն չեն, բայց եւ բավարար ծանրակշիռ չեն համարվում հանքաբացման կողմնակիցների համար: Նման դեպքերում, ինչպես տեսնում ենք, վերին իշխանությունը հակադրում է միայն խնդրի ֆորմալ – իրավական կողմը, հայտարարելով, թե գիտեք՝ “բավարար օրինական հիմքեր չկան Լիդայի “շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը” (ՇՄԱԳ) չեղարկելու համար:” Շատ լավ, հարգելիներս: Այս դեպքում սակայն մենք պիտի իրավունք ունենանք խոսել ու դատել նաեւ օրենքների եւ օրինականության փաստացի նշանակության մասին:
              Սկզբի համար եկեք դիտարկենք մի այսպիսի հիպոթետիկ դեպք – ենթադրենք մեկը որեւէ գյուտ, գիտական աշխատանք, կամ տեխնիկական նախագիծ է ներկայացնում, որի մեջ որպես ելակետ է ընդունված այն “փաստը”, որ ասենք, Արեգակը արեւմուտքից է ծագում եւ մայր է մտնում արեւելքում: Ենթադրենք նաեւ, որ մեր հարգարժան լիազոր մարմինները, պատշաճորեն չուսումնասիրելով տվյալները (կամ չմանրանալով), հաստատում են այս նախագիծը եւ օրինական պաշտպանության տակ առնելով, աջակցում են նրա իրականացմանը: Եւ հանկարծ հանդես է գալիս ինձ նման մի կիսագրագետ ինժեներ ու մատնացույց անում հաստատված նախագծի ելակետային դրույթի լրիվ հակառակությունը Աստծու կողմից Արեւի համար սահմանված վարքի հետ: Իսկ հիմա թույլ տվեք ամենայն լրջությամբ հարցնել մեր հարգարժան ու օրինապաշտ, բարձրագույն իշխանությանը – Ձեր կարծիքով, ի՞նչպես պետք է վարվել վերը նկարագրված նախագծի դեպքում:
              Մեծագույն պատասխանատվությամբ օժտված մեր պաշտոնյաներն, իհարկե, անմիջապես կվիրավորվեն ու խորապես կվրդովվեն, թե այս ի՜նչ ծաղր է եղբայր, կամ ինչ անտեղի համեմատություն է Ամուլսարի հարցի հետ եւ այլն: Հավատացնում եմ Ձեզ սիրելիներս, որ բերված համեմատության մեջ որեւէ չափազանցություն կամ սկզբունքային տարբերություն գրեթե չկա: Եթե փոքր ինչ խորանաք, ապա Ճիշտ նույն մակարդակի եւ միեւնույն որակի մի “պստիկ թերություն” կհայտնաբերեք ԼԻԴԻԱՆ-ի ներկայացրած ՇՄԱԳ – ի մեջ, որը մեր համապատասխան “մարմինը” հաստատել է ժամանակին: Իսկ ավելի ստույգ՝ սույն “պստիկ թերությունը” ես չէ որ հայտնաբերել եմ: Այն ի հայտ եկավ ԷԼԱՐԴ – ի զեկույցից հետո, որն արդեն գրանցվել է համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից ու ներկայացվել կառավարության ղեկավարին (հասկանալի է որ, շատ ավելի զուսպ տեսքով, եւ առանց մեկնաբանությունների
              Իսկ խոսքը հետեւյալի մասին է – վարչապետին ներկայացված շրջակա միջավայրի նախարարարի զեկույցում (որը Սեպտեմբերի 4-ին պիտի լիներ, սակայն մի երկու օր ուշացավ. այն ներկայացված է մամուլում) սեւով սպիտակի վրա գրված է՝ ըստ ԼԻԴԻԱՆԻ, “Ամուլսարի հանքի տարածքում ջրի տարեկան գոլորշիացման միջին քանակը գերազանցում է տեղումների տարեկան միջին քանակին …” Սա ԼԻԴԻԱՆ-ի “ՇՄԱԳ”-ի կարեւորագույն ելակետային դրույթներից մեկն է, որի հիման վրա հաշվարկված ու գնահատված են ջրերի մակերեսային ու ստորգետնյա հոսքերը, դրանց հետ պայմանավորվող աղտոտումները, վտանգներն ու ռիսկերը, նրանց “կառավարումն” ու հարկավոր միջոցները եւ այլն ու այլն:
              Խնդիրը նրանում է, որ նման բան չի կարող գոյություն ունենալ մի հասարակ պատճառով – այն պարզապես հակասում է բնության հանրահայտ օրենքին (տես՝ “ջրի շրջապտույտը բնության մեջ:”) Ըստ այդ օրենքի (որը դասագրքային է ու մարդկությանը հայտնի հազարամյակների ընթացքում. այդ մասին նույնիսկ աստվածաշնչի մեջ է հիշատակված) ջրերը գերազանցապես գոլորշիանում են օվկիանոսներից ու ամպերի ձեւով տեղաշարժվում դեպի ցամաք: Ցամաքում տեղի է ունենում հակառակը՝ տեղումները մեծապես գերազանցում են գոլորշիացմանը, որով էլ պայմանավորված է աղբյուրների ու գետերի ու առկայությունը, որոնց միջոցով տեղի է ունենում ջրի վերադարձը դեպի համաշխարհային օվկիանոս (ստորերկրյա խոր հորիզոնների ջրային վար կամ վերընթաց հոսքերը վատ են ուսումնասիրված, սակայն չափազանց փոքր են համարվում եւ նկարագրված ջրային գլոբալ բալանսի մեջ հաշվի չեն առնվում
              Այսպիսով, եթե փորձում ենք խնդրո առարկա հանքատարածքի համար ջրային հաշվեկշիռ կազմել, ելնելով ԼԻԴԻԱՆ-ի ելակետային դրույթից, ապա աղբյուրների ու գետերի համար ստացվում է բացասական արժեք, այսինքն նրանք …. հակառակ են հոսում՝ վարից դեպի լանջերն ի վեր: Ահա այս վայրենի “հիմնարար դրույթի” վրա են կառուցված ԼԻԴԻԱՆ-ի բոլոր ջրային հաշվարկները, հետեւություներն ու խոստումները, թե “ամեն ինչ լավ ա լինելու:”
              Նկարագրված “ՇՄԱԳ”-ը հաստատել են նախորդ “մասնագեթերն” ու “մարմինները” եւ իրավական պաշտպանության տակ դրվել ներկա ժողովրդական իշխանությունների կողմից: Այժմ, մեծապես հավատալով ԼԻԴԱԻԱՆ-ի խոստումներին, նրանք խորապես դժգոհում են “համառ ու իրենց բարին չհասկացող” ժողովրդից, “ջուր պղտորող” բնապահապաններից ու հակառակ դիրք գրավող գիտնականներից:
              Ի՞նչով է դա պայմանավորված, կամ ի՞նչու է այդպես ստացվել, ես ենթադրություններ չեմ ցանկանում անել: Կասեմ միայն, որ խիստ ցավալի ու տագնապալից է այս իրավիճակը, որը չի կարելի երկար շարունակել: Իսկ հարցն ի՞նչպես կարելի է ճիշտ լուծել: Կարծում եմ օգտակար կլինի իմ բարի դասախոսներից մեկի օրինակը: Երբ որ մեզնից մեկն ու մեկը, սրանից-նրանից արտագրած, փնթի ու սխալներով լեցուն կուրսային աշխատանք էր ներկայացնում, մարդն այսպես էր ասում՝ “տղաս, վերցրու քո տխմար թղթերն ու դուռը ծածկիր հակառակ կողմից:” Եթե ասողը ես լինեի, ապա ԼԻԴԻԱՆ-ին հետեւյալը կասեի – ներող եղեք հարգելիներս, Ձեր ՇՄԱԳ-ը հակասում է բնության օրենքին, երթաք բարով:
              Գեւորգ Կիրակոսյան (ինժեներ, թոշակառու)

              Comment


              • #67
                Ամուլ սարի հանքի շահագործման արգելքի իրավական հիմքերը

                Lragir.am,
                24.09.2019







                «Այս պահին մենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու դե յուրե որևէ հիմք չունենք: Կես ժամից կարող է պարզվել, որ այդ հիմքը ի հայտ է եկել. ոչ մի զգացմունք ու շահ չունենք, կփակենք: Մենակ այն բանի պատճառով, որ կառավարության վրա ճնշում են գործադրում, մենք չենք պատրաստվում հանքը փակել: …Եթե ունենք արգելելու հիմք ու պատճառ, պիտի արգելենք, եթե չունենք, ինչի՞ հիման վրա ենք արգելում»:

                ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, 2019 սեպտեմբերի 22, Լոս-Անջելես, ԱՄՆ
                Առանց կառավարության վրա ճնշում գործադրելու՝ ստորև ներկայացվում են Ամուլ սարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման երկրաբանական, լեռնահանքային, տնտեսագիտական, էկոլոգիական բացասական հիմնավորումները՝ չբացված հանքն արգելելու իրավական հիմքերը:

                1.Երբ Գեոթիմը Ամուլ սարում երկրաբանական ուսումնասիրություն կատարելու նպատակով դիմել էր էկո-փորձաքննության, հարկ է որ լիազոր մարմին` բնապահպան նախարարությունը բացասական եզրակացություն ներկայացներ, հաշվի առնելով հետևյալ հիմքերը՝
                1.1.Ամուլ սարի տեղադիրքը – Վարդենիսի, Վայքի լեռնաշղթաների և Սյունյաց նախալեռների միջնամասում, որտեղ առկա են որոշակի տեկտոնիկ խզումներ, սեյսմիկ ռիսկերը բարձր են;
                1.2.Ամուլ սարը նպաստում է ջրագոյացմանը (ավելի քան 100 ջրաղբյուրներ) և ջրբաժան գործոն է Արփա, Որոտան գետերի համար – երկրաբանահետախուզական աշխատանքները անդարձելի չկարգավորվող ռիսկեր են Ամուլ սարի բնական ջրային հոսքերի, ստորգետնյա հոսքերի համար;
                1.3.Ամուլ սարում ռադիոակտիվ ուրանի և թորիումի պարունակության վերաբերյալ 1950-ական թվ.-ներին Գրոմովյան արշավախմբի հաշվետվությունը – 100 տ ռադիոակտիվ նյութը պիտանի չէ արդյունահանման համար, սակայն երկրաբանահետախուզական աշխատանքները խիստ վտանգավոր միջամտությամբ գործարկում են այդ ռադիոակտիվությունը՝ անդարձելի և անկառավարելի ռիսկերով;
                1.4.Ամուլ սարի ընդերքը սուլֆիդային բնույթի հանք է – բուսահողն ու կավաշերտը հեռացնելու դեպքում մետաղների սուլֆիդները փոխազդում են արտաքին խոնավության հետ՝ անկանոն, ցրված, անվերահսկելի թթվային հոսքեր առաջացնելով, որոնք արագորեն տարածվում-քայքայում են շրջակա բնական միջավայրը;
                1.5.Ամուլ սարում երկրաբանահետախուզական աշխատանքներն անդարձելի ռիսկեր են Սպանդարյան-Կեչուտ ջրատարի նկատմամբ, հնարավոր է՝ Սևանա լճի աղտոտում;
                1.6.Ամուլ սարից դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք տարածվում է Ջերմուկի հանքային թերմալ ջրերի բնական ավազանը, որի շնորհիվ Ջերմուկը բազմամյա առողջարար գործունեության աշխարհահռչակ համբավ ունի, բայց վերը թվարկված անդարձելի չկարգավորվող ռիսկերը կվտանգեն/կոչնչացնեն Ջերմուկի բնական ջրավազանի առողջարար հատկությունները;
                1.7.Երկրաբանահետախուզական աշխատանքները անդարձելի բարձր ռիսկեր են՝ Ամուլ սարի ալպիական մարգագետիների առատ, բարձրակարգ բուսականության, հատկապես՝ ալպիական և մերձալպյան մարգագետինների հարուստ մեղրատու բուսականության նկատմամբ (մատնունի ծիրանավորն ընգրկված է Կարմիր Գրքում);
                1.8.Երկրաբանահետախուզական աշխատանքները բազմաթիվ բարձր չկարգավորվող ռիսկեր են առաջացնում Ամուլ սարի բնական ռեսուրսներից օգտվող (այգեգործ, մեղվաբույծ) գյուղական համայնքների բազմահազար բնակչության կենսագործունեության նկատմամբ: …
                Այս թվարկումը ծանրակշիռ ու հիմնավոր արգելք է և էկոլոգիական փորձաքննության բացասական եզրակացություն է պարտադրում երկրաբանական ուսումնասիրությանը: Բայց այս ծանրացուցիչ դեպք հանցանացը նախկին պաշտոնյաները որպես կաշառքի երաշխիք են օգտագործել: Ուստի Ամուլ սարում երկրաբանական ուսումնասիրություն կատարելու նպատակով Գեոթիմին տրված էկո-փորձաքննության դրական եզրակացությունը հիմնավորված չէ և հակասում է ՀՀ օրենսդրության կանխարգելիչ նորմերին, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին:
                2.Սակայն ծակելու-քանդելու ուղեգիր ստանալով, երկրաբանական ուսումնասիրության արդյունքում՝ Ամուլ սարի գագաթից 300մ խորությունում Գեոթիմը հայտնաբերել է 1տոննա հանքանյութում մինչև 0,78գ ոսկու պարունակություն (Սոթքի 1տ հանքանյութը պարունակում է 5-7գ ոսկի):
                2.1. Գեոթիմը արդյունաբերական է համարել 1տ-ում 0,78գ կազմող ոսկին և նախագիծ է մշակել Ամուլ սարի գագաթից 300մ խորության վրա գտնվող ոսկու նվազկոտ պարունակությունն արդյունահանելու համար՝ բաց եղանակով: Հետևաբար՝ այս հիմքի վրա մշակված նախագիծը երկրաբանական հիմնավորում չունի՝ Ամուլ սարի գագաթն անջատվել է հիմնական հանքավայրից, որը նախագիծը մերժելու հիմնավորում է: Ոսկու նվազագույն պարունակության պատճառով (որ անհույս անապատում 1տ ավազ փորփրեն, մշակեն ավելի շատ ոսկի կստացվի) տնտեսագիտական հիմնավորվածությունը թույլ է և խոցելի, որը նույնպես՝ նախագիծը մեժելու հիմնավորում է:
                2.2. Ըստ հայ մասնագետների՝ Ամուլ սարի ստորին հորիզոններում գտնվում է ոսկի-բազմամետաղային երակային բնույթի հանքավայրը, որը պարունակում է 20 տ ոսկի, 400 հազ.տ կապար, 100 հազ.տ ցինկ, մոտ 50 հազ.տ պղինձ և այլ հարակից տարրեր: Բայց Գեոթիմը արդյունաբերական է համարել միայն գագաթամասի ոսկին և որոշում կայացրել միայն ոսկու արդյունահանման վերաբերյալ: Միայն եկամտաբեր տարրի այս դեպքում՝ ոչ եկամտաբեր շերտի արդյունահանումը միաժամանակ վնասում (վերացնում) է այլ օգտակար հանածոների (շերտերի) հանույթի պայմանները, և հանքը կորցնում է տնտեսական գրավչությունը: Հետևաբար՝ բազմամետաղային հանքի այս կարգի շահագործումը երկրի տնտեսության համար արդյունավետ չէ: Սա ևս մերժման հիմնավորում է:
                2.3. Միայն ոսկու արդյունահանումը հնարավոր է <հիմնավորել>՝ ոսկու հաշվարկային եկամտի և ստորին հորիզոնների օգտակար տարրերի քանակ-որակային տվյալների համեմատությունով: Բայց Գեոթիմ/Լիդիանի պաշտոնական կայքում այդ մասին որևէ համեմատական վերլուծություն գոյություն չունի: Բացակայում է նաև հանույթի տեխնոլոգիական եղանակի այլընտրանքային հիմնավորումը (բացահանք թե ստորգետնյա): Ամուլ սարում նախատեսված բացահանքը հանույթի ամենաէժան, բայց և ամենավնասակար եղանական է: Եվս երկու մերժման հիմնավորում:
                2.4. Հաջողության դեպքում 10 տարվա ընթացքում ընկերությունը 2,5-3 մլրդ. $-ի ոսկի կստանա (մինչև 70տ)՝ Ամուլ սարի հանքի շահագործման արդյունքում, ՀՀ պետական բյուջե վճարելով 489 մլն.$: Բայց հանքերով հարուստ երկրի օրենսդրությամբ թափոնների վճար սահմանված չէ, թեև հսկայական տարածքներ են զբաղեցնում ու քայքայում՝ մշտապես : Հետևաբար՝ արդյունահանման ընթացքում առաջացող ավելի քան 100 մլն.տ երկրորդ կարգի տոքսիկ թափոններին համարժեք 5 մլրդ $-ը, ինչպես նաև՝ 300 մլն.տ դատարկ ապարներին համարժեք 375 մլն.$-ը վճարման ենթակա չեն, թեև այդ թափոնները մշտապես 420-540 հա տարածք են զբաղեցնելու՝ սակավահող, փոքր երկրում: Հարկ է նաև՝ նշել, որ թափոնների նշված քանակները սովորաբար համարժեք են 280-440 տ ոսկու ստացմանը:
                Անտեսելով վերը նշված օրենսդրական թերությունը, նախագծային թերություններն ու տնտեսական խոցելիությունը, որոնք նախագիծը մերժելու հիմնավորումներ են, Գեոթիմին կանաչ ուղի են մաղթել լեռնահանքային գործի ՀՀ լավագույն վարպետները՝ ընդերքի գործակալությունում և արդյունքում Գեոթիմը կազմակերպել է նաև այդ մերժելի նախագծի Շրջակա Միջավայրի վրա Ազդեցության Գնահատումը, որի նախագիծը ներկայացրել է էկո-փորձաքննության լիազոր մարմին՝ բնապահպան նախարարություն:
                3.Հանքային իրավունքը տրվում է էկո-փորձաքննության դրական եզրակացության հիման վրա: Ուստի ներկայացնում ենք Գեոթիմի ՇՄԱԳ-ի փորձաքննության բացասական հիմնավորվածությունը.

                Comment


                • #68


                  3.1. Հայաստանի Հանրապետությունը սակավահող, սակավանտառ երկիր է և բազմաթիվ մետաղական հանքերի բարձր ազդեցությանը դիմանալու ներուժ չունի՝ շատ փոքր է: Բնորոշ են չոր ցամաքային կլիման, բարդ երկրաբանական կառուցվածքը՝ բարձունքային գոտիականությունը: ՀՀ տարածքում բնագոյացման գործոնները նվազ են ու սակավ, բնության քայքայման գործոններն ագրեսիվ են ու բազմազան: Այս բնութագիրը հարկ է հաշվի առնել բնօգտագործման նախաձեռնությունների նախնական գնահատման, նաև՝ որոշումների կայացման հիմքերում: ՀՀ բնության խիստ բնութագիրը պայմանավորված է նաև լեռներով, որոնք ջրագոյացման գործոններ են, ջրբաժան դեր են կատարում և ուրեմն <իրավասու են> պայմաններ թելադրել: Ամուլ սարի լանջերից բխում են ավելի քան 100 ջինջ աղբյուրներ, Ամուլ սարը Որոտան, Արփա գետերի ջրբաժանն է ՀՀ երկու մարզերի՝ Վայոց Ձորի և Սյունիքի սահմանին: Արփան հոսում է Ամուլ սարի արևմտյան կողմով, Որոտանն Ամուլ սարը երիզում է արևելքից: Երկուսն էլ ջրառատ, արագահոս, քայքայման բարձր ունակությամբ գետեր են:

                  3.2. Ամուլ սարում հանք-արդյունահանումը սկսվում է բուսահողն ու կավաշերտը հեռացնելով, հարկ է հողի փորման, մակաբացման միջոցով առաջացնել բացահանք՝ 135 հա: Ծովի մակարդակից 2988-2600մ բարձրություններում բացվելու է սուլֆիդային հանքավայր (FeS, ZnS, CuFeS, PbS, …, MS), որի սուլֆիդները ջրի և թթվածնի ազդեցությամբ կառաջացնեն անկանոն, անվերահսկելի՝ ցրված թթվային հոսքեր, որոնց քայքայիչ ազդեցությունը կտարածվի դեպի հարավ՝ մինչև Սպանդարյան ջրամբար, ընդգրկելով Սևանի ստորգետնյա ջրատարը, հյուսիսում մոտենալով՝ Ջերմուկի հանքային ջրերի ավազանին, արևելքում՝ Սյունիքի նախալեռներին: Անկախ նրանից, թե ով ինչ կապ կտեսնի կամ չի տեսնի Ջերմուկի և Ամուլ սարի միջև, հաստատ այս միջակայքում վակուում չկա, այլ՝ նյութեղեն բնական միջավայր գոյություն ունի, որը թթվային հոսքերը քայքայում են (օքսիդիչ քաղց ունեն):

                  3.3.Ջերմուկ առողջարանի հեռավորությունը բացահանքից ուղիղ գծով կազմում է 8 կմ, որտեղ գտնվում է բուժիչ հանքային ջրերի ավազանը, որն աշխարհահռչակ 70-ամյա համբավ ունի: Ամուլ սարում բացահանքի պայթեցումների՝ կոշտ մասնիկներով գերհագեցած արտանետումները, բարձր դիրքի և քամիների պատճառով շրջակա միջավայրում առավել ընդգրկուն տարածում կունենան՝ հյուսիսում հասնելով մինչև Ջերմուկ, հարավում՝ Սպանդարյան ջրամբար:

                  3.4.Ամուլ սարի հիմքում առկա են տեկտոնիկ խզումներ, որով պայմանավորված Վայքի, Վարդենիսի լեռնաշղթաների, Սյունյաց նախալեռների միջակայքը բնութագրվում է սեյսմիկ բարձր ակտիվությամբ, որը հնարավոր չէ կարգավորել (իսկ Գեոթիմի նախագիծը <դիմանում է> 7 մագնիտուդ երկրաշարժին)՝ 7-ից բարձր մագնիտուդով երկրաշարժի դեպքում բացահանքն արագորեն կշարժվի դեպի Որոտանի գետահուն:

                  3.5.Նախատեսվել է հանքանյութը տարրալուծել կույտային տարրալվացման հարթակում՝ նատրիումի ցիանիդի լուծույթով, որը նախագծով տեղակայված է Սպանդարյան-Որոտան-Արփա-Կեչուտ-Սևանա լիճ ստորգետնյա ջրատար թունելին զուգահեռ, վերգետնյա՝ Արփայից դեպի Եղեգիս գետի ուղղությամբ: Թեև CN–ցիանիդ իոններն ակտիվ օքսիդիչներ են, բայց նախագծով բետոնե հարթակի մեկուսացումը լիարժեք ապահովված չէ: Առկա է բարձր ռիսկ, որ ցիանային տարրալվացման քայքայիչ ազդեցությունը կտարածվի դեպի ստորգետնյա թունել և Կեչուտ (Սևանա լիճ), Արփայով՝ Հերհերի ջրամբար, Արփա–Եղեգիս միջակայքում, ընդգրկելով նաև Ջերմուկի հանքային ջրերի ավազանը:

                  3.6.Արփայից տարրալվացման հարթակը հեռու է 1 կմ՝ 7 մագնիտուդից բարձր երկրաշարժի դեպքում ցիանային կույտերով հարթակը կհայտնվի Արփա գետում, վտանգելով Հերհերի ջրամբարը, անդարձելի վնասելով Սևանի ստորգետնյա ջրատարը, Ջերմուկի հանքային ջրերի ավազանը:

                  3.7.Հանք-արդյունահանման վերը նկարագրված բարդ ազդեցությունը Ամուլ սարի դիրքի և ուժգին քամիների պատճառով արագորեն կտարածվի շրջակա բնական միջավայրում՝ սկզբում ընդգրկելով 280 կմ2, որն աստիճանաբար կանցնի 640 կմ2-ն: Ամուլ սարի հարավային ստորոտը պարփակված է Սյունիքի նախալեռների և Վայքի լեռնաշղթայի միջև, որը ՀՀ ամենանեղ լայնությունն է: Ամուլ սարի հանք-արդյունահանումը խեղդում ու փշրում է այս նեղ պարանոցը՝ Սյունիքի մարզն անջատելով <մեծ> երկրից՝ իր ենթակառույցներով, բնակավայրերով, անտառներով, հանքերով ու երկրաշարժերով հանդերձ: Սա ազգային, պետական անվտանգության հարց է:

                  3.8.Նախապատրաստական որոշ աշխատանքների ընթացքում արդեն հատվել են Գնդևազի ծիրանի այգիները, և մեղրածոր ծիրան այլևս չի աճում: Հանքի փոշին որևէ կերպ չի վնասազերծվում և արդեն տարածվում է մինչև Ջերմուկ: Նաև անդարձելի վնասվել, վերացել են լեռնային մարգագետինները, մեղվապահներին զրկելով իրենց գործից՝ մեղրատու բուսականություն այլևս չկա, որ մեղուները նեկտար հավաքեն, մեղր սարքեն: Թեև հանքի շահագործումը դեռ չի սկսվել, բայց արդեն ակնհայտ է կենսագործունեության պահանջները բավարարող միջավայրում ապրելու, գործելու, բուժվելու մարդկանց իրավունքի խախտումը:

                  3.9.Հարկ է ընդգծել, որ որոշումների կայացման գործընթացներում և Գեոթիմը, և էկո-փորձաքննության լիազոր մարմինը անտեսել են բազմաթիվ փորձառու մասնագետների հիմնավոր դիտողությունները, լայն հանրային բացասական վերաբերմունքը և հիմնավոր դիմակայությունը: Այդ անտեսումը մարդու էկոլոգիական իրավունքի խախտում է և ԷՓ բացասական եզրակացության հիմք է, նշված խախտումը նաև ուղեկցվում է միջազգային համապատասխան պատժամիջոցներով:

                  3.10.Գեոթիմ/Լիդիանը և էկո-փորձաքննության լիազոր մարմինը Ջերմուկի բնակչությանն ազդակիր համայնք չեն համարել՝ ակնհայտ դիտավորությամբ, որով խոչնդոտել են իրենց կենսագործունեության վրա ազդող գործունեության քննարկմանը մասնակցելու և որոշման վրա ներգործելու՝ մարդու իրավունքի իրացմանը: Սա ևս ԷՓ բացասական եզրակացության հիմք է, այս խախտումը նույնպես՝ ուղեկցվում է միջազգային համապատասխան պատժամիջոցներով:

                  Նկարագրված հիմնավոր խախտումներից որևէ մեկի առկայությունը ՇՄԱԳ նախագծում՝ բացասական եզրակացություն է թելադրում էկո-փորձաքննության արդյունքում: Ի վերջո բոլոր 3.1-3.10 հիմքերը միասին՝ մեկ ամբողջական բացասական հիմնավորված եզրակացություն են պարտադրում, քանի որ գործնականում չեն բացառվում վտանգները՝ Արփա, Որոտան գետերի նկատմամբ և նրանց բարձր էրոզիոն հատկությունները, ցրված թթվային հոսքերի, բացահանքի արտանետումների, ուժգին երկրաշարժի, կույտային տարրալվացման ցիանային հոսքերի, նաև ռադիոակտիվության վտանգները և կարգավորման ոչ մի միջոցով հնարավոր չէ ապահովել՝
                  • Ջերմուկ առողջարանի և հանքային ջրերի բնական ավազանի անվտանգությունը,
                  • Կեչուտի ջրամբարի, հետևաբար նաև՝ Սևանա լճի անվտանգությունը,
                  • Արփա, Որոտան գետերի, Սպանդարյան և Հերհեր ջրամբարների անվտանգությունը:

                  Բայց բնապահպան նախարար Ա.Գրիգորյանը նշված բոլոր հիմքերը հաշվառել է հակառակ կողմից (իր նախորդների նման) և 2017թ. ապրիլի 29-ին հաստատել է ԲՓ-35 <դրական> եզրակացությունը, որը ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է:

                  4.Հիմա էկո-փորձաքննության լիազոր մարմնի և նախաձեռնողի պատասխանատվության մասին.

                  4.1.Էկո-փորձաքննության լիազոր մարմինը պարտադիր պետք է լրամշակի ներկայացված ՇՄԱԳ-ը ռիսկերի <կարգավորումներով>, նաև մոնիթորինգի պլանով (անհերքելի հիմնավոր, հեշտ չափելի մոնիթորինգի ցուցիչներով), նաև պարտադրի նախաձեռնողին՝ նախագծում օգտագործել միջազգային լավագույն տեխնիկական փորձը՝ մաքուր տեխնոլոգիաները: Սա տեղի չի ունեցել:

                  4.2.Նախաձեռնող ընկերության տնօրենների խորհուրդը պետք է որոշում կայացնի ռիսկերը կարգավորող միջոցառումների կատարումը ֆինանսավորելու և մոնիթորինգի պատասխանատուներ նշանակելու վերաբերյալ: Սա ևս տեղի չի ունեցել, որը նույնպես արգելման հիմք է:

                  Հանրագումարի դեպքում առկա են քսանչորս հիմնավորումներ՝ տնտեսագիտական, երկրաբանական, էկոլոգիական, իրավական բնույթի, որոնք Գեոթիմ/Լիդիանի նախագիծն արգելելու իրավական հիմքերն են, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել (հանքի շահագործման ընթացքում բազմաթիվ և բազմաստիճան արտակարգ իրավիճակներ կառաջանան): Բացի դրանից՝ մինչև 2017թ. ապրիլի 29-ը Լիդիանը չի գործարկել Ամուլ սարի ոսկեբեր քվարցիտների հանքի արդյունահանման համալիրը (թեև տաս տարվա ընթացքում որոշում կայացնող պետական պաշտոնյաները մի քանի անգամ կանաչ ուղի են բացել այդ նպատակով) և սպառել է ԲՓ-35-ով իրեն հատկացված վերջին ժամանակը՝ չիրացնելով հանքի շահագործման իրավունքը: Հետևաբար՝ ՀՀ կառավարությունը պարտավոր է ԲՓ-35-ի ուժը կորցրած համարել՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն: Սա Ամուլ սարի հանքի շահագործումն արգելելու 25-րդ իրավական հիմքն է:

                  Ամուլ սարի հանքի շահագործման դեպքում առկա են հիմնավոր անդարձելի և չկարգավորվող ռիսկեր, որոնց մի մասն արդեն իրական վտանգ են: Ամուլ սարը բազմաթիվ ՏԱԲՈւՆԵՐ ունի: Ուստի հարկ է ամեն ինչ անել, հնարավոր բոլոր միջոցները գործադրել, որ Ամուլ սարում ոչ մի հանքի, ոչ մի արդյունահանում ոչ մի դեպքում չլինի՝ այս <ներդրումը> մեր ԵՐԿՐԻ՝ մեր Քարե Բարձունքի համար խիստ վտանգավոր է:

                  Սրբուհի Հարությունյան Էկո-փորձաքննության խորհրդատու

                  2019 թ. սեպտեմբերի 24.

                  Սկզբնաղբյուրներ







                  1. ՀՀ վավերացրած՝ Կոնվենցիա Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին (Էսպո, Ֆինլանդիա)
                  2. ՀՀ վավերացրած՝ Կոնվենցիա Էկոլոգիական տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին (Աարհուս, Դանիա)
                  3. ՀՀ օրենքը Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին
                  4. Ընդերքի մասին ՀՀ օրենսգիրք
                  5. ԲՓ-35 փորձաքննական եզրակացություն, 2016-4-29. ՀՀ բնապահպան նախ. Ա.Գրիգորյան
                  6. Հայկական լեռնաշխարհի ֆիզիկական քարտեզ https://www.cadastre.am/atlasA-14,15
                  7. Լիդիան Արմենիա ընկերության պաշտոնական կայք https://www.lydianarmenia.am/
                  8. Հոդված <Թեղուտի անիծյալ հետևանքը> https://mamul.am/am/news/160500, 2019-9-16
                  9. Հոդված <Ամուլ սարի շահագործման պաթոլոգիան> https://www.lragir.am/2019/08/24/469705/ 2019-8-24, կամ՝ https://www.aravot.am/2019/08/25/1062234/ 2019-8-25.
                  10. Հոդված <Ջրել, ոռոգել անտառները նախօրոք> https://www.lragir.am/2019/07/30/463890/, 2019-7-30. կամ՝ https://www.aravot.am/2019/07/30/1058281/,2019-7-30,
                  11. Հոդված <Սևանի վերջին մենամարտը> https://www.lragir.am/2019/07/24/462330/ 2019-7-24, կամ՝ https://www.aravot.am/2019/07/24/1057471/ 2019-7-24, կամ՝ https://mamul.am/am/news/156282, 2019-7-23, կամ՝ http://www.irates.am/hy/1563961913, 2019-7-24.
                  12. Հոդված <Լեռների օրենքով> https://www.lragir.am/2019/05/21/444954/, 2019-5-21.

                  Comment

                  Working...
                  X