Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Amulsar will remain a Montain

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #71
    Ամուլսար. պետության բնանտարբերությունը

     

    Comment


    • #72
      Դատարանը պարտադրեց շրջակա միջավայրի նախարարությանը ներկայացնել ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրությունների փաթեթը





      ԷկոԼուր

      Ս.թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչական դատարանում շարունակվեց Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի շուրջ արդեն չորրորդ տարին ընթացող գործի քննությունը:

      Հայցվորները՝ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի իննը բնակիչները, պետական մարմիններից պահանջում են անվավեր ճանաչել Ամուլսարի ծրագրին տրված թույլտվությունները: Պատասխանող կողմերն են ՀՀ բնապահպանության (ներկայում՝ շրջակա միջավայրի), էներգետիկայի և բնական պաշարների (ներկայում՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների) նախարարությունները և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը: Որպես երրորդ կողմ ներգրավված է Ամուլսարի ծրագրի հեղինակ Լիդիան Արմենիա ընկերությունը:

      ԷկոԼուրի հետ զրույցում հայցվոր կողմի ներկայացուցիչ Թեհմինե Ենոքյանը հայտնեց, որ դատական գործով դատավոր Կարեն Զարիկյանը հիշատակել է Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրությունները:

      Դատավորն ասաց՝ արդյո՞ք այդ փաստաթղթերը ցանկություն չունեք ներկայացնելու, և պարտադրեց շրջակա միջավայրի նախարարությանը որ հենց ինքն այդ փաստաթղթերի ամբողջ փաթեթը ներկայացնի դատաան որպես միջնորդություն և ակնկալեց բոլոր կողմերից դիրքորոշում փաստաթղթի վերաբերյալ, - ասաց Թեհմինե Ենոքյանը:

      Վերջինս նաև հայտնեց, որ մինչև փետրվարի 6-ը նշանակվելու է հաջորդ դատական նիստը: Իսկ մինչ այդ բոլոր կողմերը պետք է դատարանին ներկայացնեն բոլոր միջնորդություններն ու դիրքրոշումները

      http://www.ecolur.org/hy/news/mining/--/11869/

      Comment


      • #73
        Ամուլսարի ոսկու ծրագիրը վտանգում է Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը

         

        Comment


        • #74
          Ամուլսարի ոսկու ծրագիրը վտանգում է Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը

           
          Last edited by Vrej1915; 12-07-2019, 05:33 AM.

          Comment


          • #75






            Ամուլսար․ Վտանգվա՞ծ է արդյոք Սևանա լիճը / Amulsar: Lake Sevan under Threat?



             

            Comment


            • #76
              Թարթառ-Սեւան Համազգային Նախագիծ․ Գնդակը Կառավարության Դաշտում է

               

              Comment


              • #77
                Ամուլսար․ ՀՀ նախկին կառավարության բարձր հովանու ներքո. ՀԲՃ

                Lragir.am,
                10.12.2019








                2015թ-ի ապրիլի 9-ին Ջերսի կղզու օֆշորային գոտում գրանցված Lydian International (Լիդիան) ընկերությունը հաղորդագրություն է տարածում այն մասին, որ մեկ ամիս առաջ Հայաստանում կատարված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ հրաշալի հնարավորություն է առաջացել Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ ծախսերը նվազեցնել մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարով։ ՀՀ կառավարության արած այդ փոփոխություններն առնչվում էին բաց հանքերի ավտոճանապարհների երկայնական թեքությունների առավելագույն թույլատրելի չափերին, որոնք շատ պատահաբար մեղմացվել էին՝ սահմանվելով 10%՝ նախկին 7% -ի փոխարեն, իսկ որոշման մեկ այլ կետում էլ 10%՝ նախկին 9% -ի փոխարեն։

                Իսկ արդեն 2015թ-ի նոյեմբերի 19-ին Լիդիանը հայտարարում է Ամուլսարի նախագծի օպտիմալացման աշխատանքների արդյունքերի մասին, որի համաձայն մինչև շահագործման փուլի սկիզբը կապիտալ ծախսերը նվազել են 13%-ով՝ կազմելով 370 միլիոն դոլար, իսկ ծրագրի կայունության ապահովման ծախսերը նվազել են 17% -ով՝ ոսկու մեկ ունցիայի արդյունահանման համար կազմելով ընդամենը 585 դոլար: Լիդիանի տնօրենը հպարտությամբ նշում է, որ այդ ամենի շնորհիվ իրենք կլինեն շատ ցածր ինքնարժեքով ոսկի արդյունահանողներ:

                Դրանից 12 օր անց՝ դեկտեմբերի 1-ին, Լիդիանն արդեն հայտարարում է, որ որ Orion Mine Finance և Resource Capital Funds ընկերությունների հետ համաձայնեցրել է Ամուլսարում շինարարությանը տրամադրվելիք 325 միլիոն դոլար ֆինանսավորման փաթեթը: Այստեղ ուզում ենք հիշեցնել, որ ընկերությունը տարբեր պատճառներով երկար ժամանակ չէր կարողանում ծրագրի համար ֆինանսավորում գտնել՝ չնայած 2009թ-ից սկսած ուներ բոլոր թույլտվությունները և մի քանի անգամ տարբեր ժամկետներ էր հայտարարել շինարարությունն ու ոսկու կորզումը սկսելու մասին։
                Ծախսերի մասին այս մոլորեցնող հայտարարությունների և ՀՀ նախկին կոռումպացված կառավարության մի շարք անշահախնդիր աջակցությունների շնորհիվ՝ Լիդիանը 2016թ-ի աշնանը վերջապես սկսում է շինարարական աշխատանքներն Ամուլսարում և 2017թ-ի մայիսին հայտարարում, որ ոսկու առաջին կորզումը տեղի կունենա 2018թ-ի գարնանը։
                Բայց հերթական անգամ սա նույնպես իրականություն չի դառնում, քանի որ 2018թ-ի փետրվարի 22-ի Լիդիանի տարածած հաղորդագրությունից պարզվում է, որ նախարտադրության կապիտալ ծախսերը մոտավորապես 10-12% -ով ավել կլինեն մինչ այդ հայտարարված 383 միլիոն ԱՄՆ դոլարից, իսկ ոսկու կորզումը հավանաբար կսկսվի միայն 2018թ-ի 3-րդ եռամսյակում:
                Այսինքն, նաև ՀՀ նախկին կառավարության որոշումների օգնությամբ 2015թ-ին իբր նվազեցված ծախսերը 2018թ-ի փետրվարին նորից գրեթե նույն չափով ավելացան՝ ինչը շատ մեծ զայրույթի պատճառ եղավ Լիդիանի հատկապես փոքր բաժնետերերի համար, որոնք այդ մասին ակտիվ արտահայտվում էին ֆոնդային բորսաների ֆորումներում՝ մեղադրելով ընկերության ղեկավարությանը։ Նշենք, որ այս ամենը տեղի է ունեցել մինչև հեղափոխությունը, որ հանկարծ թյուր կարծիք չձևավորվի, թե սար տանող ճանապարհները փակած Ամուլսարի պահապաններն են խանգարել Լիդիանին։
                Մնում է հասկանալ, թե այս ամենին ի՞նչ անվանում տալ՝ պետական մակարդակով կոռուպցիա, ֆինանսական մեքենայություն, ներդրողների և պետության մոլորեցում, թե՞ մի այլ բան։ Նաև պետք է վերջապես հասկանալ, թե ՀՀ նոր կառավարությունն ինչո՞ւ լրջորեն չի զբաղվում Ամուլսարի հետ կապված այս և մյուս բազմաթիվ այլ կասկածելի հարցերով ու գործարքներով։
                Տեղեկացնենք, որ դեռ 2018թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին քննչական կոմիտեում տրված ցուցմունքների մեջ ՀԲՃ-ի անդամներն այս և մյուս խնդիրների մասին հստակ փաստերով նշել են, բայց ոչ մի գործողություն այդ ուղղությամբ չի արվել քննչական նախկին խմբի կողմից, որը ղեկավարում էր տխրահռչակ Յուրա Իվանյանը։ Մինչ այդ էլ՝ 2018թ-ի մայիսի 29-ին, ՀՀ կառավարությանն ու վարչապետին էր ներկայացվել Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը ներկայացնող լայնածավալ դիմումը, որն այդպես էլ կառավարությունում քննարկման առարկա չդառավ։
                Հետագայում չքննարկվեցին և չվերլուծվեցին նաև վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների և անդամների Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ներկայացրած մոտ մեկ տասնյակ եզրակացություններն ու կարծիքները։ Արհամարհվեցին նաև Բրոնոզյանի գիտական խմբի 2017թ-ի, ինչպես նաև հենց ՀՀ նոր կառավարության պատվերով իրականացված EARD-TRC փորձագիտական խմբի ուսումնասիրությունների արդյունքները:
                Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնություն


                Last edited by Vrej1915; 12-10-2019, 04:57 AM.

                Comment


                • #78
                  Ամուլսարի պահապանների առաջ ոստիկանությունը դրել է ճանապարհները բացելու պահանջ




                  ԷկոԼուր

                  Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհը փակ պահող Ամուլսարի պահապանները տարածել են հայտարարություն, որում նշված է.

                  Դեկտեմբերի 9-ին Ջերմուկի Գրանդ Ռեզորթ հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ փոխոստիկանապետի, ոստիկանապետի խորհրդականի, ոստիկանության այլ պաշտոնատար անձանց, մարզպետի, Ջերմուկի համայնքապետի և Ջերմուկ համայնքի տասից ավելի բնակիչների միջև հանդիպում։

                  Հանդիպման եկած պաշտոնատար անձինք մեզ շատ քաղաքակիրթ ձևով առաջարկեցին, որ Ամուլսարի մուտքերը բացենք և թույլ տանք, որպեսզի Լիդիան ընկերությունը ձմեռացման աշխատանքներ իրականացնի։

                  Մենք՝ այդ պահին հանդիպմանը ներկա գտնվող բնակիչներս, ունենալով միևնույն կարծիքն ու դիրքորոշումը այդ հարցում, կտրականապես դեմ արտահայտվեցինք։

                  Մենք դեմ ենք որևիցե գործողության Ամուլսարի տարածքում, և դա ոչ թե քմահաճույք է, այլ բազմաթիվ հիմնավորումներ ունեցող վերջնական որոշում։

                  Միևնույն ժամանակ մենք ասացինք, որ այստեղ ներկա գտնվող քաղաքացիները ընտրվել են պատահականության սկզբունքով, և մեր փոխարեն կարող էին Ջերմուկի ցանկացած այլ բնակիչներ գալ հանդիպման։

                  Մենք, ունենալով անձնական դիրքորոշում, բայց և այնպես չենք կարող վերջնական պատասխան տալ այդ առաջարկին, քանի որ Ամուլսարը համայն հայության խնդիրն է, իսկ Ամուլսարի մուտքերի մոտ իրականացվող խաղաղ ակցիային մասնակից է գրեթե ողջ Ջերմուկ համայնքի բնակչությունը։

                  Այսպիսով, մենք ձեռք բերեցինք համաձայնություն, որ կփորձենք կազմակերպել հանրային բաց քննարկում և բնակչության հետ միասին քննարկել և որոշում կայացնել այդ հարցի շուրջ։

                  Ամուլսարը ոչ միայն Ջերմուկ համայնքի, այլ ողջ խելամիտ հայության խնդիրն է։
                  Ուստի կարևորում ենք ձեր արձագանքը և դիրքորոշումն այս հարցում, գիտակցելով, որ մեր ցանկացած քայլի արդյունքում բոլորս միասին ենք լուծելու ստեղծված իրավիճակը։

                  Այսպիսով, որոշեցինք, որ մինչև դեկտեմբերի 14-ը հանրության հետ կորոշենք և համայնքապետի միջոցով կհայտնենք վերջնական որոշման մասին։

                  Միևնույն ժամանակ ևս մեկ անգամ պնդում ենք, ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋ:

                  Դեկտեմբեր 10, 2019

                  Comment


                  • #79
                    LYD:CNToronto Lydian International Ltd

                    COMPANY INFO
                    0.09CAD
                    -0.01-5.56%
                    Open0.09
                    Prev Close0.09
                    Volume283,100
                    Market Cap64.601M
                    Day Range 0.090.10

                    52 Week Range 0.060.24




                    Market Closed
                    As of 12/09/2019 EDT
                    1D
                    1M
                    1Y
                    5Y
                    View Full Chart




                    9a11a1p3p


                    Comment


                    • #80
                      https://www.youtube.com/watch?v=LjzebVOL_5I

                      Կծիկը բացվում է․ ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական սեփականատերերը
                       

                      Comment

                      Working...
                      X