Announcement

Collapse
No announcement yet.

Amulsar will remain a Montain

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #71
    Ամուլսար. պետության բնանտարբերությունը

     

    Comment


    • #72
      Դատարանը պարտադրեց շրջակա միջավայրի նախարարությանը ներկայացնել «ԷԼԱՐԴ»-ի ուսումնասիրությունների փաթեթը





      ԷկոԼուր

      Ս.թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչական դատարանում շարունակվեց Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի շուրջ արդեն չորրորդ տարին ընթացող գործի քննությունը:

      Հայցվորները՝ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի իննը բնակիչները, պետական մարմիններից պահանջում են անվավեր ճանաչել Ամուլսարի ծրագրին տրված թույլտվությունները: Պատասխանող կողմերն են ՀՀ բնապահպանության (ներկայում՝ շրջակա միջավայրի), էներգետիկայի և բնական պաշարների (ներկայում՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների) նախարարությունները և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը: Որպես երրորդ կողմ ներգրավված է Ամուլսարի ծրագրի հեղինակ «Լիդիան Արմենիա» ընկերությունը:

      ԷկոԼուրի հետ զրույցում հայցվոր կողմի ներկայացուցիչ Թեհմինե Ենոքյանը հայտնեց, որ դատական գործով դատավոր Կարեն Զարիկյանը հիշատակել է Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված «ԷԼԱՐԴ»-ի ուսումնասիրությունները:

      «Դատավորն ասաց՝ արդյո՞ք այդ փաստաթղթերը ցանկություն չունեք ներկայացնելու, և պարտադրեց շրջակա միջավայրի նախարարությանը որ հենց ինքն այդ փաստաթղթերի ամբողջ փաթեթը ներկայացնի դատաան որպես միջնորդություն և ակնկալեց բոլոր կողմերից դիրքորոշում փաստաթղթի վերաբերյալ», - ասաց Թեհմինե Ենոքյանը:

      Վերջինս նաև հայտնեց, որ մինչև փետրվարի 6-ը նշանակվելու է հաջորդ դատական նիստը: Իսկ մինչ այդ բոլոր կողմերը պետք է դատարանին ներկայացնեն բոլոր միջնորդություններն ու դիրքրոշումները

      http://www.ecolur.org/hy/news/mining/--/11869/

      Comment


      • #73
        Ամուլսարի ոսկու ծրագիրը վտանգում է Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը

         

        Comment


        • #74
          Ամուլսարի ոսկու ծրագիրը վտանգում է Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը

           
          Last edited by Vrej1915; 12-07-2019, 06:33 AM.

          Comment


          • #75






            Ամուլսար․ Վտանգվա՞ծ է արդյոք Սևանա լիճը / Amulsar: Lake Sevan under Threat?



             

            Comment


            • #76
              Թարթառ-Սեւան Համազգային Նախագիծ․ Գնդակը Կառավարության Դաշտում է

               

              Comment


              • #77
                Ամուլսար․ ՀՀ նախկին կառավարության բարձր հովանու ներքո. ՀԲՃ

                Lragir.am,
                10.12.2019








                2015թ-ի ապրիլի 9-ին Ջերսի կղզու օֆշորային գոտում գրանցված Lydian International (Լիդիան) ընկերությունը հաղորդագրություն է տարածում այն մասին, որ մեկ ամիս առաջ Հայաստանում կատարված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ հրաշալի հնարավորություն է առաջացել Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ ծախսերը նվազեցնել մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարով։ ՀՀ կառավարության արած այդ փոփոխություններն առնչվում էին բաց հանքերի ավտոճանապարհների երկայնական թեքությունների առավելագույն թույլատրելի չափերին, որոնք շատ «պատահաբար» մեղմացվել էին՝ սահմանվելով 10%՝ նախկին 7% -ի փոխարեն, իսկ որոշման մեկ այլ կետում էլ 10%՝ նախկին 9% -ի փոխարեն։

                Իսկ արդեն 2015թ-ի նոյեմբերի 19-ին Լիդիանը հայտարարում է Ամուլսարի նախագծի օպտիմալացման աշխատանքների արդյունքերի մասին, որի համաձայն մինչև շահագործման փուլի սկիզբը կապիտալ ծախսերը նվազել են 13%-ով՝ կազմելով 370 միլիոն դոլար, իսկ ծրագրի կայունության ապահովման ծախսերը նվազել են 17% -ով՝ ոսկու մեկ ունցիայի արդյունահանման համար կազմելով ընդամենը 585 դոլար: Լիդիանի տնօրենը հպարտությամբ նշում է, որ այդ ամենի շնորհիվ իրենք կլինեն շատ ցածր ինքնարժեքով ոսկի արդյունահանողներ:

                Դրանից 12 օր անց՝ դեկտեմբերի 1-ին, Լիդիանն արդեն հայտարարում է, որ որ Orion Mine Finance և Resource Capital Funds ընկերությունների հետ համաձայնեցրել է Ամուլսարում շինարարությանը տրամադրվելիք 325 միլիոն դոլար ֆինանսավորման փաթեթը: Այստեղ ուզում ենք հիշեցնել, որ ընկերությունը տարբեր պատճառներով երկար ժամանակ չէր կարողանում ծրագրի համար ֆինանսավորում գտնել՝ չնայած 2009թ-ից սկսած ուներ բոլոր թույլտվությունները և մի քանի անգամ տարբեր ժամկետներ էր հայտարարել շինարարությունն ու ոսկու կորզումը սկսելու մասին։
                Ծախսերի մասին այս մոլորեցնող հայտարարությունների և ՀՀ նախկին կոռումպացված կառավարության մի շարք «անշահախնդիր» աջակցությունների շնորհիվ՝ Լիդիանը 2016թ-ի աշնանը վերջապես սկսում է շինարարական աշխատանքներն Ամուլսարում և 2017թ-ի մայիսին հայտարարում, որ ոսկու առաջին կորզումը տեղի կունենա 2018թ-ի գարնանը։
                Բայց հերթական անգամ սա նույնպես իրականություն չի դառնում, քանի որ 2018թ-ի փետրվարի 22-ի Լիդիանի տարածած հաղորդագրությունից պարզվում է, որ նախարտադրության կապիտալ ծախսերը մոտավորապես 10-12% -ով ավել կլինեն մինչ այդ հայտարարված 383 միլիոն ԱՄՆ դոլարից, իսկ ոսկու կորզումը հավանաբար կսկսվի միայն 2018թ-ի 3-րդ եռամսյակում:
                Այսինքն, նաև ՀՀ նախկին կառավարության որոշումների օգնությամբ 2015թ-ին իբր նվազեցված ծախսերը 2018թ-ի փետրվարին նորից գրեթե նույն չափով ավելացան՝ ինչը շատ մեծ զայրույթի պատճառ եղավ Լիդիանի հատկապես փոքր բաժնետերերի համար, որոնք այդ մասին ակտիվ արտահայտվում էին ֆոնդային բորսաների ֆորումներում՝ մեղադրելով ընկերության ղեկավարությանը։ Նշենք, որ այս ամենը տեղի է ունեցել մինչև հեղափոխությունը, որ հանկարծ թյուր կարծիք չձևավորվի, թե սար տանող ճանապարհները փակած Ամուլսարի պահապաններն են խանգարել Լիդիանին։
                Մնում է հասկանալ, թե այս ամենին ի՞նչ անվանում տալ՝ պետական մակարդակով կոռուպցիա, ֆինանսական մեքենայություն, ներդրողների և պետության մոլորեցում, թե՞ մի այլ բան։ Նաև պետք է վերջապես հասկանալ, թե ՀՀ նոր կառավարությունն ինչո՞ւ լրջորեն չի զբաղվում Ամուլսարի հետ կապված այս և մյուս բազմաթիվ այլ կասկածելի հարցերով ու գործարքներով։
                Տեղեկացնենք, որ դեռ 2018թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին քննչական կոմիտեում տրված ցուցմունքների մեջ ՀԲՃ-ի անդամներն այս և մյուս խնդիրների մասին հստակ փաստերով նշել են, բայց ոչ մի գործողություն այդ ուղղությամբ չի արվել քննչական նախկին խմբի կողմից, որը ղեկավարում էր տխրահռչակ Յուրա Իվանյանը։ Մինչ այդ էլ՝ 2018թ-ի մայիսի 29-ին, ՀՀ կառավարությանն ու վարչապետին էր ներկայացվել Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը ներկայացնող լայնածավալ դիմումը, որն այդպես էլ կառավարությունում քննարկման առարկա չդառավ։
                Հետագայում չքննարկվեցին և չվերլուծվեցին նաև վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների և անդամների Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ներկայացրած մոտ մեկ տասնյակ եզրակացություններն ու կարծիքները։ Արհամարհվեցին նաև Բրոնոզյանի գիտական խմբի 2017թ-ի, ինչպես նաև հենց ՀՀ նոր կառավարության պատվերով իրականացված EARD-TRC փորձագիտական խմբի ուսումնասիրությունների արդյունքները:
                Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնություն


                Last edited by Vrej1915; 12-10-2019, 05:57 AM.

                Comment


                • #78
                  Ամուլսարի պահապանների առաջ ոստիկանությունը դրել է ճանապարհները բացելու պահանջ




                  ԷկոԼուր

                  Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհը փակ պահող Ամուլսարի պահապանները տարածել են հայտարարություն, որում նշված է.

                  «Դեկտեմբերի 9-ին Ջերմուկի «Գրանդ Ռեզորթ» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ փոխոստիկանապետի, ոստիկանապետի խորհրդականի, ոստիկանության այլ պաշտոնատար անձանց, մարզպետի, Ջերմուկի համայնքապետի և Ջերմուկ համայնքի տասից ավելի բնակիչների միջև հանդիպում։

                  Հանդիպման եկած պաշտոնատար անձինք մեզ շատ քաղաքակիրթ ձևով առաջարկեցին, որ Ամուլսարի մուտքերը բացենք և թույլ տանք, որպեսզի «Լիդիան» ընկերությունը ձմեռացման աշխատանքներ իրականացնի։

                  Մենք՝ այդ պահին հանդիպմանը ներկա գտնվող բնակիչներս, ունենալով միևնույն կարծիքն ու դիրքորոշումը այդ հարցում, կտրականապես դեմ արտահայտվեցինք։

                  Մենք դեմ ենք որևիցե գործողության Ամուլսարի տարածքում, և դա ոչ թե քմահաճույք է, այլ բազմաթիվ հիմնավորումներ ունեցող վերջնական որոշում։

                  Միևնույն ժամանակ մենք ասացինք, որ այստեղ ներկա գտնվող քաղաքացիները ընտրվել են պատահականության սկզբունքով, և մեր փոխարեն կարող էին Ջերմուկի ցանկացած այլ բնակիչներ գալ հանդիպման։

                  Մենք, ունենալով անձնական դիրքորոշում, բայց և այնպես չենք կարող վերջնական պատասխան տալ այդ առաջարկին, քանի որ Ամուլսարը համայն հայության խնդիրն է, իսկ Ամուլսարի մուտքերի մոտ իրականացվող խաղաղ ակցիային մասնակից է գրեթե ողջ Ջերմուկ համայնքի բնակչությունը։

                  Այսպիսով, մենք ձեռք բերեցինք համաձայնություն, որ կփորձենք կազմակերպել հանրային բաց քննարկում և բնակչության հետ միասին քննարկել և որոշում կայացնել այդ հարցի շուրջ։

                  Ամուլսարը ոչ միայն Ջերմուկ համայնքի, այլ ողջ խելամիտ հայության խնդիրն է։
                  Ուստի կարևորում ենք ձեր արձագանքը և դիրքորոշումն այս հարցում, գիտակցելով, որ մեր ցանկացած քայլի արդյունքում բոլորս միասին ենք լուծելու ստեղծված իրավիճակը։

                  Այսպիսով, որոշեցինք, որ մինչև դեկտեմբերի 14-ը հանրության հետ կորոշենք և համայնքապետի միջոցով կհայտնենք վերջնական որոշման մասին։

                  Միևնույն ժամանակ ևս մեկ անգամ պնդում ենք, ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋ»:

                  Դեկտեմբեր 10, 2019

                  Comment


                  • #79
                    LYD:CNToronto Lydian International Ltd

                    COMPANY INFO
                    0.09CAD
                    -0.01-5.56%
                    Open0.09
                    Prev Close0.09
                    Volume283,100
                    Market Cap64.601M
                    Day Range 0.090.10

                    52 Week Range 0.060.24




                    Market Closed
                    As of 12/09/2019 EDT
                    1D
                    1M
                    1Y
                    5Y
                    View Full Chart




                    9a11a1p3p


                    Comment


                    • #80


                      Կծիկը բացվում է․ ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական սեփականատերերը
                       

                      Comment

                      Working...
                      X