Re: Armenian Georgian Relations
Թբիլիսիի հայերի մեծ մասն ուղղակի փոխել է իր ազգությունը. հայ հոգևորական
Թբիլիսիի հայ համայնքի կյանքում հայկական եկեղեցու դերի ու գործունեության, Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի հստակեցման, դրա արդյունքների մասին HayNews.am-ը զրուցեց Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի հոգևորական Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի հետ:
Տեր Հայր, Թբիլիսիում քանի՞ հայկական եկեղեցի կա, որ շարունակում է գտնվել վրացական իշխանությունների ենթակայության տակ:
- Այդպիսի եկեղեցիները շատ են, բայց վիճելի եկեղեցիների շարքում են Նորաշենի Ս. Աստվածածին, Մուղնեցոց Ս. Գևորգ, Ս. Նշան, Ս. Մինաս եկեղեցիները: Մենք պահանջում ենք վրացիներից, որպեսզի այդ եկեղեցիները hետ վերադրաձվեն մեր թեմին, քանի որ այժմ դրանք ոչ մեզ են պատկանում, ոչ իրենց. եկեղեցիների դռները փակ են, պատարագ չի մատուցվում, ներսում անմխիթր վիճակ է, վերանորոգության լուրջ կարիք կա:
Մանավանդ Ս. Նորաշեն եկեղեցու հարցը քննարկվում է արդեն երկար տարիներ, սակայն խնդիրը շարունակում է առանց լուծման մնակ:
Ս. Նորաշեն եկեղեցին պարսպապատ է, և պարսպի վրայի վրացական խորհրդանշաններ էլ միանգամից տպավորություն են ստեղծում, թե այն վրացական է, ու չիմացողն էլ չի գուշակի նույնիսկ, որ այդտեղ հայկական եկեղեցի կա:
- Այո, վրացիներն իրենք են պարսպով փակել շուրջ բոլորը: Ս. Նորաշեն եկեղեցուն կից կա նաև հունական եկեղեցի, որտեղ հիմա վրացիներն են պատարագ մատուցում:
Ս. Նորաշեն եկեղեցում վերանորոգությունն իրականացվե՞լ է: Նախկինում խոսվում էր, որ եկեղեցու շուրջը գտնվող հայկական հազարամյա տապանաքարերը փոխարինվել են վրացական հարյուր տարվա պատմություն ունեցող տապանաքարերով, վիմագրերը ջնջվել են, որմնանկարներից շատերը ևս ոչնչացվել են:
- Եղել է այդպիսի բան, բայց դա արվել է 1990-ականներին, սակայն եկեղեցում ինչ մնացել է, այսօր նույնությամբ պահպանվում է: Վերանորոգություն չեն արել, որմնանկարներից շատերը, նույնիսկ պատշգամբային հատվածներում, շատ լավ պահպանվել են: Չնայած դրան, եկեղեցին վերանորոգության կարիք ունի, և բավականին աշխատանք կա իրականացնելու: Այժմ Թբիլիսիի քաղաքապետարանը նախահաշիվ է կազմում` եկեղեցու վերանորոգման համար:
Հնարավո՞ր է, որ այս եկեղեցին ևս արժանանա մյուս եկեղեցիների ճակատագրին, որոնք վերանորոգության անվան տակ վրացականացվեցին:
- Եթե տեր չկանգնենք, անպայման այդպես կլինի: Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շատ հոգատար ու հետևողական է, և մենք հույս ունենք, որ Ս. Նորաշեն եկեղեցին պետք է վերադարձնեն մեզ:
Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակ ունենալու հարցը խնդիրների լուծումները դյուրացրե՞լ է:
- Ինչ-որ առումով: Կարգավիճակ ստանալոուց հետո Վիրահայոց թեմին կից ստեղծվեց «Հայարտուն» մշակութային կենտրոնը:
Պետք է նշեմ, որ Թբիլիսիի Ս. Էջմիածին եկեղեցին Ս. Նորաշեն Նորաշեն եկեղեցուց ավելի վատ վիճաի մեջ էր, երբ մենք նախաձեռնեցինք այդ եկեղեցու շինարարությունը: Շատերը նույնիսկ հույս չունեին, որ այն հնարավոր է ավարտին հասցնել, բայց, փառք Աստծո, հիմնանորոգվեց: Բացի այդ` կառուցվեց նաև Սրբազան հոր համար կացարան, քահանաների և «Հայարտուն» մշակութային կենտրոնի աշխատակիցների համար աշխատասենյակներ առանձնացվեցին… Եթե այսօր էլ հայկական եկեղեցիները վերադրաձվեն Հայ առաքելական եկեղեցուն, ապա դրանք ևս կվերանորոգվեն:
Այժմ Թբիլիսիում գործող երկու հայկական եկեղեցիները` Ս. Էջմիածինը և Ս. Գևորգը, քաղաքապետարանի կողմից և նրանց միջոցներով լուսավորվել են:
Ե՞րբ է հիմնադրվել և ի՞նչ գործունեություն է իրականացնում «Հայարտուն» մշակութային կենտրոնը:
- Այս տարի հունիսին, երբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Վեհափառ Հայրապետը Հովապետական և միջեկեղեցական այցով եկավ Թբիլիսի, այստեղ ինչպես կատարեց Ս. Էջմիածին եկեղեցու գլխավոր խորանի օծումը, որը վերանորոգությունից հետո չէր օծվել, այնպես էլ մասնակցեց «Հայարտուն» մշակութային կենտրոնի բացմանը:
Եթե մինչ այդ փոքր երիտասարդական կենտրոն ունեինք, ուր մի քանի երիտասարդներ էին հավաքվում, քահանաների հետ զրույցներ էին ունենում, ապա այժմ «Հայարտուն» մշակութային կենտրոնի սաների թիվը հասնում է 500-ի: Կենտրոնը 5 խումբ ունի, որտեղ ուսուցանում են հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, աշխարհագրություն, ազգային երգ, ազգային պար, եկեղեցու պատմություն ու կրոն: Ունենք նաև նախակրթարան, որտեղ փոքրիկները տառաճանաչ են դառնում, էթիկայի կանոներ են սովորում, ունենք երիտասարդական խումբ: Այստեղ կազմակերպվում են քահաննաերի հետ հանդիպումներ, քննարկումներ: Բացի այդ` ամեն կիրակի` Պատարագից հետո, կենտրոնում տեղի է ունենում ֆիլմի ցուցադրություն, որը կազմակերպում է կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիրյանի կողմից:
Քանի որ եկեղեցին զբաղվում է նաև հայերեն տառաճանաչություն սովորեցնելով, կարելի՞ է ենթադրել, որ հայկական համայնքը հայկական դպրոց ունենալու կարիք ունի:
- Այո: Թբիլիսիում մեկ հայկական դպրոց կա` թիվ 104-ը, որը բացարձակապես չի բավարարում հայկական համայնքին: Ինքն էլ` դպրոցն էլ, իր ուսման մակարդակով, հայեցի դաստիարական մակարդակով բավականին զիջում է:
Որքա՞ն հայեր են ապրում Թբիլիսիում:
- Հստակ տեղեկություններ չունենք, բայց ասում են` շուրջ 85 հազար հայ է բնակվում: Սակայն, հայերի մեծ մասն ուղղակի իր ազգությունը փոխել է, ուղղակի դարձել են վրացիներ: Այսօր, նրանք գնում, մկրտվում են վրաց եկեղեցու մեջ, այցելում են վրացական դպրոցներ: Սրա պատճառն այն չէ, որ մեր եկեղեցին, մեր հոգևորականությունը պասիվ է, հակառակը, մենք բավականին ակտիվ գործունեություն ենք ծավալում` թե´ ազգային, թե´ հոգևոր: Առաջնորդարանի հոգևոր, ազգային գործուեության մեջ` հոգևորականները անշահախնդիր կերպով ծառայում են նաև բերդում: Պարբերաբար այցելություններ են կատարում Թբիլիսիի կալանավայրեր, այցելում ենք հայ բռնավորներին, որոնց թիվը շուրջ 4 հազար է կազմում:
Վրացականացումը երևի ժողովրդի անտարբերությունից է, հիմնականում, պայմանավորված է կենցաղային ու սոցիալական խնդիրներով:
Շատ էր խոսվում, որ Վիրահայոց թեմը քահանաների կարիք ունի, որ մեծ թվով հայկական համայնք ունեցող Վրաստանում թեմի քահանաների թիվը շատ քիչ է: Այսօր թեմը դարձյա՞լ ունի նույն խնդիրը:
- Հիմա էլ այդպես է, օրինակ Ծալկայի շրջանում մենք հոգևորական չունենք: Այժմ թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը խնդրել է Մայր աթոռին, որպեսոզի հոգևորականներ գործուղեն Վրաստան: Սպասում ենք:
Հ.Գ. – Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի հետ խոսեցինք նաև Թբիլիսիի Հավլաբար հայկական թաղամասում գտնվող վրաց առաջնորդանիստ Ս. Երրորդություն եկեղեցու, այդ եկեղեցու հանդեպ հայերի ունեցած վերաբերմունքի մասին: Վերոնշյալ նյութը կներկայացնենք առանձին հոդվածով:
Լիլիթ Բունիաթյան
HayNews.am

Comment