Announcement

Collapse
No announcement yet.

Elections in Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Artashes
    replied
    Re: Elections in Armenia

    Originally posted by Vrej1915 View Post
    http://www.youtube.com/watch?feature...&v=F1ymt3OjAIM

    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.


    http://www.youtube.com/watch?feature...&v=VOdfTYbRDa0
    @ Vrej
    From your perspective , what was the actual final vote count ? How many for Serj , how many for Raffi ?
    Please in English .
    Thank you .
    Artashes

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Elections in Armenia

    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.


    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.


    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

    Leave a comment:


  • Hakob
    replied
    Re: Elections in Armenia

    Originally posted by bell-the-cat View Post
    Winning elections and keeping the win, the Serj way, pt2

    In polling stations where observers were present to monitor the process:
    Sargsyan gets 38% of the voters, Hovhannisyan gets 53% of the voters.

    In polling stations where there were no observers present to monitor the process:
    http://elections.transparency.am/201...en_observer,27

    Those are the notes of some idiot from Vanadsor that "transparency" copies. They should check better than gossiping housewives swearing on latest news.
    Sargsyan gets 58% of the voters, Hovhannisyan gets 20% of the voters, and the turnout is strangely much higher.

    Leave a comment:


  • gegev
    replied
    Re: Elections in Armenia

    Feb 15,2013
    Originally posted by gegev View Post
    Raffi Hovhannisyan supporters are growing in such an unexpected way, that I first time in the recent elections suspect that Serj Sargsyan is going to become the looser, despite all obstacles they created for the opposition candidates.

    By the way Raffi tremendously improved his speech skills in Armenian language and looks much more confident and smart at his TV presentations.

    Amazingly this time, as opposed to the elections done before, the most part of supporters are the pensioners and the poor. He promised to double pensions, minimal salary and create 180,000 jobs.

    This means that the $25 bribe, to make living for 5 years, doesn't work any more.
    Feb 17,2013
    Originally posted by gegev View Post
    Always advocating for the powerful and corrupt doesn’t harm the advocator by the mighty and at the same time it is a very lucrative business nowadays. Such people are very much appreciated by ...
    Feb 16,2013
    Originally posted by Haykakan View Post
    I would pick Serj over Raffi any day. Serj has proven over and over again that he is a step or two ahead of other world leaders. Serj has military experience in kharabagh, he has diplomatic experience, he has a proven tract record of domestic reform and using world events to Armenia's advantage. Raffi is the armenian version of Shakasville or another version of LTP. We have seen what happens to nations led by such people and i very much doubt we want the same things to happen in Armenia again. Sure Raffi promises jobs and pensions but what polititions doesn't?
    Time is the greatest judge.
    Last edited by gegev; 03-27-2013, 09:33 PM.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Elections in Armenia

    Այս ընտրությունը օլիգարխիայի վերջին հնարավորությունն է
    Սիրանույշ Պապյան
    Երեքշաբթի, 26 Մարտի 2013,


    Մեր զրուցակիցն է ազգագրագետ Աղասի Թադևոսյանը
    Աղասի, ի՞նչ եք կարծում, հերթական ընտրություններից հետո վիճարկվում են ընտրությունների արդյունքնե՞րը, թե բոլորովին նոր իրավիճակ է:
    Այս ընտությունները տեղի ունեցան նախորդից էականորեն տարբերվող իրավիճակում: Նախ, փոփոխվել էր քաղաքական գործընթացների քաղաքացիական ֆոնը: 2008 թ. ընտրություններին հաջորդած շարժման հետևանքով ձևավորված և հինգ տարի շարունակվող ինտելեկտուալ և քաղաքացիական դիսկուրսներն ազդեցին հետագա գործընթացների վրա: Կարելի է ասել, որ, նախ, ուժեղացել է հասարակության քաղաքացիական պոտենցիալը: Մյուս կարևոր բանը իշխանության ներսի փոփոխությունն է: Եթե նախորդ ընտրություններում օլիգարխիկ համակարգն ուներ Ռոբերտ Քոչարյանին փոխարինող մեկ այլ հեղինակություն, ապա այս ընտրությունները օլիգարխիայի վերջին հնարավորությունն են, քանի որ Սերժ Սարգսյանից հետո օլիգարխիկ կլանում չկա նրան փոխարինելու ունակ ազդեցիկ մեկ այլ անհատ: Եվ դա իշխանական ուժի համար մեծ պրոբլեմ է: Սա ճգնաժամային իրավիճակի տանող պրոբլեմ է: Եվ ճգնաժամի կանխանշաններն արդեն զգացվում են:
    Օլիգարխիկ կապիտալիզմը և նրա շահերը պաշտպանող Հանրապետական կուսակցությունն այսօր լուրջ մարտահրավերների առջև են կանգնած: Այս պահին Հայաստանի համար ամենագլխավոր խնդիրը օլիգարխիկ կապիտալիզմը լիբերալ-դեմոկրատական կապիտալիզմի տրանսֆորմացումն է: Այսինքն՝ մեր օլիգարխիկ անօրեն կապիտալիստները պետք է դառնան ժամանակակից քաղաքակիրթ, օրենքի շրջանակներում գործող կապիտալիստներ: Իսկ դա շատ լուրջ գործընթաց է ենթադրում: Վստահ եմ, որ դրանում շահագրգիռ է նաև ինքը՝ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ խելամիտ քաղաքական գործիչներից շատերը:
    Հետաքրքիր իրավիճակ է առաջացել: Այս տրանսֆորմացման անհրաժեշտությունը գիտակցելու դեպքում, Սերժ Սարգսյանը չի կարողանալու խուսափել իր իսկ հենարանի՝ օլիգարխիկ կապիտալիստների հանդեպ ինչ-որ իմաստով կոշտ քաղաքականություն կիրառելուց: Իսկ դրա համար նրան անհրաժեշտ է օլիգարխիայի կոպիտ ուժին այլընտրանքային աղբյուր, որի վրա ինքը կարող է հենվել: Եթե ՀՀԿ-ի քաղաքական մտածողություն ունեցող հատվածը և այդ կուսակցությունը գլխավորող Սերժ Սարգսյանն ընկալեն խնդրի կարևորությունը, ապա ներկուսակցական հարթությունում, որպես մարտահրավեր, օրակարգ կմտնի Հանրապետական կուսակցության գործունեության քաղաքականացման հարցը: Ասածս թող տարօրինակ չհնչի՝ քաղաքական կուսակցության քաղաքականացման մասով: Գաղտնիք չէ, որ այդ կուսակցության գործունեության մեջ որոշիչ է կլանային սկզբունքների կիրառումը: Հնարավոր է, որ դա նրանց բավարարում էր մինչև օրս: Բայց արդեն իրավիճակ է փոխվում, և դա արդեն բավարար չի լինելու: Կուսակցությունն առանց ներկուսակցական տրանսֆորմացիայի, ի վիճակի չի լինի նոր իրավիճակին ադեկվատ լինելու ու իշխանության ձևավորման գործընթացներում հետագայում լուրջ դերակատարություն իրականացնելու: Կուսակցության քաղաքականացման գլխավոր նպատակը Հայաստանի առջև ծառացած նշածս տրանզիցիոն քաղաքատնտեսական խնդրի լուծման գործընթացում դերակատար դառնալն է:
    Ենթադրում եմ, որ այն ուժերը, ովքեր կդառնան այդ գործընթացների կոնստրուկտիվ մասնակիցներ, նրանք էլ կդառնան վաղվա Հայաստանի քաղաքական իրական ու ազդեցիկ ուժերը: ՀՀԿ քաղաքական հատվածը այս խնդիրը միայնակ չի կարող իրականացնել: Որպես իշխանական կուսակցություն, այն կարիք ունի հասարակության մեջ հեղինակություն ունեցող ազդեցիկ ընդդիմության աջակցությանը: Այո, աջակցությանը և նույնիսկ համագործակցությանը: Աշխարհի բոլոր կայացած քացաքական համակարգեր ունեցող երկրներում էլ ընդդիմությունն ու իշխանությունը համագործակցում են, այլ ոչ երազում մեկը մյուսին ոչնչացնելու մասին: Ժամանակն է, որ մենք էլ մեր մեջ նման մոտեցումներ մշակենք ու դաստիարակենք: Կարծում եմ, որ Հայաստանի հետագա զարգացման, ներքին ծանր բախումներից ու քաղաքացիական ցնցումներից խուսափելու համար Սերժ Սարգսյանը պետք է գնա հիշատակածս խնդրի լուծմանն ուղղված լուրջ ռեֆորմների: Դա անելու և օլիգարխիայի անխուսափելի բռի դիմադրությունը սահուն կերպով հաղթահարելու համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ կլինի հենվել օլիգարխիայից տարբեր մեկ այլ ուժի վրա: Նման ուժ կարող է լինել հասարակությունից եկող ուժը, որի կոնսոլիդացման ռեսուրս ՀՀԿ-ն չունի: Այստեղ է, որ կարծես թե առաջանում է Րաֆֆի Հովհաննիսյանի անհրաժեշտությունը հենց նույն Սերժ Սարգսյանի համար: Գիտակցո՞ւմ են այս համագործակցության կարևորությունը նշածս երկու գործիչները, թե ոչ: Ենթադրում եմ՝ այո: Իմ կարծիքով, Հայաստանի առջև կանգնած զարգացման հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով նման համագործակցությունը այս պահին կլինի Հայաստանի համար լավագույն ելքը:
    Սերժ Սարգսյանն ասաց, որ նախ Հանրապետականի ցուցակում չկան օլիգարխներ, բայց նաև ասաց, որ ինքը չի ասել, թե հանրապետական ոչ մի գործարար չի գալու խորհրդարան: Ինչպե՞ս եք պատկերացնում ժամանակակից քաղաքակիրթ կապիտալիստների ձևավորումը, երբ չկա դրա գիտակցումը:
    Խնդիրը հետևյալն է. կամ նա ստիպված պետք է լինի գնալ այդ փոփոխություններին, կամ այդ կուսակցությունը կունենա իր իշխանության վերարտադրության ներքին լուրջ խնդիրներ: Այլապես, գալիք ընտրությունները կարող են ծանր լարվածություն առաջացնել Հայաստանում: Եթե, իհարկե, մինչև գալիք ընտրություններ Սերժ Սարգսյանը կարողանա պահել նախագահի աթոռը: Այսինքն՝ իրավիճակը չփոխելու և իրավիճակը կոնսերվացնելու ձգտումները կարող են առաջացնել իշխանության ճգնաժամ: Րաֆֆի Հովհաննիսյանը գործում է շատ խելացի, հաշվարկված: Չնայած այն կարծիքներին, որ իբր նա չի հասկանում, թե ինչ պետք է անել, թե իբր հացադուլը քաղաքական պայքարի ձև չէ, և այլն: Իրականում Րաֆֆի Հովհաննիսյանի մարտավարությունն արդարացված է, և այն առաջարկները, որ նա արեց Սերժ Սարգսյանին, բխում են Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներից: Այս պահին ձևավորվել է մի իրավիճակ, որը ձեռքից բաց թողնելը մեծ սխալ կլինի: Ստացվել է այնպես, որ օլիգարխիկ կապիտալիզմի տրանսֆորմացումը լիբերալ-դեմոկրատական կապիտալիզմի այս պահի խնդրից ածանցվող պետական-հասարակական շահը համապատասխանում է ընդդիմության ու իշխանության և նրանց լիդերների շահերին: Կրկնում եմ՝ այդ խնդրի լուծումը Սերժ Սարգսյանի պատասխանատվության վրա է, և օլիգարխիայի դիմադրությանը հակազդելու համար անհրաժեշտ է հասարակությունից եկող այն ուժը, որն այսօր կարող է կոնսոլիդացնել Րաֆֆի Հովհաննիսյանը:
    Աղասի, շատերը սա քաղաքական պայքարի ձև չեն համարում, ավելի շատ դիտարկում են որպես քաղաքացիական պայքար, ասում, որ այսքան ապաքաղաքական երբեք չէր եղել Ազատության հրապարակը ոչ 88-ին, ոչ էլ 2008-ին:
    Շատ անորոշ են այդ բոլոր ձևակերպումները ու մակերեսային: Մարդիկ ավելի շատ առաջնորդվում են գիտական կամ մերձգիտական ինչ-ինչ կարծրատիպերով, ինչը նրանց խանգարում է ընկալել իրավիճակը:
    Սկսում են համեմատել Լևոն Տեր-Պետրոսյանի տեքստերի, խոսքի հետ:
    Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ թե արտասանած բառակապակցություններն են կարևոր, այլ քաղաքական գործչի կողմից իրացվող նպատակը ու խնդիրները: Մնացածը, թե ինչպիսի մարտավարություն է նա կիրառում, չունի ուղիների որևէ սահմանափակում: Նա կարող է դրան հասնել նույնիսկ բանաստեղծություններ արտասանելով: Էական չէ: Քաղաքական գործունեությունը պայքար է իշխանության համար: Թե ինչպես է մարդը գնում դեպի իշխանության, ինչ եղանակներ է նա կիրառում կոնսոլիդացնելու հասարակության մեջ եղած տարբեր ուժերը, ինչի միջոցով նա մրցակցում է իր հակառակորդի հետ, ճնշում գործադրում, հաղթում նրան, կամ նրան ստիպում գնալ զիջումների՝ դա արդեն քաղաքական գործչի հմտությունն է: 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ամբիոնից բանաստեղծություններ ասելով, մարդկանց երգացնելու և պարացնելու ժողգործիքային եղանակներով փորձում էր քաղաքական կապիտալ ձևավորել և պահպանել մթնոլորտը Ազատության հրապարակում: Դա հակառակորդի վրա ճնշում գործադրելու և հասարակության ուժը կոնսոլիդացնելու իր մեթոդն էր: Քաղաքական պայքարի ժամանակ կարելի է կիրառել ցանկացած լեզու՝ գեղարվեստական, առօրեական, այլ: Խնդիրը նպատակին ուղղված գործությունեությունն է և այդ գործունեության համար անհրաժեշտ ուժային ռեսուրսի ձևավորումը: Կարծում եմ, այդ խնդիը Րաֆֆի Հովհաննիսյանը լուծում է փայլուն կերպով: Կարծում եմ նաև, որ նա այս ամենն անում է ոչ այնքան ինտուիտիվ, այլ՝ հիմնականում գիտակցված ձևով: Դա հստակ արտացոլված է նրա խոսքում:
    Երկիշխանության, նոր կառավարության ձևավորման մասին խոսակցություններ են ընթանում, քաղաքացիական ֆորումներ են ձևավորվում: Այս տարբերակը որքանո՞վ է, ըստ Ձեզ, իրատեսական:
    Երկիշխանությունը ՍՍՀՄ պատմության դասագրքերում ցարական Ռուսաստանի որոշակի փուլերը մեկնաբանող տերմիներից մեկն է, որը մնացել է սովետահայկական շրջանից եկող մտածողության լեզվապաշարում: Այս եզրն ադեկվատ չէ իրավիճակը նկարագրելու համար, և չեմ էլ ուզում դրան առանձնապես անդրադառնալ: Հայաստանում այս պահին կան երկու իրար հետ հակառակվող ուժային բևեռներ: Մեկը Սերժ Սարգսյանի հենարանն է: Դա օլիգարխիկ կապիտալիստներն են: Մյուս ուժային կենտրոնը արդեն ձևավորել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Այն բավական լուրջ պոտենցիալ ունի: Հիմա գուցե հրապարակ գնում են հինգ կամ տասը հազար մարդ: Ես Հայաստանում չեմ, աչքովս չեմ տեսել, հստակ չեմ կարող ասել: Բայց հետևելով իրադարձություններին, հստակ կարող եմ ասել, որ անհրաժեշտության դեպքում այդ թիվը կարող է տասնապատկվել: Կարծում եմ, սա գիտակցում են նաև իշխանության թևում: Իսկ եթե չեն գիտակցում, ապա դա անհեռատեսություն է: Այդպիսի իրավիճակ կարող է ձևավորվել Հայաստանում, և դրան հակազդելու համար Մարտի 1-ի տեխնոլոգիան վտանգավոր է կիրառել: Ստեղծված իրավիճակում ավելի համարժեք կլինի բանակցային տեխնոլոգիաների գործադրումը:
    Այս առումով Րաֆֆի Հովհաննիսյանի ձևավորած առաջարկությունների փաթեթը չափազանց ադեկվատ է արտացոլում այսօր Հայաստանում ձևավորված իրավիճակը: Խնդիրն այն է, որ կարևոր չէ, թե առաջիկա հինգ տարում ով կանի այդ բարեփոխումները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Սերժ Սարգսյանը, թե Հրանտ Բագրատյանը, ում, ի դեպ, համարում եմ այս պահի ՀՀ արժեքավոր ու հեռանկարային քաղաքական գործիչներից մեկը: Կարևորը օլիգարխիկ կապիտալիզմի տրանսֆորմացման պրոցեսի իրականացումն է: Դրական արդյունքների հասնելու համար այն անհրաժեշտ է իրականացնել միայն ու միայն պետական իշխանության գործադրման հարթությունում: Եվ որպեսզի պետական իշխանությունն իր մեջ քաղաքական կամք ձևավորի, անհրաժեշտ է, որ բացի ՀՀԿ-ից՝ իշխանությունում հայտնվի ընդդիմադիր ֆունկցիոնալ ուժ: Կարծում եմ` դրա համար է կարևոր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձևավորած ընդդիմադիր բևեռը պետական իշխանությունը կիսի ՀՀԿ-ի հետ: Սա Հայաստանի առջև այս պահին կանգնած գլխավոր խնդիրն է: Մնացած բոլոր խնդիրները սրա համեմատ չափազանց երկրորդական են:
    Հույս ունեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իշխանությունը կիսելու Սերժ Սարգսյանին ներկայացված առաջարկը, ծնվել է նման վերլուծական մոտեցման արդյունքում: Ըստ էության`չափազանց սխալ կլինի քարուքանդ անել օլիգախիկ կապիտալիզմը: Ես կարծում եմ, որ այն Հայաստանի տրանզիցիոն ներկա փուլի համար խիստ կարևոր ռեսուրս է: Կարող է տարօրինակ թվալ, որ ես ինքս, հայտնի լինելով որպես օլիգախիկ կապիտալիզի արմատական քննադատներից մեկը, նման միտք եմ հայտնում: Բայց տարօրինակ ոչինչ չկա: Ես հստակ հասկանում եմ, որ դա այն ռեսուրսն է, որը Հայաստանը ձևավորել է իր քսան տարվա պատմության ընթացքում: Եվ հիմա այդ ռեսուրսն ինքը պետք է դառնա քաղաքական ուժերի համար այն հումքը, որը կարող է հնարավոր դարձնել զարգացած կապիտալիզմի ձևավորման փուլ տանող տրանզիցիոն հաջորդ քայլի իրականացումը: Կապիտալիզմ, որն իր մեջ կներառի սոցիալական ծրագրեր և կունենա սոցիալական արտահայտված դիմագիծ:
    Այս իրավիճակում մենք ընդդիմադիր քաղաքական ուժի ձևավորման կարիք ունենք: Դա հնարավոր է ձևավորել քաղաքական բաղադրիչի շուրջ, որը տրանզիցիայի ուղիներին, գործիքներին, մեխանիզմներին ուղղված մեթոդաբանությանը վերաբերող քաղաքական գաղափարներն են: Հիմա Ազատության հրապարակի քաղաքացիական ֆորումները հենց այդ բաղադրիչի ձևավորմանն ուղղված գործընթացներ են: Վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձևավորած հարթակում շատ առողջ, օգտակար և դրական գործընթաց է ընթանում: Այսօր ամեն մարդ, ով խոսք ունի ասելու, կարող է գնալ Րաֆֆի Հովհաննիսյանի ձևավորած հարթակ և հնչեցնել՝ քաղաքացիական ակտիվիստից, համալսարանական պրոֆեսորից ու ուսանողից սկսած, օլիգարխով, գործազուրկ ու աշխատավոր մարդով վերջացրած: Դա մի տեղ է, որտեղ ամեն մարդ կարող է գալ և հնչեցնել այն միտքը, որը գտնում է կարևոր: Սա շատ կարևոր գործընթաց է, որը երաշխավորված չէ, որ հաջողությամբ կավարտվի, բայց առայժմ, որքանով ես հեռվից կարողանում եմ հետևել պրոցեսներին, թույլ է տալիս ինձ եզրակացնել, որ այն դրական զարգացումների հունով է ընթանում:
    Եթե Սերժ Սարգսյանը չգիտակցի, որ իր շահը համընկնում է այդ խնդրի լուծմանը, ապա նա որպես քաղաքական գործիչ կարող է տանուլ տալ: Սերժ Սարգսյանն այն քաղաքական գործիչներից է, ով ունի իրավիճակը շատ սառը ու վերլուծաբար գնահատելու ունակություն: Դա, անշուշտ, շատ դրական հատկանիշ է և կարող է օգնել, որ նա այս իրավիճակում կարողանա վերլուծականորեն վերանայել իր մոտեցումները և իր թիմին տրամադրել ընդդիմադիր դաշտի հետ համագործակցության: Եկեք փորձենք հասկանալ, որ հարցը իշխանության փոփոխությունը չէ, կարևորը՝ Հայաստանում ձևավորված տրանզիցիոն խնդիրների իրացումն ու իրավիճակի դրական փոփոխությունն է:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Elections in Armenia

    Սերժ Թանգյանը երգ է նվիրել Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին
    Երեքշաբթի, 26 Մարտի 2013


    Երաժիշտ Սերժ Թանգյանը դաշնակահար Տիգրան Համասյանի հետ ձայնագրել է Կոմիտասի «Գարուն ա» երգը ու այն նվիրել է Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին: Թանգյանի հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.
    Բարեւ բոլորին
    Կոմիտասի Գարուն ա կոչվող գեղեցիկ երգը վերջերս եմ ձայնագրել Տիգրան Համասյանի հետ միասին: Այն թողարկվելու է մեր Jazz-iz-Christ ձայնագրության շրջանակում այս ամռանը: Ցանկանում են նվիրել երգը բոլոր նրանց, ովքեր Հայաստանում պայքարում են դրական փոփոխությունների համար:
    Խաղաղությամբ
    Սերժ
    Երգը՝ այստեղ
    I recently recorded this beautiful song in Armenian called Garuna by Komitas, with Tigran Hamasyan on piano. It will be released on our Jazz-iz-Christ record this summer. I want to dedicate it to all

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Elections in Armenia

    Րաֆֆի Հովհաննիսյանն առանձնացել է վրանում. նա չի շտապում արձագանքել
    25/03

    "Ժառանգության" փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` դրական է, որ Սերժ Սարգսյանը գրավոր պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին, բայց այդ պատասխանի բովանդակային գնահատականը նա թողել է, որ տա կուսակցության առաջնորդը:
    Ինքը, Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, դեռ չի շտապում արձագանքել Սերժ Սարգսյանի` միասին աշխատելու հրավերին: Կեսօրից հետո նա առանձնացել է "Ազատության" հրապարակի իր վրանում եւ հանգստանում է:
    Նրա կողմնակիցները չեն բացառում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի առաջարկին կարող է պատասխանել ժամը 17-ին հրապարակում հրավիրված քաղաքացիական խորհրդի հերթական նիստի ընթացքում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Elections in Armenia

    Հոգեբանական գրոհ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղղությամբ
    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
    Երկուշաբթի, 25 Մարտի 2013,


    Րաֆֆի Հովհաննիսյանը չշտապեց պատասխանել Սերժ Սարգսյանին ու խոստացավ դա անել ավելի ուշ՝ գրավոր: Հովհաննիսյանը բնականաբար կհրապարակի իր պատասխանը՝ մինչ այն ուղարկելը, քանի որ խոստացել է, որ այլեւս ոչ մի փակ զրույց կամ շփում չի ունենալու իշխանության կամ այլ կուսակցությունների հետ:
    Պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն իր պատասխանով անակնկալի է բերել Հովհաննիսյանին, եւ նա չի սպասել, որ հարկ կլինի պատասխանել այդօրինակ մի պատասխանի: Այլապես, Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր ունենալ իրադարձության այդպիսի զարգացման տարբերակ եւ չուշացներ իր պատասխանի հրապարակումը: Չի բացառվում նաեւ, որ Հովհաննիսյանն ուներ իրադարձությունների այդպիսի զարգացման համար նախատեսած տարբերակ, բայց նրա խնդիրն այլ է:
    Րաֆֆի Հովհաննիսյանի համար Սերժ Սարգսյանին պատասխանելը գուցե այդքան բարդ չէ, որքան այդ պատասխանը Ազատության հրապարակի իր համակիրների եւ գործընկերների համար բացատրելը եւ հիմնավորելը, եթե ընդունվում է արված առաջարկների հիմքով Սերժ Սարգսյանի հետ բանակցելու եւ առավել եւս հացադուլը դադարեցնելու տարբերակը:
    Ինչ կանի Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պարզ չէ, բայց ակնհայտ է, որ նրա անելիքը՝ հրապարակի հետ հաղորդակցության առումով, բավական բարդ է, առավել եւս, որ արդեն իսկ բավական ուժգին հոգեբանական գրոհ է սկսել Րաֆֆի Հովհաննիսյանի ուղղությամբ, հատկապես ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի շրջանակներից, որոնց ծրագրերի մեջ ամենեւին չի մտնում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի բանակցությունը:
    Այդ բանակցությունը ստվերելու է «ճակատամարտը Երեւանի» համար, եւ որքան էլ որ հայտարարվում է, որ Երեւանը դա Հայաստանի կեսն է եւ հաղթանակի դեպքում կլինի ՀՀԿ-ի մենաշնորհի հակակշիռ, այդուհանդերձ կա անկյունաքարային մի բան՝ Սահմանադրությունը, որով Երեւանի քաղաքապետը օժտված է ընդամենը ՏԻՄ ղեկավարի լիազորությամբ եւ կառավարման լծակների տեսանկյունից անհամեմատ զիջում է կենտրոնական իշխանությանը:
    Հայաստանում իհարկե Սահմանադրություն եւ օրենքներ չեն գործում, բայց այնքան, քանի դեռ դրանք պետք չեն կենտրոնական իշխանությանը: Հենց դրանք պետք են լինում, ապա սկսում են գործել իրենց «ամբողջ խստությամբ»: Հետեւաբար, Երեւանի համար ճակատամարտի ելած ուժերը լավ են պատկերացնում, որ այդ ընտրությամբ լուծվող գլխավոր խնդիրը լինելու էր ընդամենը ընդդիմության դաշտում առաջատարի դիրքերի համար պայքարը եւ այդ դիրքերը վերադարձնելը՝ 2017-18 թվականների համար ակտուալ եւ կենսունակ մնալու, եւ նաեւ խորհրդարանի արտահերթ ընտրություն թույլ չտալու հեռանկարով:
    Երբ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցություն են սկսում, ապա դա թեկուզ իմիտացիոն բնույթի պարագայում արդեն իսկ ենթադրում է Ժառանգության ճանաչում՝ որպես ընդդիմադիր դաշտի առաջատար: Ընդ որում, նաեւ ինչ որ առումով միջազգային ճանաչում: Իսկ դա արդեն կարող է բերել այդ ճանաչման ամենատարբեր ֆորմալացումների: Ու թեեւ կարող է գալ մի պահ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ զարգացումներում կարող է որոշակիորեն կորցնել հանրային հենարանի մի մաս՝ առավել եւս, որ այդ հենարանում կան ռադիկալ եւ անզիջում տրամադրված շատ խմբեր եւ կարեւոր անհատներ, բայց դա արդեն կարող է մեծ նշանակություն չունենալ, քանի որ ֆորմալացումը այլեւս բերելու է լիովին նոր իրավիճակի, երբ անգամ ձախողումը չի նշանակելու դարձ ի շրջանս կամ վերադարձ դեպի հետին ստատուս-քվո:
    Խնդիրն առավել եւս բարդանում է, եթե Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվի աշխույժ եւ կենսունակ պահել հրապարակը եւ փաստացի Սերժ Սարգսյանի հետ բանակցել ոչ թե որպես Րաֆֆի Հովհաննիսյան, այլ որպես ժողովրդի միջնորդ, ներկայացուցիչ, ինչպես հենց ինքը Հովհաննիսյանն է այլ առիթով հայտարարել:
    Այդ դեպքում արդեն, բանակցությունը կլինի ոչ թե իմիտացիա, այլ զգալիորեն իրական գործընթաց, ինչն իհարկե էլ ավելի անցանկալի է «Երեւանի ճակատամարտի» ելած ուժերի համար:
    Սակայն մինչ այդ Րաֆֆի Հովհաննիսյանն իհարկե պետք է լուծի գլխավոր խնդիրը՝ հիմնավոր կերպով բացատրի, թե ինչու է ընդունելու Սերժ Սարգսյանի առաջարկությունը, եթե իհարկե ընդունելու է, եւ ոչ թե հակառակը՝ պատրաստվում է գրավոր մերժել:
    Թեեւ, հավանականը ոսկե միջին տարբերակն է, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը կհամաձայնի բանակցել, բայց նաեւ որոշակի պայմաններ ու վերապահումներ կբարձրաձայնի, որպես երաշխիք, որ երբ Սերժ Սարգսյանը նահանջի, նահանջի տեղ ունենա նաեւ ինքը:
    Ընդհանրապես, թե Սերժ Սարգսյանին, թե Րաֆֆի Հովհաննիսյանին քաղաքական իմաստով արագ բանակցությունը շահեկան չէ, առավել եւս, որ ակնհայտ է գոնե առայժմ այդ բանակցության գործնականության պոտենցիալի սղությունը: Բանակցությունը նրանց համար այս պահին առավել անհրաժեշտ է որպես արարողակարգային գործընթաց, հետեւաբար երկուստեք նախընտրելի կլինի փոխադարձ ակտերով որքան հնարավոր է ձգել նախաբանը՝ առնվազն Երեւանի Ավագանու ընտրությանը զուգահեռ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Elections in Armenia

    Հայրիկյանի խաղը մահափորձից հետո
    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
    Երկուշաբթի, 25 Մարտի 2013,


    Մահափորձից հետո թե քաղաքական, թե ֆիզիկական զիգզագով ընթացող Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել Սահմանադրության փոփոխության գործընթացը գլխավորելու գործը, որ ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանին էր առաջարկել Սերժ Սարգսյանը:
    Րաֆֆի Հովհաննիսյանն այդ առաջարկը մերժել էր, փոխարենը մարտի 22-ին նա իր առաջարկները ներկայացրեց Սերժ Սարգսյանին: Պարույր Հայրիկյանը Սահմանադրության փոփոխության գործընթացի ղեկավարումը ստանձնելու պատրաստակամություն հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի նոր առաջարկներին Սերժ Սարգսյանի պատասխանից մի քանի ժամ առաջ: Հայրիկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն համաձայնեց գլխավորել Սահմանադրության փոփոխության գործընթացը, իսկ մի քանի ժամ անց Սերժ Սարգսյանը, պատասխանելով Հովհաննիսյանի մարտի 22-ի հայտնի առաջարկներին, հայտարարեց, թե պատրաստ է դրանք հիմք դարձնել բանակցություն սկսելու համար:
    Փաստացի ստացվում է, որ Սերժ Սարգսյանը հնարավորություն է ստանում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բանակցության հեռանկարին զուգահեռ՝ անկախ, թե ինչպես կզարգանա այդ հեռանկարը, առաջ մղել Սահմանադրության փոփոխության գործընթաց, որը կգլխավորի Պարույր Հայրիկյանը, որին մոտ երկու ամիս առաջ փորձել էին սպանել եւ ով հայտարարեց, որ այդ փորձի հետեւում ռուսական իմպերիալիզմն ու խորհրդային ԿԳԲ-ն են:
    Ի դեպ, Պարույր Հայրիկյանը օրերս դժգոհություն էր հայտնել գործի բացահայտման ընթացքից: Արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ նրա դժգոհությունից հետո ձերբակալվեց նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Ներկայում Պարույր Հայրիկյանը դժգոհում է, որ պետք է հայտնաբերել նրան, ով կանգնած է Սեդրակյանի հետեւում, որովհետեւ Սեդրակյանը չէ գլխավոր պատվիրատուն:
    Միգուցե Պարույր Հայրիկյանի երկրորդ դժգոհությունից հետո Սերժ Սարգսյանը համաձայնի նրան վստահել Սահմանադրության փոփոխության գործընթացը: Պարույր Հայրիկյանը կարծես թե մի անգամ այդ գործով ներգրավվեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, բայց ի վերջո 2005 թվականին եղավ մի հանրաքվե, որին քվեարկության էր դրվել ամենեւին էլ ոչ Պարույր Հայրիկյանի մշակած կամ պատկերացրած նախագիծը:
    Թե ինչու է Ռոբերտ Քոչարյանի շրջանի այդ անհաջող փորձն ապրած Հայրիկյանն ավելի վստահում Սերժ Սարգսյանին, թերեւս ինքը գիտե: Միգուցե այդ վստահությունը ձեւավորվել է մահափորձից հետո հիվանդանոցում երկու հանդիպումների ընթացքում, որ նա ունեցել է Սերժ Սարգսյանի հետ: Համենայն դեպս, Պարույր Հայրիկյանը շատ միամիտ քայլ արած կլիներ՝ առանց լրացուցիչ երաշխիքների երկրորդ անգամ նույն գետը մտնելու համար:
    Մյուս կողմից, չի բացառվում նաեւ, որ Հայրիկյանի կարգավիճակը Սահմանադրության փոփոխության հնարավոր գործընթացում ոչ թե անհաջող մահափորձից եւ դրանից հետո Հայրիկյանի բավական կառուցողական դիրքորոշումից հետո բխող որոշում է, այլ ավելի վաղ Հայրիկյանի հետընտրական դերակատարման հնարավոր տարբերակներն էին հենց մահափորձի պատճառներից մեկը: Քաղաքագետ Իգոր Մուրադյանն օրինակ տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ընտրությունից հետո ձեւավորվելիք նոր կադրային լուծումներում Հայրիկյանն ուներ առանցքային տեղ եւ պետք է նշանակվեր ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ:
    Դա իհարկե չափազանց խոսուն քաղաքական եւ դիվանագիտական ժեստ կլիներ, եթե ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ է նշանակվում քաղաքական դեմք, որը նաեւ ունի Արեւմուտքին հայտնի կենսագրություն:
    Միգուցե մահափորձից հետո սահմանադրական փոփոխությունների գործընթացի ղեկավարումը փոխզիջումն է Հայրիկյանի ողջ մնալու բարեբախտության եւ առկա քաղաքական հնարավորությունների միջեւ: Բայց գործուն փոխզիջում, նկատի ունենալով այն, որ Սահմանադրության փոփոխության գործընթացը կարող է դառնալ առաջիկա ներքաղաքական զարգացումների անկյունաքարը, առավել եւս, որ առկա է այդ փոփոխության պահանջը պարունակող ներքաղաքական որոշակի մթնոլորտ՝ առնվազն հիմնական մի քանի ուժերի միջեւ:
    Ի դեպ, հատկանշական է, որ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ որպես ներքաղաքական եւ ներհասարակական անվստահության հաղթահարման տարբերակ, մատնանշված էր նաեւ նախագահի 2013 թվականի ընտրության վեևրաբերյալ Սահմանադրական դատարանի վճռում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Elections in Armenia

    Leave a comment:

Working...
X