Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Առաջատար երկրի գեներալները հետաքրքրված են հայկական զինատեսակներով

    Comment


    • Armenian military industry







      Comment


      • Armenian army chief: Negotiations on purchase of new weapons are underway


        YEREVAN. – Armenia is working with the strategic partners on the purchase of new types of weapons, chief of the Armenian army said.

        Chief of the General Staff of the Armenian Armed Forces, Major-General Artak Davtyan was asked by reporters about the possibility of buying a squadron of SU 30 fighter aircrafts.

        “As soon as these agreements are made, we will present them to the public,” Davtyan said.

        Speaking about the supply of Russian weapons under the loan, the army chief noted that part of the supplies is underway.

        “Negotiations on the acquisition of new weapons are permanent,” he added.
        YEREVAN. – Armenia is working with the strategic partners on the purchase of new types of weapons, chief of the Armenian army said.
        Chief of the General Staff of the Armenian Armed Forces, Major-General Artak Davtyan was asked by reporters about the possibility of buying a squadron of SU 30 fighter aircrafts.

        “As soon as these agreements are made, we will present them to the public,” Davtyan said.

        Speaking about the supply of Russian weapons under the loan, the army chief noted that part of the supplies is underway.

        “Negotiations on the acquisition of new weapons are permanent,” he added.
        https://news.am/eng/news/459656.html

        Comment


        • «Հրապարակ». Ոստիկանության ներքին զորքերին կուղարկեն սահման. Որոշումը Փաշինյանինն է 09:02, 03.07.2018
          Տարածաշրջան:Հայաստան
          Թեմա: Քաղաքականություն





          «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը որոշել է ոստիկանության ներքին զորքերին ուղարկել սահման՝ ծառայելու։ Չնայած «Ներքին զորքերի մասին» օրենքով ներքին զորքերի խնդիրներից է նաեւ «պաշտպանությանը մասնակցելը», սակայն նախկին իշխանությունը նրանց օգտագործել է ընդդիմադիր հավաքները ճնշելու համար։ Շաբաթ օրը Վալերի Օսիպյանը հանդիպել է ստորաբաժանման հետ եւ հայտնել, որ ՊՆ-ից առաջարկ է ստացել ու համաձայնել, թեեւ որոշումը Նիկոլ Փաշինյանինն է։
          Միայն մեկ ստորաբաժանումն է դժգոհություն հայտնել։ Օսիպյանն ասել է, որ օգոստոսի 15-ից 15-օրյա հերթափոխով կգործուղվեն Արցախ՝ սահմանները պաշտպանելու, այդ օրերի համար նաեւ հավելավճար կստանան։ Ոստիկանությունից հաստատեցին հանդիպման փաստը, ասացին, որ երբ լինի նման որոշում, կհրապարակեն»։



          https://news.am/arm/news/459751.html

          What do you think guys??!! I personally think its an Awesome idea!!!

          Comment


          • Armenian military industry







            Comment


            • Պատերազմի վերսկսման վտանգն այսօր ավելի մեծ չէ, քան մեկ ամիս առաջ. Արծրուն Հովհաննիսյան

              http://www.tert.am/am/news/2018/07/0...nisyan/2732002
              03.07.18



              Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի զինված ուժերի ակտիվ գործողությունները այնտեղ ապրող բնակիչների շրջանում ատելության մակարդակի բարձրացմանը միտված քայլեր են:

              Այս մասին հուլիսի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

              «Սա Ադրբեջանի առջև դրված ռազմավարական խնդիր է: Նրանք ձգտում են Նախիջևանի բնակչության ատելության մակարդակը հասցնել Ադրբեջանի մյուս հատվածներում ապրող մարդկանց ատելության մակարդակին: Ադրբեջանցիներն այդտեղ նույնքան լարված ու ատելությամբ լցված չեն, որքան, օրինակ, Տավուշի հատվածում: Սակայն, հաշվի առնելով Նախիջևանի կարևորությունը Հայաստանի Հանրապետության ու մայրաքաղաք Երևանի անվտանգության տեսանկյունից, մենք այստեղ ամրացրել, ամրացնում ու ամրացնելու ենք մեր անվտանգությունն ու պաշտպանությունը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:


              «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ Նախիջևանի հատվածում արտառոց բան տեղի չի ունենում: Նույն գործողությունները եղել են նաև 10 տարի առաջ Տավուշի հատվածում և 20 տարի առաջ` Արցախում:

              «Հակառակորդը փորձում է միջդիրքային տարածությունները կրճատել, դիրքերն իրար մոտեցնել, ինչը, իհարկե, մեծացնում է ռիսկը, որ մեկ դիրքից մյուսը հրաձգային զինատեսակով կարող է հասանելի դառնալ: Դա իր հերթին ստեղծում է որոշակի լարվածություն, բայց այնպես չէ, որ այս գործողությունները սկսել է հակառակորդը, կամ մենք պասիվ ու քնած ենք եղել»,- նշեց Հովհաննիսյանը:

              Արցախի և Նախիջևանի սահմանին ադրբեջանական ուժերի կուտակումը, Հովհաննիսյանի խոսքով, տարբեր պատճառներ կարող է ունենալ, և Ադրբեջանի զինված ուժերի գործողություններում միայն մեկ նպատակ տեսնելը տեղին չէ:

              «Առաջնագծում վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հակառակորդը շատ չի կրակում, և, եթե սրան գումարենք ակտիվ տեղաշարժերը, ապա կարող է լինել ինչ-որ խոշոր ծրագիր: Զուտ ռազմագիտության տեսանկյունից սրանք դիմացինի ուշադրությունը բթացնելու ու սեփական զորքերը պատրաստելու քայլեր են»,- ասաց Հովհաննիսյանը:

              Արծրուն Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգն այս պահին այնքան մեծ չէ, որքան մեկ ամիս առաջ, սակայն ցանկացած պահի պետք է պատրաստ լինել իրավիճակի փոփոխություններին:

              Հիշեցնենք, որ հուլիսի 2- ին Ադրբեջանի զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ, որոնք կավարտվեն հուլիսի 6-ին։

              Comment


              • Ժամանակն է վերջ տալ մեծահոգությանը, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. փորձագետ

                http://www.tert.am/am/news/2018/07/03/elibegova/2731855
                03.07.18



                Ադրբեջանը մեզ հիշեցրեց, որ մենք ավելի զգոն պիտի լինենք նաև Նախիջևանի սահմանի ուղղությամբ: Լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ խոսելով վերջին օրերին Նախիջևանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին:

                «Սա ոչ այնքան քաղաքական, որքան ռազմական մեսիջ է: Ադրբեջանը փորձեց ցույց տալ, որ պատրաստ է պատերազմի, պատրաստվում է վաղուց և եթե հարմար պահ լինի՝ ռազմական ճանապարհով է գնալու: Ալիևի կողմից, ՊՆ նախարարի կողմից բազմիցս եղել են հայտարարություններ այն մասին, որ իրենք պատրաստվում են պատերազմի, նրանք փոխում են օրենսդրությունը, մեծացնում են պաշտպանության բյուջեն, անվտանգության համար զինվում են, նոր զենքեր են ձեռքբերում: Նրանք խոսքով ու գործով պատրաստվում են պատերազմի: Գնդակը մեր դաշտում է, մենք պետք է ասենք, որ հակառակորդը պատրաստվում է, մենք էլ պատրաստ ենք»,- ասաց Անժելա Էլիբեգովան:


                Վերջինս նշեց, որ Հայաստանի համար ժամանակ շահելը լավ է՝ հասկանալու համար, որ պատերազմ կարող է լինել ղարաբաղաադրբեջանական շփման գծում, Հայաստանի սահմաններից որևէ մեկին:

                Ըստ փորձագետի՝ հայկական կողմը «մեծահոգություն» ցուցաբերեց, երբ վերջերս թույլ տվեց այդ երկրի քաղաքացիներին այցելել հայկական տարածքում գտնվող իրենց հարազատների գերեզմաններին: «Նրանք եկան, հարգանքի տուրք մատուցեն, և դա ներկայացվեց որպես հողի ազատագրում: Ժամանակն է վերջ տալ մեծահոգությանը, որովհետև իրենք նույն կերպ մեզ չեն վերաբերվում: Մենք կենտրոնացած էինք արցախյան ուղղության վրա և մոռացել էինք, որ Նախիջևանը 30-40 մետր հեռավորությամբ է գտնվում, և Ադրբեջանը մեզ այս մասին հիշեցրեց, որ մենք զգոն լինենք այս ուղղությամբ»,- նշեց նա:

                Էլիբեգովան նկատեց, որ Հայաստանում թավշյա հեղափոխության ժամանակ ադրբեջանական մամուլի արձագանքը սկզբից զգուշավոր էր, չէին հասկանում, թե ինչ է կատարվում, հետո հույսեր առաջացան, որ ներկայիս իշխանությունները Ղարաբաղի հարցում զիջող կլինեն, հեշտ կլինի նրանց հետ պայմանավորվել, դրա համար աջակցում էին հեղափոխությանը: Փորձագետն ասաց, որ սա ամենևին պատահական չէ:

                «Երբ Նիկոլ Փաշինյանը գնաց Արցախ, մեսիջներ հաղորդեց, որ Արցախը պետք է իր ձայնը բարձրացնի բանակցային պրոցեսում, որ հողերի հանձնման մասին խոսք լինել չի կարող, և ադրբեջանական մամուլի հռետորաբանությունն արագ փոխվեց: Նրանք մասսայաբար լցնում էին ինֆորմացիա, որ Հայաստանի իշխանությունները հակառուսական են, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները կտրուկ վատանալու են, այնինչ նման բան չկա: Սա Ադրբեջանի համար ցանկալի զարգացում կլիներ»,- նշեց նա:

                Էլիբեգովան ասաց, որ ադրբեջանական հասարակության համար շոկ էր, երբ հեղափոխության օրերին նրանք տեսան ներկայիս, ժամանակակից Երևանի կադրերը: «Իրենց մոտ շոկ է, ցույց են տալիս 90-ականների կադրեր, մութ ու ցուրտ կադրեր, ու հանկարծ իրենք տեսան լուսավոր երիտասարդություն, շքեղ մեքենաներ, տեսան Երևանն այնպիսին, ինչպիսին կա, և հասկացան, որ քարոզչությունն այսքան տարի իրենց ստում է»,- ասաց նա:





                Տիգրանուհի Մարտիրոսյան

                Comment




                • ՀՀ ԶՈՒ ռազմական գործողությունները ողջունելի են, որովհետեւ Ալիեւը միայն ուժի լեզուն է հասկանում. Արման Նավասարդյան
                  03.07.2018

                  https://news.am/arm/news/459801.html

                  Նախիջեւանում մեկ տարուց ավելի է՝ իրավիճակը հանգիստ չի, տեղի են ունենում շատ լուրջ, խորքային գործողություններ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, «Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում. բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

                  «Նախիջեւանում իրավիճակն իսկապես սրվել է, բայց այնտեղ մ տարուց ավելի է՝ իրավիճակը հանգիստ չի, տեղի են ունենում շատ լուրջ, խորքային գործողություններ, միլիտարիզացիա, ինչպես նաեւ անեքսիա Թուրքիայի կողմից, որովհետեւ խախտվում են բոլոր գոյություն ունեցող պայմանագրերը եւ պայմանավորվածությունները»,–շեշտեց նա։

                  Արման Նավասարդյանը ողջունեց ՀՀ ԶՈՒ կողմից հակահարվածը Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանական գործողություններին. «Հրաժարվել դիվանագիտական հնարավոր միջոցներից մենք՝ դիվանագետներս, իրավունք չունենք, բայց գալիս է մի պահ, երբ լռում են դիվանագետները, սկսում են խոսել թնդանոթները։ Ռազմական գործողությունները, որ եղան ես ողջունում եմ, որովհետեւ մենք գործ ունենք մի «ֆիգուրանտի» հետ (նկատի ունեմ Ալիեւին), որը բացի ամեն ինչից պարզապես չի ուզում այլ կերպ հասկանալ դիմացինին, քան ուժի դիրքերից»։

                  Դիվանագետի խոսքով, պետք է հնարավորինն անել, որպեսզի մեծ ռազմական, պատերազմական գործողություններ չլինեն, այնուամենայնիվ, նրա կարծիքով, կլինեն լոկալ բախումներ. «Եթե ավելի սրվի իրադրությունը, կլինեն փոխհրաձգություններ, բայց մեծ, լայնամասշտաբ պատերազմական գործողություններ ես գրեթե բացառում եմ, քանի որ դա կախված է ոչ միայն Հայաստանից ու Ադրբեջանից, այլ այն աշխարհաքաղաքական ուժերից, որոնք այստեղ մեծ նշանակություն եւ դեր ունեն։ Չնայած, պրակտիկայում լինում է, որ կրակում են շատ լայնամասշտաբ, հետո նոր այդ նույն ֆիգուրանտները սկսվում են խառնվել եւ իրենց խոսքն ասել»։

                  Անդրադառնալով Ադրբեջանում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի հայտարարություններին նա նեց, որ Դուգինի հայտարարության մեջ վտանգավոր տարրեր կային. «Նա հայտարարում է, որ Հայաստանը դարձել է «ամերիկյան ադեպտ, տարածք», Հայաստանում եղածը «մայդան» էր, սրանով մենք կորցնում ենք Հայաստան–Իրան սահմանի նկատմամբ հնարավոր հսկողությունը, այդ դեպքում մեր հույսը մնում է Ադրբեջանը»։

                  Արման Նավասարդյանի կարծիքով, դրսից ավելի շատ ուժեր ամեն ինչ անում են Հայաստանին ու Ռուսաստանին առճակատելու համար։

                  Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ադրբեջանական ԶՈւ-երը նախիջեւանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել։ ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել եւ թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

                  Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է նաեւ, որ հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը:

                  Comment


                  •  

                    Comment


                    • Բաքուն խավարի մեջ. Հայաստանի պատասխան հարվածը

                      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

                      03.07.2018


                      Ադրբեջանը ռուսաստանցի մի շարք փորձագետների «էքսկուրսիա» է տարել Լելե Թեփե, որտեղ նրանք լուսանկարվել են, արել հակահայկական հայտարարություններ: Ադրբեջանի նախաձեռնությունն ընդհանուր տրամաբանության մեջ լիովին պարզ է:

                      Բաքուն մեկ խնդիր չէ, որ փորձում է լուծել այդօրինակ նախաձեռնություններով: Մյուս կողմից, ակնհայտ է, որ Բաքվի այդ քայլերը հետեւանքն են այն բանի, որ Ադրբեջանը չի կարողանում լուծել իր համար գլխավոր խնդիրը՝ պատերազմի հավանություն ստանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ու Իրանից: Այստեղ խնդիրները ավելի բազմաշերտ են եւ կախված չեն միայն Հայաստանի դիմադրունակությունից կամ ռազմական հավասարակշռությունից:

                      Բանն այն է, որ ստատուս-քվոյի որեւէ փոփոխություն դա փոփոխություն չէ լոկ Հայաստանի՝ ներառյալ Արցախը, եւ Ադրբեջանի շրջանակում: Ստատուս-քվոյի փոփոխությունը՝ Ադրբեջանի այսպես ասած «հաղթանակի» տեսքով, միջազգային օրակարգից փաստացի հանում է մի հարց, որն արդեն երկու տասնամյակից ավելի խոշոր աշխարհքաղաքական դերակատարների համար միջազգային կարեւոր ֆորմատներից մեկի առիթ է, որի շրջանակում արդեն վաղուց լոկ Արցախի հարց չէ, որ քննարկվում է: Բաքուն էլ անկասկած գիտակցում է, որ այստեղ է գլխավոր խնդիրը՝ նրան ոչ ոք չի տա միջազգային օրակարգ փակելու կամ փոխելու իրավունք:

                      Բաքուն լավագույն դեպքում կարող է ակնկալել «Լելե Թեփեների իրավունք», թեեւ այս դեպքում էլ իհարկե բարդ է ասել, թե արդյոք նա չի սպառել այդ «իրավունքը» երկու տարի առաջ ապրիլին: Այստեղ արդեն առաջնային պլան է դուրս գալիս Հայաստանի դիմադրունակությունը, քանի որ դրա բացակայության դեպքում Ադրբեջանը ժամանակի ընթացքում կկարողանա նորոգել իր «լելեթեփեների իրավունքը»: Եթե Հայաստանը «թույլ տա», միջնորդներն էլ նրան դա թույլ կտան՝ թե ժամանակ առ ժամանակ «գոլորշի բաց թողնելու» նպատակով, թե հնարավոր է արդեն միջազգային օրակարգում ուժային կենտրոնների միջեւ հարաբերությունների բերումով, ու նաեւ Հայաստանին տկարության համար պատժելու նպատակով:

                      Գոլորշի բաց թողնելու տարբերակը ժամանակ առ ժամանակ իրական կարող է դառնալ նաեւ գործընթացի քաղաքական փակուղու համատեքստում: Համանախագահները տեսան, որ երկու տասնամյակը մեծ ժամանակ է: Հաջորդ անգամ այդքան չեն սպասի: Իհարկե դժվար է ասել, թե ինչքան կկրճատվի երկու տասնամյակը՝ «գոլորշի բաց թողնելու» համար, կկրճատվի կիսո՞վ չափ՝ այսինքն հաջորդը կլինի տասը տարի անց, թե՞ ավելի շատ կկրճատվի, ասենք քառորդի չափ՝ հինգ տարի, կամ ավելի քիչ: Սա իհարկե առերեւույթ է միայն թվաբանություն, սակայն գործնականում դրա տակ խորքային գործընթացներ են, եւ Ադրբեջանը ներկայում նաեւ փորձում է հենց սպառազինության մրցավազքի եւ մթնոլորտի հոգեբանական թեժացման տեմպ հաղորդել այդ ժամանակը կրճատելու համար:

                      Այդ տեսանկյունից, Հայաստանի խնդիրը Ադրբեջանի թելադրած տնտեսական մրցավազքում հետ չմնալն է՝ որովհետեւ սպառազինության մրցավազքը դա տնտեսական մրցավազքն է, եւ դրանով ժամանակը հնարավորինս երկարաձգելը: Հայաստանն այդ առումով ընտրության առաջ է՝ այդ խնդիրը դիտարկել ռազմավարակա՞ն, թե՞ միջանկյալ: Այսինքն, աշխատել ժամանակը «անվերջ» երկարաձգելու ուղղությամբ, թե՞ ժամանակ շահել ռազմավարական իմաստով գործընթացի քաղաքական տրամաբանությունը փոխելու համար, որպեսզի այլեւս Ադրբեջանը մտածի հետ չմնալու մասին:

                      Առավել եւս, որ Բաքուն այդ մասին արդեն մտածում է, հաշվի առնելով Հայաստանի ներքին վերափոխումները, որոնք էապես բարձրացրել են Հայաստանի ու Արցախի ներուժը: Ավելին, հենց դրա համար է Ադրբեջանը նոր թափ հաղորդել սպառազինության մրցավազքին, դրանով փորձելով հակադրվել քաղաքական տրամաբանությանը եւ փոխհատուցել այդ ու քաղաքակրթական հարթության վրա կորուստները, իրավիճակն առնվազն պահելով «ռազմական դիվանագիտության» տրամաբանության շրջանակում:

                      Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջին քայլերով ու հայտարարություններով ցույց տվեց, որ Հայաստանի նոր իշխանությունը մտադիր է փոխել գործընթացի քաղաքական տրամաբանությունը եւ առավել ընդգծված քաղաքականություն վարել Արցախի սուբյեկտության մասով: Հայաստանի այդ մոտեցումը համանախագահ երկրները չեն մերժել, չեն քննադատել: Դա էլ զարմանալի չէ, ի վերջո Վիեննայի օրակարգով հենց համանախագահներն են առաջարկում Արցախի դե ֆակտո սուբյեկտության որոշակի իրավականացում: Ադրբեջանը մերժում է այդ օրակարգը, նաեւ հենց դրա համար:

                      Համանախագահներն իրենք չեն ավելացնի ճնշումը Բաքվի վրա, մի շարք տարաբնույթ պատճառներով: Այդ իրավիճակը պետք է ստեղծի Հայաստանը, օգտագործելով իր ներկայիս կապիտալը եւ առավել կոնցեպտուալ մոտեցումներ առաջ մղելով Արցախի սուբյեկտության մասով:

                      Ադրբեջանի ռազմատենչության ալիքի աշխուժացումը ավելի շատ խոսում է Բաքվի մտահոգությունների եւ տագնապի, քան ինքնավստահ հզորության մասին, ինչպես փորձում է ներկայացնել այդ երկրի ղեկավարությունը:

                      Այդ իմաստով հատկանշական է հուլիսի 2-3-ի գիշերը Բաքվի եւ ադրբեջանական մի շարք քաղաքների հոսանքազրկումը, որ տեղի է ունեցել Մինգեչաուրի ՀԷԿ-ի վթարի պատճառով: Ադրբեջանի մայրաքաղաքն ու խոշոր քաղաքները մի քանի ժամ զրկված են եղել հոսանքից: Հետո պաշտոնական պարզաբանում է եղել, որ շոգի պատճառով բնակչությունը շատ է հոսանք ծախսում, եւ ՀԷԿ-ը չի դիմացել:

                      Գուցե, բայց Բաքվում թերեւս կարող են պատկերացնել, որ, եթե ՀԷԿ-ը չի դիմացել ու մայրաքաղաքն ու խոշոր քաղաքները մի քանի ժամ հոսանքազրկվել են շոգից, ինչ կարող է պատահել իրենց հետ հնարավոր ռազմական արկածախնդրության դեպքում, որին Հայաստանի պատասխանն անկասկած բազմապատիկ ավելի թեժ կլինի, քան եղանակային շոգը:

                      Comment

                      Working...
                      X