Re: Is Russia an ally or foe, nowadays?
Russia is a ally....but that doesn't mean USA is our enemy.
Armenia can play middleman between US and Russia and US vs Iran.....increase our political strength.
Announcement
Collapse
No announcement yet.
Is Russia an ally or foe, nowadays?
Collapse
X
-
Re: Is Russia an ally or foe, nowadays?
Վերջապես
Lragir.am
Քաղաքականություն - 05 Օգոստոսի 2015,
Ռուսաստանցի ռազմական փորձագետ, «Ազգային պաշտպանություն» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն ԳԱԼԱ-ի հետ հարցազրույցում ասել է. «Դժվար թե Ռուսաստանը «Իսկանդեր» վաճառի Հայաստանին: «Իսկանդեր-Մ»-ը բավական թանկ զինատեսակ է:
Կոնկրետ գին չեմ կարող ասել, դա կախված է բանակցություններից եւ նաեւ կոմերցիոն գաղտնիք է պարունակում այդ ինֆորմացիան: Բայց իմ կարծիքով, Հայաստանը «Իսկանդեր-Մ» չի ստանա»:
Նրա կարծիքով, եթե Հայաստանը երբեւէ կարողանա ձեռք բերել այդ զինատեսակը, դա տարածաշրջանում կարող է պատերազմի վերսկսման վտանգ առաջացնել: Այդ պատճառով, նրա խոսքով, պետք է պահպանվի ռազմական հավասարակշռությունը:
«Այդպիսի հրթիռների ի հայտ գալը Հայաստանում եւ դրա բացակայությունն Ադրբեջանում, հակամարտությունում պրովոկացիոն բնույթի տարրեր կմտցնի, իսկ դա որեւէ մեկին պետք չէ», ասել է նա:
Կորոտչենկոյի կարծիքով, Ռուսաստանը կփորձի պահպանել ռազմական հավասարակշռությունը երկու երկրներում եւ չի վաճառի «Իսկանդեր-Մ»:
Վերջապես ռուսաստանցի փորձագետը բացահայտեց, թե որ դեպքում է Ռուսաստանը Հայաստանին տրամադրելու այդ զինատեսակը: Այն դեպքում, երբ Ադրբեջանն էլ ցանկանա գնել:
Այսինքն, իրականում գործ ունենք ոչ թե դաշնակցային-պարտավորված քաղաքական հարաբերությունների, այլ առեւտրի եւ Ադրբեջանի շահերը հաշվի առնելու հետ: Այլապես, Կորոտչենկոն չէր խոսի ուժերի հավասարակշռության մասին: Որպես պրոֆեսիոնալ, նա պետք է որ իմանա, որ այդ հավասարակշռությունը Մոսկվան վաղուց թեքել է հօգուտ Ադրբեջանի, ինչն էլ իրական է դարձրել պատերազմի վտանգը:
Այդ զենքը Հայաստանին տրամադրելն իրականում կլիներ քաղաքական լուրջ քայլ եւ կնպաստեր ուժերի որոշակի հավասարակշռությանը եւ պատերազմի սպառնալիքը կանխելուն:
Ներկայում բոլորի համար պարզ է դարձել, որ Ռուսաստանն ի վիճակի չէ եւ չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը, ելնելով մի շարք միջազգային իրողություններից, որի մեջ հայտնվել է այդ երկիրը: Դրա ապացույցն է օրինակ ՀՀ ՊՆ փոխնախարարի այցն ԱՄՆ, անվտանգության որոշակի երաշխիքների համար:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....3iaRdUKQ.dpuf
Leave a comment:
-
Re: Is Russia an ally or foe, nowadays?
Մոսկվան չպետք է Բաքվին «Սմերչ» կամ «Բուռատինո» վաճառի, դրանք կոչնչացնեն խաղաղ բնակչությանը․ ռուսաստանցի ռազմական փորձագետ
2015-07-31
Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան Հյուր` Վլադիմիր Եվսեև
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտի՝ Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
–Պարոն Եվսեև, վերջերս ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք հայտարարություններ հնչեցին, որոնցից ուշագրավ էր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը: Նա Հայաստանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, թե ղարաբաղյան հակամարտության ամբողջական կարգավորումը հնարավոր է միայն Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո: Ձեր կարծիքով՝ կարգավիճակի հստակեցում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ծայրաստիճան լարված իրավիճակում հնարավո՞ր է:
–Իմ կարծիքով՝ ամերիկացի համանախագահը ճիշտ չի գնահատում ղարաբաղյան հակամարտության հետ կապված ներկայիս իրավիճակը: Հիմա ոչ թե պետք է խոսել այն մասին, թե ինչ կարգավիճակ կտրվի Ղարաբաղին, կամ որ տարածքները պետք է վերադարձվեն, այլ պետք է խաղաղություն ու վստահություն ստեղծել կողմերի միջև: Առանց վստահության և խաղաղության առաջ գնալ հնարավոր չէ: Դրա համար պետք է մի քանի քայլ անել, նախ՝ դիպուկահարներին հետ քաշել, հետո՝ ծանր սպառազինությունը: Հետո երբ ողջ սպառազինությունն ու դիպուկահարները հետ քաշվեն, կարելի է խոսել հակամարտության կարգավորման հետագա ընթացքի մասին:
-Բայց արդյոք ձեր թվարկածներն իրագործելն իրատեսակա՞ն է:
-Ես ամեն դեպքում կարծում եմ, որ հարցը պետք է այդպես դրվի: Ինձ, օրինակ, շատ անհանգստացրեց մարտ ամսին Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունները: Երբ պատերազմը դառնում է փաստացիորեն դիվերսիոն հետախուզական, այդպիսի պայմաններում վստահության մասին խոսք լինել չի կարող, մանավանդ երբ կան փաստեր առաջին գիծ ներթափանցելու մասին:
Վստահության բացակայության պայմաններում անիմաստ է խոսել Ղարաբաղի կարգավիճակի մասին: Հիմա պետք է հետ քաշել նաև թեթև սպառազինությունը: Մարտ ամսին օգտագործվում էին ականանետներ, այսինքն՝ այդ հակամարտության մեջ էլ ավելի մեծ թվով սպառազինություն է ներգրավվում, դա պետք է ֆիքսվի և բացառվի։ Միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ հակամարտության գոտում որոշակի վստահություն է առաջացել: Հետո նոր կարելի է խոսել այլ քայլերի մասին։ Օրինակ՝ Թուրքիայի տեսանկյունից ասեմ. Թուրքիան ասում է, որ պետք է ազատագրել 6 տարածքները, իսկ վերջին 7-րդ շրջանը մնա այն երաշխիքը, որ ադրբեջանական կողմը չխախտի իր վերցրած պարտականությունները: Այդպիսի մոտեցումը արմատապես սխալ է: Ես պարզապես չեմ հասկանում առանց վստահության ինչպես կարելի է հասնել կարգավորման։
-Պարոն Եվսեև, Դուք խոսեցիք սպառազինության և դիպուկահարների հետքաշման մասին, բայց մյուս կողմից Մոսկվան զինում է հակամարտող կողմերին: Հիմա 200 մլն դոլարի վարկի դիմաց Հայաստանին է զենք տրամադրում (ի դեպ, ռուսաստանյան ԶԼՄ-ները չեն բացառում Իսկանդեր Մ-ի վաճառքը), չի բացառվում նաև Ադրբեջանին նոր զինատեսակներ վաճառելու հանգամանքը: Սա նպաստում է խաղաղության և վստահության ամրապնդմա՞նը, թե՞ հակառակը:
–Ես կարծում եմ՝ առաջին հերթին պետք է խոսենք Ադրբեջանին զենք տրամադրելու մասին։ Պետք է հստակ ասել, որ կան որոշ զինատեսակներ, որոնք հակամարտության գոտի չի կարելի տրամադրել: Դա առաջին հերթին վերաբերում է «Սմերչին», բացի այդ՝ «Բուռատինո և նրա համարժեքները»: Այդպիսի զինատեսակները ոչ մի կերպ չպետք է տրամադրվեին Ադրբեջանին. դա իմ սկզբունքային կարծիքն է: Դրանք կարող են օգտագործվել խաղաղ բնակչության դեմ և մեծ քանակությամբ զոհերի հանգեցնել:
Երկրորդ՝ խոսեցիք «Իսկանդեր»-ի մասին. որպես ռազմական փորձագետ՝ այդ զինատեսակը ես չեմ համարում Հայաստանի համար արդյունավետ: Ներկայիս դրությամբ Հայաստանի Զինված ուժերը, Ղարաբաղի պաշտպանության բանակը դրա կարիքը չունեն: Փաստացիորեն դիվերսիոն գործողություններ են ծավալվում, և պետք են զինատեսակներ, որոնք դիվերսիաները կկանխեն: Ադրբեջանական բանակը դիպուկահար հրացաններ ունի Իսրայելից տրամադրած, տարբեր տեսակի ականներ:
Գուցեև «Իսկանդեր»-ը լավ է , բայց չի կարող պաշտպանել առաջնագծում գտնվող զինվորներին: Պետք է առաջին հերթին զինվորներին պաշտպանել, ռադիոլուկացիոն կայաններ պետք է ունենալ, պետք են կապի ժամանակակից միջոցներ՝ հատկապես լեռնային շրջաններում: Ըստ իս՝ այլ բաների կարիք ՀՀ Զինված ուժերն ավելի շատ ունեն, քան «Իսկանդերներինը»:
–Վերջին շրջանում իրավիճակը սահմանին նորից լարվել է: Շատ փորձագետներ այս իրավիճակը կանխատեսում էին հենց Բաքվում անցկացված եվրոպական խաղերի ավարտից հետո: Հայաստանի նախագահն էլ նշեց, որ մեզ համար Եվրոպական խաղերը նվեր էին, քանի որ սահմանին իրավիճակը հանգիստ էր, և հետո ողջ միջազգային հանրությունը համոզվեց, որ դա խաղաղության իմիտացիա էր։ Ըստ Ձեզ՝ ինչի՞ է ձգտում հակառակորդը:
-Այն, ինչի մասին խոսեցիք, ես նույնպես կանխատեսում էի դեռ մայիս ամսին, և նման իրավիճակ պետք է հենց օգոստոսի մոտ լիներ։ Ես ասել էի, որ Ադրբեջանը եվրոպական խաղերի ավարտից հոտո կփորձի աշխարհի ուշադրությունը գրավել Ղարաբաղում իրավիճակը սրելով: Այսինքն՝ այդ կերպ Բաքուն փորձում է միջազգային հանրությանն ասել, որ պետք է ոչ միայն ուկրաինական ճգնաժամով զբաղվել, այլև Ղարաբաղի խնդրով էլ հետաքրքրվել: Իսկ իրավիճակի սրումը Ադրբեջանի համար հիանալի միջոց է:
–Միայն սրե՞լ իրավիճակը, թե՞ լայնամասշտաբ պատերազմն էլ չի բացառվում:
-Ադրբեջանը պատերազմ չի ուզում սկսել, որովհետև շատ վտանգավոր է դա տնտեսության տեսանկյունից։ Ես չեմ հավատում, որ Ղարաբաղում բլից-կրիգ կլինի:
Կարծում եմ՝ նախագահ Իլհամ Ալիևն էլ է դա հասկանում, և հիմա խոսքը չի գնում լայնամասշտաբ պատերազմի մասին: Խոսքը սադրանքների մասին է, բայց դրանք կարող են շփման գծի ողջ երկայնքով լինել: Եթե մարտ ամսին ականներ ու տանկեր էին գործադրվում, հիմա հրետանիներ կարող են աշխատել, դա կարող է իրավիճակն անկանխատեսելի դարձնել: Ըստ իս՝ Բաքուն չի ուզում լայնամասշտաբ պատերազմ, բայց եթե սադրանքները շարունակվեն, պատերազմ կարող է և սկսվել:
Leave a comment:
-
Re: Is Russia an ally or foe, nowadays?
Originally posted by Vrej1915 View Post
Leave a comment:
-
Re: Is Russia an ally or foe, nowadays?
Yerevan and Moscow to expand business ties
YEREVAN. – The Yerevan Municipality and the Moscow Government are expanding and deepening business ties.
Leave a comment:
-
Re: Is Russia an ally or foe, nowadays?
Delegation of Moscow government visits Armenian Genocide Memorial
The delegation of the Moscow government's department of trade and services visited Memorial to the Armenian Genocide victims.
Members of the delegation headed by Aleksey Nemeryuk honored the victims of the Armenian Genocide, laid flowers to the eternal flame.
Leave a comment:
-
Re: Is Russia an ally or foe, nowadays?
Originally posted by Eddo211 View PostIran is also worried about Armenia getting lost to the Turks......they won't fight the Turks but they can cut all energy exports which will halt the Turkish war machine.
Neither Russia or Iran want to see NATO bases in stolen Armenian lands.
Leave a comment:
Leave a comment: