Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Bashar al-Assad, Syria and the Armenian people

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

    Երեւան-Հալեպ-Երեւան այսօրվա չվերթը չեղյալ է հայտարարվել

    Նաիրա Բուլղադարյան
    Հրապարակված է՝ 01.08.2012
    Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին «Արմավիա» ընկերությունից, չեղյալ է հայտարարել օգոստոսի 1-ի Երեւան - Հալեպ - Երեւան չվերթը` ուղեւորների բացակայության պատճառով:

    «Արմավիա»-ն տեղեկացնում է, որ հաջորդ օրերի համար չվերթն ուժ մեջ է:

    Երեկ երեկոյան, հիշեցնենք, ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը հայտարարել էր, որ օգոստոսի 1-ից լրացուցիչ չվերթ կիրականացնի նշված ուղղությամբ:

    Մեր տեղեկություններով, լրացուցիչ չվերթների տոմսերի գինը չի նվազի, քանի որ Էկոնոմիկայի նախարարությունը առայժմ չի արձագանքել «Արմավիա»-ի առաջարկին, եւ ընկերությունը լրացուցիչ չվերթներն իրականացնելու է սեփական միջոցներով։

    Հալեպից Երեւան այս գիշեր ինքնաթիռով հասած սիրիահայերը նշում են, որ Հալեպում դեպի օդանավակայան տանող ճանապարհը վտանգավոր է: Ապստամբները որոշ հատվածներում վերահսկում են ճանապարհը, ու մարդիկ այդ ճանապարհը անցնում են «կյանքի գնով»` մոտ քսան անգամ թանկ վճարելով տաքսու վարորդներին:

    Սուսան Տարակչյանն «Ազատություն» ռադիոկայանին պատմում է Հալեպի իրավիճակի մասին: Սուսանը Հալեպում ապրում է արդեն 30 տարի: Ամուսինն ու որդին մնացել են այնտեղ:

    «Եթե առաջ օդանավակայան էինք գալիս` 6 դոլար էր, հիմա 150 դոլար է», - ասաց նա:

    Սուսան Տարակչյանի խոսքով, կրակոցներն ու պայթյունները հայկական թաղամասերում ոչ միայն լսելի են, այլեւ այնքան ուժգին են, որ տները եւս ցնցվում են պայթյուններից:

    «Հալեպում մեկ շաբաթ արդեն հաց չկա», - շարունակում է նա:

    Ինչպես Սուսան Տարակչյանն, այնպես էլ նույն ինքնաթիռով Հայաստան եկած հալեպաբնակ բժիշկ Մովսես Հայրապետյան ասում են, որ Հալեպում արդեն մոտ երկու շաբաթ չեն գործում պետական կառույցները, անգամ պետական հիվանդանոցները, հաց չկա, վառելիք չկա:

    Մովսես Հայրապետյանի խոսքով, պատերազմական գործողությունները շատ մոտ են հայաբնակ թաղամասերին. - «Հինգ կիլոմետր ընդամենը»: Հայրապետյանը հավելեց, որ Հալեպում պետական հիվանդանոցները փակ են արդեն գրեթե երկու շաբաթ:

    Ի տարբերություն Սուսան Տարակչյանի ու Մովսես Հայրապետյանի, մնացած սիրիահայերը հիմնականում զգուշավոր են խոսում:

    Անդրանիկ Քուշուջյանը թեեւ զգուշավորությամբ, բայց ասում է, որ Հալեպի օդանավակայան են հասել ոչ հիմնական` զարտուղի ճանապարհներով: Նա շեշտում է, որ Սիրիայի հայկական համայնքը Բաշար ալ-Ասադի հետ է:

    Հայաստանում հաստատված սիրիահայերը հայրենակիցների փոխարեն բացատրում են նրանց զգուշավորության պատճառները:

    «Վախենում են: Պետությունից վախենում են: Շատ ուժեղ պետություն է, դրանից վախենում են: Բայց որ Բաշար Ասադը չլինի, հայերը շատ վատ վիճակում կլինեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միջին տարիքի մի սիրիահայ:

    Comment


    • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

      Սիրիահայերի ողբերգությունը կարող է համախմբել ամբողջ ազգին.«Նեզավիսիմայա գազետա»
      02 Օգոստոսի 2012 - 10:05

      Սիրիայի Հալեպ քաղաքում ընթացող մարտերը սրել են այնտեղ ապրող հայ համայնքի արտագաղթի մտադրությունները: Զանգվածային արտագաղթի մասին խոսել դեռ պետք չէ, սակայն պատմական հայրենիք վերադառնալ ցանկացողների թիվն աճել է: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
      Իրավիճակի սրման հետ մեկտեղ Հայաստանի ավիափոխադրումներ կատարող «Արմավիա» ընկերությունը հերքել է Սիրիա-Հայաստան ավիատոմսերի արժեքների բարձրացումը և հայտարարել, որ պատրաստ է լրացուցիչ չվերթներ իրականացնել դեպի Սիրիա:

      Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար 3248 Սիրիայի քաղաքացի է դիմել Հայաստանի Հանրապետությանը: Մի քանի տասնյակ մարդ էլ դիմել է փախստականի կարգավիճակի համար:

      Հոդվածում նշվում է, որ հստակ չի կարելի ասել, թե դեռ որքան հայ կցանկանա վերադառնալ պատմական հայրենիք, որն այնքան էլ օրինակելի չէ իր սոցիալ-տնտեսական պայմաններով:

      «Որոշ սիրիահայեր չեն թաքցնում, որ Հայաստանն իրենց համար անվտանգ մի վայր է, որտեղ կարելի է սպասել ճգնաժամի ավարտին և դրա ավարտից հետո որոշել` ինչ անել: Ընդհանուր առմամբ շատ քիչ մարդիկ են վստահորեն հայտարարել, որ ցանկանում են իրենց արմատները Հայաստանում գցել»,-գրում է հեղինակը:

      Վերջում հեղինակը հիշեցնում է, որ հայերը Սիրիայում բնակվում են բավականին հին ժամանակներից: Համայնքն ավելի է մեծացել Հայոց ցեղասպանությունից հետո: Մինչ Սիրիայում ընթացքող մարտերի սկիզբը Սիրիայում հայերի թիվը կազմում էր շուրջ 100 հազար(«Լյուկլեկս» հանրագիտարանի տվյալների համաձայն`այդ թիվը կազմում է 200 հազար` ներառյալ կաթոլիկություն ընդունած հայերին): Հայերի մեծամասնությունն ապրում է հենց Հալեպ քաղաքում: Ավելի փոքր թվով համայնքներ կան նաև երկրի մայրաքաղաք Դամասկոսում և Հոմսում:
      Նշենք, որ հոդվածի հեղինակն է «Նեզավիսիմայա գազետայի» ԱՊՀ երկրների քաղաքականության տեսաբան Յուրի Սիմոնյանը:

      HayNews.am

      Comment


      • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

        Նույնիսկ եթե Սիրիահայութիւնը ամբողջութեամբ ստիպված այսօր գաղթի, ո՞վ կասկած ունի, թե մեր Հայաստանի եղբայրներու դռները լայնաբաց չեն
        02 Օգոստոսի 2012 - 12:47

        Վերջերս «Հայրենասիրութիւն» բառը այնքան շատ կը գործածուի, որ արդեն կասկածելու ըսկսայ իմ իսկ հայրենասիրութեան վրայ:
        Սա երեւոյթ մը դարձաւ Հալէպ քաղաքին մէջ՝ ուր մարդիկ սկսան այս բառով փոխարինել շատ մը ուրիշ արտահարտութիւններու... Օրինակ՝ «ուր հաց հոն կաց, Հայաստանը մեզ ինչ տուեր էխ որ մենք Հայաստան երթանք...»:

        Բայց որովհետեւ կացութիւնը նեղ է, աւելին ըսեմխ որ անելանելի՝ սկսավ հայկական քաղաքացիութիւնը ուժի մէջ մտնել մեր գաղութին մէջ, պարզ այն պատճառով որ Հայրենասէր ե՞ն:

        Իսկ մի քանի ամիս առաջուայ մեկնաբանութիւնները քաղաքացիութեան մասին մոռցե՞ր է ժողովուրդը... «Այս անձնագիրով Եվրոպա կարելի է՞ մեկնիլ, այս անձնագիրեն ի՞նչ կօգտուինք...»:

        Երեւի Հայաստանի կառաւարութիւնը այնպէս դժուարութիւններ պէտք էր ստեղծեր սփիւռքահայութեան՝ քաղաքացիութիւն ստանալու համար, ինչպէս մնացած երկիրները, որոնց հպատակութիւնը ստանալը մեծ պիւտճեներ կը պահանջէ, ու այնքան «երթալ գալ», ու սրտի խաղեր, հուսահատելու աստիճան:

        Ու ահա տեսեք նոր օրէնքները:

        Բայց մենք հայերս վարպետներ էնք միայն իրար քարկոծելու:

        Նոյնիսկ եթէ Սիրիահայութիւնը ամբողջութեամբ ստիպուի այսօր գաղթել, ո՞վ կասկած ունի, թէ մեր Հայաստանի եղբայրներու դռները լայնաբաց չեն:

        Չեմ ուզեր աւելի հեռու երթալ բնովելով, բայց եւ այնպէս կ՝ուզեմ հիշեցնել մեր սփիւռքահայութեան՝որ Հայաստանը մայր մըն է որ միշտ գրկաբաց կը սպասէ իր զաւակներուն...

        Սիհան


        HayNews.am

        Comment


        • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

          «Արմավիա»-ն իրականացրեց Հալեպի լրացուցիչ առաջին չվերթը
          Տպել
          ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ
          02.08.2012
          Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը այսօր ժամը 14:01 իրականացրել է Երեւան - Հալեպ - Երեւան լրացուցիչ առաջին չվերթը:

          Հաղորդելով այդ մասին` ընկերության լրատվական ծառայությունը նշում է, որ Երեւանից Հալեպ օդանավը մեկնել է առանց ուղեւորների` պահանջարկի բացակայության պատճառով։ Նախատեսված է, որ ինքնաթիռը Հալեպից Երեւան` «Զվարթնոց» օդանավակայան կժամանի այսօր ժամը 18։25։

          Չվերթը իրականացվում է 50-տեղանոց SAG-200 օդանավով, ուղեւորների թիվը ժամը 16։00-ի դրությամբ կազմել է 47 մարդ։

          «Արմավիա»-ն ընդգծում է, որ չվերթը իրականացրել է` «հավատարիմ մնալով իր խոսքին` չնայած Երեւան - Հալեպ - Երեւան չվերթի անեկամտաբերությանը»։

          Ազգային փոխադրողը հիշեցնում է նաեւ, որ առաջին լրացուցիչ չվերթը նախատեսված էր երեկ` Boeing 108-տեղանոց օդանավով, սակայն ուղեւորների բացակայության պատճառով չկայացավ, ինչից ելնելով էլ Boeing-ը այսօր փոխարինվել է SAG-200 օդանավով:

          Օգոստոսի 1-ից Երեւան - Հալեպ - Երեւան ուղղությամբ լրացուցիչ չվերթ իրականացնելու մասին «Արմավիա»-ն հայտարարել էր հուլիսի 31-ի երեկոյան։

          Comment


          • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

            Ազգայի՞ն, թե՞ Ազերավիա


            Սիրիայի իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանը զրկված է ազգային ավիաընկերությունից, իսկ գոյություն ունեցող Արմավիան՝ ոչ այլ ինչ է, քան արնախում, որը տարիներ շարունակ խմում է ժողովրդի վերջին արյունը: Այդ ապազգային խմբակը այդպես էլ ձեռքերին չստացավ սպեկուլյատիվ գների համար, եւ այդ խմբակի նախագահը փորձում է ազգային հերոսի դերում հայտնվել:

            Տեսեք-տեսեք, շնորհ են արել՝ բացել են Հալեպի երկրորդ չվերթը, սպեկուլյատիվ գների պայմաններում: Այդպիսի չվերթեր պետք է լինեն օրական տասից ավելի, եթե կա անհրաժեշտություն: Ավիատոմսերի այդ խուլիգանական գները բացատրում են ավիավառելիքի գնի վրա ինչ որ անհասկանալի հարկային հավելումով:

            Լավ, այն, որ կառավարությունն այդ թեմայով զբաղվել չի ցանկանում, հասկանալի է: Հետաքրքիր է այն, որ ոչ մի քաղաքական ուժ կամ հասարակական կազմակերպություն, ոչ օմբուդսմենը, կամ Վերահսկիչ պալատը, չփորձեցին պարզել, թե ինչ կերպով են գոյանում ավիատոմսերի գները:

            Ազգային ավիաընկերությունը, եւ ընդհանրապես քաղաքացիական ավիացիան դա ազգային անվտանգության կարեւորագույն տարր է, ռազմավարական ասպեկտով: Ուրեմն նշանակում է, որ այդ ազգային անվտանգությունն ինքնին գոյություն չունի: Եթե մասնավոր կապիտալը իրավասու է նշանակել գներ, ինչպես կամենա, ապա պետությունը պետք էիր վրա վերցնի ազգային ընկերություն ձեւավորելու գործը: Ներկայումս, ամբողջ երկիրն է դարձել Արմավիա կոչվող այդ խմբակի պատանդը: Ավելի լավ է այն անվանել Ազերավիա, առավել եւս դրա համար կան էթնիկ հիմքեր:

            ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

            Comment


            • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

              ARMAVIA TO PROFIT FROM CIVIL WAR IN SYRIA

              Vestnik Kavkaza
              Aug 2 2012
              Russia

              The Graparak paper of Yerevan believes that Armavia, the national
              air company of Armenia, is trying to make a profit of $245 for each
              ticket sold for flights to Syria, Tert.am reports.

              Two flights are being made from Yerevan to Aleppo on Monday and
              Tuesday. One is organized by Armavia, the other by Syrian Airlines.

              The price of $285 per ticket is no longer realistic, because all
              tickets until September have been booked.

              Some say that an Aleppo-Yerevan flight may cost $900.

              Armavia said yesterday that it would organize an additional flight
              every week. Firdus Zakaryan, chairman of the commission for Syrian
              Armenians, said that Armavia President Mikhail Bagdasarov expects to
              get 100,000 drams from the state budget for each ticket. The minimum
              ticket price is 116,000 ($285).

              The Ministry of Economy of Armenia received the proposal from Armavia
              and will consider it soon.

              Comment


              • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

                PAPER: ARMAVIA'S CZECH PILOTS REFUSE TO OPERATE FLIGHTS TO SYRIA

                PanARMENIAN.Net
                August 2, 2012 - 11:06 AMT

                PanARMENIAN.Net - According to Hayots Ashkhar paper, Czech pilots
                employed by Armavia air company on contract basis refuse to operate
                flights to Syria, given Czech foreign ministry's instruction to
                refrain from visiting conflict zones.

                Zvartnots, displeased with the situation, is currently taking austerity
                measures, including flight delays, in response to Armavia's debt
                repayment delays.

                Armavia demanded Zvartnots reduce service prices, which have turned out
                to be the highest both in the CIS and the Middle East, the paper says.

                Comment


                • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

                  Հալեպում ՀՀ հյուպատոսությունը տեղափոխվել է


                  Հայաստանի արտաքին գործերի նախարարութան մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հաստատել է տեղեկությունները այն մասին, որ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը տեղափոխվել է այլ տարածք:

                  'Այո, Սիրիահությանը մատուցվող հյուպատոսական ծառույություններն առավել օպերատիվ եւ անվտանգ կազնակերպելու նպատակով Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսւթյունը ժամանակավորապես տեղափոխվել է Հալեպի հայաբնակ շրջաններին ավելի մոտ', ի պատասխան հյուպատոսությունը տեղափոխելու մասին հարցի ասել է Տիգրան Բալայանը:

                  Comment


                  • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

                    Հայկական համայնքը չի վերանա


                    Սիրիահայերի զանգվածային արտագաղթ չի լինի, համայնքը չի արժանանա իրաքահայ համայնքի ճակատագրին: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով՝ Սիրիայում հայ համայնքի թիվն ավելի մեծ է, քան Իրաքում էր, և սիրահայերի արտագաղթն այնքան մեծ չի լինի, որ դա հանգեցնի համայնքի վերացմանը: Նա հիշեցրեց, որ սիրիահայ համայնքը շատ հին է. Հալեպում 700-800 տարվա հայկական եկեղեցի կա:

                    Կիրո Մանոյանը նշեց, որ այս պահին այնպիսի տեղեկություն չունեն, որ բոլոր հայերը պատրաստ են դուրս գալ Սիրայից: Նման հայտարարություններն, ըստ նրա, վնասակար են, որովհետև չեղած բանի մասին խոսելը խուճապի մթնոլորտ է ստեղծում:

                    «Անուշտ, մենք խոսում ենք Հալեպում հայերի հետ, բայց նման փաստ չկա, ուզում են բոլորը դորս գալ: Այնտեղ աշխատանքը կենտրոնացված է, որ հնարավորինս քիչ վնասներով այդ իրավիճակից դուրս բերվի համայնքը: Իսկ դուրս բերել համայնքը, չի նշանակում երկրից դուրս բերել համայնքը, այլ այդ իրավիճակից դուրս բերել՝ նվազագույ կորուստներով», ընդգծեց նա:

                    Ըստ բանախոսի՝ և Հայաստանի կառավարությունը և հասարակությունը պետք է աշխատանքներ տանեն Հայաստան գալու ցանկություն ունեցող սիրիահայերի համար ապահովելու անհրաժեշտ պայմանները: «Սփյուռքի նախարարությունում մեզ վերջին հանդիպման ժամանակ տեղեկացրին, որ արդեն գործարարներն իրենք դիմել են նախարարություն՝ ասելով, որ՝ մենք 500 աշխատատեղ ունենք: Բայց, եթե այդքան աշխատանք կա Հայաստանում, ինչո՞ւ արդեն Հայաստնում եկողներն այդ աշխատանքը չունեն: Իսկ, թե ինչ բնույթի գործ է, չգիտեմ անկեղծ ասած», ասաց նա:

                    Արտաքին ռազմական միջամտության հավանականությունն, ըստ Մանոյանի,Սիրայում շատ քիչ հավանական է: Այս կամ այն պետության կողմից բացահայտ ներխուժումը Սիրիա բացառվում է: «Բայց այն, որ այս կամ այն պետության զինվորականներ կան, փաստ է, այս կամ այն պետության կողմից զինամթերք է հատկացվում, փաստ է: Այդ առումով արտաքին միջամտություն եղել է, բայց ոչ այն ձևով, որ ինչ-որ պետություն որոշում կայացվի ու հարձակվի: Կարելի է ասել, որ բացառվում է այդպիսի բան», ընդգծեց նա:

                    Հարցին, թե որ լուծումն է ավելի հավանական՝ Ասադն ի վերջո կհեռանա՞, թե ոչ, նա պատասխանեց, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես է ավարտվելու այս խնդիրը:

                    «Սցենարներն այնքան բազմաթիվ են, ուժերն այնքան բազմաթիվ են, որ ոչ ոք վստահ չի կարող ասել, թե ի վերջո ինչ է տեղի ունենալու: Երեք հիմնական սցենար կա՝ կամ կմնա ռեժիմը, կա շատ արագ կփոխվի ռեժիմը, կամ էլ անիշխանություն կլինի ու դրանցի հետո որևէ ուժ իշխանության կգա: Թե դրանցից որն է ավելի հավանական, համոզված եմ, որ այսօր ոչ ոք չի կարող ասել», նշեց նա:

                    Comment


                    • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

                      Հալեպում կրակոցներից սիրիահայ է զոհվել

                      Նաիրա Բուլղադարյան
                      Վերջին թարմացում. 07.08.2012 18:35
                      Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, հաստատեց 55-ամյա սիրիահայ Վիգեն Քալայջյանի մահը: Նա այսօր առավոտյան զոհվել է Հալեպում արձակված կրակոցներից:

                      Սիրիայում շարունակվող բախումների հետեւանքով սա ազգությամբ հայերի շրջանում արձանագրված ութերորդ մահվան դեպքն է: Վերջին դեպքն արձանագրվել էր հուլիսի 20-ին` Դամասկոսում, որտեղ սպանվել էր 48-ամյա ոսկերիչ Անդրանիկ Արզվալջյանը:

                      Զոհվածներից երկուսը զինծառայողներ էին, մյուսները` խաղաղ բնակիչներ:

                      Բախումները մոտենում են հայկական թաղամասերին


                      ​​Անցած գիշեր «Արմավիա»-ի հերթական չվերթով Երեւան հասավ 101 սիրիահայ: Նրանք զգուշավորությամբ պատմում են, որ հայաշատ Հալեպ քաղաքում կառավարական զորքերի ու ապստամբների միջեւ բախումները մոտենում են հայկական թաղամասերին:

                      Հալեպից Հայաստան ժամանած Հարություն Թերզյանն «Ազատություն» ռադիոկայանին պատմում էր, որ չնայած բախումներին, հայկական թաղամասերը դեռեւս ապահով են։

                      «Այսօր շատ լավ չէր։ Հայկական թաղամասերից հեռու են, սակայն մոտեցան գրեթե», - ասում է նա։

                      Սիրիահայերը հիմնականում Հայաստան են տեղափոխվում ժամանակավորապես` սպասելով Սիրիայում խաղաղության հաստատմանը: Նրանց հայրենիք է բերում ոչ միայն օրեցօր ավելացող վտանգը, այլեւ առաջին անհրաժեշտության սննդամթերքի սակավությունն ու թանկացումները: Նախկինում ամեն ինչ էժան էր, ասում են սիրիահայերը, այժմ «ամեն ինչ» թանկացել է։

                      Հալեպից 14 հոգով Հայաստան տեղափոխվեցին Քույումջյան ընտանիքի անդամները: Նրանք այստեղ 15 օր կմնան, ինչից հետո, պայմանավորված դեպքերի զարգացմամբ, կորոշեն Սիրիա վերադառնալու հարցը: Նրանք առաջին անգամն է Հայաստանում են, ու այցի նպատակներից մեկն էլ Հայաստանի քաղաքացիություն ստանալն է: Աստղիկ Քույումջյանն ասում է, որ Սիրիայում տիրող իրավիճակը եւս նպաստեց Հայաստանի քաղաքացիություն ստանալու որոշման կայացման վրա: Աստղիկ ու Զեփյուռ Քույումջյաններ պատմում են կրակոցների մասին, որոնք լսելի են նաեւ գիշերվա ժամերին:

                      Եվգինե Քույումջյանը Հալեպում քաղաքապետարանում է աշխատում: Պատմում է, որ արդեն 10 օր է՝ աշխատանքի չի գնում վտանգի ավելացման պատճառով:

                      Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երեւան հասած սիրիահայերն ասում են, որ Հալեպի օդանավակայան տանող ճանապարհն անվտանգ չէ, նախկինի համեմատ մի քանի անգամ թանկացել է օդանավակայան տանող տաքսիների վարձը, որովհետեւ ճանապարհին «ամեն ինչ հնարավոր է կատարվի»:

                      Առանց ձայնագրվելու՝ հալեպահայերն ավելի անկեղծ են պատմում իրենց մտահոգությունների մասին: Ասում են, որ ճշմարտությունը պատմելուց հետո խնդիրներ կարող են ունենալ:

                      «Արմավիա»-ն շարունակելու է չվերթները

                      Երեկվանից դեպի Սիրիա թռիչքները դադարեցրեց ռուսական «Աէրոֆլոտ» ընկերությունը: «Արմավիա» ընկերությունը, սակայն, հայտարարում է, որ շարունակելու է դրանք իրականացնել: Ըստ ընկերության, հուլիսի 9-ից մինչեւ օգոստոսի 6 -ը իրականացվել է 6 չվերթ: Այդ ընթացքում ազգային ավիափոխադրողը ընդհանուր առմամբ տեղափոխել է 724 ուղեւոր: «Արմավիա»-ի տվյալներով, մեկ ամսվա ընթացքում Հալեպից Երեւան է տեղափոխվել 539 ուղեւոր` 4 անգամ ավելի, քան Երեւանից Հալեպ մեկնածների թիվն է: Անցած մեկ ամսում Երեւանից Հալեպ է տեղափոխել է 131 ուղեւոր:

                      Comment

                      Working...
                      X