Announcement

Collapse
No announcement yet.

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    http://www.youtube.com/watch?v=fEDaW...ayer_embedded#!



    Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչներն իրենց կարծիքն են հայտնում Սեւանից ջրի լրացուցիչ բացթողումների մասին


    Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ափամերձ տարածքներում գործող ոչ միայն զվարճանքի օբյեկտներ ու հանգստյան տներ են մնացել ու մնալու ջրի տակ, այլեւ՝ Սեւ...


    ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է Սևանի ջրի մակարդակը մինչև նախանշված ժամանակը` այն է` 2029 թվականը, նորմալ կլիմայական պայմաններում բարձրացնել մինչև 1903...

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.


    Rare images of Sevan, in winter time, freezed.
    Freezing is very good, since it spares evaporation during winter time (this is of course useless when the mafia brings down the water by Hraztan)
    But the fact of the water being so cold to freeze, is a direct proof of the drastic drop in water levels.
    Before 1935, rarely did the lake freeze.
    Specially, taking into consideration of general climate heat, freezing is a sign of not enough water mass....

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    We may only regret, that a prominent academic like Vladimir Movsissian is playing with words, and selling his soul and honor to the mafia of oligarkhs.
    The question is not 'gaining' 3 cm by bringing down the level, and saving new land for his masters.
    The question is: do not let the level go upper.
    And that is exactly what they will manage, by keeping the water, artificially down.
    here a Sevan resident describes how they began letting out water since April, or in winter times...
    Just disgusting!

    Last edited by Vrej1915; 06-22-2012, 04:31 PM.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Սևանից 280 մլն խմ ջուր բաց թողնելով կարող ենք այս տարի դուրս գալ ստեղծված իրավիճակից. Վլադիմիր Մովսիսյան


    12:15 Հունիս 22, 2012

    Tert.am

    Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը Ջրային պետական կոմիտեին փորձագիտական եզրակացություն է տվել Սևանա լճից 280 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու վերաբերյալ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

    Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի գլխադասային՝ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր ներկայացրել ՀՀ կառավարության «Սևանա լճի մասին» և «Uևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մասին» օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու նախագծերին, որով առաջարկվում է 2012 թվականին Uևանա լճից ջուր բաց թողնելու տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 320 մլն խմ: Այսինքն՝ 150 միլիոն խորանարդ մետրով ավելացնել օրենքով սահմանված ծավալը:

    «Մեր առաջարկությունը հիմնավոր ենք համարում և գտնում ենք, որ սակավաջրությունից ելնելով՝ 280 խմ-ով կարող են այս տարի դուրս գալ ստեղծված իրավիճակից: Մենք մեր եզրակացությունը գրավոր ուղարկել ենք իրենց»:

    Հիշեցնենք, որ այս որոշման հիմնավորումն այն էր, որ տարին չորային էր և հավելյալ ջուր է պետք գյուղատնտեսության համար: Ի պատասխան այն հարցին, թե իրենց համազի՞չ է թվում այս փաստարկը,Վլադիմիր Մովսիսյանն ասաց.«Մեր փորձագետները, շատ ներողություն, պատահական մարդիկ չեն, հետո մեր փորձագետներից ոչ ոք շահագրգռված չէ, որ Սևանին ինչ-որ չափով վնաս հասցվի: Մեր հաշվարկները հիմնավոր են հետևյալ առումով. այս տարի ոռոգման սեզոնը սկսվել է մայիսի 2-ին, անցյալ տարի՝ հունիսի 21-ին: Մյուսը հիմնավորումը. անցյալ տարի Ապարանի և Ազատի ջրամբարներում 75 միլիոն խորանարդ մետր ավել ջուր կար, քան այս տարի»:

    Այս տվյալները ներկայացնելով՝ Վլադիմիր Մովսիսյանն ասաց, թե գտնում են, որ երաշտի մասին խոսելն ավելորդ է, որովհետև ոռոգելի երկրագործության մեջ «երաշտ» հասկացություն չկա, այլ կա սակավաջրության խնդիր:

    «Ուրեմն, եթե մենք մինչ օրս Սևանից բաց ենք թողել 96 միլիոն խորանարդ մետր ջուր, անցյալ տարի բաց էին թողել 0: Հիմա, եթե այդ 96-ին գումարում ենք անցած տարի բաց թողնված 168-ը, մեր 280 խմ-ն հիմնավոր է և գտնում ենք, որ դա Սևանի մակարդակի վրա էական ազդեցություն թողնել չի կարող»,-ասաց հանձնաժողովի նախագահը, հավելելով՝ կարող է լինել պլյուս-մինուս մեկ սանտիմետր`տարվա վերջին:

    Մեր հարցը, թե ճի՞շտ են բնապահպանների այն հաշվարկները, որ 320 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու դեպքում Սևանի մակարդակը կիջնի 3-5 սանտիմետրով (հաշվարկը հետևյալն է՝ յուրաքանչյուր 13 մլն խորանարդ մետր ջուրը 1 սանտիմետր է-Tert.am), Վլադիմիր Մովսիսյանը հաստատեց:

    Նշենք, որ Կառավարության այս որոշումը՝ մամուլը, այդ թվում և այսօրվա «Հայկական ժամանակ» օրաթերթը կապում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների՝ լճի ափին գտնվող տարածքների՝ դղյակների ու հանգստյան գոտիների ջրի տակ մնալու հանգամանքով:

    Վլադիմիր Մովսիսյանը նկատեց, որ 3-5 սմ-ի դեպքում ափամերձ տարածքների ազատման մասին խոսք լինել չի կարող: Անգամ եթե ինչ-որ տեղերում էլ ափը ազատվի, բայց շենք-շինություն չի ազատվի ջրից:

    Հիշեցնենք, որ այս որոշման հետևանքով Կառավարության նիստից, որպես բողոքի նշան, դուրս էր եկել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը՝ նշելով, որ եթե ուրիշներին պետք է Սևանի թերակղզի, ապա իրեն՝ Սևանա կղզի:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Տեղադրվել է` 2012-06-21 23:27:01 (GMT +04:00)

    ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԿՐԿՆԱԿԻ ՇԱՏ ՋՈՒՐ ԿԹՈՂՆՎԻ

    ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

    Բնապահպանները դա համարում են աղետ, կառավարությունը հավաստիացնում է, որ լճի մակարդակին վտանգ չի սպառնա

    Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել ՀՀ կառավարության «Սեւանա լճի մասին» եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքներումՙ փոփոխություն եւ լրացում կատարելու նախագծերին:

    ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը երեկ Ջրային պետական կոմիտեին փորձագիտական եզրակացություն է ներկայացրել Սեւանա լճից 280 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու վերաբերյալ:

    Համաձայն նախագծի, որն արդեն ընդունվել է, առաջարկվում է 2012-ին Սեւանա լճից բաց թողնվելիք ջրի տարեկան առավելագույն չափաքանակը սահմանել մինչեւ 320 մլն խմ: Դա նշանակում է, որ 150 մլն խորանարդ մետրով ավելացել է օրենքով սահմանված ծավալը: Վերոնշյալ որոշումը ընդունվել է այն հիմնավորմամբ, որ տարին չորային է եւ հավելյալ ջուր է անհրաժեշտ գյուղատնտեսության համար:

    ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի ներկայացմամբՙ փորձագետները լուրջ ուսումնասիրության են ենթարկել որոշումը: Հիմնավորումը հետեւյալն է. այս տարի ոռոգման սեզոնը սկսվել է մայիսի 2-ին, մինչդեռ նախորդ տարի մեկնարկել էր հունիսի 21-ին: Բացի դրանից, անցյալ տարի Ապարանի եւ Ազատի ջրամբարներում 75 միլիոն խորանարդ մետր ավելի ջուր կար, քան այս տարի:

    Վլադիմիր Մովսիսյանը համոզված է, որ բաց թողնված ջուրը Սեւանի մակարդակի վրա էական ազդեցություն չի կարող թողնել:

    Եթե անգամ Սեւանի մակարդակն իջնի 3-5 սմ, այդ դեպքում էլ ափամերձ տարածքների ազատման մասին խոսք գնալ չի կարող: Ավելին, եթե տեղերում էլ ափը ազատվի, շենք-շինությունը ջրից չի ազատվի:

    Բնապահպաններն էլ դեմ են օրինագծին: Նրանց ներկայացմամբՙ Սեւանա լճից 320 միլիոն խմ ջուր թողնելու մասին կառավարության որոշումը կամային է: ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն էլ դրական եզրակացությունը տվել է որոշակի ճնշումներով: Նրանք ԱԺ-ում օրինագծի քննարկմանը մասնակցելու դիմում են ներկայացրել, սակայն մերժում են ստացել: «Մինչդեռ մերժման պատճառներ չկային»:

    Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Սիլվա Ադամյանի ներկայացմամբՙ պատճառաբանությունը, թե երաշտ տարի է եւ ջրամբարներում ջուր չկա ոռոգման համար, անհիմն է: Բնապահպանների խոսքերովՙ ձմեռը ձյունառատ էր եւ ջարամբարներում ջուր պետք է լինի: Նրանք համոզված են, որ որոշման պատճառներն այլ են:

    «Կամ խնդիր կա Սեւանի ափը շինություններից ազատելու եւ հետ հասցնելու, կամ էլ նպատակ կա կասեցնելու ջրի մակարդակի բարձրացումը, որ ափամերձ շինությունները չմնան ջրի տակ, որ իրենք ստիպված չլինեն այդ շինությունների սեփականատերերին փոխհատուցման գումարներ վճարել», նշում է Ինգա Զառաֆյանը :

    Վերջինս մի քանի օր առաջ է վերադարձել Սեւանից: Նրան հայտնել են, որ լճից ջրի բացթողումները սկսվել են մայիսի 1-ից, ինչն աննախադեպ է, քանի որ այդ ժամանակ ոռոգման սեզոնը չէր սկսվել: «Սեւանն ամբողջական օրգանիզմ է, եւ մենք չգիտենք, ինչ կլինի նրա հետ այդ բացթողումներից հետո: Առանց այդ հետազոտման արդյունքների ինչպե՞ս կարող են նման թույլտվություն տալ»:

    Բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանն էլ առաջարկում է զանգել Հայպետհիդրոմետ եւ ճշտելՙ երաշտ կա, թե ոչ: «Նորմալ միջին հիդրոստատիստիկ տարի է, որեւէ շեղում չկա»: Վերոնշյալ բնապահպաններն ու Գեղարքունիքի մարզի եւս 20 ՀԿ-ներ նամակով դիմել են ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանինՙ պահանջելով չեղյալ համարել հունիսի 20-ի քննարկումը: Սակայն պատասխան դեռեւս չեն ստացել:

    Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը հիշեցնում է, որ այս տարի Սեւանի մակարդակը 1900 մետր 48 սմ է: Նույնը, ինչ նախորդ տարի, հետեւաբար եթե լճից ջուր պակասի, ապա մի քանի տարվա կատարած աշխատանքը ջուրը կընկնի:

    Ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Մհեր Մկրտումյանի ներկայացմամբՙ լճի մակարդակը կարող է իջնել ամենաշատը 2-3 սմ-ով: «Չի կարելի նման մեծ աղմուկ հանել», խորհուրդ է տալիս նա: «Ո՚չ, 320 մլն խմ-ն հավասար ենք բաժանում եւ ստանում 23-24 սմ», ասում է Սանասարյանըՙ հավելելով, որ կառավարությունը դիտավորյալ չի ցանկանում, որ լճի մակարդակը ավելի բարձրանա, քանի որ օլիգարխները ափամերձ տարածքում տներ ունեն:

    Բնապահպանները խոստանում են, որ շարունակելու են պայքարել, մինչեւ իրենց ձայնը տեղ հասնի: Հակառակ կողմն էլ պնդում է, որ լճին որեւէ վտանգ չի սպառնում:

    Ի դեպ, այս որոշման հետեւանքով կառավարության նիստից, որպես բողոքի նշան, զայրացած դուրս էր եկել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը ՙ հայտարարելով, որ եթե ուրիշներին պետք է Սեւանի թերակղզին, ապա իրենՙ Սեւանի կղզին: Ավելի ուշ, նա հայտարարություն տարածեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովից:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Բնապահպանները պայքարելու են Սեւանից ջրառն ավելացնող օրինագծի դեմ

    Նանե Սահակյան
    Հրապարակված է՝ 21.06.2012
    Կառավարությունը ցանկանում է այս ամառ 320 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնել Սեւանից, որովհետեւ կանխատեսվում է, որ ամառը չոր է լինելու, իսկ Արարատյան դաշտավայրը սնուցող երկու ջրամբարները այս ամառ անցյալ տարվա համեմատ քիչ են լցված:

    Ջրային տնտեսության պետական կոմիտեի տվյալներով, Ապարանի ջրամբարը անցյալ տարվա այս ժամանակահատվածի 91 մլն խորանարդ մետրի փոխարեն լցված է ընդամենը 28.31-ով, իսկ Ազատի ջրամբարը 14 մլն խորանարդ մետրով է պակաս լցված:

    «Խնդիրը զուտ գյուղատնտեսական է, ոռոգման նպատակի հետ կապված է: Մենք խնդիր ունենք Սեւանա լճից ջուր վերցնելու` առկա ջրային պահանջարկը բավարարելու համար: Որեւէ այլ խնդիր դրված չէ», - ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսատնտեսական վարչության պետ Մհեր Մկրտումյանը:

    Բնապահպանները, մինչդեռ, փաստում են , որ 2012-ը, գոնե մինչեւ այսօր, տեղումներով առատ տարի է:

    Հարցին, թե ինչու է տեղումներով առատ համարվող այս տարի ոռոգման ջրի նման մեծ՝ 517 մլն խմ պակաս առաջացել, Մկրտումյանը արձագանքեց. - «Ձնային կուտակումներ են եղել, բայց, ցավոք սրտի, այդ ձյան հալոցքը չուղեկցվեց անձրեւներով եւ սելավներով, որպեսզի այդ ջուրը տեղափոխվի ջրամբարներ: Արդյունքում ջրի մի մասը ներծծվեց հողի մեջ, գոլորշիացավ»:

    Ոռոգման ջրի պակասով անհանգստացած՝ կառավարությունը առաջարկել է Ազգային ժողովին համապատասխան փոփոխություններ կատարել Սեւանին վերաբերող երկու օրենքներում, որպեսզի կարողանա այս տարի Սեւանից բաց թողնել ցանկալի 320 մլն խորանարդը` այս պահին օրենքով թույլատրելի 150 միլիոնի փոխարեն:

    Երեկ կառավարության առաջարկը քննարկել է եւ հավանության է արժանացրել Ազգային ժողովի Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը՝ միայն նշելով, որ կարելի է բաց թողնել մինչեւ 320 մլն խորանարդ մետր ջուր:

    Բնապահպան Ինգա Զառաֆյանը կառավարության բացատրությունը անհավանական է համարում. - «Միջին վիճակագրական տարի է, ջրաբանական առումով ոչ մի շեղում չկա: Մենք ոչ էլ ավելացրել ենք ցանքատարածքները, որ ասենք ավելորդ ջուր է պետք: Ոչ էլ փոխել ենք կուլտուրաների կազմը, որ հանկարծ ջրապահանջ կուլտուրաներ ունենանք: Այդ բոլորը միամիտ պնդումներ են»:

    Էկոլոգիական հասարակական դաշինքի ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը նշում է, որ իրենք փորձում են հասկանալ, թե որն է կառավարության այս որոշման իրական պատճառը: Նրանք շրջանառում են ջուրը բաց թողնելու երկու հավանական պատճառ. առաջինը Սեւանի ափի հյուրանոցներն ու թանկարժեք ամառանոցները ջրի տակ անցնելուց փրկելն է, ինչը կառավարության ներկայացուցիչը, իհարկե, հերքում է:

    «Նման խնդիր չկա: Խնդիրը զուտ գյուղատնտեսական է», - պնդում է Մհեր Մկրտումյանը:

    Ջուրը բաց թողնելու հաջորդ հավանական պատճառը, ըստ բնապահպանների, կարող են լինել Արարատյան դաշտավայրի բազմաթիվ ձկնաբուծարանները, որոնք զգալի քանակով ջրի կարիք ունեն:

    Ինչ կլինի Սեւանի հետ, եթե 320 մլն խմ ջուր բաց թողնվի, բնապահպանները դժվարանում են ասել, քանի որ բնական էկոհամակարգերը շատ անկանխատեսելի են: Սեւանի մակարդակը 1900 մ 13 սմ-ից կարող է իջնել ավելի քան 10 սմ-ով: Բացի այդ, եթե այս տարի, բնապահպանների ձեւակերպմամբ` առանց լուրջ պատճառի այդքան ջուր բաց թողնեն, ապա նույն կերպ կվարվեն նաեւ հաջորդ տարիներին, ինչը կարող է շատ վատ հետեւանքներ ունելա լճի համար:

    Էկոլոգիական դաշինքը պատրաստվում է պայքարել, որպեսզի կառավարության առաջարկը չհաստատվի ԱԺ-ի կողմից:
    Լուրեր, ռեպորտաժներ, մուլտիմեդիա բովանդակություն։ «Ազատություն» ռադիոկայան՝ միայն հավաստի տեղեկատվություն։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    To resume this mascarade:
    - It is 100% sure that the main reason for this outflow is not lack of water for irrigation. And the corrupt structure of water distribution has never considered the interest of peasants, in any time. This year, they have doubled the price of water per hectare , for every irrigation.
    And this was already going on for years now... A couple of years ago, for 1 hectare, and 1 irrigation (1 water), the price was 5-8.000 AMD. This year, in my village of Arakadzodn province, they made the price 25.000 AMD. You need usually 8 irrigations during a season, depending crops you plant, and weather. This makes the price of only irrigation water for one hectare 200.000 AMD.
    Most villagers can't afford this price.
    And they (TCOG) prefer to sent the water in the river to the Turks, rather than give by credit to the villagers.
    People are in tears, they are going to loose their only annual income, because they do not have the cash to pay these looters, literally. 35% of lands are not cultivated, abandoned because of this criminal policy. And if you do not irrigate this kind of land, after a couple of years, salt will come up, and land will be lost for ever..., you would need decades of abundant and cheap irrigation back (what the soviets did back 50 years ago), and with this kind of price, no one will ever be able to afford once more, in any near centuries!
    In my region, people make their living from Apricot. For years the crops is lost because of wether or hail.
    At least this year, we have a good crop, and these people blackmail the population. Pay, or you loose all...., and it is widespread all over Armenia.
    The water of my region does not come from Sevan, it comes by a canal from Akhurian reservoir, on the border with occupied Western Armenia, near Ani.
    They are blackmailing people by saying there is no water, we must take out huge amounts from Sevan, while you perfectly see that the level of Akhurian lake is pretty similar to what it was last years, on same season.
    They prefer to let the Turks use the water (since Akhurian reservoir is on the border), rather than give on credit .....

    2/ They began taking out huge amounts of water from Sevan from May 1, 6 weeks before usual period for irrigational needs, and in full capacity. This water was not used in the fields of Ararat valley. It was used to generate cheap hydro electricity, and then went strait to the Arax (the Turks and Azaris in Nakhitchevan). So they began the process, even before the parliament voted the OK to this shameful act.

    3/ Even according official estimates, from the extra 150 Million cubic meters out of Sevan, only 30 Million will reach the fields of Ararat valley... if this is not a crime against our children (I do not even mention our Grandchildren), I do not now how to name it.

    4/ This affirmation of water vanishing because the snow melt rapidly is pure nonsense... so ridiculous, that no serious man can ague it. Only in the armchairs of a smoked casino of Yerevan this kind of argument might have been invented....

    5/ Similarly, this year they closed the Arpa-Sevan tunnel for repairs.... so no intake of the planned 360 Million cubic meters from Arpa and Vorotan...

    6/ The level of the water is 1900.48, that is less by 3 centimeters, from the maximum level reached last year. If this goes on, not only Sevan would not go up the minimum 20 cm annually planned (for last decade, mainly Kocharian era, since Serjik began to use any argument to slow the process, the rise was much more), but we may loose something like 30 cm on last year, during end of the year.

    CONCLUSION:
    No matter what, the 'government' has one priority, bring down the level of the lake, at any cost....
    Put aside the other ecological aspects, on the strategic energetic security, and readiness for a war, this act may only be called treason !!!!
    Last edited by Vrej1915; 06-21-2012, 10:29 PM.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    ARMENIAN PARLIAMENT APPROVES BILL ON INCREASED WATER RELEASE FROM LAKE SEVAN

    news.am
    June 20, 2012 | 19:05

    YEREVAN. - Standing Committee on Agriculture and Environment of the
    Armenian parliament discussed on Wednesday's session the bills on
    making amendments in the laws on Lake Sevan, and the Lake ecosystem
    restoration, preservation, reproduction and use of annual events and
    complex of programs.

    Those bills were submitted by the head of the State Committee of
    Water System at the Ministry of Territorial Administration Andranik
    Andreasyan. The Government with these bills offers to set 320 million
    cubic meters as the maximum limit of releasing water from the lake,
    which means increase of the volumes by 150 million cubic meters set
    by the law. The initiative is based on the lack of irrigation water,
    as well as lack of water resources in Aparan, Azati ponds and Hrazdan
    River. As a result, the deficit may make 150 million cubic meters.

    Parliamentary committee approved the amendments.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Սեւանի ջրաբացթողումն ավելացնելու օրինագիծը մտել է խորհրդարան






    Հունիս 22, 2012 | 08:34
    Հայաստանի Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել 2012 թվականին մինչեւ 320 միլիոն խմ Սեւանից ոռոգման ջրի բացթողման ծավալը մեծացնելու օրինագիծը:

    Ըստ գործող օրենսդրության` առավելագույն ծավալը կազմում է 170 խմ:

    Ըստ Հայաստանի ջրային տնտեսության պետհանձնաժողովի գնահատման` այս տարի ձմեռային ջրերը շատ վաղ են հալել, ինչի հետեւանքով էլ ներծծվել են հողի մեջ եւ չեն լցվել գետերը: Ոչ բավարար քանակությամբ ջուր կա նաեւ Ապարանի եւ Ազատի ոռոգիչ ջրամբարներում:

    «Կարծում եմ, որ դա հետեւանքներ չի ունենա ոչ լճի, ոչ էլ Սեւան-Հրազդան ՋԷԿ-ի համար», – NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ջրային տնտեսության պետհանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը, հավելելով, որ ներկայումս Սեւանի ջրի մակարդակը 34 սմ-ով բարձր է, քան տարվա սկզբին: «Թե ինչպիսին կլինի լճի ջրի մակարդակը տարեվերջին, մենք դեռեւս դժվարանում ենք պատասխանել», – ասաց Ա. Անդրեասյանը:

    Ներկայումս Սեւանի ջրի մակարդակը կազմում է 1900,48 մ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Ինչու են «դատարկում» Սեւանը, ուր է գնում ջուրը


    Սևանա լճից սահմանված չափաքանակից ավելի ջուր բաց թողնելու կառավարության որոշումն անհանգստացնում է բնապահպաններին: Հիշեցնենք, որ կառավարությունը նախատեսում է դիմել Ազգային ժողով` ոռոգման նպատակով լճից լրացուցիչ 150 մլն խմ ջուր վերցնելու թույլտվություն ստանալու համար: Այս տարվա համար սահմանված էր, որ ոռոգման նպատակով Սևանից բաց է թողնվելու 170 մլն խմ ջուր: Այսիպիսով` տարվա ընթացքում լճից բաց թողնվող ջրի ընդհանուր քանակը կհասնի 320 մլն խմ-ի, ինչը, բնապահպանների խոսքով, կխախտի Սևանի էկոհամակարգը:

    Կառավարությունը լրացուցիչ ջրառի անհրաժետությունը բացատրում է նրանով, որ տարին ջրառատ չէ, ջրամաբարներում ջրի պակաս կա:

    Էկոլոիգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը զարմացած է: «Մեզ համար անհասկանալի է` ո՞նց են ջրամբարները ցամաքել, եթե առատ տեղումներ են եղել: Պարոն Անդրեասյանն ասում է` ջուր չկա, աղբյուրները ցամաքել են: Մենք չենք համոզվել դրանում: Բոլոր մասնագետներն ասում են, որ շատ ջրեր կան, տեղումներ են եղել: Եթե արհեստականորեն չեն դատարկել, ապա անհնար է, որ Ապարանի ջրամաբարում ջուր չլինի»- Lragir.am-ին ասաց Սիլվա Ադամյանը:

    Նրա խոսքով` խնդիրն ամենևին էլ այն չէ, որ ջրամբարներում ջուր չկա: Պարզապես կառավարությունը փորձում է կանխել լճի մակարդակի բարձրացումը, որպեսզի ափամերձ հատվածի օբյեկտների տերերը վնասներ չկրեն:

    «Փորձում են ինչ-որ մարդկանց սեփականությունը պաշտպանել, գուցե կառավարությունը չունի միջոցներ, որ փոխհատուցի այդ սեփականատերերին: Կամ էլ միջոցներ չունեն, որ ջրի տակ անցնող տարածքները մաքրեն»,- նկատեց բնապահանը` հավելելով, որ չի բացառվում արհեստականորեն նվազեցրած լինեն ջրամբարների ջրի քանակը:

    Սիլվա Ադամյանը հիշեցնում է կառավարությանը` եթե ուզում են Սևանի էկոհամակարգը պահպանել, լճի ջրի մակարդակը պետք է անընդհատ բարձրացնել և ոչ մի սատիմետր չիջեցնել: Ջրի մակարդակի իջեցումն ու բարձրացումը նույնպես, ըստ նրա, նպաստում է լճի ափամերձ հատվածների ճահճացմանը: Բացի այդ, ջրի մակարդակի իջեցումը խոչընդոտում է նաև ձկների բազմացմանը:

    Ջրաբան-բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանն էլ է նախազգուշացնում` ջրառի քանակի ավելացումը շատ վատ կանդրադառնա Սևանի էկոհամակարգի վրա: Նա մտավախություն ունի, որ գուցե սա վատ նախադեպ դառնա, և կառավարությունը որոշի ամեն տարի սահմանվածից շատ ջուր բաց թողնել Սևանից:

    Ջրաբանն ասում է, որ հազիվ սկսել էր վերականգնվել Սևանի էկոհամակարգը, լճի մակարդակն էլ հասել էր մոտ 1900 մետրի: «Ինձ համար զարմանալի է, թե ինչու ջրամբարներում ջուր չկա, որովհետև տարին եղել է սովորական, տեղումները նախորդ տարիների չափ են եղել»,- նշեց նա:

    Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի այն պատճառաբանությանը, թե ձյունը միանգամից է հալվել և ներծծվել հողում, Քնարիկ Հովհաննիսյանը նման պատասխան է տալիս. «Դա գիտեք երբ է լինում, երբ մենք բաց հանք ենք շահագործում, շատ հողեր ենք քանդրտում, անտառ ենք վերացնում: Պարզ է, որ այդ դեպքում ջուրը կգնա, կկորչի: Ինչքան շատ բաց հանք շահագործենք, այնքան մեր ջրային ռեսուրսները կսակավանան: Մեր ջրային ռեսուրսներն արդեն քչանում են, չկա մոնիթորինգ, մենք չգիտենք, թե ինչ ունենք, ինչքան կարող ենք օգտագործել»:

    Ըստ ջրաբանի` այսօր բարբարոսաբար ոչնչացվում են Հայաստանի արտեզյան ջրերի պաշարները, որոնք օգտագործվում են ձկնաբուծության նպատակով: «Ինչո՞ւ պետք է Սևջրում ջուր չլինի: Որովհետև ձկնաբուծության նպատակով են օգտագործել, սոսկալի բան է»,- ասաց նա:

    Քնարիկ Հովհաննիսյանը նաև ահազանգում է, որ Հայաստանի ջրմաբարների վիճակն այսօր անմխիթար է, ինչն էլ հանգեցնում է ջրի կորստին: Իսկ պետական բյուջեից միջոցներ չեն հատկացվում դրանց վիճակի բարելավման նպատակով: «Կառավարությանը ես մի խնդրանք ունեմ` լավացրեք ջրամբարների վիճակը, որպեսզի ջուրը կուտակվի ջրամբարում: Ինչու պետի այսօր ջրամբարը ջուր չպահի»,- նշեց նա:

    Քնարիկ Հովհաննիսյանը նույնպես չի բացառում այն տարբերակը, որ ջրառի քանակի ավելացումը պայպանավորված է սեփականատերերի շահերի պաշտպանությամբ. «Երևի մտավախություն ունեն, որ ափամերձ վիլլաները ջրի տակ կմնան»:

    Բնապահպանները հանդիպել և հարցը քննարկել են Ջրտնտպետկոմի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի և ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանի հետ: Բնապահպանները դիմել են, որպեսզի ԱԺ-ում ներկա գտնվեն հարցի քննարկմանը, սակայն որևէ պատասխան դեռ չեն ստացել:

    Հիշեցնենք, որ «Սևանի մասին» օրենքով նախատեսվում է մինչև 2030 թվականը լճի ջրի մակարդակը շարունակաբար բարձրացնել 6 մետրով: Սակայն 2004 թվականից սկսած այդ բարձրացումն ավելի արագ է տեղի ունեցել, քան նախատեսել էր կառավարությունը: Արյունքում ջրի տակ հայտնվեցին անտառապատ տարածքներ, օբյեկտներ, նաև ճանապարհահատվածներ:

    Ռոզա Հովհաննիսյան

    Leave a comment:

Working...
X