29.08.19
Քաղաքականություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի բացառում ամերիկյան f-35-ի փոխարեն ռուսական ñó-35 և ñó-57 կործանիչի ձեռքբերումը, հայտնում է cnn-ի թուրքական ծառայությունը:
«Ինչո՞ւ ոչ: Մենք այստեղ («Միջազգային ավիատիեզերական սրահ» (ìàêñ-2019) ցուցադրությանը)» զուր չենք եկել»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ռուսական կործանիչները f-35-ի գնմանն այլընտրանքի թվում են:
Էրդողանը նաև ընդգծել է, որ վերջնական որոշումը կկայացվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից և Վաշինգտոնի դիրքորոշումը f-35 ծրագրին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ պարզելուց հետո:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Միջազգային ավիատիեզերական սրահ» (ìàêñ-2019) ցուցադրության շրջանակում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին ցույց էր տվել նորագույն ñó-57 կործանիչը:
Հիշեցնենք, որ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է ամերիկյան f-35 ինքնաթիռներ ստանալ միայն այն դեպքում, երբ ամբողջությամբ հրաժարվի ռուսական ñ-400 զենիթահրթիռային համալիրների գնումից:







Image copyrightCRI Image captionA screenshot of the footage appearing to show Mr Heyit
China's hidden camps
Media captionJohn Sudworth reports from Xinjiang, where one million Uighurs have reportedly been detained
Leave a comment: