Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Regional geopolitics

    Ռուսաստանը շտապում է. Պատերազմի նպատակներն ու խնդիրները

    ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
    19 Հուլիսի 2014


    Վաղուց պետք է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել պատերազմ: Պատերազմը տեղի է ունենում Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ, ԱՄՆ-ի, Լեհաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների աջակցությամբ:

    Ռուսաստանի եւ ռուսական հասարակության համար այդ պատերազմը դեռեւս չունի իմաստավորված նպատակներ եւ չի արտահայտում որոշակի, ակտուալ շահեր: Ռուսաստանն առայժմ պատերազմն ընկալում է ոչ քաղաքականապես, տրվում են էմոցիոնալ գնահատականներ:

    Ռուսական հասարակությունը Ուկրաինայի Հարավ-արեւելյան մարզերին չի առաջարկել կամավորներ եւ այն, ինչը կոչվում է համաժողովրդական օգնություն: Ռուսական հասարակությունը կամ կարեկցանքով հետեւում է, կամ հաշվում այդ պատերազմի կորուստներն ու եկամուտները:

    Ռուսական խոշոր ընկերությունները դեռեւս չեն կողմնորոշվել հետագա ծրագրերի հարցում, քանի որ մինչ այժմ կոնսալտինգները չեն առաջարկել որեւէ էական կանխատեսում ու գնահատականներ ապագայի համար:

    Անհասկանալի է, թե ինչպես են մտադիր գործել իշխանությունները եւ ինչպես դա կանդրադառնա ռուսական տնտեսության հիմնական կլաստերների վրա: Միայն առանձին ընկերություններ պատկերացում ունեն, թե ինչ անեն հեռանկարի հաշվարկով:

    Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը փորձում է ամեն կերպ երկիրը եւ առաջատար ընկերություններին զերծ պահել Արեւմուտքի պատժամիջոցներից եւ խլացնել այն դժգոհությունը, որն արդեն կա:

    Ռուսական ազգայնական զգացմունքների առաջին պոռթկումներն արագ մարեցին, նախեւառաջ այն պատճառով, որ բնակչությունը զգուշանում է քիչ թե շատ լայն մոբիլիզացիայից. քչերն են ցանկանում իրենց երեխաներին ուղարկել մարտական գործողությունների վայրեր:

    Նշվում է, որ Պրիդնեստրովիեում կամ Աբխազիայում ռազմական հակամարտությունների ժամանակ ռուս կամավորներն ավելի շատ էին, սակայն միայն քանակը չէ խնդիրը: Առկա էին լիովին այլ տրամադրություններ, տեղի էր ունենում պայքար կայսրության համար:

    Ներկայում պարզված չեն ոչ նպատակները, ոչ էլ խնդիրները: Ուկրաինայի Հարավ-արեւելքի էթնիկ ռուս բնակչությունը նույնպես էնտուզիազմ չի ցուցաբերում ռազմական գործողություններին մասնակցելու հարցում, ինչը թերեւս ազդում է բուն Ռուսաստանում ռուսների արձագանքի վրա: Հնարավոր է, ռուս բնակչության ակտիվությունը կարտահայտվի ապագայում, սակայն ներկայում պարզ չէ այդ պասիվ պահվածքի պատճառը:

    Ռուս բնակչությունը սպասում էր Ռուսաստանի ռազմական միջամտության լիովին այլ բնույթ ու մասշտաբներ եւ գտնում է, որ Պուտինն իրենց թողել է բախտի քմահաճույքին:

    Ուկրաինայից ռուս փախստականների թիվը հասնում է 800 հազարի եւ շուտով կհասնի միլիոնի: Մոտակա ամիսներին սպասվում է Ռուսաստանում 2-2,5 միլիոն մարդկանց կամավոր վերաբնակեցում: Ռուսաստանի համար դա նշանակելու է աղետ, ոչ մի պետություն ի վիճակի չէ լուծել նման քանակի փախստականների խնդիրները:
    Ռուսաստանի կառավարությունը փորձում է դա թույլ չտալ, սակայն երեւում է արդեն կորցնում է իրադարձությունների վերահսկողությունը:

    Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի ռուս բնակչության մեծ մասը չի մտածում Ռուսաստանում վերաբնակվելու մասին, քանի որ կասկածում է, թե ձեռք կբերի այն պայմանները, որոնք ուներ իր մշտական բնակության վայրում: Չնայած ռուսները ներկայում մեծ դիսկոմֆորտ են զգում, սակայն Ուկրաինան համարում են ավելի հարմար երկիր եւ իրենց հայրենիքը:

    Ուկրաինայի համար այս պատերազմն ավելի ու ավելի է ձեռք բերում ազգային-ազատագրական բնույթ, ուժեղանում է ուկրաինական ազգայնականությունը, որը տարածվում է բոլոր մարզերում: Թերեւս, տեղի է ունենում ուկրաինական ժողովրդի ինքնորոշման պատմական նոր ժամանակաշրջան:

    Դա չի նշանակում ազգային ատելության բորբոքում նախեւառաջ կենցաղային ազգայնականության մասով, սակայն ուժեղանում է ատելությունը Ռուսաստանի եւ նրա քաղաքական ղեկավարության հանդեպ: Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը նույնպես չի ձգտում բորբոքել ազգային ատելություն, քանի որ դա կարող է հանգեցնել բրուտալ հետեւանքների, զրկել երկիրը սոցիալական որոշակի խմբերից, որոնք ապահովում են տնտեսական զարգացումը:

    Լավ հայտնի է, որ նախագահի ընտրություններից հետո կառավարությունում եւ վարչական մարմիններում նշանակվում են ռուս եւ այլ էթնիկ ծագման փորձառու մասնագետներ:
    Այնուամենայնիվ, կասկած չկա, որ նախագահ Պորոշենկոն եւ նրա թիմը, քաղաքական կուսակցությունների ու խմբերի աջակցությամբ, փորձում է վարել ռազմական գործողությունները ձգձգելու քաղաքականություն՝ Հարավ-արեւելյան մարզերի ռուս բնակչությանը դուրս մղելու նպատակով, որը չի հաշտվում ուկրաինական պետության իրական ամբողջականության պահպանման հետ:

    Այսպես թե այնպես, Ուկրաինան ազատվելու է 2-4 միլիոն ռուսներից, գուցե եւ ավելի: Այս իրադարձությունների սկզբում թվում էր, թե դա հնարավոր չէ մի երկրում, որը գտնվում է Եվրոպայում եւ սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, քաղաքակրթական բնույթի դարավոր կապեր եւ այլ հանգամանքներ:

    Սակայն պետք չէ մոռանալ, որ նույնը տեղի էր ունենում Հարավսլավիայում, եւ չկա որեւէ անհնար բան ազգային-ազատագրական պայքարում:
    Ուկրաինայի ղեկավարությունը փորձում է թույլ չտալ ռազմական դիմակայության մասշտաբների ու բնույթի ընդլայնումը, քանի որ ինքն էլ չի հասկանում, թե դա ինչի կարող է հանգեցնել:

    Ուկրաինայի կողմից պատերազմը ձեռք է բերել էթնիկ զտումների բնույթ, եւ ժողովրդական լայն շերտերում այդ հանգամանքը դարձել է լեգիտիմ, այսինքն՝ որքան քիչ ռուսները, այնքան լավ, հանուն Ուկրաինայի ազատագրման մենք կավերենք Դոնբասը, այն մեզ պետք չէ:

    Մեկ տարվա ընթացքում պարզ կդառնա, թե որքանով Ուկրաինան ի վիճակի կլինի գոյատեւել Ռուսաստանի հետ շփումների սահմանափակման կամ խզման պայմաններում: Հենց այդ ժամանակաշրջանը ցույց կտա, թե որքանով է Ուկրաինան ընդունակ աբսորբացվել նոր պայմաններին:

    Միեւնույն ժամանակ, Ուկրաինայում տեղի է ունենում ռազմական ակտիվ ու արագացված շինարարություն, երբ պարզ է դարձել, որ Արեւմտյան հանրությունն անմիջական մասնակցում է ուկրաինական նոր բանակի ձեւավորմանը: ԱՄՆ-ն արդեն մեկ միլիարդ դոլար է հատկացրել այդ նպատակով, եւ դա բնականաբար շարունակվելու է: Լեհաստանը եւ Լիտվան ըստ էության դարձել են իրադարձությունների անմիջական մասնակիցներ:

    Պորոշենկոն երկրի տարածքային ամբողջականության պահպանման համար պատերազմ է մղում ուկրաինական բանակի՝ որպես այդպիսին, բացակայության պայմաններում, եւ նա ստիպված է տնտեսել ժամանակն ու ռեսուրսները, եւ գլխավորը՝ թույլ չտալ Ռուսաստանի միջամտությունը եւ հակամարտության ընդլայնումը:

    Դա Մոսկվայում հասկանում են, սակայն Պուտինին լրջորեն զգուշացրել են Արեւմուտքից, եւ նա նույնպես թույլ չի տա Ռուսաստանի ներգրավումը մասշտաբային պատերազմին ընդդեմ մեծ եւ ավելի պասիոնար ազգի՝ ուկրաինացիների:

    Պատերազմի ձգձգմամբ շահագրգիռ են նաեւ ԱՄՆ-ն եւ Եվրոպայի մի շարք պետություններ, քանի որ դա դարձել է Արեւելյան Եվրոպայի ընդարձակ տարածությունում ռազմա-քաղաքական ներկայության իրականացման կարեւորագույն գործոն:

    Ռուսաստանի էքսպանսիայի զսպումը դարձել է ԱՄՆ-ի եւ Եվրոպայում նրա գործընկերների քաղաքականության ուղղությունն ու խնդիրը: Այդ խնդիրներին չկարողացավ դիմադրել նույնիսկ Գերմանիան, որոշելով, որ ավելի լավ է վերածրագրավորել քաղաքականությունը, քան ռիսկի դիմել ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում հակասությունների սրման մասով:

    Սեւ ծովում ներկա են ՆԱՏՕ-ի անդամ երկրների աննախադեպ ռազմածովային ուժեր, որոշում է ընդունվել Ռումինիայում ու Վրաստանում ռազմական բազաների ստեղծման, ուկրաինական բանակի արմատական վերակազմակերպման, Լեհաստանին ու Լիտվային օգնություն հատկացնելու վերաբերյալ:

    Ըստ ամենայնի, սա միայն Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանի երկրներում ռազմական ներկայության եւ ռազմական ուժեղացման առաջին փուլն է:

    Ռուսաստանը շտապում է, փորձում է ազդեցիկ գործընկերներ գտնել աշխարհում, սակայն գտնված գործընկերներն էլ հնարավորություն չունեն միջամտելու Արեւելյան Եվրոպայում:

    Ընդ որում, այդքան էլ պարզ չէ, թե որքանով են հուսալի այդ գործընկերները, օրինակ BRICS անդամ-երկրներից:

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....6Uq3TZox.dpuf

    Comment


    • Re: Regional geopolitics

      Տեսա՞ք ինչ ստացվեց

      ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
      19 Հուլիսի 2014



      Հայաստանում Իրանի դեսպան Ռեյիսին հայտարարել է, որ Իրանը դեմ է Ղարաբաղի հակամարտության գոտում երրորդ երկրների զորքերի ներկայությանը, քանի որ դա սպառնում է ողջ տարածաշրջանին:

      Ավելի վաղ, խաղաղարարների անցանկալիության մասին կտրուկ հայտարարություն էր արել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

      Ղարաբաղի գոտում խաղաղարարներ մտցնելը Ռուսաստանի համար Հարավային Կովկասում հաստատվելու միակ տարբերակն է: Ռուսաստանն այդ նպատակով զինում է Ադրբեջանին եւ նրան դրդում ագրեսիվ գործողությունների Հայաստանի ու Ղարաբաղի սահմաններին:

      Այս ագրեսիվության նպատակը խուճապային տրամադրություններ հրահրելն է, որպեսզի հայերը խնդրեն միակ պաշտպանին գալ եւ պաշտպանել:
      Չեն բացառվում նաեւ Թուրքիայի հետ նմանատիպ սադրանքները արդեն հայ-թուրքական սահմանում, որտեղ տեղակայված են ռուս սահմանապահները, իսկ սահմանից էլ ոչ հեռու՝ ռուսական բազան:

      Պետք է արձանագրել, որ խուճապ չեղավ, ավելին, Հայաստանի բանակի հստակ դիրքորոշումը եւ նախարարի հայտարարությունները ցույց տվեցին, որ բանակը խորությամբ գիտակցում է խնդիրը, ինչը հանրության շրջանում վստահություն է առաջացրել:

      Սակայն, այստեղ կա խիստ կարեւոր պահ՝ Հայաստանի բանակի ղեկավարության ինքնիշխան դիրքորոշումը հնարավոր է դարձնում արտաքին շահագրգիռ երկրների արձագանքը: Եւ այն շատ չուշացավ՝ Իրանը հանդես եկավ Հայաստանի դիրքորոշման աջակցությամբ: Ավելին, Իրանը ներկայացրեց նաեւ անվտանգության որոշակի երաշխիքներ: Մոտ ապագայում հնարավոր են նմանատիպ այլ հայտարարություններ այլ երկրների ու կառույցների կողմից:

      Հայաստանի նախաձեռնողական արտգործնախարարության անգործության պայմաններում, հայկական բանակն իր վրա է վերցրել նաեւ արտաքին քաղաքականության խնդիրները եւ առայժմ հստակ հանդես է գալիս ինքնիշխան որոշումների դիրքերից: Դրա արդյունքն արդեն իսկ ակնհայտ է:

      Հայաստանի Զինված ուժերի ղեկավարությունը կարող է հանդես գալ տարածաշրջանային լուրջ նախաձեռնություններով, այդ թվում՝ Հայաստանին գերժամանակակից զենք մատակարարելու վերաբերյալ, որոնք անկասկած աջակցություն կգտնեն արտաքին շահագրգիռ կողմերից: Այդ ժամանակ արդեն, Ռուսաստանը ստիպված կլինի փոխել իր պահվածքը Հայաստանի հանդեպ: Դրա օրինակն արդեն կա:

      Վերջերս Սերժ Սարգսյանը արգենտինական մամուլին տված հարցազրույցում Ռուսաստանին էր փոխանցել հայ ժողովրդի մտահոգությունը այդ երկրի կողմից Ադրբեջանին զինելու վերաբերյալ: Այս հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների արժանացավ, սակայն անհետեւանք չմնաց: Ռուսաստանի դեսպան Վոլինկինը երեկ հայտարարեց, որ Հայաստանը կարող է Եվրասիական միության համաձայնագիրը ստորագրել միայն իրեն ձեռնտու պայմաններով: Ռուսները մինչ այժմ նման զիջումներ Հայաստանին չէին անում:

      Թերեւս, այս երկու օրինակները բավական են, որպեսզի Հայաստանի ղեկավարություն հասկանա, որ չկա որեւէ անելանելի իրավիճակ եւ անլուծելի խնդիր: Խնդիրը միմիայն ինքնիշխանության եւ պետության շահերի դիրքերից ու պահանջներից հանդես գալն է եւ չվախենալը:

      Այդ ժամանակ, Իրանի օրինակով, այդ քայլերը աջակցություն կգտնեն, եւ կառաջանան նույնիսկ ամենաանսպասելի իրավիճակներ:

      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....yILeaYjM.dpuf

      Comment


      • Re: Regional geopolitics

        Last edited by Vrej1915; 07-20-2014, 02:44 PM.

        Comment


        • Re: Regional geopolitics

          Originally posted by londontsi View Post
          The link provided does not correspond to your comments.
          Please correct if possible.

          .

          An other interview, with Vazken Manukian, with clear, no matter brief, reference to the supposed russian role in Artzakh war:

          to spare your time : go to 28:30-29:30

          http://www.youtube.com/watch?v=VnkPFjeYIR0#t=1918



          He is refering to a dispute, during a meeting with russian famous political analyst Sergey Kurkinyan (Manukyan does not mention the name here), sent in a hurry to Yerevan, to defend Russia`s policy contradicting armenian vital interests, as a blind advocate of russian interests.
          During that dispute, Kurkinyan, visibly not that well informed about reality and facts, insisted about supposed russian help during the war, while he had the then Defense Minister of Armenia facing him.....
          V. Manukian categorically rejects that lie, so well disseminated after the end of the war, to :
          - hide the reality (effective armenian victory, against Russia`s will)
          - massive russian help to Baku for all over the conflict. (Sumgait, Koltzo, Interim direct control of Moskwa on NKAO during Arkady Volsky/Safonov/Bolyanitchko, Shahumian, Winter offensive of 18 Dec 1993....)

          Here a reference to the meeting in armenian media available in english:
          http://en.aravot.am/2013/05/29/154558/


          -------
          Note, at the begining of the interview, Vazken Manukyan mixes Khodjali (aka-Ivanyan), preceding Shushi`s liberation, with Karvajar (operation during which he was the DM), preceding liberation of Martakert, the russians had captured and handeled to Baku....
          Last edited by Vrej1915; 07-20-2014, 02:40 PM.

          Comment


          • Re: Regional geopolitics

            Ուկրաինան 14 ինքնաթիռ ու ուղղաթիռ է կորցրել արևելքում ընթացող հատուկ գործողության ժամանակ. 168.am

            http://lratvakan.am/?p=39904

            horrific rate of survivalability of the soviet planes.....

            Comment


            • Re: Regional geopolitics

              Ոչ ամեն նպատակ է արդարացնում միջոցը

              ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մեկնաբան
              24 Հուլիսի 2014,

              Մալազիական ինքնաթիռի կործանաման հետ կապված, միավորված Արևմուտքն սկսել է մեղադրել Պուտինին անձնապես: Իսկ Պուտինն էլ փորձում է արդարանալ՝ ներկայացնելով փաստեր, որոնք սակայն առանց քննարկման անտեսվում են:

              Սկզբում սպասվում էր, թե Արևմուտքն ունի ծանրակշիռ ապացույցներ Պուտինի ու ռուսների ներգրավվածության մասով, բայց ժամանակն անցնում է, և բացի ուկրաինացիների անհաջող թխած, իբր անջատողականների հեռախոսային զրույցներից, այլ բան չի ներկայացվում:

              Ավելին, բացահայտվում է իբր ռուսների կողմից Ուկրաինա ներթափանցած, կրակած, հետո դուրս բերված ԲՈՒԿ կայանների վիդեոների կեղծությունը: Բայց մեկ է, զրո արդյունք է: Պուտինի պարանոցի շուրջը ձևավորվող պարանն ավելի ու ավելի տեսանելի է դառնում:

              Հայկական քաղաքականի էլիտար հատվածը ևս ներգրավված է՝ հիմնականում որպես պարանը ձգողների թիմի անդամ:
              Ես կարծում եմ, որ հիմա աշխարհի ապագայի համար ճակատագրական պահեր են, և առաջնայինը պետք է լինի զուտ ճշմարտությունը, այլ ոչ Պուտինը, Օբաման, Ռուսաստանը, կամ միավորված Արևմուտքը:

              Կան մի քանի սկզբունքային հարցեր, որոնք առաջին հերթին աշխարհի մարդկանց ազնվությունն են պահանջում, քան աշխարհի տերերի նեղ սուբյեկտիվը:
              Մենք ապրում ենք գլոբալացված աշխարհում, ուր այլևս կեղծիքը տեղ չպետք է ունենա: Արաբական աշխարհն ավերակների է վերածված կեղծիքի պատճառով: Եվրոպան լցվել է մահմեդական փախստականներով, որոնք հիմնովին փոխում են նրա քաղաքակրթական քարտեզն ու արևմտյան կյանքի հիմնաքարերը:

              Պատերազմները դարձել են մարդկանց մասսայաբար ստրկացնելու գործիք ու էժան աշխատուժի աղբյուր: Իսկ պատերազմի եկամուտներն էլ կենտրոնանում են համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի՝ մի բուռ մարդկանց ձեռքին, որոնք էլ տիրապետում են պատերազմը՝ տեղադրելով այն իրենց ընտրած նոր զոհի տարածքում:

              Ըստ բոլոր նախանշանների, մենք՝ հայերս ու Հայաստանը մոտակա զոհերի ցուցակում ենք, և գոնե մենք պարտավոր ենք բացարձակ կեղծիքը տարբերակել հալած յուղից: Որովհետև եթե լռեցինք, ինչպես 1915-ին, ապա անհրաժեշտ պահին մեր վրայով են տանելու պատերազմը:

              Որո՞նք են ներկա պահի տարբերությունները մինչև հիմա եղած արաբականից ու այլ դեպքերից:
              1. Արևմուտքի թիրախին հայտնված Ռուսաստանը բնական հարստություններով լի ահռելի տարածքի տեր է, բայց և տնտեսապես, ներքաղաքականով, դեմոգրաֆիականով ու իր կառուցվածքով հետամնաց երկիր է:

              Իհարկե, Արևմուտքի համար գայթակղիչ է գրավել այդ տարածքն ու ապահովել հետագա՝ առնվազն մի քանի տասնյակ տարիների լի ու բոլ կյանք: Բայց և հրապարակում այլ գերխաղացողներ էլ կան՝ մասնավորապես Չինաստանը, որը բնականաբար իրեն Սիբիրի ապագա տերն է համարում: Նաև BRICS այլ երկրները, որոնք չեն ուզենա գործերի նման ընթացքի շարունակումն աշխարհում:

              2. Ռուսաստանն ահռելի միջուկային պոտենցիալի տեր երկիր է, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ կործանվող Ռուսաստանն իր հետ չի կործանի մնացածին էլ:

              3. Մինչև հիմա արևմտյան բոլոր հարձակումները սկսվել են զոհ ընտրված երկրների առաջնորդների հրեշացմամբ: Եվ որոնք, ի վերջո, կյանքով են հատուցել: Հիշենք կախաղան բարձրացված Սադդամին, գնդակահարված Կադաֆիին, բանտում իր մահկանացուն կնքած Միլոշևիչին, ներկայում Ասադի դեմ տարվող անձնական կամպանիան:
              Նույն էլ կատարվում է Ռուսաստանի պարագայում՝ արդեն իսկ նշմարվում է նույն ձեռագիրը և հեռվում ճոճվող կախաղանը: Պուտինը տեսել է նախորդների ճակատագիրը և հեշտությամբ չի գնա կառափնարան:

              4. Աշխարհի մարդիկ ևս տեսել են այդ ամենը, և եթե համակերպվեցին հին սցենարներին, հաջորդն արդեն իրենց երկրների գլխին է կատարվելու:
              Մենք ռուսականի օղակներից մեկն ենք, և առաջիններից ենք ուտիլիզացվելու: Որովհետև հետանկախական տարիներին հայկական իշխանությունները մեզ ու Հայաստանը սարքեցին Ռուսաստանի կցորդն ու խամաճիկը՝ ավերված պետականությամբ, ոչնչացված տնտեսությամբ, Ռուսաստան տեղահանված ժողովրդով, և դարձրին նոր պատերազմի թատերաբեմ:
              Արդյոք ռուսներն ու Պուտինն են մալազիական ինքնաթիռի կործանման մեղավորները: Համադրենք եղած ավիացիոն-տեխնիկական, ռազմական և քաղաքական փաստերն ու բաղադրիչները:

              1. Ավիացիոն տեխնիկական տարօրինակությունները
              Ուկրաինական արևելքով օրեկան թռչելիս է եղել մոտ 400 ինքնաթիռ, ու խփվել է հենց մալազիական ահռելի՝ 450 տեղանոց ինքնաթիռը:

              Եթե ընդունենք, որ ապստամբների օդային հատվածը առնվազն ուկրիանական արևելյան հատվածի կեսն է, ապա թռչող ասենք 200 ինքնաթիռներ խուսափել են, և կործանվել է հենց մալազիականը: Հետևաբար, հենց այդ ինքնաթիռի կործանման հավանականությունը կազմում է 1/200. (Որովհետև ապստամբները այդ բարձրություններին չէին կարող տարբերակել ինքնաթիռը մեծ է, փոքր է, ռազմական է, հետևաբար նրանք չէին կարող գերադասել որևէ ինքնաթիռ):
              Հիմա տեսնենք, թե ինչքան է կազմում հավանականությունը, որ այլ մեծ ինքնաթիռ կարող էր խփվել:

              Հայտնի է, թե աշխարհում որ երկրներն ինչ տեսակի քաղաքացիական ինքնաթիռներ ունեն. Մասնավորապես, մեծ ինքնաթիռների մասով՝ http://en.wikipedia.org/wiki/List_of..._777_operators http://en.wikipedia.org/wiki/List_of..._747_operators
              Հիմնվելով այս տվյալների վրա, ինչպես նաև հաշվի առնելով Եվրոպա-արևելք ուղղություններով թռիչքների պատկերը, որը գաղափար է տալիս այդ տարածքի վրայով թռիչքի հավանականության մասին, կարելի է գալ որոշ քանական պատկերացումների:

              Հարկ է նշել, որ այդ հատվածով մեծ ինքնաթիռների Եվրոպա ու հակառակը թռիչքն իմաստալից է հիմնականում Մալազիայի /17 ինքնաթիռ/, Հնդկաստանի- /20/, Պակիստանի- /9/ ու Բանգլադեշի- /5/ համար: Իհարկե, այդ ինքնաթիռների չնչին մասը կարող էր լինել հենց այդ տարածքում, որովհետև դրանք սպասարկում են ողջ աշխարհով մեկ: Իսկ Չինաստան, Ճապոնիա, Կորեա և հարակից այլ մարդաշատ երկրներ թռչելու ուղին ավելի հյուսիս է ընկած: Արաբական ուղիներն էլ խիստ հարավ են:

              Նշված երկրներ թռչելու ուղին էլ հիմնականում հարավով է եղել, ինչը ապացուցվում է թռիչքների պատմությամբ / http://www.flightradar24.com/data/fl...mh17/#3c330e6/

              Եթե հաշվի առնենք բոլոր նշված գործոնները, ապա մեծ ինքնաթիռի կործանման շանսը մի կողմից պետք է մեծանար, այլ ինքնաթիռների ներգրավման հաշվին, բայց և մալազիականի համար շատ ավելի փոքրանար, քանի որ այդ օրը պատահմամբ է հայտնվել այդ տարածքում, օդային դիսպետչերների՝ Գերմանիայի և Լեհաստանի վրա թռիչքի ուղու փոփոխման հետևանքով: Այսինքն, ամեն դեպքում մալազիական ինքնաթիռի կործանման հավանականությունը ավելի մեծ չի եղել, քան 1/200 –ը:
              2. Ռազմական բաղադրիչը ըստ հետախուզական ու փաստացի տվյալների:

              Ուկրաինական ու ուկրաինականի վրա հիմնված արևմտյան տվյալները, բացի անհայտ պարտիզանների՝ կործանման շուրջ հեռախոսային հրճվանքներից, այն կողմ չեն գնում:
              Ռուսները ներկայացրել են իրենց ռադիոլոկացիոն կայանների, արբանյակներից ստացված ինֆորմացիայի և նույնիսկ ուկրաինական վիդեոների համադրումները: Եվ այդ համադրումներով ապացուցվում է նույնիսկ, որ Ուկրաինայի կողմից ներկայացված իբր մեղավոր կայանքներն իրականում ուկրաինական են: Որովհետև վիդեոների վրա պարզորոշ երևում են ուկրաինական վերահսկման տակ գտնվող քաղաքի գովազդային վահանակները: Եվ բացի այդ, ապացուցված է, որ տարածքում է եղել ուկրաինական կործանիչ, որն իրավունք չուներ մոտենալու քաղաքացիական ինքնաթիռին 3-5 կմ:

              Ամերիկացիները չեն կարողացել հակադարձել որևէ փաստարկով, բացի այն, որ ցուցադրել են արբանյակային նկարներ Ռոստովի մոտակայքի ինչ որ կայանատեղիի, ուր սկզբում ԲՈՒԿ կայանքներ եղել են, և հետո չկան:

              Երեկվա թղթակիցների՝ ամերիկյան պաշտոնյային տրված հարցերից էլ պարզ էր, որ այլ տվյալներ ու ապացույցներ չկան:

              Ռազմականի ամենակարևոր տարրն է նաև այն, որ ապստամբներին լրիվ բավարար էր ուսային կայանների՝ ստինգերների օգտագործումը, որովհետև ռազմական ինքնաթիռների բարձրությունը հասանելի է հենց այդ հրթիռներին: Իսկ Բուկի կիրառումը, որը մասնագիտական լուրջ գիտելիք ու հմտություն է պահանջում, այդ պայմաններում աբսուրդ էր: 10 կիլոմետրը ստրատեգիական ռազմական բարձրություն է, որտեղով թռչում է միջուկակիր ծանր ավիացիան, որը ուկրաինացիք երբևէ չեն կիրառել, և որի դեմ պայքարելը ապստամբի գործը չէ:

              3. Հիմա ներառենք քաղաքական հիպոթետիկ բաղադրիչը, ենթադրելով, որ ինքնաթիռի կործանումը նախապես ծրագրավորված գործ է եղել:

              Ա. Ինքնաթիռի մեծ լինելը աներկբայորեն գործոն է, քանի որ միջին կամ փոքր ինքնաթիռի կործանումը չէր կարող մեծ, համաշխարհային ռեզոնանսի պատճառ դառնալ:
              Բ. Եթե ռուսներն էին հեղինակները, ապա այս աղետը որևէ կերպ ձեռնտու չէր նրանց՝ անկախ ինքնաթիռի մեծությունից: Բացի այդ, ռուսներն ունեին միջոցներ տարբերակելու թիրախային ինքնաթիռը և չէին գնա նման կործանարար քայլի:

              Գ. Եթե ըստ տեխնիկականի, կործանվելու շանս ունեին միայն նշված երկրների մեծ ինքնաթիռները, ապա իհարկե, կընտրվեր երկներից ամենաթույլիկը:

              Իրոք, Մալազիան հարաբերականորեն թույլ երկիր է, չի կարող խառնվել, միջամտել, ուլտիմատումներ դնել աշխարհի հզորների առջև: Իսկ մնացածների հետ, բացի Բանգլադեշից, նման խաղեր խաղալը շատ վտանագավոր կլիներ: Մանավանդ որ, Հնդկաստանը ռուսների դեմ չէր գնա, իսկ Պակիստանն էլ արդեն զզվել է իր դեմ նկրտումներից:
              Երևի Բանգլադեշն էլ այս ուղղությամբ ինքնաթիռ չունի կամ այդ օրերին չի ունեցել:

              Ինքնաթիռը շեղված է եղել իր ավադական ուղուց դեռ Գերմանիայի ու Լեհաստանի տարածքներում, և այդ մասին առաջինը գիտեին ուկրաինական դիսպետչերները, որոնք ինքնաթիռին հետևել են ամբողջ Ուկրաիանայի տարածքով և պահանջել են իջնել 500 մետր:

              Այ, այսպիսի գործոնները հաշվի առնելու դեպքում, ինքնաթիռի մալազիական լինելու շանսը կտրուկ բարձրանում է, եթե ոչ հավասարվում մեկի:
              Եվ զարմանալի չէ, որ մինչև հիմա ձայն չկա, թե ինչու է փոխվել ինքնաթիռի հիմնական երթուղին, ինչ հիմնավորումներ են եղել: Սա համար մեկ հարցն էր, որն այսօր պետք է պարզաբանվեր ու հայտնի լիներ բոլորին, բայց այն լռեցված ու մի կողմ է դրված:

              3ա. Միջազգային քաղաքական բաղադրիչը: Հուլիսի 15-ին, օդանավի կործանումից երկու օր առաջ, հանդիսավոր պայմաններում հիմնադրվեց BRICS երկրների միացյալ բանկը՝ 100 մլրդ դոլար հիմնադիր կապիտալով, որը նպատակ ուներ հակակշռելու դոլարային համակարգին:

              Այդ գործը գլուխ բերողն իհարկե Պուտինն էր: Եվ այն ամենադաժան ձևով հակասում էր Արևմուտքի շահերին: Երևի հենց այս համախմբումն էր, որը լցրեց Արևմուտքի համբերության բաժակը հանդեպ Պուտինը: Ներկա գործընթացները ցույց են տալիս, որ վթարից ու Պուտինին դրանում մեղադրելուց հետո BRICS երկրների ղեկավարներն ինքնամեկուսացվել, կողմ են քաշվել, դիրքորոշում չեն հայտնում և սպասում են հետագա սցենարներին:

              Գերմանիան և Ֆրանսիան փորձում են դիմադրել գոնե լոկալ փոքր հարցերում, որը սակայն աննշմարելի է: Պուտինից մեկուսացել են նաև Լուկաշենկոն ու Նազարբաևը, և ինքը հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ:

              Եղած ապացույցները, որ կործանումը հենց Պուտինի արածն է, խիստ անբավարար են: Հետևաբար նման մեկուսացումը միայն ու միայն մեկ բացատրություն ունի՝ որ բոլորն էլ հասկանում են, որ քաղաքական ահռելի ինտրիգ է արանքում և ահավոր բարձր, մահացու է կողմնորոշման գինը:

              Իմ կարծիքով, այս ողբերգության մեջ մեծ ներդրում ունի նաև մեր հայրենակից Սերգեյ Կուրղինյանը, ով առանց իրեն հաշիվ տալու, մի քանի շաբաթ առաջ հայտարարեց, թե ապստամբները առևանագել են մի ԲՈՒԿ կայան, հիմա վերանորոգում են ու անպայման կվերանորոգեն:

              Իր շեշտադրումն իհարկե այլ էր, թե էնքան էլ լավ չեն արել, պետք էր համաձայնության եզրեր գտնել: Բայց ջինը շշից արդեն բաց էր թողնված, և այսօր ունենք ԲՈՒԿ կայանով կործանված ինքնաթիռ, ունենք համաշխարհային ահռելի սկանդալ, ու մեծ պատերազմի արդեն խիստ նշմարելի ուրվական:

              Ես ներկայացրի իմ տեսած ճշմարտությունը վիճակի մասին: Մի գուցե այն ճշմարտություն էլ չէ: Բայց և ավելի գերադասելի է զոմբիականությունից, որը ներկայում առկա է թե համաշխարհային և թե լոկալ հրապարակնեորում:

              Ճշմարտությունը միջավայր է՝ ինչպես և ժողովրդավարությունը, Ճշմարտությունը մեխանիզմ է՝ ինչպես և ժողովրդավարությունը: Եվ չի կարելի այն զոհել հանուն կեղծիքի:

              - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....VIgjDDHJ.dpuf

              Comment


              • Re: Regional geopolitics

                Comment


                • Re: Regional geopolitics

                  Vestnik Kavkaza, Russia
                  July 26 2014

                  Georgia establishes travel restrictions on Azerbaijanis and Armenians

                  26 July 2014 - 1:24pm


                  Georgia is going to limit the period during which Azerbaijani and
                  Armenian nationals are allowed to stay in the country without a visa,
                  the head of the Georgian Foreign Ministry's Consulate Department,
                  Georgy Tabatadze, has said at a special briefing.

                  Any foreign citizens, including Azerbaijanis and Armenians, are now
                  only able to stay in Georgia for 90 days in a half-year period.

                  According to the official, the decision has been made in the framework
                  of the country's integration into the European Union.
                  Hayastan or Bust.

                  Comment


                  • Re: Regional geopolitics

                    DEFENSE and SECURITY (Russia)
                    July 25, 2014 Friday

                    RUSSIAN MILITARY BASE IN ARMENIA RECEIVES NEW HARDWARE


                    Rearming of the Russian military base in Armenia with modern models of
                    aircraft, military and special wheeled and tracked armored vehicles is
                    currently underway. This year, the share of new armament in the units
                    of the Yerevan and Gyumri military garrisons grew to 40%. By the
                    beginning of August of 2013, servicemen of the material and technical
                    procurement units will transit to new two, three and four-axle KamAZ
                    automobiles of Mustang family. The Russian military base will also
                    receive repair and retriever automobiles, mobile command posts and
                    special transport vehicles that have an identical platform. These
                    automobiles are made on the basis of rally trucks.
                    Hayastan or Bust.

                    Comment


                    • Re: Regional geopolitics

                      ԱՄՆ-ն կոշտ պայմաններ է դնում Թուրքիայի առջեւ, այդ թվում հայկական խնդիրներով

                      ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
                      27 Հուլիսի 2014,

                      2010 թվականից հետո ԱՄՆ-ն եւ Թուրքիան կարեւոր համաձայնությունների են հանգել մի շարք արտաքին քաղաքական, այդ թվում աշխարհքաղաքական հարցերով, ինչը ներկայում կարեւոր գործոն է միջազգային եւ հատկապես տարածաշրջանային քաղաքականության մեջ:

                      Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ այս նույն ժամանակաշրջանում ԱՄՆ-ի եւ Եվրոպայի առաջատար ինստիտուտների ու կենտրոնների վերլուծական նյութերում թուրքական թեման, նախեւառաջ թուրք-ամերիկյան հարաբերությունները մանրամասն ու բովանդակալից չեն լուսաբանվել եւ անհրաժեշտ խորությամբ չեն բացվել:

                      Ամերիկացի ու եվրոպացի վերլուծաբանների ավելի քան 100 նյութերի հիման վրա արված վերլուծությունը հնարավորություն չի տալիս բովանդակալից եզրահանգումներ անել: ԱՄՆ-ի ու Եվրոպայի տարբեր փորձագետների հետ շփումները ցույց են տվել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները մնում են համեմատաբար փակ թեմա:

                      Այս փուլում ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ պայմանավորվածությունների բնույթն ու բովանդակությունը մեկնելը մեծամասամբ պահանջում է ինտուիտիվ դիտարկումներ, ինչպես նաեւ անհրաժեշտ նշանների կուտակում՝ սահմանելու առանձին ու ընդհանուր պայմանավորվածությունների այս կամ այն պայմանները: Այս մոտեցմանը զուգահեռ, կարեւոր է տարբեր գործընթացների ու իրադարձությունների փուլային համեմատական վերլուծությունը:

                      Պետք է նշել, որ 2003-2011 թթ ԱՄՆ-ում երեւում է գոյություն ուներ կառավարելի պայմանավորվածություն Թուրքայի հանդեպ քաղաքականության իրականացման եւ թուրքական թեմայով վերլուծական հրապարակումների մասով: Տպավորություն էր, որ ԱՄՆ վարչակազմը՝ թե դեմոկրատների, թե հանրապետականների, շահագրգռված չէր եւ սահամանափակում էր Վաշինգտոնում թուրքական թեմայով քննարկումները, չայած նրան, որ Թուրքիան ինքն էր նախաձեռնում նման քննարկում, զգուշանալով, որ իր հետ կապված խնդիրները կարող են չեզոքացվել եւ դուրս մնալ քաղաքական ասպարեզից:

                      Ջորջ Բուշի վարչակազմը բավական կոշտ ու ցուցադրաբար անտեսում էր Թուրքիային, իսկ Օբամայի վարչակազմը գերադասում էր ավելի մեղմ ձեւեր, հսկանալով, որ Թուրքիան արդեն հասունացել է ԱՄՆ վերահսկողության տակ վերադառնալու համար, եւ ձեռնարկում է քայլեր հարաբերությունների կարգավորման նախապատրաստման համար:

                      Վերջին տարիներին ԱՄՆ-ն հետեւողականորեն վարում էր Թուրքիայի արտաքին քաղաքական հավակնությունները զսպելու քաղաքականություն, նրան հնարավորություն թողնելով համեմատաբար անկորուստ վերադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների ավանդական շրջանակ:

                      ԱՄՆ-ն թույլ չի տվել Թուրքիայի ազդեցության ուժեղացումը Իրաքում ու Մերձավոր Արեւելքում, Թուրքիայի անմիջական ռազմական միջամտությունը Լիբիայում եւ Սիրիայում, Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի ավելի սերտ մերձեցումը, տապալել է Թուրքիայի ու Իրանի հարաբերությունների զարգացումը: Նմանապես թույլ չի տվել Թուրքիայի ու Ռուսաստանի քաղաքական մերձեցումը, ստեղծելով բազմաթիվ խնդիրներ:

                      ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային լիովին ձեռնտու է Թուրքիայի հանդեպ Ֆրանսիայի ու Գերմանիայի քաղաքականությունը, ինչը հանգեցրել է Եվրոպայի առաջատար տերությունների ու Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ որեւէ համաձայնությունների բացակայությանը:

                      Թուրքիայի Եվրոպական նախագիծը գործնականում ավարտված է, տվյալ փուլում եվրոպացիները Թուրքիայի վրա ազդելու որեւէ լծակ չունեն եւ ընդհանրապես չէին ցանկանա ունենալ նման անհրաժեշտություն:

                      Տեղի է ունեցել Թուրքիայի հանդեպ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ եվրոպական մյուս պետությունների (բացառությամբ Մեծ Բրիտանիայի) քաղաքականության էկոնոմիզացիա: Դա հանգեցրել է Թուրքիայի լիակատար վերակողմնորոշմանը դեպի ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի հայտնի մասնակցությամբ: Թուրքիան, հայտնվելով աշխարհքաղաքական շրջափակման ու մեկուսացման մեջ, վերադարձել է ոչ թե պարզապես ԱՄՆ-ի հետ նախկին հարաբերություններին, այլեւ՝ նրա վերահսկողության տակ:

                      ԱՄՆ-ն հասել է նրան, ինչը նրան ամենաշատն էր ահանգստացնում՝ Թուրքիան հրաժարվել է վարել ինքնուրույն ու անկախ տարածշրջանային քաղաքականություն, սկսել է այն համաձայնեցնել ԱՄՆ-ի հետ, ինչը հատկապես արտահայտվել է Սիրիայի օրինակով:

                      Միաժամանակ, ակնհայտ է դարձել նաեւ այն, որ Իրանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը ձեռք է բերել առավել կախյալ եւ պայմանավորված բնույթ, նկատի ունեալով ԱՄՆ հետ համաձայնեցվածությունը:

                      Թուրքիան փորձում է Ռուսաստանի հանդեպ վարել ավելի անկախ քաղաքականություն, սակայն դա էլ երեւում է չի հաջողվում: ԱՄՆ-ի համար թուրքական քաղաքականության ռուսական ուղղությունը սկզբունքային է, եւ Վաշինգտոնը փորձում է այդ ուղղությամբ չբախվել անսպասելի իրադարձությունների:

                      Միեւնույն ժամանակ, նշաններ կան, որ թուրքական թեման ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում դադարում է լինել նրբանկատ, թեեւ կողմերը փորձում են չխախտել քաղաքական հարցերով առկա համաձայնությունները: ԱՄՆ-ի ներկաիս վարչակազմի եւ քաղաքական շրջանակների առջեւ կանգնած է խնդիրը, թե որքանով կրիտիկական կարող է լինել Թուրքիայի թեմայով քննարկումը:

                      ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ վաղեմի դաշնակիցը շարունակում է իրեն ագրեսիվ պահել, հտկապես ատլանտյան դաշինքի եւ տարածաշրջանային քաղաքականության հարցերում: Քարդիֆում ՆԱՏՕ-ի հերթական վեհաժողովի նախօրեին, անշուշտ, Թուրքիան ունի մի շարք պայմանավորվածություններ թե ԱՄՆ-ի, թե եվրոպական գործընկերների հետ, սակայն, ըստ որոշ տվյալների, Անկարան ունի վեհաժողովը անակնկալի բերելու մտադրություններ, եւ ամերիկացիները շատ լավ են հասկանում, որ թուրքական այդ նախաձեռնությունները հետապնդում են որոշակի նպատակներ:

                      Թուրքիան նախկինի պես պահանջներ է առաջադրում իր գործընկերներին, նախեւառաջ ԱՄՆ-ին, Մերձավոր Արեւելքի եւ տարածաշրջանային այլ խնդիրներով:

                      Այդ պատճառով ստեղծվել է բանավիճային իրավիճակ: Օրինակ, ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ կարծես թե կան որոշակի համաձայնություններ, ըստ որոնց՝ Թուրքիան չի միջամտում ղարաբաղյան խնդրին, բացառվում է Ղարաբաղում հնարավոր ռազմական հակամարտությանը նրա միջամտությունը, ինչպես նաեւ պահպանում է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի բացառման Թուրքիայի պարտավորությունը:

                      Դա կարեւոր նշան է, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ կան լուրջ պայմանավորվածություններ, սակայն որքանո՞վ կարելի է դրանք համարել երկարաժամկետ: Ներկայում ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում Ռուսաստանից Թուրքիային մեկուսացնելու համար, սակայն չկան նշաններ, թե որքանով է դա հաջողվել:

                      Մեր կարծիքով, այդ քաղաքականությունը նշանակում է ոչ միան մեկուսացում, այսինքն Ռուսաստանի մեկուսացման գործում ոչ ակտիվ դեր, այլեւ Թուրքիայի միջամտության բացառումը Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ գործընթացներին: Այսինքն, կան հույսեր, որ ԱՄՆ այդ քաղաքականությունը հիմնականում համակարգային բնույթ ունի, թեեւ ժամանակակից աշխարհում համակարգայնությունը կորցրել է իր նշանակությունը:

                      Ամեն դեպքում, ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխություններն արտահայտվել են տարածաշրջանային այդ ուղղության վրա: Այդպիսով, թուրք-ամերիկյան հարաբերություններում նրբանկատության փուլն անցնում է, գալիս է ավելի որոշակի ու կոշտ հարաբերությունների ժամանակը:

                      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....9eGzOqHR.dpuf

                      Comment

                      Working...
                      X