Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը կավարտվի 5 տարուց
06 Փետրվարի 2013
Մեղրիի Ալվանք գյուղի տարածքում հիդրոէլեկտրակայանի շինարարությունը կավարտվի մոտ 5 տարի հետո:
Նախագծման աշխատանքներն արդեն ավարտված են: Այս մասին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը` Հայաստանի և Իրանի միջև 2011-ին կնքված համապատասխան համաձայնագրում փոփոխություններ մտցնելու հարցի քննարկմանը, ինչը ենթադրում է հարկային որոշակի արտոնություններ իրանական կողմին:
Ըստ Հայաստանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, շինարարության ավարտից հետո 15 տարի Մեղրիի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է տեղափոխվի Իրան, իսկ 15-րդ տարվա ավարտին ՀԷԿ-ը պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին, սակայն անհրաժեշտության դեպքում հայկական կողմը մինչ այդ կարող է «օգտվել» արտադրված էլեկտրաէներգիայից:
Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարը նշեց, որ 14-րդ տարում կայանները տեխնիկական փորձաքննության կենթարկվեն: Արաքսի վրա կառուցվելիք Մեղրի ՀԷԿ-ի երկու կայանքների ընդհանուր հզորությունը կկազմի 130 ՄՎտ, տարեկան այն կարտադրի 793 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա: Դրա աշխատանքը կապահովվի 18,2 կմ երկարությամբ դերիվացիոն թունելով, որի տրամագիծը կազմում է 8,5 մ, իսկ բարձրության ճնշումը` 90 մ: Նախագիծը նախնական հաշվարկներով գնահատվել է 300-350 մլն ԱՄՆ դոլար:
Հարցին` արդյոք Նախիջևանի կողմից հաշվի են առնվել անվտանգության խնդիրները, Արա Սիմոնյանը պատասխանեց, որ Նախիջևանի ջրամբարը համատեղ օգտագործվում է Ադրբեջանի և իրանի կողմից, իսկ Իրանն ի զորու է լուծել անվտանգության ապահովման խնդիրները:
Հիշեցնենք, որ Արաքս գետի վրա Մեղրի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները սկսելու առաջին իսկ օրից Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խանգարել դրա շինարարությանը՝ պնդելով, որ Իրանը գերազանցում է Արաքս գետից ջրառի իր 50 տոկոս փայաբաժինը, չնայած որ Իրանի արտգործնախարարությունը բազմիցս պաշտոնապես հայտարարել է, որ Մեղրի ՀԷԿ-ից Արաքսի ջրերն օգտագործվելու են միայն էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով և կրկին նույն չափով հոսելու դեպի Կասպից ծով:
HayNews.am

Comment