Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Problems related with the MFA of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #51
    Re: Problems related with the MFA of Armenia

    Մոսկվան Ալիեւին ցուցում է տվել հարձակվել
    Lragir.am
    11 Օգոստոսի 2014,


    Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հնարավոր է, նոր գործընթացի սկիզբ դնի,- այս կարծիքին է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը: «Ոչ մի համատեղ հայտարարություն ու ստորագրություն չունենք հանդիպման արդյունքում: Հավանական է, որ նոր գործընթաց պետք է սկսվի, բայց թե ինչ բովանդակությամբ, հայտնի չէ: Արդյոք նոր գործընթաց է լինելու Մինսկի գործընթացին զուգահեռ, թե ոչ, դա առաջիկայում կերևա»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Կայծ Մինասյանը:

    Նա հիշեցնում է, որ 2008 թվականին ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանի գլխավորությամբ Մայնդորֆի հանդիպումը տեղի ունեցավ: “Արդյոք հիմա Ուկրաինայի դեպքից հետո նույն պրոցեսն է ուզում սկսել Պուտինը՝ ցույց տալով, որ ինքը խաղաղության մարդ է, դա կիմանանք առաջիկայում: Առաջիկայում նաև կերևա, թե ինչ խոսակցություն է եղել Պուտինի և Ալիևի միջև, Պուտինի և Սարգսյանի միջև: Եթե հայերի դեմ նոր դիվերսիոն գործողություններ իրականացվեն, կնշանակի, որ Ալիևը կանաչ լույս ունի: Եթե չլինի, կնշանակի, որ Պուտինը նրան դիտողություն է արել»,- ասաց քաղաքագետը:

    Նա նկատում է, որ առաջին անգամ էր, երբ հեռուստաընկերությունները ներկա էին այդ հանդիպմանը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների խոսակցությունից հատվածներ էին ցուցադրում: Առաջին անգամ էր նաև, որ Սերժ Սարգսյանը հանդիպումից հետո հարցազրույց տվեց: Կայծ Մինասյանի խոսքով՝ այս ամենից կարելի է եզրակացնել, որ քաղաքական բովանդակությամբ հանդիպում էր դա:

    «Ժամանակը ցույց կտա, թե սա իսկապես կարևոր հանդիպում էր, թե ոչ: Այս պահին դեռ դժվար է ասել: Իմ կարծիքով՝ անձամբ Պուտինն անձնական շահ ուներ այդ հանդիպումից, ցույց տալու համար, որ ինքը խաղաղարար մարդ է: Ռուսաստանն այս հանդիպումը կազմակերպելով՝ փորձեց ցույց տալ, որ այս տարածաշրջանը իրեն է պատկանում և իր ազդեցության տակ է, ոչ Ֆրանսիայի, ոչ էլ Ամերիկայի: Թերևս ռուսները, քանի որ Արևմուտքի հետ լավ չեն այլևս, ուզում են ցույց տալ, որ իրենց ձեռքում է գործընթացը, ոչ թե մյուս համանախագահների, փորձում են կոտրել ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներին”,- ասաց նա:

    Մյուս կողմից, Կայծ Մինասյանը նկատում է, որ ՌԴ նախագահը հանդիպման շրջանակներում խոսեց Մինսկի խմբի ձևաչափի մասին, ուրեմն նշանակում է, որ այդ ձևաչափով պետք է շարունակեն աշխատել հիմնախնդրի լուծման ուղղությամբ:

    «Բայց հարցն այն է, թե նոր գործընթաց կսկսվի՞, թե ոչ, և ինչ բովանդակությամբ: Արդյոք գործողություններ պետք է սկսվեն ու շարունակվեն, ո՞վ է նախաձեռնողը լինելու: Պուտինը հայտարարեց՝ պարոն Ալիև, համաձայնեք, որ այդ խնդիրը միայն քաղաքական լուծում ունի:

    Բայց տեսնենք, թե ինչ կլինի»,- ասաց քաղաքագետը:
    Կայծ Մինասյանի խոսքով՝ վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրումը պայմանավորված է մի քանի պատճառներով:

    Առաջինը՝ Ալիևը, առիթից օգտվելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև խնդիրներ կան, ուզում է ճնշում գործադրել համանախագահների վրա, որպեսզի փորձի ցույց տա, որ որևէ առաջընթաց չկա այս ձևաչափում:

    Երկրորդ, Ալիևն ուզում է միշտ ճնշում գործադրել հայերի վրա: Երրորդ, ՌԴ նախագահ Պուտինին պետք էր այդ հանդիպումը, բայց պետք էր համապատասխան պայմաններ ստեղծվեին:

    «Պայմանը սա էր՝ ցուցում տալ Ալիևին, որ հարձակվի, որպեսզի օրինականացվի Սոչիի հանդիպումը: Եթե այդ բախումները չլինեին, ինչպե՞ս պետք է բացատրեր այդ հանդիպումը, Ռուսաստանը չէր կարող հիմնավորել, թե ինչու է Պուտինը կազմակերպում այն, այլ ոչ թե համանախագահները»,- ասաց նա:
    Կայծ Մինասյանը միաժամանակ նկատում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձում են թուլացնել Հայաստանը, բայց չկարողացան: Նրա խոսքով՝ հայ զինվորների դիմադրությունը ցույց տվեց, որ ոչ ոք չպետք է անցնի գիծը:

    «Հուսանք, որ հայ զինվորների դիմադրությունն ու կարողությունը կտեղափոխվի դիվանագիտության մեջ: Բայց մեծ տարբերություն կա Սեյրան Օհանյանի և Էդվարդ Նալբանդյանի միջև:

    Մենք կուզենք տեսնել ավելի աշխույժ ու ներկա արտգործնախարար, բայց կարծես թե քաղաքական առումով Հայաստանում ամենազորավորը Սեյրան Օհանյանն է»,- ընդգծեց քաղաքագետը:
    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....Jr9H1ZbY.dpuf

    Comment


    • #52
      Re: Problems related with the MFA of Armenia

      Հայկական դիրքերին մոտեցած պատերազմը

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      12 Սեպտեմբերի 2014,


      Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելել է Վայոց Ձորի մարզ եւ այցի ընթացքում եղել նաեւ զինվորական դիրքերում: Թե ինչու է Նալբանդյանը որոշել ներմարզային այցելություն կատարել, դժվար է ասել: Ըստ երեւույթին, արտաքին այցերի իմաստն այլեւս վերացել է, քանի որ Հայաստանի համար որպես այդիսին վերացել է արտաքին քաղաքականությունը: Արտաքին դաշնակիցներ փնտրելու, Հայաստանի շահն արտաքին աշխարհում հնարավորինս մեծ դաշնակցային կամ գործընկերային շրջանակով ապահովելու փորձերի փոխարեն, մնում է Հայաստանի հանրությանը նախապատրաստել հոկտեմբերի 10-ի կապիտուլյացիայի ավարտական փուլին:

      Դրանից հետո էլ ըստ երեւույթին արտգործնախարարի պաշտոնը կարելի է վերանվանել մարզգործնախարարություն, քանի որ Հայաստանն էլ կդառնա Ռուսաստանի մի յուրօրինակ մարզ, եթե արդեն իսկ չի դարձել:

      Նալբանդյանը զինվորական դիրքերում շփվելով զինծառայողների հետ՝ խոսել է նրանց գործի մասին, օգոստոսին Ադրբեջանին դիմադրելու քաջ գործողությունների մասին ու հայտարարել, ավելի շուտ հավաստիացրել, թե հայկական դիվանագիտությունն ամեն ինչ անում է խաղաղությունը պահելու համար:

      Նալբանդյանը դա գոնե Վանուատուի իր գործընկերոջ հետ հանդիպմանն ասեր, որովհետեւ երբ դա ասվում է հայկական զինուժի ծառայողների հետ հանդիպմանը, ապա մի փոքր տարօրինակ վիճակ է ստացվում: Բանն այն է, որ խաղաղությունն այդ զինուժն է ապահովել, ապահովել են այդ զինծառայողները: Իսկ խաղաղությունը վտանգվել է հայկական այսպես կոչված դիվանագիտության առնվազն վերջին մեկամյա գործունեության հետեւանքով:

      Երբ հայկական դիվանագիտությունը մեկ տարի առաջ սեպտեմբերի 3-ին կտրուկ շրջադարձ կատարեց դեպի Մաքսային միություն, որպես գլխավոր փաստարկ բերվում էր այն, թե դա է պահանջում երկրի անվտանգությունը, եւ սեպտեմբերի 3-ից հետո դրա մակարդակն իբր ավելի բարձրացավ:

      Սակայն, սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի եւ Արցախի սահմանին իրավիճակը սկսեց օրեցոր լարվել, սկսեցին ինտենսիվանալ Ադրբեջանի դիվերսիոն հարձակումները, սկսեցին ավելի հաճախակի լինել այդ ամենի հետեւանքով հայկական կորուստները սահմանի այս կամ այն մարտական հենակետում, իսկ այդ ամենի գագաթնակետը եղավ օգոստոսը, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Հայաստանի դեմ:

      Այսինքն, հայկական այսպես կոչված դիվանագիտության մեկամյա գործունեության արդյունքը եղավ այն, որ սեպտեմբերից մինչեւ օգոստոս բանը հասավ գրեթե պատերազմի: Այլ կերպ ասած, հայկական դիվանագիտությունը մոտեցրել է պատերազմը, ոչ թե խաղաղությունը: Հայկական դիվանագիտության մոտեցրած պատերազմն օգոստոսին հետ է մղել հայկական բանակը:

      Այդ ընթացքում Հայաստանի արտգործնախարարությունը միջազգային որեւէ ատյանում հրապարակավ չի բարձրացրել ադրբեջանական ագրեսիայի խնդիրը, այդ թվում եւ Հայաստանի այսպես կոչված անվտանգության ռազմա-քաղաքական կառույցում՝ ՀԱՊԿ-ում: Հայաստանի դիվանագիտությունը փորձ անգամ չի արել ՀԱՊԿ արտահերթ հավաք հրավիրելու եւ Ադրբեջանի ագրեսիայի հարցը քննարկելու համար, գոնե դատապարտող հայտարարություն ստանալու համար:

      Այդ ամենից հետո անհասկանալի է, թե արդյոք ի՞նչ բարոյական իրավունքով է Էդվարդ Նալբանդյանը դիրքերում հայտարարում, թե հայկական դիվանագիտությունն ամեն ինչ անում է խաղաղությունը պահելու համար: Թեեւ՝ գուցե, բայց ամեն ինչ անում են ռուս խաղաղապահների միջոցով այդ խաղաղությունը պահելու համար: Այ դրա համար հայկական դիվանագիտությունը, Էդվարդ Նալբանդյանի կատարմամբ, իսկապես որ ջանք չի խնայում:

      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....vgvAGDBj.dpuf

      Comment


      • #53
        Re: Problems related with the MFA of Armenia

        What does Tigran Sargsyan do in States?


        23.09.14



        While the new Government is trying to criticize Tigran Sargsyan and
        his projects, the latter is achieving new heights in the United
        States. The political elite of the United States is shocked, as they
        can't understand how the Ambassador Extraordinary and Plenipotentiary
        of little Armenia has managed to establish such relations with the
        President of America. The relations are so close that Barack Obama
        invites Tigran Sargsyan and his family to the White House for dinner.
        Tigran Sargsyan has become one of the most influential Ambassadors in
        the United States, although he represents little Armenia. Different
        analysts in the United States try to explain this fact by two factors.

        The first is that Tigran Sargsyan established good relations with a
        number of financial structures' leaders from all over the world and
        U.S while he was the Head of the Central Bank and Prime Minister. It's
        not a secret that the leaders of financial structures have great
        influence especially on the authorities of the United States. This
        fact brought to such a high level of relations between Sargsyan and
        Obama.

        On the other hand, the analysts of the United States insist on the
        fact that these relations are the result of Tigran Sargsyan's
        long-lasting pro-western policy. However, the fact is that Tigran
        Sargsyan has managed to establish friendly relations with President
        Barack Obama and today he'll use those relations for taking the
        Armenian-American relations to even higher level.

        Taking into account the fact that Tigran Sargsyan has rather good
        relations in Russia and the RF top authorities consider him a friend,
        and taking into account the fact that Tigran Sargsyan has good
        relations with the U.S authorities, he'll become rather perspective
        and strategic partner for both Russian and American authorities, which
        will increase his political capital in Armenia.

        Comment


        • #54
          Re: Problems related with the MFA of Armenia

          Հայաստանում սկսվել է քաղաքացիական պատերազմ

          ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
          29 Սեպտեմբերի 2014,

          ԱԳՆ դերը Հայաստանի աղետի մեջ

          Ամեն ինչ գործող նախագահի վրա գցելը բավական հարմար ու անազնիվ մեթոդ է, առավել եւս ակնհայտ ճգնաժամային իրավիճակում: Երկրի յուրաքանչյուր գերատեսչություն պետք է լիակատար պատասխանատվություն կրի տապալման արդյունքների համար, որի մեջ հայտնվել է Հայաստանը: Հայ նախարարները երբեմն ներկայացվում են գրեթե շահիդներ, որոնք ստիպված են կատարել առաջին դեմքի հրահանգները, ինչն իրականում հիմարություն է:

          Այս կապակցությամբ, հաստատությունը, որը կոչվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, լիակատար պատասխանատվություն է կրում երկրի ճակատագրի համար:

          ԱԳՆ-ի գործունեությունը հանգեցրել է հետեւյալ արդյունքներին՝ Հայաստանը կորցրել է արտաքին քաղաքականությունը եւ վեր է ածվել Ռուսաստանի վասալի; տապալվել է քաղաքականությունը Եվրոպայի ու ԱՄՆ-ի ուղղությամբ; Հայաստանը հայտնվել է լիակատար մեկուսացման մեջ; անտեսված են Արեւմտյան հանրությանը մերձենալու բոլոր հնարավորությունները; Հայաստանն այդպես էլ չի փորձել գործող պետություն դառնալ Մերձավոր Արեւելքում; տաղանդավոր սրիկա է պետք լինել, որպեսզի այս աստիճան կասկածի տակ դրվեն Իրանի հետ հարաբերությունները; ղարաբաղյան խնդիրը խեղդված է մադրիդյան հանցավոր սկզբունքներով, եւ բանակցության ցանկացած ելքը Հայաստանի օգտին չէ; արտաքին քաղաքական ցանկացած նախաձեռնություն պայմանավորված է Ռուսաստանից կախվածությամբ:

          Ընդ որում, հետեւողական տեղի է ունենում ԱԳՆ կադրային կազմի վատթարացում: Ինչ որ առումով ԱԳՆ-ում կադրային քաղաքականությունն ունի օգտակար նշանակություն, քանի որ երկրի անվտանգության համար անհրաժեշտ է արտաքին քաղաքական գերատեսչության անգործությունն ու բացարձակ պասիվությունը: Դեսպանների ու գլխավոր հյուպատոսների մեծամասնությունը պրոֆաններ ու բիզնեսմեններ են, որոնք աշխատում են միայն անձնական շահերի համար:

          ԱԳՆ բաժնի վարիչներից շատերը պարզապես սպասման մեջ գտնվող ֆունկցիոներներ են, որոնք հեռու են դիվանագիտական գործունեությունից: Կադրերի ընտրությունը կատարվում է բացառապես Ռուսաստանի շահերին նվիրվածության հատկանիշով:
          Այս ամենը հանցագործություն է, եւ դրա համար Նալբանդյանը պետք է դատվի ցուցադրական դատավարությամբ:

          Գործնականում հաշվի չի առնվում մի քանի կարեւոր հանգամանք՝ Սերժ Սարգսյանը դժվար թե կարողանար իմաստավորել ու առաջարկել այն քաղաքական կուրսը, որը ներկայում վարում է Հայաստանը; նրա մարդկային ու պրոֆեսիոնալ հնարավորությունները, միջազգային քաղաքականության ոլորտում իմացությունը թույլ չեն տալիս պնդել, որ նա այդ կուրսը մշակողն է; Սերժ Սարգսյանն ինքնիշխան որոշումներ կայացնելու հարցում զրկված է տեղեկատվական ու վերլուծական բնույթի ռեսուրսներից; դա հատուկ էր Հայաստանի բոլոր երեք նախագահներին, սակայն հենց Սերժ Սարգսյանի բախտն ամենաշատը չբերեց՝ արտաքին քաղաքական ու տնտեսական կոնյուկտուրայի հետեւանքով; նրա գործողությունները պայմանավորված են երկու գործոններով՝ Նալբանդյանի ինտուիցիայով ու հուշումներով:

          Արտաքին իրադարձություններին արձագանքելու հենց այս միջոցն է Հայաստանը հանգեցրել ինքնիշխանության կորստին: Սակայն Նալբանդյանն էլ ունի որոշ արդարացումներ՝ ԱԳՆ նրա նախորդները քիչ էին տարբերվում նրանից, եւ ներկայիս քաղաքականությունը կարելի է մատնանշել «Օսկանյան-Նալբանդյան»: Նրանք երկուսն էլ հաջողությամբ ձեւավորել են «ցիտատների գիրք» եւ կատարել սուֆլյորի դեր գործող նախագահների համար:

          Թե ինչ է եղել նրանցից առաջ ԱԳՆ-ում, լավ մոռացված է, եւ փառք Աստծո: Կարճ ասած՝ «МИД на мыло», ցանկալի է՝ տնտեսական օճառ, եւ որպեսզի որեւէ մեկի մոտ կասկածներ ու պատրանքներ չառաջանան՝ ողջ ԱԳՆ-ն ներկայիս ողջ կազմով:

          Ներկայում գործնականում պաշտպանության նախարարությունն է իր վրա վերցրել վճռական դեր Հայաստանի արտաքին իրական քաղաքականության մեջ եւ փորձում է երկիրը դուրս բերել ռուսական վասալի վիճակից, ապահովել հաջող ռազմական շինարարություն ու անվտանգություն: Եվ դա հասկանալի է, քանի որ ուրիշ ո՞վ, եթե ոչ զինվորականներն են հասկանում հայկական արտաքին քաղաքականության վնասակարությունը:

          Հասկանալի է նաեւ այլ բան՝ առանց ԱՄՆ-ի, եվրոպական առաջատար պետությունների ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հաջող զարգացման անհնար է հաջողությամբ լուծել ռազմական շինարարության խնդիրները:

          Ներկայում, եթե Հայաստանն ինչ որ կերպ հիշատակվում է արտաքին քաղաքական կողմից, ապա միայն Արեւմուտքի հետ ռազմական համագործակցության կապակցությամբ: Արեւմուտքի առաջատար պետություններում հասկացել են, որ Հայաստանի արտաքին քաղաքական գործուեության միակ սուբյեկտը զինված ուժերն են, եւ Արեւմուտքը փորձում է ամեն կերպ աջակցել այս ուղղությանը: Իհարկե, ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է, եւ առաջիկայում հարկ է ընդունել մի շարք կարեւոր որոշումներ:

          Սակայն հասկանալի է մի բան՝ զինված ուժերը դուրս են եկել հասարակական լայն ասպարեզ եւ կարիք ունեն հանրային ընկալման ու աջակցության, նախեւառաջ՝ երիտասարդական ու հասարակական խմբերի ու կազմակերպությունների: Սա շանս է հասարակության համար, եւ առայժմ հասկանալի չէ, թե որքանով է հասարակությունը պատրաստ նման դրական մարտահրավերների:

          Պետք է նշել, որ ինչպես եւ ենթադրվում էր 2013 թ. սեպտեմբերին, Եվրոպական միությունը շարունակելու է քաղաքավարական հայտարարություններ անել Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու եւ «բաց դռների» վերաբերյալ, սակայն իրականության մեջ այդ ուղղությամբ որեւէ տեղաշարժի մասին խոսք չի կարող լինել: Եվրոպական միությունը փակ է մեր երկրի համար, քանի որ Եվրոպայի որեւէ նորմալ քաղաքական գործիչ լուրջ գործ չի բռնի Հայաստանի հետ, որպես երկիր, որը կամավոր հրաժարվել է ինքնիշխանությունից:

          Հիմա հույսը Եվրասիական միության վրա է, լիովին անիրական, մեկուսացված, մարգինալ հիմնարկի, որը դարձել է Պուտինի նձնական սեփականությունը: Սակայն այս ուղղությամբ էլ ակնհայտ տապալում է եւ քաղաքական ու տնտեսական լիակատար անգործունակություն:

          Եվրոպան սպասելու է համոզիչ ապացույցներ, որ Հայաստանն ազատվում է ռուսական թելադրանքից: Հայաստանը հայտնվել է ռուս-թուրքական պայմանավորվածությունների ծուղակում: Դա հասկացել են նույնիսկ ռուսական շահերի քարոզիչները, որոնք Հայաստանում «շնից շատ են»: Եւ այդ շները, որոնք նվնվում են, որ Գազպրոմի փողերն արդեն կամ չի հասնում իրենց, կամ հասնում են գրոշներ, «քսմսվում» են արեւմտյան աղբյուրներին: Երեւում է՝ կստանան... կստանան սեփական հուղարկավորության համար:

          Այս հրեշավոր իրավիճակում, գործնականում միայն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցությունն է միակ ուղղությունը ինքնիշխանությունը վերադարձնելու ու ռուս-թուրքական ծուղակից դուրս պրծնելու համար: Որեւէ կասկած չկա, որ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն ընդունել են հայ զինվորականների առաջարկները եւ պատրաստ են համագործակցության առավել լայն շրջանակի:

          Արդյոք այս մասին գիտեն Հայաստանի ԱԳՆ-ում: Որքան էլ տարօրինակ է՝ գիտեն եւ ամեն կերպ փորձում են տորպեդահարել զինվորականների ջանքերը: Դա ակնայտ է, եւ հենց սա պետք է դառնա ագն-ական թափթփուկի հանդեպ մեղադրանքը հայրենիքի դավաճանության մեջ: Հայաստանում սկսվել է քաղաքացիական պատերազմ, դա պետք է լավ յուրացնել ու հիշել մինչեւ ռուսական ագենտուրայի լիակատար վերացումը:

          Ի՞նչը կգերադասի Սերժ Սարգսյանը քաղաքական առաջիկայում՝ հանրության հետ հակամարտությո՞ւնը, որն անհնար է կարգավորել, թե զինվորականներին արտաքին քաղաքականությունը շարունակելու հնարավորություն ընձեռելը: Սերժ Սարգսյանն արդեն բազմիցս հայտարարել է, թե դեռ կտեսնենք, թե ով էր ճիշտ արտաքին քաղաքական ընտրության հարցում: Սա նախագահի գլխավոր մարտահրավերն է, եւ մի քանի անկախ ԶԼՄ-ներից բացի, այս մարտահրավերն անշուշտ նետված է զինված ուժերին:

          Սակայն բանակն ամենակրիտիկական ճանապարհն է ընկալելու համար, որ անհնար է հարցեր չլուծելը:

          - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....L9DJ4xpT.dpuf

          Comment


          • #55
            Re: Problems related with the MFA of Armenia

            Նալբանդյանը նոր առաջադրա՞նք է ստացել՝ ընդդեմ բանակի

            ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
            02 Հոկտեմբերի 2014,

            Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ըստ որոշ տեղեկությունների, հայկական բանակի հարցում ինչ որ քայլեր է սկսել եւ փորձում է տարբեր շրջանակներում քննարկման դնել բանակի գործունեության խնդիրը: Մանրամասներն առայժմ հայտնի չեն, սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ դա կապված է ՀԱՊԿ-ի եւ բանակի դիրքորոշման հետ:

            Բանն այն է, որ մի քանի ամիս առաջ, մայիսի վերջերին, ՀԱՊԿ ղեկավարությունն առաջարկել է, որպեսզի Հայաստանի խաղաղարար բրիգադը գործի բացառապես ՀԱՊԿ խաղաղարար ուժերի կազմում: Մինչ այդ, ռուսական մամուլում հրապարակվում էին տարբեր փորձագետների «հանդիմանանքները», թե ինչու են հայ խաղաղապահները մասնակցում ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի խաղաղարար առաքելություններին: Բացի այդ, կա խնդիր՝ ՀԱՊԿ միացյալ հրամանատարության հետ կապված, որը պետք է համակարգի անդամ երկրների զինված ուժերը:

            Հայկական բանակի ղեկավարությունը մերժել էր ՀԱՊԿ այս առաջարկը:

            Նշենք, որ հայկական խաղաղարար բրիգադը խաղաղարար առաքելություն է իրականացնում ՄԱԿ-ի մանդատով: ՀԱՊԿ-ը նման մանդատ չունի, ՀԱՊԿ ղեկավարությունը դիմել է ՄԱԿ-ին նման մանդատ ստանալու համար, սակայն ստացել է փաստական մերժում: Այսինքն, հայկական խաղաղապահ բրիգադն իր կարգավիճակով Հայաստանի Հանրապետության համար միջազգային սուբյեկտության դրսեւորում է:

            Ընդհանրապես, հայկական բանակն իր գործունեությամբ ներկայում միակ կառույցն է, որը կանգնած է երկրի ինքնապաշտպանության եւ ինքնիշխանության դիրքերում:
            Այս հանգամանքն առավել ընդգծվեց օգոստոսյան պատերազմի ժամանակ, երբ հայկական ուժերը մի շարք հարվածներով պարտության մատնեցին Ադրբեջանին եւ տապալեցին ռուս-ադրբեջանական ծրագրերը: Ըստ հենց մոսկովյան աղբյուրների, այդ ծրագրերի նպատակն այն էր, որպեսզի հայկական կողմի վրա ճնշում գործադրելով՝ Մոսկվան զորք մտցներ Ղարաբաղ:

            Հայկական բանակի ղեկավարությունը հստակ հայտարարեց, որ բանակն ի վիճակի է պահպանել խաղաղություն, եւ խաղաղարար զորքի կարիք չկա:

            Հայկական բանակը կանխեց այս աղետալի ծրագիրը, որի ուղղությամբ աշխատում էին ոչ միայն Մոսկվան ու Բաքուն, այլեւ երեւում է՝ Հայաստանի ԱԳՆ-ն: Նման կասկածի տեղիք է տալիս այն, որ օգոստոսյան պատերազմի ժամանակ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես չեկավ որեւէ հայտարարությամբ, ինչը տարակուսանքի տեղիք տվեց հանրության շրջանում: Իսկ մամուլում նման վերնագրեր հայտնվեցին՝ «Իսկ որտե՞ղ է ՀՀ ԱԳՆ-ն»:

            Հետո բոլորի համար պարզ դարձավ, թե որտեղ է ԱԳՆ-ն, եւ ինչու ծպտուն չէր հանում: ԱԳՆ-ն հիմա էլ այնտեղ է եւ սպասարկում է ռուսական շահերը Հայաստանում ու միջազգային հարթակներում: Այս հանգամանքն այնքան էլ «աչքի չէր զարնի» (թեեւ ինքնին արտառոց երեւույթ է), եթե ռուսական ու հայկական շահերը որեւէ մի կետում գոնե համընկնեին: Այսինքն, Հայաստանի ԱԳՆ-ն փաստացի աշխատում է հայկական շահերի դեմ:

            Բանակն այս տեսակետից հայտնվել է բավական բարդ իրավիճակում, երբ ստիպված է նաեւ իր վրա վերցնել արտաքին քաղաքականության որոշ ոլորտներ: Մանավանդ որ, անհնար է լուծել բանակի շինարարության եւ անվտանգության խնդիրներն՝ առանց սուբյեկտություն ունենալու եւ արտաքին կապերի դիվերսիֆիկացման:
            Զուր չէ, որ օգոստոսյան պատերազմի հաղթական ավարտից հետո շահագրգիռ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի եւ Եվրոպական երկրների դեսպաններն այցեր կատարեցին ՊՆ, եւ ոչ թե ԱԳՆ: ԱԳՆ որպես սուբյկետ չկա, գնային ԱԳՆ, որ ի՞նչ անեին: Հայկական բանակն այսօր Հայաստանի միջազգային սուբյեկտությունն արտահայտող փաստացի միակ կառույցն է:

            Նալբանդյանն, ըստ որոշ տեղեկությունների, Մոսկվայում մի քանի ամիս առաջ մասնակցել էր մի հանդիպման, որի թեման Հայաստանի անկախ պետականության լուծարումն է եղել: Ասում են, այդ հանդիպմանը Նալբանդյանը չի հակաճառել, այլ միայն ասել է, թե Հայաստանում կլինեն շրջանակներ, որոնք դեմ են դրան: Երեւում է, պետք է աշխատել բոլորին մտցնել ռուսական շրջանակներ, ինչպես տեղի է ունեցել ԱԳՆ-ի հետ:

            - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....DETSe1jD.dpuf

            Comment


            • #56
              Re: Problems related with the MFA of Armenia

              Originally posted by Vrej1915 View Post
              Նալբանդյանը նոր առաջադրա՞նք է ստացել՝ ընդդեմ բանակի

              ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
              02 Հոկտեմբերի 2014,

              Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ըստ որոշ տեղեկությունների, հայկական բանակի հարցում ինչ որ քայլեր է սկսել եւ փորձում է տարբեր շրջանակներում քննարկման դնել բանակի գործունեության խնդիրը: Մանրամասներն առայժմ հայտնի չեն, սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ դա կապված է ՀԱՊԿ-ի եւ բանակի դիրքորոշման հետ:

              - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....DETSe1jD.dpuf
              ըստ որոշ տեղեկությունների www.lragir.am is an independent and objective news media.
              Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
              Its about self interest at personal and national level often at odds with the above.
              Great politicians pursue the National interest and small politicians personal interests

              Comment


              • #57
                Re: Problems related with the MFA of Armenia

                Գաղտնի բանակցություն Հայաստանի անունից

                ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
                03 Հոկտեմբերի 2014,


                Ռուսաստանցի պուտինամերձ փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկովը հայտարարել է, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են փոխանցում, որ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը «ինքը տեսնում է, որ շարժվել է»: Մարկովը հայտարարել է, որ ներկայում ակտիվ բանակցում են հայաստանցի, ռուսաստանցի եւ ադրբեջանցի դիվանագետները, որոնք փնտրում են հարցի լուծում: Մարկովը նաեւ հայտարարել է, թե ինչ է տեսնում լուծման տակ: Ըստ նրա, դա յոթ շրջանների hանձնումն է Ադրբեջանին՝ Հայաստանի ապաշրջափակման դիմաց:

                Փաստացի, փորձագետը հայտարարում է գաղտնի բանակցությունների մասին, որ վարում են հայ, ռուս եւ ադրբեջանցի դիվանագետները: Որքան հայտնի է, Արցախի հակամարտության կարգավորման գործընթացն ունի մեկ ձեւաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Որեւէ այլ ձեւաչափի մասին հայտարարություն չի եղել:
                Հետեւաբար, Մարկովը կամ ստում է հայ-ռուս-ադրբեջանական դիվանագիտական հանդիպումների մասին, կամ նա բացահայտել է տեղի ունեցող գաղտնի հանդիպումները:

                Այդ կապակցությամբ անկասկած պետք է պարզաբանումով հանդես գա Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, եթե կա իհարկե այդպիսին, ու հասարակությանը հաշվետվություն տա, թե այդ ինչ դիվանագետների մասին է խոսքը, ովքեր են նրանք, ում հետ են բանակցում, ինչ ֆորմատի, ինչ մանդատի շրջանակում, որտեղ, ինչ թեմայի շուրջ:

                Կամ էլ Հայաստանի արտգործնախարարությունը պետք է հայտարարի, որ ռուսաստանցի Մարկովը ստում է, նրա հայտարարությունը սադրանք է կամ զրպարտություն Հայաստանի հասցեին:

                Եթե Հայաստանի արտգործնախարարությունը չարձագանքի Մարկովի հայտարարությանը, ապա դա կնշանակի ուղղակի այդ հայտարարության իսկության հավաստում, ինչն էլ կնշանակի, որ Հայաստանի ԱԳՆ-ն իսկապես զբաղված է Արցախի հարցի շուրջ ռուս-ադրբեջանական տանդեմի հետ գաղտնի բանակցությամբ եւ քննարկում է տարածքները հանձնելու հարցը:

                Թեեւ կա եւս մեկ տարբերակ. Հայաստանի ԱԳՆ պարզապես գոյություն չունի, եւ այն, ինչ կա Հայաստանում ԱԳՆ ցուցանակով, իրականում որեւէ տեղեկություն չունի այն մասին, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը ինչ են բանակցում Արցախի մասով, եւ այդ բանակցության սեղանին ում են նստեցրել հայաստանցի դիվանագետ ցուցանակի ներքո:

                Այդ դեպքում պետք է լինի հանձնարարություն Հայաստանի հատուկ ծառայություններին, որ նրանք պարզեն, թե այդ ովքե՞ր են բանակցում հայաստանցի դիվանագետ ցուցանակի ներքո: Միեւնույն ժամանակ պետք է դրվի նաեւ Երեւանի Հանրապետության հրապարակում գտնվող ցուցանակի համար հարկատուների միջոցներից ծախսային հոդվածներ չհատկացնելու հարցը:

                - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....l6bf9H24.dpuf

                Comment


                • #58
                  Re: Problems related with the MFA of Armenia

                  Բացահայտվեց Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու սխեման

                  ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
                  03 Հոկտեմբերի 2014,

                  Lragir.am-ը բազմաթիվ նյութեր է հրապարակել այն մասին, թե ինչ կարող է սպասվել Ղարաբաղին Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության դեպքում: Հրապարակումներում ենթադրություններ էին արվում այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանի անդամակցությունից հետո կարող է պայմանավորվածության հասնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու մասով: Եւ ահա, այդ մասին փաստացի սկսել են բացահայտ խոսել:

                  Կրեմլին մերձ փորձագետները նշում են, որ Հայաստանի անդամակցությունից անմիջապես հետո սկսվելու է Ադրբեջանի եվրասիական ինտեգրումը, որը «բնական կերպով հայտնվելու է եվրասիական հանրության մեջ»:

                  Փորձագետներից մեկը՝ Սերգեյ Մարկովը նշել է, որ ներկայում հայ, ռուս եւ ադրբեջանցի դիվանագետները ակտիվ բանակցություններ են վարում ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ: Նրա խոսքով, այդ բանակցություններին շուտով միանալու են թուրք դիվանագետները:

                  «Գործընթացը սկսվել է, դիվանագետները սկսել են շարժումը, իսկ դա կարող է հանգեցնել Խաղաղության մեծ պայմանագրին: Առաջին փուլում հնարավոր է Ադրբեջանի 7 օկուպացված շրջանների ազատումը հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների ապաշրջափակման դիմաց: Այս տարբերակի վրա ներկայում աշխատում են դիվանագետները», ասել է նա:


                  Մեծ երեւակայություն պետք չէ հասկանալու համար, թե որն է լինելու «երկրորդ փուլը»: Քանի որ Ադրբեջանը նույնպես մտնելու է Եվրասիական միություն, երկրորդ փուլում ստանալու է ողջ Ղարաբաղը՝ ինչ որ կարգավիճակով: Այսինքն, կրկնվելու է 1920 թվականի սխեման:

                  Այլ կերպ չի կարող լինել, քանի որ դա Ռուսաստան-Հարավային Կովկաս պատմական ու քաղաքական իրավիճակի տրամաբանությունն է: Երբ Ռուսաստանը «հեռանում» է Կովկասից, Հայաստանը հնարավորություն է ստանում մեծացնել իր տարածքը եւ կառուցել անկախ պետականություն: Երբ Ռուսաստանը վերադառնում է, դա տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխանության, տարածքների ու շահերի հաշվին: Այլ կերպ Ռուսաստանը չի կարող վերադառնալ եւ չի կարող կայսրություն ստեղծել: Ռուսական կայսրությունը հնարավոր է միայն Թուրքիայի ու Ադրբեջանի օգնությամբ, հասկանալի է, թե ինչ վճարի դիմաց:

                  Ռուսաստանը երկկողմ պայմանագրերով Հայաստանին արդեն զրկել է արտաքին ինքնուրույն քաղաքականությունից, իսկ Եվրասիական միություն մտցնելուց հետո կզրկի նաեւ ինքնիշխանությունից: Այդ ժամանակ Ղարաբաղի խնդիրը «կարգավորվելու» է արդեն Ռուսաստան-Եվրասիական միություն-Ադրբեջան ձեւաչափով: Եվրասիական միության անդամները Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցներն են եւ զինում են Ադրբեջանին:

                  Ադրբեջանն իսկապես «Եվրասիական հանրության բնական մասն է» եւ այլ տեղ չի էլ կարող լինել: Եվրասիական միությունը ներկայում Ադրբեջանի պետականության եւ Ալիեւի ռեժիմի գոյատեւման միակ երաշխիքն է: Զուր չէ, որ Թուրքիան Ադրբեջանին մղում է Եվրասիական միություն, իսկ ինքն էլ պատրաստ է սերտ հարաբերություններ հաստատել այդ միության հետ:

                  - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....VSrt4i0J.dpuf

                  Comment


                  • #59
                    Re: Problems related with the MFA of Armenia

                    Originally posted by Vrej1915 View Post
                    Նալբանդյանը նոր առաջադրա՞նք է ստացել՝ ընդդեմ բանակի
                    HAS NALBANDYAN BEEN GIVEN ANOTHER TASK AGAINST ARMY?

                    Haikazn Ghahriyan, Editor-in-Chief
                    Politics - 02 October 2014, 20:13

                    The foreign minister of Armenia Edward Nalbandyan is said to have
                    initiated some steps to discuss the issue of the army's activities
                    in different circles. The details are not known yet but according to
                    some information, it is related to CSTO and the army's position.

                    The point is that a few months ago, late in May, the leadership of CSTO
                    proposed that the Armenian peace brigade be part of CSTO peacekeeping
                    forces. Earlier the Russian press published "reproach" by different
                    experts as to why the Armenian peacekeepers participate in NATO and
                    UN peacekeeping missions. Besides, there is an issue with CSTO command
                    which must coordinate the armed forces of member states of the system.

                    The Armenian army refused this CSTO proposal.

                    Note that the Armenian peace brigade is implementing a peacekeeping
                    mission by the UN mandate. CSTO does not have such a mandate; the
                    leadership of CSTO has applied to the UN for such a mandate but
                    was actually rejected. In other words, the Armenian peacekeeping
                    brigade with its status is a form of expression of Armenia as an
                    international subject.

                    In fact, the Armenian army is now the only entity that acts for the
                    sake of defense and sovereignty of Armenia.

                    This circumstance was especially obvious during the war in August
                    when the Armenian forces defeated Azerbaijan with several strikes and
                    thwarted the Russian-Azerbaijani plans. According to the Moscow-based
                    sources, the purpose of those plans was to corner Armenia to enable
                    Moscow to deploy forces in Karabakh.

                    The leadership of the Armenian army announced then that the army is
                    capable of protecting peace and there is no need for peacekeeping
                    forces.

                    The Armenian army prevented this disastrous plan which was being
                    implemented by not only Moscow and Baku but also the Armenian
                    Ministry of Foreign Affairs. Such doubts are caused by the failure
                    of the Armenian MFA to make a single statement during the war in
                    August, which embarrassed the public. And the press set out to ask:
                    "And where is the Armenian MFA?"

                    Then it became clear to everyone where MFA is, why it was quiet. The
                    MFA is where it is and is serving the interest of Russia in Armenia
                    and from international rostrums. This circumstance would not have
                    been so striking (though it is a strange phenomenon) if the Armenian
                    and Russian interests had at least one common thing. In other words,
                    the Armenian MFA is actually against the Armenian interests.

                    >From this point of view, the army has appeared in a very complicated
                    situation when it has to assume responsibility for some spheres
                    of foreign policy, especially that it is impossible to resolve the
                    problems of army building and security without being a subject and
                    diversifying foreign relations.

                    It is not accidental that after the triumph in the war in August the
                    ambassadors of the United States, Russia, Iran and European states
                    visited the Ministry of Defense, not the Ministry of Foreign Affairs.

                    What would they do if the MFA does not exist? The Armenian army is
                    actually the only body that reflects Armenia's being an international
                    actor.

                    Nalbandyan is said to have attended a meeting in Moscow a few months
                    ago the topic of which was the dissolution of the Armenian independent
                    state. They say Nalbandyan did not express any objections, he only
                    said they there will be circles in Armenia who are against it.

                    Apparently, there is a need to try to push everyone into the Russian
                    circles, as it was the case with the MFA.

                    Comment


                    • #60
                      Re: Problems related with the MFA of Armenia

                      Ինքնաթիռ խփելը մեծ պատասխանատվություն է առաջ բերում

                      ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
                      14 Նոյեմբերի 2014,


                      Մեր զրուցակիցն է ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը


                      Պարոն Նավասարդյան, Ադրբեջանը ԼՂՀ օդային տարածքը հայտարարել է ոչ թռիչքային գոտի, այսինքն՝ Ադրբեջանը հայտարարում է, որ խոցելու է յուրաքանչյուր օդանավ ու ուղղաթիռ, որը կլինի ԼՂՀ օդային տարածքում: Սա կարծեք թե նոր իրավիճակ է հակամարտության ողջ ժամանակահատվածում: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ի՞նչ պետք է անի Ղարաբաղը այս պարագայում:

                      Միջազգային իրավունքի տառի համաձայն՝ եթե ինքնաթիռը խփված է իր տարածքում, իրավական տեսակետից շատ դժվար է այնտեղ որևէ բան գտնել, քանի որ իր օդային տարածքն է խախտել: Ինչ վերաբերում է նրան, որ Ղարաբաղն իրենց օդային տարածքն է, այստեղ մեծ հարց է բացվում, քանի որ 94 թվականին, երբ զինադադարի պայմանագիր ստորագրվեց, այնտեղ չէր ասվում, որ Ղարաբաղի օդային տարածքում ոչ մի ինքնաթիռ չպետք է թռչի, այնպես որ, սա նրանց մեծ բացն է: Եթե խփված ուղղաթիռը չեզոք տարածքում է կամ Ղարաբաղի օդային տարածքում է, այդ դեպքում որևէ արդարացում գոյություն չունի:
                      Եվ ընդհանրապես, իրավական տեսանկյունից, որևէ ինքնաթիռ օդում խփելը դա մեծ խնդիր, մեծ պատասխանատվություն է առաջ բերում: Որոշ պետություններ, այդ թվում նաև Ռուսաստանը, Միացյալ Նահանգները ունեն ընդունված օրենքներ. Եթե, օրինակ, Կրեմլի վրա կամ Սպիտակ տան հայտնվի օտար մարմին, խփելու իրավունք կա: 82 թվականին ես աշխատում էի Խորհրդային Միության դեսպանություններից մեկում՝ որպես առաջին խորհրդական: Դեսպանը սեպտեմբերի մեկից առաջ արձակուրդ գնաց, սեպտեմբերի 1-ին հարավ-կորեական Բոինգը Խորհրդային Միության տարածքի վրա խփեցին: 200-ից ավելի մարդ զոհվեց, անմիջապես ինձ հրավիրեցին նախագահի մոտ բացատրություն տալու, թե ինչ է կատարվում, քանի որ իրենց հինգ քաղաքացի գտնվում էր այդ ինքնաթիռի մեջ, դիվանագետներ, որոնք թռչում էին Հարավային Կորեա Խորհրդային Միության տարածքի վրայով: Եվ մենք կանգնեցինք գրեթե դիվանագիտական հարաբերությունները խզելու եզրին: Երկար ժամանակ սա մնաց Խորհրդային Միության սև կետերից մեկը, որին հետո հաջորդեց աֆղանական պատերազմը: Այս երկու դեպքը շատ մեծ ազդեցություն ունեցավ Խորհրդային Միության հեղինակության վրա:

                      Ինչ վերաբերվում է այս դեպքին, ասում են՝ մի վայրենի երջանկության մեջ են ընկել, կարծես խուժանների հավաքածու լինեն, մեծ ոգևորություն են ապրում, որ խփել են:
                      Սա պարզապես արհեստականորեն Ալիևի կողմից սարքված քայլ էր, որ, ըստ երևույթին, փորձեց փարիզյան ռևանշ վերցնել, բայց բոլոր դեպքերում փարիզյան հանդիպումը մեր դիվանագիտության հաջողություններից մեկն էր: Կարծում եմ՝ սա ճեղքում էր այս տարվա համար, քանի որ օգոստոսյան դեպքերը կային, Սոչիից հետո ամերիկացիները հանդիպում ունեցան, հետո Ֆրանսիայի հանդիպումը: Սա դրական երևույթ էր, բայց ինչպես տեսնում եք՝ ադրբեջանցիները փչացրին այդ ամենը: Թե ինչով կվերջանա այս ամենը, դժվարանում եմ ասել, բայց կարող եմ ասել, որ հիմա մեր արտաքին քաղաքականությունը և քարոզչական մեքենան պիտի ամենակտրուկ և ամենակազմակերպված ձևով արձագանքեն: Պետք է պարզապես տագնապ բարձրացնել ողջ միջազգային հանրության առջև՝ ներգրավելով բոլոր կազմակերպություններին:



                      Ինչո՞վ է պայմանավորված, որ միջազգային դիվանագիտական միտքը շատ զուսպ է, չկան կոշտ ձևակերպումներ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ոչ Ուորլիքի առանձին հայտարարություններում:

                      Նախ նկատենք, որ դիվանագիտական լեզուն, ընդհանուր առմամբ, կոպիտ չէ: Բացի այդ, իմ կարծիքով վերջին 10 տարիների ընթացքում տեղեկատվական և քարոզչական հարթություններում մենք պարտություն ենք կրում: Պարտություն ենք կրում այն առումով, որ նախ Ղարաբաղը դադարել է լինել բանակցային կողմ, որը մեր ամենամեծ բացթողումներից է եղել: Հիմա փորձում ենք դա շտկել, բայց դժվար է ասել, թե երբ և որքանով դա մեզ կհաջողվի: Փաստն այն է, որ այսօրվա դրությամբ շատ միջազգային կազմակերպություններ ու գերտերություններ ունեն գործողությունների իրենց ալգորիթմը, որի համաձայն գրաված հողերը պետք է ազատել: Տարիներ առաջ, երբ նոր սկսվեց ղարաբաղյան այս ողջ պատմությունը, ես աշխատում էի Վիեննայում, ԵԱՀԿ Հայաստանի առաջին ներկայացուցիչն էի, գործում էր Հելսինկյան եզրափակիչ բանաձևը, ըստ որի՝ երկու սեգմենտներ հավասար հարթության վրա էին դրված. Մեկը տարածքային ամբողջականությունն էր, մյուսը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը: Այս երկրորդ սեգմենտն աստիճանաբար մղվեց երկրորդ պլան: Այսինքն՝ ադրբեջանցիները, նաև Թուրքիայի աջակցությամբ ու միջազգային տնտեսական որոշ իրավիճակներ հաշվի առնելով, հարձակողական ու ագրեսիվ քաղաքականություն են վարում: Ես ագրեսիվ քաղաքականության կոչ չեմ անում, բայց կոչ եմ անում չափազանց ակտիվ դիվանագիտական գործողությունների դիմել՝ օգտագործելով այն հսկայական ռեզերվը, որի անունն է սփյուռք:


                      Ըստ Ձեզ, որքանո՞վ այս միջադեպը կարող էր պայմանավորված լինել արտաքին գործոնով, այն դեպքում, երբ Փարիզում կայացած հանդիպումը հաջող է անցել, ինչը նաև դուք նշեցիք: Կարծիք կա, որ այստեղ առկա է նաև ՀՀ ներքին անկայունության գործոնը:

                      Չեմ կարծում, որ այս միջադեպը կարող է կապ ունենալ Հայաստանի ներքին կյանքի հետ: Ավելի շուտ Ադրբեջանը փորձում է այդկերպ իր խնդիրները լուծել: Եթե Հայաստանում 5-րդ շարասյուն է գործում, դա ուրիշ բան, բայց եթե մտածենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն վերցնի և մեր սահմանադրական խնդիրներն օգտագործի, որ ուղղաթիռ խփվի, պիտի մեծ երևակայություն ունենալ՝ նման եզրահանգման գալու համար:


                      Ադրբեջանի այս գործողություններն ավելի կոշտ արձագանքի՞ կարժանանան: Արդեն կարծիքներ են հնչում, որ Հայաստանն անպատասխան չի թողնի այս քայլը: Ձեր կարծիքով ,ո՞րն է ճիշտ դիվանագիտական մոտեցումն այս պահին:

                      Բոլոր դեպքերում, զգացմունքային բոլոր մոտեցումները պետք է դնել մի կողմ, կշռադատել բոլոր պլյուսներն ու մինուսները և հապճեպ ոչ մի քայլ չանել: Այսպիսի դեպքերում է, որ դիվանագիտական սխալը կամ սայթաքումը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ: Ժողովրդի զգացմունքային մոտեցումները՝ գնանք ջարդենք, փշրենք, հարցի լուծում չեն: Հիմա մենք հայտարարում ենք, որ ուզում ենք հակամարտությունը լուծել հնարավորինս խաղաղ ճանապարհով, բացի այդ, հայկական կողմն ապացուցել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է համարժեք քայլերով կանխել հակառակորդին ու դաս տալ: Վերջին հաշվով, ռեալ իրադրությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարողանում է արժանապատիվ կերպով արձագանքել: Ես մտածում եմ, որ եթե մեր արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունն ունենար նույնքան մեծություն, որքան մեր ռազմական քաղաքականությունը, մենք ավելի շահած կլինեինք:
                      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....ATiBiBwc.dpuf

                      Comment

                      Working...
                      X