Re: Problems related with the MFA of Armenia
Մոսկվան Ալիեւին ցուցում է տվել հարձակվել
Lragir.am
11 Օգոստոսի 2014,
Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հնարավոր է, նոր գործընթացի սկիզբ դնի,- այս կարծիքին է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը: «Ոչ մի համատեղ հայտարարություն ու ստորագրություն չունենք հանդիպման արդյունքում: Հավանական է, որ նոր գործընթաց պետք է սկսվի, բայց թե ինչ բովանդակությամբ, հայտնի չէ: Արդյոք նոր գործընթաց է լինելու Մինսկի գործընթացին զուգահեռ, թե ոչ, դա առաջիկայում կերևա»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Կայծ Մինասյանը:
Նա հիշեցնում է, որ 2008 թվականին ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանի գլխավորությամբ Մայնդորֆի հանդիպումը տեղի ունեցավ: “Արդյոք հիմա Ուկրաինայի դեպքից հետո նույն պրոցեսն է ուզում սկսել Պուտինը՝ ցույց տալով, որ ինքը խաղաղության մարդ է, դա կիմանանք առաջիկայում: Առաջիկայում նաև կերևա, թե ինչ խոսակցություն է եղել Պուտինի և Ալիևի միջև, Պուտինի և Սարգսյանի միջև: Եթե հայերի դեմ նոր դիվերսիոն գործողություններ իրականացվեն, կնշանակի, որ Ալիևը կանաչ լույս ունի: Եթե չլինի, կնշանակի, որ Պուտինը նրան դիտողություն է արել»,- ասաց քաղաքագետը:
Նա նկատում է, որ առաջին անգամ էր, երբ հեռուստաընկերությունները ներկա էին այդ հանդիպմանը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների խոսակցությունից հատվածներ էին ցուցադրում: Առաջին անգամ էր նաև, որ Սերժ Սարգսյանը հանդիպումից հետո հարցազրույց տվեց: Կայծ Մինասյանի խոսքով՝ այս ամենից կարելի է եզրակացնել, որ քաղաքական բովանդակությամբ հանդիպում էր դա:
«Ժամանակը ցույց կտա, թե սա իսկապես կարևոր հանդիպում էր, թե ոչ: Այս պահին դեռ դժվար է ասել: Իմ կարծիքով՝ անձամբ Պուտինն անձնական շահ ուներ այդ հանդիպումից, ցույց տալու համար, որ ինքը խաղաղարար մարդ է: Ռուսաստանն այս հանդիպումը կազմակերպելով՝ փորձեց ցույց տալ, որ այս տարածաշրջանը իրեն է պատկանում և իր ազդեցության տակ է, ոչ Ֆրանսիայի, ոչ էլ Ամերիկայի: Թերևս ռուսները, քանի որ Արևմուտքի հետ լավ չեն այլևս, ուզում են ցույց տալ, որ իրենց ձեռքում է գործընթացը, ոչ թե մյուս համանախագահների, փորձում են կոտրել ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներին”,- ասաց նա:
Մյուս կողմից, Կայծ Մինասյանը նկատում է, որ ՌԴ նախագահը հանդիպման շրջանակներում խոսեց Մինսկի խմբի ձևաչափի մասին, ուրեմն նշանակում է, որ այդ ձևաչափով պետք է շարունակեն աշխատել հիմնախնդրի լուծման ուղղությամբ:
«Բայց հարցն այն է, թե նոր գործընթաց կսկսվի՞, թե ոչ, և ինչ բովանդակությամբ: Արդյոք գործողություններ պետք է սկսվեն ու շարունակվեն, ո՞վ է նախաձեռնողը լինելու: Պուտինը հայտարարեց՝ պարոն Ալիև, համաձայնեք, որ այդ խնդիրը միայն քաղաքական լուծում ունի:
Բայց տեսնենք, թե ինչ կլինի»,- ասաց քաղաքագետը:
Կայծ Մինասյանի խոսքով՝ վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրումը պայմանավորված է մի քանի պատճառներով:
Առաջինը՝ Ալիևը, առիթից օգտվելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև խնդիրներ կան, ուզում է ճնշում գործադրել համանախագահների վրա, որպեսզի փորձի ցույց տա, որ որևէ առաջընթաց չկա այս ձևաչափում:
Երկրորդ, Ալիևն ուզում է միշտ ճնշում գործադրել հայերի վրա: Երրորդ, ՌԴ նախագահ Պուտինին պետք էր այդ հանդիպումը, բայց պետք էր համապատասխան պայմաններ ստեղծվեին:
«Պայմանը սա էր՝ ցուցում տալ Ալիևին, որ հարձակվի, որպեսզի օրինականացվի Սոչիի հանդիպումը: Եթե այդ բախումները չլինեին, ինչպե՞ս պետք է բացատրեր այդ հանդիպումը, Ռուսաստանը չէր կարող հիմնավորել, թե ինչու է Պուտինը կազմակերպում այն, այլ ոչ թե համանախագահները»,- ասաց նա:
Կայծ Մինասյանը միաժամանակ նկատում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձում են թուլացնել Հայաստանը, բայց չկարողացան: Նրա խոսքով՝ հայ զինվորների դիմադրությունը ցույց տվեց, որ ոչ ոք չպետք է անցնի գիծը:
«Հուսանք, որ հայ զինվորների դիմադրությունն ու կարողությունը կտեղափոխվի դիվանագիտության մեջ: Բայց մեծ տարբերություն կա Սեյրան Օհանյանի և Էդվարդ Նալբանդյանի միջև:
Մենք կուզենք տեսնել ավելի աշխույժ ու ներկա արտգործնախարար, բայց կարծես թե քաղաքական առումով Հայաստանում ամենազորավորը Սեյրան Օհանյանն է»,- ընդգծեց քաղաքագետը:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....Jr9H1ZbY.dpuf

Comment